«Լուսավոր Հայաստան» խմբակցություն

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ստեղծվել է 2019-ի հունվարի 14-ին։ Խմբակցությունում ընդգրկված է 17 պատգամավոր։ 

Խմբակցության ղեկավարն է Էդմոն Մարուքյանը, քարտուղարը՝ Գեւորգ Գորգիսյանը։ Մյուս պատգամավորներն են՝ Ալեքսանյան Սարգիս Ռոբերտի, Այվազյան Հրանտ Գնունու, Անդրեասյան Էդվարդ Հրաչի, Բաբայան Հարություն Վիլիկի, Բաղդասարյան Գուրգեն Նիկոլի, Գրիգորյան Սրբուհի Էդիկի, Եղիազարյան Արմեն Էդիկի, Թանդիլյան Մանե Վանյայի, Խաչատրյան Արկադի Սանասարի, Կոստանյան Աննա Մայիսի, Մինասյան Սարիկ Սամվելի, Սամսոնյան Անի Տաճատի, Սիմոնյան Կարեն Մանվելի, Սիմոնյան Տարոն Վարդանի, Ստեփանյան Ռուբիկ Շահումի։
 



ԱԺ նախագծով դադարում է ՍԴ 2 դատավորի լիազորություն, Հրայր Թովմասյանը շարունակում է մնալ ՍԴ դատավոր. Էդմոն Մարուքյան |tert.am|

ԱԺ նախագծով դադարում է ՍԴ 2 դատավորի լիազորություն, Հրայր Թովմասյանը շարունակում է մնալ ՍԴ դատավոր. Էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am: Սահմանադրության փոփոխությունների նախագծով ՍԴ երեք դատավորի լիազորությունները պետք է դադարեն, մեր կարծիքով՝ կարող են դադարել, լավագույն դեպքում, երկու դատավորի լիազորություններ՝ բացի ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի լիազորություններից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Իշխանությունը փորձում է երկու դատավորի փոփոխություն անել, նաև ՍԴ նախագահի պաշտոնի դադարում: Վերջինը, ըստ էության, վարչական պաշտոն է և դատարանի նախագահը չունի երկու ձայն, նա ունի էլի մեկ ձայն՝ քվեարկություններին մասնակցելու, հետևաբար, այս առումով մեծ փոփոխություն չկա»,- նշեց պատգամավորը: Ըստ Էդմոն Մարուքյանի՝ հանրային այն պրոպագանդան, որ ուղղված է ՍԴ նախագահին փոխելուն, նման է թնդանոթով ճնճղուկի վրա կրակելուն: «Որովհետև այն գործողությունները, որոնք մեկնարկած են, դրանք թնդանոթներ ու տանկեր են: Անգամ այդ իրավիճակում, այդ պրոպագանդված իրավիճակում չի բավարարվում, որովհետև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը շարունակում է մնալ ՍԴ դատավոր»:
12:53 - 24 հունիսի, 2020
«Լուսավոր Հայաստան» խմբակցությանն ենք ուղարկել արդեն հավաքված ստորագրությունները․ Արման Աբովյանը՝ Սահմանադրության փոփոխությունների համար ՍԴ դիմելու որոշման մասին

«Լուսավոր Հայաստան» խմբակցությանն ենք ուղարկել արդեն հավաքված ստորագրությունները․ Արման Աբովյանը՝ Սահմանադրության փոփոխությունների համար ՍԴ դիմելու որոշման մասին

