ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է սննդամթերքի անվտանգության եւ համապատասխանության գնահատման, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառների պետական կարգավորումը, օրենքով, իսկ առանձին դեպքերում դեպքերում իրականացնում է նաեւ վերահսկողական գործառույթներ եւ կիրառում պատասխանատվության միջոցներ այդ բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։ Այս կառույցը հիմնադրվել է 2018թ.-ին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ հիմքի վրա։ Տեսչական Մարմնի ղեկավարը Գեորգի Ավետիսյանն է։

Սննդի ոլորտում խախտումեր թույլ տվող տնտեսավարողների թիվը նվազում է. ՍԱՏՄ

Սննդի ոլորտում խախտումեր թույլ տվող տնտեսավարողների թիվը նվազում է. ՍԱՏՄ

Սննդի ոլորտում տնտեսավարող կազմակերպություններում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների պարբերական կրկնայցերն ու ստուգայցերը երկրում արտակարգ դրության հայտարարումից ի վեր չի ընդհատվել ոչ մի օր: Տարվել են նաև խորհրդատվական աջակցության աշխատանքեր, որոնց շնորհիվ հանրային սննդի օբյելտներում, արտադրություններում և իրացման ցանցում կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ պահանջների խախտումները հասցվել են նվազագույնի: ՍԱՏՄ տեսուչների կողմից այսօր անցկացված վերահսկողության արդյունքում թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում հայտնաբերվել է որոշակի խախտումներ: Դրանք քիչ են՝ երկուսը Երևանում, երեքը մարզերում, սակայն ցույց են տալիս, որ դեռևս շտկելու խնդիրներ կան: Այդ կազմակերպություններում խախտվել են ախտահանիչներով բոլոր նախատեսված վայրերն ապահովելու, օգտագործված դիմակների համար փակ աղբաման ունենալու, ինչպես նաև ախտահանման ու ջերմաչափման մատյանները պատշաճ վարելու նորմերը: Կազմվել են արձանագրություններ, որոնք կներկայացվեն ՀՀ պարետատուն: Հանրապետության ողջ տարածքում անցկացվող մշտադիտարկումներին ու կրկնայցերին զուգահեռ՝ 24 ժամով կասեցվել է նաև մի քանի տնտեսավարողների գործունեությունը: ՍԱՏՄ անակնկալ ստուգայցերը լինելու են շարունակական:
18:28 - 14 օգոստոսի, 2020
Սննդամթերքի անվտագության ոլորտում COVID-19-ի դեմ միջոցառումները պետք է իրականացվեն համակարգված.ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտագության ոլորտում COVID-19-ի դեմ միջոցառումները պետք է իրականացվեն համակարգված.ՍԱՏՄ

Պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն օգոստոսի 13-ին, հանդիպել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Արթուր Ներսիսյանը: Ինչպես տեղեկացրեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, կարևորելով երկու երկրներում սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացումը, ինչպես նաև հաշվի առնելով ժամանակակից աշխարհի հատկապես կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված մարտահրավերները՝ պատասխանատուները խոսել են ոլորտում իրականացվող ծրագրերն ու միջոցառումները զուգահեռ անցկացնելու ու համաձայնեցնելու անհրաժեշտության մասին: ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը պատրաստակամություն է հայտնել Արցախում արտադրված գյուղմթերքը սննդամթերքի անվտանգության համաշխարհային չափորոշիչներին համապատասխանեցնելու ուղղությամբ, ինչը կնպաստի արտահանման ոլորտում դրա մրցունակության բարձրացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսական կենդանիների համարակալման ծրագրի համատեղ իրականացման հեռանկարները: Այս համատեքստում՝ ՀՀ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը խոսել է սպանդանոցների կառուցման, սպանդանոցային մորթի անցնելու անհրաժեշտության, Հայաստանի Հանրապետությունում այդ ոլորտում իրականացվող բարեփոխումների և այս պահին առկա շոշափելի արդյունքների մասին: Նա կարևորել է միջազգային մի շարք սկզբունքների համատեղ կիրառումը հայկական երկու հանրապետություններում, մասնավորապես՝ սննդամթերքի արտադրության շղթայի դիտարկումը որպես մեկ միասնական ամբողջություն: Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտի գլխավոր պատասխանատուն նաև պատրաստակամություն է հայտնել Արցախի գործընկերներին փոխանցել արդեն ներդրված համակարգերի ու ծրագրերի, ինչպես նաև կորոնավիրուսի պայմանավորված վերահսկողական աշխատանքների վերաբերյալ ողջ տեղեկատվությունն ու փորձը: Գեորգի Ավետիսյանը, Արթուր Ներսիսյանի և ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Առստամյանի հետ այցելել են նաև ԱՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժական և սննդամթերքի փորձաքննությունների լաբորոտորիա» ՊՈԱԿ, ծանոթացել առկա ներուժին ու խնդիրներին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում արցախցի մասնագետների վերապատրաստվելու մասին:
11:43 - 14 օգոստոսի, 2020
Սպանդանոցների թիվը հետևողականորեն ավելանում է. հերթականը բացվեց Արարատի մարզի Բաղրամյան համայնքում

