Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի Հանրապետության նախագահն է։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնվել է 1954 թվականին փետրվարի 26-ին։ 1965 թվականին Էրդողանը ավարտել է Կասըմփաշայ թաղամասի Փիալե տարրական դպրոցը, իսկ 1973 թվականին իմամ հաթիբների կրոնական լիցեյը Ստամբուլում։ 1976 թվականին նա դառնում է Ստամբուլի Բեյօղլու շրջանի «Ազգային փրկություն» կուսակցության երիտասարդական սկզբնական կազմակերպությոան նախագահը։ Նույն թվականին նա դառնում է նաև Ստամբուլյան մասնաճյուղի նախագահը։

1980 թվականին Էրդողանը աշխատում էր Ստամբուլի տրանսպորտային ընկերություններում։ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին երկրում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում և բոլոր քաղաքական կուսակցությունները արգելվում են։ Ռազմական հեղաշրջումից հետո Էրդողանը աշխատում է մասնավոր սեկտորում։ 1981 թվականին նա ավարտում է Մարմարայի համալսարանի էկոնոմիկայի և առևտրային գիտությունների բաժինը։ 1984 թվականին Էրդողանը դառնում է «Բարoրություն» կուսակցություն Բեյօղլուի մասնաճյուղի նախագահ, իսկ 1985 թվականին արդեն դառնում է Ստամբուլի մասնաճյուղի նախագահ, ինչպես նաև կուսակցությունը ղեկավարող գերագույն խորհրդի անդամ։ Իր քաղաքական հայացքների վրա մեծ ազդեցություն է ունենում «քաղաքական իսլամի» հիմնադիր Նեջմեթթին Էրբաքանը: Քաղաքական գործունեություն 1994 թվականին նա ընտրվում է Ստամբուլի քաղաքապետ։

1996 թվականին «Բարօրություն» կուսակցությունը մասնակցում է ղեկավարող իսլամական կոալիցիային, սակայն 1997 թվականի ռազմական հեղաշրջումից հետո կուսակցությունը արգելվում է, իսկ Էրդողանը 4 ամսով ազատազրկվում է։ 2001 թվականի հուլիսին Էրդողանը հիմնում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը 2002 թվականի նոյեմբերին հաղթում է պառլամենտական ընտրություններում։ Դատվածությունը խանգարում է Էրդողանին վարչապետ դառնալ, սակայն Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո, թուրքական էլիտան, որ ուղղված էր ԱՄՆ-ի կողմը, համաձայնություն է տալիս օրենքենրի փոփոխությանը և թույլ է տալիս Էրդողանին ղեկավարել կաավարությունը։ Թուրքիան որոշում է ընդունում զորքեր մտցնել Իրաքի հյուսիս, որտեղ ապրում էին քրդերը: Էրդողանը կողմնակից էր Թուրքիայի Եվրամիությանը միանալուն։ 2014 թվականից Թուրքիայի նախագահն է: 

Էրդողանը Հունաստանին կոչ է արել «դասեր քաղել» Թուրքիայի հետ հարաբերությունների պատմությունից

 |armenpress.am|

Էրդողանը Հունաստանին կոչ է արել «դասեր քաղել» Թուրքիայի հետ հարաբերությունների պատմությունից |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  Հունաստանին կոչ է արել դասեր քաղել երկկողմ հարաբերությունների պատմությունից և հրաժարվել Անկարայի նկատմամբ լարվածության քաղաքականությունից։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: «Հե՜յ հույներ, եթե կանգ չառնեք, դա ձեզ համար թանկ կարժենա», - ասել է Թուրքիայի նախագահը Թուրքիայի սևծովյան Սամսուն քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ:  Հեռարձակումն իրականացրել է TRT հեռուստաալիքը։ «Հունաստանի համար մենք միայն մեկ առաջարկ ունենք՝ մի մոռացեք Իզմիրը», – ասել է Էրդողանը` հիշեցնելով, որ հունա-թուրքական պատերազմն ավարտվել է 1922 թվականին` Էգեյան ծովի ափին գտնվող Հունաստանի վերջին հենակետի` Իզմիր քաղաքի գրավմամբ և թուրքական տարածքից հունական զորքերի արտաքսմամբ: Թուրքիայի և Հունաստանի` ՆԱՏՕ-ի երկու հարևանների և դաշնակիցների հարաբերությունները կտրուկ սրվել են  օգոստոսի 23-ից: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից Հունաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Էգեյան ծովի երկնքում 158 անգամ հետապնդել են թուրքական կործանիչներին և 256 անգամ խախտել Թուրքիայի օդային տարածքը։ Թուրքիան արդեն հայտարարել է, որ մտադիր է ՆԱՏՕ-ի մակարդակով բարձրացնել Հունաստանի կողմից իր ռազմական ինքնաթիռների հալածանքների և ամբողջ Անկարայի նկատմամբ լարվածության քաղաքականության հարցը։
18:29 - 03 սեպտեմբերի, 2022
Էրդողանը մեղադրանքներ է հնչեցրել ՄԻԵԴ-ի հասցեին՝ այն անվանելով քաղաքական դրդապատճառներով որոշումներ կայացնող մարմին
 |factor.am|