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի ժողովուրդ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, օգտվելով ՀՀ Սահմանադրությամբ մեզ վերապահված լիազորություններից և իրավական գործիքակազմից,նախաձեռնել են դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ քննության առնելու «Առանց Սահմանադրական դատարանի՝ Սահմանադրության փոփոխությունների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ որոշման ՀՀ Ազգային ժողովի կողմից Սահմանադրության փոփոխություններ ընդունելը և ՀՀ Սահմանադրության (Պ-667-19.06.2020-ՊԻ-010/2) փոփոխությունները ՀՀ Սահմանադրության 4-րդ, 5-րդ, 6-րդ, 168-րդ և 169-րդ հոդվածների համապատասխանության հարցը»: Նախաձեռնությանն աջակցելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությանն ենք ուղարկել արդեն հավաքագրված ստորագրությունները և դիմումի հիմքերը:Պատրաստ ենք արդյունավետ քննարկումների մեր գործընկերների հետ»:
14:44 - 23 հունիսի, 2020
Ամոթալի և անթույլատրելի հակասահմանադրական այս ընթացքը պետք է կասեցնել․ ՀՅԴ Գերագույն մարմին

Ամոթալի և անթույլատրելի հակասահմանադրական այս ընթացքը պետք է կասեցնել․ ՀՅԴ Գերագույն մարմին

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը Սահմանադրական փոփոխությունների արագընթաց և անպատասխանատու կերպով Ազգային ժողովում ներկայացումը, քննարկումն ու ընդունումը փաստում են, որ. օրվա քաղաքական իշխանությունը հետևողականորեն արհամարհում է երկրի Մայր օրենքը և, ելնելով անձնական ու քաղաքական շահախնդրությունից, իրականացնում է կամակատար դատարան ունենալու ցանկությունը, օգտվելով երկիրը համակած կորոնավիրուսի հաղթահարման պատրվակով հայտարարված արտակարգ դրությունից, քաղաքական իշխանությունը անթաքույց կերպով կայացնում է Սահմանադրության իրար հավասարակշռող երեք ճյուղերից մեկի՝ դատական համակարգի առանցքային դերակատարություն ունեցող Սահմանադրական դատարանը զավթելու որոշում, ինչը առերևույթ առաձնապես ծանր հանցագործության տարրեր է պարունակում: Ամոթալի և անթույլատրելի հակասահմանադրական այս ընթացքը պետք է կասեցնել: Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ Ազգային ժողովի ընդունած հակասահմանադրական որոշումները անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել Սահմանադրական դատարանում: Այս առումով ողջունում ենք «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության դիրքորոշումն ու նախաձեռնությունը, հորդորում ենք «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությանը միանալ այս նախաձեռնությանը: Դիմում ենք հանրապետության նախագահին, որպես պետության գլուխ, նշված հակասահմանադրական գործընթացի վերաբերյալ արտահայտել հստակ դիքորոշում և ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ: Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմին 22.06.2020 թ.
22:08 - 22 հունիսի, 2020
Շարունակում ենք քննարկումները ԲՀԿ մեր գործընկերների հետ՝ հնարավոր լուծումներ գտնելու կապակցությամբ. Մարուքյան

Շարունակում ենք քննարկումները ԲՀԿ մեր գործընկերների հետ՝ հնարավոր լուծումներ գտնելու կապակցությամբ. Մարուքյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Սահմանադրական դատարան դիմելու պատգամավորների իրավունքը սահմանված է ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ կետով։ Սահմանադրական դատարան կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ կետերով սահմանված դեպքերում։ Մինչդեռ 168֊րդ հոդվածի նշված կետերով սահմանված դեպքերը չեն ներառում Սահմանադրության փոփոխությունների նախագծի համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու պատգամավորների իրավունքը։ Սա նշանակում է, որ ՀՀ Սահմանադրությունը՝ Հրայր Թովմասյանի համահեղինակած 2015թ. խմբագրությամբ, իրավունք չի տալիս պատգամավորներին դիմել Սահմանադրական դատարան այս հարցով։Մինչդեռ այս պայմաններում Հանրապետության Նախագահը դեռևս ունի իր իրավասությունները սահմանափակող ԱԺ կողմից այսօր ընդունած օրենքի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու հնարավորություն։ Մենք շարունակում ենք քննարկումները ԲՀԿ մեր գործընկերների հետ՝ հնարավոր լուծումներ գտնելու կապակցությամբ»։
21:47 - 22 հունիսի, 2020
Հայաստանում հունիսի 12-ի դրությամբ կորոնավիրուսի թեստ է հանձնել 55 հազար 849 մարդ |armenpress.am|

