ՀՅԴ

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (ՀՅԴ) հայ ազգային սոցիալիստական կուսակցություն է: Հիմնադրվել է 1890 թվականին Թիֆլիսում Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի եւ Ստեփան Զորյանի կողմից։ Կուսակցությունը գործում է Հայաստանում, Արցախում եւ սփյուռքի ավելի քան 40 երկրներում։ 

2021-ին Ռոբերտ Քոչարյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ ձևավորել է «Հայաստան» դաշինքը՝ 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Դաշինքը հաղթահարել է անցողիկ շեմը և 8-րդ գումարման ԱԺ-ում կունենա 29 պատգամավոր։ 

Ինձ հրավիրել են ԱԱԾ՝ որպես վկա հարցաքննելու համար, որևէ մեղադրանք ինձ չի առաջադրվել. Բագրատ Եսայան

Ինձ հրավիրել են ԱԱԾ՝ որպես վկա հարցաքննելու համար, որևէ մեղադրանք ինձ չի առաջադրվել. Բագրատ Եսայան

ԱԱԾ-ն հերթական սուտն է տարածել, որտեղ փորձել է ինձ ներկայացնել որպես նոյեմբերի 9-10-ի գիշերը կառավարության և ազգային ժողով շենքեր ներխուժման կազմակերպիչ՝ հատուկ նշելով իմ՝ ՀՅԴ անդամ լինելու հանգամանքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը: «Դրանով փորձ է արվում այդ դեպքերը կապել ընդդիմադիր 17 կուսակցությունների, իմ դեպքում մասնավորապես ՀՅԴ հետ։ Հայտարարում եմ, որ սա բացահայտ զրպարտություն է։ Ինձ հրավիրել են ԱԱԾ, որպես վկա հարցաքննելու համար, որևէ մեղադրանք ինձ չի առաջադրվել և չէր կարող առաջադրվել։ Ստախոս ու դավաճան հողատուի հիվանդագին երևակայության արդյունքում իր անձնական օգտագործման ԱԱԾ-ին տրված քաղաքական պատվերի ապաշնորհ կատարման այս փորձի կապակցությամբ կհանդիպենք դատարանում»,- գրել է Եսայանը:
14:06 - 02 դեկտեմբերի, 2020
Երևանից մինչև Ստեփանակերտ պետական համակարգի ճգնաժամային պայմաններում գործելու անհրաժեշտություն կա, բայց հիմա ամբողջը փլված է. Գեղամ Մանուկյան |tert.am|

Երևանից մինչև Ստեփանակերտ պետական համակարգի ճգնաժամային պայմաններում գործելու անհրաժեշտություն կա, բայց հիմա ամբողջը փլված է. Գեղամ Մանուկյան |tert.am|

tert.am: Երևանից մինչև Ստեփանակերտ պետական համակարգի ճգնաժամային պայմաններում գործելու անհրաժեշտություն կա, բայց հիմա ամբողջը փլված է և պետք է շատ արագ այդ փլուզումը կանգնեցնել: Այս մասին ասաց «Երկիր մեդիա» ՀԸ լրատվական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը, որն արդեն երրորդ օրն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կառավարության մոտ հացադուլ է հայտարարել: «Արցախի խորհրդարանի 17 պատգամավոր էլ պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը, որը չես հասկանում, թե ինչու է եկել «Իմ քայլը» պատգամավորական խմբակցության հետ հանդիպել, անհասկանալի էր՝ Մոսկվա գնաց, եկավ, թե չգնաց, եկավ, նաև այնտեղ գործող պետական պաշտոնյաների թևերը քշտելու և աշխատելու անհրաժեշտությունը կար, թեև տեղեկանում ես, որ որոշները Երևանում են»,- ասաց նա: Մանուկյանը հավելեց, որ իրեն լավ է զգում, որևէ փոփոխություն չկա: Անդրադառնալով հարցին, թե այսօր եռակողմ հայտարարության կետերն են կյանքի կոչվում նաև Քարվաճառի մասով, Մանուկյանն ասաց, որ դա հարցազրույցով մեկնաբանելու չէ: Նա պատմեց, որ երեկ իրեն է զանգել ընկերներից մեկը, որը վերջին 2.5 տարին Նիկոլ Փաշինյանի կողմնակից էր, և ով տարիներ շարունակ ազատագրված տարածքներում դպրոց, մանկապարտեզ էր կառուցում: «Մի խոսքով՝ նվիրյալ հայորդի, որն արտասահմանից հայրենիք է տեղափոխվել և արցունքն աչքերին, լացելով հեռախոսով պատմում էր, որ ինքն իր ձեռքով իր կառուցած դպրոցն է քանդել Քարվաճառում: Բառերով չեմ կարող ասել այն ամենը, ինչ որ կա, ինչ զգում եմ»,- նշեց նա և հավելեց. «Ով արեց սա, գետինը պետք է մտնի, քաղաքական առումով պետք է հրաժարական տա, բայց մարդկային առումով գետինը պետք է մտնի, պոռոտախոսները պոռոտախոսությամբ 2.5, տարի մեծ-մեծ խոսելով, բերեցին հասցրին այստեղ, ուղղակի չեմ էլ կարող բառեր գտնել»: Ավելին՝ tert.am-ում
13:05 - 25 նոյեմբերի, 2020
Ուղղորդված մարդիկ են մոտենում մեզ գիշերվա ժամը 4-ին՝ մեր էներգիան խլելու համար, սակայն հիմնականում մարդիկ զորակցություն են հայտնում. Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած քաղաքացի |tert.am|

