ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարեւորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Պայմանագրով նաեւ նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը սպառնալիքի պարագայում:

ՀԱՊԿ-ի միջոցառումների շրջանակներում քննարկվել է իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. Զախարովա

 |armenpress.am|

ՀԱՊԿ-ի միջոցառումների շրջանակներում քննարկվել է իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: ՀԱՊԿ-ի երեկվա միջոցառումների շրջանակներում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային իրավիճակը, ինչպես նաև ընդհանուր առմամբ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ իրավիճակը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Մեկնաբանելով ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը դուրս է ՀԱՊԿ-ի իրավասությունից, Զախարովան նշել է, որ «Հայաստանում հարցերի լայն շրջանակի վերաբերյալ քաղաքական գնահատականները, դիտարկումները՝ երբեմն տրամագծորեն հակառակ, արտահայտվում են տարբեր միջոցառումներից առաջ, դրանց ընթացքում և հետո»: «Մենք կա՛մ հիմք ենք ընդունում այն, որ մենք ժողովրդավարական հասարակություններ ենք, և մեզ մոտ փորձագետները, քաղաքական գործիչները, քաղաքագետները իրավունք ունեն հայտնելու տարբեր իրադարձությունների վերաբերյալ իրենց փորձագիտական տեսակետը, կա՛մ հեռանում ենք այդ սկզբունքից», - հայտարարել է Զախարովան: Հիշեցնենք, որ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչևը հայտարարել էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իրավասությանը չի վերաբերվում: 
17:26 - 24 նոյեմբերի, 2022
Կայացել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտահերթ առցանց նիստը

Կայացել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտահերթ առցանց նիստը

Նոյեմբերի 24-ին առցանց ձեւաչափով տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Ինչպես հայտնում են ՀՀ Ազգային ժողովից, քննարկվել է ՀԱՊԿ անդամ երկրներում ընտրական գործընթացների եւ ինքնիշխանության պաշտպանության ապահովման ոլորտում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ հանձնարարականների նախագիծը: «Կենսաբանական (մանրէաբանական) եւ տոքսինային զենքի մշակման անթույլատրելիության մասին» ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն առարկություններ է ներկայացրել: Բարձրացված առարկություններն ու առաջարկները որոշվել է քննարկել լրացուցիչ` մինչեւ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը, իսկ մինչ այդ՝ նոյեմբերի 29-ին, կհրավիրվի հանձնաժողովի արտահերթ նիստ: 
17:22 - 24 նոյեմբերի, 2022
ՀՀ-ին աջակցելու վերաբերյալ ՀԱՊԿ որոշման նախագիծը չէր բավարարում հայկական կողմին. ԱԳՆ խոսնակ
 |azatutyun.am|

ՀՀ-ին աջակցելու վերաբերյալ ՀԱՊԿ որոշման նախագիծը չէր բավարարում հայկական կողմին. ԱԳՆ խոսնակ |azatutyun.am|

azatutyun.am: Հայկական կողմը ակնկալում է ՀԱՊԿ դաշնակիցներից հստակ քաղաքական գնահատական սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ, իսկ առկա խմբագրությամբ Հավաքական անվտանգության խորհրդի «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագիծն այդ տեսանկյունից չէր բավարարում հայկական կողմին։ Այս մասին ասաց Արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը: «Հետևաբար, որոշում կայացվեց փաստաթուղթն ուղարկել լրամշակման», - ասաց նա՝ ի պատասխան հարցին՝ ի՞նչ առաջարկներ էր ներկայացրել Հայաստանը, որոնք այդպես էլ չընդունվեցին, արդյունքում չստորագրվեց նաև «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագիծը: Վահան Հունանյանը հավելեց՝ ցավալի է, սակայն ՀԱՊԿ որոշ գործընկերներ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ հաջակցություն Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին հայտարարության ընդունումը կապեցին «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման միաժամանակյա ընդունման հետ, ինչի արդյունքում բոլոր երեք փաստաթղթերը ուղարկվեցին լրամշակման: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը երեկ 3 փաստաթուղթ չի ընդունել: Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը` Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Վարչապետը չէր ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը ու նշել․ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, և այս տեսքով, ամենայն հարգանքով, ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթղթերը»։ ՀՀ վարչապետը նոյեմբերի 24-ի Կառավարության նիստում հայտարարեց, որ թեև ՀԱՊԿ արձագանքի որոշումը չընդունվեց, կրկին մեր չստորագրելու պատճառով, բայց ինքը դրական է համարում քննարկումը։ 
16:55 - 24 նոյեմբերի, 2022
Հայաստանի կողմից ՀԱՊԿ օգնության մասին փաստաթղթի ստորագրումից հրաժարվելը կարող է տարբեր հետեւանքների հանգեցնել․ Հայկ Մամիջանյան |news.am|

Հայաստանի կողմից ՀԱՊԿ օգնության մասին փաստաթղթի ստորագրումից հրաժարվելը կարող է տարբեր հետեւանքների հանգեցնել․ Հայկ Մամիջանյան |news.am|

