Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն սկսել է Ուկրաինայի իրադրության քննարկումը |armenpress.am|

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն սկսել է Ուկրաինայի իրադրության քննարկումը |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) փետրվարի 21-ի երեկոյան ձեռնամուխ է եղել Ուկրաինայի իրադրության քննարկմանը։ Մարմնի նիստը, որը գումարվել է Ալբանիայի, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Մեքսիկայի, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի եւ Ֆրանսիայի նախաձեռնությամբ, սկսվել է տեղական ժամանակով 21:00-ին (Երեւանի ժամանակով 06:00-ին): Ռուսաստանից դրան մասնակցում է ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան, Ուկրաինայից՝ համաշխարհային կազմակերպությունում երկրի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան: Նիստը տեղի կունենա բաց ձեւաչափով: Նախ, ինչպես սպասվում է, ելույթ կունենա քաղաքական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Լի Կառլոն: Ուկրաինայի արեւելքի շփման գծում իրադրությունը սրվել է փետրվարի 17-ին: ԴԺՀ-ում եւ ԼԺՀ-ում հայտնել են վերջին ամիսներին Ուկրաինայի կողմից ամենաատիվ գնդակոծումների մասին: Դրանք հանգեցրել են քաղաքացիական ենթակառուցվածքի մի շարք օբյեկտների վնասման: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին անցկացրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրի նիստ, որի անդամները հանդես են եկել Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների ճանաչման օգտին: Ավելի ուշ Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է ԴԺՀ-ի եւ ԼժՀ-ի ինքնիշխանության ճանաչման մասին: Դրանց ղեկավարների հետ ստորագրվել են բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
10:19 - 22 փետրվարի, 2022
Բայդենը Լուգանսկի ու Դոնեցկի դեմ պատժամիջոցների մասին հրամանագիր է ստորագրել |factor.am|

Բայդենը Լուգանսկի ու Դոնեցկի դեմ պատժամիջոցների մասին հրամանագիր է ստորագրել |factor.am|

factor.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել Լուգանսկի ու Դոնեցկի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ կապված Ռուսաստանի կողմից ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման հետ։ Փաստաթղթի տեքստը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Նախագահ Պուտինի գործողությունները հակասում են մինսկյան համաձայնագրերով Ռուսաստանի ստանձնած պարտավորություններին, խաթարում են դիվանագիտության հանդեպ Ռուսաստանի հավատարմությունը և Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասվում է փաստաթղթում։ Հրամանագիրն արգելում է. «Նոր ներդրումներ, այսպես կոչված, «ԴԺՀ» կամ «ԼԺՀ» (անհատական կամ իրավաբանական ) Միացյալ Նահանգներից եկած անձի կողմից, որտեղ էլ որ նրանք գտնվեն։ Այսպես կոչված «ԴԺՀ»-ից կամ «ԼԺՀ»-ից ցանկացած ապրանքի, ծառայության կամ տեխնոլոգիայի ուղղակի կամ անուղղակի ներմուծում Միացյալ Նահանգներ։ Ցանկացած ապրանքի, ծառայության կամ տեխնոլոգիայի արտահանում, վերաարտահանում, վաճառք կամ մատակարարում, ուղղակիորեն կամ անուղղակիորեն Միացյալ Նահանգներից կամ ԱՄՆ քաղաքացու կողմից, որտեղ էլ որ նա գտնվի»։ Բացի այդ, փաստաթուղթը ԱՄՆ վարչակազմին իրավունք է տալիս պատժամիջոցներ կիրառել «ԴԺՀ»-ում և «ԼԺՀ»-ում գործող անձանց և այնտեղ աշխատող կազմակերպությունների ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ։
10:07 - 22 փետրվարի, 2022
Զելենսկիի ուղերձը՝ ՌԴ կողմից Լուգանսկի և Դոնեցկի անկախության ճանաչումից հետո |factor.am|

Զելենսկիի ուղերձը՝ ՌԴ կողմից Լուգանսկի և Դոնեցկի անկախության ճանաչումից հետո |factor.am|