Ուղղորդված մարդիկ են մոտենում մեզ գիշերվա ժամը 4-ին՝ մեր էներգիան խլելու համար, սակայն հիմնականում մարդիկ զորակցություն են հայտնում. Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած քաղաքացի |tert.am|

tert.am: Ինքնազգացողությունս լավ է: Հացադուլի 48 ժամը լրացել է, այսօր երրորդ օրն է: Այս մասին ասաց կառավարության շենքի մոտ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած ՀՅԴ անդամ Գարիկ Ավետիսյանը: Դիտարկմանը՝ շատերը հորդորում են հացադուլը դադարեցնել և կիրառել այլ գործիքակազմ, նա ասաց՝ բոլոր գործիքակազմերն էլ օգտագործվելու են, սա մեկն է այդ միջոցներից: «Հիմնական ակնկալիքը եղել է այն, որ մտավորականներն ակտիվանան, լռության, իրենց պասիվ պահվածքը կվերացնեն, կմիանան այլ մարդիկ, որոնց առողջությունը կների, նույն պահանջով ակցիան ավելի հնչեղություն կստանա, և ճնշումը կմեծանա: Սպասում ենք, որ կլինի»,- նշեց նա: Ավետիսյանը նշեց, որ երբ քաղաքացիները մոտենում են իրենց, մեծամասնությունը գալիս են զորակցություն են հայտնում: Ավելին՝ tert.am-ում
12:54 - 25 նոյեմբերի, 2020
Կառավարությունից որևէ մեկն ինձ չի մոտեցել էլ, ոչ էլ ակնկալում եմ, զրույցն իմաստ չունի, որովհետև պահանջը մեկն է՝ Փաշինյանը պետք է հեռանա. Գեղամ Մանուկյան |tert.am|

Կառավարությունից որևէ մեկն ինձ չի մոտեցել էլ, ոչ էլ ակնկալում եմ, զրույցն իմաստ չունի, որովհետև պահանջը մեկն է՝ Փաշինյանը պետք է հեռանա. Գեղամ Մանուկյան |tert.am|

