Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Պետդուման կողմ է քվեարկել ԴԺՀ-ն եւ ԼԺՀ-ն ճանաչելու վերաբերյալ որոշման նախագծին |armenpress.am|

Պետդուման կողմ է քվեարկել ԴԺՀ-ն եւ ԼԺՀ-ն ճանաչելու վերաբերյալ որոշման նախագծին |armenpress.am|

armenpress.am: Պետդուման լիագումար նիստի ժամանակ կողմ է քվեարկել Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ ՌԴ նախագահին դիմելու որոշման նախագծին: Այս մասին հաղորդում է «Ռիա» նովոստին։ Հարցը Պետդուման քննարկել է ռեյտինգային քվեարկության հիման վրա, որի ժամանակ ընտրվում է այն տարբերակը, որն ամենամեծ քանակությամբ ձայներն է հավաքում: Քվեարկության են ներկայացվել ՌԴ կոմկուսի եւ «Միասնական Ռուսաստանի» (ՄՌ) որոշումների նախագծերը. երկրորդը մտադիր է եղել կոնսուլտացիա անցկացնել ԱԳՆ-ի հետ այն դեպքում, երբ կոմունիստների տարբերակն անմիջապես ուղարկվել է նախագահին: Կոմունիստների նախաձեռնության օգտին քվեարկել է 351 պատգամավոր, դեմ է հանդես եկել 16 հոգի, իսկ մեկը ձեռնպահ է մնացել: ՄՌ-ի օգտին քեարկել է 310 պատգամավոր: Այսպիսով ընտրվել է առաջին տարբերակը: Ինչպես ճշտել է խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, փաստաթուղթը պետության նախագահին կուղարկեն անհապաղ կերպով: «Պատգամավորները կարծում են, որ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչումը հիմքեր կստեղծի անվտանգության երաշխիքներն ապահովելու եւ արտաքին սպառնալիքներից հանրապետությունների բնակիչներին պաշտպանելության համար, ինչպես նաեւ միջազգային խաղաղության եւ տարածաշրջանային կայունությունն ամրապնդելու համար»,- ընդգծել է նա: ՌԴ կոմկուսից խորհրդարանականները հունվարի 19-ին Ռուսաստանի նախագահին ուղղված դիմումի նախագիծ են ներկայացրել Դոնբասի հանրապետությունները որպես անկախ պետություններ ճանաչելու եւ նրանց ղեկավարության հետ շուտափույթ բանակցություններ անցկացնելու մասին՝ իրավական հիման վրա միջպետական հարաբերություններ ստեղծելու եւ համագործակցության ու փոխօգնության բոլոր ասպեկտները կարգավորելու համար: Փետրվարի 14-ին «Միասնական Ռուսաստանից» պատգամավորները Պետդումա ներկայացրեցին ՌԴ կոմկուսի որոշման նախագծի շուրջ ԱԳ նախարարության հետ կոնսուլտացիաների մասին որոշման փաստաթուղթը: Վոլոդինի խոսքով՝ Վաշինգտոնն անտեսում է լարվածությունը, Եվրոպայի երկրների հետ միասին Ուկրաինային սպառազինություն է մատակարարում, Կիեւը չի կատարում Մինսկի համաձայնագրերը: Այդ ամենն սպառնալիքներ եւ ռիսկեր են պարունակում Ռուսաստանի եւ, համապատասխանաբար, ԴԺՀ-ում եւ ԼԺՀ-ում ապրող քաղաքացիների կյանքի համար: Ինչպես նախօրյակին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Պետդումայում ՌԴ կոմկուսի խմբակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը, իրադրությունն Ուկրաինայում տագնապալի է եւ Դումայի նիստում ԴԺՀ-ն եւ ԼԺՀ-ն ճանաչելու վերաբերյալ նախագահին դիմելու ցանկացած նախագիծի ընդունումը քայլ առաջ է լինելու:
17:12 - 15 փետրվարի, 2022
Լավրովը պահանջել է «Կիևի և Դոնբասի միջև ուղիղ երկխոսության միջոցով իրականացնել մինսկյան պայմանավորվածությունները» |factor.am|

