ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հիմնադրվել է 1949 թ․ ապրիլի 4-ին։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից։ 

ՆԱՏՕ-ին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Հյուսիսատլանտյան դաշինքի որոշում կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդն է, իսկ միջազգային բարձրագույն պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

Թուրքիայի, Ֆինլանդիայի եւ Շվեդիայի ներկայացուցիչները կհանդիպեն օգոստոսին՝ գնահատելու Անկարայի պահանջները. Չավուշօղլու
 |news.am|

Թուրքիայի, Ֆինլանդիայի եւ Շվեդիայի ներկայացուցիչները կհանդիպեն օգոստոսին՝ գնահատելու Անկարայի պահանջները. Չավուշօղլու |news.am|

news.am: Թուրքիայի, Ֆինլանդիայի եւ Շվեդիայի պաշտոնատար անձինք կհանդիպեն օգոստոսին, որպեսզի գնահատեն Հյուսիսային Եվրոպայի երկրներին Անկարայի ներկայացրած պահանջների կատարումը՝ չեղարկելու համար ՆԱՏՕ-ին նրանց անդամակցության հայտերի վետոն, ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն։ Ֆինլանդիան եւ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ են ներկայացրել, բայց բախվել են Թուրքիայի դիմակայությանը, որը նրանց մեղադրել է ահաբեկչական խմբերին աջակցելու մեջ։ Անցած ամիս երեք երկրները համաձայնագիր են ստորագրել Անկարայի վետոն չեղարկելու մասին՝ ահաբեկչության եւ զենքի արտահանման դեմ պայքարի խոստման դիմաց։ TRT Haber պետական հեռուստաընկերության հարցազրույցում Չավուշօղլուն ասել է, որ օգոստոսյան հանդիպումը դիտարկող կոմիտեի առաջին հանդիպումն է լինելու, որը ձեւավորվել է համաձայնագրի համապատասխան, բայց կրկնել է, որ Թուրքիան կարգելակի ՆԱՏՕ-ին հյուսիսային երկրների անդամակցությունը, եթե նրանք չկատարեն իրենց խոստումները։
14:07 - 21 հուլիսի, 2022
Պետդեպարտամենտը հուսով Է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը մինչեւ  օգոստոս կվավերացնի ՆԱՏՕ-ի ընդլայնման արձանագրությունները

 |armenpress.am|

Պետդեպարտամենտը հուսով Է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը մինչեւ օգոստոս կվավերացնի ՆԱՏՕ-ի ընդլայնման արձանագրությունները |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների վարչակազմը հույս ունի, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատն առաջիկա շաբաթներին կհասցնի հավանություն տալ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը: Հուլիսի 12-ին այդ մասին հայտարարել Է պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի International Student House («Միջազգային ուսանողական տուն») ոչ առեւտրային կազմակերպության միջոցառմանը: «Ես հուսով եմ, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը կվավերացնի (ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի) անդամակցումը մինչեւ օգոստոսին արձակուրդ գնալը: Հաշվի առնելով մնացած բոլոր բաները, այսինքն՝ նրանց օրակարգում, ես համոզված չեմ, որ դա նրաց կհաջողվի, բայց ես հույս ունեմ: Ինձ թվում Է՝ մնացած երկրները նույնպես շատ արագ շարժվում են դեպի դա»,- ասել Է նա: ԱՄՆ-ի Կոնգերսի վերին պալատն արձակուրդում կլինի օգոստոսի 8-ից մինչեւ սեպտեմբերի 5-ի ընկած ժամանակամիջոցում: Ֆինլանդիայի եւ Շվեդիայի արտաքին գործերի նախարարներ Պեկկա Հաավիստոն եւ Անն Լինդեն եւ ԱՏՕ-ի 30 երկրների ներկայացուցիչները հուլիսի 5-ին ստորագրել են արձանագրություններ Հյուսիսատլանտյան դաշինքին երկու հյուսիսային երկրների անդամակցության մյասին: Հելսինկին եւ Ստոկհոլմը կազմակերպության անդամներ կդառնան ՆԱՏՕ-ի բոլոր պետությունների կողմից փաստաթղթերի վավերացումից հետո: Ամերիկյան օրենսդրության առանձնահատություններին համապատասխան ԱՄՆ-ում վավերացման ընթացակարգը կատարում Է երկրի նախագահը, Կոնգրեսի վերին պալատը տալիս Է դրա համաձայնությունը: Հուլիսի 11-ին պետության ղեկավար Ջո Բայդենը Սենատի քննարկմանն Է ուղարկել Ֆինլանդիային եւ Շվեդիային ՆԱՏՕ ընդունելու մասին արձանագրությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:38 - 13 հուլիսի, 2022
ՆԱՏՕ-ի ընդլայնման պայմաններում աշխատանքներ են տարվում՝ ապահովելու Ռուսաստանի անվտանգությունը. Պեսկով
 |1lurer.am|

