ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

ԵՄ-ը եւ Հարավային Ամերիկայի երկրները առեւտրային գործարք են կնքել 20-ամյա բանակցություններից հետո |news.am|

ԵՄ-ը եւ Հարավային Ամերիկայի երկրները առեւտրային գործարք են կնքել 20-ամյա բանակցություններից հետո |news.am|

news.am։ Եվրամիությունը եւ հարավամերիկյան Մերկոսուր դաշինքը առեւտրային գործարք են կնքել 20-ամյա բանակցություններից հետո, տեղեկացնում է Independent-ը։Երկու դաշինքներն ուժեղացրել են իրենց ջանքերը համաձայնագրի կնքման հարցում նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո, որոնք դրդել են ԵՄ-ին դադարեցնել բանակցությունները Միացյալ Նահանգների հետ եւ փնտրել այլընտրանքային առեւտրային դաշնակիցներ, գրում է պարբերականը։Ըստ համաձայնագրի՝ ձեռք է բերվել ազատ առեւտրի համաձայնություն Մերկոսուրի անդամ երկրների՝ Արգենտինայի, Բրազիլիայի, Պարագվայի եւ Ուրուգվայի ու Կանադայի միջեւ, ինչպես նաեւ գործարք է կնքվել Ճապոնիայի եւ Մեքսիկայի միջեւ։Ներկա պահին ԵՄ-ը Մերկոսուր դաշինքի ամենախոշոր եւ ներդրումային գործընկերն է եւ երկրորդ խոշոր գործընկերն ապրանքների առեւտրում։
09:22 - 29 հունիսի, 2019
ԵՄ-ը նախազգուշացնում է. ԱՄՆ եւ Չինաստանի առեւտրային տարաձայնությունները վնասում են գլոբալ տնտեսությանը |news.am|

ԵՄ-ը նախազգուշացնում է. ԱՄՆ եւ Չինաստանի առեւտրային տարաձայնությունները վնասում են գլոբալ տնտեսությանը |news.am|

news.am։ Եվրամիության ղեկավարները նախազգուշացնում են, որ առեւտրային տարաձայնությունները ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ վնասում են գլոբալ տնտեսությանը, տեղեկացնում է Reuters-ը։«Մեծ քսանյակի» ղեկավարները Օսակայում գագաթաժողովն անցկացնում են անհնագիստ աշխարհում ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմի եւ Իրանի միջուկային պարտավորությունների շուրջ լարվածության պատճառով, որոնք սպառնում են մթագնել այլ հարցերի վերաբերյալ բանակցությունները, ինչպիսին են կլիման եւ թվային տնտեսությունը։Բոլորն անհամբեր սպասում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հանդիպմանը, որից հետո պարզ կդառնա՝ արդյոք ԱՄՆ-ը լրացուցիչ տուրքեր կմտցնի չինական ապրանքների ներմուծման վրա։«Չինաստանի եւ ԱՄՆ առեւտրային հարաբերությունները բարդ են, դրանք նպաստում են համաշխարհային տնտեսության դանդաղմանը»,- մամուլի ասուլիսում ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը։ «Մեր բանակցություններում ինչպես ԱՄՆ, այնպես էլ Չինաստանի իշխանությունների հետ ես ուշադրություն եմ հրավիրել այն վնասակար ազդեցության վրա, որն առաջ է բերում այդ վիճելի հարցը»։Նրա խոսքով՝ Եվրամիությունը սերտորեն համագործակցում է Չինաստանի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի եւ այլ երկրների հետ, որպեսզի բարեփոխվի Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը եւ ստեղծվեն հավասար խաղի պայմաններ։Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը մտահոգություն է հայտնել այն առիթով, որ Իրանը խախտում է միջուկային պարտավորությունները, նա ասել է, որ Եվրամիությունը կշարունակի հետեւել դրան։ «Մենք համառորեն կոչ ենք անում Իրանին շարունակել կատարել բոլոր պարտավորությունները միջուկային գործարքի գծով, եւ մենք լրջորեն ենք վերաբերվում նրա կողմից պարտավորությունների ցանկացած խախտմանը»,- ասել է Տուսկը։
08:27 - 28 հունիսի, 2019
Բորիս Ջոնսոնը քիչ հավանական է համարում առանց գործարքի ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը |news.am|

