ԼՀԿ

«Լուսավոր Հայաստան»-ը գործող կուսակցություն է Հայաստանում։ Նախագահն է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Հիմնադրվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին Երևանում՝ կուսակցության հիմնադիր համագումարով։ 18 պատգամավորներով ներկայացված է եղել 7-րդ գումարման ԱԺ-ում։ 

Կուսակցության խորհրդի անդամներ են Էդմոն Մարուքյանը, Անի Սամսոնյանը, Դավիթ Խաժակյանը, Գրիգորի Դոխոյանը, Կարեն Սիմոնյանը, Մանե Թանդիլյանը, Նորայր Մովսիսյանը, Գևորգ Գորգիսյանը, Արտակ Ոսկանյանը, Ջիվան Նադարյանը և Հայկազ Սիմիկյանը։

«Լուսավոր Հայաստան»-ը մասնակցում էր 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, նախընտրական ցուցակը գլխավորում էր Էդմոն Մարուքյանը։

ԼՀԿ-ն չի հաղթահարել անցողիկ շեմը՝ ընտրությունների ժամանակ ստանալով 15 591 ձայն (1.22%), և չի անցել 8-րդ գումարման խորհրդարան։

Ինչու են միջոցառումների գնումները կատարվել նույն ընկերությունից առանց մրցույթների. ԼՀԿ պատգամավորի հարցումը՝ Փաշինյանին

Ինչու են միջոցառումների գնումները կատարվել նույն ընկերությունից առանց մրցույթների. ԼՀԿ պատգամավորի հարցումը՝ Փաշինյանին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անդրադառնալով փաստին, որ վերջին ամիսներին միջոցառումների ժամանակ գնումը մեկ անձից է կատարվել՝ առանց մրցույթներ հայտարարելու, որով խախտվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքը: Սամսոնյանի հարցման մեջ ասվում է. «Դեռեւս 2018 թվականին բարձրաձայնել եմ այն մասին, որ Երեւանի քաղաքապետարանը «Էրեբունի–Երեւան» 2800–ամյակի տոնակատարության միջոցառումների գնումը մեկ անձից կատարելով եւ չհայտարարելով համապատասխան մրցույթներ՝ խախտել է «Գնումների մասին» ՀՀ օրենքը, որի հոդված 3-ի 2-րդ մասի համաձայն՝ գնումների գործընթացը հիմնվում է հետեւյալ սկզբունքների վրա. 1) գնման գործընթացի միասնական կանոններով մրցակցային, թափանցիկ, համաչափ, հրապարակային եւ ոչ խտրական հիմունքներով կազմակերպում, 2) պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնում եւ նրանց միջեւ մրցակցության խրախուսում, 3) ցանկացած անձի համար, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ,կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, գնման գործընթացին մասնակցելու իրավահավասարություն: Միեւնույն ժամանակ օրենքի հոդված 7-ը սահմանում է գնումներին մասնակցելու հավասարությունը՝ «Ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի գնման գործընթացին մասնակցելու հավասար իրավունք»: «Էրեբունի–Երեւան 2800–ամյակի տոնակատարության շրջանակներում Երեւանի քաղաքապետարանը հոկտեմբերի 10-ին պայմանագրեր է կնքել մի շարք ընկերությունների հետ, եւ դրանք չեն կնքվել բաց, հրապարակային մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների հետ: Ավելին՝ այդ պայմանագրերը չեն ուղարկվել armeps համակարգ եւ չեն հրապարակվել gnumner.am համակարգում: Գնումների նույն պրակտիկան արձանագրվել է նաեւ ամանորյա տոնակատարությունները նախաձեռնելիս եւ պետական բյուջեից 30 միլիոն դրամ է հատկացվել մեկ անձից գնում կատարելու համար: Հատկանշական է, որ մեկ անձից գնումների դեպքում նախապատվությունը հիմնականում տրվում է մեկ ընկերության: Օրինակ՝ 2018 թ․ դեկտեմբերի 13-ին Կառավարության ընդունած որոշման համաձայն՝ «Ֆակտորի Փրոդաքշնին» հնարավորություն է տրվել կազմակերպել Երեւանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված, Ամանորի տոների, Երեւան քաղաքի գլխավոր տոնածառի լույսերի հանդիսավոր վառման արարողության միջոցառումները: Այս գնումը կատարվել է առանց մրցույթի՝ մեկ անձից գնման միջոցով, որի համար պետությունը վճարել է ընդհանուր 54 միլիոն դրամ (30 միլիոն դրամ Ամանորի եւ 20 միլիոն դրամ՝ Երեւանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ:) «Ֆակտորի Փրոդաքշնը» արտոնություն է ստացել նաեւ Արտաքին Գործերի նախարարության կողմից հայտարարված մրցույթի կազմակերպման դեպքում. նրանց համար գնումը կազմակերպվել է մեկ անձից այն հիմնավորմամբ, որ գնման ենթակա ապրանքը բացառիկ է եղել: Խոսքը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի մասին է: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված Հանրապետության հրապարակի գալա համերգի կազմակերպման համար կազմակերպությունը պետբյուջեից ստացել է 76 մլն 135 հազար դրամ, իսկ 2018-ի դեկտեմբերի 9-12-ը անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում ծառայությունների գինը եղել է 54 միլիոն 790 հազար դրամ: 2019 թվականի ապրիլի 27-ի՝ Քաղաքացու օրվա միջոցառումների անցկացման համար նախատեսվել է 124 մլն ՀՀ դրամ, որի շուրջ մեկ քառորդի՝ 25 մլն 20 հազար դրամի գնումը կատարվել է վերոհիշյալ ընկերությունից: «Գնումների մասին» ՀՀ օրենքը հոդված 23-ը հստակ սահմանում է մեկ անձից գնումներ կատարելու պայմանները եւ Երեւան քաղաքում ու մարզերում տոնական միջոցառումների համար գնված ծառայությունների դեպքում այդ պայմաններից որեւէ մեկը կիրառելի չէ եւ բացառիկ բնույթ չի կրում: Մինչեւ այժմ տոնակատարությունների համար մեկ անձից կատարված գնումները պատճառաբանվել են ժամանակի սղությամբ եւ անհետաձգելի պահանջով: Հարկ է նշել, որ այս դեպքում «Գնումների մասին» ՀՀ օրենքի Հոդված 20-ի 4-րդ կետը սահմանում է բաց մրցույթի կիրառման ավելի սեղմ ժամկետներ՝ 4. Եթե արտակարգ կամ չնախատեսված իրավիճակի առաջացման հետեւանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ, եւ հայտերի ներկայացման համար սույն հոդվածի 2-րդ մասով կամ 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ժամկետի կիրառումն անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել, ապա հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը առնվազն տասնհինգ օրացուցային օր է: Այսպիսով մի շարք ընկերություններ, որոնք ցանկություն են ունեցել իրենց ծառայությունները եւս առաջարկելու, սակայն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ոչ մրցակցային գնումների նախընտրության հետեւանքով զրկվել են այդ հնարավորությունից: Սա փաստում այն մասին, որ մեկ անձից գնումը շաւոնակում է մնալ նախընտրելի ընթացակարգ, այնինչ պետք է իրականացվեր միայն օրենքով սահմանված դեպքերում: Այսպիսով, ծառայությունների մատուցման ոլորտում հայտնվում են մենաշնորհ դիրք ունեցող ընկերություններ, ինչը ձեւավորում է խիստ հակամրցակցային միջավայր եւ անհավասար պայմանններ այլ ընկերությունների համար: Հաշվի առնելով վերոգրյալը եւ հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, խնդրում եմ ներկայացնել պարզաբանումներ հետեւալի մասին. 1. Ինչու են Քաղաքացու օրվա համար նախապես ծրագրված միջոցառումների կազմակերպման համար պետական մարմինները ծառայություններ ձեռք բերել բացառապես մեկ անձից գնումներ կատարելու ընթացակարգով: 2. Ինչով է պայմանավորված 2017 թվականին հիմնադրված «Ֆակտորի Փրոդաքշն» ընկերության ծառայություններին գերապատվություն տալու եւ այլ ընկերությունների համար հակամրցակցային դաշտ ձեւավորելու փաստը:
14:32 - 29 ապրիլի, 2019
«Լուսավոր Հայաստան»-ը ևս Վիեննայի հանդիպումից հետո փակ քննարկման անհրաժեշտություն է տեսնում. Գորգիսյան