Լավրովը պահանջել է «Կիևի և Դոնբասի միջև ուղիղ երկխոսության միջոցով իրականացնել մինսկյան պայմանավորվածությունները» |factor.am|

factor.am: Մինսկյան համաձայնագրերի իրականացումը, որոնք նախատեսում են ուղիղ երկխոսություն Կիևի և Դոնեցկի ու Լուգանսկի միջև, այլընտրանք չունի։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Լեհաստանի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի հետ բանակցություններից հետո, գրում է «Ինտերֆաքսը»։ «Մենք վերահաստատեցինք, որ Մինսկի միջոցառումների փաթեթի ամբողջական և հետևողական իրականացումն այլընտրանք չունի, և հուսով ենք, որ ներկայիս նախագահությունը (ԵԱՀԿ), այդ թվում՝ Ուկրաինայում և Կոնտակտային խմբում իր հատուկ ներկայացուցչի միջոցով կնպաստի այդ ուղղությամբ տեղաշարժին»,- ասել է ռուսաստանցի նախարարը։ Նրա խոսքով՝ կարևոր է ապահովել Կիևի, Դոնեցկի ու Լուգանսկի միջև ուղիղ երկխոսությունը։ «Անհրաժեշտ է նաև ապահովել ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության կողմից իրավիճակի մշտադիտարկման անաչառությունը։ Մենք կառույցի ղեկավարությունից ակնկալում ենք Դոնեցկի և Լուգանսկի իշխանությունների հետ կառուցողական աշխատանքային համագործակցություն, ինչպես պահանջում է այդ առաքելության մանդատը, որը հաստատվել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի կողմից»,- ասել է նա:
17:02 - 15 փետրվարի, 2022
Թուրքիայի կառավարության առաջիկա նիստում անդրադարձ կկատարվի նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը |armenpress.am|

Թուրքիայի կառավարության առաջիկա նիստում անդրադարձ կկատարվի նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի կառավարության փետրվարի 16-ին կայանալիք նիստի ժամանակ  անդրադարձ է կատարվելու նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այս մասին հայտնում է թուրքական hurriyet-ը: Նիստի ժամանակ նախատեսվում է քննարկել Թուրքիայի տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես բարձր գնաճի հարցը, Ռուսաստան-Ուկրաինա հարաբերություններում առկա լարվածությունը և այդ հարցում Թուրքիայի կողմից կատարվող քայլերը, ՌԴ նախագահ Պուտինի` Թուրքիա այցի նախապատրաստական աշխատանքները,  Իսրայելի նախագահի` հաջորդ ամիս կայանալիք այցը Թուրքիա, գնահատվելու են նաև Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունները։ Նշվում է, որ քննարկվելու է նաև  Հայաստանի հետ հատուկ ներկայացուցիչների մակարդակով բանակցություններում առկա իրավիճակը։ Նիստի ավարտին Թուրքիայի նախագահը ուղերձով դիմելու է քաղաքացիներին:
13:55 - 15 փետրվարի, 2022
Պուտինը պատրաստ է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ բանակցությունների. Պեսկով

