ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Հայաստանում հակահամաճարակային միջոցառումների մասին (տեսանյութ)

Հայաստանում հակահամաճարակային միջոցառումների մասին (տեսանյութ)

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը պատասխանում է կորոնավիրուսային հիվանդությանը վերաբերյալ հաճախ տրվող հարցերին.✅ Ինչո՞ւ չեն մեկուսացվում Հայաստան ժամանողները:✅ Արդյո՞ք օդանավակայանում միայն ջերմաչափումն իրականացնելը բավարար միջոց է հիվանդների հայտնաբերման համար:✅ Ի՞նչ է նշանակում «եղել են հսկողության տակ»։ Տեղյա՞կ եք այդ մարդկանց բոլոր տեղաշարժերից և շփումներից։✅ Ինչպե՞ս են կոնտակտավորները մեկուսացվում. տեղափոխվելու են ինչ-որ տեղ, թե՞ մնալու են իրենց տներում։ Եթե վերջինը, ապա ինչպե՞ս է վերահսկվելու իրենց մեկուսացումը։✅ Ի՞նչ պետք է անեն այն մարդիկ, ովքեր նոր ժամանել են արտերկրից:✅ Ի՞նչ աշխատանքներ են տարվում անհրաժեշտության դեպքում միջոցառումներ ձեռնարկելու համար:
18:37 - 12 մարտի, 2020
Կորոնավիրուսով վարակված պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում․ ԱՆ

Կորոնավիրուսով վարակված պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում․ ԱՆ

Կորոնավիրուսով վարակված պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Բոլորն ի սկզբանե գտնվել են նախարարության հսկողության տակ` ժամանելուն պես: Հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։«Հաստատվել է Նոր կորոնավիրուսի 3 նոր դեպք: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Բոլորը Հայաստան ժամանել են Իտալիայից: Նրանցից 1-ը Իտալիայի (տարիքը` 51), իսկ 2-ը Հայաստանի քաղաքացիներ են (տարիքը` 45 և 27): Պացիենտներից երկուսն այս պահին չունեն գանգատներ: Երրորդ պացիենտը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում է ախտանշանային բուժում:Այս պահին կազմակերպվում են նրանց հետ սերտ շփումներ ունեցած անձանց մեկուսացման աշխատանքները:Հավելենք, որ բոլորն ի սկզբանե գտնվել են նախարարության հսկողության տակ` ժամանելուն պես»:
21:24 - 11 մարտի, 2020
ԱՆ-ն հորդորում է խուսափել Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Հարավային Կորեա այցերից

ԱՆ-ն հորդորում է խուսափել Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Հարավային Կորեա այցերից

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Աշխարհում Նոր կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով` կոչ ենք անում. Խուսափել ճանապարհորդելուց հետևյալ երկրներ` Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Հարավային Կորեա: Հայաստանից դուրս գործուղումներ պլանավորելիս` խուսափել տվյալ երկրներ մեկնելուց, ինչպես նաև գործուղումներ մեկնելիս անել դա միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Նշված երկրներից վերադարձած քաղաքացիներին` 14 օր խուսափել շփումներից և ինքնամեկուսանալ: Գործատուներին` ապահովել նշված երկրներից վերադարձած աշխատողների հեռահար աշխատանքը տնից: Խուսափել Հայաստանում միջազգային միջոցառումներ կազմակերպելուց` նշված երկրներից ժամանած անձանց մասնակցությամբ: Եթե վերջին 14 օրերին վերադարձել եք Հայաստան և ունեք ախտանշաններ` ջերմություն, հազ և դժվարացած շնչառություն, ապա զանգահարեք շուրջօրյա գործող «Օպերատիվ զանգերի կենտրոն»` 060 83 83 00 կամ ԱՆ «թեժ գիծ»` 8003 հեռախոսահամարներով: Նաև հորդորում ենք. Խուսափե՛լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե'լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ), Հաճախակի լվանալ ձեռքերը` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ, Գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե՛լ բժշկի:
12:39 - 10 մարտի, 2020
Սա մի մեծ քայլ էր հայկական սրտային վիրաբուժության համար և կյանքը փրկելու անփոխարինելի հույս Անգելինայի համար․ Արսեն Թորոսյան

