Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ, դերասան, ռեժիսոր, հասարակական և քաղաքական գործիչ։

2021 թ․ դեկտեմբերի 15-ին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեց։ Դեկտեմբերի 22-ին Հայկ Մարությանը հեռացվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից․ քաղաքապետարանում տեղի ունեցած փակ քվեարկության արդյունքում Երևանի նոր քաղաքապետ ընտրվեց Հրաչյա Սարգսյանը։

Ծնվել է 1976թ․ դեկտեմբերի 18-ին։ 

1996 - 2002 թվականներին աշխատել է «Շարմ» ընկերությունում՝ որպես սցենարիստ, ռեժիսոր, դերասան։ 2002 թվականին ընկերների հետ համատեղ հիմնել է «Կարգին ստուդիա» ընկերությունը, որտեղ և աշխատել է որպես դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ 2012 թվականից հանդիսացել է «Շանթ» հեռուստաընկերության «Կանխիկ հումոր» հեռուստանախագծի ժյուրիի անդամ։ 2018 թվականի սեպտեմբերին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրվել է որպես Երևանի քաղաքապետի թեկնածու։

Երևանը մոտ ժամանակներս հանրային սքեյթ-պարկ կունենա. քաղաքապետը նվիրատուի հետ պայմանագիր է կնքել

Երևանը մոտ ժամանակներս հանրային սքեյթ-պարկ կունենա. քաղաքապետը նվիրատուի հետ պայմանագիր է կնքել

Երևանն արդեն այս տարվա կեսերին ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա: Քաղաքապետ Հայկ Մարությանը պայմանագիր է կնքել նվիրատուի՝ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի հետ: «Եկանք շատ հիանալի մի որոշման, որ դա պետք է լինի նախագիծ, որն ամենաառաջինը կուրախացնի մեր երիտասարդությանը, և ծնվեց այդ միտքը, որ սա պետք է լինի սքեյթ-պարկ: Երևան քաղաքում շատ սպասված, պահանջված նախագիծ է: Ցավոք սրտի, չունենք սքեյթ-պարկ, և մեր երիտասարդներն այսօր տարբեր վայրեր են իրենց համար գտնում, որտեղ կարող են ամեն ինչով զբաղվել: Սա ոչ միայն մարզաձև է, սա նոր մշակույթ է, սա ժամանցի վայր է, որտեղ երիտասարդությունը և՛ սպորտով կզբաղվի, և՛ ժամանակ կանցկացնի: Սա շատ կարևոր է  քաղաքի համար և սա սկիզբն է այս մշակույթի և այս տիպի օջախների», - նշել է քաղաքապետ Հայկ Մարությանը:«Երբ մենք տեսնում ենք, որ մեր երկրից մեզ ձայն են տալիս, փորձում են մի բանով մեզ հետ կապված լինեն և օգտակար լինենք իրար, դա մեզ ուժ է տալիս ու եռանդ: Դրա համար, երբ հնարավորություն ունենք, միշտ պետք է կապը պահպանենք, ինչ ձևով՝ տարբերություն չկա», - նշել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը:Ըստ պայմանագրի՝ Օղակաձև այգու վեցերորդ հատվածի Երվանդ Քոչարի փողոց հ.6 և հ 6/1 հասցեներում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի հարևանությամբ, 5044 քառակուսի մետր հանրային տարածքում մոտակա ամիսներին կկառուցվի սքեյթ խաղահրապարակ: Աշխատանքները կիրագործվեն երկու փուլով: Առաջին փուլով՝ մինչև հունիսի 30-ը, խաղահրապարակի հարավային հատվածի ռելիեֆային լանջը կձևավորվի որպես ամֆիթատրոն՝ ուղղված դեպի խաղահրապարակ: Տարածքում նախատեսված է ունենալ բուժկետ, սքեյթի վարձակալման կետ, կտեղակայվեն ոճային հովհարներ՝ արևային պանելների օգտագործմամբ, կբարեկարգվեն կառուցապատումից ազատ կանաչ գոտիները՝ համալրելով դրանք յուրօրինակ լանդշաֆտային դիզայնով, կիրականացվի ընդհանուր տարածքի պարագծային լուսավորություն՝ LED համակարգի օգտագործմամբ։Երկրորդ փուլով՝ մինչև այս տարվա օգոստոսի 30-ը, կբարեկարգվի տարածքի արևելյան հատվածի առկա կանաչ գոտին (մոտ 1845,0 քմ) ՝ հարստացվելով յուրօրինակ լանդշաֆտային ու բուսական դիզայնով և դիտահարթակներով: Առանձին նախագծով այգին կկահավորվի հասարակական սանհանգույցով:
15:20 - 29 փետրվարի, 2020
Հայկ Մարությանն այսօր ներկայացրել է Նոր Նորք եւ Աջափնյակ վարչական շրջանների նոր ղեկավարներին