ՆԱՏՕ-ի ընդլայնման պայմաններում աշխատանքներ են տարվում՝ ապահովելու Ռուսաստանի անվտանգությունը. Պեսկով |1lurer.am|

1lurer.am: Աշխատանքներ են տարվում՝ ապահովելու Ռուսաստանի անվտանգությունը, այդ թվում՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ի ուժերի հնարավոր տեղակայումը Ֆինլանդիայում և Շվեդիայում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Համապատասխան տարբերակներ են դիտարկվում ոչ թե Կրեմլում, այլ պաշտպանության նախարարությունում, արդեն ծրագրեր կան»,- մանրամասնել է պաշտոնյան: Կրեմլի խոսնակն անդրադարձել է Ռուսաստանից Լիտվայի տարածքով Կալինինգրադ բեռնափոխադրումներին, որոնք ավելի վաղ դադարեցվել էին Լիտվայի իշխանությունների նախաձեռնությամբ՝ հակառուսական պատժամիջոցների շրջանակներում: Պեսկովի խոսքով՝ Կրեմլում այժմ մշակվում են առկա խնդիրները լուծելու տարբերակներ։ ՌԴ նախագահի խոսնակը նաև հույս է հայտնել, որ մոտ ապագայում Մոսկվայի և Պեկինի միջև կանցկացվեն բարձր մակարդակի հանդիպումներ, երբ թույլ տան համավարակային պայմանները։
18:00 - 05 հուլիսի, 2022
ՆԱՏՕ-ի երկրները ստորագրել են դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունները
 |hetq.am|

ՆԱՏՕ-ի երկրները ստորագրել են դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունները |hetq.am|

hetq.am: ՆԱՏՕ-ի անդամ 30 երկրի դեսպանները երեքշաբթի օրը՝ հուլիսի 5-ին, ստորագրել են դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ արձանագրությունները։ Արդյունքում երկու երկրները հիմա կարող են մասնակցել Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր նիստերին, սակայն դեռևս չունեն ձայնի իրավունք։ «Երկու երկրները պաշտոնապես հաստատել են իրենց ցանկությունն ու կարողությունը կատարելու քաղաքական, իրավական և ռազմական պարտականությունները, որոնք նախատեսված են ՆԱՏՕ-ին անդամակցությամբ»,- Deutsche Welle-ի փոխանցմամբ նշվում է դաշինքին անդամակցության մասին արձանագրության մեջ։ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության վերաբերյալ որոշումը պետք է հաստատվի դաշինքի անդամ բոլոր 30 երկրի կողմից։ Գերմանական խորհրդարանը արդեն իսկ այս շաբաթ կարող է քվեարկել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության օգտին։  
16:52 - 05 հուլիսի, 2022
Ստոլտենբերգը հայտարարել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության վավերացման մեկնարկի մասին
 |news.am|

Ստոլտենբերգը հայտարարել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության վավերացման մեկնարկի մասին |news.am|

news.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երեքշաբթի հայտարարել է դաշինքին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի միանալու մասին արձանագրությունների վավերացման գործընթացի մեկնարկի մասին։ Նախքան անդամակցության արձանագրությունների ստորագրումը դաշինքի կենտրոնական գրասենյակում կայացած հանդիպման բաց մասը հեռարձակվել է ՆԱՏՕ-ի կայքում։ Արարողությանը ներկա են եղել Շվեդիայի եւ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարներ Անն Լինդեն եւ Պեկկա Հաավիստոն։ «Այսօր մենք պաշտոնապես կստորագրենք անդամակցության արձանագրությունները, դա սկիզբ կդնի վավերացման գործընթացին»,- ասել է նա։ Ստոլտենբերգի խոսքով՝ «ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում եվրոպական երկրների համար, որոնք պատրաստ են նպաստել ընդհանուր անվտանգության ապահովմանը»։ Ակնկալվում է, որ ստորագրումից հետո Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունները վավերացման կուղարկվեն Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր անդամներին։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ այս գործընթացը կարող է մի քանի ամիս տեւել։
13:25 - 05 հուլիսի, 2022
Ֆինլանդիան և Շվեդիան մեկ փուլով ավարտում են ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունները |armenpress.am|