«Լուսավոր Հայաստան»-ը ևս Վիեննայի հանդիպումից հետո փակ քննարկման անհրաժեշտություն է տեսնում. Գորգիսյան

|aysor.am|: Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո մի շարք պարզաբանումների կարիք կա, և ճիշտ կլիներ, եթե խորհրդարանում Հայաստանի և Արցախի քաղաքական ու ռազմական ղեկավարության մասնակցությամբ փակ քննարկում կազմակերպվեր։ Նման տեսակետ է հայտնել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն՝ անդրադառնալով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ նմանօրինակ առաջարկով հանդես գալու մասին գրառմանը։ «Ճիշտն ասած՝ մենք փորձել ենք մեր խմբակցություն հրավիրել վարչապետին, և ունենալ փակ քննարկում, բայց եթե չեմ սխալվում, դեռևս վերջնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Որևէ նման ձևաչափի հանդիպում, ինձ թվում է, ճիշտ կլիներ, որովհետև ամեն դեպում ամեն ինչ չէ, որ հնարավոր է հրապարակային հայտնել։ Բայց խորհրդարանը, որպես պառլամենտական դիվանագիտության սուբյեկտ, պետք է ամենայն մանրամասնությամբ տեղյակ լինի գործընթացներին և քննարկված հարցերին, որպեսզի միջազգային տաբեր հարթակներում կարողանա ճիշտ կողմնորոշվել ու գործել», - ասել է պատգամավորը։ Նշենք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքի իր էջում հանդես է եկել գրառմամբ՝ պնդելով, որ Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո Արցախի և Հայաստանի ղեկավարությանը ՀՀ ԱԺ հրավիրելու անհրաժեշտություն կա։ «Իրապես ստեղծվել է բավականին անհասկանալի իրավիճակ, և խնդիրը Հայաստանի խորհրդարանում քննարկելու հրատապ անհրաժեշտություն կա: Խորհրդարանական քաղաքական ուժերի կողմից վարչապետին և նախարարին առանձին Աժ խորհրդարանական խմբակցություններ հրավիրելու փոխարեն «Բարգավաճ Հայաստան»-ն առաջարկում է հնարավորինս արագ կազմակերպել խորհրդարանական փակ քննարկում, որին պարտադիր պետք է ներկա լինեն ինչպես ՀՀ, այնպես էլ Արցախի քաղաքական և ռազմական ղեկավարությունը, ինչպես նաև Արցախի խորհրդարանի մեր պատգամավոր գործընկերները», - գրել է պատգամավորը:
15:03 - 03 ապրիլի, 2019
Գործադիրում մոտ մեկ ժամ քննարկելուց հետո հաստատել են ԼՀԿ-ի նախագիծը