Բորիս Ջոնսոնը քիչ հավանական է համարում առանց գործարքի ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը |news.am|

news.am: Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի գլխավոր հավակնորդ Բորիս Ջոնսոնը քիչ հավանական է համարում առանց Brexit-ի պայմանների մասին գործարքի ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու սցենարը:Այս մասին նա հայտարարել է ConservativeHome պահպանողական տեղեկատվական պորտալին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:Ջոնսոնը նշել է, որ վարչապետ ընտրվելու դեպքում Բրիտանիայի կառավարության քաղաքականությունը ուղղված կլինի ԵՄ-ից հոկտեմբերի 31-ին Բրիտանիայի դուրս գալուն:Պատասխանելով հարցին՝ նշանակում է դա արդյոք, որ կառավարության նոր կազմում չեն ընդգրկվի նախարարները, որոնք դեմ են առանց գործարքի Brexit-ին, նա ասել է.«Չեմ կարծում, որ մենք կունենանք առանց համաձայնագրի արդյունք»:Ընդ որում բրիտանացի քաղաքական գործիչն ընդգծել է, որ կառավարության անդամները պետք է հաշտվեն ԵՄ-ից ԱՀԿ պայմանների հիման վրա Բրիտանիայի դուրս գալու հետ:Ջոնսոնի կարծիքով Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորների տրամադրությունները փոխվում են, դրա համար լիովին հնարավոր է, որ նրանք չեն աջակցի Brexit-ի հերթական հետաձգումը:«Ես հանձնառու եմ, որպեսզի Բրիտանիան հոկտենմբերի 31-ին դուրս գա ԵՄ-ից: Եվ ես շատ քիչ հավանական եմ համարում, որ խորհրդարանը կցանկանա հետաձգել այդ հարցի լուծումը», - հավելել է նա:Հունիսի 7-ին Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պաշտոնապես տեղեկացրել էր Պահպանողական կուսակցության 1922 կոմիտեին թորիի առաջնորդի պաշտոնից հեռանալու մասին, ինչը իշխող քաղաքական ուժին առիթ էր տվել նոր ղեկավարի ընտրության քարոզարշավի մեկնարկի համար: Պահպանողականների առաջնորդի ընտրության եզրափակիչ են դուրս եկել Բորիս Ջոնսոնը եւ ԱԳ նախարար Ջերեմի Հանթը: Թորիի նոր առաջնորդի անունը հայտնի կդառնա հուլիսի 23-ին եւ հաջորդ օրը նա պետք է ստանձնի վարչապետի պաշտոնը:
14:03 - 27 հունիսի, 2019
Եվրամիությունը պաշտոնապես կես տարով երկարացրեց Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները |armenpress.am|

Եվրամիությունը պաշտոնապես կես տարով երկարացրեց Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը պաշտոնապես կես տարով երկարացրել Է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, որոնց գործողության ժամկետը լրանում Է հուլիսի 31-ին: Այդ մասին ասված Է ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ, որը հունիսի 27-ին տարածվել Է Բրյուսելում:«2019 թվականի հունիսի 27-ին Խորհուրդը Ռուսաստանի Էկոնոմիկայի առանձին սեկտորների նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները երկարացրեց մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը»,-նշվում Է փաստաթղթում: 2014 թվականին Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ Է սահմանել Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների եւ Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման կապակցությամբ: Սահմանափակիչ միջոցները քանիցս ընդլայնվել են ու երկարացվել: Կասեցվել են անայցագիր ռեժիմի եւ համագործակցության նոր բազային համաձայնագրի շուրջ տարվող բանակցությունները, սահմանվել Է ԵՄ-ի երկրներ ՌԴ-ի պաշտոնատար անձանց մուտքի արգելք եւ սառեցվել են նրանց ակտիվները, կիրառվել են առեւտրական, ֆինանսական ու ռազմական բնույթի սահմանափակիչ միջոցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
13:44 - 27 հունիսի, 2019
ԵՄ-ում սննդամթերքի 9 տոկոսը «գաղտնի» բաղադրիչներ է պարունակում |news.am|