Էրդողանը մեղադրանքներ է հնչեցրել ՄԻԵԴ-ի հասցեին՝ այն անվանելով քաղաքական դրդապատճառներով որոշումներ կայացնող մարմին |factor.am|

factor.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի Գերագույն դատարանում ելույթ ունենալիս քննադատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին (ՄԻԵԴ), գրում է «Անադոլու» գործակալությունը։ Էրդողանը, մասնավորապես, ՄԻԵԴ-ն անվանել է քաղաքական դրդապատճառներով որոշումներ կայացնող մարմին, որը, իբր,  «հեռու է արդարադատության սկզբունքներից»։ «Երբ խոսքը Թուրքիայի մասին է, կայացվում են քաղաքականապես մոտիվացված վճիռներ, իսկ երբ քննարկվում են Գերմանիայի կամ Ֆրանսիայի դիմումները, ապա կայացվում են բոլորովին այլ ձևի որոշումներ»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Բացի այդ, նա նշել է, որ Թուրքիայի ներկա Սահմանադրությունը, որն ընդունվել է 1982 թվականին, չի համապատասխանում ժամանակակից մարտահրավերներին և պետք է մի շարք փոփոխությունների ենթարկել։Ավելի մանրամասն՝ factor.am-ում։ 
20:17 - 01 սեպտեմբերի, 2022
Էրդողանը Հունաստանին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու ծրագրերի իրականացման մեջ

 |factor.am|

Էրդողանը Հունաստանին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու ծրագրերի իրականացման մեջ |factor.am|

factor.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Էգեյան ծովում թուրքական ռազմաօդային ուժերի դեմ Հունաստանի գործողությունները «տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման ծրագրի մաս են կազմում»։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։ Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Հունաստանը C-300 ՀՕՊ համակարգեր է օգտագործել  թուրքական F-16-երին ուղեկցելու և դրանք կալանելու համար։ Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին, երբ թուրքական ինքնաթիռները գտնվել են Հռոդոսից արևմուտք։ Հունաստանի ՊՆ-ն կտրականապես հերքել է թուրքական կողմի պնդումները։ «Մենք շատ լավ գիտակցում ենք իրական պատճառները, որոնք կանգնած են Արևելյան Միջերկրականում Թուրքիայի իրավունքների ոտնահարման փորձերի հետևում։ Մենք նաև տեղյակ ենք ուժերի ու շրջանակների նպատակներից, որոնք այսօր անվճար զինում են Թուրքիային սահմանակից ահաբեկիչներին՝ չնայած ժամանակին հրաժարվել են Անկարային գումարի դիմաց զենք տրամադրել»,- ասել է Էրդողանը։ Նա նաև սադրանք է անվանել, իբր, Հունաստանի գործողությունները Թուրքիայի ռազմաօդային ուժերի նկատմամբ Էգեյան ծովում և նշել, որ այն տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման ծրագրի մի մասն է։  
17:37 - 01 սեպտեմբերի, 2022
«Թուրքիան չի ճանաչում Ղրիմի բռնազավթումը»․ Էրդողան
 |azatutyun.am|

