Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Սուր ելույթների պակաս չի լինելու. Վանեցյանն առաջիկա անելիքների մասին |armenpress.am|

Սուր ելույթների պակաս չի լինելու. Վանեցյանն առաջիկա անելիքների մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ խորհրդարան գալով չեն հրաժարվել իրենց հիմնական պահանջից, այն է՝ իշխանություններին րոպե առաջ հեռացնելը: «Ազգային ժողովը լրացուցիչ հարթակ է, լրացուցիչ գործիք է, որը մենք օգտագործելու ենք մեր հիմնական նպատակին հասնելու համար: Եթե ինչ-որ մեկին թվում է, թե պետք է գանք այստեղ ու բնականոն ընթացքով աշխատենք, ապա սխալվում են: Մեր երկիրը չի գտնվում նորմալ վիճակում: Ընդդիմությունն անում է այն, ինչի գործիքակազմ ունի: Երկրի անվտանգության պատասխանատուն իշխանությունն է, և եթե այն չի կարողանում ապահովել երկրի անվտանգությունը, ապա ազնվորեն դա պետք է խոստովանի ու հեռանա»,- ասաց Արթուր Վանեցյանը: Հարցին, թե ինչպես է «Պատիվ ունեմ»-ը պատկերացնում խորհրդարանում համագործակցությունը իշխող ուժի հետ, Արթուր Վանեցյանը նշեց, որ եթե ԱԺ բերվի օրինագիծ, որը կբխի Հայաստանի ժողովրդի շահերից, ապա պատրաստ են, պարտավոր են համագործակցել ու կողմ քվեարկել: Այլ որևէ տարբերակում «Պատիվ ունեմ»-ը իշխանությունների հետ համագործակցություն հնարավոր չի համարում: Անդրադառնալով խմբակցության հնարավոր ակտիվ գործունեությանը Արթուր Վանեցյանը նշեց, որ այս Ազգային ժողովում սուր ելույթների պակաս չի լինելու:
14:54 - 02 օգոստոսի, 2021
Հայտնի են ԱԺ հաշվիչ հանձնախմբի անդամների անունները |armenpress.am|

Հայտնի են ԱԺ հաշվիչ հանձնախմբի անդամների անունները |armenpress.am|

armenpress.am: ԱԺ հաշվիչ հանձնախմբում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կունենա 6 անդամ, «Հայաստան» խմբակցությունը՝ 2 անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ 1 անդամ: Այս մասին որոշման նախագիծը ներկայացրեց նիստը նախագահող Կնյազ Հասանովը: Այդ որոշման նախագիծը քվեարկությամբ ընդունվեց՝ ստանալով 65 «կողմ», 1 «դեմ», 14 «ձեռնպահ» ձայներ: Խմբակցություններն իրենց կազմից առաջադրեցին հաշվիչ հանձնախմբի անդամներ: Հայկ Կոնջորյանը տեղեկացրեց, որ հաշվիչ հանձնախմբի ՔՊ-ի թեկնածուներն են Նարեկ Բաբայանը, Սարգիս Խանդանյանը, Լիլիթ Մինասյանը, Քրիստինե Պողոսյանը, Հովիկ Աղազարյանը, Արուսյակ Մանավազյանը: «Հայաստան» խմբակցության թեկնածուներն են Աշոտ Սիմոնյանը և Ագնեսա Խամոյանը: Իսկ «Պատիվ ունեմ»-ից Արթուր Վանեցյանը հայտնեց, որ առաջադրում են Թագուհի Թովմասյանի թեկնածությունը: Նիստը նախագահող Կնյազ Հասանովն առաջարկեց հաշվիչ հանձնախմբի անդամներին նիստ գումարել և իրենց կազմից ընտրել հանձնախմբի նախագահ և քարտուղար:
14:31 - 02 օգոստոսի, 2021
«Հայաստան» դաշինքը Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում |armenpress.am|