Ֆինլանդիան և Շվեդիան մեկ փուլով ավարտում են ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունները |armenpress.am|

armenpress.am: Ֆինլանդիան և Շվեդիան հուլիսի 4-ին սկսել և ավարտել են ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունները: Հուլիսի 5-ին կստորագրվի միանալու մասին արձանագրությունը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով դաշինքի տարածած հայտարարությանը։ «Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ բանակցություններն ավարտեցին հուլիսի 4-ին՝ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։ Երկու երկրներն էլ պաշտոնապես հաստատել են ՆԱՏՕ-ին անդամակցությամբ ամրագրված քաղաքական, իրավական և ռազմական պարտավորությունները կատարելու իրենց ցանկությունն ու կարողությունը։ Բանակցությունների ավարտից հետո դաշնակիցները հուլիսի 5-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում պետք է ստորագրեն Ֆինլանդիայի և Շվեդիայի դաշինք մտնելու մասին արձանագրությունները»,-ասված է հաղորդագրությունում։
21:56 - 04 հուլիսի, 2022
Էրդողանը հայտնել է, որ Շվեդիան մինչ այժմ Թուրքիայի «պահանջած 73-ից 3-4 ահաբեկչի» է արտահանձնել
 |factor.am|

Էրդողանը հայտնել է, որ Շվեդիան մինչ այժմ Թուրքիայի «պահանջած 73-ից 3-4 ահաբեկչի» է արտահանձնել |factor.am|

factor.am: Անկարան Հելսինկիից և Ստոկհոլմից կոնկրետ գործողություններ է ակնկալում ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում, որոնք սպառնում են Թուրքիայի ազգային անվտանգությանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում իրեն ուղեկցած լրագրողներին տված հարցազրույցում, գրում է «Անադոլու» գործակալությունը։ «Շվեդիայի և Ֆինլանդիայի հավաստիացումները, իհարկե, կարևոր են, սակայն գլխավորն իրական գործողություններն են։ Թուրքիան բազմիցս բախվել է երկակի չափանիշների ահաբեկչության դեմ պայքարում և կգործի համապատասխանաբար»,- ասել է Էրդողանը։ Նրա խոսքով՝ Շվեդիան արդեն արտահանձնել է «3-4 ահաբեկչի» ։ «Շվեդիան 73 ահաբեկչից, որոնց արտահանձումը մենք պահանջել ենք, 3-4-ին է արտահանձնել, բայց դա բավարար չէ»,- ասել է Էրդողանը։
16:08 - 01 հուլիսի, 2022
Թուրքիա քրդերի արտահանձնման որոշումը հիմնվել է ազգային օրենսդրության վրա. Շվեդիայի արդարադատության նախարար
 |1lurer.am|

Թուրքիա քրդերի արտահանձնման որոշումը հիմնվել է ազգային օրենսդրության վրա. Շվեդիայի արդարադատության նախարար |1lurer.am|