«Թուրքիան չի ճանաչում Ղրիմի բռնազավթումը»․ Էրդողան |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր ելույթ ունենալով առցանց անցկացված «Ղրիմի պլատֆորմ» համաժողովում, հիշեցրել է, որ Անկարան չի ճանաչել Ղրիմի բռնազավթումը, որի մասին բաց հայտարարել է առաջին օրվանից։ «Ղրիմի հարցով մեր երկրի դիրքորոշումը հիմնված է ոչ միայն օրենքի տառի վրա, այլև արտացոլում է Անկարայի սկզբունքային բարոյական դիրքորոշումը։ Ղրիմի վերադարձը Ուկրաինային միջազգային իրավունքի պահանջ է։ Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և քաղաքական միասնության պահպանումը կարևոր է ոչ միայն տարածաշրջանի, այլև գլոբալ անվտանգության և կայունության համար»,- հայտարարել է Էրդողանը։ «Ղրիմի պլատֆորմ» առցանց համաժողովին մասնակցել են նաև Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը, Բրիտանիայի վարչապետը, Վրաստանի նախագահը։  
09:29 - 24 օգոստոսի, 2022
Էրդողանը Զելենսկիին առաջարկել է Պուտինի հետ հանդիպում կազմակերպել 
 |factor.am|

Էրդողանը Զելենսկիին առաջարկել է Պուտինի հետ հանդիպում կազմակերպել |factor.am|

factor.am: Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Լվովում կայացած բանակցությունների ընթացքում Վլադիմիր Զելենսկիին առաջարկել է Թուրքիայում հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։ Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ հանդիպման հիմնական թեման եղել է հակամարտությունը, որը շարունակվում է փետրվարից։ «Մենք պարոն Զելենսկիի հետ քննարկել ենք մեր երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները: Ես կրկնեցի, որ մեր համերաշխությունը և աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը կշարունակվի: Ինչպես ես ասել եմ պարոն Պուտինին Սոչի կատարած այցի ժամանակ՝ պարոն Զելենսկիին հիշեցրի, որ մենք կարող ենք կազմակերպել նրանց հանդիպումը»,- նշել է Էրդողանը: Նրա խոսքով՝ եռակողմ հանդիպման ընթացքում (Էրդողան, Զելենսկի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ) քննարկվել են քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել ուկրաինական հացահատիկի արտահանումը դյուրացնելու համար։ 
16:30 - 19 օգոստոսի, 2022
«Զապորոժիեին հասցվող ցանկացած հնարավոր վնաս ինքնասպանություն է»․ ինչ են քննարկել ՄԱԿ-ի, Թուրքիայի ու Ուկրաինայի առաջնորդները

«Զապորոժիեին հասցվող ցանկացած հնարավոր վնաս ինքնասպանություն է»․ ինչ են քննարկել ՄԱԿ-ի, Թուրքիայի ու Ուկրաինայի առաջնորդները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ «խիստ անհանգստացած է» Ուկրաինայի հարավում գտնվող Զապորոժիե ատոմակայանի մոտ տեղի ունեցած մարտերի կապակցությամբ: Այս մասին նա ասել է Լվովում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է BBC-ն։ «Զապորոժիեին հասցվող ցանկացած հնարավոր վնաս ինքնասպանություն է»,- նախազգուշացրել է Գուտերեշը: Սա նրա ու Զելենսկու առաջին հանդիպումն էր ապրիլյան հանդիպումից ի վեր, երբ այցի ընթացքում հրթիռակոծվել էր Կիևը։ Էրդողանը լրագրողների հետ զրույցում վերահաստատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մտահոգությունները՝ ասելով, որ անհանգստացած է ատոմակայանում «հերթական չեռնոբիլյան» աղետի վտանգի առնչությամբ: Նշենք, որ վերջին շաբաթների ընթացքում ԱԷԿ-ի շրջակայքը, որը Ռուսաստանը գրավել էր մարտ ամսին, ենթարկվել է ծանր հրետակոծության․ Կիևը և Մոսկվան միմյանց են մեղադրում հարձակումների համար: Եռակողմ հանդիպումից առաջ Զելենսկին քննադատել է ռուսական «կանխամտածված» հարձակումները էլեկտրակայանի վրա։ Մոսկվան մեղադրվում է օբյեկտը ռազմական բազայի վերածելու մեջ․ երեք առաջնորդներն էլ ռուսական կողմին կոչ են արել հնարավորինս շուտ ապառազմականացնելու գոտին: Reuters-ի փոխանցմամբ հանդիպման ընթացքում կողմերը նաև քննարկել են պատերազմին վերջ տալու ուղիները։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ասել է, որ ինքը, Գուտերեշը և Զելենսկին քննարկել են, թե ինչպես կարող են օգտագործել վերջին դրական մթնոլորտը Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու համար, որոնք տեղի են ունեցել մարտին Ստամբուլում։ Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ Ռուսաստանն ու Ուկրաինան հուլիսին համաձայնություն են ձեռք բերել, որով ՌԴ-ն վերացրել է ուկրաինական հացահատիկի արգելափակումը․ արտահանումը վերսկսվել է օգոստոսի սկզբին: «Անձամբ ես շարունակում եմ հավատալ, որ պատերազմն ի վերջո կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ։ Զելենսկին և Գուտերեշն էլ այս հարցում համակարծիք են»,- ասել է Էրդողանը։ Ռուսական կողմից հանդիպման վերբերյալ արձագանք դեռևս չկա։
10:45 - 19 օգոստոսի, 2022
Թուրքիայում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպում. քննարկվել են ԼՂ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունները
 |tert.am|