«Հայաստան» դաշինքը Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը կառաջադրվի ԱԺ փոխնախագահի պաշտոնում: Իշխան Սաղաթելյանն այս մասին նշել է լրագրողների հետ ճեպազրույցում: Նա սկզբում նշեց, որ ԱԺ փոխնախագահների, հանձնաժողովների հարցը երկրի առջև ծառացած խնդիրների համատեքստում երկրորդական են: Երբ լրագրողները պնդեցին ԱԺ փոխնախագահի թեկնածության հարցը, Իշխան Սաղաթելյանը նշեց, որ իրենք թեկնածու առաջադրելու են: Լրագրողների ճշտող հարցին, թե արդյոք հենց  ինքն է լինելու, նա նշեց. «Այո, ես եմ»: Անդրադառնալով Աժ-ում մեկնարկած 8-րդ նստաշրջանի անդրանիկ նիստի ընթացքում հնարավոր բոյկոտներին՝ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ սա քաղաքական պրոցես է և երբ պետք լինի կգան ԱԺ, երբ պետք լինի կբոյկոտեն, որպեսզի իրենց քաղաքական օրակարգն առաջ տանեն:
12:20 - 02 օգոստոսի, 2021
«Հայաստան» խմբակցությունը պահանջում է ազատ արձակել կալանավորված պատգամավորներին․ բանավեճից հետո ԱԺ նիստն ընդմիջվեց

«Հայաստան» խմբակցությունը պահանջում է ազատ արձակել կալանավորված պատգամավորներին․ բանավեճից հետո ԱԺ նիստն ընդմիջվեց

Ազգային  ժողովի ութերորդ գումարման առաջին նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավորները ցանկություն հայտնեցին մինչև գրանցվելը վարման կարգի վերաբերյալ հայտարարություն անել։  Նախագահող Կնյազ Հասանովը, սակայն, ի պատասխան ասաց, որ գրանցումից հետո կարող են հայտարարություններ անել։ Նիստին 19 պատգամավորներ չգրանցվեցին։ Գրանցումից հետո «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց, որ ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ պատգամավորների գրանցումը համազոր է քվեարկությանը, ինչից առաջ պագամավորը արտահայտվելու իրավունք ունի։«Ինչպես հայտնի է, մեր երկու գործընկերները այսօր ապօրինաբար գտնվում են անազատության մեջ։ Իհարկե, պատգամավոր լինելուց հետո կուզեի շնորհակալություն հայտնել մեր պատգամավորներին և մեր ընտրողներին, բայց ստիպված եմ այսպիսի խոսք ասել։ Այն դեպքում, որ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պատգամավորը առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, հետևաբար մեր խմբակցությունը պահանջում է ապահովել մեր երկու գործընկերների անխոչընդոտ ներկայությունը Ազգային ժողովում, որպեսզի նրանք կարողանան կատարել իրենց սահմանադրական պարտականությունները»։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Վլադիմիր Վարդանյանը, արձագանքելով ընդդիմությանն ասաց, որ պատգամավորը ունի անձեռնմխելիության իրավունք, որը պետք է հաղթահարվի, բայց այս պարագայում արարքները, որոնք վերաբերվում են պատգամավորական մանդատ ատացած անձանց, տեղի են ունեցել մինչև պատգամավորական մանդատ ստանալը և որպես թեկնածու նրանց անձեռնմխելիությունը հաղթահարվել է ԿԸՀ համապատասխան որոշումներով։ «Որևիցե բան չեմ բացառում, մենք այստեղ բոլոր պարտավոր ենք, ըստ էության, ապահովել ԱԺ հետագա բնականոն գործունեությունը և ես կառաջարկեի, որպեսզի մենք հնարավորություն ընձեռեինք նախագահողին, որպեսզի նա կարողանար ձևավորեր ԱԺ մարմինները, որից հետո կարելի է քննարկել ցանկացած հարց, այդ թվում՝ հարցեր, որոնք կապված մեր առօրյա գործունեության հետ»։ Ի պատասխան «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանն ասաց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները ոչ թե բացակայում են, այլ պատանդի կարգավիճակում են։ Այնուհետև դաշինքի  քարտուղար Արծվիկ Մինասյանը ընդիմիջում պահանջեց։ Բանավեճերից հետո ԱԺ նիստն ընդմիջվեց։Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի՝  կալանավորված անդամներն են Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը։
12:03 - 02 օգոստոսի, 2021
Ազգային ու հասարակական համերաշխությանն այլընտրանք չկա, առաջնահերթորեն այս խորհրդարանից, կառավարական համակարգից պետք է սերմանվի սերը. Գարեգին Բ |tert.am|

