Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարարի հետ |armenpress.am|

Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարարի հետ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը փետրվարի 14-ին հեռախոսազրույց է անցկացրել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ, որի ընթացքում նա ԱՄՆ-ի համար անհապաղ առաջնահերթություն է համարել ճգնաժամի թուլացմանն ուղղված ջանքերին աջակցությունը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Քարտուղարն ընդգծել է, որ թեև ԱՄՆ-ի համար անմիջական առաջնահերթությունը իրավիճակի դեէսկալացիային ուղղված ջանքերին աջակցելն է, բայց  Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ցանկացած հետագա ագրեսիա կստանա արագ, համակարգված և ուժեղ պատասխան: Բլինկենը նաև հավաստիացրել է Կուլեբային, որ  ԱՄՆ-ն և նրա գործընկերները  աջակցություն կտրամադրեն Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ներառյալ՝ տնտեսական և ֆինանսական կայունության հարցերում։
20:38 - 14 փետրվարի, 2022
G7-ի երկրները պատրաստ են ՌԴ-ի դեմ համատեղ տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներ կիրառել |factor.am|

G7-ի երկրները պատրաստ են ՌԴ-ի դեմ համատեղ տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներ կիրառել |factor.am|

factor.am: G7-ի («Մեծ յոթնյակ») երկրների ֆինանսների նախարարները զգուշացրել են Ռուսաստանին լուրջ հետևանքների մասին՝ «Ուկրաինայի դեմ հետագա ռազմական ագրեսիայի դեպքում»։ Այս մասին ասվում է նախարարների համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է swissinfo-ն։ «Մենք պատրաստ ենք համատեղ տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներ սահմանել, որոնք կունենան զանգվածային ու անմիջական հետևանքներ ռուսական տնտեսության համար»,- ասվում է G7-ի երկրների ֆինանսների նախարարների հայտարարության մեջ։ Նա նշվում է, որ «Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ցանկացած հետագա ռազմական ագրեսիա արժանանալու է արագ, համակարգված ու հզոր պատասխանի»։ Ըստ հայտարարության՝ «Մեծ յոթնյակի» երկրները շարունակում են ուշադիր հետևել իրավիճակին և պատրաստ են «համակարգված» ձևով հետագա տնտեսական ու ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։
15:20 - 14 փետրվարի, 2022
Ուկրաինան հանդիպում է խնդրել Ռուսաստանի և ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի անդամ մյուս երկրների հետ |factor.am|

Ուկրաինան հանդիպում է խնդրել Ռուսաստանի և ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի անդամ մյուս երկրների հետ |factor.am|

factor.am: Ուկրաինայի իշխանությունները կիրակի օրը հանդիպում են խնդրել Ռուսաստանի և ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի անդամ մյուս երկրների հետ 48 ժամվա ընթացքում՝ քննարկելու ռուսական զորքերի գործունեությունը սահմանային շրջաններում, քանի որ Մոսկվան նախկինում չէր պատասխանել Կիևի համապատասխան խնդրանքին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Ուկրաինան առաջիկա 48 ժամվա ընթացքում խորհրդակցություն է հրավիրում Ռուսաստանի Դաշնության և բոլոր մասնակից երկրների հետ՝ քննարկելու մեր սահմանի երկայնքով և ժամանակավորապես օկուպացված Ղրիմում ռուսական զորքերի ուժեղացումն ու տեղաշարժը։ Եթե Ռուսաստանը լուրջ է ընդունել իր խոսքերը ԵԱՀԿ տարածքում անվտանգության անբաժանելիության մասին, ապա նա պետք է կատարի իր պարտավորությունները ռազմական թափանցիկության համար՝ լարվածությունը նվազեցնելու և բոլոր մասնակից պետությունների անվտանգությունը բարձրացնելու համար»,- թվիթերում գրել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
11:31 - 14 փետրվարի, 2022
Զելենսկին Բայդենին հրավիրել է Կիև․ կայացել է նախագահների հեռախոսազրույցը