Պուտինը պատրաստ է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ բանակցությունների. Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «պատրաստ է բանակցել»՝ հավելելով, որ ուկրաինական ճգնաժամը Ռուսաստանի անվտանգության հետ կապված մտահոգությունների միայն մի մասն է։ «Առաջին հերթին նախագահ Պուտինը միշտ բանակցություններ և դիվանագիտություն է պահանջել։ Նա է նախաձեռնել Ռուսաստանի Դաշնության համար անվտանգության երաշխիքների շուրջ քննարկումները։ Ուկրաինան Ռուսաստանի անվտանգության երաշխիքների մեծ խնդրի մի մասն է, և, իհարկե, նախագահ Պուտինը պատրաստ է բանակցել»,- երկուշաբթի CNN-ին հայտնել է Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Պուտինին հայտնել էր, որ տեսնում է Արևմուտքի հետ դիվանագիտական երկխոսության «հնարավորություն»՝ կապված Ռուսաստանի անվտանգության հետ կապված խնդիրների հետ՝ հավելելով, որ խորհուրդ է տալիս շարունակել այդ ջանքերը:
12:45 - 15 փետրվարի, 2022
Կանադան գնդացիրներ, ատրճանակներ եւ դիպուկազարկ հրացաններ կմատակարարի Ուկրաինային |armenpress.am|

Կանադան գնդացիրներ, ատրճանակներ եւ դիպուկազարկ հրացաններ կմատակարարի Ուկրաինային |armenpress.am|

armenpress.am: Կանադան Ուկրաինա կուղարկի գնդացիրներ, ատրճանակներ, դիպուկազարկ հրացաններ,  կարաբիններ եւ փամփուշնտեր: Փետրվարի 14-ին այդ մասին ասված է Կանադայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, տեղեկացնում է tass.ru-ն: «Այդ սպառազինությունը ներառում է գնդացիրներ, ատրճանակներ, կարաբիններ, 1,5 միլիոն փամփուշտ, դիպուկազարկ հրացաններ»,- ասել են գերատեսչությունում: Փետրվարի 14-ին ավելի վաղ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտնել է, որ Օտտավան որոշում է ընդունել Ուկրաինային տրամադրել 7,8 միլիոն կանադական դոլար (6,1 միլիոն դոլար) գումարի մահացու զինամթերք: Նրա խոսքով՝ այդ մասին որոշումն ընդունվել է ուկրաինական կողմի հետ կնսուլտացիաներից հետո: Ավելի վաղ Կանադայի իշխանությունները հայտարարում էին սոսկ համազգեստի եւ ուկրաինական բանակի համար այլ սարքավորանքի մատակարարումների մասին: Վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Կիեւում հնչում են հայտարարություններ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ նման տեղեկատվությունը որակել է լարվածության սին եւ անպատասխանատու բորբոքում: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում: Ըստ որում նա չի բացառել սադրանքների հնարավորությունն՝ այդ հայտարարությունների արդարացման համար, եւ նախազգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ - արեւելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կունենան ամենալուրջ հետեւանքները:
11:35 - 15 փետրվարի, 2022
Զելենսկինն արտասահման մեկնած բոլոր պատգամավորներին կոչ է արել վերադառնալ Ուկրաինա |hetq.am|