Հայկ Մարությանն այսօր ներկայացրել է Նոր Նորք եւ Աջափնյակ վարչական շրջանների նոր ղեկավարներին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ներկայացրել է Նոր Նորք և Աջափնյակ վարչական շրջանների նոր ղեկավարներին: Նոր Նորքի նոր ղեկավարը Հովհաննես Մանուկյանն է, որը մինչև այժմ զբաղեցնում էր Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը: Վարչական շրջանի աշխատակազմի հետ հանդիպմանը Հայկ Մարությանը նշել է, որ մայրաքաղաքի ամենաշատ բազմաբնակարան շենքերն ունեցող շրջաններից մեկում հատկապես արդիական են վերելակային տնտեսության, մուտքերի և տանիքների վերանորոգման, ինչպես նաև կանաչապատման խնդիրները: Քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ վարչական շրջանի նոր ղեկավարը կկարողանա հաջողությամբ կառավարել այս մարտահրավերները՝ համակարգային լուծումներ տալով: Քաղաքապետը նշել է նաև, որ առանցքային կարևորություն ունի համատիրությունների աշխատանքի արդյունավետության խնդիրը: Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: «Ցավոք սրտի, համատիրությունները դժվար է կայացած համակարգ համարել և դրա պատճառներից մեկը, թերևս, եղել է այն, որ տասնյակ տարիներ շարունակ դրանք օգտագործվել են այլ նպատակներով՝ ներգրավել են ընտրությունների մեջ և այլն: Հիմա ժամանակն է վերանայել ամբողջ համակարգը: Ակնկալում եմ բոլոր վարչական շրջանների ղեկավարներից, թե ինչ պատկերացումներ ունեն այս առումով», - ասել է Հայկ Մարությանը։ Նա նաև ընդգծել է, որ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը պետք է բնակչության շրջանում լայն իրազեկման աշխատանքներ տանեն աղբի տեսակավորման գործընթացի վերաբերյալ, որը մեկնարկում է այս տարվանից:   Այնուհետև Հայկ Մարությանը մեկնել է Աջափնյակ, որտեղ ներկայացրել է վարչական շրջանի նոր ղեկավար Թելման Թադևոսյանին: Մատնանշելով շրջանի հիմնական խնդիրները՝ քաղաքապետը այստեղ ևս կարևորել է բնակչության իրավունքների և պարտականությունների իրազեկման խնդիրը: Քաղաքապետն անդրադարձել է նաև հատկապես Աջափնյակում արդիական վթարային շենքերի խնդրին: «Աջափնյակը վատ իմաստով հայտնի է չորրորդ կարգի վթարային շենքերով։ Հասկանալի է, որ բազմաբնակարան շենքերը բնակիչների բաժնային սեփականությունն են, և եթե օրենքի տառին հետևենք, ապա դրանց վիճակի, չորրորդ կարգի վթարային շենքերի դեպքում՝ վերաբնակեցման համար քաղաքային իշխանությունը պատասխանատվություն չի կրում: Կարող ենք ասել մարդկանց՝ ձեր գույքն է՝ դուք էլ տնօրինեք։ Բայց մենք, որպես կամավոր լիազորություն, վերցնում ենք այդ խնդրի մի մասը մեզ վրա. արդեն հողակտոր կա, որի վրա աշխատում ենք, ուզում ենք մեր ուժերով շենք կառուցել, Արզումանյան փողոցի վթարային շենքերից մարդկանց տեղափոխենք նորակառույց բնակարաններ և այդպես, շղթայական ռեակցիայով, շարունակենք մնացած շենքերի վերաբնակեցումը: Սա լավ մոդել կլինի այլ վարչական շրջանների համար։ Եվ այս առումով Աջափնյակը պիոները կլինի», - ասել է քաղաքապետը։ Հայկ Մարությանն անդրադարձել է նաև Աջափնյակում շահագործվող հանքերի խնդրին՝ նշելով, որ քաղաքային իշխանությունը ձգտում է հնարավորինս սահմանափակել մայրաքաղաքի տարածքում այս կարգի գործունեությունը և վերջերս մերժվել է նոր հանքի շահագործման հայտը: Ինչ վերաբերում է ապօրինի շինարարության խնդրին, ապա, քաղաքապետի խոսքով, պետք է բոլոր օրինական մեթոդներով պայքարել այդ երևույթի դեմ՝ խստիվ պատասխանատվության ենթարկելով այն մարդկանց, որոնք դժվարությամբ են ընկալում ներկա իրողությունները:
21:48 - 19 փետրվարի, 2020
Մուկուչյանը՝ Մարությանի առաջարկի մասին. առաջիկա հանրաքվեի ժամանակ մայրաքաղաքին վերաբերող հարց հնարավոր չի լինի դնել |armtimes.com|