factor.am: Վլադիմիր Պուտինի կողմից Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերի անկախությունը ճանաչելուց հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է ուկրաինացիներին։ Այս մասին հայտնում է Unian-ը։ «Անքուն գիշերվա համար պատճառներ չկան»,- վստահեցրել է պետության ղեկավարը։ Նախագահը ընդգծել է, որ Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմանները կմնան նույնը՝ չնայած Ռուսաստանի գործողություններին։ «Ուկրաինան Ռուսաստանի Դաշնության վերջին գործողությունները միանշանակ մեր պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում է»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ Նրա խոսքով՝ այդ որոշումների հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը։ «Դոնեցկի և Լուգանսկի օկուպացված շրջանների անկախության ճանաչումը կարող է նշանակել Ռուսաստանի միակողմանի դուրս գալ Մինսկի համաձայնագրերից և անտեսում Նորմանդական ձևաչափի շրջանակներում ընդունված որոշումների»,- ասել է Զելենսկին։ Նա ընդգծել է, որ դա խաթարում է խաղաղության ջանքերը և ոչնչացնում բանակցային ձևաչափերը։ «Այսօրվա և վաղվա հնարավոր որոշումներով ռուսական զորքերը փաստացի գտնվում էին Դոնբասի օկուպացված տարածքներում 2014 թվականից: Երկիրը, որը 8 տարի աջակցում է պատերազմին, չի կարող պահպանել խաղաղությունը, ինչպես պնդում է»,- վստահ է պետության ղեկավարը։ «Մենք մեր հողում ենք, մենք ոչ ոքից ու ոչնչից չենք վախենում։ Մենք ոչինչ ու ոչ ոքի պարտավոր չենք , մենք ոչ ոքի ոչինչ չենք տվել։ Եվ մենք դրանում համոզված ենք, քանի որ այսօր ոչ թե 2014 թվականի փետրվարն է, այլ 2022-ի։ Այլ երկիր, այլ բանակ, մեկ նպատակ։ Սա խաղաղություն է, խաղաղություն Ուկրաինայում։ Փառք Ուկրաինային»,- եզրափակել է Զելենսկին։
09:47 - 22 փետրվարի, 2022
Եվրամիությունը պատժամիջոցներով կպատասխանի Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչմանը

Եվրամիությունը պատժամիջոցներով կպատասխանի Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչմանը

Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ և ԼԺՀ) անկախության ճանաչումը և դրան կպատասխանի պատժամիջոցներով:  «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Բրյուսելում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի համատեղ հայտարարության մեջ։ «Նախագահ Միշելը եւ նախագահ ֆոն դեր Լեյենը վճռականորեն դատապարտում են Ռուսաստանի նախագահի որոշումը՝ ճանաչել Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերի ՝ կառավարությանը չենթարկվող շրջանները որպես անկախ կազմավորումներ։ Այդ քայլը միջազգային իրավունքի, ինչպես նաև Մինսկի համաձայնագրերի կոպիտ խախտում է։ Միությունը պատժամիջոցներով հանդես կգա նրանց դեմ, ովքեր մասնակից են այդ անօրինական գործողությանը», - ասվում է հաղորդագրության մեջ։ «Եվրամիությունը վերահաստատում է իր անփոփոխ աջակցությունը Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը իր միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»,-եզրափակել են ԵՄ-ում: Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդի նախագահները և ԵՄ դիվանագիտության ղեկավարը թվիթերում միաժամանակ հայտարարեցին, որ Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության ճանաչումը միջազգային իրավունքի խախտում է. «Ուկրաինայում երկու անջատողական տարածքների ճանաչումը միջազգային իրավունքի, Ուկրաինայի տարածքային ամբողջականության և Մինսկի համաձայնագրերի կոպիտ խախտում է։ ԵՄ-ն և նրա գործընկերները կարձագանքեն միասնությամբ, հաստատակամությամբ և վճռականությամբ՝ ի նշան համերաշխության [Ուկրաինայի հետ]»,- նրանք Twitter-ում հրապարակել են նույն տեքստերը:  
02:23 - 22 փետրվարի, 2022
Ղրիմն ու Աբխազիան ողջունել և աջակցությունն են հայտնել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախության ճանաչման մասին ՌԴ որոշումը

Ղրիմն ու Աբխազիան ողջունել և աջակցությունն են հայտնել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախության ճանաչման մասին ՌԴ որոշումը

Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը աջակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների ճանաչելու մասին որոշմանը։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է իր Telegram ալիքում։ «Սա միակ հնարավոր լուծումն է, որն ամբողջությամբ արտացոլում է հասարակական կոնսենսուսը և կհամապատասխանի բարոյականության, մարդասիրության և մարդու իրավունքների պաշտպանության չափանիշներին: Սա վերջ կդնի Դոնբասի ժողովրդի ցեղասպանությանը: Կբացի նոր էջ ժողովրդական հանրապետությունների, Ռուսաստանի պատմության մեջ, իսկ Դոնբասի, ինչպես նաև Ղրիմի կորստի համար Ուկրաինան կարող է մեղադրել միայն իր անուղեղ կառավարիչներին»,- գրել է Ակսյոնովը։   Աբխազիան նույնպես ողջունում և աջակցում է Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների ճանաչումը։ Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ասլան Բժանիան։ «Մենք ողջունում ենք Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների պետական ​​ինքնիշխանությունն ու անկախությունը: Այդ որոշումը արդար է, հիմնված է աշխարհաքաղաքական իրողությունների ադեկվատ գնահատականի վրա, համապատասխանում է արդի մարտահրավերներին ու սպառնալիքներին»,- ասել է Աբխազիայի նախագահը։ Աբխազիայի նախագահի խոսքով՝ «ուկրաինական կողմից հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման արհեստական ​​ձգձգումը հանգեցրել է Դոնբասում իրավիճակի կտրուկ սրման, հանրապետություններում հումանիտար իրավիճակի վատթարացման»։  
02:08 - 22 փետրվարի, 2022
Ամերիկացիներին կարգելվի նոր ներդրումները, առևտուրը և ֆինանսավորումը ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի շրջաններում․ Սպիտակ տուն

Ամերիկացիներին կարգելվի նոր ներդրումները, առևտուրը և ֆինանսավորումը ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի շրջաններում․ Սպիտակ տուն

Մենք սպասում էինք Ռուսաստանի կողմից նման քայլի և պատրաստ ենք անմիջապես արձագանքել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը՝ արձագանքելով ՌԴ կողմից Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների ճանաչմանը։  «Նախագահ Բայդենը շուտով կհրապարակի հրաման, որը կարգելի ամերիկացիների նոր ներդրումները, առևտուրը և ֆինանսավորումը այսպես կոչված Ուկրաինայի ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի շրջաններում, դեպի այդ շրջաններ և այդ շրջաններից։ Այդ հրամանագիրը նաև լիազորություն կտա պատժամիջոցներ կիրառել ցանկացած անձի նկատմամբ, որը կորոշի գործել Ուկրաինայի այդ շրջաններում։ Պետքարտուղարություններն ու Ֆիննախը շուտով լրացուցիչ մանրամասներ կունենան։ Հստակության համար. այս միջոցներն առանձին են և կլրացնեն տնտեսական խիստ միջոցներին, որոնք մենք պատրաստում ենք դաշնակիցների եւ գործընկերների հետ համակարգելով՝ Ուկրաինա Ռուսաստանի հետագա ներխուժման դեպքում»,-ասված է հաղորդագրության մեջ:
01:26 - 22 փետրվարի, 2022
Կոչ ենք անում Մոսկվային դադարեցնել հակամարտության թեժացումը և ընտրել դիվանագիտությունը․ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ

Կոչ ենք անում Մոսկվային դադարեցնել հակամարտության թեժացումը և ընտրել դիվանագիտությունը․ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն դատապարտում է Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների ճանաչումը, ինչըխարխլում է հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը։  «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Ես դատապարտում եմ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը։ Դա խարխլում է հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը և խախտում է Մինսկի համաձայնագրերը»,- գրել է նա Twitter-ում: Նրա խոսքով՝ «ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողժականությանը»։ «Մենք կոչ ենք անում Մոսկվային դադարեցնել հակամարտության թեժացումը և ընտրել դիվանագիտությունը»,- հավելել է դաշինքի գլխավոր քարտուղարը։  
01:07 - 22 փետրվարի, 2022
ՆԱՏՕ-ի գլխավոր հակառակորդը Ռուսաստանն է, իսկ Ուկրաինան հարվածի ցատկահարթակ է լինելու․Պուտին |hetq.am|

ՆԱՏՕ-ի գլխավոր հակառակորդը Ռուսաստանն է, իսկ Ուկրաինան հարվածի ցատկահարթակ է լինելու․Պուտին |hetq.am|