Զելենսկինն արտասահման մեկնած բոլոր պատգամավորներին կոչ է արել վերադառնալ Ուկրաինա |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վերին ռադայի պատգամավորներին, որոնք մեկնել են արտասահման, տվել է մեկ օր, որպեսզի վերադառնան Ուկրաինա։ Նման հայտարարություն Զելենսկին արել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ Կիևում կայացած հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ «Եվ ես իմ կողմից անձամբ կցանկանայի խնդրել, որ 24 ժամվա ընթացքում<...> նրանք ամեն դեպքում վերադառնան պետություն<...> Կարծում եմ, որ նրանք պետք է վերադառնան, հակառակ դեպքում մենք, որպես պետություն, որպես ղեկավարություն, պետք է լուրջ եզրահանգումներ անենք»,- ասել է Զելենսկին։ Ընդորում, նա չի մանրամասնել, թե որ կուսակցությունների պատգամավորներն են լքել երկիրը։ Զելենսկին նշել է, որ իշխանությունը, այդ թվում խորհրդարանը, պետք է իր օրինակով ժողովրդին միասնության ազդակներ տա։ Մասնավորապես, նա ընդգծել է, որ իր ընտանիքը մնում է Ուկրաինայում, իր հետ միասին։  Զելենսկին խոստովանել է, որ որևէ կերպ չի կարող ազդել գործարարների վրա, սակայն, իր կարծիքով, նրանք ևս չպետք է լքեն երկիրը։ «Մեծ խնդիր կա նաև օլիգարխների հետ։ Այստեղ պետությունը բիզնեսի վրա ազդեցություն չի կարող ունենալ և չի ունենա։ Ես կարծում եմ, որ որ իրենց դատավճիռը նրանք արդեն արել են, բայց կարծում եմ, որ պետք է վերադառնան իրենց ձեռնարկություններին, տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք աշխատում են նրանց և պետության համար։ Նրանք ընտրել են այդ ճանապարհը, դրանք արդեն սովորական մարդիկ չեն, ՏՏ մասնագետներ չեն, մենք խոսում ենք լուրջ արդյունաբերական բիզնեսից մարդկանց մասին։ Նրանք բոլորը եղել են մասնավորեցման մասնակիցներ, պետությունն էլ նրանց ինչ-որ բան է տվել։ Ես կարծում եմ, որ նրանց մեծ շանս է տվել»,- հայտարարել է Զելենսկին։  Նախօրեին, «Ուկրաինսկայա պրավդա» թերթը հայտնել էր, որ ուկրաինացի օլիգարխներն ու գործարարները չարթերային թռիչքներով լքում են Ուկրաինան։ Մեկ օրվա ընթացքում Կիևից մեկնել է մոտ 20 չարթերային և մասնավոր ինքնաթիռ։
11:27 - 15 փետրվարի, 2022
Գուտերիշը խորին անհանգստություն է հայտնել Եվրոպայում պատերազմի շուրջ շահարկումների առիթով |armenpress.am|

Գուտերիշը խորին անհանգստություն է հայտնել Եվրոպայում պատերազմի շուրջ շահարկումների առիթով |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտողար Անտոնիու Գուտերիշը խորին անհանգստություն է հայտնել Եվրոպայում հնարավոր ռազմական բախման մասին հաղորդումների առիթով: Փետրվարի 14-ին այդ մասին նա հայտարարել է լրագրողներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: «Ես խորապես անհանգստացած եմ Եվրոպայում աճած լարվածության եւ հնարավոր ռազմական հակամարտության մասին շահարկումների առիթով,- ասել է նա:- Դրա գինը մարդկային տառապանքների, ավերածությունների եւ եվրոպական ու գլոբալ անվտանգության կորստի հարցում չափազանց մեծ է, որպեսզի նույնիսկ մտածենք այդ մասին»: «Մենք չենք կարող թույլ տալ այդ աղետալի ընդհարման նույնիսկ հնարավորությունը: Առաջիկա ժամերին եւ օրերին ես կշարունակեմ աշխատանքն այդ ուղղությամբ: Ես այսօր առավոտյան խոսեցի Ռուսաստանի եւ Ուկրաինայի ԱԳՆ-ների ղեկավարների (Սերգեյ Լավրովի եւ Դմիտրի Կուլեբայի) հետ: Ես պարզորոշ ասացի՝ դիվանագիտությանն այլընտրանք չկա: Բոլոր հարցերը, նույնիսկ ամենաբարդերը, պետք է լուծվեն դիվանագիտական շրջանակներում»,- հավելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Գուտերիշը կոչ է արել խուսափելու Ուկրաինայի վերաբերյալ հայտարարություններից, որոնք տանում են լարվածության սաստկացման: «Եկել է ժամանակը նվազեցնելու լարվածությունը եւ ձեռնարկելու երկիր մոլորակի վրա ապաէսկալացիայի միջոցներ»,- նշել է նա: Գլխավոր քարտուղարը ողջունել է Ուկրաինայի շուրջ՝ վերջերս կայացած դիվանագիտական, այդ թվում բարձր մակարդակի շփումները: «Բայց պետք է արվի ավելին, եւ ես ակնկալում եմ, որ բոլոր (կողմերը) կակտիվացնեն իրենց ջանքերը: Ես առաջարկեցի իմ բարի ծառայությությունները, մենք կօգտագործենք ցանկացած հնարավորություն խաղաղ լուծման հասնելու համար»,- ասել է նա: Ուկրաինայում ՄԱԿ-ի ներկայացուցչության աշխատանքը շարունակվում է ամբողջ ծավալով, հայտարարել է Գուտերիշը: Ավելի վաղ մի քանի երկրներ իրենց քաղաքացիներին հորդորել են հեռանալ Ուկրաինայից լարվածության աճի ֆոնին: Այդ երկրում ՄԱԿ-ի նեկայացուցչությունում զբաղված է ավելի քան 1,6 հազար մարդ: Վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Ուկրաինայում հնչում են հայտարարություններ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը որակել է լարվածության սին եւ անպատասխանատու բորբոքում: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում: Ըստ որում նա չի բացառել սադրանքների հնարավորությունն՝ այդ հայտարարությունների արդարացման համար, եւ նախազգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ - արեւելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կունենան ամենալուրջ հետեւանքները։
10:43 - 15 փետրվարի, 2022
Մինսկում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ լքել Բելառուսը