Մուկուչյանը՝ Մարությանի առաջարկի մասին. առաջիկա հանրաքվեի ժամանակ մայրաքաղաքին վերաբերող հարց հնարավոր չի լինի դնել |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ավագանու վերջին նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ զրուցել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ, որ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի ժամանակ նաեւ մայրաքաղաքին վերաբերող հարց դրվի հանրաքվեի: Մարությանը նաեւ հայտնել էր, որ Մուկուչյանն ասել է, թե որոշակի բարդություններ կան: «Այնուամենայնիվ, հարցը դեռ իր հետ քննարկման փուլում է, օգտագործենք այդ հնարավորությունը, որպեսզի հավելյալ ծախս չարվի»,- ասել էր քաղաքապետը: Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար ծախսվելու է մոտ 2.5 մլրդ դրամ: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ պետք է հաշվի առնվեն շատ կարեւոր տեխնիկական հարցեր, ուստիեւ հնարավոր չի լինի մայրաքաղաքին վերաբերող հարց դնել հանրաքվեի: «Ընտրական գործընթացներում, այդ թվում՝ հանրաքվեի ժամանակ, ընտրողներին գրանցում են տեխնիկական սարքավորումներով: Դրանցում նախապես ներբեռնվում է ընտրողների ցուցակը: Համապետական հանրաքվեի ընտրողների ցուցակն ու տեղական ինքնակառավարման մարմնի ընտրողների ցուցակները տարբեր են: Բացի այդ՝ կան ընտրողներ, որոնք համապետական հանրաքվեի ժամանակ չեն կարող քվեարկել, բայց կարող են քվեարկել, օրինակ, տեղական հանրաքվեի ժամանակ: Այս դեպքում խոսքը ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց է վերաբերում, ինչպես նաեւ օտարերկրյա քաղաքացիներին»,- պարզաբանեց Մուկուչյանը: Հետեւաբար, ըստ նրա, նույն տեխնիկական սարքավորմամբ այդ գրանցման իրականացումն ուղղակիորեն անհնար կլինի, որովհետեւ պետք է լինեն երկու տարբեր ցուցակներ: Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:22 - 14 փետրվարի, 2020
Մարությանը հերքում է իր կնոջ մասնակցությունը քաղաքապետարանում նշանակումներ անելու լուրերը |armenpress.am|