Սա մի մեծ քայլ էր հայկական սրտային վիրաբուժության համար և կյանքը փրկելու անփոխարինելի հույս Անգելինայի համար․ Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց՝ շնորհիվ Նորք-Մարաշ ԲԿ սրտային վիրաբույժներ Հրայր Հովակիմյանի և Գագիկ Հեբոյանի և ամբողջ բժշկական անձնակազմի։ Սա մի մեծ քայլ էր հայկական սրտային վիրաբուժության համար և կյանքը փրկելու անփոխարինելի հույս Անգելինայի համար։ Բժիշկները շարունակում են ամեն ինչ անել, որ երեխան հաղթահարի բոլոր առողջական խնդիրները։ Շնորհակալություն բոլորին, ով իր լուման ներդրեց այս վեհ գործում»։ Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ հավաքվել է փոքրիկ Անգելինայի սրտի վիրահատության գումարի 70%-ը։ Մնացած 30.000$-ը Արսեն Թորոսյանի հրամանով պետք է տրվեր պետական բյուջեից։ Նման վիրահատություն Հայաստանում կատարվելու էր առաջին անգամ։
09:56 - 10 մարտի, 2020
Փոխնախարարին կապակցված ընկերությունը 210 մլն դրամի դեղամիջոցներ է վաճառել պետությանը
 |data.hetq.am|

Փոխնախարարին կապակցված ընկերությունը 210 մլն դրամի դեղամիջոցներ է վաճառել պետությանը |data.hetq.am|