tert.am: Բոլոր մեթոդները կիրառելի են, որովհետև րոպե առաջ Նիկոլ Փաշինյանի հեռանալը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի և Արցախի համար և առաջին հերթին, որ վերականգնվի պետական համակարգի գործունեությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Երկիր մեդիա» ՀԸ լրատվական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է ընտրել հացադուլի մեթոդը, մի՞թե Փաշինյանի հրաժարականը պահանջելու պայքարի այլ ձև չի մնացել: «15 օր է անցել այդ չարաբաստիկ հայտարարության ստորագրումից, 15 օր շարունակ որևէ քայլ չի իրականացվել, մինչև դժբախտության մեջ գտնվող մեր հարյուրավոր հայրենակիցներ չգնացին Կառավարություն, Պաշտպանության նախարարություն, դրանից հետո՞ միայն պետք է պետությունը գործի անցներ: Պետական համակարգը չէր գիտակցում հարցը, քանի որ պետական համակարգի գլխին, անճար, պոպուլիստ մի մարդ է, որը կառավարչական որևէ հմտություն, ունակություն չունի՝ վկան վերջին 2.5 տարին»,- ասաց նա:Հարցին՝ Կառավարությունից որևէ մեկը մոտեցե՞լ է իրեն, նա պատասխանեց. «Ոչ մեկ չի մոտեցել ինձ, ոչ էլ ակնկալում եմ, որ մոտենան, զրույցը որևէ իմաստը չունի, որովհետև պահանջը մեկն է»:Գեղամ Մանուկյանը նշեց, որ մարդիկ բոլորն էլ հասկանում են, որ այս մարդը պետք է գնա և նախարարներին փոխելը որևէ էական փոփոխություն չի մտցնում: «Իր հռչակած այդ 15 կետանոց ճանապարհային քարտեզում էլ, որտեղ իր հրաժարականի մասին խոսք չկա, առաջին կետով խոսում է Ղարաբաղյան հարցի բանակցությունների մասին, այս մարդը պարտված, խայտառակված է, խայտառակված մարդը չի կարող Արցախյան բանակցություններ առաջ տանել»,- ընդգծեց նա:Գեղամ Մանուկյանը նշեց, որ իր ինքնազգացողությունը լավ է:
19:26 - 24 նոյեմբերի, 2020
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պետք է դառնա համահայկական պահանջ, նա օր առաջ պետք է հեռանա. Գեղամ Մանուկյան |tert.am|

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պետք է դառնա համահայկական պահանջ, նա օր առաջ պետք է հեռանա. Գեղամ Մանուկյան |tert.am|

tert.am: Այսօր ես անժամկետ հացադուլ եմ հայտարարում ոչ թե որևէ օտար հարստահարիչի դեմ, այլ մեր երկրի վարչապետի հրաժարականի պահանջով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը: Նա նշեց, թե անցնող մոտ մեկ տասնօրյակի ընթացքում քաղաքական պայքարի բազում փորձեր են եղել, որոնց մասնակցել է նաև ինքը, սակայն, ՀՅԴ ներկայացուցչի խոսքով, վերջին 10 օրերը ցույց տվեցին, որ Փաշինյանը շարունակում է կառչած մնալ իր աթոռից, պատրաստ է զոհաբերել բոլորին, միայն թե շարունակի մնալ Կառավարության շենքում: Ըստ Մանուկյանի՝ այն պահանջները, որոնք ներկայացվում էին հասարակության, քաղաքական ուժերի կողմից, գիտական շրջանակներից, հստակ էին՝ Փաշինյանը պետք է հեռանա: «Վարչապետը, որը գաղտագողի, միայնակ, առանց խորհրդակցելու որևէ մեկի հետ՝ ստորագրել է կապիտուլյացիոն հայտարարություն, որն իր ապաշնորհ գործունեությամբ 2,5 տարվա ընթացքում փլուզել է մեր արտաքին դիվանագիտական հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակցի հետ, այլ երկրների հետ, որը պոռոտախոսությամբ, ինքնագովեստով, մտածելով լոկ սեփական անձի, նեղ շրջանակի մասին՝ կազմալուծել է Հայաստանի կառավարման ողջ համակարգը, որը նվաստացուցիչ պայմաններով ստորագրել է փաստաթուղթ, երբ հնարավորություն ուներ շատ ավելի լավ պայմաններով զինադադար կնքել պատերազմի տարբեր փուլերում, և, ի վերջո, մեր հայրենիքի մեծագույն մասը մեկ ստորագրությամբ թշնամուն հանձնած վարչապետը օր առաջ պետք է գնա»,-ասաց Մանուկյանը: Շարունակությունը՝ tert.am-ում
13:54 - 23 նոյեմբերի, 2020
Գեղամ Մանուկյանը անժամկետ հացադուլ է հայտարարել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով

Գեղամ Մանուկյանը անժամկետ հացադուլ է հայտարարել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Գեղամ Մանուկյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Իբրեւ ՀՀ Քաղաքացի, որ - մտահոգ է այս վիճակի համար, - ապրում է անձնական, ազգային ողբերգություն, ՀՀ իշխանությունների ու հատկապես՝ վարչապետ Փաշինյանի վարած ապաշնորհ ու քայքայիչ գործունեության արդյունքում մեր Հայրենիքի մի կարեւոր հատվածի կորստյան պատճառով, - գիտակցելով, որ այս իշխանությունը, վարչապետ Փաշինյանը անկարող են երկրում կատարել փոփոխություններ, վարել բանակցություններ ու Արցախյան հարցում փորձել ստանալ հնարավորինս բարվոք պայմաններ, Հայտարարում եմ անժամկետ հացադուլ մեկ պահանջով՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարականը։ Այլ մանրամասներ կներկայացնեմ ժամը 13։00 Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հուշարձանի մոտ։ Նիկոլը պետք է հեռանա...»։
12:31 - 23 նոյեմբերի, 2020
Եթե Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարի, մեր ժողովրդին սպառնում են նոր պատերազմներ և  արհավիրքներ. Արծվիկ Մինասյան |tert.am|

Եթե Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարի, մեր ժողովրդին սպառնում են նոր պատերազմներ և արհավիրքներ. Արծվիկ Մինասյան |tert.am|

tert.am: Առաջնային խնդիր է, որպեսզի նոր որակի իշխանությունը վերականգնի Հայաստանի արժանապատվությունը, այնպիսի արտաքին քաղաքականություն վարի, որը կբացառի պատերազմը, հակառակ այն բանի, եթե Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարի, մեր ժողովրդին սպառնում են նոր պատերազմներ և նոր արհավիրքներ. Ազատության  հրապարակում վարչապետի հրաժարականը պահանջող հանրահավաքին ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը: «Ութ ամսվա մեջ Նիկոլ Փաշինյանը ապահովվեց 8000 զոհ, 8000 հայ զոհվեցին ռազմաճակատում և կորոնավիրուսի հետևանքով և սրա թիվ մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն է: Թիվ մեկ մեղավորները պետք է կանգնեն դատարանի առաջ և կրեն պատասխանատվություն, որպեսզի բացառենք հետագայում որևէ ազգադավ, հայրենադավ իշխանության գոյություն մեր երկրում»,- նշեց նա:
15:49 - 21 նոյեմբերի, 2020
Փաշինյանի հեռացումից հետո ԱԺ-ն պետք է ընտրի վարչապետ, ձևավորի Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն․ ընդդիմադիր ուժերի առաջարկած քայերը

Փաշինյանի հեռացումից հետո ԱԺ-ն պետք է ընտրի վարչապետ, ձևավորի Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն․ ընդդիմադիր ուժերի առաջարկած քայերը