Մարությանը հերքում է իր կնոջ մասնակցությունը քաղաքապետարանում նշանակումներ անելու լուրերը |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձավ վերջերս մամուլում տարածված հրապարակմանն այն մասին, թե իր կինը միջամտում է քաղաքապետարանում նշանակումների հարցին: Այս մասին Մարությանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: «Հայաստանի Հանրապետությունում ոչ ոք և՛ օրենքով, և՛ դե ֆակտո չի կարող խառնվել Երևանի քաղաքապետարանի նշանակումների հարցին: Բնականաբար, այդ անձանց թվում բոլորն են: Ե՛վ իմ կինը, և՛ իմ ընկերները հենց առաջին օրվանից օգնում են, որ մենք կարողանանք մեր խոստումներն իրականացնել: Կինս և իր ընկերները, օգնել են մեզ, զրոյից ծրագիր են գրել, որպեսզի 5.3 մլն եվրո դրամաշնորհ լինի Երևան քաղաքի համար: Այդ ամենը կապ չունի քաղաքապետարանի և կառավարության հետ, իրենք այդ ծրագիրն իմ խնդրանքով գրել են, ներկայացվել է քաղաքապետարան, մենք դիմել ենք և մեծ մրցույթում, որտեղ մասնակցել են  բազմաթիվ քաղաքներ՝ հաղթել ենք: Խոսքը վտանգավոր թափոնների ծրագրի մասին է»,- հայտնեց քաղաքապետը:
19:33 - 11 փետրվարի, 2020
Վերահսկողական գործառույթները շատ կարևոր են բոլորի համար. քաղաքապետը` Շենգավիթի ղեկավարի մասնակցությամբ միջադեպի մասին
 |news.am|

Վերահսկողական գործառույթները շատ կարևոր են բոլորի համար. քաղաքապետը` Շենգավիթի ղեկավարի մասնակցությամբ միջադեպի մասին |news.am|

news.am: Քաղաքային իշխանությունները մշտապես վերահսկողություն են իրականացնում ՊՈԱԿ-ներում եւ իրենց ենթակա այլ կազմակերպություններում: Այս մասին, այսօր` փետրվարի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը` մեկնաբանելով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը: «Վերահսկողությունը մեկ հիմնական նպատակ է հետապնդում` մանկական հաստատություններն ապահովել առավել որակյալ սննդով»,- նշեց նա` հավելելով, որ միջադեպի մանրամասներին ծանոթ չէ: Հիշեցնենք, որ օրերս մամուլում սկանդալային տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը իր մոտ է կանչել մանկապարտեզների տնօրեններին սննդի մատյաններով, ապա զանգահարել է Ոստիկանություն:
17:57 - 11 փետրվարի, 2020
Այս ամիս պատրաստվում ենք 100 ավտոբուսի մրցույթ հայտարարել. հուսով ենք՝ ավտոբուսներն աշնանը կլինեն Երևանում. Հայկ Մարության |tert.am|

Այս ամիս պատրաստվում ենք 100 ավտոբուսի մրցույթ հայտարարել. հուսով ենք՝ ավտոբուսներն աշնանը կլինեն Երևանում. Հայկ Մարության |tert.am|