data.hetq.am: Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանի հետ առնչություն ունեցող դեղագործական ընկերությունը դեղորայք և բժշկական պարագաներ է վաճառում իր իսկ ենթակայության տակ գտնվող պետական կառույցներին։   «Արմֆարմացիա» ընկերությունը վերջին տարիներին կնքել է 240 պայմանագիր՝ 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը՝ արդեն Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ։ «Արմֆարմացիա»-ն տարիներ շարունակ մենաշնորհային դիրք է ունեցել և մատակարարել է «Մեթադոն» հոգեմետ դեղը: Փոխնախարարն այստեղ կոռուպցիոն ռիսկ չի տեսնում: Անահիտ Ավանեսյանը առողջապահության փոխնախարար է նշանակվել 2018թ․-ի մայիսին։ Մինչ այդ նա դարձյալ աշխատել է առողջապահության ոլորտում: Մասնավորապես, 2015-ին, ապա նաև՝ 2016-2017թթ.-ին եղել է «Արֆարմացիա» դեղագործական ընկերության գլխավոր տնօրենը: 2017-2018թթ.-ին, մինչև փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելը, Անահիտ Ավանեսյանը եղել է նաև «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը։ Պաշտոնը ստանձնելու պահին Անահիտ Ավանեսյանն ունեցել է 4 անշարժ գույք՝ բնակարան, ամառանոց, հողամաս և ոչ բնակելի տարածք բազմաբնակարան շենքում, ինչպես նաև՝ «FORD FIESTA 1.4 I» մակնիշի ավտոմեքենա։ Բարձաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ Անահիտ Ավանեսյանը 2018թ.-ին, նախքան պաշտոնը ստանձնելը, ունեցել է 1մլն դրամ արժողությամբ բաժնեմաս, որից 4 մլն դրամ եկամուտ է ստացել, իսկ դրանից հետո՝ արդեն պաշտոնավարման ժամանակ, այդ շահաբաժնից ստացած տարեկան եկամուտը կազմել է 12,6 մլն դրամ: Անահիտ Ավանեսյանը data.hetq.am-ին հայտնել է, որ նշված եկամուտն ինքը ստացել է «Աբովյան 39» ՍՊԸ–ի 50% բաժնետոմսերից։ Այդ ընկերությունը զբաղվում է անշարժ գույքի վարձակալությամբ։ Ըստ Ավանեսյանի՝ Աբովյան 39-ում գտնվող անշարժ գույքը ժառանգություն է ստացել հորից և 2012թ․-ից ի վեր տվել է վարձակալության: «Աբովյան 39»-ի բաժնետերերից են եղել նաև Անահիտ Ավանեսյանի քույրը՝ Շուշան Վարդանյանը և մայրը՝ Մարգուշ Վարդանյանը: 2018թ. մայիսից մինչև 2019թ.-ը փոխնախարարը ստացել է 3,9 մլն դրամ աշխատավարձ։ Փոխնախարարին կապակցված ընկերությունը հաղթում է պետական գնումներում Այժմ ավելի մանրամասն անդրադառնանք «Արֆարմացիան» ՓԲԸ-ին, որի տնօրեններից են ոչ միայն Անահիտ Ավանեսյանը, այլ տարբեր տարիներին նաև նրա ամուսինն ու մայրը: Մասնավորապես, 2008-2015թթ.ին ընկերության գլխավոր տնօրեն է եղել Անահիտ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, իսկ մինչ այդ՝ 2003-2008թթ. Անահիտ Ավանեսյանի մայրը՝ Մարգուշ Վարդանյանը: Այժմ տնօրենն է Աննա Հովհաննիսյանը: «Արմֆարմացիա»-ն դեղագործական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1997թ.ին և հոգեմետ դեղերի խոշոր ներմուծող է։ Ընկերությունը պարբերաբար հաղթել է և մինչ օրս էլ հաղթում է գնումների մրցույթում` մատակարարելով դեղորայք և բժշկական պարագաներ մի շարք պետական կառույցների: 2010-2017թթ, գնումների ժամանակ ընկերությունը մենաշնորհային դիրք է ունեցել «Մեթադոն» դեղի մատակարարման շուկայում, մասնավորապես այդ տարիներին՝ 5, 10 և 40 մգ «Մեթադոնի» դեղահաբերը մշտապես ձեռք են բերվել հենց «Արմֆարմացիա» ընկերությունից: Վերջինս միակ ընկերությունն է եղել, որ մասնակցել է մրցույթներին։ Մշտապես հաղթել է՝ դեղի արժեքը տարեցտարի թանկացնելով շուրջ 30%-ով: Այս ընկերության հետ վերջին տարիներին՝ 2017-2020թթ փետրվարի 17-ը կնքվել է 240 պայմանագիր՝ 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը՝ արդեն Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ։ Հենց այդ ընթացքում պետական գնումների մրցույթով ««Արմֆարմացիա»-ի հետ կնքվել է 209,5 մլն ՀՀ դրամի պայմանագրեր տարբեր պետական կառույցների, այդ թվում՝ Առողջապահության նախարարության և նրա ենթակայության տակ գտնվող կառույցների հետ։ Պայմանագրերի մոտ 43%-ը (262 մլն դրամ) կնքվել է Առողջապահության նախարարության հետ, հաջորդ խոշոր գնորդըը Պաշտպանության նախարարությունն է ՝ 15% (մոտ 88 մլն դրամ), ապա ԵՊԲՀ հիմնադրամը՝ մոտ 10% (57 մլն դրամ)։ Գնորդների ցանկում են՝ տարբեր բժշկական կենտրոններ, Արդարադատության նախարարությունը, Ոստիկանությունը, վերջին պայմանագիրը կնքվել է Ազգային անվտանգության ծառայության հետ․ մատակարարվել է 318 հազար դրամի դեղորայք։ Ավելին կարդացեք data.hetq.am կայքում։
21:48 - 09 մարտի, 2020
ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանել է հակածխախոտային օրենքի դրույթները

ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանել է հակածխախոտային օրենքի դրույթները

ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, օրենքով նախատեսված սահմանափակումները տարածվում են ծխախոտային բոլոր արտադրատեսակների (նարգիլեի, տաքացվող ծխախոտի, էլեկտրոնային սիգարետների և ցանկացած այլ նոր և նորարական ծխախոտային արտադրատեսակների), դրանց փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող), ինչպես նաև ծխախոտային արտադրատեսակների պատկանելիքների և որոշ դեպքերում նաև նմանակների վրա: «Պահպանվել են նախկինում գործող օրենքով նախատեսված հիմնական սահմանափակող դրույթները` տարածելով դրանք բոլոր ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների վրա: Հիմնական սահմանափակող դրույթներն են. Պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից արգելվում է վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը. 18 տարին չլրացած անձանց, ինքնասպասարկմամբ (ինքնուրույնաբար ընտրելուև մինչև վճարման համար նախատեսված վայր հասցնելու եղանակով), ինչպես նաև ավտոմատների կամ մեխանիկական սարքավորումների միջոցով, մանրածախ վաճառքը կամ որևէ այլ եղանակով մանրածախ իրացումն իրականացնելիս որևէ զեղչի կիրառումը, առանց օրենքով նախատեսված թույլտվության, բաց տուփով կամ տուփում արտադրողի կողմիցհավաստված արտադրանքի թվից ավելի կամ պակաս լինելու դեպքում կամ ծխախոտի հատով վաճառքը կամ որևէ այլ եղանակով հատով իրացումը կամ ամբողջություն կազմող փաթեթում ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը սննդամթերքի կամ ոչ պարենային ապրանքների հետ, առողջապահական, կրթական, մշակութային, սպորտային որոշ կազմակերպություններում, բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպություններում և օդանավակայաններում (բացառությամբ անմաքս առևտրի խանութների): Նաև արգելվում է ծամախոտի (այդ թվում սնուս տեսակի) մեծածախ և մանրածախ վաճառքը Հայաստանի Հանրապետությունում: Վաճառքի կանոնների իրականացման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը: Արգելվում է նաև 18 տարին չլրացած անձանց կողմից վաճառելը կամ որևէ այլ եղանակով իրացնելը: Դրույթի վերահսկողությունն իրականացնում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը: Արգելվում է օգտագործումը հետևյալ տարածքներում` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների շենքերում և  դրանց մուտքերից ուղիղ գծով մինչև հինգ մետր հեռավորության վրա, նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատությունների, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատություններում և դրանց շենքերի մուտքերից ուղիղ գծով մինչև հինգ մետր հեռավորության վրա, մանկապատանեկան մարզական կազմակերպությունների շենքերում և դրանց մուտքերից ուղիղ գծով մինչև հինգ մետր հեռավորության վրա, համայնքի կողմից երեխաների համար նախատեսված խաղահրապարակներում և խաղային պուրակներում, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, բացառությամբ պատմության և մշակութային այն անշարժ հուշարձանների, որոնք համարվում են բնակելի տներ, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեղակայման շենքերում, այն վայրերում, որտեղ ծխելն արգելված է՝ համաձայն հրդեհային անվտանգության կանոնների, վարորդի կողմից մասնավոր ավտոմոբիլային տրանսպորտային միջոցում՝ ընթացքի ժամանակ, հասարակական տրանսպորտի կանգառների ծածկերի տակ: Օգտագործումն արգելող կանոնների խախտման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը: Արգելվում են գովազդի, իրացման (վաճառքի) խթանման և հովանավորության բոլոր ձևերը: Գովազդի, իրացման (վաճառքի) խթանման և հովանավորության արգելքին ու սահմանափակումներին ներկայացվող պահանջների իրականցման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը: Օգտագործումն արգելող վայրերում և տարածքներում տեսանելի հատվածներում պետք է տեղադրվեն օգտագործման արգելքի և սահմանափակումների մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակներ, որի վերահսկողությունն իրականացնում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը: Նախատեսված որոշ դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետները տարբեր են: Օրենքն ուժի մեջ մտնելու պահից երեքամսյա ժամկետում արգելվելու է վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը թատերահամերգային, թանգարանային, գրադարանային կենտրոնների, կինոթատրոնների ներսում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին հատկացված (նրանց զբաղեցրած) տարածքների ներսում, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, ինչպես նաև առողջապահական, կրթական և մանկապատանեկան մարզական կազմակերպությունների շենքերի մուտքերից ուղիղ գծով մինչև 10 մետր հառավորության վրա: Ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում արգելվելու է օգտագործումը հասարակական ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում, թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում: 2021 թվականի հունվարի 1-ից արգելվելու է հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում, բացառությամբ օդանավակայանների անմաքս առևտրի խանութների: Նաև արգելվելու է օգտագործումը` hյուրանոցային տնտեսության օբյեկտներում (առողջարաններ, հանգստյան և մասնագիտացված ճամբարներ կամ տներ, պանսիոններ, զբոսաշրջային, մանկապատանեկան և ճամբարային բնակատեղիներ (համալիրներ), զբոսաշրջային տներ), աշխատանքային այլ փակ տարածքներում՝ անկախ սեփականության ձևից, առևտրի կենտրոններում, ցանկացած փակ հանրային այլ տարածքներում, ներառյալ՝ ընդհանուր օգտագործման տարածքները: 2022 թվականի մարտի 15-ից արգելվելու է օգտագործումը հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ): 2024 թվականի հունվարի 1-ից արգելվելու է ծխախոտային արտադրատեսակների սպառողական տարաների վրա պատկերել ապրանքանիշի գույները, պատկերները, կորպորատիվ «լոգոները» և արտադրողին նույնականացնող այլ նշան (պատկեր) (միատեսակ փաթեթավորմամբ ծխախոտային արտադրատեսակներ): «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքով նախատեսված են ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների, ծխախոտային արտադրատեսակների պատկանելիքների և նմանակների շրջանառությանը վերաբերող այլ տեխնիկական կանոնակարգումներ, որոնք ուժի մեջ են մտնում տարբեր ժամանակահատվածներում: Սույն օրենքի նպատակներն են ներկա և ապագա սերունդներին պաշտպանել առողջության վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցությունից, ինչպես նաև բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումն որպես անառողջ  և մերժելի վարքագիծ արմատավորելը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
21:45 - 06 մարտի, 2020
Չինաստանը 1000 անվճար թեստ կնվիրի Հայաստանին

