ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

ԱՄՆ-ն կոչ է արել քաղաքացիներին անհապաղ լքել Աֆղանստանը

 |armenpress.am|

ԱՄՆ-ն կոչ է արել քաղաքացիներին անհապաղ լքել Աֆղանստանը |armenpress.am|

armenpress.am: Քաբուլում Միացյալ Նահանգների դեսպանատունը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ լքել Աֆղանստանը՝ կապված այդ երկրում վտանգավոր իրավիճակի առկայության հետ: «ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում քաղաքացիներին անհապաղ լքել Աֆղանստանը՝ օգտվելով հասանելի չվերթներից: Հաշվի առնելով անվտանգային պայմաններն ու անձնակազմի կրճատումը, ԱՄՆ քաղաքացիներին աջակցություն տրամադրելու դեսպանատան հնարավորությունները խիստ սահմանափակ են անգամ Քաբուլում»,-  ասվում է դեսպանատան հայտարարության մեջ:  Դեսպանությունն անգամ պատրաստակամություն է հայտնել քաղաքացիներին, ովքեր ներկայում չունեն դեպի ԱՄՆ թռիչքի տոմս գնելու հնարավորություն, փոխառությամբ գումար տրամադրել: Աֆղանստանում շարունակվում է կառավարական ուժերի և թալիբների միջև հակամարտությունը: Վերջին ամիսներին թալիբները կարողացել են զգալի տարածքներ գրավել: Լարվածությունը հատկապես ուժեղացել է երկրից ամերիկյան զինված ուժերի դուրսբերումից հետո:
14:34 - 07 օգոստոսի, 2021
Սև ծովում զորավարժություններ են սկսվել ՆԱՏՕ-ի, Վրաստանի, Ուկրաինայի և Ադրբեջանի մասնակցությամբ |tert.am|

Սև ծովում զորավարժություններ են սկսվել ՆԱՏՕ-ի, Վրաստանի, Ուկրաինայի և Ադրբեջանի մասնակցությամբ |tert.am|

tert.am: Սև ծովում սկսվել են «Դայվ-2021» բազմազգ զորավարժությունները՝ Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի, Բուլղարիայի, ԱՄՆ-ի և Ռումինիայի մասնակցությամբ: Այս մասին հայտնում է корреспондент-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:Ինչպես նշվում է, մարտավարական ստորաբաժանումների կազմում հնարքների մշակում է տեղի ունենում անդամ երկրների՝ սուզվելու համար նախատեսցված նորագույն սարքավորումների, ուկրաինական ռազմածովային ուժերի որոնողափրկարարական նավի հատուկ սարքավորումների և ռումինական նավի հիդրոգրաֆիկ համալիրի կիրառմամբ:Զինվորականները զույգերով սուզվում են ավելի քան 30 մետր խորությամբ: Հավելյալ ուշադրություն է դարձվում բուժօգնություն հատկացնելու գործողությունների մշակմանը:  
19:56 - 05 օգոստոսի, 2021
Բայդենը շնորհավորել է Փաշինյանին և պատրաստակամություն հայտնել շարունակել ջանքերը գերիների վերադարձի հարցում |armenpress.am|