news.am: Հայաստանի կողմից ՀԱՊԿ օգնության մասին փաստաթղթի ստորագրումից հրաժարվելը կարող է տարբեր հետեւանքների հանգեցնել։ Այս մասին ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի կողմից՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը չստորագրելու որոշումը։  «Հաշվի առնելով ՀԱՊԿ-ի ներկայացուցչի հայտարարությունը գագաթնաժողովի ավարտին՝ ենթադրում է դրանց որոշակի փոփոխություն, վերանայում, լրամշակում, և ապա դրանց ստորագրում կամ ընդունում․․․ Հայաստանի Հանրապետության իրադրությունը բարդ է և ավելի է բարդանալու»,-ասաց Մամիջանյանը։   «Եթե ամռանը մենք ռազմավարական գործընկերոջից բողոքի պաշտոնական նոտա ենք ստանում, եթե ՀԱՊԿ երկրների որոշ առաջնորդներ խոսում են Փաշինյանի հետ այնպես, ինչպես ես չէի խոսի սեփական արժանապատվության զգացում ունեցող ցանկացածի հետ,  եթե իշխանություններն ամեն ինչ իջեցրել են այս մակարդակի, ապա  ի՞նչ ակնկալիքներ կային ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի երեկվա նիստից»,- հարց հնչեցրեց պատգամավորը։ Մամիջանյանը հիշեցրեց, որ 2016 թվականի հոկտեմբերին, երբ Հայաստանը կրկին նախագահում էր ՀԱՊԿ-ում, ռազմական գործողություններից մի քանի ամիս անց նույնպես կայացավ Կազմակերպության նիստը։ Տարբերությունն, ըստ նրա, այն էր, որ այդ պատերազմում (ապրիլյան - խմբ.) հայկական կողմը հաղթող էր, եւ նաեւ այն, որ երկրի ղեկին հայրենասերներն էին։ «Այդ ժամանակ ՀԱՊԿ համատեղ հայտարարություն ընդունվեց։ Ընդ որում, այդ ժամանակվանից Ռուսաստանի եւ Բելառուսի առաջնորդները չեն փոխվել, իսկ Ղազախստանի նախագահը Նազարբաեւն էր։ Հայտարարության մեջ հստակ խոսվում էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանագրերի կարեւորության մասին, կային մի շարք այլ հայամետ կետեր։ Ընդ որում, հարցը վերաբերում էր ոչ թե Հայաստանի, այլ Ղարաբաղի տարածքին։ Այսպիսով խնդիրը ՀԱՊԿ-ի՞, թե Հայաստանի պաշտոնյաների՞  մեջ է։ Միգուցե, չարժեր առանց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին հետ կանչելու կամ փոխելու քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդում նախաձեռնել։ Միգուցե, չարժեր 2021 թվականի նոյեմբերյան ագրեսիայի ժամանակ խորհրդարանում հրատապ հայտարարություններ պատրաստել, որի տեքստերը օպերատիվ կերպով SMS հաղորդագրությամբ ուղարկվել էին։ Այսինքն փորձ էր արվել սեւացնել ՀԱՊԿ-ին մինչեւ դրան դիմելը», – ասաց նա։ Նա նկատեց, որ ցանկացած միջազգային փաստաթղթի իրականացման համար երկիրը պետք է կշիռ ունենա կամ գոնե միջազգային հարաբերությունների սուբյեկտ, այլ ոչ թե օբյեկտ լինի, ինչը եւ դարձավ Հայաստանը ներկայիս իշխանությունների ժամանակ։ Արդյունքում Հայաստանին եւ Ղարաբաղին, նրա համոզմամբ, բաժանում են, ինչպես ոզում են։ «Ապրիլյան պատերազմի ժամանակ ԵԱՀԿ բոլոր պետությունները, այդ թվում Թուրքիան, հանդես եկան հայտարարություններով, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ նույն Թուրքիան դարձավ պատերազմի մասնակից եւ ագրեսոր, իսկ Հայաստանը միջազգային հրապարակում որոշ ժամանակ մենակ մնաց։ Ինչպես էր ստացվում, որ Հայաստանի համար բարեկամական երկրների օդային տարածությունը որոշ ժամանակ փակ էր», – ասաց Մամիջանյանը՝ փորձելով զուգահեռներ անցկացնել 2016 եւ 2020 թվկանանների ռազմական գործողությունների միջեւ։ Նրա խոսքով՝ մինչ 2018 թվականը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այն սակավաթիվ հարցերից մեկն էր, որի շուրջ հակասության մեջ գտնվող ուժային կենտրոնները միանման դիրքորոշումներ ունեին, բայց հիմա հարցը բախումների առիթ է դարձել։ «Եթե Հայաստանի իշխանությունը գերիների եւ ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը բանակցությունների առարկա չի դարձնում, ապա ինչո՞ւ այլ երկրներ պետք է ավելի հայամետ լինեն։ Հայաստանի իշխանությունը 2018 թվականից ի վեր չկարողացավ կազմակերպել SEPA արագ վավերացում։ Իշխող ռեժիմին չհաջողվեց նյութականացնել կետերը, որոնք ներառված էին դրանում, մասնավորապես, ԼՂ հակամարտությանը վերաբերող կետերը։ SEPA-ում ֆիքսված են հիմնարար սկզբունքները, մասնավորապես, ԼՂ ժողովրդի՝ ինքնորոշման իրավունքը, ինչը հնարավորություն կտար պաշտոնական փաստաթղթի մակարդակում զենք ունենալ բանակցային գործընթացում։ Այդ դեպքում ԵՄ միջնորդությամբ բանակցություններում հնարավոր կլիներ հղում կատարել իրենց ընդունած փաստաթղթին։ ՀՀ իշխանությունը հղում չի կատարում այդ կարեւորագույն կետին  եւ չի կիրառում այն»,-նշեց ընդդիմադիր պատգամավորը։ Հայկ Մամիջանյանը վստահություն հայտնեց, որ իշխանությունը չի ցանկանում Ադրբեջանի հետ ստորագրվող ցանկացած փաստաթղթում հիշատակել Ղարաբաղի մասին եւ չի կարող հասկանալ վերոնշյալի կարեւորությունը։      
16:41 - 24 նոյեմբերի, 2022
ԱԺ նախագահը պարտադիր է համարում ՀԱՊԿ-ի հռչակագրի և Հայաստանին օգնություն տրամադրելու նախագծի վերանայումը |armenpress.am|