Չինաստանը 1000 անվճար թեստ կնվիրի Հայաստանին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիան Էրլոնին` քննարկելու ինչպես աշխարհում, այնպես էլ Չինաստանում և Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը: Դեսպանը հայտնել է, որ Չինաստանի կառավարությունն առաջիկայում Հայաստանին կորոնավիրուսի ախտորոշման 1000 անվճար թեստ է նվիրելու: Միաժամանակ, Չինաստանի դեսպանատունը Հայաստանին որոշակի ֆինանսական միջոցներ է տրամադրել` լրացուցիչ բժշկական պարագաներ ձեռք բերելու համար:    Ինչ վերաբերում է Չինաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակին, ապա դեսպանը վստահեցրել է, որ դրությունը բարելավվում է: Արսեն Թորոսյանը նշել է, որ եղանակի տաքացմանը զուգընթաց` վիրուսային հիվանդությունները նահանջելու միտում ունեն և մեր երկրում բացի մեկ հաստատված դեպքից, այս պահի դրությամբ այլ անձինք չկան: Նախարարն անդրադարձել է նաև կարանտինի մեջ գտնվող քաղաքացիներին և նշել, որ վերջիններս իրենց լավ են զգում, որևէ մեկի մոտ ախտանշաններ չեն հայտնաբերվել և 8 օրից` կարանտինային ժամկետն ավարտվելուց հետո, նրանք կգնան տուն: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը: Հանդիպման վերջում Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել աջակցության համար:
17:47 - 06 մարտի, 2020
Սուր շնչառական վարակների դեպքերը Հայաստանում նվազում են