Զինադադարի հաստատման եռակողմ հայտարարությունը անընդունելի, բայց կայացած փաստ է, իսկ ստեղծված պայմաններում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի տեղակայումը՝ անհրաժեշտություն: Այս մասին ընդդիմադիր ուժերի հանրահավաքի ընթացքում՝ իրենց հետագա քայլերը ներկայացնելիս, ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։ «Մենք այդ փաստաթուղթը գնահատում ենք որպես ժողովրդի թիկունքում կնքված կապիտուլյացիայի ստորացուցիչ պայմանագիր, սակայն ամեն ինչ ավարտված չէ. անհրաժեշտ է դիվանագիտական ճանապարհով, բանակցությունների միջոցով փորձել ստեղծված իրավիճակում մեր զիջումները հասցնել նվազագույնի: Պետք է առաջիկա բանակցություններում բացառել Արցախի ամրագրումն Ադրբեջանի կազմում և հասնել Արցախի անկախության»,- ասաց Ւշխան Սաղաթելյանը։ Սաղաթելյանի խոսքով՝ այդ ամենն իրականացնելու համար անհրաժեշտ է բանակցող, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Այնուհետև նա ներկայացրեց այն սահմանադրական ճանապարհը, որով պետք է հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարակին․ «Կա երկու ճանապարհ։ Առաջինը, որ Նիկոլ Փաշինյանն ինքնակամ հասկանար, հրաժարական տար: Այդ ճանապարհից ինքը հրաժարվել է: Երկրորդ օրինական ճանապարհը հետևյալն է. անհապաղ Ազգային ժողովը պետք է հրավիրի արտահերթ նիստ երկու օրակարգով՝ ռազմական դրության վերացում և Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկություն: Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո ԱԺ-ն պետք է  ընտրի վարչապետ, ժողովորդի կողմից վստահելի, պրոֆեսիոնալ մարդկանցով ձևավորի Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, որը լուծելու է երեք խնդիր.  1. հնարավորինս վերատեսչության ենթարկի զինադադարի հայտարարությամբ նախատեսված համաձայնությունները և նվազագույնի հասցնի մեր կորուստները, 2. արտահերթ քայլեր ձեռնարկի պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար, անվտանգային, սոցիալ-տնտեսական, առողջապահական, տնտեսական բոլոր հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ,  3. սեղմ ժամկետներում կազմակերպի ազատ, արդար, հավասար պայմաններով խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում մեր ժողովուրդը կորոշի իր իշխանությանը և կձևավորի նոր իշխանություն: Պետք է հասարակական ճնշման տակ առաջին հերթին քաղաքական մեծամասնությունը գնա այս քայլերին»:
19:48 - 16 նոյեմբերի, 2020
Պահանջում ենք վերացնել ռազմական դրությունը. 17 կուսակցությունների հայտարարությունը

Պահանջում ենք վերացնել ռազմական դրությունը. 17 կուսակցությունների հայտարարությունը

17 կուսակցությունների քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Պատերազմի առաջին իսկ օրը, ադրբեջանա-թուրքական ագրեսիան դիմագրավելու հիմնավորմամբ, ՀՀ կառավարությունը երկրում հայտարարեց ռազմական դրություն: Այդ որոշմամբ նախատեսվեցին մի շարք սահմանափակումներ, մասնավորապես՝ արգելվեցին հավաքները, տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունները քննադատող հրապարակումները: Ս.թ. նոյեմբերի 10-ին Փաշինյանը ստորագրեց հայ ժողովրդի համար ճակատագրական՝ իր էությամբ կապիտուլյացիոն ակտ, որն արդարացիորեն արժանացավ համայն հայության ընդվզմանն ու ցասումին:Հակառակ նրան, որ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն համաձայնագրով վերացվեցին ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ վերը նշված սահմանափակումների հիմքերը, օրվա իշխանությունները ոչ միայն չեն չեղարկել այդ սահմանափակումները, այլև ավելին՝ դրանք օգտագործում են որպես քննադատներին լռեցնելու և նրանց նկատմամբ բռնաճնշումների կիրառման գործիք: Իրավապահ մարմինների կամայական գործողությունների արդյունքում քաղաքական ընդդիմության ղեկավարներ և հանրության բազմաթիվ ներկայացուցիչներ ենթարկվում են հետապնդումների ու զանգվածային ձերբակալությունների: Երկրում փաստացի հաստատվել է բռնապետություն: Այդուհանդերձ, արդեն իսկ դատարանները փաստել են, որ ռազմական դրության իրավական ռեժիմով պայմանավորված ձերբակալությունները ոչ իրավաչափ են: Պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝ անհապաղ վերացնել ռազմական դրությունը՝ հնարավորություն տալով հանրությանը ազատորեն արտահայտելու իր դիրքորոշումները: Մինչ այդ, իրավապահ մարմիններից պահանջում ենք առաջնորդվել խաղաղ հավաքներն անխոչընդոտ ապահովելու` ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքով և վերջ տալ ծայր առած քաղաքական հետապնդումներին»:
13:58 - 16 նոյեմբերի, 2020
Փաշինյանի հրաժարականն ու իր թիմի գիտակցումը՝ այդ հրաժարականն ընդունելու, պետք է լինի ժամ առաջ. այդ ամենը հանուն ապագայի է, ոչ թե ընդդեմ ինչ-որ մեկի կամ իշխանության աթոռակռվի. Դավիթ Իշխանյան |tert.am|