Հայաստանում հունիսի 12-ի դրությամբ կորոնավիրուսի թեստ է հանձնել 55 հազար 849 մարդ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունում հունիսի 12-ի դրությամբ՝ կորոնավիրուսի թեստ հանձնած քաղաքացիների թիվը 55 հազար 849 է: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գուրգեն Բաղդասարյանի հարցին: «Ուրբաթ օրվա դրությամբ՝ 55849 մարդ է թեստավորվել: Ընդհանուր առմամբ ավելի շատ թեստ է արվել, քանի որ լինում են քաղաքացիներ, որ մի քանի անգամ են թեստավորվում, սակայն այս թվերի տարբերությունը համավարակի վիճակի գնահատման առումով որևէ բան չի փոխում»,- ասաց Թորոսյանը: Պատասխանելով այն դիտարկումներին, թե Հայաստանում բնակչության թվի հետ համեմատած, ավելի քիչ թեստ է արվում, քան Ուկրաինայում կամ Հարավային Կորեայում, նախարարը նշեց, որ այդ երկու երկրներից Հայաստանում 1000 բնակչի հաշվով օրական ավելի շատ թվով թեստ է արվում:
18:09 - 17 հունիսի, 2020
Մենք չէ, որ սև ու սպիտակ ենք անում մեդիայի հարցում, դուք եք խտրականություն դնում և չեք ընդունում մեդիայի հրավերները․ Անի Սամսոնյանը՝ «Իմ քայլին» |tert.am|

Մենք չէ, որ սև ու սպիտակ ենք անում մեդիայի հարցում, դուք եք խտրականություն դնում և չեք ընդունում մեդիայի հրավերները․ Անի Սամսոնյանը՝ «Իմ քայլին» |tert.am|

tert.am: Հանրային հեռուստաընկերությանը կրծքով ինձանից պաշտպանելու որևէ կարիք չկա, որովհետև ես որևէ մեղադրանք չեմ ներկայացնում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Լուսավար Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով ՀՌԱՀ-ի զեկույցին։«Հարգելի գրոծընկերներ, մենք չէ, որ սև ու սպիտակ ենք անում մեդիայի հարցում, չար ու բարի անում մեդիայի հարցում, դուք եք խտրականություն դնում և չեք ընդունում մեդիայի հրավերները։ Եթե դա ձեզ անհանգստացնում է, որ ընդդիմադիր ներկայացուցիչները կարող են հայտնվել այդ եթերներում, ապա դուք էլ քաջ եղեք, գնացեք և ձեր տեսակետը պաշտպանեք այդ եթերներում, կռիվ տվեք ձեր համոզմունքների համար։ Ես կարծում եմ, որ դա ձեր կողմից ավելի խելամիտ կլինի, քան թե այս Ազգային ժողովի ամբիոնից անընդհատ խտրական կոչեր հնչեցնելու Զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ»,-ասաց նա։Ինչ վերաբերում է իշխանական պատգամավորներից մեկի դիտարկմանը, թե երեկ Գագիկ Ծառուկյանը զրկվեց անձեռմխելիությունից, բայց հանրայինի եթերում հայտնվեց Էդմոն Մարուքյանը, ապա Անի Սամսոնյանը նշեց, որ իշխանության բոլոր ներկայացուցիչները մերժել են գնալ Հանրային հեռուստաընկերության եթեր։
16:38 - 17 հունիսի, 2020
Վահե Գրիգորյանը չի մասնակցել ՍԴ-ի ոչ մի նիստի, ընդգրկված չի եղել դատական կազմում, հաղորդումներ չի ներկայացրել իրեն մակագրված գործերի ուսումնասիրության վերաբերյալ․ ՍԴ աշխատակազմի ղեկավար |tert.am|