ԵՄ-ում սննդամթերքի 9 տոկոսը «գաղտնի» բաղադրիչներ է պարունակում |news.am|

news.am: ԵՄ-ում սննդամթերքի 9 տոկոսի իրական բաղադրությունը չի համապատասխանում փաթեթավորման վրա նշվածին: Դա վերաբերում է բրենդային սննդամթերքներին, որոնք վաճառվում են ԵՄ տարբեր երկրներում մեկ անվան տակ եւ նույն փաթեթավորմամբ, հաղորդում է «Եվրոպուլսը»: Այսպիսին են Եվրահանձնաժողովի միացյալ հետազոտական կենտրոնի ուսումնասիրության արդյունքները: Սննդի որակի վերահսկման ազգային ծառայությունների որոշ դիտարկումների համաձայն արեւմտյան Եվրոպայում նույն բրենդների արտադրանքի որակն ավելի բարձր է, քան արեւելյան Եվրոպայում: Սակայն այս հետազոտությունը չի հաստատել նման տարբերությունը. փաթեթավորման վրա նշվածին չհամապտասխանող մթերքների բաղադրություն հանդիպել է եւˊ Արեւելյան եւˊ Արեւմտյան Եվրոպայում: Հետազոտությունում դիտարկվել է ԵՄ 19 երկրներում ավելի քան 1.3 հազար սննդամթերք:
16:26 - 26 հունիսի, 2019
ԵՄ-ն կարող Է սառեցնել Անկարայի հետ բանակցությունները մաքսային միության համաձայնագրի շուրջը |armenpress.am|

ԵՄ-ն կարող Է սառեցնել Անկարայի հետ բանակցությունները մաքսային միության համաձայնագրի շուրջը |armenpress.am|

armenpress.am։ Եվրամիությունը կարող Է սառեցնել Անկարայի հետ բանակցությունները մաքսային միության համաձայնագրի նորացման շուրջը, եթե Թուրքիան չդադարեցնի ածխաջարծինների հանքավայրերի շահագործումը Կիպրոսի մերձակա վիճելի ջրերում: Այդ մասին  հունիսի 18-ին հայտնել Է EUobserver տեղեկատվական ռեսուրսը:«Եվրամիության պետությունները կսպառնան սառեցնել մաքսային միության նորացման շուրջը բանակցությունները Թուրքիայի հետ, եթե նա չդադարեցնի գազի հորատումը Կիպրոսի մերձակա վիճելի ջրերում, ասված Է Եվրամիության Ընդհանուր գործերի խորհրդի եզրակացությունների նախագծում, որի նիստը կկայանա հունիսի 18-ին»,- գրել Է ինտերնետ-հրատարակությունը: Ըստ նրա տեղեկատվության՝ «Եվրամիությունը պատրաստ Է հակազդելու համապատասխան կերպով եւ Կիպրոսի հետ լիակատար համերաշխությամբ»: Ափամերձ ծանծաղուտում եւ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հայտնաբերվել են գազի հանքավայրեր: Թուրքիան գտնում Է, որ իրավունք ունի տարածաշրջանի բնական հարստությունների նկատմամբ: Հունաստանի արտգործնախարարությունը Թուրքիայից պահանջել Է դադարեցնել հորատումն այդ գոտում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
11:37 - 18 հունիսի, 2019
Ցիպրասը ԵՄ պատժամիջոցներով է սպառնացել Թուրքիային |panarmenian.net|

Ցիպրասը ԵՄ պատժամիջոցներով է սպառնացել Թուրքիային |panarmenian.net|

panarmenian.net։ Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, եթե խախտվեն Հունաստանի և Կիպրոսի ինքնիշխան իրավունքները: Այդ մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կառավարության Արտաքին գործերի և պաշտպանության խորհրդի արտահերթ նիստից հետո:Ցիպրասը հայտնել է, որ նիստը նվիրված էր Թուրքիայի սադրանքներին Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում, որտեղ Անկարան երկրաբանական հետախուզում է իրականացնում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:«Հույները պետք է իրենց լիակատար անվտանգ զգան՝ թուրքական սադրանքն ու Թուրքիայի կողմից միջազգային իրավունքի խախտումը ոչ թե ուժի, այլ թուլության նշան է»,-ասել է նա:Ըստ Ցիպրասի, Հունաստանը հզոր երկիր է և վերջերս նրան հաջողվել է միջազգային միություններ ու դաշինքներ կնքել՝ նախկիններից ավելի ամուր: Նա հավելել է, որ Հունաստանի և Կիպրոսի դիրքորուշումը հաստատվել է ԵՄ գագաթնաժողովների հետևողական որոշումներով, որոնք միանշանակ դատապարտում են միջազգային իրավունքի խախտումն ու Թուրքիայի սադրանքները:«Մենք համակարծիք ենք Հունաստանի նախագահի հետ, որ առաջիկայում հող պետք է նախապատրաստենք, որպեսզի հաջորդ շաբաթ ԵՄ գագաթնաժողովը համապատասխան որոշում կայացնի և պատժամիջոներ սահմանի Թուրքիայի դեմ, եթե հաստատվի, որ վերջինս հորատում է իրականացրել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում»,-ասել է Ցիպրասը:«Մեր ուղերձը հետևյալն է՝ բոլոր նրանք, ովքեր խախտում են Հունաստանի, Կիպրոսի ինքնիշխան իրավունքները, որը ևս ԵՄ անդամ է, խախտում են միջազգային իրավունքը և պետք է իմանան, որ դա հետևանքներ է ունենալու»,-ասել է Հունաստանի վարչապետը:
07:08 - 17 հունիսի, 2019
ԵՄ-ն ՀՀ հյուսիսային երեք մարզերում իրականացնելու է զբոսաշրջության խթանման 13 մլն եվրո արժողությամբ ծրագիր |lragir.am|