Զելենսկին Բայդենին հրավիրել է Կիև․ կայացել է նախագահների հեռախոսազրույցը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Այս մասին հայտնում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից։ «Նախագահ Բայդենը վերահաստատել է Միացյալ Նահանգների հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Բայդենը հստակեցրել է, որ Միացյալ Նահանգները իր դաշնակիցների և գործընկերների հետ արագ ու վճռականորեն կպատասխանի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ցանկացած հետագա ագրեսիայի: Երկու ղեկավարները պայմանավորվել են, որ կարևոր է շարունակել դիվանագիտության և զսպման գործողությունների շարունակականությանը հետամուտ լինելը՝ ի պատասխան Ուկրաինայի սահմաններին Ռուսաստանի կողմից ռազմական ուժի կուտակման»,- նշված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։ Հեռախոսազրույցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն է տարածել նաև Ուկրաինայի նախագահ մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ ղեկավարները քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը. փոխանակվել են առկա տեղեկություններով, գնահատականներով, քննարկվել են դեէսկալացիայի ուղիները։ Վլադիմիր Զելենսկին ընդգծել է, որ ուկրաինական կողմը հասկանում է առկա բոլոր ռիսկերը և պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման։ «Մենք կդադարեցնենք Ուկրաինայի նկատմամբ ցանկացած էսկալացիա։ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը, մեր պետության մյուս քաղաքները՝ Խարկովն ու Լվովը, Դնեպրն ու Օդեսան, ապահով և հուսալի պաշտպանության տակ են»,- ընդգծել է պետության ղեկավարը։ Ուկրաինայի նախագահը ընդգծել է ԱՄՆ-ի և մյուս գործընկերների ձեռնարկած քայլերը, որոնք շարունակում են արդյունավետ աջակցություն ցուցաբերել։ «Մենք դա զգում ենք։ Եվ մենք հույս ունենք, որ, ի թիվս այլ բաների, դա կօգնի կանխել խուճապի տարածումը»,- ասել է Զելենսկին։ Ուկրաինայի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ջո Բայդենին՝ Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը Միացյալ Նահանգների անմնացորդ աջակցության համար և նշել անվտանգության արդյունավետ երաշխիքների տրամադրման կարևորությունը։ «Մենք պատրաստ ենք դրանք քննարկել տարբեր ձևաչափերով»,- ասել է Վլադիմիր Զելենսկին՝ ընդգծելով, որ Եվրոպայում անվտանգություն չի կարող լինել առանց Ուկրաինայի անվտանգության։ Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան հանդես է գալիս բացառապես հակամարտության խաղաղ կարգավորման օգտին։ Ուշադրություն է դարձվել առկա բանակցային բոլոր ձևաչափերի շրջանակներում դեէսկալացիայի և խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Վլադիմիր Զելենսկին նշել է Ուկրաինային միջազգային աջակցությունը համախմբելու Միացյալ Նահանգների ջանքերի կարևորությունը։ Նա բարձր է գնահատել անվտանգության և պաշտպանության ոլորտում ԱՄՆ-ի հետ ակտիվ համագործակցությունը, որը նպաստում է Ուկրաինայի ԶՈՒ կարողությունների ամրապնդմանը։ «Մենք դեռ ՆԱՏՕ-ի անդամ չենք։ Ուստի միայն ուժեղ ուկրաինական բանակն է մեր պետության անվտանգության բանալին»,- ընդգծել է նախագահը։ Առաջնորդները քննարկել են նաև պատժամիջոցները Ռուսաստանի կողմից ագրեսիայի սրման դեպքում։ Զրույցի ընթացքում քննարկվել է նաև ընթացիկ մարտահրավերների ֆոնին Ուկրաինայի ֆինանսական և էներգետիկ կայունության բարելավման հարցը։ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ջո Բայդենին աջակցության համար և հրավիրել նրան այցելել Ուկրաինա. «Համոզված եմ, որ ձեր ժամանումը Կիև առաջիկա օրերին, որոնք որոշիչ են իրավիճակի կայունացման համար, հզոր ազդանշան կլինի և կնպաստի լարվածության թուլացմանը»:
10:11 - 14 փետրվարի, 2022
Վարշավան ենթադրում է, որ պատերազմի դեպքոմ ուկրաինացի փախստականների մեծ խմբեր կշարժվեն դեպի Լեհաստան |azatutyun.am|

