Հունաստան

Տարածությունը՝ 131 957 կմ² Բնակչությունը՝ 10 772 967 Մայրաքաղաքը՝ Աթենք (հուն.՝ Αθήνα) Ազգային արժույթը՝ Եվրո (Euro), նախկինում՝ հունական դրամ Մեծ քաղաքներ՝ Աթենք, Սալոնիկ. Պատրա Ժամային գոտի՝ (UTC+2) ամռանը (UTC+3) Ազգային դոմեյնային զոնա՝ .gr Հեռախոսային կոդը՝+30։

Հունաստանը Հայաստանին մարդասիրական օժանդակություն կտրամադրի. Greek City Times |tert.am|

Հունաստանը Հայաստանին մարդասիրական օժանդակություն կտրամադրի. Greek City Times |tert.am|

tert.am:  Այսօր` դեկտեմբերի 12-ին, Հայաստանին մարդասիրական օժանդակություն կտրամադրվի Հունաստանի կողմից` տեղի հայկական կազմակերպությունների խնդրանքից հետո: Այս մասին գրում է Greek City Times-ը, նշելով` Հունաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային զարգացման համագործակցության ծառայությունը, իր մարդասիրական առաքելության շրջանակներում, օգնությունը կհասցնի Հայաստան: Մասնավորապես, Հայ օգնության միությունը, Հայ կապույտ խաչը և Ողորմության խաչ Մակեդոնիա-Թրակիան, Աթենքում Հայաստանի դեսպանության աջակցությամբ, մարդասիրական օգնություն են հավաքել Ադրբեջանի կողմից Արցախ ներխուժմամբ պխայմանավորված:Տրանսպորտային ինքնաթիռ տրամադրած Ազգային պաշտպանության նախարարության համագործակցությամբ հենց այսօր նախատեսվում է բեռների առաքումն ու տեղափոխումը Հայաստան: Մարդասիրական օգնությունը ներառում է բժշկական պարագաներ և սնունդ` արցախցի փախստականների համար: Նախաձեռնությունը պատկանում է թե՛ տեղի հայկական համայնքին, թե՛ հույներին:
13:51 - 12 դեկտեմբերի, 2020
Եվրախորհրդարանի անդամները Մերկելից պահանջում են կասեցնել գերմանական սուզանավերի վաճառքը Թուրքիային
 |ermenihaber.am|

Եվրախորհրդարանի անդամները Մերկելից պահանջում են կասեցնել գերմանական սուզանավերի վաճառքը Թուրքիային |ermenihaber.am|

ermenihaber.am: Եվրախորհրդարանի գերմանացի և հույն 53 պատգամավոր նամակ են հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ մտահոգություն հայտնելով Թուրքիայի սպառնալիքների կապակցությամբ և կոչ արել անհապաղ դադարեցնել գերմանական արտադրության սուզանավերի վաճառքն այդ երկրին: Պատգամավորների ստորագրությամբ Twitter-ում հրապարակված նամակում մասնավորապես նշվում է, որ Թուրքիան Արևելյան Միջերկրականում սեյսմիկ հետազոտություններ իրականացնելու պատճառով ոտնահարում է Հունաստանի ու Կիպրոսի ինքնիշխան իրավունքները և այդ համատեքստում գործում է նաև միջազգային իրավունքի դեմ:  «Ծայրաստիճան մտահոգ ենք Արևելյան Միջերկրականում ԵՄ անդամ երկրներին ուղղված Թուրքիայի ռազմական սպառնալիքիներով և երկյուղում ենք, որ հնարավոր բախման ընթացքում Թուրքիան կարող են օգտագործել Գերմանիայում արտադրված սուզանավերը»,-ասվում է նամակում: Պատգամավորները պահանջել են անհապաղ կասեցնել գերմանական խոշոր «Thyssen Krupp» ընկերության կողմից արտադրվող և Թուրքիայում մոնտաժվող սուզանավերի պահեստամասերի արտահանումը:  
21:08 - 10 դեկտեմբերի, 2020
Հայաստանի հողերի վրա աչք չունենք. կողմ ենք արդար կիսելուն. Չավուշօղլու |tert.am|