ԵՄ-ն ՀՀ հյուսիսային երեք մարզերում իրականացնելու է զբոսաշրջության խթանման 13 մլն եվրո արժողությամբ ծրագիր |lragir.am|

lragir.am: Եվրոպական միության կողմից առաջիկայում Հայաստանում իրականացվելիք և ՀՀ կառավարության հաստատած 13 մլն եվրո արժողությամբ զբոսաշրջության զարգացման ծրագիրը ներառելու է հյուսիսային երեք մարզերը՝ Շիրակ, Լոռի և Տավուշը։ Այս մասին հունիսի 16-ին, Աշոցքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:«Հուսով եմ, որ այս տարվա հոկտեմբեր-նոյեմբերին արդեն մենք կկարողանանք սկսել այդ լայնածավալ ծրագիրը, որի արժեքը հասնում է 13 միլիոն եվրոյի և հիմնականում միտված է զբոսաշրջության խթանմանը: Արդեն Շիրակի մարզպետի հետ քննարկումներ սկսել ենք, որպեսզի նրա կարծիքն էլ իմանանք, թե ինչպես լավագույնս կարող ենք ծախսել այդ գումարը: Կես միլիոն եվրո պահուստավորված է ձմեռային մարզաձևերի կենտրոնի համար, ես լիահույս եմ, որ այդ կենտրոնը կտեղակայվի մոտավորապես այս տարածքում՝ Շիրակի հյուսիսում և կամրապնդի Աշոցքի՝ Հայաստանի ձմեռային մարզաձևերում ունեցած դերակատարումը»,- նշեց դեսպանը։Նա վստահեցրեց, որ այս 13 մլն եվրո գումարի շրջանակներում փոքր ձեռնարկատերերը հնարավորություն կունենան ստանալ փոքր դրամաշնորհներ՝ զբոսաշրջության խթանման նպատակով: «Մենք մեծ հույս ենք կապում այս երեք մարզերի մարզպետների հետ, որպեսզի նրանք մեզ ուղղորդեն ու ոգեշնչեն այդ գումարը լավ ծախսելու համար: Անշուշտ, մի քանի տարի կպահանջվի արդյունքների տեսանելի լինելու համար, ուստի, պետք է համբերատար լինեք: Բայց մենք շարժվում ենք այս ուղղությամբ: Հուսով ենք, շուտով կստորագրենք պայմանագիր մեր գործընկեր կառույցի՝ Գերմանիայի զարգացման գործակալության հետ: Ես երազում եմ, որ աշնանը հիմնական աշխատանքները սկսվեն», հավելեց Պյոտր Սվիտալսկին:Այս պահին Եվրամիությունը ՀՀ կառավարության հետ քննարկում է նաև համայնքների աջակցության ծրագիր: Այն լինելու է ՀՀ-ԵՄ 2019 թվականի գործողությունների ծրագրում: «Այս ծրագրի մանրամասները դեռ չեմ կարող բացահայտել, քանի որ դեռ ՀՀ կառավարության հետ քննարկումների փուլում ենք, բայց մենք ուզում ենք, որ գումարն անմիջապես ուղղորդենք տեղական համայնքներին՝ գյուղերին և քաղաքներին: Հայաստանում իմ գործունեության առաջին իսկ օրվանից դա ինձ համար եղել է առաջնահերթություն՝ նախագծերը կենտրոնացնենք Երևանից դուրս՝ մարզերում, տեղական համայնքներում: Ինձնից կախված ամեն ինչ արել եմ, և լիահույս եմ, որ այս ծրագիրը լավ կիրականացվի», հավաստեց դեսպանը:
12:08 - 16 հունիսի, 2019
ԵՄ երկրների հետ առևտուրը նվազել է 17.4%-ով |lragir.am|