Սպանդանոցների թիվը հետևողականորեն ավելանում է. հերթականը բացվեց Արարատի մարզի Բաղրամյան համայնքում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ միասին օգոստոսի 11-ին մասնակցել են Արարատի մարզի Բաղրամյան համայնքում կառուցված «Արմակս» նոր սպանդանոցի բացմանը: Ինչպես տեղեկացրեցին սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ընկերության հզորությունները բավականին մեծ են, այն այսօր իսկ կարող է մատուցելու սպանդանոցային ծառայություններ՝ կազմակերպելով խոշոր (օրական մինչև 20 գլուխ) ու մանր (օրական մինչև 30 գլուխ) եղջերավորների, ինչպես նաև խոզի սպանդ: Սպանդանոցն ունի թե 2 սառնարան-մեքենա՝ միսն ու ենթամթերքը իրացման ցանց հասցնելու, թե կենդանիների տեղափոխման մեքենա՝ կենդանիների տեղափոխումը 30 կմ շառավղով անվճար կազմակերպելու համար: Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, շեշտելով բակային մորթից սպանդանոցայինի անցնելու կարևորությունը, հիշեցրել է ՍԱՏՄ խստագույն վերահսկողության մասին՝ վստահեցնելով, որ օրենսդրությամբ վերապահված գործառույթների շրջանակում արվելու է ամեն ինչ սպառողին որակյալ ու անվտանգ մսով ապահովելու համար:  Ի դեպ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, անասնահամաճարակային մշտադիտարկումների շրջանակում, առաջիկայում սկսելու է այցելությունները հանրապետությունում գործող բոլոր սպանդանոցներ՝ դրանց գործունեության համապատասխանությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերին ստուգելու նպատակով: Մասնավորապես՝ կստուգվեն աշխատակիցների բժշկական գրքույկների առկայությունը, սպանդանոցի սանիտարահիգիենիկ վիճակը, անասնաբուժական ձև 5 փաստաթղթի դուրսգրման պարբերականությունը, լաբորատոր-փորձագիտական հագեցվածությունը և այլն:  Ներկայում Հայաստանի ողջ տարածքում գործում է 59 սպանդանոց, որոնցից երկուսը՝ շարժական, կառուցման ավարտական փուլում են 15-ը, ներքին հարդարման ու սարքերի տեղադրման փուլում՝ 10-ը: Երկիր կներկրվի եվս 2 շարժական սպանդանոց:
17:57 - 11 օգոստոսի, 2020
ՍԱՏՄ-ն հայտնաբերել է զանգվածային միջոցառումների արգելքի խախտումներ

ՍԱՏՄ-ն հայտնաբերել է զանգվածային միջոցառումների արգելքի խախտումներ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կիրակնօրյա ուժեղացված ստուգայցեր է անցկացրել Երեւանում և մարզերում, որոնք փաստել են, թե նախկինում գրանցված խնդիրներն էականորեն նվազում են։ Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։ «Հանգստյան օրերին խստացված վերահսկողական աշխատանքներ հաճախ են տարվում և ամեն հաջորդ դիտարկումը փաստում է` նախկինում գրանցված խնդիրներն էականորեն նվազում են։ Թե մայրաքաղաքի, թե մարզերի սննդի շղթայի կազմակերպությունների մշտադիտարկումների ժամանակ խնդիրներ հայտնաբերվել են: Սրճարաններում, հանրային սննդի այլ օբյեկտներում հիմնականում խախտված են եղել ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյանները ճշգրտորեն լրացնելու պահանջները. տնտեսվարողները վստահեցնում են, որ ախտահանումն արվում է ըստ պատշաճի, սակայն գրանցամատյանների լրացման հարցում որոշ անփութություն նկատվում է: Շաբաթօրյա գիշերային ստուգայցը Երևանի գիշերային ակումբներում ու սրճարաններում փաստել է, որ չի պահպանվում զանգվածային միջոցառումներ չանցկացնելու մասին պարետի որոշումը: Իրացման ցանցում արձանագրվել են ջերմաչափման, ախտահանման աշխատանքների գրանցումների, ախտահանիչ լուծույթների կիրառման, ինչպես նաև դիմակների ոչ պատշաճ կրելու հետ կապված և մի շարք այլ խնդիրներ։ ՍԱՏՄ տեսուչների կողմից արձանագրված խախտումների հիմքով՝ մի շարք տնտեսավարողների կասեցման միջնորդություններ կուղարկվեն պարետին։ Թեև ակնառու է, որ պարետի սահմանած սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման հարցում տնտեսավարողներն այժմ առավել իրազեկ, հետևաբար՝ ավելի օրինապահ ու բարեխիղճ են, այդուհանդերձ, ՍԱՏՄ-ն ամեն անգամ հորդորում է խստագույնս պահպանել համավարակի տարածումը կանխելուն ուղղված անվտանգության նորմերը»,- նշված է հաղորդագրության մեջ:
18:35 - 09 օգոստոսի, 2020
Երևանում խախտումները հետևողականորեն պակասում են, մարզերում խնդիրներ կան. ՍԱՏՄ