Փաշինյանի հրաժարականն ու իր թիմի գիտակցումը՝ այդ հրաժարականն ընդունելու, պետք է լինի ժամ առաջ. այդ ամենը հանուն ապագայի է, ոչ թե ընդդեմ ինչ-որ մեկի կամ իշխանության աթոռակռվի. Դավիթ Իշխանյան |tert.am|

tert.am: Յուրաքանչյուր առաջնորդ, երկրի ղեկավար պետք է շատ հստակ պատկերացնի քաղաքական, ռազմական զարգացումները, և, ընդհանրապես, գլոբալ առումով հնարավոր զարգացումները: Ցավոք, մենք դա չտեսանք ո՛չ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերների, ո՛չ վերջին օրերին իր հնչեցրած բացատրությունների, ինչ-որ տեղ՝ «իր մեղքի բաժնի» մասին խոսելիս: Այս մասին ասաց ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը: «Վարչապետը հստակ փաստում է, որ իր համար, քաղաքական իշխանության համար մարդը արժեք չէր: Եթե առաջնորդվեինք «մարդը արժեք է» սկզբունքով, կարող էինք շատ հարցերի պատասխան տալ և բավականին զարգացումներ կանխել, բայց այսօր ոչ միայն մարդկային կորուստների, այլև հողային կորուստների լուրջ գին ենք վճարել: Մենք պետք է հասկանայինք այդ գինը, առաջին իսկ պահից անցկացվեին քաղաքական լուրջ խորհրդատվություններ, արվեր ուժերի մոբիլիզացիա՝ բոլոր առումներով՝ քաղաքական, ռազմական, տնտեսական, ներազգային. այն ամենը, ինչին ականատես չենք եղել»,-ասաց Իշխանյանը: Վերջինիս կարծիքով՝ անկազմակերպվածության գերագույն աստիճան ենք ցույց տվել, որ երևի վերջին 30 տարվա ընթացքում, ըստ նրա, երբեք չենք ունեցել: «Նույնիսկ 90-ականների սկզբներին, երբ չունեինք պետական միավորներ, կազմավորված ատրիբուտներ, այս կարգի անկազմակերպվածության աստիճան չենք ունեցել»,-նշեց նա: Դիտարկմանը, թե պնդումներ կան, որ կնքվել է կապիտուլյացիոն համաձայնագիր, Իշխանյանն արձագանքեց, թե շատ տրամաբանական է այդպիսի բնորոշումը: «Փաշինյանի հրաժարականը կարող է որոշակի լույս փռել մեր ապագայի վրա: Սա ասում եմ ոչ թե որպես ՀՅԴ կառույցի պատասխանատու, այլ երկրի քաղաքացի, և շատ լավ հասկանալով նաև քաղաքական գործընթացները՝ ունեմ նաև իմ անձնական տեսակետը, որ վարչապետի հրաժարականն ու իր թիմի գիտակցումը՝ այդ հրաժարականն ընդունելու, պետք է լինի օր և ժամ առաջ, որ կարողանանք նոր լույս բացել մեր ժողովրդի համար»,-ասաց նա: Դիտարկմանը, թե վարչապետն ընդգծում է, որ սա ոչ թե համաձայնագիր, այլ համատեղ հայտարարություն է, և հարցին՝ ի վերջո, արդյո՞ք այն իրավական ուժի ունի, ԱՀ ԱԺ պատգամավորն արձագանքեց. «Ես կարծում եմ, որ դրանում իրավական ուժ չկա, և վարչապետի ստորագրած հայտարարության փաստաթուղթն իրավական հիմքեր չունի: Իրավական հիմքեր ստեղծելու համար այդ փաստաթուղթը պետք է խորհրդարանով և համապատասխան կառույցներով անցներ: Սա հարցի մի կողմն է, բայց արդեն փաստ է, ռուս խաղաղապահներն հասել են Արցախ, և արդեն իսկ իրենք իրենց հենակետերն են տեղակայում»,-ասաց Իշխանյանը: Շարունակությունը՝ tert.am-ում
17:42 - 14 նոյեմբերի, 2020