Վարշավան ենթադրում է, որ պատերազմի դեպքոմ ուկրաինացի փախստականների մեծ խմբեր կշարժվեն դեպի Լեհաստան |azatutyun.am|

azatutyun.am: Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին այսօր Թվիթերում գրել է, որ երկրի վարչական շրջանները պատրաստվում են ռուս-ուկրաինական հնարավոր ռազմական բախման հետևանքով ուկրաինացի մեծ թվով փախստականների հոսքին: «Բնական է, որ Ուկրաինայի իրավիճակի կապակցությամբ մենք պատրաստվում ենք տարբեր սցենարների, դրանցից մեկը կարող է լինել Ուկրաինայից փախստականների հնարավոր շարժը դեպի Լեհաստան, այդ մարդիկ կփորձեն ապաստան գտնել Լեհաստանում: Մշակում ենք այդ դեպքում վոյեվոդաների (մարզերի ղեկավարների) անհրաժեշտ գործողությունները»,- հայտնել է ներքին գործերի նախարարը: Կիևում և արևմտյան մայրաքաղաքներում չեն բացառում, որ ռուսները կարող են առաջիկայում հարձակվել Ուկրաինայի վրա։ Մոսկվան պնդում է, որ նման մտադրություն չունի:
20:45 - 13 փետրվարի, 2022
Ըստ Զախարովայի՝ Ուկրաինայում ԵԱՀԿ առաքելությունն օգտագործում են որպես գործիք՝ հնարավոր սադրանքի համար |news.am|

Ըստ Զախարովայի՝ Ուկրաինայում ԵԱՀԿ առաքելությունն օգտագործում են որպես գործիք՝ հնարավոր սադրանքի համար |news.am|

news.am: Մոսկվան մտահոգված է Ուկրաինայում ԵԱՀԿ Հատուկ մոնիթորինգային առաքելության աշխատակիցներին տեղափոխելու մասին որոշ երկրների որոշմամբ. առաքելությանը նպատակաուղղված կերպով ներքաշում են Վաշինգտոնի կողմից հրահրվող ռազմական փսիխոզի մեջ եւ օգտագործում են՝ որպես գործիք հնարավոր սադրանքի համար: Այդ մասին ասվում է կիրակի ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի տարածած մեկնաբանության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «ԵԱՀԿ գործող նախագահությունն եւ ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարը տեղեկացրել են անդամ պետություններին Ուկրաինայում ԵԱՀԿ Հատուկ մոնիթորինգային առաքելության իրենց քաղաքացի աշխատակիցներին տեղափոխելու մի շարք երկրների որոշման մասին անվտանգության պայմանների վատթարացման կապակցությամբ: Առաքելությանը նպատակաուղղված կերպով ներքաշում են Վաշինգտոնի կողմից հրահրվող ռազմական փսիխոզի մեջ եւ օգտագործում՝ որպես գործիք հնարավոր սադրանքի համար»,- նշել է դիվանագետը: Զախարովան նաեւ հայտնել է, որ Մոսկվան կոչ է անում ԵԱՀԿ ղեկավարությանը թույլ չտալ կազմակերպության ներքաշումը Ուկրաինայի շուրջ «անմաքուր քաղաքական խաղերի մեջ»: «Կոչ ենք անում ԵԱՀԿ ղեկավարությանը վճռական կերպով կանխել առաքելությունը մանիպուլացնելու փորձերն ու թույլ չտալ ներքաշել կազմակերպությանը դրա շուրջ շահարկվող անմաքուր քաղաքական խաղերի մեջ: Ելնում ենք հանգամանքից, որ արհեստականորեն հրահրվող լարվածության պայմաններում առաքելության մոնիթորինգային գործունեությունը պահանջված է, ինչպես երբեք»,- նշել է դիվանագետը:
19:29 - 13 փետրվարի, 2022
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարն Ուկրաինայի ճգնաժամի կապակցությամբ չեղարկել է արձակուրդը |azatutyun.am|