Մինսկում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ լքել Բելառուսը

Մինսկում ԱՄՆ դեսպանատունը ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել Բելառուսը։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ։  «Մուտք մի գործե՛ք Բելառուս օրենքների կամայական կիրառման, կալանավորման վտանգի, Ուկրաինայի հետ Բելառուսի սահմանի երկայնքով ռուսական ռազմական անսովոր և մտահոգիչ կուտակման, COVID-19-ի և դրա հետ կապված մուտքի սահմանափակումների պատճառով։ Բելառուսում գտվող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ մեկնեն կոմերցիոն կամ մասնավոր միջոցներով»,- ասված է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, խորհուրդ է տրվել չմտնել նաև Մոլդովայի տարածք՝ կապված կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի, ռուս-ուկրաինական սահմանին տիրող իրավիճակի և Մերձդնեստրի անջատողական շրջանի և կենտրոնական իշխանությունների միջև չլուծված կոնֆլիկտի հետ։
09:56 - 15 փետրվարի, 2022
«Թուրքական ավիաուղիներ»-ը հետ կվերցնի դեպի Ուկրաինա թռիչքի համար վաճառված տոմսերը |armtimes.com|

«Թուրքական ավիաուղիներ»-ը հետ կվերցնի դեպի Ուկրաինա թռիչքի համար վաճառված տոմսերը |armtimes.com|

armtimes.com: «Թուրքական ավիաուղիներ»-ը հայտարարել է, որ ուկրաինական զարգացումների պատճառով այս երկիր մեկնելու համար տոմսեր գնած ուղևորներին իրավունք է տրվում վերադարձնել և փոխել իրենց տոմսերը։ Ավիացիոն իշխանությունները նաև հայտնել են, որ թռիչքներն, այնուամենայնիվ, շարունակական բնույթ են կրելու: Խնդրի առնչությամբ «Թուրքական ավիաուղիներ»-ի պաշտոնական կայքում արված հայտարարության մեջ ասված է. «Ուկրաինայում ընթացիկ զարգացումների պատճառով մեր ուղևորները, ովքեր տոմսեր են ձեռք բերել 2022 թվականի փետրվարի 13-ին կամ դրանից առաջ և գրանցվել են դեպի Ուկրաինա (Կիև, Օդեսա, Լվով, Խարկով, Զապորոժիա և Խերսոն) թռիչքների համար, կկարողանան օգտվել ստորև թվարկված իրավունքներից: Ուղևորները կկարողանան փոխել իրենց չվերթները մինչև 2022 թվականի մարտի 31-ը (ներառյալ) առանց որևէ վճարի կամ տույժի: Չօգտագործված տոմսերը կվերադարձվեն»:
09:26 - 15 փետրվարի, 2022
Գերմանիան ուսումնասիրում է սպառազինությունների մատակարարման Ուկրաինայի հարցումները. Շոլց |armenpress.am|