hetq.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին ուղղված շուրջ 50-րոպեանոց տեսաուղերձի ժամանակ հայտարարեց, որ որոշել է ճանաչել Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։  Պուտինի խոսքով՝ այդ որոշումը վաղուց էր հասունացել։ Նա կոչ արեց Պետդումային վաղը սատարել այդ որոշմանը։  ՌԴ նախագահը հայտարարեց նաև, որ Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների հետ կնքվելու են բարեկամության և գործընկերության պայմանագրեր։ Տեսաուղերձի վերջում նա ստորագրեց համապատասխան հրամանը։ Ընդ որում, տեսանյութից պարզ դարձավ, որ Պուտինի հետ միևնույն աշխատասենյակում գտնվում էին Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։ Ռուսաստանի նախագահն իր ելույթը սկսեց հետևյալ նախադասությամբ. «Իմ ելույթի թեման Ուկրաինայում առկա իրավիճակն է, թե ինչու է դա այդքան կարևոր մեզ համար, Ռուսաստանի համար»։ Իր տեսաուղերձի առաջին մասում Պուտինը մանրամասն պատմեց ԽՍՀՄ անկման մասին, որի արդյունքում ի հայտ է եկել անկախ Ուկրաինան։ Նա հայտարարեց ժամանակակից Ուկրաինայում կոռուպցիայի և բարձր կոմունալ վճարների մասին, հայտնեց, որ Ուկրաինայում ագրեսիվ գործողություններն իրականացվում են արևմտյան հատուկ ծառայությունների օգնությամբ և հավելեց, որ ուկրաինական իշխանությունները կարող են ստեղծել միջուկային զենք, իսկ այդ երկրի տարածքում փաստացի «տեղակայված են ՆԱՏՕ-ի բազաներ»։ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ Պուտինը նշեց, որ ՆԱՏՕ-ի գլխավոր հակառակորդը Ռուսաստանն է, իսկ Ուկրաինան հարվածի ցատկահարթակ է լինելու։ Պուտինի պնդմամբ՝ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և նրա տարածքում Հյուսիսատլանտյան դաշինքի ուժերի տեղակայումն արդեն որոշված հարց է։ Ըստ նրա՝ դրանով Ռուսաստանին անակնկալ հարվածելու հավանականությունն ընդլայնվում է։ Տեսաուղերձի վերջում դիմելով Կիևին՝ Պուտինը պահանջեց դադարեցնել մարտական գործողությունները, հակառակ պարագայում զգուշացնելով, որ իրավիճակի ողջ պատասխանատուն կլինի Կիևը։ Թե ինչ պատասխանատվության մասին է խոսքը, Պուտինը չմանրամասնեց։ Առավել մանրամասն՝ hetq.am-ում
00:34 - 22 փետրվարի, 2022
Զելենսկին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի հրատապ նիստ է հրավիրել |hetq.am|

Զելենսկին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի հրատապ նիստ է հրավիրել |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի արտահերթ նիստի հրավիրելու մասին, որը պայմանավորված է Ռուսաստանի անվտանգության խորհրդի նիստում հնչած հայտարարությունների հետ։ «Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի նիստում հնչած հայտարարությունների հետ կապված, հրատապ խորհրդակցություններ եմ վարել Էմանուել Մակրոնի և Օլաֆ Շոլցի հետ և հրավիրել ԱԱՊԽ նիստ»,- նշվում է Ուկրաինայի առաջնորդի թվիթերյան միկրոբլոգում։ Նիստը մեկնարկել է Երևանի ժամանակով 22:00-ին։ Մի քանի ժամ առաջ Ռուսաստանում կայացել է Անվտանգության խորհրդի նիստ, որի մասնակիցները քննարկում էին Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման հարցը։ Խորհրդի անդամներին լսելուց հետո Պուտինը հայտարարեց, որ այսօր որոշում կկայացնի այդ մասով։ Բացի այդ, նաև հայտնի դարձավ, որ այսօր՝ փետրվարի 21-ին, Պուտինը ուղերձով կդիմի ռուսաստանցիներին։
23:06 - 21 փետրվարի, 2022
Ջո Բայդենը ազգային անվտանգության հարցով խորհրդակցություն է անցկացնում. օրակարգում Ուկրաինան ու Ռուսաստանն են |hetq.am|

Ջո Բայդենը ազգային անվտանգության հարցով խորհրդակցություն է անցկացնում. օրակարգում Ուկրաինան ու Ռուսաստանն են |hetq.am|

hetq.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր վարչակազմի հետ ազգային անվտանգության հարցերով խորհրդակցություն է անցկացնում։ Այդ մասին, The New York Times-ի փոխանցմամբ, հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը։  «Նախագահ Բայդենն այսօր հանդիպում է ազգային անվտանգության հարցերով իր թիմի հետ և պարբերաբար տեղեկատվություն է ստանում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կապված վերջին իրադարձությունների վերաբերյալ»,- հայտնել է ամերիկյան NBC հեռուստաընկերությունը։ Վերջինիս տվյալներով՝ հանդիպմանը մասնակցում են պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, ԱՄՆ ԶՈւ շտաբերի հրամանատարների կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին։ NBC-ն չի մանրամասնել, թե ինչ առիթով է հրավիրվել արտահերթ հանդիպումը։  Սպիտակ տանը դեռևս չեն պատասխանել TACC պարբերականի թղթակցի հարցին՝ հաստատելու հանդիպման անցկացումը։ Երկուշաբթի օրն ԱՄՆ-ում տոնում են Նախագահների օրը, որը դաշնային տոն է, իսկ այդ օրը կառավարությունը չի աշխատում։     
22:53 - 21 փետրվարի, 2022