Ղազախստան

Ղազախստանը պետություն է Եվրասիայում։ Մինչև 1936 թվականը եղել է Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում՝ որպես ինքնավար հանրապետություն։ Հետագայում՝ մինչև անկախացումը (1991 թվական), ունեցել է ԽՍՀՄ միութենական հանրապետության կարգավիճակ։ Այդ ընթացքում մայրաքաղաքը եղել է Ալմա Աթան, անկախացումից հետո տեղափոխվել է Նուր-Սուլթան։

Երկրի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևն է։

Ղազախստանը հայտարարել է երկրում տիրող իրավիճակի վերահսկողության մասին |1lurer.am|

Ղազախստանը հայտարարել է երկրում տիրող իրավիճակի վերահսկողության մասին |1lurer.am|

1lurer.am: Ղազախստանում իրավիճակը կայունացել է՝ հայտնել են Ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունից։ «Ահաբեկչության դեմ պայքարի արդյունքում չեզոքացվել են ահաբեկչական սպառնալիքների կենտրոնները։ Վերականգնվել է հսկողությունը ահաբեկիչների գրաված բոլոր վարչական օբյեկտների նկատմամբ Ալմաթի, Կիզիլորդա, Տալդիկորգան և Տարազ քաղաքներում»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Հայտնում է ria.ru-ն։ Բացի դրանից՝ շարունակվում են վայրերը զինված անձանցից և անկարգությունների մասնակիցներից մաքրելու աշխատանքները, ձերբակալվածների թիվը հասել է մոտ 8 հազարի: Անկարգությունների ժամանակ զոհերի մասին որոշակի տեղեկություն չի ներկայացվում: Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը նշում է 19 ուժայինի մահվան մասին: ՄԱԿ-ը հայտնում է, որ ցույցերի ժամանակ վիրավորվել է մոտ հազար մարդ:
14:06 - 10 հունվարի, 2022
Նուր-Սուլթանում մահացած է հայտնաբերվել Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի գնդապետը   |tert.am|

Նուր-Սուլթանում մահացած է հայտնաբերվել Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի գնդապետը |tert.am|

tert.am: Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի (ԱԱԿ) գնդապետ Ազամատ Իբրաևին մահացած են հայտնաբերել, նախաքննություն է իրականացվում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ԱԱԿ-ին:Հաղորդվում է, որ հունվարի 10-ին Նուր-Սուլթանում իր տան բակում հայտնաբերվել է գնդապետի մարմինը:Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել հունվարի 2-ին։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս եկան փողոց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու ընդդեմ գազի թանկացման։ Ավելի ուշ բողոքի ակցաները տարածվեցին ամբողջ երկրով մեկ։ Իշխանությունները հայտնեցին, որ կվերանայեն գազի սակագինը, սակայն երկրում իրավիճակը չկայունացավ։  Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ցրել է կառավարությունը և գլխավորել Անվտանգության խորհուրդը, որը մինչ այդ գլխավորում էր Նուրսուլթան Նազարբաևը:
12:19 - 10 հունվարի, 2022
Ղազախստանում անկարգությունների պատճառով գործարարության վնասը գերազանցել է 213 մլն դոլարը |armenpress.am|

Ղազախստանում անկարգությունների պատճառով գործարարության վնասը գերազանցել է 213 մլն դոլարը |armenpress.am|