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարն Ուկրաինայի ճգնաժամի կապակցությամբ չեղարկել է արձակուրդը |azatutyun.am|

azatutyun.am: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտնել է Ուկրաինայի սահմանների շուրջ սրված ճգնաժամի կապակցությամբ արձակուրդը չեղարկելու մասին: Այդ մասին նա տեղեկացրել է Թվիթերում տեղադրված գրառմամբ: «Քանի որ Մոսկվայից օդանավով միայն շաբաթ օրն առավոտյան եմ վերադարձել, հաշվի առնելով Ուկրաինայի ճգնաժամը` որոշել եմ հետաձգել արտասահմանում ընտանիքիս հետ ծրագրված արձակուրդը»,- հայտնել է Ուոլեսը: Անցած ուրբաթ օրը նա Մոկսվայում հանդիպել է իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հետ: Շաբաթ օրը The Sunday Times պարբերականում լույս տեսած հարցազրույցում նա «միանգամայն իրատեսական» է համարել Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը: Բրիտանիայի նախկին արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը խիստ քննադատության է ենթարկվել անցյալ տարվա օգոստոսին Աֆղանստանում իրավիճակի կտրուկ սրման օրերին արձակուրը վայելելու համար և, ի վերջո, ստիպված հրաժարական է ներկայացրել ու նշանակվել է արդարադատության նախարար:
18:03 - 13 փետրվարի, 2022
Իտալիայի դեսպանատան աշխատակիցների անվան տակ հայեր չեն տարհանվել Ուկրաինայից․  լուրը հրապարակվել է երգիծական կայքում

Իտալիայի դեսպանատան աշխատակիցների անվան տակ հայեր չեն տարհանվել Ուկրաինայից․ լուրը հրապարակվել է երգիծական կայքում