Գործադիրում մոտ մեկ ժամ քննարկելուց հետո հաստատել են ԼՀԿ-ի նախագիծը

ՀՀ կառավարության մարտի 21-ի նիստում մոտ մեկ ժամ քննարկվել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու նախագիծը: Նախագծով առաջարկվում է, որ լիցենզիա չունեցող անձանց կողմից «վարկ», «փոխառություն», «գումար», «փող», «վարկավորում», «փոխառության տրամադրում», «գումարի տրամադրում», «փողի տրամադրում», «դրամի տրամադրում» բառերի, բառակապակցությունների կամ դրանց հոլովաձևերի և ածանցյալների օգտագործումը գովազդում կամ հրապարակային օֆերտայում տուգանվի սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, իսկ տուգանքի նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից չորս տարվա ընթացքում այն կրկին կատարելու դեպքում տուգանվում է սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով։Կառավարությունն առաջարկում է հստակեցնել վերը նշված բառերի օգտագործումը և դրանց կիրառման նպատակը: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նկատել է, որ առավել նպատակահարմար կլիներ հարցի կարգավորումն իրականացնել համալիր ձևով, մասնավորապես՝ ուսումնասիրել վարկային միջնորդային ծառայությունները գովազդելու բնագավառը, գովազդ իրականացնող սուբյեկտների շրջանակը (ֆիզիկական կամ իրավաբանական անձինք), առաջարկվող ծառայությունների ձևաչափը, առանձնահատկությունները, գնային քաղաքականությունը, որից հետո միայն անդրադառնալ համապատասխան կարգավորման մեխանիզմներին և նշանակվող տուգանքի չափին: Նա առաջարկել է ձեռնպահ մնալ նախագծի ընդունումից:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է սկզբնական փուլում գնալ ոչ թե սահմանափակումների, այլ քաղաքացիների ֆինանսական գրագիտության բարձրացման միջոցառումներ: ՀՀ փոխվարչապետ Մհերի Գրիգորյանը նկատել է, որ ստացվում է՝ լիցենզիա չունեցող կազմակերպությունների բուն գործունեության հետ կապված պետությունը չունի խնդիրներ, սակայն դրանց ծառայությունների գովազդի հետ ունի:«Մեր խնդիրը որն է՝ այդ կազմակերպությունների գործունեությունը, թե դրանց գովազդումը: Ես կարծում եմ, որ դրանց գործունեությունն է խնդիրը, եղել է և լինելու է: Կարծում եմ՝ պետք է արգելել այդ գործունեությունը», - ասել է փոխվարչապետ:ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ասել է, որ իրենք նախագիծը քննարկել են «Լուսավոր Հայաստանի» հետ, և կողմ են չլիցենզավորված ընկերությունների կողմից վերը նշված ծառայությունների գովազդման տուգանքի բարձրացմանը: «Մենք կողմ ենք և գովազդի արգելքին, և գործունեության արգելքին», - ասել է ԿԲ նախագահը:Վարչապետը Զեյնալյանից հետաքրքրվել է, թե ինչու է այդ դեպքում առաջարկում դեմ քվեարկել: Զեյնալյանն էլ ասել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը չի պատրաստել նախագիծը, ինքը պարզապես զեկուցում է, նախագիծը ԿԲ-ինն է:«Այդ դեպքում ինչու է ԿԲ-ն գրավոր դեմ արտահայտվել, իսկ բանավոր կողմ արտահայտվում», - հետաքրքրվել է Փաշինյանը Ջավադյանից: Նա էլ պատասխանել է, որ դեմ է, ավելին քննարկել և կոնսենսուսի են եկել նախագծի հեղինակների հետ:Կառավարությունը վերջում դրական դիրքորոշում է հայտնել ընդդիմության նախագծի վերաբերյալ: panarmenian.net
09:09 - 21 մարտի, 2019