armenpress.am: Ղազախական գործարարության մոտավոր վնասը երկրում ծայր առած անկարգություններից գնահատվում է ավելի քան 93,7 միլիարդ տենգե (ավելի քան 213 միլիոն դոլար): Հունվարի 10-ին այդ մասին հաղորդել է «Ատամեկեն» ձեռնարկիչների ազգային պալատի մամուլի ծառայությունը: Հունվարի 10-ի 09:00-ի (Երեւանի ժամանակով 07:00-ի) դրությամբ վնասի ընդհանուր գումարը, մոտավոր հաշվարկներով, կազմել է ավելի քան 93,7 միլարդ տենգե: Ալմաթիում՝ 92,2 միլիարդ տենգե (ավելի քան 209 միլիոն դոլար)»,- ասված է հաղորդագրության մեջ: Ազգային պալատի տվյալների համաձայն՝ տուժել են գործարարության այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են առեւտուրը, հասարակական սննդի ոլորտը, ֆինանսական հատվածը եւ լոգիստիկան: «Երկրի ինը տարածաշրջաններում տուժել է գործարարության 1 319 սուբյեկտ, որոնք գտնվում են 1 488 օբյեկտներում, դրանցրից՝ Ալմաթիում՝ 1 234 սուբյեկտ, որոնք գտնվում են 1 399 օբյեկտներում»,- ճշտել են մամուլի ծառայությունում: Հունվարի 2-ին Ղազախստանի մի շարք քաղաքներում սկսվեցին բողոքի ակցիաներ: Արդեն մի քանի օր անց դրանք վերաճեցին զանգվածային անկարգությունների եւ իշխանության մարմինների վրա հարձակումների երկրի շատ քաղաքներում: Տուժել են հազարավոր մարդիկ, կան զոհվածներ: Երկրի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւն օգնության է դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): Խաղաղապահները Ղազախստանում ձեռնամուխ են եղել խնդիրների կատարմանը: Իշխանությունների տվյալներով՝ հունվարի 7-ին սահմանադրական կարգն ամբողջությամբ վերցված վերականգնվել է հանրապետության բոլոր տարածաշրջաններում: Ամենաբարդ իրադրությունը մնում է Ալմաթիում: Տոկաեւը հունվարի 10-ը հանրապետությունում հայտարարել է համազգային սգի օր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
10:27 - 10 հունվարի, 2022
Ղազախստանում անկայունության գոտի ձևավորելուն միտված ծրագրերի հետևում ծայրահեղական խմբավորումներ են. Արցախի նախագահ

Ղազախստանում անկայունության գոտի ձևավորելուն միտված ծրագրերի հետևում ծայրահեղական խմբավորումներ են. Արցախի նախագահ

Վերջին օրերին ուշադրությամբ հետևում եմ Ղազախստանում տեղի ունեցող զարգացումներին, որոնք մտահոգիչ և վտանգավոր են ոչ միայն Ղազախստանի, այլ նաև հարևան երկրների ու հարակից տարածաշրջանների համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ացախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Ակնհայտ է, որ իրավիճակն ապակայունացնելուն, Ղազախստանում և նրա շուրջը ահաբեկչության ու անկայունության գոտի ձևավորելուն միտված ծրագրերի հետևում կանգնած են ծայրահեղական խմբավորումներ ու կազմավորումներ: Վերոգրյալի համատեքստում ակներև է նաև, որ գործընթացին ակտիվ մասնակցություն են ունենում պանթուրքիստական ռադիկալ շրջանակները: Ստեղծված իրավիճակին հանգեցրած զարգացումները փաստում են, որ ահագնացող վտանգի կանխման և նորանոր աղետներից խուսափելու առավել գործուն և արդյունավետ մեխանիզմը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերի մուտքն էր Ղազախստան, ինչը և տեղի ունեցավ Ղազախստանի Հանրապետության իշխանությունների համապատասխան դիմումի համաձայն: ՀԱՊԿ հավաքական ուժերի և, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միանգամայն պատեհաժամ միջամտության շնորհիվ Ղազախստանի պատկան մարմինները հետամուտ են կազմակերպված հանցավորության դեմ պայքարին և դրա չեզոքացմանը: Այդպիսով՝ հնարավոր դարձավ կանխել Կենտրոնական Ասիայում և հարակից տարածաշրջաններում իրավիճակի ապակայունացումը, ինչը հաստատապես լուրջ սպառնալիք կլիներ նաև Արցախի ու Հայաստանի անվտանգության համար: Ոչ վաղ անցյալում` 2020 թվականի սեպտեմբերին, Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի ընթացքում մենք անհատապես ականատես եղանք ծայրահեղականության և ահաբեկչության ամենադաժան դրսևորումների: Միջազգային հանրության մի շարք անդամների կողմից լրջագույն ջանքերի գործադրման պայմաններում, և, մասնավորապես, ՌԴ վճռական ներդրման ու ռուսական խաղաղապահ առաքելության դերակատարության շնորհիվ հնարավոր դարձավ կանգնեցնել պատերազմը, նվազեցնել լարվածությունն ու կայունութուն հաստատել մեր տարածաշրջանում: Ղազախստանի և մի շարք այլ երկրների օրինակը ևս մեկ անգամ ցույց տվեց միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հիմնահարցերի շուրջ, մասնավորապես` ծայրահեղական կազմակերպություններից ու խմբավորումներից բխող ահաբեկչության սպառնալիքի դեմ համակարգված մոտեցումների մշակման ու գործնական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Եվ ընդհանրապես` նորագույն ժամանակաշրջանի անվտանգային, տնտեսական, էկոլոգիական և բազմաթիվ այլ մարտահրավերները վերահաստատում են, որ ինտեգրացիոն գործընթացների խթանումը, համագործակցության նոր մակարդակի հաստատումը և տարբեր միութենական կառույցների ձևավորումը դարձել են հրամայական և առավել կենսունակ միջոց՝ նվազագույնի հասցնելու տարատեսակ սպառնալիքները և պայքարի արդյունավետ մեխանիզմներ մշակելու դրանց դեմ»,- գրել է Հարությունյանը:
09:36 - 10 հունվարի, 2022
ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները հաստատել են իրենց մասնակցությունը հունվարի 10-ին ՀԱՊԿ հանդիպմանը

ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները հաստատել են իրենց մասնակցությունը հունվարի 10-ին ՀԱՊԿ հանդիպմանը

Հունվարի 10-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։ Այս մասին հայտնում է ՀԱՊԿ քարտուղարությունը։ «Միջոցառման ընթացքում կքննարկվեն Ղազախստանի Հանրապետությունում տիրող իրավիճակը և դրա կարգավորմանն ուղղված միջոցառումները։ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները հաստատել են իրենց մասնակցությունը ՀԱՊԿ հանդիպմանը։ ՀԱՊԿ հանդիպմանը կմասնակցի նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունվարի 10-ին տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների առցանց կոնֆերանսը։ Իսկ նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ Երևանը՝ որպես կազմակերպության նախագահ, հրավիրում է Հավաքական անվտանգության խորհրդի նիստ։ 
17:50 - 09 հունվարի, 2022
ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնն անցել է շուրջօրյա աշխատանքային ռեժիմի

ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնն անցել է շուրջօրյա աշխատանքային ռեժիմի

ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնն անցել է շուրջօրյա աշխատանքային ռեժիմի, կազմակերպության միացյալ շտաբի օպերատիվ խումբն ուղարկվել է Ղազախստան։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին կիրակի օրը լրագրողներին հայտնել են ՀԱՊԿ միացյալ շտաբում։ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների հետ փոխգործակցությունը համակարգելու՝ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի ձևավորումն ու տեղակայումը, ՀԱՊԿ մարմինների որոշումների կատարման վերահսկողությունը, ինչպես նաև օպերատիվ, վարչական և նյութատեխնիկական աջակցության փոխգործակցությունը իրականացնելու նպատակով, օպերատիվ խումբը՝ պետի տեղակալի գլխավորությամբ, ուղարկվել է Ղազախստանի Հանրապետություն»,- նշված է հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, որ համակարգվել է ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի շուրջօրյա աշխատանքը՝ ապահովելով տեսակոնֆերանսի կապ՝ կազմակերպության երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև։  
17:38 - 09 հունվարի, 2022
Պատրաստ ենք օգնություն ցուցաբերել ճգնաժամի խաղաղ կարգավորման համար. ԵՄ-ն՝ Ղազախստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ |tert.am|