ԵՄ երկրների հետ առևտուրը նվազել է 17.4%-ով |lragir.am|

lragir.am: Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալները Եվրամիության անդամ երկրների հետ անկում են ապրել: Դա են փաստում այս տարվա հունվար-ապրիլ ամիսների վիճակագրական տվյալները, ըստ որոնց՝ ԵՄ անդամ երկրների հետ առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 17.4 տոկոսով: Ընդ որում, Հայաստանից ԵՄ անդամ երկրներ արտահանման ծավալներն առաջին չորս ամիսներին նվազել են 26.7, իսկ ներմուծմանը՝ 11 տոկոսով: Եվրամիության անդամ առանձին երկրների հետ, սակայն, այս տարվա առաջին չորս ամիսներին Հայաստանն ունի արևտրաշրջանառության ծավալների զգալի աճ: Էական աճ է գրանցվել Հայաստան-Դանիա առևտրաշրջանառության ծավալներում՝ այս տարվա չորս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմելով 92.9 տոկոս: Ավստրիայի հետ առևտրաշրջանառությունը նույն ժամանակահատվածում աճել է 34.2, Ֆրանսիայի հետ՝ 33.3, Իտալիայի հետ՝ 18.8, Նիդերլանդների հետ՝ 24.6, Միացյալ Թագավորության հետ՝ 14.9 տոկոսով: Նույն ժամանակահատվածում Հունաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառության ծավալները նվազել են 73.3, Ռումինիայի հետ՝ 74.7, Բուլղարիայի հետ՝ 35.1, Գերմանիայի հետ՝ 31.4, Շվեդիայի հետ՝ 33.9, Կիպրոսի հետ՝ 20.3 տոկոսով: ԱՊՀ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառության ծավալներն առաջին չորս ամիսներին աճել են 4.9 տոկոսով: Այս աճը, սակայն, ԵՏՄ անդամ երկրների հետ առևտրաշրջանառության ծավալների աճի հաշվին է, քանի որ առանց ԵՏՄ երկրների ցուցանիշը դարձյալ բացասական է: Հայաստան-ԵՏՄ երկրներ առևտրաշրջանառության ծավալը աճել է 5.7 տոկոսով: Այդ երկրներից առևտրաշրջանառության ծավալների էական աճ Հայաստանն ունեցել է Ղրղզստանի հետ՝ 69.0 տոկոս: Հաջորդում է Բելառուսը, որի հետ առևտրաշրջանառությունն աճել է 20.0 տոկոսով, իսկ Ռուսաստանի դեպքում աճը 5.5 տոկոս է: ԵՏՄ անդամ երկրներից Ղազախստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառության ծավալները հունվար-ապրիլին նվազել են 28.1 տոկոսով: ԵՏՄ անդամ երկրներ Հայաստանից արտահանման ծավալներն աճել են ընդամենը 0.7 տոկոսով, իսկ անդամ երկրներից ներմուծումը՝ 8.0 տոկոսով: Վերոնշյալ ժամանակահատվածում ԱՄՆ հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը նվազել է 20.5 տոկոսով, Արաբական միացյալ Էմիրությունների հետ՝ 39.6 տոկոսով: Առևտրաշրջանառության ծավալներն աճել են հետևյալ երկրների հետ՝ Իրանի հետ՝ 10.0, Թուրքիայի հետ՝ 9.2, Չինաստանի հետ՝ 26.8, Ճապոնիայի հետ՝ 25.2, Իրաքի հետ՝ 49.9, Վրաստանի հետ՝ 14.1 տոկոսով:
14:15 - 15 հունիսի, 2019
ԵՄ-ն Հայաստանին հավելյալ 25 մլն եվրո է հատկացրել՝ ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու համար |armtimes.com|