Հայաստանի հողերի վրա աչք չունենք. կողմ ենք արդար կիսելուն. Չավուշօղլու |tert.am|

tert.am: Դեկտեմբերի 7-ին Թուրքիայի Միջերկրածովյան համալսարանում տեղի է ունեցել Միջերկրական ծովի արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ համաժողով, որը կազմակերպվել է Միջազգային համալսարանների խորհրդի կողմից: Դրան մասնակցել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն` խոսելով մի շարք տարածաշրջանային հարցերից: Այս մասին տեղեկանում ենք «Անադոլու» գործակալությունից:Խոսելով Հունաստանի հետ տարաձայնությունների մասին՝ Չաուշօղլուն շեշտել է, որ իրենք բոլոր խնդիրները ցանկանում են լուծել դիվանագիտության և բանակցությունների միջոցով: Սրա հետ կապված Չաուշօղլուն նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրամիությանը համատեղ կոնֆերանս կազմակերպելու առաջարկություն է արել:«Մենք դրան հրավիրել ենք ոչ միայն Միջերկրական ծովի արևելքի երկրներին, ոչ միայն ծովի առափնյա երկրներին, այլ նաև այն երկրներին, որոնք շահեր ունեն այստեղ: Այժմ մենք ԵՄ-ի հետ աշխատում ենք այս ուղղությամբ: Ի վերջո մենք ուժեղ ենք և՛ սեղանի շուրջ, և՛ ռազմադաշտում: Մենք չենք պատրաստվում ասել, թե ուժեղ ենք Միջերկրական ծովում, բայց այնտեղ ուզում ենք ամեն ինչ: Հայաստանի հողերի վրա աչք չունենք: Կողմ ենք արդար կիսելուն: Կարգավորումը հայ ժողովրդի օգտին է: Ուժեղ ենք և՛ բարոյական, և՛ իրավական տեսանկյունից և այդ ուժը օգտագործելու ենք ի օգուտ բոլորի»,-ասել է Չաուշօղլուն:Աթենքի և Անկարայի միջև առանց այն էլ լարված հարաբերությունները սրվել են 2020 թվականին` միգրացիոն ճգնաժամի և Էգեյան ու Միջերկրական ծովերում ռեսուրսների արդյունահանման իրավունքների շուրջ վեճերի պատճառով:
17:33 - 07 դեկտեմբերի, 2020
Թուրքիան սպառնում է Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, արաբական աշխարհի և կովկասյան տարածաշրջանի կայունությանը․ Հունաստանի ԱԳ նախարար |tert.am|

Թուրքիան սպառնում է Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, արաբական աշխարհի և կովկասյան տարածաշրջանի կայունությանը․ Հունաստանի ԱԳ նախարար |tert.am|

tert.am: Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է, որ Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնում օտար հողերում, օկուպացնում է հարևան երկրների հողերը, ինչպես նաև սպառնում է պատերազմներ հրահրել՝ ընդգծելով, որ այդ երկիրը սպառնում է Եվրոպայի, արաբական աշխարհի և Կովկասի կայունությանը, գրում է English Arabiya-ն։Հունաստանի արտգործնախարարը հավելել է, որ Թուրքիան վիճարկում է եվրոպական երկրների ինքնիշխանությունը, միջամտում է այլ երկրների ներքին գործերին և աջակցում է ծայրահեղական շարժումներին:Բացի այդ, Դենդիասը Անկարային մեղադրել է միգրացիոն ճգնաժամն ի շահ իրեն օգտագործելու, տեղական մակարդակում մարդու իրավունքների խախտման, ինչպես նաև տարածաշրջանում ազդեցության ոլորտ ստեղծելու համար։Նա հավելել է, որ Թուրքիան ակնհայտ սպառնալիք է դարձել Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, արաբական աշխարհի և Կովկասյան տարածաշրջանի կայունության համար։
13:59 - 07 դեկտեմբերի, 2020
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը փորձում է նվազեցնել Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածությունը
 |tert.am|