Բայդենը շնորհավորել է Փաշինյանին և պատրաստակամություն հայտնել շարունակել ջանքերը գերիների վերադարձի հարցում |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի և նոր կառավարության ձևավորման առթիվ: Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում Բայդենն ընդգծել է, որ արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումն ընդգծում է հայ ժողովրդի ցանկությունը՝ ունենալու ավելի ժողովրդավար, արդար և բարգավաճ հասարակություն, որը զերծ է կոռուպցիայից: «Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանն առաջընթաց է գրանցել այս ոլորտներում: Միացյալ Նահանգներն ուրախ է օգնել այս ջանքերում, որոնց թվում են աջակցությունը նոր պարեկային ոստիկանության գործարկման և կոռուպցիոն ցանցերի դեմ պայքարի անկախ ինստիտուտների ձևավորման հարցերում: Մենք շարունակելու ենք լինել վստահելի գործընկեր այս նպատակներին հասնելու ձեր աշխատանքում»,- նշել է Բայդենը: Նա հայտարարել է, որ հասկանում է այն դժվարին անվտանգային մարտահրավերները, որոնք ի հայտ են եկել 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով: «Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել կողմերին բանակցելու համապարփակ, խաղաղ կարգավորման շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Մենք հորդորում ենք Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ ներգրավվել առարկայական բանակցություններում: ԱՄՆ-ն ուրախ էր աջակցել Ադրբեջանից հայ ռազմագերիների ազատ արձակմանը, և մենք շարունակում ենք կոչ անել անվտանգ վերադարձնել բոլոր գերիներին: Հուսով ենք, որ այս հարցում Վրաստանի աջակցությամբ մեր ունեցած առաջընթացը կարևոր հիմք կհանդիսանա հետագա տարածաշրջանային համագործակցության համար` ի հավելումն Մինսկի խմբի համանախագահների կողմից նախաձեռնված քննարկումների»,-Փաշինյանին հղված ուղերձում ասել է Բայդենը: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է սերտացնել համագործակցությունը Հայաստանի հետ՝  ընդհանուր ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների հիմքի վրա: «Ակնկալում եմ աշխատել Ձեզ և Ձեր նոր կառավարության հետ՝ խորացնելու և ընդլայնելու համար մեր երկկողմ հարաբերությունները»,- եզրափակել է Սպիտակ տան ղեկավարը:
20:43 - 04 օգոստոսի, 2021
Պենտագոնի անվտանգության աշխատակիցը չեզոքացրել է գերատեսչության հարևանությամբ հրաձգություն իրականացնողին. իրավիճակն անվտանգ է |tert.am|

Պենտագոնի անվտանգության աշխատակիցը չեզոքացրել է գերատեսչության հարևանությամբ հրաձգություն իրականացնողին. իրավիճակն անվտանգ է |tert.am|

tert.am: ԱՄՆ պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի անվտանգության ծառայությունը հայտնել է, որ իրավիճակը գերատեսչության շենքի մոտ կարգավորվել է:«Դեպքի վայրն անվտանգ է, սակայն դեռևս հանցագործության վայր է: Հորդորում ենք բոլորին հեռու մնալ մետրոյի և ավտոբուսի կանգառի տարածքից»,- ասվում է անվտանգության վարչության թվիթերյան հաղորդագրության մեջ:Նշվում է, որ անվտանգության աշխատակիցը չեզոքացրել է Պենտագոնի հարևանությամբ հրաձգություն իրականացրած անձնավորությանը:Հիշեցնենք, որ տեղի լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին Պենտագոնի մոտակա կայանատեղիում հնչած կրակոցների մասին, որոնց հետևանքով մի քանի մարդ էր վիրավորվել: Միջադեպը տեղի էր ունեցել շինությունից դուրս գտնվող «տրանզիտային կենտրոնում», որտեղով ամեն օր մտնում և դուրս են գալիս անձնակազմի հազարավոր աշխատակիցներ:
20:42 - 03 օգոստոսի, 2021
ԱՄՆ-ը սկսել է վերջին 40 տարվա ամենալայնածավալ ռազմածովային զորավարժությունները |1lurer.am|

ԱՄՆ-ը սկսել է վերջին 40 տարվա ամենալայնածավալ ռազմածովային զորավարժությունները |1lurer.am|

1lurer.am: Միացյալ Նահանգները սկսել է Սառը պատերազմից հետո ամենալայնածավալ ռազմածովային զորավարժությունները՝ Large Scale Exercise 2021-ը: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությունը: Զորավարժությունների նպատակն է ցույց տալ մի քանի ճակատով պատերազմելու և Ռուսաստանի ու Չինաստանի, այդ թվում՝ Սև ծովում, Արևելյան Միջերկրական ծովում, Հարավչինական և Արևելաչինական ծովերում ագրեսիային արձագանքելու ԱՄՆ-ի հնարավորությունները: ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությունը հայտնում է, որ զորավարժություններն ընդգրկում է 17 ժամային գոտի, որը կտևի մինչև օգոստոսի 16-ը: Ամերիկացի զինվորականների խոսքով՝ սա ամենալայնածավալ զորավարժություններն են վերջին 40 տարում: Վարժանքներին ներգրավված են ավելի քան 25 հազար զինվորական և մոտ 36 ռազմանավ, այդ թվում՝ ավիակիրներ, հրթիռային հածանավեր, ականակիրներ, հարձակողական սուզանավեր, դեսանտային նավեր, ինչպես նաև ծովային ավիացիա:
19:59 - 03 օգոստոսի, 2021
Իրանի ԱԳՆ-ն հերքել է Արաբական ծովում Mercer Street լցանավի դեմ հարձակման մեղադրանքները |tert.am|