tert.am: Մենք պատրաստվում ենք փետրվարին 100 միավոր ավտոբուսի մրցույթը հայտարարել: Հուսով ենք, որ ավտոբուսներն աշնանը կլինեն Երևանում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Հուսով եմ, որ տենդերի տեխնիկական բնութագիրը պատրաստող թիմը կհասցնի պատշաճ կերպով ներկայացնել այն և մրցույթը կկայանա: Աշխատում ենք նաև կառավարության հետ, որպեսզի այդ միջոցները կառավարությունը տրամադրի, այսինքն՝ թույլ տա, որպեսզի այդ վարկային միջոցները գան»,- նշեց քաղաքապետը: Հայկ Մարությանը հույս հայտնեց, որ մինչև աշուն 100 ավտոբուսներն արդեն կլինեն Երևանում. «Այստեղ հարց է, թե հաղթող ընկերությունը կկարողանա հասցնել, որովհետև շատ ընկերություններ դանդաղ են ավտոբուս արտադրում, անգամ շատ անվանի ընկերություններ, չեն կարող այդպիսի մեծ քանակություն միանգամից արտադրել»,- ասաց նա: Անդրադառնալով այս օրերին իրականացված ճանապարհների ձնամաքրման աշխատանքներին՝ Հայկ Մարությանը նշեց, որ փողոցների երթևեկելի մասի աշխատանքներից գոհ է, սակայն քաղաքապետին չի գոհացրել մայթերի մաքրությունը: «Դրա բնական պատճառներն էլ կան: Մեր համայնքային կազմակերպությունը նոր է ստեղծվել, և չենք հասցրել համալրել տեխնիկան, որպեսզի նաև պատշաճ կերպով մաքրենք մայթերը: Երբ  ասում եմ՝ դժգոհ եմ, չի նշանակում, որ աշխատանք չի կատարվել: Բավականին մեծ աշխատանք է կատարվել և շատ մայթեր մշակվել են աղ ու ավազով, շատ մայթեր մաքրվել են, բայց, այնուամենայնիվ, հզորությունները չեն բավարարում, որովհետև չկա տեխնիկա»,- ասաց Հայկ Մարությանը: Երևանի քաղաքապետը հայտնեց, որ հաջորդ տարի արդեն խնդիրը լուծված կլինի, քանի որ այս տարվա ընթացքում քաղաքապետարանը նախատեսում է համապատասխան տեխնիկան գնել: Մամուլն օրերս գրել էր, որ Հայկ Մարությանի կինը «խառնվում է» քաղաքապետարանի գործերին, նույնիսկ պաշտոնյաներ ընտրում: Այս հրապարակումների վերաբերյալ քաղաքապետը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որևէ մեկը չի կարող միջամտել նշանակումների հարցին, բայց նաև հայտնեց, որ իր կինը և ընկերները օգնում են Երևանի տարբեր խնդիրներ լուծելու հարցում: «Ոչ ոք Հայաստանում և՛ օրենքով, և՛ դե ֆակտո չի կարող խառնվել Երևանի քաղաքապետարանի նշանակումների հարցին: Դրա մեջ մտնում են բոլորը: Բայց, թե՛ իմ կինը, թե՛ իմ ընկերները հենց առաջին օրվանից օգնում են, որ մենք կարողանանք մեր խոստումներն իրականացնել: Օրինակ՝ իմ կինը և իր մի խումբ ընկերներ, օգնել են մեզ, զրոյից ծրագիր են գրել, որպեսզի 5.3 մլն եվրո դրամաշնորհ լինի Երևան քաղաքին: Իրենք այդ ծրագիրն իմ խնդրանքով գրել են, մենք դիմել ենք և մեծ մրցույթում հաղթել ենք: Խոսքը վտանգավոր թափոնների ծրագրի մասին է»,- հայտնեց քաղաքապետը:
15:42 - 11 փետրվարի, 2020
Երեւանի քաղաքապետը պնդում է մունիցիպալ ոստիկանություն ստեղծելու մասին |news.am|

Երեւանի քաղաքապետը պնդում է մունիցիպալ ոստիկանություն ստեղծելու մասին |news.am|

news.am:  Բազմիցս խոսել եմ մունիցիպալ ոստիկանություն ստեղծելու կարեւորության մասին եւ խմբակցություններին կոչ եմ անում Ազգային ժողովում այս հարցի լոբբինգ անել: Այս մասին փետրվարի 11-ին Երեւանի ավագանու նիստում ծառայողական կայանտեղիների շահագործման երկարաձգման հարցի քննարկմանն ժամանակ ասաց մայրաքաղաքի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նրա խոսքով՝ քաղաքապետարանը օրենսդրական լիազորություններ չունի ավտոմեքենաների թվի դիմաց ավելի շատ փող վերցնել, որոնք գերազանցում են հայտերի նախնական նորման: «Օրենքի առկայության դեպքում քաղաքային իշխանությունները ներգործելու մեխանիզմներ կունենան, ինչը նշանակում է, որ պատասխանատվությունը եւս կկրի քաղաքապետարանը: Իսկ ես կայանատեղիներով զբաղվում եմ այնքանով, որքանով թույլ են տալիս իմ լիազորությունները»,- հավելեց նա: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության  ղեկավար Միքայել Մանրիկյանը նշեց՝ չնայած այն հանգամանքին, որ կայանատեղիներում խախտումները շարունակվում են, քաղաքային իշխանություններն, այդուհանդերձ, չեն դադարում դրանց շահագործման երկարաձգման մասին նախագծեր ներկայացնել: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը տարակուսանք հայտնեց, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում չի կարողանում ներգործել այս խնդրի վրա՝ հաշվի առնելով, որ Երեւանում կայանատեղիների ոլորտում գործունեությունը կրում է ակնհայտ քրեածին բնույթ: Չնայած Երեւանի ավագանու մի քանի անդամներ, այդ թվում իշխող դաշինքից, դեմ հանդես եկան, նախագիծը հավանություն ստացավ:
15:15 - 11 փետրվարի, 2020
Երևանի փոխքաղաքապետը հանդիպել է Բաբաջանյան փողոց-Աշտարակ նոր ճանապարհի իրացման գոտու բնակիչների հետ