ԱԺ նախագահը պարտադիր է համարում ՀԱՊԿ-ի հռչակագրի և Հայաստանին օգնություն տրամադրելու նախագծի վերանայումը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը զավեշտալի է համարում այն, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին անդամակցել է թուրք-ադրբեջանական տանդեմից պաշտպանվելու համար, և, երբ եկել է ժամանակը, որպեսզի  կառույցը գոնե քաղաքական գնահատական տա, այդ գնահատականը բավարար չի եղել: «Զավեշտալի է. ՀԱՊԿ-ին անդամակցել ենք ումի՞ց պաշտպանվելու համար: Երկու պատասխան դրան չկա՝ թուրք-ադրբեջանական տանդեմից: Ու, երբ եկել է ժամանակը, որ գոնե քաղաքական գնահատական տրվի, այդ քաղաքական գնահատականը բավարար չի եղել: Դրա արձագանքը եղավ այն, որ Հայաստանը ուղղակի հրաժարվեց ստորագրել փաստաթուղթը (Հայաստանը հրաժարվել է ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը-խմբ.)՝ ակնկալելով, որ քաղաքական գնահատականն, այնուամենայնիվ, տեղ կգտնի»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը: ԱԺ նախագահը ընդգծեց, որ փաստաթուղթը պարտադիր պետք է վերանայվի: «Դա տրամաբանությունն է, դա գործելաոճն է, որը դրված է կառույցի հիմքերում»,- ընդգծեց Սիմոնյանը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ստորագրման ներկայացված «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, և այս տեսքով, ամենայն հարգանքով, ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթղթերը։ 
13:00 - 24 նոյեմբերի, 2022
Դրական եմ համարում ՀԱՊԿ շրջանակում և Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ քննարկումները․ Նիկոլ Փաշինյան
 |tert.am|

Դրական եմ համարում ՀԱՊԿ շրջանակում և Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ քննարկումները․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Կառավարության հերթական նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեկ Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովին։ «Տեղյակ եք, որ երեկ տեղի է ունեցել ՀԱՊԿ գագաթնաժողովը, որի արդյունքնում, ցավոք, մեզ չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ երկու շատ կարևոր փաստաթղթերի շուրջ, բայց ես նաև ուզում եմ ասել, որ տեղի է ունեցել շատ բաց, անկեղծ քննարկում, և այդ երկու փաստաթղթերն ուղարկվել են լրամշակման»,– ասաց Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ կհասնեն ընդհանուր հայտարարի։ «Չնայած նրան, որ ՀԱՊԿ խորհրդի հռչակագիրը չընդունվեց, այսինքն, մենք չստորագրեցինք հռչակագիրը, սեպտեմբերի 13-ի էսկալացիայի վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքի որոշումը չընդունվեց, կրկին մեր չստորագրելու պատճառով, բայց ես էլի ուզում եմ ասել, որ դրական եմ համարում քննարկումը և դրական եմ համարում Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ քննարկումները և հույս ունեմ, որ այն պայմանավորվածությունները, որոնք արձանագրվեցին, դրանք հնարավորինս արագ կիրականացնենք»,– ասաց Փաշինյանը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը` Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Վարչապետը չէր ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը ու նշել․ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, և այս տեսքով, ամենայն հարգանքով, ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթղթերը»։
12:14 - 24 նոյեմբերի, 2022
Ռուսաստանը կշարունակի աջակցել ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. Պեսկով
 |1lurer.am|

Ռուսաստանը կշարունակի աջակցել ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. Պեսկով |1lurer.am|

1lurer.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավորություն է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրներին հակիրճ իրազեկել, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը` հավելելով, որ ռազմական գործողությունները հաջող ավարտ են ունենալու: Պեսկովը համոզմունք է հայտնել, որ ՀԱՊԿ-ը պահանջված է և անհրաժեշտ, նաև նշել` Հայաստանն, անշուշտ, շարունակում է մնալ ՀԱՊԿ կազմում` չնայած այն հանգամանքին, որ ոչ բոլոր հարցերում է հաջողվել համաձայնության հասնել: ՌԴ նախագահի խոսնակը շեշտել է` Ռուսաստանը շարունակում է կարևոր դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում և կշարունակի աջակցել գործընթացին: «Ոչ ոք չի փորձում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը ինչ-որ ամսաթվի հարմարեցնել, կարևոր է, որ այն ստորագրվի: Կարևոր է, որ երկրները պայմանավորվածություն ձեռք բերեն խաղաղության պայմանագրի վերաբերյալ. բոլորը պետք է դրա համար առավելագույն ջանքեր ներդնեն` չմրցակցելով միմյանց հետ»,- ասել է նա:
09:39 - 24 նոյեմբերի, 2022
ՀԱՊԿ-ը քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին խաղաղապահների մանդատը. Պեսկով |tert.am|

ՀԱՊԿ-ը քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին խաղաղապահների մանդատը. Պեսկով |tert.am|

tert.am: Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգման թեման շոշափվել է ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում, Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի մասնակցել կարգավորմանը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս թեման շոշափվել է, միանգամայն անկեղծ, շատ ուղիղ, կառուցողական, դեռ ամեն ինչ չէ, որ համաձայնեցված է, կան որոշակի նրբերանգներ, բայց այս թեման օրակարգում է»,- լրագրողներին ասել է նա։ «Բայց Ռուսաստանն ինքը շարունակում է շատ կարևոր դեր խաղալ: Ռուսաստանի բոլոր առաջարկները ֆիքսվել են Երևանի և Բաքվի կողմից: Եվ մենք կշարունակենք մեր ծառայությունները մատուցել այնքանով, որքանով երկրները կարիքը կունենան այդ ծառայությունների»,- ասել է Պեսկովը։ Նա նաև հավելել է, որ ՀԱՊԿ ծառայությունները պահանջված են։ Պեսկովը հիշեցրել է, որ սահմանին իրավիճակի սրումից հետո լիազորված անձանց պատվիրակություն է ուղարկվել զեկույց կազմելու համար։ Շարունակությունը՝ tert.am-ում
09:24 - 24 նոյեմբերի, 2022
Պետք է քննարկենք օրակարգը, որը հույս ունենք՝  կբերի մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության. Փաշինյանը՝  Պուտինի հետ հանդիպմանը