Սուր շնչառական վարակների դեպքերը Հայաստանում նվազում են

Օրական կտարվածքով իրականացվող համաճարակաբանական դիտարկումների արդյունքները փաստում են, որ սուր շնչառական վարակներով դեպքերն ունեն նվազման միտում: Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, նվազումն արձանագրվում է բոլոր ցուցանիշներով, մասնավորապես՝ թե´ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության, թե´ շտապ օգնության կանչերում և թե´ հոսպիտալացումներում: Հարկ է նշել, որ դեռևս հոսպիտալացված դեպքերի 92,1%-ը կազմում են մինչև 18 տարեկան երեխաները՝ Երևանի մանկական հիվանդանոցներում: Լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` այսօր հանրապետությունում շարունակվում է գրիպի Բ տեսակի, Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակների շրջանառությունը: Շարունակվում են նաև կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի միջոցառումները: Հաշվի առնելով հիվանդությանը բնորոշ կասկածելի ախտանշանները և պացիենտների ուղևորության վերհուշը`  իրականացվել է 162 նմուշի լաբորատոր հետազոտություն: Այս պահի դրությամբ միայն 1-ի արդյունքն է դրական:  Բժիշկների գնահատմամբ` հիվանդի ինքնազգացողությունը բավարար է:  
18:31 - 05 մարտի, 2020
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ապօրինի գույքի բռնագանձման մասին օրինագիծը |armenpress.am|

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ապօրինի գույքի բռնագանձման մասին օրինագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը, ըստ էության, թույլ է տալիս բռնագանձել գույքը,  որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով:   Նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նախատեսված իրավական մեխանիզմը թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը, նախագծով նախատեսված էական ծավալներով, չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Այդպիսի գույքի առնչությամբ գործում է ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, որը կարող է հերքվել պատասխանողի կողմից գույքի ձեռքբերումը հիմնավորվող ապացույցների ներկայացմամբ:  Նախատեսվում են իրավասու մարմնի գործունեության և քաղաքացիական դատավարության ընթացակարգային նոր կանոններ, որոնք թույլ կտան իրականացնել ակտիվների ուսումնասիրություն և հօգուտ պետության բռնագանձել օրենքի իմաստով չհիմնավորվող հարստությունը: Իրավասու մարմինը կգործի Գլխավոր դատախազության կազմում: Իսկ իրականացված գործառույթները կհանդիսանան պետական շահերի պաշտպանության հայցի ներկայացման դրսևորում: Ուսումնասիրության համար հիմք կհանդիսանան որոշակի ազդակներ: Քվեարկությունից առաջ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը տեղեկացրեց, որ խմբակցությունն այս անգամ ձեռնպահ կքվեարկի, հանդես կգան առաջարկություններով: Եվ երկրորդ ընթերցմանը կարտահայտեն իրենց դիրքորոշումը: Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ կողմ կքվեարկեն, սակայն որոշակի առաջարկություն ունեն, որը կներկայացնեն առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում: Նախագծերի փաթեթը քվեարկությամբ ստացավ 92 կողմ, 2 դեմ և 18 ձեռնպահ ձայներ, դրան գումարվեցին նաև գործուղման մեջ գտնվող 8 պատգամավորների ծրարով թողնված կողմ ձայները:
11:24 - 05 մարտի, 2020
Թափանցիկ աշխատանքը խուճապի նվազեցման լավագույն տարբերակն է. Արսեն Թորոսյան

Թափանցիկ աշխատանքը խուճապի նվազեցման լավագույն տարբերակն է. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Եվրոպական Միության (ԵՄ) պատվիրակության գրասենյակի նորանշանակ ղեկավար Անդրեա Վիկտորինին: Նախարարը շնորհավորել է Վիկտորինին պաշտոնի ստանձնման կապակցությամբ: Վերջիններս քննարկել են համատեղ ծրագրերը, ինչպես նաև անդրադարձել են նոր կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակին, իրականացվող կանխարգելիչ քայլերին: Անդրեա Վիկտորինը ողջունել է Հայաստանի առողջապահության նախարարության ձեռնարկած միջոցառումներն առաջին դեպքի հայտնաբերման առնչությամբ` հավելելով, որ տեղեկատվության պաշտոնական աղբյուրից արագ տրամադրումը ճիշտ քայլ էր: Նա պատրաստակամություն է հայտնել աջակցելու ոչ միայն նոր կորոնավիրուսի դեմ պայքարին, այլև առհասարակ առողջապահության ոլորտի զարգացման աշխատանքներին: «Առողջապահության նախարարության և կառավարության կողմից ձեռնարկված թափանցիկ աշխատանքը խուճապի նվազեցման լավագույն տարբերակն է», - ընդգծել է Արսեն Թորոսյանը, և պատրաստակամություն հայտնել համագործակցելու այս ուղղությամբ: Քննարկվել են նաև էլեկտրոնային առողջապահության ոլորտում համագործակցության ընթացիկ աշխատանքները և առողջության համապարփակ ապահովագրությանն առնչվող հարցեր:  Արսեն Թորոսյանն առողջ ապրելակերպի համատեքստում ցանկություն է հայտնել համագործակցության օրակարգում ունենալ նաև այլ բաղադրիչներ, ինչպիսիք են վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումն ու դրանց նկատմամբ հսկողությունը: ԵՄ պատվիրակության գրասենյակի ղեկավար Անդրեա Վիկտորինը կարևորել է աջակցությունը` ուղղված սոցիալական ոլորտի բարեփոխումներին: «Մենք բարձր ենք գնահատում Եվրամիության աջակցությունը Հայաստանին: Հույս ունեմ, որ մեր արդյունավետ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ», - եզրափակել է Արսեն Թորոսյանը:
12:17 - 04 մարտի, 2020
Արսեն Թորոսյանն ու Իրանի դեսպանը քննարկել են նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը

Արսեն Թորոսյանն ու Իրանի դեսպանը քննարկել են նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին: Վերջիններս քննարկել են նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը և ընթացիկ աշխատանքները` վիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ: Արսեն Թորոսյանը նախ շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ապա անցել հանդիպման բուն թեմային: Նախարարը ներկայացրել է, թե ինչ գործողություններ են իրականացվում Հայաստանում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և ներկայացրել 2 շաբաթվա ընթացքում այն փորձը, որն Իրանը ձեռք է բերել նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում: Ըստ դեսպանի` Իրանում բժշկական մեծ թիմ է ձևավորվել, որի հիմնական գործառույթը վիրուսի տարածման կանխարգելումն է, ինչպես նաև «թեժ գիծն» աշխատում է 24 ժամյա ռեժիմով: Աբաս Բադախշան Զոհուրին ներկայացրել է թարմ տվյալներ, ըստ որի` Իրանում նոր կորոնավիրուսի մուտք գործելուց հետո 7280 քաղաքացի դիմել է հիվանդանոց, որոնցից 4312-ը թեստավորվել են: Մինչև մարտի 2-ի կեսօրը Իրանում ախտորոշվել է կորոնավիրուսի 1501 դեպք, 291-ը ապաքինվել է: Արձանագրվել է մահվան 66 դեպք: «Մեր երկրի փորձը ցույց է տվել, որ պետք է ավելի ուժեղացնել կանխարգելման գործողությունները քան բուժման, և սա կարևոր է Հայաստանի համար ևս, քանի դեռ խնդիրը չի խորացել», – ասել է Աբաս Բադախշան Զոհուրին: Քննարկվել է նաև նոր կորոնիվիրուսի մասին կեղծ տեղեկատվության տարածումը և ճշգրիտ տեղեկության մատակարարման կարևորությունը: Նախարարն ընդգծել է, ստուգված տեղեկությունները կարևոր են խուճապային տրամադրությունների դեմ պայքարի գործում: Արսեն Թորոսյանն ու Աբաս Բադախշան Զոհուրին պայմանավորվել են ուղիղ  կապ հաստատել Իրանի առողջապահության նախարարի հետ: «Հույս ունեմ, որ առաջիկայում ամեն ինչ կկարգավորվի և կյանքը կշարունակվի բնականոն հունով», – ասել է նախարարը: Արսեն Թորոսյանը պատրաստակամություն է հայտնել մասնագիտական առումով օգտակար լինել Իրանին, դեսպանն էլ իր հերթին առողջություն է մաղթել Հայաստանում կորոնավիրուսով վարակված հիվանդին և հույս հայտնել, որ այն կլինի միակ և վերջին դեպքը:      
13:40 - 03 մարտի, 2020
Առողջապահության նախարարությունը մետրոյում ախտահանում իրականացնելու մասով դեռեւս առաջարկ չի ներկայացրել. Ալինա Նիկողոսյան