Երևանում խախտումները հետևողականորեն պակասում են, մարզերում խնդիրներ կան. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի երևանյան ու մարզային կառույցների տեսուչները շարունակում են կրկնայցերն ու լայնածավալ դիտարկումները:Ուժեղացված ստուգայցերի խոշորացույցի տակ են եղել Երևանի և մարզերի սննդի շղթայում գործող տնտեսավարողների մոտ: Մայրաքաղաքում դիտարկված կազմակերպությունները ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը պահպանել են ամենայն պատասխանատվությամբ. ՍԱՏՄ տեսուչների խանութներում, հանրային սննդի օբեկտներում և սննդի արտադրություններում կատարած վերահսկողական այցերի արդյունքում արձանագրվել են նվազագույն խախտումներ, որոնք ավելի շուտ կարելի է որակել որպես թերացումներ:ՍԱՏՄ մարզային կենտրոնների տեսուչները, սակայն, խախտումներ հայտնաբերել են: Դրանք առնչվել են թե կորոնավիրուսի կանխարգելմամբ պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերին, թե անձանց միջև սոցիալական հեռավորություն չպահպանելու խնդրին: Հանգստյան տների ճաշարաններում և ռեստորաններում սահմանված կանոնները պահպանվում են:ՍԱՏՄ-ն շարունակելու է Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված հետևողական վերահսկողությունը հանրապետության սննդի շղթայի բոլոր կազմակերպություններում:
19:05 - 08 օգոստոսի, 2020
Կասեցվել է Ծաղկաձորի 10 հյուրանոց եւ Էրեբունու թաղապետարանը․ ԱԱՏՄ ստուգայցերը շարունակվում են

Կասեցվել է Ծաղկաձորի 10 հյուրանոց եւ Էրեբունու թաղապետարանը․ ԱԱՏՄ ստուգայցերը շարունակվում են