Երևանի փոխքաղաքապետը հանդիպել է Բաբաջանյան փողոց-Աշտարակ նոր ճանապարհի իրացման գոտու բնակիչների հետ

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Բաբաջանյան փողոց-Աշտարակ նոր ճանապարհի իրացման գոտու բնակիչների խմբի հետ, որը դժգոհություն հայտնել է ճանապարհաշինական ծրագրի այդ հատվածի վերաբերյալ։ Հրաչյա Սարգսյանը հայտնել է, որ մշակվել են լավագույն լուծումները, որոնք հնարավոր էր տալ ծրագրի շրջանակում։ Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Մայրաքաղաքի արևմտյան օղակաձև ճանապարհի մի հատվածը հանդիսացող Բաբաջանյան փողոցի հարակից շենքերի բնակիչներն իրենց անհանգստությունն են հայտնում դեռևս 2017թ-ից կառուցվող ճանապարհի հատվածի վերաբերյալ: Հիմնական խնդիրը բակային տարածքներ մեքենաների ելումուտի, ինչպես նաև հետիոտնի անցուդարձի հարմարավետության ու անվտանգության ապահովումն է: Նշենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը դեռևս նախորդ տարի հանդիպեցին բնակիչների հետ և որոշում կայացվեց դիտարկել նախագծային փոփոխության հնարավորությունը: Ի վերջո, քաղաքապետարանը, հաշվի առնելով քաղաքացիների դիտարկումները, նախագծում մի շարք փոփոխություններ արեց: Այնուհանդերձ, բնակիչների մի մասը շարունակում է դժգոհություն հայտնել ճանապարհաշինական ծրագրի այդ հատվածի վերաբերյալ:  «Մեկ տարի ձեզ հետ միասին աշխատել ենք և փորձել ենք հասկանալ՝ ո՞րն է լավագույն լուծումը: Եթե բան չի փոխվել, նշանակում է՝ նախագծի արժեքն էլ պետք է չփոխվեր: Բայց ծրագրի արժեքը այս փոփոխությունների արդյունքում մոտավորապես 900.000-ից 1 մլն դոլարի չափով թանկացել է՝ հաշվի առնելով ձեր բոլոր նկատառումները: Սկզբնական նախագծով գրված էր, որ ծառեր պետք է հատվեն, որոնք այսօր չեն հատվում, ճանապարհը շենքից 20 մ հեռավորության վրա է: Այսինքն, այն լավագույն լուծումները, որոնք հնարավոր էր տալ ծրագրի շրջանակում, մենք տվել ենք»,- նշել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը: Ավտոճանապարհի կառուցման համար բակային տարածքում իրացված 44 գույք կա, որոնց սեփականատերերը կամ օգտագործողները դեռևս 2017թ. համայնքից ստացել են փոխհատուցում՝ յուրաքանչյուրը միջինը 3-4 մլն դրամ։ Ավտոտնակները, փաստորեն, այժմ համայնքի սեփականությունն են: «Համայնքն իրացնում է իր սեփականությունը: Իսկ նախագիծը հնարավորինս համապատասխանեցվել է և՛ համայնքի շահերին, և՛, մասնավորապես, տեղի բնակչության շահերին»,- նշել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
21:49 - 10 փետրվարի, 2020
Հայկ Մարությանն այցելել է Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածի շինհրապարակ

Հայկ Մարությանն այցելել է Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածի շինհրապարակ