Թուրքիայում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպում. քննարկվել են ԼՂ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունները |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որը ժամանել է Քոնիա՝ մասնակցելու Իսլամական համերաշխության 5-րդ խաղերի բացման արարողությանը։Հանդիպումն անցկացվել է մամուլի համար փակ դռների հետևում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:Զրույցի ընթացքում ընդգծվել է բոլոր ոլորտներում Անկարայի և Բաքվի միջև բարեկամական, եղբայրական և դաշնակցային կապերի հաջող զարգացումը։ Էրդողանը հերթական անգամ հայտնել է Թուրքիայի կողմից աջակցության մասին՝ կապված Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ: Ալիևը շնորհակալություն է հայտնել աջակցության  համար։Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանում հետպատերազմյան շրջանի վերաբերյալ, քննարկվել են նաև տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և ռազմական ոլորտներում համագործակցության հարցեր։
09:57 - 10 օգոստոսի, 2022
Էրդողանը Պուտինին ու Զելենսկիին երկխոսելու նպատակով կրկին հրավիրել է Թուրքիա

 |armenpress.am|

Էրդողանը Պուտինին ու Զելենսկիին երկխոսելու նպատակով կրկին հրավիրել է Թուրքիա |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը նրան կրկին առաջարկել է Թուրքիայում հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Այս մասին հայտնում է TRT Haber-ը: «Ի սկզբանե ասել եմ, որ Ուկրաինայի պատերազմից շահող կողմ չի լինելու: Չնայած տեղում առկա դժվարություններին, ես նաև վստահորեն հավատում եմ, որ ճգնաժամը կարգավորվելու է բանակցությունների սեղանի շուրջ: Եվս մեկ անգամ հիշեցրի Պուտինին, որ մենք կարող ենք ընդունել նրա ու Զելենսկիի հանդիպումը»,- օդանավում լրագրողների հետ զրույցում հայտնել է Էրդողանը: Նա տեղեկացրել է, որ շարունակելու են զարգացնել երկխոսությունը Ռուսաստանի հետ բոլոր ոլորտներում՝ «հանուն տարածաշրջանային ու գլոբալ խաղաղության»:
15:07 - 06 օգոստոսի, 2022
Պուտինն ու Էրդողանը տարածաշրջանային կայունության հարցում ընդգծել են ռուս- թուրքական անկեղծ ու վստահելի հարաբերությունների կարևորությունը