ԵՄ-ն Հայաստանին հավելյալ 25 մլն եվրո է հատկացրել՝ ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու համար |armtimes.com|

armtimes.com: Եվրամիությունը Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների աջակցման եւ Եվրամիության հետ Գործընկերության մասին համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի իրագործման համար հավելյալ 25 մլն եվրոյի օգնություն է հատկացրել: Այս մասին հաղորդում է «ТАСС»-ը հղում կատարելով ԵՄ խորհրդի հայտարարությանը, որը տարածվել է Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի երկրորդ նիստի ավարտին: «ԵՄ խորհուրդը հիշեցնում է, որ Եվրամիությունը Հայաստանին ավելի քան 160 մլն եվրո է հատկացրել որպես օգնություն 2017-2020 թվականների համար: Որպես բարեփոխումների համաձայնեցված օրակարգի եւ Գործընկերության մասին համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի իրականացմանը Հայաստանի հավատարմության ճանաչում՝ ԵՄ-ն որոշում է կայացրել հավելյալ 25 մլն եվրո հատկացնել Հայաստանին 2019-ին աջակցության գործողությունների ամենամյա ծրագրի համաձայն»,- նշված է հայտարարության մեջ: ԵՄ խորհուրդն ընդգծել է Գործընկերության մասին համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի հետագա իրագործման կարեւորությունը ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ առեւտրաշրջանառության ընդլայնման համար: Եվրամիությունը խոստացել է նաեւ շարունակել աջակցել Հայաստանին ենթակառոցվածքային եւ էներգետիկ նախագծերի իրականացման հարցում: ԵՄ խորհուրդն ընդգծել է դատական համակարգի բարեփոխումների իրականացման շարունակության եւ բիզնեսի վարման պայմանների բարելավման կարեւորությունը (արտասահմանյան ներդրումներ գրավելու եւ աշխատաշուկան ընդլայնելու համար):
17:07 - 13 հունիսի, 2019
Տրվել է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրին ԵՄ կողմից տեխնիկական աջակցության մեկնարկը

Տրվել է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրին ԵՄ կողմից տեխնիկական աջակցության մեկնարկը

Երևանում տրվել է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրին Եվրոպական միության կողմից տեխնիկական աջակցության մեկնարկը։ Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) Հայաստանին հատկացրել է 5,15 մլն եվրո դրամաշնորհ, որից 0,65 մլն եվրո՝ տեխնիկական աջակցության (խորհրդատվական ծառայություններ), 4,25 մլն եվրո՝ շինարարական աշխատանքների և 0,25 մլն եվրո՝ այլ կազմակերպչական ծախսերի համար։Մեկնարկային հանդիպմանը ներկա էին Եվրոպական ներդրումային բանկի, «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի, քաղաքաշինության կոմիտեի, ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներ։Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը, կարևորելով Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավմանն ուղղված ծրագրի իրականացումը, նշեց, որ ՀՀ կառավարությունը վերջին մեկ տարվա ընթացքում տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառում որդեգրել է նոր քաղաքականություն, որի առաջնահերթություններից է ճանապարհային անվտանգությունը, ինչն ապահովելու համար պետք է բարելավվեն կարողությունները, զարգացվի օրենսդրական դաշտը, հստակ ամրագրվեն անվտանգության բոլոր սկզբունքները։ Այդ նկատառումով ՀՀ կառավարությունը ձեռնարկել է բոլոր միջոցները Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրն իրականություն դարձնելու և ԵՆԲ-ի, ինչպես նաև այլ դոնորների հետ համագործակցությունն այս ուղղությամբ զարգացնելու համար։Հայաստանում և Վրաստանում Եվրոպական ներդրումային բանկի տեխնիկական աջակցության ծրագրերի համակարգող Ալեքսանդր Բախտամյանը հանդիպման ընթացքում մանրամասն խոսեց ճանապարհների անվտանգության բարելավմանը միտված ծրագրի մասին, ներկայացրեց նաև ծրագրի տեխնիկական աջակցության խորհրդատվական ծառայություններ մատուցող կոնսորցիումը, որի մեջ ներգրավված են CESTRA (Սերբիա), COWI (Դանիա), SWEROAD (Շվեդիա) ընկերությունները։Տեխնիկական աջակցության շրջանակներում նախատեսվում է վերանայել ավտոճանապարհների վրա ընտրված վտանգավոր տեղամասերի բարելավման առկա նախագծերը, մշակել նոր նախագծեր, իրականացնել վտանգավոր տեղամասերի բարելավման շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողությունը, հայտնաբերել վտանգավոր այլ տեղամասեր, կազմակերպել ճանապարհային անվտանգության հարցերին նվիրված դասընթացներ, պատրաստել և սերտիֆիկացնել ճանապարհային անվտանգության աուդիտորների, իրականացնել այլ միջոցառումներ։ Բացի այդ, կվերանայվեն և կարդիականացվեն ճանապարհների նախագծման՝ Հայաստանում գործող ստանդարտները՝ դրանք ճանապարհային անվտանգության առումով Եվրոպական միության և միջազգային լավագույն փորձին համապատասխանեցնելու նպատակով։Դրամաշնորհի շրջանակներում իրականացվելիք աշխատանքները նախատեսված է ավարտել 1,5 տարվա ընթացքում՝ 2020 թվականի վերջին։Դրամաշնորհային ծրագրի համակարգող Արամ Վարդանյանը քննարկման ընթացքում ներկայացրեց Հայաստանի ճանապարհային ցանցը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ճանապարհային ոստիկանության, քաղաքաշինության կոմիտեի գործառույթները ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում։Խորհրդատվական ծառայություններ մատուցող կոնսորցիումի ներկայացուցիչները խոսեցին ծրագրի բովանդակության, արդյունքների, ռիսկերի, ծրագրի փուլերի, առաջնահերթ խնդիրների և այլ թեմաների մասին։Կողմերը հստակեցրին աշխատակարգը, համագործակցության սկզբունքները և այլ հարցեր՝ ծրագիրն արդյունավետ իրականացնելու նկատառումով։
09:25 - 13 հունիսի, 2019
ԵՄ-ն թույլատրել է վիզայի փաստաթղթերը ներկայացնել ուղևորությունից կես տարի առաջ |panarmenian.net|