Ազգային ու հասարակական համերաշխությանն այլընտրանք չկա, առաջնահերթորեն այս խորհրդարանից, կառավարական համակարգից պետք է սերմանվի սերը. Գարեգին Բ |tert.am|

tert.am: ԱԺ ութերորդ գումարման նիստին հայրապետական օրհնությամբ հանդես եկավ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: «Այսօր մեր հայրենիք Հայաստանն ու Արցախը դիմակայում են արտաքին ու ներքին լուրջ մարտահրավերիների, հանդիման Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիայի ու ծավալապաշտական նկրտումերի: Հայրենական կյանքում ծառացած հիմնախնդիրները հաղթահարելու համար հրամայական է պետական-քաղաքական գործիչների ու ողջ հասարակության համախմբումը, քաղաքացիական հասարակության բարձր գիտակցությունը, համընդհանուր զգաստությունն ու բարեխղճությունը, բոլորիս փափագն ու ձգտումը մեր հարենիքի անվտանգությունն ու առաջընթացն է, խաղաղ ու բարեկեցիկ կյանքի կերտումը, որը մեծապես պայմանավորված է նաև օրենսդիր մարմնի ու ձևավորվելիք կառավարության գործունեությամբ»,-ասաց Վեհափառը: Նա իր ելույթում նշեց, որ այսօր պատգամավորները ստանձնում են իրենց պարտականությունները՝ օրենսդրական նախաձեռնություններով կարևոր ներդրում բերելու տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի առաջընթացի գործում, պաշտպանելու անխաթարությունը մեր ինքնության ու արժեքների: «Տարածաշրջանում առկա բարդ հանգամանքներում մենք կենսականորեն պետք ունենք միասնության, հանդարտության, հուզումների ու լարվածության թոթափման՝ ատելության, վրեժխնդրության ու պառակտումների փոխարեն մենք ամենքս պետք է քաջ գիտակցենք, որ ազգային ու հասարակական համերաշխությանն այլընտրանք չկա, առաջնահերթորեն և այս խորհրդարանից, կառավարական համակարգից պետք է սերմանվի սերը, փոխհասկացողությունը, բարիկամեցողությունը հասարակությունում, խորհրդարական գործունեության ընթացքում հնչող քննադատությունները թող լինեն միայն կառուցելու ու սխալները շտկելու նպատակով»,-ասաց Ամենայն Հայոց կաթողիկոս:
10:33 - 02 օգոստոսի, 2021
Առաջնայինը հայ ժողովրդի անվտանգությունն է. Կնյազ Հասանովն ԱԺ նիստը բացեց միասնականության կոչով |armenpress.am|

Առաջնայինը հայ ժողովրդի անվտանգությունն է. Կնյազ Հասանովն ԱԺ նիստը բացեց միասնականության կոչով |armenpress.am|

armenpress.am։ Ութերորդ գումարման ազգային ժողովի առաջին նիստը նախագահող, ՔՊ-ից Կնյազ Հասանովը նիստը բացեց միասնական և հանդուրժող լինելու կոչով: Հասանովն այս մասին ասաց նիստի բացմանը: Հասանովը նախ նշեց, որ հպարտ է, որ որպես տարիքով ավագ պատգամավոր իրեն հնարավորություն է ընձեռվում ինչպես 6-րդ, 7-րդ, այնպես էլ 8-րդ գումարման ԱԺ-ի նստաշրջանը բացել: «Երևի իմ տարիքն ինձ հնարավորություն է տալիս մի մեծ խնդրանքով դիմել ձեզ: Ես խնդրում և հորդորում եմ իմ եղբայր հայ պատգամավորներին լինել միասնական, միմյանց հանդուրժող, որովհետև այստեղ ներկա բոլոր պատգամավորների համար առաջնայինը հայ ժողովրդի անվտանգությունն է, երկրի զարգացումն ու հզորացումը և ամենակարևորը՝ հայի պատիվը: Ուստի խնդրում եմ՝ եկեք բարձր պահենք այդ պատիվը: Դիմադիր և ընդդիմադիր հասկացողությունը պահենք չափի մեջ, լինենք միասնական, միմյանց նկատմամբ հարգանքով և անենք ամեն ինչ՝ Հայաստանը պահելու ավելի բարձր կարգավիճակում»,-ասաց Հասանովը: Նա հորդորեց անհիմն գործողություններով չթուլացնել երկիրը՝ նկատելով, որ որքան թույլ լինենք, հակառակորդն իրեն այնքան հզոր և համարձակ կզգա: «Ուստի խնդրում եմ ձեզ եկեք մեր պահվածքով և վարքագծով մեզ չթուլացնենք, լինենք հզոր: Հզոր մարդը և նրա պահվածքը վախեցնում է թշնամուն և հանգեցնում հաղթանակների»,-ասաց նա ու հորդորեց լինել միասնական, մի կողմ թողնելով ներքին տարաձայնությունները, հասնել Հայաստանի հզորացմանը: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն որպես տարիքով ավագ պատգամավորը 8-րդ գումարման ԱԺ-ի առաջին նստաշրջանը հայտարարեց բացված: Հնչեց ՀՀ օրհներգը:
10:26 - 02 օգոստոսի, 2021
Կառավարությունն անպատասխան է թողել COVID-19-ի վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողովի հարցերը, ինչի պատճառով կառավարության գործողությունների գնահատումն անհնար է դարձել