Վահե Գրիգորյանը չի մասնակցել ՍԴ-ի ոչ մի նիստի, ընդգրկված չի եղել դատական կազմում, հաղորդումներ չի ներկայացրել իրեն մակագրված գործերի ուսումնասիրության վերաբերյալ․ ՍԴ աշխատակազմի ղեկավար |tert.am|

tert.am: ԱԺ-ում Պետական-իրավական հարցերի և Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին, երբ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը ներկայացնում էր ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին հարցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը անդրադարձավ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի աշխատանքին:Պատգամավորը նկատեց, որ հունիսի յոթին լրացավ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի պաշտոնը ստանձնելու մեկ տարին: Նա նշեց, որ որքանով տեղյակ է՝ Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների շրջանակներում գտվնողի որևէ գործառույթ չի իրականացրել, բայց շատ պարտաճանաչ կերպով ստացել է իր ամենամսյա աշխատավարձը, հավելավճար կամ պարգևավճար, օգտվել է ծառայողական աշխատասենյակից, մեքենայից, ստացել է վառելանյութ:«Վահե Գրիգորյանը ամսական կոնկրետ ստացել է 793 հազար դրամ աշխատավարձ, որին գումարվել է պարգևավճար՝ 100-150 հազար դրամի չափով: Իմ տեղեկությամբ՝ նա ստացել է նաև 1180 լիտր վառելանյութ՝մեքենայի համար, և այսքանով հանդերձ մեկ տարվա ընթացքում՝ ընդհանուր 15 միլիոն դրամ՝ քաղաքացիներից ստացած հարկերի հաշվին: Ունեմ նաև տեղեկություններ, որ Վահե Գրիգորյանին մակագրված եղել են գործեր, որոնք չի կատարել»,-ասաց նա և խնդրեց հաստատել կամ հերքել այս տեղեկությունները:Էդգար Ղազարյանը ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ ասաց, որ գրավոր հարցմանը կպատասխանեն՝ թվերի մեջ չսխալվելու համար: «Այո, Վահե Գրիգորյանը չի մասնակցել Սահմանադրական դատարանի ոչ մի նիստի, ընդգրկված չի եղել դատական կազմում, հաղորդումներ չի ներկայացրել Սահմանադրական դատարանին իրեն մակագրված գործերի նախնական ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ, և նաև չի նախապատրաստել որոշման նախագծեր և այլ անհրաժեշտ նյութեր այն գործերով, որոնցով նշանակված է եղել որպես զեկուցող կամ համազեկուցող դատավոր»,-ասաց նա: Առավել մանրամասն՝ tert.am-ում
17:43 - 09 հունիսի, 2020
Տիգրան Ավինյանից խնդրել եմ տալ մանրամասն, պատշաճ և լիարժեք տեղեկություններ հատուկ ծրագրային ավտոմատացված համակարգի վերաբերյալ, որը ծառայելու էր կորոնավիրուսի կանխարգելման նպատակով․ Աննա Կոստանյան

Տիգրան Ավինյանից խնդրել եմ տալ մանրամասն, պատշաճ և լիարժեք տեղեկություններ հատուկ ծրագրային ավտոմատացված համակարգի վերաբերյալ, որը ծառայելու էր կորոնավիրուսի կանխարգելման նպատակով․ Աննա Կոստանյան