Պատրաստ ենք օգնություն ցուցաբերել ճգնաժամի խաղաղ կարգավորման համար. ԵՄ-ն՝ Ղազախստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ |tert.am|

tert.am: Եվրամիությունը պատրաստ է օգնել Ղազախստանին ճգնաժամի կարգավորման հարցում: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ԵՄ կայքում։«Մենք մտահոգված ենք խաղաղ ցույցերից հետո սկսված բռնությամբ Ղազախստանում, որը Եվրամիության համար կարևոր գործընկեր է գործող Ընդլայնված գործընկերության և համագործակցության համաձայնագրով, ինչպես նաև տարածաշրջանի կայունության համար։Մենք խորապես ցավում ենք մարդկային կորուստների համար և խստորեն դատապարտում ենք բռնության համատարած ակտերը։ Կարևոր է կանխել հետագա էսկալացիաները, խուսափել բռնության ցանկացած դրդումից, մշտապես զսպվածություն ցուցաբերել և անկարգությունները այլ նպատակներով շահագործելուց խուսափելը: Մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել ճգնաժամի խաղաղ կարգավորման համար։ Դրսի ռազմական աջակցությունը պետք է հարգի Ղազախստանի ինքնիշխանությունն ու անկախությունը, ինչպես նաև բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքները»,-ասված է հայտարարությունում:
12:55 - 09 հունվարի, 2022
Ղազախստանի բոլոր շրջաններում իրավիճակը կայունացել է․ ձերբակալվել է գրեթե 5800 հազար մարդ

Ղազախստանի բոլոր շրջաններում իրավիճակը կայունացել է․ ձերբակալվել է գրեթե 5800 հազար մարդ

Ղազախստանի բոլոր շրջաններում իրավիճակը կայունացել է, օպերատիվ իրավիճակի նկատմամբ հսկողություն է սահմանվել, իրավապահ մարմիններն ազատ են արձակել նախկինում գրավված բոլոր վարչական շենքերը, վերականգնվում է կոմունալ օբյեկտների և կենսաապահովման համակարգերի աշխատանքը։ Այս մասին հայտնել է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայությունը՝ օպերատիվ շտաբի նիստի արդյունքները ամփոփելու ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։  Նշվում է, որ ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբը պահպանում է Ղազախստանի մի շարք ռազմավարական օբյեկտներ։  Մամուլի ծառայությունը հայտնել է նաև, որ անկարգությունների ժամանակ Ղազախստանի իրավապահ մարմինները բերման են ենթարկել գրեթե 5800 հազար մարդու, որոնց թվում կան օտարերկրացիներ։  Ղազախստանի հանրապետական ​​նշանակության բոլոր ավտոճանապարհները հունվարի 9-ի դրությամբ բաց են, տրանսպորտային միջոցների տեղաշարժն ապահովված է, հայտնել են Ղազախստանի արդյունաբերության նախարարությունից։ Ղազախստանի իրավապահ մարմինները ձերբակալել են մոտ 300 մարդու, ովքեր փորձել են մեքենայով կամ ոտքով հատել պետական ​​սահմանը։ Այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի ծառայությունը։  
12:50 - 09 հունվարի, 2022
Փաշինյանը վստահեցրել է Պուտինին, որ Հայաստանը կկազմակերպի ՀԱՊԿ ղեկավարների առցանց գագաթնաժողովը  
 |tert.am|

Փաշինյանը վստահեցրել է Պուտինին, որ Հայաստանը կկազմակերպի ՀԱՊԿ ղեկավարների առցանց գագաթնաժողովը |tert.am|

tert.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և վստահեցրել է, որ հայկական կողմը որպես ՀԱՊԿ գործող նախագահ, կզբաղվի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների՝ Ղազախստանի հարցով առցանց գագաթնաժողովի կազմակերպմամբ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հյատնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:Ինչպես հետևում է հաղորդագրությունից, զրուցակիցները, ինչպես նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որի հետ նույնպես զրույցներ են կայացել, աջակցություն են հայտնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժմարտ Տոկաևի՝ առաջիկայում տեսակոնֆերանսի ձևաչափով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու առաջարկին:«Փաշինյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը, որպես ՀԱՊԿ գործող նախագահ, կզբաղվի այդ միջոցառման կազմակերպմամբ»,- հայտնել են Կրեմլից։
17:37 - 08 հունվարի, 2022