ԵՄ-ն թույլատրել է վիզայի փաստաթղթերը ներկայացնել ուղևորությունից կես տարի առաջ |panarmenian.net|

panarmenian.net։ Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել շենգենյան մուտքի արտոնագրերի տրամադրման օրենսգրքում նախատեսված փոփոխություններին, որոնք ապրիլին հաստատել էր Եվրախորհրդարանը: Այդ մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում:«Խորհուրդն ընդունել է վիզաների օրենսդրության փոխոխությունները, որոնք կբարելավեն պայմաններն օրինական ճանապարհորդների համար, ինչպես նաև կընդլայնեն ապօրինի ներգաղթի հետ կապված խնդրների լուծման գործիքակազմը»,-ասվում է հայտարարության մեջ:Ըստ նոր կանոնների, այժմ կարելի է հայտը դեսպանատուն կամ վիզաների տրամադրման կենտրոն ներկայացնել ուղևորությունից 6, ոչ թե 3 ամիս շուտ, ինչպես նախկինում: Բացի այդ, հայտը հնարավոր կլինի լրացնել և ստորագրել էլեկտրոնային եղանակով, գրում է Esquire.ru-ն:Այն զբոսաշրջիկները, որոնք դրական վիզային պատմություն ունեն, յուրաքանչյուր նոր վիզայի հետ կարող են ակնկալել, որ Շենգենյան գոտում մնալու տևողությունը կարող է ավելանալ՝ 1-5 տարի: Այժմ այդ գործընթացը վիճակահանության պես է աշխատում՝ նույնիսկ, եթե զբոսաշրջիկը դրական պատմություն ունի, երաշխիք չկա, որ նոր վիզան ավելի երկար ժամանակով կստանա: Շատ երկրներ ընդամենը կես տարով են մուտքի արտոնագիր տալիս, կամ ուղևորության ժամանակահատվածի համար միայն, անկախ վիզային պատմությունից:Սակայն, հյուպատոսական գանձումը վիզայի համար կավելանա՝ €60-ի փոխարեն դառնալով €80: Այն երկրների համար, որոնց հետ գործում է վիզային ռեժիմի պարզեցման համաձայնագիրը, գանձումը €30-ի փոխարեն կկազմի €40:Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակումից կես տարի անց:
08:49 - 07 հունիսի, 2019
ԵՄ-ն և Ադրբեջանը շատ մոտ են համաձայնագրի ստորագրմանը․ Տոյվո Կլաար |civilnet.am|