Փետրվարի 12-ին pastinfo.am կայքում հրապարակվել է «Իտալիան Ուկրաինային է վերադարձրել դեսպանատան աշխատակիցների անվան տակ տարհանված հայերին» վերտառությամբ նյութ։ Նյութում նշվում է, թե Ուկրաինայում մի խումբ հայեր ԱԳՆ-ի իրենց բարեկամից իմացել են հատուկ չվերթի մասին և որոշել դեսպանատան աշխատակիցների անվան տակ մեկնել Իտալիա։ «Վայրէջքից անմիջապես հետո նրանք փորձել են չափազանց հոգնած ձևանալ և անհետանալ ամբոխի մեջ, սակայն հաշվի չեն առել, որ օդանավակայանում փաստաթղթերը ստուգվում են ավտոմատ սկաներների միջոցով։ Չիպերի փոխարեն «դիվանագետների» կեղծ անձնագրերում միայն փայլաթիթեղի կտորներ են եղել, որոնք շարքից հանել են միանգամից 2 թանկարժեք սարք, որից հետո միջամտել են սահմանապահներն ու արագ բացահայտել խաբեությունը»,- ասվում է նյութում։ Ըստ pastinfo.am-ի՝ պարզվել է, որ հայերից մեկն աշխատել է Ուկրաինայի մարզային պետական վարչությունում, մյուսը Կիևի Մշակույթի և արվեստի ազգային համալսարանի պրոֆեսոր է։ Իսկ երբ նրանց հետ են ուղարկել Կիև, պարզ է դարձել, որ փախստականներից մեկը ալիմենտ վճարելուց խուսափելու մեղադրանքով Ռումինիայի կողմից հետախուզման մեջ է երկար տարիներ։ «Այս պահին Իտալիայի և Ուկրաինայի իրավապահ մարմինները պարզում են, թե ինչպես են Հայկական սփյուռքի ներկայացուցիչները կարողացել վայրէջքից առաջ անարգել անցնել բոլոր ստուգումները, և ինչու է ինքնաթիռը օդ բարձրացել նախատեսված ժամկետից մեկ ժամ շուտ։ Կիևի միջազգային օդանավակայանի անվտանգության ծառայության տնօրեն Արսեն Մանուկյանի խոսքով՝ դրսից հաքերային հարձակում է տեղի ունեցել, և դժվար թե հնարավոր լինի բացահայտել այս հարձակման պատվիրատուներին ու հեղինակներին»,- ասվում է նյութի վերջին պարբերությունում։ Բացի pastinfo.am-ից՝ այս տարօրինակ ձևակերպումներով լուրը հրապարակել է նաև armday.am կայքը։ Այս լուրի աղբյուրը ռուսական panorama.pub կայքն է, որտեղ նման բովանդակությամբ նյութ է հրապարակվել փերվարի 12-ին։ Չնայած ո՛չ pastinfo.am-ը, ո՛չ armday.am-ը չեն նշում իրենց աղբյուրը, սակայն նրանց հրապարակումների բովանդակությունը նույնությամբ համընկնում է panorama.pub-ում հրապարակված նյութի բովանդակությանը։ Սակայն եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ panorama.pub-ում հրապարակված լուրի տեքստի ներքևի հատվածում նշված է․ «Այս կայքի բոլոր տեքստերը իրականության գրոտեսկային կրկնօրինակումներ են և իրական լուրեր չեն»։ 2017-ին հիմնված panorama.pub-ը ռուսական երգիծական կայք է, որի հեղինակներն անանուն են և հանդես են գալիս կեղծանուններով․ գլխավոր խմբագիրը ներկայանում է որպես Բորիս Գոնտերմախեր (Борис Гонтермахер), հատուկ թղթակիցը՝ Վիտալի Մանն (Виталий Манн): Իսկ հարթակի երրորդ աշխատակիցն, ըստ կայքի, նրանց պահեստապետն է։ Կայքի «Մեր մասին» բաժնում ներկայացված է մտացածին պատմություն, ըստ որի՝ «Панорама»-ն ստեղծվել է դեռևս 1822 թվականին։ Ինչ վերաբերում է Իտալիայի դեսպանատան աշխատակիցների՝ Ուկրաինայից հեռանալու լուրին, ապա ռուսական լրատվամիջոցները երեկ հայտնեցին, որ Իտալիայի արտգործնախարարությունը որոշում է կայացրել Ուկրաինայից հայրենիք վերադարձնելու դեսպանատան աշխատակազմի ոչ հիմնական աշխատակիցներին (tass.ru, ria.ru): Այս տեղեկության աղբյուրն Իտալիայի ԱԳՆ-ն է։ Հենց այս լուրն էլ, ամենայն հավանականությամբ, երգիծական կայքի հումորային հրապարակման հիմքն է եղել։ Ռուսաստանում մեկ անգամ չէ, որ panorama.pub-ի հրապարակումները տարածել են տարբեր կայքեր, իսկ որոշ լրատվամիջոցներ և անգամ պաշտոնյաներ որպես իրականություն են ներկայացրել հարթակի մտացածին լուրերը։  2019-ի մայիսին, օրինակ, երբ Եկատերինբուրգում տաճարի կառուցման դեմ ցույցեր էին տեղի ունենում, panorama.pub-ը հայտնել էր, թե Ռուսաստանի նախկին նախագահ Ելցինի անունը կրող կրթական-մշակութային կենտրոնը ցուցարարներին վրաններ ու առաջին անհրաժեշտության պարագաներ է տրամադրել։ Այս լուրն իր թվիթերյան միկրոբլոգում տարածել էր լրագրող Վլադիմիր Սոլովյովը։ 2021-ին էլ panorama.pub-ը գրել էր, որ ըստ Սանկտ Պետերբուրգի ղեկավարի որոշման՝ քաղաքում ոչ աշխատանքային օրերին մետրոյում երթևեկության արժեքը կավելացվի 10 անգամ, իսկ վերգետնյա տրանսպորտում՝ 5 անգամ։ Լուրը պաշտոնապես հերքվել էր, իսկ հեղինակ Վիտալի Մաննը «РИА Новости» գործակալությանը հայտնել էր, որ այդ լուրը կատակ է և քաղաքում խուճապ առաջացնելու միտք չուներ։ Այսպիսով, panorama.pub-ում հրապարակվող բովանդակությունը հումորային է, անգամ դեպքեր են լինում, երբ հարթակի ընթերցողներն են հեղինակներին լուրեր առաջարկում, որոնք հրապարակվում են կայքում։ Ստացվում է, որ Եվրոպա մեկնելու համար Իտալիայի դեսպանատան աշխատակիցներ ձևացած հայերի մասին պատմությունը ևս մտացածին է։ Գլխավոր լուսանկարում՝ Ուկրաինայի միջազգային օդանավակայանը Աննա Սահակյան
17:24 - 13 փետրվարի, 2022
SkyUp-ի օդանավը վայրէջք է կատարել Քիշնևում՝ Ուկրաինայի տարածք մուտքի սեփականատիրոջ արգելքի պատճառով