Գերմանիան ուսումնասիրում է սպառազինությունների մատակարարման Ուկրաինայի հարցումները. Շոլց |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտնել է, որ Բեռլինն ուսումնասիրում է Ուկրաինայի առանձին հարցումները զենքի մատակարարման առնչությամբ: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Գերմանիայի կանցլերն այս մասին ասել է Ուկրաինայի նախագահի հետ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում: Նա ավելացրել է, որ վերլուծությունից հետո կհայտնի իր որոշման մասին: «Դուք գիտեք զենքի արտահանման գերմանական օրենսդրությունը ճգնաժամային շրջանների վերաբերյալ: Ես նշել եմ, որ մենք արդեն մեծ օգնություն ենք ցուցաբերել: Ցանկանում եմ կրկնել՝ Գերմանիան ամենաշատ ֆինանսական օգնությունն է տրամադրում Ուկրաինային, և մենք կշարունակենք դա անել»,-ասել է Շոլցը: Ուկրաինան վերջին շրջանում Գերմանիայից ակնկալում է զենքի մատակարարում: Գերմանիան հրաժարվում է տրամադրել՝ հղում կատարելով այն իրավական կարգավորումներին, որ կառավարությունն օրենքով չի կարող հավանության արժանացնել ճգնաժամային շրջաններին մահաբեր զենքի մատակարարումը:
21:01 - 14 փետրվարի, 2022
Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարարի հետ |armenpress.am|

Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարարի հետ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը փետրվարի 14-ին հեռախոսազրույց է անցկացրել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ, որի ընթացքում նա ԱՄՆ-ի համար անհապաղ առաջնահերթություն է համարել ճգնաժամի թուլացմանն ուղղված ջանքերին աջակցությունը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Քարտուղարն ընդգծել է, որ թեև ԱՄՆ-ի համար անմիջական առաջնահերթությունը իրավիճակի դեէսկալացիային ուղղված ջանքերին աջակցելն է, բայց  Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ցանկացած հետագա ագրեսիա կստանա արագ, համակարգված և ուժեղ պատասխան: Բլինկենը նաև հավաստիացրել է Կուլեբային, որ  ԱՄՆ-ն և նրա գործընկերները  աջակցություն կտրամադրեն Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ներառյալ՝ տնտեսական և ֆինանսական կայունության հարցերում։
20:38 - 14 փետրվարի, 2022
G7-ի երկրները պատրաստ են ՌԴ-ի դեմ համատեղ տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներ կիրառել |factor.am|

G7-ի երկրները պատրաստ են ՌԴ-ի դեմ համատեղ տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներ կիրառել |factor.am|

factor.am: G7-ի («Մեծ յոթնյակ») երկրների ֆինանսների նախարարները զգուշացրել են Ռուսաստանին լուրջ հետևանքների մասին՝ «Ուկրաինայի դեմ հետագա ռազմական ագրեսիայի դեպքում»։ Այս մասին ասվում է նախարարների համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է swissinfo-ն։ «Մենք պատրաստ ենք համատեղ տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներ սահմանել, որոնք կունենան զանգվածային ու անմիջական հետևանքներ ռուսական տնտեսության համար»,- ասվում է G7-ի երկրների ֆինանսների նախարարների հայտարարության մեջ։ Նա նշվում է, որ «Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ցանկացած հետագա ռազմական ագրեսիա արժանանալու է արագ, համակարգված ու հզոր պատասխանի»։ Ըստ հայտարարության՝ «Մեծ յոթնյակի» երկրները շարունակում են ուշադիր հետևել իրավիճակին և պատրաստ են «համակարգված» ձևով հետագա տնտեսական ու ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։
15:20 - 14 փետրվարի, 2022