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն այսօր 24-ժամյա կասեցումներ է իրականացրել Ծաղկաձորում գործող 10 հյուրանոցում։ ԱԱՏՄ արեւմտյան տարածքային կենտրոնի կողմից արգելվել է հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի կողմից անձանց ընդունելությունը՝ «Արտատ ԳրոԸ,  «Նյու Հորիզոն Գրուպ ԻՆԿ» Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր, «Էլեգանտ Ռեսորտ» ՍՊԸ, «Էյջայտուր» ՍՊԸ,  «Սուսաննա Սոխակյան» Ա/Ձ, «Էդմոնդ Խաչատրյան» Ա/Ձ, «Բագրատյան Մանվել» Ա/Ձ, «Նորայր Վիրաբյան» Ա/Ձ, «Սիալիա» ՍՊԸ, «Վաղարշ և Որդիներ Կոնցեռն» ՍՊԸ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․ «Միաժամանակ, ԱԱՏՄ Երեւանի տարածքային կենտրոնը 24 ժամով կասեցրել է Երեւանի Էրեբունի վարչական շրջանը (թաղապետարանը)․ այնտեղ նախորդիվ իրականացված ստուգայցի ընթացքում տեսչական մարմնի աշխատանքային խմբերը պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ էին արձանագրել։ ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը շարունակվում են ողջ հանրապետությամբ։ Հաշվի առնելով զբոսաշրջային այս շրջանի ակտիվությունը՝ հատուկ ուշադրության են առնվում հյուրանոցներն ու հանգստյան տները։ ԱԱՏՄ մասնագիտական դիտարկումները փաստում են, որ այս տնտեսավարողների մոտ բավականին հաճախակի են համավարակի տարածումը կանխելուն ուղղված անվտանգության կանոնների խախտումները։ Վերջիններիս հիմքով մասնավորապես Ծաղկաձորում տասնյակ հյուրանոցների գործունեություն է ժամանակավորապես արգելվել։ Ամառվա այս շրջանում ակտիվ է քաղաքացիների հոսքը նաեւ լողավազաններ։ Դրանց համար պարետի կողմից անվտանգության հատուկ կանոններ են սահմանված, որոնց պահպանումը եւս դիտարկվում է։ Այս առումով մեծապես կարեւորվում է սահմանված նորմերի պահպանումը, քանի որ հատկապես այս տնտեսավարողների մոտ դրանց անտեսումը զգալիորեն մեծացնում է վարակվելու ռիսկերը։ ԱԱՏՄ-ն տեղեկացնում է՝ կրկնակի խախտումներ արձանագրելու դեպքում վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ կկիրառվեն։ Անակնկալ ստուգայցերը շարունակվում են ուժեղացված ռեժիմով»,- ասված է հաղորդագրության մեջ։
18:15 - 07 օգոստոսի, 2020
ՍԱՏՄ կրկնայցերը բացահայտում են արդեն դիտարկված տնտեսավարողների զգոնության թուլացումը

ՍԱՏՄ կրկնայցերը բացահայտում են արդեն դիտարկված տնտեսավարողների զգոնության թուլացումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների լայնածավալ մշտադիտարկումները հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում արձանագրել են ամենատարբեր խախտումներ, որոնք հայտնաբերվում են արդեն դիտարկված տնտեսավարողների մոտ: Այս մասին  հայտնում են  ՀՀ կառավարությունից։ «Ակնհայտորեն կա մտայնություն, թե մեկ անգամ արդեն ստուգված օբյեկտներ այլևս այցելություն չի լինելու, և թուլանում է զգոնությունը: Այս առումով այսօր Տեսչական մարմնի Երևանի և Կոտայքի մարզային կենտրոնների խստացված համատեղ ստուգայցերը մտահոգիչ պատկեր են արձանագրել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում:   ՍԱՏՄ-ն կասեցման միջնորդություններ կներկայացնի պարետատուն դիտարկված կազմակերպություններից առնվազն կեսի վերաբերյալ, քանի որ դրանցում պարետի սահմանած նորմերի զգալի մասը չի պահպանվել. թերի են եղել ախտահանման ու ջերմաչափման մատյանների գրառումները, ոչ բոլոր նախատեսված տեղերում են առկա եղել փակ աղբամաններ և ախտահանիչ միջոցներ, հանրային սննդի որոշ կետերում չեն ջերմաչափել հաճախորդներին: Վերահսկիչ մարմնի ներկայացուցիչները տվել են խախտումների վերացման ցուցումներ և խորհրդատվություն՝ տեղեկացնելով, որ կրկնայցերը շարունակական բնույթ են կրում: Այսօր նաև ծանուցվել են հանրապետության սննդի ոլորտում գործող՝ ՀՀ պարետի սահմանած կանոնները նախորդիվ խախտած մի շարք տնտեսավարողների նկատմամբ կիրառված կասեցման որոշումները. Ստեփանավան քաղաքում 24 ժամով դադարեցվել է գրեթե մեկ տասնյակ կազմակերպությունների գործունեությունը: Կասեցումներ եղել են նաև այլ մարզերում: Վերահսկողական աշխատանքները կշարունակվեն. ՍԱՏՄ-ն հորդորում է չթուլացնել զգոնություը, պահպանել բարեխիղճ մոտեցումն ու անցած շաբաթ արձանագրած շոշափելի դրական արդյունքը»,- նշված է հաղորդագրության մեջ:
18:11 - 04 օգոստոսի, 2020
Սնկից թունավորման 20 դեպք՝ 42 տուժածով. ԱՆ-ն հորդորում է զերծ մնալ անհայտ ծագման սնկերից |armenpress.am|