 |armenpress.am|

SkyUp-ի օդանավը վայրէջք է կատարել Քիշնևում՝ Ուկրաինայի տարածք մուտքի սեփականատիրոջ արգելքի պատճառով |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինական Sky Up ավիաընկերության օդանավը Քիշնևում վայրէջք է կատարել այն պատճառով, որ սեփականատերը նրան արգելել է մտնել Ուկրաինայի օդային տարածք: Այդ մասին հայտարարել է փոխադրողի մամուլի ծառայությունը։ Ընկերությունում պարզաբանել են, որ կողի UR-SQO համարով օդանավը, որը Մադեյրայից թռչում Էր Կիև, հարկադրված Է եղել նստել Մոլդովայի մայրաքաղաքում՝ սեփականատիրոջ պահանջների պատճառով: «2022 թվականի փետրվարի 12-ին Իռլանդիայի ռեզիդենտ լիզինգատուն հայտնել է ավիաընկերությանը UR — SQO ինքնաթիռի Ուկրաինայի օդային տարածք մուտքն անհապաղ արգելելու մասին։ Չնայած լիզինգատուին դիմելու ավիաընկերության բոլոր ջանքերին և Ուկրաինայի պետական կառույցների պատրաստակամությանը, ինքնաթիռի սեփականատերը կտրուկ մերժում է տրամադրել այն ժամանակ, երբ օդանավն արդեն կատարում էր դեպի Կիև չվերթը»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ SkyUp-ը պայմանավորվել է վայրէջք կատարել Ուկրաինային ամենամոտ օդանավակայանում: Կազմակերպվել է 175 ուղևորի փոխադրումը Կիև, նրանց բոլորին ապահովել են սննդով։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այն մասին, որ Ուկրաինայի օդային տարածքը փաստացի փակ կլինի, գրել է Страна.ua-ն։ Ավիաշուկայում նրա աղբյուրների խոսքով ՝ փետրվարի 14-ին խոշորագույն միջազգային ապահովագրական ընկերությունների խումբը կհայտարարի այն մասին, որ չի ծածկելու ավիաընկերությունների ապահովագրական դեպքերը Ուկրաինայի վրայով թռիչքների դեպքում: Դա նշանակում է, որ բոլոր օդանավերը պետք է լքեն երկիրը։ Այնուամենայնիվ, չվերթների զանգվածային չեղարկումներ առայժմ չեն նկատվում: Ինչպես վկայում են Բորիսպոլի, Խարկովի, Զապորոժյեի, Լվովի և Դնեպրի օդանավակայանների առցանց ցուցատախտակները, թռիչքներն իրականացվում են ըստ չվացուցակի:
15:11 - 13 փետրվարի, 2022
Զելենսկին հեռախոսազրույցներ է ունեցել Թրյուդոյի և Միշելի հետ
 |azatutyun.am|

Զելենսկին հեռախոսազրույցներ է ունեցել Թրյուդոյի և Միշելի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Ռուս-ուկրաինական լարվածության ֆոնին` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցներ է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և Եվրոպական խորհրդի նախագահը Շառլ Միշելի հետ: Կանադայի վարչապետի հետ Զելենսկին քննարկել է ուկրաինական սահմանների շուրջ անվտանգության իրավիճակը և Կիևին ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը, հայտնում է ուկրաինական պետության ղեկավարի գրասենյակի մամուլի ծառայությունը։Շառլ Միշելի հետ նրանք անդրադարձել են Բեռլինում «նորմանդական քառյակի» առաջնորդների խորհրդականների վերջին բանակցություններին և պատժամիջոցների կիրառմանը։«Այսօր մեզ համար ամենամեծ թշնամին խուճապն է: Աջակցության կարևոր ազդանշանը ԵՄ-ից այն է, որ եվրոպական երկրների դեսպանատները շարունակում են աշխատել Ուկրաինայում»,- գրել է Զելենսկին ինստագրամյան իր էջում։
14:55 - 13 փետրվարի, 2022
Կայացել է Բայդեն-Պուտին հեռախոսազրույցը