Կառավարությունն անպատասխան է թողել COVID-19-ի վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողովի հարցերը, ինչի պատճառով կառավարության գործողությունների գնահատումն անհնար է դարձել

Կորոնավիրուսի դեմ կառավարության պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստացած տեղեկությունները լինելու են Ազգային ժողովի՝ որպես ինստիտուցիոնալ մարմնի տրամադրության տակ և կարող են օգտագործվել հաջորդ գումարման ԱԺ-ի կողմից, ինչպես նաև համապատասխան քննիչ հանձնաժողովի կողմից՝ այդպիսին ստեղծվելու պարագայում։  Այս մասին Infocom-ի հարցմանն ի պատասխան հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովից։  Հարցման պատասխանի համաձայն՝ Կառավարությունը քննիչ հանձնաժողովի կողմից ուղղված որոշ հարցումների չի պատասխանել, ինչը հանգեցրել է կառավարության իրականացրած միջոցառումների արդյունավետության գնահատման անհնարինությանը․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննիչ հանձնաժողովի հիմնական գործունեությունը  համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած միջոցառումների արդյունավետության գնահատումն է, քննիչ հանձնաժողովի կողմից Կառավարությանը և համապատասխան պետական մարմիններին ուղարկվել են հարցումներ։  Այդ թվում՝ Կառավարությանն ուղարկվել է  256 հարցերից բաղկացած 2 հարցաշար, ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին՝ 2, ՀՀ Սննդամթերքի տեսչական մարմնին՝ 2, ՀՀ Համահայկական հիմնադրամին՝ 4, Մարդու իրավունքի պաշտպանին՝  44, ՀՀ Գլխավոր դատախազին՝ 4, ՀՀ Կենտրոնական բանկին՝ 8, ՀՀ Պետական վերահսկողական  ծառայությանը՝ 1,  ՀՀ Հաշվեքննիչ պալատին՝ 1 հարց։ Վերոնշյալ հարցերին պատասխանելու համար Կառավարությունը խնդրել է ողջամիտ ժամանակ տրամադրել՝ մինչև այս տարվա մարտի 30-ը, սակայն  հարցերը մնացել են անպատասխան։ Թեև առանձին մարմիններից ստացվել են որոշ հարցերի կամ դրանց առանձին հատվածներին վերաբերող որոշ պատասխաններ, այդուհանդերձ, ուղարկված հարցերի` Կառավարության կողմից անպատասխան մնալը (չնայած Ազգային ժողովի որոշմամբ քննիչ հանձնաժողովի գործունեությունը երկարաձգվել է մինչև այս տարվա մարտի 24-ը վեց ամիս ժամկետով) հանգեցրել է քննիչ հանձնաժողովի կողմից համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած միջոցառումների արդյունավետության գնահատման անհնարինությանը»։  Հիշեցնենք, որ նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր անցած տարվա հուլիսի 2-ին՝ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ։ Քննիչ հանձնաժողովի կազմը, սակայն, հաստատվել էր միայն 2021-ի հունվարի 12-ին, իսկ առաջին նիստը տեղի էր ունեցել հունվարի 25-ին։ Ընդհանուր առմամբ, հանձնաժողովն անցկացրել էր չորս նիստ, որոնցից մեկն՝ արտահերթ։ Քննիչ հանձնաժողովի նախագահը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն է։ Հանձնաժողովը բաղկացած է 12 պատգամավորից, որոնցից 8-ը՝ «Իմ քայլ»-ից, 2-ը՝ «Բարգավաճ Հայաստան»-ից, 2-ը՝ «Լուսավոր Հայաստան»-ից։   Նանե Ավետիսյան
15:42 - 31 հուլիսի, 2021
Մարտական գործողություններին մասնակից կամ 2 և ավելի երեխա ունեցող ուսանողները կօգտվեն աջակցությունից․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Մարտական գործողություններին մասնակից կամ 2 և ավելի երեխա ունեցող ուսանողները կօգտվեն աջակցությունից․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ ասել էր, որ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները բխում են կրթության բնագավառում պետական քաղաքականության միտումներից և ուղղված են պետության կողմից ուսանողների ֆինանսական աջակցության հասցեականությանը, ինչպես նաև նպատակայնությանը ու ծավալաների ընդլայնմանը։ «Օրենքի ընդունմամբ Սահմանադրության պահանջներին համապատասխան իրավական հիմք և լիազորող նորմեր կապահովվեն՝ հնարավորություն ընձեռելով կառավարության որոշմամբ մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում սահմանել սովորողների առանձին խմբեր, որոնք կարող են լրիվ կամ մասնակի օգտվել պետության կողմից տրամադրվող նպաստներից»։ Նա հավելել էր, որ պետության կողմից ֆինանսական աջակցություն տրամադրելու համար օրենքում ավելացվել են սովորողների առանձին խմբեր՝ մարտական գործողությունների մասնակից կամ երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներ։ «Առաջարկվող փոփոխությունների արդյունքում մենք կարող ենք կառավարության կողմից համապատասխան կարգերի միջոցով կարգավորել նաև մարտական գործողությունների մասնակցած ուսանողներին առկա ուսուցմամբ բակալավրի կամ ինտեգրված կրթական ծրագրերով ընդունված, երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին տրվող նպաստների հետ կապված հարաբերությունները, չափերը, և համապատասխանաբար կամրագրվեն առաջադիմության շեմերը»։ Նախագիծն ընդունվեց 72 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։ 
18:36 - 30 հուլիսի, 2021
Անձին ծանր վիրավորանք հասցնելը կպատժվի նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Անձին ծանր վիրավորանք հասցնելը կպատժվի նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց  «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:  Նախագծի համաձայն` անձին ծանր վիրավորանք հասցնելու` հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու դեպքում  առաջարկվում է կիրառել տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով։ Եթե անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով կամ կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով։ Նույն արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով: Նախագծում գրված է նաև, որ հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը»: Նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել և ընդունվել էր այսօր։
18:20 - 30 հուլիսի, 2021
Մարտական գործողություններին մասնակից կամ 2 և ավելի երեխա ունեցող ուսանողները կօգտվեն աջակցությունից․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Մարտական գործողություններին մասնակից կամ 2 և ավելի երեխա ունեցող ուսանողները կօգտվեն աջակցությունից․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագիծը ներկայացնելիս ԿԳՄՍ փոխնախար Կարեն Թռչունյանն ասաց, որ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները բխում են կրթության բնագավառում պետական քաղաքականության միտումներից և ուղղված են պետության կողմից ուսանողների ֆինանսական աջակցության հասցեականությանը, ինչպես նաև նպատակայնությանը ու ծավալաների ընդլայնմանը։ «Օրենքի ընդունմամբ Սահմանադրության պահանջներին համապատասխան իրավական հիմք և լիազորող նորմեր կապահովվեն՝ հնարավորություն ընձեռելով կառավարության որոշմամբ մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում սահմանել սովորողների առանձին խմբեր, որոնք կարող են լրիվ կամ մասնակի օգտվել պետության կողմից տրամադրվող նպաստներից»։ Թռչունյանը նշեց, որ բացի օրենքով սահմանված շրջանակից՝ սովորողների այլ խմբերին ուսման վարձի փոխհատուցում հատկացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է 44-օրյա պատերազմով և երկրում հայտարարված արտակարգ դրությամբ։  «Պետության կողմից ֆինանսական աջակցություն տրամադրելու համար օրենքում ավելացվել են սովորողների առանձին խմբեր՝ մարտական գործողությունների մասնակից կամ երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներ։ Առաջարկվող փոփոխությունների արդյունքում մենք կարող ենք կառավարության կողմից համապատասխան կարգերի միջոցով կարգավորել նաև մարտական գործողությունների մասնակցած ուսանողներին առկա ուսուցմամբ բակալավրի կամ ինտեգրված կրթական ծրագրերով ընդունված, երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին տրվող նպաստների հետ կապված հարաբերությունները, չափերը, և համապատասխանաբար կամրագրվեն առաջադիմության շեմերը»։
14:28 - 30 հուլիսի, 2021