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանից խնդրել եմ տալ մանրամասն, պատշաճ և լիարժեք տեղեկություններ հատուկ ծրագրային ավտոմատացված համակարգի վերաբերյալ, որը ծառայելու էր կորոնավիրուսի կանխարգելման նպատակով։ Այս հարցման անհրաժեշտությունը բխում է հանրային վստահության ամրապնդման անհրաժեշտությունից և հանրային շահերի պաշտպանության կարևորությունից։ Այսպիսով, հարցադրումներով խնդրել եմ պարզաբանել, թետրամադրել մանրամասն տեղեկություններ, թե1. ո՞ր կազմակերպությունը կամ ովքե՞ր են պատրաստել ծրագրային ապահովումը,2. իրավական ինչպիսի՞ փաստաթղթով է կարգավորվել պետության և ենթադրյալ կամավորների միջև հարաբերությունները,3. արդյո՞ք գաղտնագրված են ստացվող տվյալները, եթե ոչ, ապա ի՞նչ իմաստ ունի տեղորոշում իրականացնելը,4. զանգերի մետատվյալների ստացմամբ և մշակմամբ տվյալների արտահոսք արդյոք հնարավո՞ր է, թե ոչ, քանի որ վերջին շրջանում արտահոսքի դեպքերը դարձել են հաճախակի,5. ի՞նչ երաշխիքներ կան ստացված տվյալների ապահով պահպանման վերաբերյալ,6. որտե՞ղ են գտնվում տվյալների սերվերները,7. տեխնիկապես ինչպե՞ս կարելի է ապացուցել, որ ստացվող տվյալաների սերվերները չունեն իրենց կրկնօրինակը,8. ինչպե՞ս եք ապահովում այլ՝ կողմնակի անձանց մուտքի հնարավորոությունը ստացված տվյալներին,9. քանի՞ կողմ (կազմակերպություն կամ անձ և պետական կառույց) մուտքի իրավունք ունի կուտակվող և մշակվող տվյալներին, ի՞նչ ծավալով է երկրորդական կամ երրորդական կողմը (երը) տիրապետում ստացվող ու մշակվող տվյալներին, և եթե չունեն մուտքի իրավունք, ապա ինչպե՞ս է կատարվում համակարգի տեխնիակական սպասարկումը,10. ո՞վ է իրականացրել անվտանգության աուդիտ․ խնդրում եմ հրապարակել դրա արդյունքները, և կարո՞ղ եք տրամադրել երաշխիքներ, որ համակարգի պատրաստման ու գործարկման բոլոր մակարդակներում արվել է պատշաճ աուդիտ,11. հաշվի առնելով այն, որ համակարգը ստեղծվել է հապճեպորեն, բոլոր հնարավոր տեխնիկական խնդիրները կարող են վտանգավոր լինել տվյալների պահպանության տեսանկյունից, և արտահոսքի դեպքում չարամտորեն օգտագործվեն կողմնակի անձանց կողմից։ Կարծում եմ՝ սա նաև ազգային անվտանգության մեծ խնդիր է։12. կա՞ արդյոք օտարերկրյա կազմակերպությունների կամ անհատների մասնակցություն տվյալ համակարգի պատրաստման գործընթացում, արդյո՞ք այն ամբողջությամբ պատրաստվել է Հայաստանում, թե ոչ»։
09:16 - 09 հունիսի, 2020
Երաշխավորի պարտավորությունները մեղմացնող օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ |armenpress.am|

Երաշխավորի պարտավորությունները մեղմացնող օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը նպատակ ունի մեղմացնել վարկի երաշխավորի պարտավորությունները: «Լուսավոր Հայաստան» խմբակցության մշակած օրինագիծը խորհրդարանի նիստում ներկայացրել էր պատգամավոր Արկադի Խաչատրյանը: «Շատ հաճախ վարկ վերցնողներից պահանջվում է երաշխավորություն ներկայացնել իրենց հարևաններից, բարեկամներից, հարազատներից: Շատերը բացարձակ չգիտակցելով դրա իրավական ու ֆինանսական հետևանքները, տալիս են այդ երաշխավորությունը և որոշ դեպքերում կանգնում փաստի առաջ: Մենք առաջարկում ենք, որ վարկը չմարելու դեպքում, միանգամից պահանջ չներկայացվի երաշխավորի նկատմամբ և ֆիզիկական անձ-երաշխավորի դեպքում այն կրի սուբսիդիալ կամ լրացուցիչ պարտավորություն»,- նշել էր Խաչատրյանը: Ներկայացված օրինագծով՝ վարկը չմարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում, պահանջը պետք է նախ ներկայացվի հիմնական պարտապանին, վաճառվի գրավի առարկան և միջոցները չբավարարելու դեպքում նոր պահանջ ներկայացվի երաշխավորի նկատմամբ: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 86 «կողմ», 3 «դեմ» և 7 «ձեռնպահ» ձայներով:
17:49 - 03 հունիսի, 2020
Մայիսի 28-ը հայ ազգի վերածննդի օրն է․ պատգամավորները՝ Առաջին Հանրապետության հիմնադրման մասին |armenpress.am|