Երևանի օղակաձև ճանապարհի արևմտյան հատվածում, չնայած ձմեռային տարեշրջանին, շինարարական աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով։ Արգավանդ-Շիրակ ճանապարհը կունենա 2.7 կմ երկարություն, 4-6 երթևեկելի գոտի՝ միջինը 24-28 մետր լայնությամբ: Այն իրար կկապի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանները: Ծրագրի ընթացքին աշխատանքային այցի ժամանակ ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:«Սա մեր կարևորագույն ծրագրերից է, որը պետք է բեռնաթափի քաղաքը, նաև տա այլընտրանքային ճանապարհներ՝ քաղաքի տարբեր հատվածներ հասնելու համար: Հաշվի առնելով տրանսպորտային այն միջոցների քանակը, որը ներկրվեց վերջին երկու տարվա մեջ, սա ավելի քան անհրաժեշտություն է, սա արդեն կենսական խնդիր է Երևանի համար»,- նշում է քաղաքապետը:Շինարարությունը մեկնարկել է նախորդ տարեվերջին՝ Ասիական զարգացման բանկի «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» տրանշ 2-ի ֆինանսավորմամբ։Մայրաքաղաքի երթևեկությունը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելու նպատակով քաղաքապետարանը տարբեր ծրագրեր ու նախագծեր է դիտարկում: Որպես առանցքային քայլ՝ քաղաքապետ Մարությանը նաև տրանսպորտային նոր ցանցի ներդրումն է համարում:«Քաղաքը բեռնաթափելն այսօր բոլոր մեծ քաղաքների խնդիրն է, և Երևանը նույնպես դուրս չմնաց այդ ցուցակից: Այստեղ լուծումը միայն ճանապարհաշինությունով չի ավարտվում. լուծումները պետք է համալիր լինեն: Ինձ համար, նաև ամբողջ աշխարհում դա այդպես է՝ այդ ամեն ինչի առանցքում ընկած է տրանսպորտային ցանցը: Ուստի, մենք այս ճանապարհաշինությանը համատեղ, զուգահեռ պետք է շատ կոնկրետ և արագ լուծում տանք մեր նոր տրանսպորտային ցանցի խնդրին: Այս պահին ամեն ինչ անում ենք, որ այս երկու գործընթացները զուգահեռաբար ավարտենք»,-նկատում է Հայկ Մարությանը:Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը ներառում է նաև Հրազդան գետի վրա 252մ երկարությամբ և 28 մետր լայնությամբ մետաղական կամուրջ, ինչպես նաև մեկ ուղեանց՝ Իսակովի պողոտա-Բաբաջանյան փողոց հատման ճանապարհային հանգույցում։ Այս պահին շինարարները կառուցում են կամրջի հիմքերը: Նոր կամուրջն, ի դեպ, կունենա անձրևաջրերի մաքրման հատուկ կայան, որը հնարավորություն կտա զտել անձրևաջրերը՝ դրանք գետ լցնելուց առաջ: Ի դեպ, այսօր Արգավանդից Շիրակի փողոց հասնելու համար վարորդները ծախսում են 25 րոպե, մինչդեռ ճանապարհն ու կամուրջը շահագործման հանձնելուց հետո այդ ժամանակը կնվազի մինչև 1-2 րոպե:Ծրագրի ընթացքում կտեղափոխվեն անհրաժեշտ բոլոր հաղորդուղիները, իսկ լուսավորության համակարգում կտեղադրվեն էներգախնայող LED լուսատուներ: Իսպանական «Լևանտինա ինխենեյրիա կոստրուցիոն» ընկերության լիազոր ներկայացուցիչ Լուիզ Լոփեզ Մոլոնին վստահեցնում է, որ աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամկետում: Շինարարությունը կտևի 21 ամիս:Դեպի Արգավանդի խճուղի ձգվող ճանապարհն այնուհետ կմիանա Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածին: Ճանապարհի այդ հատվածը կունենա 9,4 կմ երկարություն, 4-6 երթևեկելի գոտի՝ միջինը 24 մ լայնությամբ:Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածը նախատեսվում է շահագործման հանձնել 2020թ.: Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհն ընդհանուր առմամբ կունենա 23 կմ երկարություն և իրար կկապի մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերը:
11:03 - 24 հունվարի, 2020
2020 թվականին հնարավոր կլինի տերմինալներով գույքահարկ եւ աղբահանության վճար վճարել. Մարության |armtimes.com|