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը փորձում է նվազեցնել Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածությունը |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հեռախոսազրույցներ է ունեցել Հունաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հետ՝ փորձելով նվազեցնել երկու երկրների միջև լավածությունը, գրում է Ahval-ը։ Հունաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ գերատեսչության ղեկավար Նիկոս Դենդիասը և Ստոլտենբերգը  քննարկել են «Միջերկրական ծովում իրավիճակը և այդ տարածաշրջանում Թուրքիայի անօրինական գործունեությունը»: Չորեքշաբթի Դենդիասը Թուրքիային մեղադրել էր Հունասատանի տարածքային ջրերում «պայթյունավտանգ իրավիճակ» ստեղծելու համար։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նույնպես հայտնել է Ստոլտենբերգի հետ հեռախոսազրույցի ընթացքում Միջերկրական ծովի արևելյան հատվածում ստեղծված իրավիճակի քննարկման մասին։
22:56 - 27 նոյեմբերի, 2020
Եգիպտոսի, Ֆրանսիայի և Հունաստանի հետ հակաթուրքական «ճակատ» ենք կազմել․ ԱՄԷ ԱԳ նախարար |ermenihaber.am|

Եգիպտոսի, Ֆրանսիայի և Հունաստանի հետ հակաթուրքական «ճակատ» ենք կազմել․ ԱՄԷ ԱԳ նախարար |ermenihaber.am|

ermenihaber.am: Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտգործնախարար Անվար Գարգաշը հայտնել է, որ Արևելյան Միջերկրական ծովի հարցում, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Հունաստանի հետ համագործակցելով, հակաթուրքական «ճակատ» են կազմել։  Այս մասին Գարգաշն ասել է Իտալիայի արտգործնախարարության կողմից կազմակերպված «2020թ․ Միջերկրածովյան երկխոսություններ» ֆորումին՝ պատասխանելով Թուրքիա-ԱՄԷ հարաբերությունների մասին հարցին։   Նա նշել է, որ նման դիրքորոշում ընդունելու պատճառն այն է, որ Թուրքիան միջամտում է արաբական աշխարհի ներքին գործերին։ «Մենք արաբական երկրներով որպեսզի կարողանանք հաղթահարել արմատական երկրների տարածաշրջանային ազդեցությունը, ինչպիսիք են Թուրքիան և Իրանը, դիրքավորվել ենք այն ոլորտներում, որտեղ չունենք աշխարհառազմավարական և ավանդական որևէ կապ և շահ»,-ասել է ԱՄԷ ԱԳ նախարարը։ 
15:08 - 27 նոյեմբերի, 2020
Թուրքերին անհանգստացրել է պաշտպանական ոլորտում Հունաստանի ու ԱՄԷ-ի ստորագրած համաձայնագիրը |ermenihaber.am|

Թուրքերին անհանգստացրել է պաշտպանական ոլորտում Հունաստանի ու ԱՄԷ-ի ստորագրած համաձայնագիրը |ermenihaber.am|

ermenihaber.am: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպել է թագաժառանգ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Հանդիպման ընթացքում Հունաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները պաշտպանության ոլորտում փոխադարձ աջակցության համաձայնագիր են կնքել՝ պարտավորվելով օգնել միմյանց երրորդ կողմի հնարավոր հարձակման դեպքում:    Կողմերն ընդունել են նաև համատեղ հայտարարություն, որում դատապարտում են Թուրքիայի կողմից Հունաստանի ու Կիպրոսի ինքնիշխան  իրավունքների խախտումները, ինչպես նաև նրա ագրեսիվ քաղաքականությունը Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրականում ու Հարավային Կովկասում։   Թուրքական աղբյուրները նշում են, որ այս համաձայնագիրը Թուրքիայի դեմ  է ուղղված։    Հաղորդում է, որ ԱՄԷ-ն ավելի վաղ աջակցություն էր ցուցաբերել Ֆրանսիային թուրք-ֆրանսիական լարված հարաբերությունների կոնտեքստում։ 
17:47 - 25 նոյեմբերի, 2020
Հունաստանը կրկին կոչ է արել զենքի վաճառքի արգելք կիրառել Թուրքիայի դեմ |ermenihaber.am|