Սնկից թունավորման 20 դեպք՝ 42 տուժածով. ԱՆ-ն հորդորում է զերծ մնալ անհայտ ծագման սնկերից |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանում ընթացիկ տարում գրանցվել է սնկից թունավորման 20 դեպք՝ 42 տուժածով: Բարեբախտաբար այս տարի սնկից թունավորման հետևանքով մահվան դեպք չի գրանցվել: ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը նշեց, որ այս թիվը խոսում է այն մասին, որ մարդիկ չեն հետևում մասնագետների խորհուրդներին և օգտագործում են իրենց կողմից քաղված սնկերը:  Հանրապետությունում սնկից թունավորման օրերս գրանցված վերջին ահազանգի համաձայն՝ օգոստոսի 1-ին 5 քաղաքացի հայտնվել էր հիվանդանոցում: Վանաձորի բժշկական կենտրոն էր դիմել 5 քաղաքացի՝ «սնկից թունավորում» նախնական ախտորոշմամբ: Բժշկական կենտրոնում տուժածներին ցուցաբերվել է բժշկական օգնություն։ Նրանք կերել են իրենց կողմից անտառից հավաքված սունկ: «Այստեղ գործ ունենք երկու տարբեր ընտանիքների հետ, որոնք Լոռու մարզից են: Սնկից թունավորման դեպքը տարբեր համայնքներում է գրանցվել, միմյանց հետ կապ չունեցող դեպքեր են: Մեկը 2 հոգանոց, մյուսը 3 հոգանոց ընտանքիներ են: Մեկ հոգի արդեն դուրս է գրվել, մնացածի առողջական վիճակը գնահատվում է բավարար»,-ասաց Ռուբեն Գրիգորյանը: Գերատեսչությունը հնարավոր բոլոր աղբյուրներով իրազեկման աշխատանքներ է կատարում բնակչության շրջանում և հորդորում, որպեսզի հեռու մնան անհայտ ծագման սնկերից:  «Մի փորձեք ձեր քաղած սունկն օգտագործել: Շատ հաճախ թունավոր սնկերը նման են ուտելու սնկերին և տարբերակելը շատ դժվար է լինում: Ցավոք սրտի, մեր հասարակության շրջանում դեռ պահպանվում է նկարներով ուտելու սնկերը տարբերակելու մոտեցումը, սակայն դա ռիսկային է: Դեպքեր ենք ունեցել, քաղաքացին պատմել է, որ միշտ այդ սունկը կերել է, սակայն մի օր ուտելուց հետո թունավորվել է: Ասեմ, որ թունավոր սունկը կարող է աճել ուտելու սնկերի կողքին, ինչը դժվարացնում է տարբերակելու գործընթացը»,-ասաց նա:   Մասնագետը հորդորեց նաև անհայտ ծագման վայրերից սունկ չգնել: Այս օրերին հաճախ ականտես ենք լինում համայնքներին մոտ բնակավայրերում, փողոցներում, մայրուղիներում դույլերով սունկ վաճառելու գործընթացին: Նման դեպքում ի՞նչ վերահսկողական գործառույթներ են նախատեսված օրենքով, ի՞նչ անելիք ունի տեսչական մարմինը: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը նշեց, որ այդ հատվածում իրենք իրավասություն չունեն: «Մենք վերհսկում ենք միայն իրավաբանական անձանց: Այն, ինչ վաճառվում է խանութներում, պետք է ունենա ուղեկցող փաստաթղթեր, որպեսզի մենք հստակ տեսնենք թե շեղումը որտեղից է գալիս: Ֆիզիկական անձի դեպքում մենք գործառույթ չունենք: Մենք չենք կարող ֆիզիկական անձին ստիպել ինչ-որ բան անել կամ նրա նկատմամբ սանկցիաներ կիրառել»,-ասաց Անուշ Հարությունյանը՝ նշելով, որ փողոցներում, մայրուղիներում սնկի վաճառք կլինի, թե խնձորի կամ այլ սննդի տեսակի, դիտարկվում է փողոցային առևտրի համատեքստում: Այդ դեպքում վերահսկողությունը տեղական ինքնակառավարման մարմիններինն է, ոստիկանությանը:  Ամեն դեպքում եթե կերել եք սունկ և ունեք ինքնազգացողության վատացում, մասնագետները հորդորում են անմիջապես դիմել բժշի, չզբաղվել ինքնաբուժությամբ:  Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով ԱՆ մասնագետները զգուշացնում են՝ սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ, չհավաքել սունկ ճանապարհների եզրերից,  ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, ժողովրդական առասպելները, ըստ որոնց թունավոր սնկերին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները կամ եփելու ընթացքում արծաթը սևանում է և սևացնում է սնկային արգանակը: Մասնագետները խորհուրդ են տալիս չուտել հում սունկ, սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր:
09:30 - 04 օգոստոսի, 2020
ՍԱՏՄ-ը մշտադիտարկումները չեն ընդհատվում ամբողջ հանրապետությունում