Առողջապահության նախարարությունը մետրոյում ախտահանում իրականացնելու մասով դեռեւս առաջարկ չի ներկայացրել. Ալինա Նիկողոսյան

Առողջապահության նախարարությունը մետրոյում ախտահանում իրականացնելու մասով դեռևս առաջարկ չի ներկայացրել։ Այս մասին գրել է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:  «Այն, ինչ երևում է Երևանի մետրոպոլիտենի կողմից հրապարակած տեսանյութում՝ չի կարող համարվել ոչ ախտահանում, ոչ էլ խոնավ մաքրում։ Հետևաբար, կոչ ենք անում նմանօրինակ աշխատանքներ ձեռնարկելիս դրանք քննարկել առողջապահության նախարարության հետ՝ մասնագիտական խորհրդատվություն ստանալու և գործընթացը լիարժեք կազմակերպելու համար։ Ավելին, առաջիկայում նախարարությունը հանդես կգա նման առաջարկությամբ և կներկայացնի այն ուղեցույցը, որի համապատասխան՝ անհրաժեշտության դեպքում պետք է իրականացվեն ախտահանման աշխատանքները»,- գրել է Նիկողոսյանը։
09:09 - 03 մարտի, 2020
Պաշտոնեական լիազորություններն անցնելու համար ԱԱԾ պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել

Պաշտոնեական լիազորություններն անցնելու համար ԱԱԾ պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ առողջապահության նախարարի անվտանգության գծով նախկին խորհրդական, ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման պետ Ա. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու` պաշտոնեական լիազորություններն անցնելու համար:  Ըստ առաջադրված մեղադրանքի` Ա. Մ.-ն, 2005-2018 թթ. զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի անվտանգության գծով խորհրդականի պաշտոնը, մտերիմ հարաբերություններ է հաստատել բժշկական կենտրոնի տնօրեն Ա. Մ.-ի հետ և նրանից տեղեկանալով, որ վերջինս դժգոհություններ է ունեցել տնօրենի ֆինանսական գծով տեղակալ Ս. Օ.-ի աշխատանքից, իր ծառայություններն է առաջարկել` նրան այդ աշխատանքների ղեկավարումից հեռացնելու հարցում: 2019 թ. փետրվարին Ա. Մ.-ն բժշկական կենտրոնի տնօրենին տեղեկացրել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը մտադրվել է նվազեցնել հիվանդանոցին պետական պատվերով մատուցվող ծառայությունների համար նախատեսված հատկացումները, և որ հիշյալ բժշկական կենտրոնը զրկվել է համավճարային սկզբունքով բժշկական ծառայություններ մատուցելու հնարավորությունից, որպիսի հարցերը լուծելու համար անհրաժեշտ է կազմակերպել, որպեսզի Ս. Օ.-ն կաշառք տա ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին:  Ա. Մ.-ն հավաստիացրել է, որ այդ դեպքում Ս. Օ.-ի և Արսեն Դավթյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի, և արդյունքում բժշկական կենտրոնի տնօրենը հնարավորություն կունենա ձեռք բերել հիվանդանոցի բաժնետոմսերի՝ Ս. Օ.-ի մասնաբաժինը, որը հավասարապես կբաժանվի իր և տնօրեն Ա. Մ.-ի միջև: Արդյունքում, ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, բժշկական կենտրոնի տնօրենը 2019թ. մարտի 18-ին իր մոտ է կանչել Ս. Օ.-ին և առաջարկել կաշառք տալ Արսեն Դավթյանին, սակայն Ս. Օ.-ն, մինչ այդ տեղեկացված լինելով ԱԱԾ աշխատակից Ա. Մ.-ի և բժշկական կենտրոնի տնօրենի միջև ձեռք բերված պայմանավորվածության և նրանց` վերը նշված մտադրության մասին, հրաժարվել է կատարել տնօրենի առաջարկը: Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քննիչի կողմից որոշում է կայացվել ԱԱԾ վերը նշված պաշտոնատար անձի` Ա. Մ.-ի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Նախաքննությունը շարունակվում է:
17:11 - 02 մարտի, 2020