Հունաստանը կրկին կոչ է արել զենքի վաճառքի արգելք կիրառել Թուրքիայի դեմ |ermenihaber.am|

ermenihaber.am: Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը Բեռլին կատարած այցի ժամանակ Գերմանիային կոչ է արել զենքի արգելանք (էմբարգո) կիրառել Թուրքիայի դեմ։  Դենդիասն այցի ընթացքում հանդիպել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, խորհրդարանի խոսնակ Վոլֆգանգ Շոյբլեի, Բունդեսթագի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Գյունթեր Կրիշբաումի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հանդիպումների ընթացքում Դենդիասը ևս մեկ անգամ ներկայացրել է Թուրքիայի նկատմամբ զենքի վաճառքի էմբարգո սահմանելու վերաբերյալ Հունաստանի պահանջը։    Արտգործնախարարը նաև նշել է, որ Թուրքիայի գործողությունները սպառնալիք են Եվրամիության անդամ այնպիսի պետությունների համար, ինչպիսիք են Հունաստանն ու Կիպրոսը։ «Թուրքիան հանցագործություն է անում Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Կովկասում և Կիպրոսի շրջակայքում»,-ասել է նա և անդրադարձել նաև այն վտանգին, որը ներկայացնում է սիրիացի ջիհադիստների տեղափոխումը Լիբիա և Կովկաս Անկարայի կողմից:
21:36 - 05 նոյեմբերի, 2020
Թուրքիան վերսկսել է երկրաբանական հետախուզումը Կիպրոսի ափերի մոտ |mediamax.am|

Թուրքիան վերսկսել է երկրաբանական հետախուզումը Կիպրոսի ափերի մոտ |mediamax.am|

mediamax.am: Թուրքիան հայտարարել է Միջերկրական ծովի արեւելքում երկրաբանական հետախուզման նոր փուլի մասին, հայտնում է Anadolu գործակալությունը: Barbaros Hayreddin Pasha սեյսմոգրաֆիկ նավը իրականացնելու է աշխատանքները  մինչև 2021թ. փետրվարի 16-ը: Հիմք ընդունելով Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության կողմից տրված լիցենզիաները՝ Թուրքիան իրականացնում է երկրաբանական հետախուզման  աշխատանքներ կղզու ափամերձ հատվածում, որտեղ գտնվում է գազի հանքը: Միևնույն ժամանակ, գազի հանքավայրը գտնվում է Կիպրոսից դեպի հարավ՝ թուրք համայնքի տարածքից հեռու: ԵՄ-ն համարել է Թուրքիայի հորատման աշխատանքներն ապօրինի և նրա դեմ պատժամիջոցներ է սահմանել: Եվրամիությունը սահմանափակել է ֆինանսական օգնությունը Թուրքիային և դադարեցրել է բանակցություններն օդային տրանսպորտի նոր համաձայնագրի շուրջ: Եթե հորատումը շարունակվի, ԵՄ-ն խոստացել է երկարաձգել պատժամիջոցները:
17:31 - 04 նոյեմբերի, 2020
ԼՂ-ում լարվածության աճը լուրջ խնդիր է տարածաշրջանի համար. Լարիսայի քաղաքային խորհրդի բանաձևը

ԼՂ-ում լարվածության աճը լուրջ խնդիր է տարածաշրջանի համար. Լարիսայի քաղաքային խորհրդի բանաձևը