ՍԱՏՄ-ը մշտադիտարկումները չեն ընդհատվում ամբողջ հանրապետությունում

Արտակարգ դրության պայմաններում սկսված՝ պարետի որոշումների կատարման նկատմամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողությունը սննդի շղթայի կազմակերպություններում օր օրի դառնում է առավել մանրակրկիտ. տնտեսավարողները հիմանկանում պահպանում են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը: Թերացումներ, սակայն, դեռ հայտնաբերվում են: ՍԱՏՄ մասնագետներն այսօր ստուգայցեր են իրականացրել հանրապետության ողջ տարածքում. խախտումներ արձանագրվել են թե Երևանում, թե մարզերում: Դրանց բնույթն առավելապես պայամանվորված է անփութությամբ ու անուշադրությամբ. աշխատակիցները չեն կրում կամ ոչ պատշաճ են կրում դիմակները, ոչ բոլոր հաճախորդներն են ջերմաչափվում, ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները լրացվում են թերի, չի ապահովում սեղանների և անձանց սոցիալական հեռավորությունը, երբեմն նաև բացակայում են դիմակների համար նախատեսված փակ աղբամանները: ՍԱՏՄ-ն հիշեցնում է, որ անվտանգության կանոններից ամենաչնչին շեղումն իսկ մեծացնում է կորոնավիրուսով վարակվելու ռիսկերը, ուստի վերահսկող մարմինն ամենայն աչալջությամբ շարունակելու է ստուգայցերն ու կրկնայցերը, իսկ թերացող տնտեսվարողների համար անխուսափելի կլինի վարչական պատասխանատվությունը:
18:21 - 03 օգոստոսի, 2020
ՍԱՏՄ կիրակնօրյա ստուգայցերը արձանագրել են դրական առաջընթաց

ՍԱՏՄ կիրակնօրյա ստուգայցերը արձանագրել են դրական առաջընթաց

ՍԱՏՄ ուժեղացված ծառայությունը հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում շարունակվում է նաև հանգստյան օրերին. այսօր հյուրանոցային համալիրների հանրային սննդի օբեկտներում իրականացված մշտադիտարկումների ու կրկնայցերի ընթացքում արձանագրված իրավիճակը փաստում է, որ տնտեսավարողները մեծավ մասամբ պահպանում են սահմանված նորմերը:Մասնավորապես, Տավուշի և Լոռու հանգստյան տների հանրային սննդի օբյեկտներից միայն մի քանիսում են թերացել ՀՀ պարետի որոշումների անվերապահ կատարման հարցում. դիտարկվել են աշխատողների կողմից դիմակ չկրելու կամ ոչ պատշաճ կրելու դեպքեր: Միայն մեկ կազմակերպությունում արձանագրվել են նաև ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների վարման, սանհանգույցում համապատասխան ախտահանիչ միջոցների բացակայության դեպքեր:ՍԱՏՄ-ն տնտեսվարողներին հորդորում է խստագույնս պահպանել պարետի որոշմամբ սահմանված անվտանգության նորմերը։
19:02 - 02 օգոստոսի, 2020
Խորենացու մսի տաղավարների ճնշող մեծամասնությունում վաճառվում է սպանդանոցային ծագման թարմ միս

Խորենացու մսի տաղավարների ճնշող մեծամասնությունում վաճառվում է սպանդանոցային ծագման թարմ միս