 |armenpress.am|

Պուտինն ու Էրդողանը տարածաշրջանային կայունության հարցում ընդգծել են ռուս- թուրքական անկեղծ ու վստահելի հարաբերությունների կարևորությունը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում օգոստոսի 5-ին կայացած հանդիպմանը վերահաստատել են ընդհանուր կամքը՝ շարունակելու զարգացնել ռուս-թուրքական հարաբերությունները՝ հիմնված հարգանքի, փոխադարձ շահերի ճանաչման վրա, համաձայն ստանձնած միջազգային պարտավորությունների և ի հեճուկս առկա տարածաշրջանային ու համաշխարհային մարտահրավերների: Այս մասին ասվում է երկու երկրի ղեկավարների հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ: Մասնավորապես նշվում է, որ նրանք համաձայնության են եկել ընդլայնելու երկկողմ առևտրի ծավալները, տնտեսության և էներգետիկայի ոլորտներում ընդառաջել հակառակ կողմի ակնկալիքներին, հստակ քայլեր ձեռնարկել համագործակցությունը մեծացնելու այն հարցերի շուրջ, որոնք երկար ժամանակ եղել են երկու երկրների օրակարգում՝ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը, առևտուրը, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, ֆինանսները, զբոսաշրջությունը և շինարարությունը: «Տարածաշրջանային հարցերի վերաբերյալ ղեկավարներն ընդգծել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև անկեղծ և վստահելի հարաբերությունների կարևորությունը՝ հասնելու տարածաշրջանային և միջազգային կայունության»,- ասվում է հայտարարության մեջ։ Մասնավորապես, երկու երկրներն ընդգծել են երկկողմ կառուցողական հարաբերությունների կարևոր դերը ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի անվտանգ արտահանման նախաձեռնության հարցում։ «Ընդգծվել է Ստամբուլի փաթեթային գործարքի ամբողջական իրականացումն ապահովելու անհրաժեշտությունը՝ դրա ոգուն և տառին համաձայն, ներառյալ ռուսական հացահատիկի, պարարտանյութերի և դրանց արտադրության համար հումքի անխոչընդոտ արտահանումը»,- նշվում է հայտարարության մեջ։ Քննարկված հարցերի շրջանակում են եղել նաև վերջին իրադարձությունները Սիրիայում:  Կողմերը կարևորել են առաջընթացը քաղաքական գործըթնացում, ընդգծվել է Սիրիայի քաղաքական միասնության ու տարածքային ամբողջականության կարևորությունը: Անդրադարձ է կատարվել նաև իրադրությանը Լիբիայում: «Երկրների ղեկավարները պայմանավորվել են Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Թուրքիայում»,- ասվում է հայտարարության եզրափակիչ հատվածում։
10:10 - 06 օգոստոսի, 2022
«Նոր էջ՝ երկկողմ հարաբերություններում»․ Սոչիում մեկնարկել են Պուտին-Էրդողան բանակցությունները
 |tert.am|

«Նոր էջ՝ երկկողմ հարաբերություններում»․ Սոչիում մեկնարկել են Պուտին-Էրդողան բանակցությունները |tert.am|

tert.am: Սոչիում մեկնարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի բանակցությունները, որը թուրք առաջնորդի խոսքով, կարող է «նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում»։ Պուտինն ընդգծել է «Թուրքական հոսք» նախաձեռնության կարևորության մասին։ Հանդիպման սկզբում երկու երկրների առաջնորդները քննարկել են ուկրաինական ցորենի արտահանման, «Թուրքական հոսք» նախագծի, Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանի կառուցմանն առնչվող հարցեր Կողմերը քննարկել են նաև Սիրիայում տիրող իրավիճակին ու երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ «Թուրքիան ու Ռուսաստանը մեծ ներդրում են ունեցել իրադրության կարգավորման գործում»,-խոսելով Սիրիայի մասին՝ ասել է Վլադիմիր Պուտինը։ Ավելի մանրամասն՝ tert.am-ում։ 
18:52 - 05 օգոստոսի, 2022
Հայաստանի առաջ «կբացենք մեր դռները», երբ լուծում ստանա Ադրբեջանի հարցը․ Էրդողան
 |civilnet.am|

Հայաստանի առաջ «կբացենք մեր դռները», երբ լուծում ստանա Ադրբեջանի հարցը․ Էրդողան |civilnet.am|

civilnet.am: «Ի սկզբանե Հայաստանի հետ հարաբերություններում մեր կարմիր գիծը Ադրբեջանն էր: «Մենք կբացենք մեր դռները» այն բանից հետո, երբ լուծում ստանա Ադրբեջանի հարցը»։ Այս մասին հուլիսի 25-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է TRT հեռուստաընկերությունը։ Անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցին, Թուրքիայի նախագահը նշել է․ «Ուրախ եմ, որ Փաշինյանն էլ տարածաշրջանում խաղաղության և համագործակցության շուրջ համանման տեսակետներ է հայտնում, և այժմ սպասում ենք առարկայական քայլերի»: Էրդողանը վստահեցրել է, որ թուրքական կողմը Հայաստանի հետ հարաբերությունների հարցում հաստատակամ է և գործընթացին լուրջ է վերաբերվում: Նա նշել է, որ ներկայում Թուրքիայում շուրջ 100 000 հայ է ապրում։ Ավելի վաղ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը Ադրբեջանի հետ համաձայնեցնելու մասին խոսել էր նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Մասնավորապես, նա հայտարարել էր՝ «Հայաստանի հետ երկկողմ ձևաչափով գործընթաց ենք սկսել, սակայն պետք չէ մոռանալ, որ այն իրականում եռակողմ է»։
11:32 - 26 հուլիսի, 2022