Հունաստանի քաղաքներից Լարիսայի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել, որով դատապարտում է պետությունների և ժողովուրդների միջև վեճերը լուծելու համար բռնության կիրառման ցանկացած գործողություն: Հունաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Լարիսայի քաղաքապետարանի քաղաքային խորհուրդը ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղում լարվածության աճը լուրջ հետևանքներ ունի տարածաշրջանային փխրուն կայունության համար: «Լարիսայի քաղաքային խորհուրդը դատապարտում է՝ պետությունների և ժողովուրդների միջև վեճերը լուծելու համար բռնության կիրառման ցանկացած գործողություն: Մենք չենք ընդունում տարածաշրջանում լարվածությունը խաթարող երրորդ երկրի ցանկացած միջամտություն և, այս տրամաբանության մեջ, կոչ ենք անում Թուրքիային զերծ մնալ որևէ գործողությունից կամ պաշտոնատար անձանց հրապարակային հայտարարություններից: Մենք մեր խորին համոզմունքն ենք հայտնում, որ ցանկացած ճգնաժամ հնարավոր է կարգավորել միայն երկխոսության միջոցով, միջազգային և խաղաղության համար նախատեսված նորմերի միջոցով՝ այլ ոչ թե զենքի սպառնալիքով: Մենք մեր նվիրվածությունն ենք հայտնում միջազգային իրավունքի նորմերը հարգող բոլոր ժողովուրդներին: Եթե անհրաժեշտություն առաջանա, մենք կցանկանայինք համագործակցել Հունաստանում Հայաստանի դեսպանության հետ` հայ անչափահաս փախստականներին հյուրընկալելու հարցում` ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ֆինանսավորմամբ»,-ասված է բանաձևում: Նշվում է նաև հույն և հայ ժողովուրդների բարեկամական պատմական կապերի մասին, ինչը փաստում է, որ, Հունաստանի և Հայաստանի հարաբերություններն ունեն պատմական երկարամյա հենք: Հունաստանն այն երկրների շարքում է, որը պաշտոնապես ճանաչել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, իսկ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ճանաչել է Պոնտոսի հույների ցեղասպանությունը, Հունաստանը, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելով, տրամադրել է Հայաստանին զարգացման և հումանիտար օգնություն:
16:05 - 04 նոյեմբերի, 2020
Սեյսմիկ հետազոտությունների մասին ծովային անօրինական ազդարարմամբ Թուրքիան խախտում է միջազգային իրավունքը. Հունաստանի ԱԳՆ |armenpress.am|

Սեյսմիկ հետազոտությունների մասին ծովային անօրինական ազդարարմամբ Թուրքիան խախտում է միջազգային իրավունքը. Հունաստանի ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի իշխանություններն անտեսում են միջազգային իրավունքը՝ տալով սեյսմիկ հետազոտությունների մասին նոր անօրինական ծովային ազդարարում հունական կղզիների մոտակայքում:  Այս մասին ասված է Հունաստանի ԱԳՆ-ի հայտարարությունում: «Ցավոք, Թուրքիան, նոյեմբերի 1-ից 14-ն ընկած ժամանակահատվածի համար նոր անօրինական Navtex ծովային ազդարարում արձակելով, փորձում է անօրինական ձևով անցկացնել սեյսմիկ հետազոտություններ Հունաստանի մայրցամաքային շելֆի շրջանակում: Դա մեկ անգամ ևս հաստատում է, որ Թուրքիան շարունակում է անտեսել միջազգային հիմնարար իրավունքները: Միևնույն ժամանակ, այդ գործողությունը ստեղծում է հավելյալ լարվածություն զգայուն շրջանում: Այս գործողությունները ցույց են տալիս, որ Թուրքիան շարունակում է գործել հակառակ միջազգային հանրության կոչերին, այդ թվում՝  ներառյալ անցած հոկտեմբերին Եվրոպական խորհրդի հայտարարությունը, որում կոչ է արվում Թուրքիային դադարեցնել այդ գործողությունները»,-ասված է հայտարարությունում:   Այս համատեքստում Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը հանձնարարական է տվել անհապաղ բողոք հայտնել Թուրքիայի դեմ, ինչպես նաև իրազեկել գործընկերներին և դաշնակիցներին խնդրի վերաբերյալ:
16:24 - 01 նոյեմբերի, 2020
Լավրովն ու Դենդիասը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում խաղաղության հասնելուն ուղղված միջազգային ջանքերը |armenpress.am|