Պետք է քննարկենք օրակարգը, որը հույս ունենք՝ կբերի մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության. Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը

Երևանում անցկացված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում՝ մեր մայրաքաղաքում: Այսօր մենք անցկացրեցինք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, իհարկե ոչ բոլոր հարցերի շուրջ հաջողվեց հասնել կոնսենսուսի, 17 որոշումներից 15-ն ընդունվեցին: Հույս ունեմ, որ այս ձևաչափով մեզ կհաջողվի քննարկել մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը, որը շատ հագեցած է: Պետք է ընդգծել, որ մեր երկկողմ տնտեսական կապերը զարգանում են մեծ տեմպերով: Ես նկատեցի, որ այս տարի Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն արտահանումն աճել է 80 տոկոսով: Իհարկե, դա կապված է լոգիստիկ շղթաների որոշ փոփոխություններով, բայց դա փաստ է, որը ստեղծում է նոր հնարավորություններ տնտեսական համագործակցության համար: Իհարկե, մենք այսօր արդեն քննարկել ենք և կքննարկենք տարածաշրջանային բնույթի հարցեր, տարածաշրջանային անվտանգության հարցեր: Կան բազմաթիվ հարցեր, ՀԱԽ նիստում ես խոսեցի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման մասին, որոնք մենք Ձեր օգնությամբ և միջնորդությամբ ընդունել ենք Ադրբեջանի նախագահի հետ: Դրանք շատ կարևոր հարցեր են, որոնք իհարկե պետք է քննարկենք, ինչպես նաև քննարկենք օրակարգը, որը հույս ունենք կբերի մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության»: Իր հերթին Վլադիմիր Պուտինը նշել է. «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ հրավերի համար, շնորհավոր ՀԱՊԿ-ում հաջող նախագահության ավարտի կապակցությամբ: Իսկապես Հայաստանն այդ աշխատանքն իրականացրեց շատ բարձր մակարդակով, ակտիվորեն: Իհարկե, հազվադեպ է հաջողվում խոսել բոլոր հարցերի շուրջ, բայց ընդհանուր առմամբ, աշխատանքը շատ ինտենսիվ տարվեց և օգտակար: Դուք ընդգծեցիք նաև մեր երկկողմ հարաբերությունները, որոնք, անկասկած, համարվում են դաշնակցային, ունեն խորը հին արմատներ, հաճախ նաև անհրաժեշտություն չկա մտնել պատմության մեջ, մեզ համար առանց այդ էլ պարզ է ինչ է դա, ինչպիսի նշանակություն այն ունի մեր երկկողմ հարաբերությունների համար: Ինչ վերաբերում է այսօրվան, ապա եթե նախորդ տարի ապրանքաշրջանառությունն աճել էր 12 տոկոսով, ապա ընթացիկ տարվա 9 ամիսներին այն արդեն աճել է 67 տոկոսով: Այո, դա պայմանավորված է այսօրվա առանձնահատկություններով, բայց, անկասկած, այն կլինի հիմք նաև ապագայի համար: Այստեղ որևէ կասկած չկա: Երբ հանդիպեցինք, ավտոմեքենայով գալիս էինք, քննարկեցինք տարածաշրջանային բնույթի հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանում կարգավորմանը վերաբերող հարցեր, խոսեցինք տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին: Շատ ուրախ եմ, որ այսօրվա միջոցառումների շրջանակում երկկողմ հանդիպում անցկացնելու հնարավորություն կա: Շնորհակալ եմ հրավերի համար»:
23:53 - 23 նոյեմբերի, 2022
Ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթղթերը. Փաշինյանը՝ ՀԱՊԿ կողմից Հայաստանին օժանդակության նախագծի մասին

Ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթղթերը. Փաշինյանը՝ ՀԱՊԿ կողմից Հայաստանին օժանդակության նախագծի մասին

Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը` Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Նախ տեղի են ունեցել պետությունների առաջնորդների դիմավորման և տեսալուսանկարահանման արարողությունները, այնուհետև Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի առաջնորդները նեղ կազմով նիստում քննարկել են օրակարգում ընդգրկված հարցերը: ՀՀ կառավարությունը հրապարակել է  Նիկոլ Փաշինյանի հիմնական ելույթի տեքստը. «Հարգելի գործընկերներ, Այսօր մենք կամփոփենք ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության արդյունքները և կլսենք Բելառուսի առաջիկա նախագահության առաջնահերթությունները։ Մեր նախագահությունը տևեց գրեթե 14 ամիս։ Այս շրջանը համընկավ լուրջ ցնցումների հետ` ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային առումով: Ցավոք, ամբողջ աշխարհում և հատկապես մեր տարածաշրջանում ոչ միայն հակամարտությունների ռիսկի նվազում չկա, այլև արձանագրվում է լարվածության շարունակական աճ՝ էլ ավելի մեծ ու ընդգրկուն խնդիրների կուտակման ակնհայտ միտումներով։ Ինչպես գիտեք, այս տարվա սեպտեմբերի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետությունը բախվել է ադրբեջանական չարդարացված և չհրահրված ագրեսիայի, որը հանգեցրել է ոչ միայն Հայաստանի որոշ ինքնիշխան տարածքների օկուպացման, այլև զինվորականների, ինչպես նաև քաղաքացիական անձանց շրջանում կորուստների և քաղաքացիական ենթակառուցվածքների զգալի ավերմանը։ Ադրբեջանական հերթական ագրեսիան, և մասնավորապես այն, որ մինչ օրս չենք կարողացել որոշում կայացնել նշված ագրեսիային ՀԱՊԿ-ի արձագանքի վերաբերյալ, առաջ է բերում հիմնարար հարցեր, որոնք չափազանց կարևոր են ինչպես ՀԱՊԿ-ի համար, այնպես էլ՝ հայ հասարակության շրջանում կազմակերպության ընկալման համար։ Մեզ համար սկզբունքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետությունում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու հաստատումը։ Նման ձևակերպման գոյությունն ինքնին կարող է տարօրինակ թվալ, բայց մեր վերջին քննարկումներն ուսումնասիրելով՝ մենք հանգել ենք այն եզրակացության, որ սա չափազանց կարևոր է։ Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմաթիի հռչակագրի համաձայն՝ ԱՊՀ հիմնադիր երկրները՝ որպես անկախ պետություններ, ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը։ Սա նշանակում է, որ վերոնշյալ երկրներն անկախացել են այն վարչական սահմաններով, որոնք գոյություն ունեին հանրապետությունների միջև Խորհրդային Միության տարիներին։ Այսինքն՝ նախկին վարչական սահմանները դարձել են պետական սահմաններ, իսկ վերոնշյալ երկրների տարածքները որոշվել են հենց այս սահմաններով։ Հենց այս սահմաններով է, որ Հայաստանի Հանրապետությունը դարձել է ՄԱԿ-ի և ՀԱՊԿ-ի անդամ։ 2021 թ. մայիսի 11-ից Ադրբեջանը երեք անգամ կիրառել է զինված ուժեր և օկուպացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտ 140 քառակուսի կիլոմետր։ Դա տեղի է ունեցել 2021 թ. մայիսի 11-ին ու նոյեմբերի 14-ին և 2022 թ. սեպտեմբերի 13-ին: Այսպիսով, ՄԱԿ-ի 1974 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 3314 բանաձևի համաձայն՝ Ադրբեջանի վերոնշյալ գործողությունները համարվում են ագրեսիա։ Ի՞նչ ենք մենք ակնկալում ՀԱՊԿ-ից այս առումով։ Այս փաստի արձանագրումը՝ հստակ ձևակերպված քաղաքական գնահատականի տեսքով։ Զերծ մնալ նման գնահատականից՝ ասելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, նշանակում է պնդել, որ չկա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտի, իսկ եթե պատասխանատվության գոտի չկա, ապա չկա և կազմակերպությունը։ Համենայն դեպս՝ այսպես կարելի է դա մեկնաբանել։ Այս նրբությունները կարևոր են նաև այն պատճառով, քանի որ որոշիչ դեր են խաղում հետագա կոլեկտիվ գործողություններում։ Այս համատեքստում ցանկանում եմ պատասխանել այն մեկնաբանություններին, ըստ որոնց` Հայաստանը փորձում է ՀԱՊԿ երկրներին ներքաշել Ադրբեջանի հետ պատերազմի մեջ։ Սա պարզապես շահարկում է, քանի որ Հայաստանը չի կարող շահագրգռված լինել պատերազմի մեջ, թեկուզ միայն այն պատճառով, որ բավականաչափ տառապել է պատերազմներից, այդ թվում՝ այս տարվա սեպտեմբերին։ Վերոնշյալ իրադարձությունների քաղաքական գնահատականն անհրաժեշտ է առաջին հերթին բարոյական տեսանկյունից, քանի որ դա պետք է լինի դաշնակցային հարաբերությունների տրամաբանական դրսևորում։ Սա, իհարկե, կարևոր է նաև մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնման տեսանկյունից, սակայն այդ ձգտումն ինքնին չի նշանակում ռազմական միջամտություն։ ՀԱՊԿ կանոնադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ անդամ երկրների տարածքային ամբողջականությունը հավաքականորեն պաշտպանելու համար առաջնահերթությունը տրվում է քաղաքական միջոցներին։ Հենց այդ պատճառով Հայաստանն առաջարկում է նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ արագացնել ադրբեջանական կողմի հետ անհրաժեշտ քաղաքական և դիվանագիտական աշխատանքը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ և անվերապահ դուրսբերմանը իրենց սկզբնական դիրքեր՝ 2021 թ. մայիսի 11-ի դրությամբ։ Նման դիրքորոշումը կարևոր է ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու, այլև Ադրբեջանին մեր երկրի դեմ հետագա ագրեսիվ գործողություններից զսպելու համար։ Այն, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նոր ագրեսիայի վտանգը պահպանվում է, ս.թ. հոկտեմբերի 28-ին ՀԱՊԿ Հավաքական անվտագության խորհրդի արտահերթ նիստում հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Վասիլիի Զասը։ Այս պայմաններում իրավիճակի քաղաքական հստակ գնահատականի բացակայությունը և վերը նշված որոշումը չկայացնելը կարող է նշանակել ոչ միայն ՀԱՊԿ-ի կողմից դաշնակցային պարտավորություններից հրաժարում, այլ նաև Ադրբեջանի կողմից մեկնաբանվել որպես ՀԱՊԿ-ի կողմից կանաչ լույս Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար։ Իսկ դա հակասում է ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերի ոչ միայն տառին, այլև ոգուն ու իմաստին։ Ուստի, սրանից ելնելով, հարգելի գործընկերներ, այս պահին կարծում եմ, որ ստորագրման ներկայացված «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, և այս տեսքով, ամենայն հարգանքով, ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթղթերը։ Պետությունների հարգելի ղեկավարներ, Վերջին շրջանում բավականին շատ մեկնաբանություններ են հայտնվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատմության վերաբերյալ։ Սակայն ես չեմ ցանկանում անդրադառնալ պատմական էքսկուրսի ժանրին, ոչ թե այն պատճառով, որ այս մասին ասելիք չունեմ, այլ այն պատճառով, որ այսօր ավելի կարևոր է ներկա իրավիճակի վերլուծությունը։ 2020 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերով ընդունվեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը, որին հաջորդեցին բազմաթիվ փաստաթղթեր, հայտարարություններ, մեկնաբանություններ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերի պահպանման անհրաժեշտության վերաբերյալ։ Սա ակնհայտորեն նշանակում է, որ եռակողմ հայտարարության ոչ բոլոր կետերն են պահպանվում, բայց այդպես էլ չի ասվում, թե ով և որ կողմը չի կատարում այդ կետերն ու պայմանավորվածությունները։ Այսօր ես կփորձեմ ամփոփել այս հարցը, քանի որ պետք է փաստեմ, որ այս մասին, ինչպես ասում են, փաթեթային ձևով խոսելու առիթ երբեք չի եղել։ Եռակողմ հայտարարության 1-ին կետում ասվում է. «Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարի մասին՝ 2020 թ. նոյեմբերի 10-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»։ Նույն հայտարարության 3-րդ կետում ասվում է. «Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ՝ թվով 1960 զինծառայող՝ հրաձգային զենքով, 90 զրահավոր փոխադրիչ մեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա»։ Այս կետերը հստակ սահմանում են, որ կա, գոյություն ունի Լեռնային Ղարաբաղ, գոյություն ունի ԼՂ-ում շփման գիծ, գոյություն ունի Լաչինի միջանցք։ Շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է խաղաղապահ զորախումբ՝ ձևավորելով խաղաղապահների պատասխանատվության գոտի, և կողմերը մնում են իրենց դիրքերում, բացառությամբ Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանների՝ համաձայն հայտարարության 2-րդ և 6-րդ կետերի: Խախտելով այս կետերը՝ Ադրբեջանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղը գոյություն չունի՝ ի հեճուկս փաստաթղթի, որը ստորագրել է այդ թվում` Ադրբեջանի նախագահը։ Խախտելով հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման, ինչպես նաև կողմերի՝ իրենց զբաղեցրած դիրքերում կանգ առնելու մասին վերոնշյալ պայմանավորվածությունը, Ադրբեջանն արդեն 2020 թ. դեկտեմբերին ապօրինի օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերը, ինչպես նաև դրանց հարակից տարածքները։ Ադրբեջանը նմանատիպ օկուպացիա է իրականացրել նաև 2022 թ. մարտին՝ խախտելով շփման գիծը և ներխուժելով Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի՝ Փառուխ գյուղի ուղղությամբ։ Ադրբեջանը գրեթե ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը, այդ թվում՝ շփման գծում։ Հարկ է նշել, որ ռուս խաղաղապահների ներկայությամբ Խծաբերդ գյուղի օկուպացիայի ժամանակ Ադրբեջանը գերի է վերցրել 66 հայ զինվորի, նույնպես ռուս խաղաղապահների ներկայությամբ։ Այսինքն՝ այս երկու գործողություններն էլ տեղի են ունեցել ռուս խաղաղապահների ներկայությամբ։ Խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը, որտեղ ասվում է. «Իրականացվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում», Ադրբեջանը մինչ օրս Հայաստանին չի վերադարձրել առնվազն 33 ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց։ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում ասվում է. «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»։ Մինչ օրս Լաչինի միջանցքն ամբողջությամբ չի գտնվում ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, և ադրբեջանական բանակը մի քանի դիրքեր է պահպանում Լաչինի միջանցքում։ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետում ասվում է. «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»: Խախտելով սույն կետը՝ Ադրբեջանը խոչընդոտում է ՄԱԿ-ի, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների մուտքը Լեռնային Ղարաբաղ։ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում ասվում է. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցություննների շինարարությունը»։ Ադրբեջանի նախագահը մշտապես պնդում է, որ Հայաստանի տարածքով պետք է ինչ-որ միջանցք ստեղծել և Հայաստանին մեղադրում է վերը նշված կետը չկատարելու մեջ։ Ես հատուկ մեջբերեցի եռակողմ հայտարարության 9-րդ կետը, որպեսզի ցույց տամ ակնհայտը՝ այնտեղ «միջանցք» բառ չկա, ոչինչ ասված չէ միջանցքի մասին։ Այս պարբերությունը, ինչպես համոզվեցիք, վերաբերում է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, և միայն այս համատեքստում է նշվում տրանսպորտային կապը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, և այս հատվածը, համապատասխանաբար, տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացի մաս է կազմում։ Սա ակնհայտ է նաև 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունից, որը 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ պարբերության պարզաբանումն է, այս պարբերության իմաստը պարզաբանող փաստաթուղթ է։ Ըստ այդմ, պետք է արձանագրել, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի խախտման վերաբերյալ Հայաստանին ուղղված մեղադրանքները լիովին անհիմն են։ Այս հարցում Հայաստանը միայն մեկ պարտավորություն ունի՝ ապահովել տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, մինչդեռ նոյեմբերի 9-ի հայտարարության կամ որևէ այլ հայտարարության մեջ որևէ կոնկրետ երթուղի նշված չէ։ Հայաստանի Հանրապետությունը միշտ պատրաստ է եղել և այժմ էլ պատրաստ է ապահովել նման հաղորդակցություն, և այդ նպատակով շրջանառության մեջ է դրվել հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր ստեղծելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը, և այս որոշման արդյունքում Ադրբեջանը կարող է Հայաստանի ճանապարհներով կապ ստանալ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Այս որոշումը չի կայացվում միայն մեկ պատճառով՝ Ադրբեջանը չի ցանկանում այս ճանապարհը։ Սա նշանակում է, որ Հայաստանը լիովին կատարում է իր պարտավորությունը, իսկ Ադրբեջանը չի ցանկանում օգտվել ընձեռված հնարավորությունից։ Միևնույն ժամանակ, այդօրինակ մերժումը լիովին անհասկանալի է։ Եթե Ադրբեջանն իսկապես խաղաղություն է ուզում և նպատակ ունի հասնել խաղաղության, ինչպես ինքն է պնդում, ապա եկեք բացենք այդ անցակետերը, այդ ճանապարհները, եկեք հնարավորություններ ստեղծենք մարդկանց համար։ Հասկանալի է, որ սկզբում կտարակուսեն, կմտածեն, բայց երբ համոզվեն մտադրությունների անկեղծության մեջ, այն ժամանակ և՛ Հայաստանի քաղաքացիները, և՛ Ադրբեջանի քաղաքացիները միանշանակ կսկսեն օգտվել փոխադրման այս նոր հնարավորությունից, վստահ եմ, որ Ռուսաստանի և մեր մյուս երկրների քաղաքացիները նույնպես։ Ինչ վերաբերվում է նոր ճանապարհների կառուցմանը, ապա 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կամ որևէ այլ հայտարարության կամ փաստաթղթի համաձայն Հայաստանի Հանրապետությունը նման պարտավորություններ չունի։ Հայտարարության 9-րդ կետը նախատեսում է նման հնարավորություն կողմերի համաձայնեցմամբ: Իսկ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է տալ իր համաձայնությունը։ Իսկ համաձայնեցումը չկայացավ միայն մեկ պատճառով՝ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ հռետորաբանությունը և ձեռք բերված պայմանավորվածություններին և ստորագրված հայտարարություններին հակասող գործողությունները։ Կոնկրետացնեմ՝ խոսքը միջանցքի մասին հռետորաբանություն է, դուք դրա մասին գիտեք։ Ցավոք սրտի, մեր որոշ գործընկերներ նույնպես ինչ-որ կերպ ենթարկվում են կամ մոլորության, կամ սադրանքի, երբեմն էլ համաձայնում են փաստաթղթերի ընդունմանը, որտեղ նման ձևակերպում է կիրառվում։ Եվս մեկ նրբություն՝ 9-րդ կետում ասվում է, որ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները։ Այս կետը լրացուցիչ պարզաբանված է Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թ. նոյեմբերի 10-ի «Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանն ուղղված միջոցառումների մասին» թիվ 695 հրամանագրում, որի 3-րդ պարբերությունում ասվում է՝ մեջբերում եմ. «Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը վերահսկում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անարգել տեղաշարժի ապահովման նպատակով»։ Այսինքն՝ խոսք չկա և չի կարող լինել մեր ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողության և մեր ցանկացած ինքնիշխան գործառույթի օտարման մասին, խոսքը գնում է պայմանավորվածությունների կատարման վերահսկողության մասին, իմիջիայլոց, պայմանավորվածություն ասելով՝ պետք է հասկանալ Հայտարարությունը, քանի որ, բնականաբար, այլ պայմանավորվածություններ չեն կարող լինել, և միայն այս գործառույթը կարող է իրականացնել Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանային ծառայությունը: Եվ ինչպես ես հասկացա, ճանապարհին խոսել ենք այդ մասին, մենք ընդհանուր մոտեցում ունենք այս հարցում: Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում է նաև այն բանում, որ մեր բանակը գտնվում է Լեռնային Ղարաբաղում։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել՝ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա, կա Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ։ Իմ ընկալմամբ, Լեռնային Ղարաբաղի հայերը բանակ ունեն միայն և միայն ցեղասպանության ենթարկվելու վտանգի պատճառով։ Միևնույն ժամանակ, հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ես ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների առաջարկն այս թեմայով՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծել միջազգային երաշխիքներով դեմիլիտարացված գոտի, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղին կարող է անհրաժեշտ չլինել նման մասշտաբի պաշտպանության բանակ։ Այս առաջարկը, կարծում եմ, մնում է ուժի մեջ։ Պետությունների հարգելի ղեկավարներ, Սա կուտակված թեմաների մի փոքր մասն է, որ ուզում էի կիսվել ձեզ հետ։ Բայց ես չեմ ցանկանում չարաշահել ժամանակը և այս պահին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ուշադրության համար»։ Այնուհետև ընդլայնված կազմով նիստում պաշտոնապես ՀԱՊԿ-ում նախագահությունը Հայաստանից փոխանցվել է Բելառուսին: Այդ երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն ներկայացրել է Բելառուսի առաջնահերթությունները առաջիկա նախագահության շրջանում, որից հետո ստորագրման են ներկայացվել համաձայնեցված փաստաթղթերը: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ինչպես արդեն իսկ ասել է իր ելույթում, փաստաթղթերից երկուսը չի ստորագրվել: Դրանք նախատեսվում է բերել վերջնական տեսքի և նոր միայն ներկայացնել ստորագրման:
22:10 - 23 նոյեմբերի, 2022
Հայաստանին օգնություն ցուցաբերելու որոշումը պետք է լրամշակվի. Ստանիսլավ Զաս |1lurer.am|