Կայացել է Բայդեն-Պուտին հեռախոսազրույցը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայի սահմաններին ռուսաստանյան աճող ռազմական կուտակումների մասին: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Բայդենն ասել է, որ եթե Ռուսաստանը հետագա ներխուժում ձեռնարկի Ուկրաինա, Միացյալ Նահանգները դաշնակիցների և գործընկերների հետ վճռականորեն կպատասխանի և Ռուսաստանին արագ և ծանր ծախսեր կպարտադրի։ «Բայդենը կրկնել է, որ Ռուսաստանի հետագա ներխուժումն Ուկրաինա կհանգեցնի համատարած մարդկային տառապանքի և կնվազեցնի Ռուսաստանի վարկանիշը»,-ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ: Բայդենը նշել է, որ թեև Միացյալ Նահանգները պատրաստ է դիվանագիտական գործունեությամբ զբաղվել՝ դաշնակիցների և գործընկերների հետ լիարժեք համակարգմամբ, հավասարապես պատրաստ է նաև այլ սցենարների:
23:42 - 12 փետրվարի, 2022
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել. առանցքում անվտանգության հարցերն են |1lurer.am|

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել. առանցքում անվտանգության հարցերն են |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը՝ հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Ռուսաստանին անվտանգության երկարաժամկետ իրավական երաշխիքների տրամադրման և ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ: «Վլադիմիր Պուտինը կրկին ուշադրություն է հրավիրել ռուսական հայտնի նախաձեռնություններին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի բովանդակային արձագանքի բացակայության վրա: Ընդգծել է նաև արևմտյան առաջատար երկրների դժկամությունը՝ Կիևի իշխանություններին մղելու Մինսկի համաձայնությունների կատարմանը, ինչը ևս մեկ անգամ դրսևորվեց փետրվարի 10-ին Բեռլինում «Նորմանդական ձևաչափի» պետությունների ղեկավարների քաղաքական խորհրդականների խորհրդակցությունների անարդյունք փուլում»,- նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ: Դաշնության ղեկավարը նաև սպեկուլյացիա է համարել Ուկրաինա Ռուսաստանի ենթադրյալ ներխուժման մասին լուրերի տարածումը: Այնուհետև Պուտինը շեշտել է, որ Կիևը շարունակում է զինամթերք ստանալ Արևմուտքից, ինչը նրան կարող է դրդել ռազմական ագրեսիա սկսել Դոնբասի ուղղությամբ: Նախագահները պայմանավորվել են բարձր մակարդակի ռուս-ֆրանսիական երկխոսության տեսադաշտում պահել նշված հարցերը: Անդրադարձ է եղել նաև Իրանի միջուկային գործարքին:
21:17 - 12 փետրվարի, 2022
Սերգեյ Լավրովը և Էնթոնի Բլինկենը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

 |armenpress.am|

Սերգեյ Լավրովը և Էնթոնի Բլինկենը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն։  Ըստ ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության` հեռախոսազրույցի ընթացքում Սերգեյ Լավրովը ընդգծել է, որ Ուկրաինայի դեմ «ռուսական ագրեսիայի» վերաբերյալ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից սկսված քարոզչական արշավը հետապնդում է սադրիչ նպատակներ՝ խրախուսելով Կիևի իշխանություններին սաբոտաժի ենթարկել Մինսկի պայմանավորվածությունները և «Դոնբասի խնդիրը» ուժային ճանապարհով լուծելու վնասակար փորձերը։ Ինչպես նշել է Լավրովը`  ՌԴ կողմից փոխանցված ռուս-ամերիկյան պայմանագրի ծրագրերին և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության համաձայնագրի երաշխիքների վերաբերյալ Վաշինգտոնի եւ Բրյուսելի արձագանքն անտեսում են Ռուսաստանի համար առանցքային դրույթները, առաջին հերթին ՌԴ սահմանների մոտ Դաշինքի ծավալման և հարվածային սպառազինությունների համակարգերի տեղակայման արգելքը»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
17:17 - 12 փետրվարի, 2022