2020 թվականին հնարավոր կլինի տերմինալներով գույքահարկ եւ աղբահանության վճար վճարել. Մարության |armtimes.com|

armtimes.com։ Երեւանի ավագանին իր այսօրվա նիստում սահմանեց Երեւան համայնքում տեղական վճարների 2020 թվականի դրույքաչափերը: Հարցը ներկայացրեց քաղաքապետարանի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը՝ նշելով, որ այս նախագծով հիմնականում պահպանվել են 2019-ին գործող դրույքաչափերը: Փոփոխությունը կապված է «Աղբահանության եւ սանմաքրման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հետ: «Ոչ բնակելի նշանակության շենք-շինություններում աղբահանության վճարն սահմանվում է՝ ըստ շինության ընդհանուր մակերեսի՝ սահմանելով հետեւյալը. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպի կայանների, ավտոկայանատեղիների, օդանավակայանի, երթուղային կայարանների, հանգստյան տների, բազաների, ճանապարհների, սպորտի համար նախատեսված շենքերի, շինությունների 1 քմ-ն սահմանվել էր 20-50 դրամ, հիմա առաջարկվում է 30 դրամ»,- ասաց Արմեն Հարությունյանը: Բացի այդ, վարչակառավարչական, կապի, ինչպես նաեւ առողջապահության համար նախատեսված շենքերի, շինությունների մասով 1 քմ-ն օրենքով նախատեսվել է 15-20 դրամ, մենք առաջարկում ենք սահմանել 18 դրամ: Զորանոցների մասով մեկ քմ-ն սահմանված է 8 դրամ, եւ շենք-շինություններից դուրս գտնվող առեւտրի եւ հանրային սննդի ծառայության մատուցման մասով մեկ քմ-ն 50-100 դրամ է նախատեսված, առաջարկում է սահմանել 70 դրամ: Ոչ կենցաղային աղբի համար աղբահանության համար նախատեսվում է սահմանել՝ ըստ ծավալի՝ մեկ քմ աղբի համար 3 հազար դրամ, իսկ ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ 10 հազար դրամ: Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ հավելեց, որ 2020 թվականին հնարավոր կլինի տերմինալներով գույքահարկ եւ աղբահանության վճար վճարել:
09:47 - 25 դեկտեմբերի, 2019
Քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում ԱԶԲ մշտական ներկայացչության գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատիին

Քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում ԱԶԲ մշտական ներկայացչության գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատիին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է ՀՀ-ում ԱԶԲ մշտական ներկայացչության գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատիի գլխավորած պատվիրակության հետ: Կողմերը բարձր են գնահատել Ասիական զարգացման բանկի և Երևան համայնքի միջև համագործակցությունը՝ գոհունակությամբ նշելով դրա հագեցած օրակարգը: Անդրադառնալով իրականացված ու ընթացիկ ծրագրերին՝ քաղաքապետ Մարությանը պատրաստակամություն է հայտնել շարունակել փոխգործակցությունը՝ ընդգրկելով նոր ոլորտներ: Պաոլո Սպանտիգատին իր հերթին նշել է, որ ԱԶԲ-ն ֆինանսական կառույց լինելուց բացի, նաև նպաստում է ժամանակակից քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանը և ընդգծել, որ բանկը պատրաստակամ է լինել քաղաքապետարանի գործընկերն ու աջակիցը՝ մասնակցելով Երևանն ապրելու համար ավելի հարմար դարձնելու նոր ծրագրերին: ԱԶԲ ֆինանսավորմամբ Երևանում ներկայումս քաղաքի կենտրոնը շրջանցող նոր ճանապարհներ են կառուցվում: Քաղաքապետ Հայկ Մարությանը կարևորել է ԱԶԲ մասնակցությունը Երևանի ենթակառուցվածքների զարգացման գործում՝ նշելով, որ շրջանցիկ ճանապարհների կառուցումը մեծապես կնպաստի քաղաքի առանցքային խնդիրներից մեկի՝ տրանսպորտային հոսքերի բեռնաթափման խնդրի լուծմանը:Հանդիպման ընթացքում նախանշվել են նաև համագործակցության նոր հնարավորությունները, որոնք տեխնիկական, խորհրդատվական և ֆինանսական ուղղվածություն կունենան:
11:38 - 12 դեկտեմբերի, 2019