1lurer.am: Պաշտոնական Ստոկհոլմը հայտարարել է, որ ենթադրյալ քուրդ զինյալների ու հեղաշրջման կազմակերպման կասկածյալներին Թուրքիա արտահանձնելու վերաբերյալ ցանկացած որոշում «կկայացվի անկախ դատարանների» կողմից: «Շվեդիայում օրենքները կիրառում են անկախ դատարանները: Շվեդիան չի արտահանձնում իր քաղաքացիներին, իսկ ոչ շվեդ քաղաքացիները կարող են արտահանձնվել այլ երկրների խնդրանքով, բայց միայն այն դեպքում, եթե դա համատեղելի է Շվեդիայի օրենսդրության և Եվրոպական կոնվենցիայի հետ»,- ասել է արդարադատության նախարար Մորգան Յոհանսոնը AFP-ի հարցմանն ի պատասխան: Չորեքշաբթի Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Շվեդիան խոստացել է արտահանձնել 73 «ահաբեկչի», ինչի դիմաց Անկարան համաձայնել է աջակցել ՆԱՏՕ-ին այդ երկրի անդամակցությանը: Էրդողանը Շվեդիայից և Ֆինլանդիայից նաև պահանջել է չեղարկել Անկարայի նկատմամբ զենքի էմբարգոն, որը սահմանվել է ի պատասխան 2019 թվականին Սիրիա Թուրքիայի ռազմական ներխուժմանը: Երեքշաբթի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում երեք կողմերը ստորագրել են 10 կետից բաղկացած հուշագիր, որն ուղղված էր փարատելու Անկարայի մի շարք մտահոգություններ: Էրդողանը նախազգուշացրել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի հետագա վարքագծով է պայմանավորված ՆԱՏՕ-ին անդամակցության նրանց դիմումների վավերացումը Թուրքիայի խորհրդարանում: «Եթե նրանք կատարեն իրենց պարտավորությունները, մենք դրանք կուղարկենք խորհրդարան։ Եթե ​​ չկատարեն, դա բացառվում է»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
13:51 - 01 հուլիսի, 2022
ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության վերջին խոչընդոտը վերացել է․ ի՞նչ է դրա դիմաց ստացել Թուրքիան․ Meduza

ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության վերջին խոչընդոտը վերացել է․ ի՞նչ է դրա դիմաց ստացել Թուրքիան․ Meduza