Լավրովն ու Դենդիասը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում խաղաղության հասնելուն ուղղված միջազգային ջանքերը |armenpress.am|

armenpress.am: Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են այն ջանքերը, որ միջազգային հանրությունը գործադրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղության հասնելու ուղղությամբ: Այս մասին Աթենքում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը՝ ամփոփելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած քննարկման արդյունքները: «Մենք քննարկել ենք այն ջանքերը, որ գործադրում է միջազգային հանրությունը հակամարտության գոտում խաղաղության հասնելու ուղղությամբ: Այդ շրջանակներում ես պարոն նախարարին ներկայացրել եմ իմ՝ վերջերս Երևան կատարած այցի մասին: Ես ընդգծել եմ կրակի դադարեցման հասնելու կարևորությունը»,- ասել է Հունաստանի արտաքին գործերի նախարարը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ ընդգծել է, որ քննարկումների ընթացքում խոսել է այն դերի մասին, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, գործադրում է ԼՂ հակամարտության կարգավորումը խթանելու համար՝ սկսած կրակի անհապաղ դադարեցումից: «Խոսել ենք նաև այն մասին, թե ինչ քայլեր ենք մենք ձեռնարկում այլ ուղղություններով հետխորհրդային աշխարհաքաղաքական տարածքում: Մենք շահագրգռված ենք, որ այնտեղ գոյություն ունեցող բոլոր խնդիրները հաղթահարվեն և կարգավորվեն»,- նշել է Սերգեյ Լավրովը:
17:17 - 26 հոկտեմբերի, 2020
Հունաստանի հայ համայնքը Ազգային ժողովին, ԵՄ-ին, Եվրոպայի խորհրդարանին և Աթենքում ՄԱԿ-ի գրասենյակին բանաձեւ է ներկայացրել |armtimes.com|

Հունաստանի հայ համայնքը Ազգային ժողովին, ԵՄ-ին, Եվրոպայի խորհրդարանին և Աթենքում ՄԱԿ-ի գրասենյակին բանաձեւ է ներկայացրել |armtimes.com|

armtimes.com: Հունաստանի հայ համայնքի կողմից Աթենքում հոկտեմբերի 21-ին եւ 22-ին կազմակերպված ցույցերի ավարտին մասնակիցները բանաձև են քվեարկել, որը ներկայացվելու է Հունաստանի Ազգային ժողովին, Եվրամիության, Եվրոպայի խորհրդարանին և Աթենքում ՄԱԿ-ի գրասենյակին: Բանաձևում նշված է. «Մենք, ովքեր չորեքշաբթի՝ 21 հոկտեմբերի 2020 թ., երեկոյան հավաքվել ենք Աթենքում՝ Իսրայելի դեսպանատան առջև - Մեր զորակցությունն ենք հայտնում Արցախի հերոս ժողովրդին և համոզված ենք, որ նրա ազատագրական պայքարը հասնելու է իր վախճանական նպատակին:  - Խոնարհվում ենք այն հերոս մարտիկների հիշատակի առջև, բոլոր նրանց՝ երիտասարդների, պատանիների, տղամարդկանց և կանանց հերոսության առջև, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին արդար պայքարում, ովքեր դեռ բարձր են պահում պայքարի դրոշը: - Երախտագիտություն ենք հայտնում հույն ժողովրդին՝ Արցախի պայքարին իր ցուցաբերած բազմազան աջակցության համար: - Պահանջում ենք միջազգային կազմակերպություններին անհապաղ միջամտել՝ արյունահեղությունը Արցախում դադարեցնելու համար: - Մենք պահանջում ենք ճանաչել Արցախի հայության ինքնորոշման իրավունքը և Արցախի անկախ հանրապետությունը»:
13:06 - 23 հոկտեմբերի, 2020