Անասնահամաճարակային մշտադիտարկումների շրջանակում՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հուլիսի 25-ից սկսած ամենօրյա վերահսկողությունը տվել է ցանկալի արդյունքներ: Եթե Խորենացի փողոցի մսի տաղավարներում (ԳՈւՄ-ի շուկային հարող տարածք) ստուգայցերի մեկնարկի պահին տնտեսավարողներից միայն մեկն է ունեցել մսի սպանդանոցային ծագումը հավաստող թիվ 5 անասնաբուժական վկայականը, ապա այսօր արդեն գրեթե 30 տաղավարներում մսի և  ենթամթերքի սպանդանոցային ծագումը կասկածներ չի հարուցել. ուղեկցող համապատասխան փաստաթղթերը ի պատշաճի ունեցել են բոլորը: Վաղ առավոտյան կատարվող ՍԱՏՄ հսկողությունը փաստել է նաև, որ բարելավվել են թե մսի տեղափոխման պայմանները, թե տաղավարների սանիտարահիգիենիկ վիճակը: Միս-մսամթերքն արդեն տեղափոխվում է սանիտարահիգիենիկ և սահմանված այլ նորմերին համապատասխանող փոխադրամիջոցներով, բոլոր աշխատակիցներն ունեն սանիտարական գրքույկներ: Միայն երեք վաճառակետում է հայտնաբերվել գառան և խոզի ոչ սպանդանոցային ծագման մսի խմբաքանակներ, որոնց իրացումը կասեցվել է: Կազմվել են արձանագրություններ, կբացվեն ստուգումներ՝ կոնկրետ վարչական պատասխանատվություն ենթադրող հետևանքներով: Սպանդանոցային մորթի պահանջը ողջ հանրապետությունում պարտադիր է դարձել 2020թ. հուլիսի 1-ից և այդ նորմի պահպանումը ՍԱՏՄ առաջնահերթություններից մեկը կլինի այնքան ժամանակ, քանի դեռ ստուգումներն արձանագրում են խախտումներ:
17:54 - 31 հուլիսի, 2020
Հանրային սննդի օբյեկտի գործունեությունն առաջին անգամ կասեցվել է 14 օրով․ ՍԱՏՄ

Հանրային սննդի օբյեկտի գործունեությունն առաջին անգամ կասեցվել է 14 օրով․ ՍԱՏՄ

Շարունակվում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների ուժեղացված ստուգայցերը հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում։ Արդյունքում արձանագրվում են ՀՀ պարետի որոշումներով ամրագրված նորմերի կատարման նկատմամբ հնարավոր բոլոր խախտումները և ներկայացվում ՀՀ պարետատուն: Կորոնավարակի դեմ պայքարով պայմանավորված՝ սանիտարահիգիենիկ նորմերը խախտելու համար այսօր հանրապետությունում կասեցվել է մոտ վեց տասնյակ կազմակերպությունների աշխատանքը: Դրանցից մեկի՝ Սևանա լճի ափին գործող «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտու հանրային սննդի գործունությունը դադարեցվել է 14 օրով: Այսպիսի պատժաչափ արտակարգ դրության ընթացքում կիրառվում է առաջին անգամ։ Այստեղ խախտվել են կենդանի կատարմամբ երաժտության արգելքի, մասսայական միջոցառումներ չկազմակերպելու, աշխատակիցների ու հանգստացողների դիմակ կրելու, դիմակների համար փակ աղբաման ունենալու, սեղանների և անձանց միջև սահմանված համապատասխան հեռավորություն պահպանելու, ջերմաչափման գրանցամատյանները պատշաճ լրացնելու սահմանված պահանջները: Եվս մեկ խիստ կասեցում․ յոթ օրով կասեցվել է Երևանի «Արմհուկա» ՍՊԸ-ին պատկանող օբյեկտի աշխատանքը. այստեղ շարունակել են մատուցել նարգիլե, ինչը արգելված է պարետի որոշմամբ: ՍԱՏՄ-ն, COVID 19 համավարակը շուտափույթ հաղթահարելու նպատակով, իրեն վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակներում, այսուհետ էլ խստորեն հետամուտ կլինի պարետի որոշումներով սահմանված անվտանգության նորմերի պահպանմանը:
18:09 - 28 հուլիսի, 2020
Մարզերում խախտումներ ներկայում թույլ են տալիս առավելապես փոքր տնտեսավարողները․ ՍԱՏՄ

Մարզերում խախտումներ ներկայում թույլ են տալիս առավելապես փոքր տնտեսավարողները․ ՍԱՏՄ