Հայաստանին օգնություն ցուցաբերելու որոշումը պետք է լրամշակվի. Ստանիսլավ Զաս |1lurer.am|

1lurer.am: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտնել է, որ այսօր Երևանում ընթացող ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի քննարկման առանցքում երկու փաստաթուղթ է եղել: Առաջինը Հայաստանին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ երկրների ղեկավարների որոշումն է: «Այն ընդհանուր առմամբ պատրաստ է, համաձայնեցված, որոշված է Ադրբեջանի հետ սահմանին լարվածության հետ կապված ոչ դյուրին իրավիճակում Հայաստանին օգնություն ցուցաբերելու միջոցառումների շրջանակը, սակայն մի շարք առումներով փաստաթուղթը լրամշակելու կարիք կա»,- նշել է Զասը՝ հավելելով, որ հանձնարարվել է այն լրամշակել և ներկայացնել երկրների ղեկավարների ստորագրմանը: Քննարկված մյուս փաստաթուղթը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրն է, որը նույնպես համաձայնեցվել է, սակայն, այսօր կայացած քննարկման արդյունքում, որոշվել է մի քանի խմբագրում անել: Զասի խոսքով՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ամենատարբեր կարծիքներ են հնչել, ինչին պետք է նորմալ վերաբերվել:
21:54 - 23 նոյեմբերի, 2022
Ինչ-որ մեկին հետ պահելը մեր գործը չէ. Լուկաշենկոն պատասխանել է Փաշինյանի հայտարարությանը, թե «ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս»
 |tert.am|