Իրանի ԱԳՆ-ն հերքել է Արաբական ծովում Mercer Street լցանավի դեմ հարձակման մեղադրանքները |tert.am|

tert.am: ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի մեղադրանքներն Արաբական ծովում իսրայելական Mercer Street լցանավի վրա հարձակման մեջ հակասական և անհիմն են: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` այս մասին ասել է Իրանի ԱԳՆ ներկաայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:«Այդ մեղադրանքները բոլորավին անհիմն են: ԱՄՆ-ի և Բրիտանիայի այդ բոլոր հայտարարությունները հակասական արտահայտություններ են պարունակում: Նախ Իրանին մեղադրում են հարձակման մեջ` առանց որևէ փաստաթուղթ ներկայացնելու, այնուհետև խոսում են այն մասին, որ դա հնարավոր էր»,- ասվում է ԱԳՆ ներկայացուցչի թելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:Վերջինս հավելել է, որ Իրանն առանց հապաղելու կպաշտպանի իր ազգային շահերը, ինչպես նաև կարձագանքի ցանկացած հնարավոր արկածախնդրության, որն ուղղված կլինի իր դեմ:
17:17 - 02 օգոստոսի, 2021
Բաքվում ԱՄՆ դեսպանն այցելել է Արցախի գրավյալ տարածքներ |factor.am|

Բաքվում ԱՄՆ դեսպանն այցելել է Արցախի գրավյալ տարածքներ |factor.am|

factor.am: Ադրբեջան ժամանած ԱՄՆ պատվիրակությունն այցելել է Արցախի գրավյալ տարածքներ։ Մասնավորապես, օրերս ամերիկյան Օկլահոմայի նահանգապետ Քևին Սթիթթի գլխավորած պատվիրակությունն այցելել է Արցախի գրավյալ Կովսական (Զանգելանի շրջան)։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարության կողմից կազմակերպված այցի ընթացքում, ամերիկյան պատվիրակության անդամները ծանոթացել են «խելացի գյուղ» ծրագրի շրջանակում կատարված աշխատանքներին։ Ներկայացվել է, որ ծրագիրը ներառում է 3 գյուղ։ Նախագիծն իրականացվելու է 5 բաղադրիչով՝ բնակարանային սեկտոր, արտադրություն, սոցիալական ծառայություններ, «խելացի գյուղատնտեսություն» և այլընտրանքային էներգիա։ Տարածքում առաջին հերթին նախատեսվում է կառուցել 200 տուն՝ նորարական շինանյութերի օգտագործմամբ։ Նշենք, որ համացանցում տարածված լուսանկարներում երևում է, որ ամերիկյան պատվիրակության կազմում Արցախի գրավյալ տարածքներ է այցելել նաև Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերը։ Հարկ է նկատել, որ Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահ երկիր է և փոքր-ինչ տարօրինակ է դեսպանի նման քայլը՝ հաշվի առնելով նաև այն, որ ավելի վաղ Լիտցենբերգերը՝ Բաքվում ռուս և ֆրանսիացի իր գործընկերներ հետ չէր մասնակցել հայկական Շուշի Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած քարոզչական այցին։ Ի դեպ, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը սոցիալական ցանցերի իր էջերում այս այցի մասին որևէ տեղեկություն և լուսանկար չի հրապարակել։   Հավելենք, որ Օկլահոմա նահանգի պատվիրակությունն Ադրբեջանում է այդ երկրի գյուղատնտեսության նախարարության հրավերով։ Նահանգապետ Քևին Սթիթթի գլխավորած պատվիրակության կազմում են ԱՄՆ ազգային գվարդիայի գեներալ-մայոր Մայքլ Թոմսոնը, բրիգանդի գեներալ Ջոն Հարիսոնը, պաշտոնատար այլ անձինք։  
16:49 - 02 օգոստոսի, 2021
ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից և դադարեցնել բռնությունը |armenpress.am|

ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից և դադարեցնել բռնությունը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթրին Քլարկը կոչ է անում Ադրբեջանի զինված ուժերին անմիջապես հետ քաշվել Հայաստանի տարածքից: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում: «Ադրբեջանի զինված ուժերը պետք է անմիջապես հետ քաշվեն Հայաստանի տարածքից և դադարեցնեն բռնությունը, որն արդեն բազմաթիվ մարդկային կյանքեր է խլել»,- նշել է ԱՄՆ կոնգրեսականը: Նա հպարտությամբ է փաստել, որ կողմ է քվեարկել կոնգրեսական Ֆրենկ Փալոնի առաջարկած օրենսդրական փոփոխությանը, որը սահմանափակում է ԱՄՆ կողմից ռազմական օգնության տրամադրումը Ադրբեջանին: Փաստաթուղթը, որին միացել էին թե՛ դեմոկրատ, թե՛ հանրապետական օրենսդիրներ,արձանագրում է, որ Ադրբեջանին հաջորդ տարի չի կարող գումար հատկացվել Միջազգային ռազմական կրթության ու վերապատրաստման, Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրերով: Այս երկու հոդվածներով նախորդ տարի Ադրբեջանը Վաշինգտոնից 1 մլն 600 հազար դոլար էր ստացել:
12:47 - 31 հուլիսի, 2021
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը մտադիր է Հայաստանում առավել ակտիվ աջակցել կոռուպցիայի կանխարգելմանը

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը մտադիր է Հայաստանում առավել ակտիվ աջակցել կոռուպցիայի կանխարգելմանը

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, Ժողովրդավարության և կառավարման գրասենյակի տնօրեն Ադամ Ստեֆանը և ծրագրերի ղեկավար Անահիտ Խաչատրյանը 2021 թվականի հուլիսի 29-ին հյուրընկալվեցին ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գրասենյակում: Ծանոթանալով հանձնաժողովի առաջիկա ծրագրերին՝ նրանք պատրաստակամություն հայտնեցին շարունակել և ընդլայնել հետագա համագործակցությունը, հանձնաժողովին ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն կոռուպցիայի կանխարգելման գործում՝ ավելացնելով համակարգային բարեփոխումներին ուղղվող օժանդակությունը: Այս մասին տեղեկացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը և հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը կարևորել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի գործում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության դերը: Կողմերը մտքեր են փոխանակել հետագա գործակցության ուղղություններն ընդլայնելու վերաբերյալ՝ կարևորելով քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման վերահսկողության, հանրային ծառայողների շրջանում բարեվարքության համակարգի ներդրման, պաշտոնատար անձանց հայտարարագրման համակարգի կատարելագործման, քաղաքացիների շրջանում հանրային իրազեկվածության բարձրացման և կրթական ծրագրերի իրագործմանն առնչվող հարցերը: ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն նշեց, որ ներկայացված ուղղությունները կարևոր են և ԱՄՆ ՄԶԳ-ն գործակալությունն առաջիկայում կշարունակի գործուն աջակցություն ցուցաբերել՝ այդ ոլորտներում հաջողություններ արձանագրելու համար: ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի Ժողովրդավարության և կառավարման գրասենյակի տնօրեն Ադամ Ստեֆանը կարևորեց հանձնաժողովի հետ շուրջ մեկուկես տարվա փոխգործակցությունը և հույս հայտնեց, որ վերոնշյալ  ուղղություններով ևս կլինեն շոշափելի արդյունքներ: Կողմերը պայմանավորվել են այսպիսի աշխատանքային քննարկումները դարձնել պարբերական։ Հետագա հանդիպումներին կներկայացվեն ոչ միայն նպատակները, այլև կատարված աշխատանքներն ու արդյունքները:
16:44 - 30 հուլիսի, 2021