Հանրապետությունում առանց ընդմիջման ու ակտիվորեն ընթացող վերահսկողությունը հակահամաճարակային նորմերի պահպանման նկատմամբ տալիս է սպասված արդյունքը. արձանագրվող խախտումների քանակը կտրուկ նվազել է: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը․ Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները խստացված ու անակնկալ ստուգայցեր են անցկացրել Տավուշի մարզում, մասնավորապես՝ Իջևան քաղաքի սննդի շղթայում գործող տնտեսավարողների մոտ: Կատարվել է մանրազնին ուսումնասիրություն, և  ըստ արձանագրված տվյալների՝ որևէ խախտում չի հայտնաբերվել: Նման իրավիճակը փաստում է տնտեսավարողների պատասխանատվության ու բարեխղճության մակարդակի բարձարացման, ինչպես նաև համավարկը հաղթահարելու տրամադրվածության մասին: ՍԱՏՄ նախորդ օրերի արձանագրությունների հիման վրա՝ այսօր հանրապետությունում կասեցվել է սննդի շղթայում գործող մի շարք տնտեսավարողների գործունեությունը. խախտված են եղել ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյանները ճշգրտորեն լրացնելու պահանջները, պարետի որոշմամբ սահմանված իրազեկման թերթիկները տեսանելի վայրում փակցված չեն եղել, վաճառքի տաղավարների մոտ բացակայել են գծանշումները, անձանց միջև չի պահպանվել սահմանված համապատասխան հեռավորությունը և այլն: Վերջին շրջանում արձանագրված խախտումների թվի զգալի նվազումը ոգևորիչ է, սակայն չի թուլացնելու ՍԱՏՄ տեսուչների զգոնությունը. կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում շարունակվելու է»,- ասված է հաղորդագրության մեջ:
18:51 - 24 հուլիսի, 2020
Խախտումների ծավալը քչացել է, բայց դրանք կան. ՍԱՏՄ-ն շարունակում է ստուգայցերը ողջ հանրապետությունում

Խախտումների ծավալը քչացել է, բայց դրանք կան. ՍԱՏՄ-ն շարունակում է ստուգայցերը ողջ հանրապետությունում

ՍԱՏՄ ուժեղացված ծառայությունը հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում շարունակվում է նաև հանգստյան օրերին. այսօր իրականացված մշտադիտարկումների ու կրկնայցերի ընթացքում հայտնաբերված խնդիրներն արձանագրվել են և կներկայացվեն պարետատան քննարկմանը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքիցՄասնավորապես, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային սննդի օբյեկտներում, իրացման ցանցում, սննդամթերքի արտադրություններում անցկացված ստուգայցերը փաստել են, որ որոշ ընկերություններ դեռ թերանում են ՀՀ պարետի որոշումներ անվերապահ կատարման հարցում. աշխատողների կողմից դիմակ չկրելու կամ պատշաճ չկրելու դեպքերն ամենահաճախ դիտարկվողն են: Արձանագրվել են նաև ջերմաչափման և գրանցամատյանի վարման, անձանց միջև սահմանված հեռավորությունը պահելուն միտված գծանշումների հետ կապված խախտումներ, ախտահանիչ համապատասխան միջոցների բացակայություն սանհանգույցում, չի պահպանվել ժամը 10-12-ը միայն թոշակային տարիքի անձանց սպասարկելու նորմը:Այսօր, ՍԱՏՄ տեսուչների լայնածավալ դիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով, հանրապետությունում 24 ժամով կասեցվել է երեք տասնյակից քիչ ավելի տնտեսավարողների գործունեությունը:ՍԱՏՄ-ն տնտեսվարողներին հորդորում է խստագույնս պահպանել պարետի որոշմամբ սահմանված անվտանգության նորմերը, ինչը կորոնավիրուսի դեմ պայքարի տեսանկյունից կարևորագույն նշանակություն ունի։ Դրանց շրջանցումը հանգեցնելու է անխուսափելի կասեցումների:
18:15 - 11 հուլիսի, 2020
ՍԱՏՄ-ն շարունակում է լայնածավալ մշտադիտարկումները

ՍԱՏՄ-ն շարունակում է լայնածավալ մշտադիտարկումները

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում։ Այդ վարչական շրջանի «Նոր Զովք» առևտրի կենտրոնում ՍԱՏՄ տեսուչներն արձանագրել են մի քանի խախտումներ՝ թերի են լրացվել աշխատակիցների ջերմաչափման գրանցամատյանները, կենսաթոշակային տարիքի հաճախորդների համար նախատեսված՝ 10-ից 12-ն ընկած, ժամանակահատվածում սպասարկվել են նաև այլ հաճախորդներ: Մասնագետները տարածքի հանրային սննդի օբեկտներում ևս արձանգրել են խախտումներ, որոնք հիմնականում կապված են եղել ախտահանման գրանցամատյանների ոչ ճիշտ լրացման հետ, իսկ մի կետում չի կատարվել պատշաճ ախտահանում: Տնտեսավարողները խոստացել են արագ շտկել բոլոր թերացումները: Հայտնաբերված խախտումների մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն: Խստացված մշտադիտարկումներ են եղել նաև հանրապետության ողջ տարածքում: Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի ներկայացուցիչները հորդորում են տնտեսավարողներին խստագույնս պահպանել կորոնավիրուսով չվարակվելու համար սահմանված անվտանգության նորմերը և հետամուտ լինում դրանց կատարմանը։
17:18 - 06 հուլիսի, 2020