Մայիսի 28-ը հայ ազգի վերածննդի օրն է․ պատգամավորները՝ Առաջին Հանրապետության հիմնադրման մասին |armenpress.am|

armenpress.am: Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի հերոսամարտերի պատմական հաղթանակները, Հանրապետության հռչակումը կարևոր դեր են ունեցել նույնիսկ ներկայիս պետականության կայացման, ամրապնդման գործում: ՀՀ ազգային ժողովի պատգամավորները խոսել են Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի հերոսամարտում տոնած պատմական հաղթանակի 102-ամյակի մասին: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանի կարծիքով՝ մայիսյան հաղթանակների ամենամեծ ձեռքբերումը պետականություն ունենալն է։ «Այս օրը հայերի համար ազգային վերածննդի օր է, որովհետև երկարատև դադարից հետո 1918 թվականի մայիսի 28-ին առաջին հնարավորությունն է տրվել պետականություն ձեռք բերելու։ Մայիսյան հաղթանակներն այն գործիքներն էին, որոնք մեր ազգի համար ստեղծեցին այն վստահությունը, որ մենք ինքնուրույն կարող ենք ձեռքբերումներ ունենալ։ Դրանցից ամենամեծը, թերևս, պետականությունն է, որը մենք հաջողությամբ պսակել ենք 1918 թվականի մայիսյան հաղթանակների և դրանց հաջորդող անկախության շնորհիվ»,- ասաց Թևոսյանը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ևս մայիսի 28-ը համարեց հայ ազգի համար վերածննդի օր։ «Հենց մայիսի 28-ին հազարամյակների անէությունից վերածնվեց Հայաստանի Հանրապետությունն ու հենց հայերի ջանքերի գնով։ Առաջին անգամ դարերի մեջ մենք հույսը դրեցինք ինքներս մեզ վրա և հաղթեցինք գրեթե անհավանական պայմաններում։ Մենք կարողացանք ապացուցել, որ գոյություն ունենալու իրավունք ունենք որպես ազգ, որպես պետություն և որպես միավոր»,- նշեց Գորգիսյանը։ Շնորհավորելով հայ ժողովրդին մայիսյան հաղթանակների կապակցությամբ՝ պատգամավորը ցանկություն հայտնեց, որ այս տոները մեկ օր հիշելու առիթ չլինեն, այլ, որպեսզի հայ ազգն ապրի հաղթանակների ու ձեռքբերման գիտակցումով։ Նրա խոսքով՝ ամենօրյա աշխատանքով ու ջանքով հայ ժողովուրդը պետք է մի քար դնի պետության պետականության կայացման և կառուցման գործում։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը մայիսի 28-ը համարում է Հայաստանի պետականության վերակերտման և վերածննդի օր։ «Այս օրը ճակատագրական օր է հայ ազգի համար, որովհետև հենց այդ ժամանակ է դրվել մեր անկախության նվաճման, պետականության հիմքը։ Շնորհավորում եմ բոլորիս և մաղթում խաղաղություն, առողջություն և ազգային միասնականություն, որպեսզի կարողանանք հաղթահարել մեր երկրի առաջ ծառացած խնդիրները»,- ասաց Իսայանը։
15:33 - 28 մայիսի, 2020
Եթե թողնենք նույն ոստիկանին, փոփոխենք անվանումները, ոչ մի փոփոխություն չի լինի․ Արկադի Խաչատրյան |armtimes.com|