Ինչ-որ մեկին հետ պահելը մեր գործը չէ. Լուկաշենկոն պատասխանել է Փաշինյանի հայտարարությանը, թե «ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս» |tert.am|

tert.am: Մենք ցանկանում ենք, որ մեր երկու հարևան և բարեկամ պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով: Այս մասին ասել է Լուկաշենկոն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նեղ կազմով նիստում, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն։ Բելառուսի ղեկավարը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին հետ չի պահել Ադրբեջանին ՀՀ-ի դեմ ագրեսիայից։ «Ինչ-որ մեկին հետ պահելը մեր գործը չէ, բայց իրականում մենք պետք է արձագանքենք: Այսպես մենք պատրաստ ենք արձագանքելու»,- ասել է Լուկաշենկոն։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում իր երկրի նախագահության առաջնահերթություններից մեկը լինելու է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության կարգավորումը։ «Կան նրբերանգներ, և գուցե լուրջ, բայց մենք հիմա կարող ենք հիմնովին կարգավորել այս հակամարտությունը, որը կարող է նորից բռնկվել»,- Երևանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նեղ կազմով հերթական նիստին ասել է Լուկաշենկոն։ Սակայն, ըստ նրա, իրադարձությունների նման զարգացումը հնարավոր կդառնա միայն, «եթե առաջին հերթին դա ցանկանա Հայաստանի և, իհարկե, Ադրբեջանի ղեկավարությունը»։ «Ի դեպ, ես կխոսեմ այս մասին, սա Բելառուսի նախագահության առաջնահերթություններից է: Մենք չպետք է աչք փակենք սրա վրա, կարող ենք լուծել այս խնդիրը, թե ոչ՝ դա պետք է լինի ՀԱՊԿ-ի ուշադրության կենտրոնում»,- ընդգծել է Բելառուսի ղեկավարը։ Լուկաշենկոն նաև ասել է, որ ՀԱՊԿ-ում Մինսկի նախագահության առաջնահերթություններից է լինելու նաև կազմակերպության համախմբվածության բարձրացումը: Բելառուսի նախագահն անդրադարձել է նաև այլ թեմաների: Նա նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների ջանքերը պետք է ուղղված լինեն նաև տեղեկատվական պատերազմների դեմ պայքարին: «ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը ՀԱՊԿ-ի արևմտյան սահմանների մոտ: Դա արվում է Ռուսաստանի և նրա դաշնակիցների իբր ագրեսիվ պահվածքը զսպելու պատրվակով։ Արևմուտքը շարունակում է ՆԱՏՕ-ի արևելյան թև զորքեր, սպառազինություն և ռազմական տեխնիկա տեղափոխել»,- հավելել է Լուկաշենկոն։
20:36 - 23 նոյեմբերի, 2022
Տեղի է  ունեցել Ազգային- ժողովրդավարական բևեռի հավաքը՝ ընդդեմ ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինի այցի և ՀԱՊԿ գագաթնաժողովի

Տեղի է ունեցել Ազգային- ժողովրդավարական բևեռի հավաքը՝ ընդդեմ ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինի այցի և ՀԱՊԿ գագաթնաժողովի

Այսօր տեղի է  ունեցել Ազգային- ժողովրդավարական բևեռի հավաքը՝ ընդդեմ ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինի այցի և ՀԱՊԿ գագաթնաժողովի։ Ակցիայի մասնակից Նինա Կարապետյանցը նշեց, որ պատրաստ է մասնակցել ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով արվող բոլոր ակցիաներին։  «Մարդիկ կան, որ ակնկալում են, թե Ռուսաստանը մեզ կօգնի և նեղվում են նրանից, որ մեր զինվորների արյունը իրենց ձեռքերի վրա է ։ ՀԱՊԿ երկների բռնապետ ղեկավարների ձեռքներին իրենց ժողովրդի արյունն է։ Սեփական ժողովրդին տարբեր ժամանակներում, տարբեր տեղերում, այսօր արդեն Ուկրաինայում մատաղ անող մարդուց ակնկալում եք, որ մեզ կօգնի՞»,- իր ելույթում նշեց Կարապետյանցը ։  Ակցիայի կազմակերպիչների խոսքով այսօր ՀՀ-ում ամոթի օր է, քանի որ այստեղ են հավաքվել Ադրբեջանին շնորհավորած երկրների ղեկավարները։  Ակցիային մասնակցում էին նաև Ուկրայինայի և ՌԴ քաղաքացիներ։ Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, կկայանա ԱԺԲ-ի հերթական հանրահավաքը։
19:47 - 23 նոյեմբերի, 2022
Հույս ունեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի. Պուտին
 |armenpress.am|

Հույս ունեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի. Պուտին |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում ընթացող ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում անդամ երկրների նախագահների ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի համակողմանի լուծման անհրաժեշտության վրա: Այս մասին տեղեկանում է «Ռիա Նովոստիի» հրապարակումից: «Համաձայն եմ գործընկերներիս հետ, ովքեր ավելի վաղ խոսեցին այս հարցի և հայ-ադրբեջանական կոնֆլիկտի համապարփակ կարգավորմանը հասնելու ջանքերի մասին։ Իհարկե, դրանք սուր հարցեր են, որոնք պահանջում են մեր ուշադրությունը»,- ասել է Պուտինը: Վլադիմիր Պուտինի խոսքով՝ հոկտեմբերի վերջին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները «լավ հիմք են ստեղծել սկզբունքային հարցերի շուրջ ապագա փոխզիջումների համար»։ «Միայն հետևողականորեն կատարելով այս (ավելի վաղ ձեռք բերված) պայմանավորվածությունները՝ սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և հումանիտար խնդիրների վերաբերյալ, մենք կարող ենք հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման: Հուսով ենք, որ դա ի վերջո կհանգեցնի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման»,-ասել է նա:
19:09 - 23 նոյեմբերի, 2022