Թուրքիայի իշխանությունը սատարել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հայտերը, հունիսի 28-ին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Թուրքիան, Ֆինլանդիան ու Շվեդիան հուշագիր են ստորագրել, որը հաշվի է առնում Թուրքիայի մտահոգություններն, այդ թվում՝ զենքի արտահանման և ահաբեկչության դեմ պայքարի առնչությամբ», - ասել է նա։ Սկանդինավյան այս երկրները ՆԱՏՕ-ի հրավիրված անդամի կարգավիճակ են ստացել։ Meduza-ն գրում է այն մասին, թե ինչու Թուրքիան համաձայնեց այդ անդամակցությանը և ինչ է ստանալու դրա դիմաց։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «ՆԱՏՕ-ի կայքում տեղադրված հաղորդագրությունում ասվում է, որ հունիսի 28-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ֆիլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն և Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը հանդիպել են Ստոլտենբերգի մասնակցությամբ։ Ինչպես գրել է «Անադոլու» գործակալությունը, բանակցություններն անցկացվել են մամուլի համար փակ ռեժիմով և տևել են երկու ժամ։ Երկրների առաջնորդները համաձայնեցրել են եռակողմ հուշագիր, որն, ինչպես ասված է Հյուսիսատլանտյան դաշինքի հայտարարությունում, լուծում է «Թուրքիայի անվանգության օրինական խնդիրները»։ Ֆինլանդիան ու Շվեդիան որոշել են հրաժարվել չեզոք կարգավիճակից և միանալ ՆԱՏՕ-ին Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո, սակայն Թուրքիան դեմ էր արտահայտվում։ Երկու երկրները ՆԱՏՕ-ին անդամակցության հայտերը ներկայացրել էին մայիսի 18-ին, սակայն Թուրքիան մինչև վերջին պահն արգելափակում էր նրանց հայտերի ուսումնասիրումը։ Bloomberg-ի տվյալներով՝ Թուրքիայի իշխանությունը մի շարք պայմաններ էր առաջ քաշել, որոնց ընդունման դեպքում համաձայն կլիներ հաստատել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը։ Այդ պայմանների թվում են Քրդստանի աշխատավորական կուսակցությունը որպես ահաբեկչական ճանաչելն, ինչպես նաև սահմանափակումների չեղարկումը, որոնք Անկարայի դեմ կիրառվել են 2019 թ-ին ռուսական С-400 համակարգերի գնման համար։ Թուրքիան այս երկրներին մեղադրում էր քրդական խմբավորումներին աջակցելու համար։ Թուրքիայի նախագահ Էրդողանը մայիսին ասում էր, որ Ֆինլանդիան ու Շվեդիան «ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ հստակ և բաց վերաբերմունք» չունեն և հարցադրում էր անում, թե ինչպես կարելի է վստահել այս երկրներին։ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն հունիսի 28-ի իր հայտարարությունում նշել է, որ վերջին շաբաթների ընթացքում Թուրքիան անհանգստություն է արտահայտել ահաբեկչության վտանգի առնչությամբ։ «Ֆինլանդիան լրջորեն է վերաբերվել այդ խնդիրներին։ Ֆինլանդիան դատապարտում է ահաբեկչությունը դրա բոլոր ձևերով և արտահայտումներով։ Որպես ՆԱՏՕ-ի անդամ՝ Ֆինլանդիան ամբողջությամբ հավատարիմ է լինելու ահաբեկչության դեմ պայքարի հարցում ՆԱՏՕ-ի փաստաթղթերին և քաղաքականութանը», — ասել է Ֆինլանդիայի նախագահը։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հստակ քայլերը համաձայնեցվելու են հունիսի 29–30-ը, «սակայն այս որոշումը ներկա պահից արդեն անխուսափելի է»։ Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնն ասել է, որ Ֆինլանդիայի հետ միասին ստորագրվել է «շատ լավ համաձայանգիր» Թուրքիայի հետ։ Նրա խոսքով՝ հանդիպմանն ինքն Էրդողանին պատմել է այն մասին, թե ահաբեկչության մասին ինչ փոփոխություններ են հուլիսին ուժի մեջ մտնելու շվեդական օրենսդրությունում։ «Եվ իհարկե, մենք շարունակելու ենք ահաբեկչության դեմ պայքարը, և, որպես ՆԱՏՕ-ի անդամ, դա անելու ենք Թուրքիայի հետ սերտ համագործակցության միջոցով», - ասել է Շվեդիայի վարչապետը։ Ֆինլանդիան ու Շվեդիան համաձայնել են «կանխարգելել» Քրդստանի աշխատավորական կուսակցության և մյուս կառույցների գործունեությունը, որոնք Թուրքիան ահաբեկչական է համարում։ Այս մասին, ինչպես հայտնում է թուրքական Daily Sabah-ն, ասված է երկրների ստորագրած հուշագրում։ Շվեդիան ու Ֆինլանդիան խոստացել են նաև չաջակցել Սիրիայի քրդերի ինքնապաշտպանության ուժերին (YPG), որը կապված է Քրդստանի աշխատովարական կուսակցության հետ, ինչպես նաև քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETO շարժմանը։ Թուրքիայի նախագահը նաև հաղորդել է, որ երկու երկրները համաձայնել են չեղարկել Թուրքիային զենք մատակարարելու էմբարգոն, որը կիրառել էին՝ ի պատասխան 2019 թ-ին Սիրիայում Անկարայի գործողությունների։ Թուրքիան Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ բանակցություններում «ստացել է այն, ինչ ուզում էր», հայտարարել է թուրքական իշխանությունը։ ՆԱՏՕ-ի ղեկավարը մամուլի համար հայտարարությունում ասել է, որ «ոչ մի դաշնակից չի տուժել ավելի դաժան ահաբեկչական գրոհներից, քան Թուրքիան»։ «Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի կառավարությունները պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում», - հայտնել է Ստոլտենբերգը հուշագրի ստորագրումից հետո։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտերի արագ ուսումնասիրումը պետք է Ռուսաստանի համար ազդակ լինի։ «Սա Մոսկվայի համար շատ ակնհայտ ազդակ է, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են», — ասել է Ստոլտենբերգը Մադրիդում կայացած ասուլիսին։ Պատասխանելով այն հարցին, թե երբ են Ֆինլանդիան ու Շվեդիան միանալու ՆԱՏՕ-ին, նա ասել է, որ «չի կարող կանխատեսել», թե երբ է ավարտվելու այս գործընթացը, քանի որ նրանց անդամակցության մասին համաձայնագիրը պետք է վավերացնեն դաշինքի բոլոր 30 անդամ երկրները։ «Ես գիտեմ, որ որոշ երկրների խորհրդարաններ արդեն սկսել են գործընթացը, այդ պատճառով էլ կարծում եմ, որ դաշնակիցների շրջանում մեծ ցանկություն կա այն հնարավորինս շուտ վավերացնելու», - հավելել է նա»։    
21:53 - 30 հունիսի, 2022