Եթե թողնենք նույն ոստիկանին, փոփոխենք անվանումները, ոչ մի փոփոխություն չի լինի․ Արկադի Խաչատրյան |armtimes.com|

armtimes.com: Որպեսզի ինստիտուցիոնալ բարեփոխումը չլինի մակերեսային, այլ իրապես տեղի ունենա, մեզ անհրաժեշտ են որակական փոփոխություններ, հակառակ դեպքում մեր հանրությանը հազիվ թե հետաքրքրի բուն ծառայության անվանումը. իրեն պետք է ոստիկանի տեսակի փոփոխություն։ Այս մասին այօր ԱԺ-ում «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քնննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։ Նա հիմնական զեկուցող, Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանին խնդրեց ամփոփիչ ելույթի ժամանակ ավելի մանրամասն ներկայացնել այն չափանիշներն ու պահանջները, որոնք պետք է ապահովեն որակական փոփոխություններ ոստիկանության համակարգում։ Խաչատրյանի համոզմամբ՝ եթե թողնենք նույն ոստիկանին, փոփոխենք անվանումները, ոչ մի փոփոխություն չի լինի։ Այսպես նաեւ, եթե անցկացվում են նոր մրցույթներ, դրվում են նոր որակական պահանջներ: Շատ կարեւոր է, որ սահմանվեն նոր պահանջներ եւ չափանիշներ՝ կրթական, լեզվի իմացության, ֆիզիկական պատրաստվածության մասին։ Պատգամավորի խոսքով՝ նաեւ շատ կարեւոր է ոստիկանի պատրաստման, կրթական բազայի կատարելագործման ու զագացման հարցը։ Իհարկե, նա հաստատեց, որ սա միանգամից չի լինում, պետք է արվի զուգահեռաբար, հիմնավորեց, որ եթե այս համակարգին դեռ պատրաստ չեն մարդիկ, հայտարարվի մրցույթ, կունենանք մակերեսային փոփոխություններ։ Ավելին՝ armtimes.com-ում
12:38 - 27 մայիսի, 2020
Գորգիսյանի խոսքով՝ ԼՀԿ-ն դահլիճ վերադառնալը որևէ կերպ չի կապել իշխանության դիրքորոշման հետ |armenpress.am|

Գորգիսյանի խոսքով՝ ԼՀԿ-ն դահլիճ վերադառնալը որևէ կերպ չի կապել իշխանության դիրքորոշման հետ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը վստահեցնում է, որ իրենց խմբակցությունը նիստերի դահլիճ վերադառնալը երբեք չի կապել իշխանության դիրքորոշման հետ:  Գորգիսյանն այս մասին ասաց ԱԺ մայիսի 26-ի նիստում իր ելույթում՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այն մտքին, որ ԼՀԿ-ի վերադարձը նիստին նշանակում է, որ տեղի ունեցածի վերաբերյալ իշխանության գնահատականը բավարարել է խմբակցությանը: Միրզոյանը հիշեցրել էր՝ «Լուսավոր Հայաստան»-ը հայտարարել էր, թե խորհրդարան կվերադառնան այն դեպքում, երբ կհնչի տեղի ունեցածի դատապարտում, և կլինի քաղաքական գնահատական: Եվ նիստում գործընկերներին տեսնելով՝ կարող է ենթադրել, որ այդ գնահատականը հնչել է և բավարարել է «Լուսավոր Հայաստան»-ին: Գորգիսյանն արձագանքեց. «Լուսավոր Հայաստան»-ը երբեք իր դահլիճ վերադառնալը որևէ կերպ չի կապել ձեր դիրքորոշման հետ»,-ասաց նա ու ընդգծեց՝ հույս չեն ունեցել, որ քաղաքական ուժից որևէ մեկը վարչապետի ելույթից տարբերվող կարծիք կհայտնի: «Մենք հայտարարել ենք, որ կանենք հետևություններ: Եվ հետագա մեր գործունեությունը կպայմանավորենք նաև ձեր՝ այդ օրերին արած կամ չարած գործողություններով»,-նշեց նա:
14:46 - 26 մայիսի, 2020