ԵՄ-ն և Ադրբեջանը շատ մոտ են համաձայնագրի ստորագրմանը․ Տոյվո Կլաար |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանի և Եվրամիության միջև ապագա համաձայնագիրն ունի քաղաքական նշանակալի մաս և հայտարարությունները, թե Բաքուն պնդում է, որ համաձայնագիրը սահմանափակվի տնտեսական ասպեկտներով, չեն համապատասխանում իրականությանը․ ադրբեջանական Turan գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։Պատասխանելով Ադրբեջանի ղեկավարության հետ բանակցությունների արդյունքների մասին հարցին՝ Կլաարն ասել է, որ կողմերը շատ մոտ են համաձայնագրի ստորագրմանը․ շարունակում են մնալ որոշ չհամաձայնեցված հարցեր, որոնք վերաբերում են առևտրին և այլ հարցերի։Պնդո՞ւմ է արդյոք Բաքուն, որ համաձայնագրում ամրագրվի իր տարածքային ամբողջականության դրույթը։ Այս հարցին պաշտոնյան չի պատասխանել՝ ասելով, որ պետք է սպասել փաստաթղթի ստորագրմանը։«Մենք դեռ քննարկում ենք համաձայնագրի տեքստը, ես չէի ցանկանա մեկնաբանել դրա մանրամասները»,- ասել է ԵՄ պաշտոնյան՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը բավական հստակ է խոսում այդ համաձայնագրում իր առաջնահերթությունների մասին։Կլաարը նաև միանշանակ պատասխան չի տվել այն հարցին, թե ինչու է համաձայնագրի ստորագրումն այդքան ձգձգվել։ Նրա խոսքով՝ կամքի դրսևորման դեպքում չկան պատճառներ, թե ինչու փաստաթուղթը կարող է չստորագրվել։Եվրամիությունն ու Ադրբեջանը բանակցում են երկկողմ նոր համաձայնագրի շուրջ, որի ստորագրումը, ըստ ադրբեջանական ընդդիմության և փորձագետների, ուշանում է այն պատճառով, որ պաշտոնական Բաքուն ցանկանում է՝ համաձայնագրում անվերապահորեն ճանաչվի իր տարածքային ամբողջականությունը։
11:40 - 04 հունիսի, 2019
Հայաստանը եւ ԵՄ-ն 10 մլն եվրո ներդրումային դրամաշնորհ տրամադրելու մասին համաձայնագիր կկնքեն |news.am|

Հայաստանը եւ ԵՄ-ն 10 մլն եվրո ներդրումային դրամաշնորհ տրամադրելու մասին համաձայնագիր կկնքեն |news.am|

news.am։ Հայաստանը եւ ԵՄ-ն 10 մլն եվրո ներդրումային դրամաշնորհ տրամադրելու մասին համաձայնագիր կկնքեն: Այս մասին մայիսի 31-ին «Ֆերմերների կոնգրես» համաժողովի ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային աջակցության բաժնի համագործակցության հարցերով պատասխանատու Անդրեա Բաջիոլին:Նրա խոսքով՝ վարկեր եւ դրամաշնորհներ կտրամադրվեն ոռոգվող ֆերմերության համար, տեխնիկական աջակցություն կտրվի: Անդրեա Բաջիոլին նշեց, որ գյուղատնտեսության ոլորտում համագործացությկան բաղադրիչը կկազմի 11.7 մլն եվրո եւ եւս 2 մլն եվրո կտրամադրի Ավստրիական զարգացման գործակալությունը: Այս աջակցությունը հիմնված է նախորդ ծրագրերի արդյունքների վրա: Նախատեսվում է նաեւ աշխատանքներ իրականցնել վերականգնվող էներգիայի ոլորտում եւ էներգիայի արդյունավետության բարձրացման, շինարարության եւ ենթակառուցվածքի վերականգնման համար, որոնք կարող են լավ ազդեցություն ունենալ այդ ոլորտի վրա»,- նշեց նա:Բաջիոլին ընդծեց, որ հաշվի առնելով այն, որ գյուղատնտեսությունը կազում է ՀՀ ՀՆԱ-ի 30 տոկոսը, ապա աշխատաքնները կատարվելու են ամբողջ ցիկլի արդյունավեության բարձրացման ուղղությամբ՝ արտադրանքի արտադրումից մինչեւ իրացում:
10:56 - 31 մայիսի, 2019