Մևլութ Չավուշօղլու

Մեւլութ Չավուշօղլուն 2014 թվականից մինչ այժմ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն է:

2010-2012 թվականներին եղել է ԵԱՀԿ նախագահ։ Նա Թուրքիայի «Արդարացում և զարգացում» կուսակցության հիմնադիր անդամ է։

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են ԼՂ-ում հրադադարի ռեժիմի ամրապնդման քայլերը
 |shantnews.am|

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են ԼՂ-ում հրադադարի ռեժիմի ամրապնդման քայլերը |shantnews.am|

shantnews.am:  Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ, որի ընթացքում Անկարան աջակցել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունված եռակողմ հայտարարությանը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Կարող եմ ասել, որ այժմ ինտենսիվ հաղորդակցություն կա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և նրա գործընկերների միջև: Մենք պարզապես հեռախոսազրույց ենք ունեցել Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հետ, թուրքական կողմը սատարել է երեք երկրների կողմից երեկ ընդունված հայտարարությանը։ Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները նաև մտքեր են փոխանակել ձեռնարկվելիք հետագա անհրաժեշտ քայլերի վերաբերյալ», – ասել է նա «Эхо Москвы» ռադիոկայանի եթերում:      
13:52 - 10 նոյեմբերի, 2020
«Ադրբեջանը կգնա մինչև վերջ, եթե ղարաբաղյան հարցը արագորեն չլուծվի բանակցային սեղանի շուրջ», հայտարարում է Ալիևը |azatutyun.am|

«Ադրբեջանը կգնա մինչև վերջ, եթե ղարաբաղյան հարցը արագորեն չլուծվի բանակցային սեղանի շուրջ», հայտարարում է Ալիևը |azatutyun.am|

azatutyun.am: «Ադրբեջանը կգնա մինչև վերջ, եթե ղարաբաղյան հարցը արագորեն չլուծվի բանակցային սեղանի շուրջ»,- այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո։ Չավուշօղլուն Բաքու է ժամանել այսօր առավոտյան՝ ղարաբաղյան հարցը քննարկելու: «Մենք կրկին Բաքվում ենք՝ Ադրբեջանին մեր ամուր աջակցությունը վերահաստատելու և Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումների շուրջ մտքեր փոխանակելու համար»,- գրել էր նա Թվիթերում: Չավուշօղլուի այցից առաջ` շաբաթվա սկզբին, Ալիևն ասել էր, թե Բաքվի համար ընդունելի է խնդրի կարգավորումը 2+2 ձևաչափով՝ կողմերի, ինչպես նաև Թուրքիայի և Ռուսաստանի մասնակցությամբ։ «Սա ընդունելի տարբերակ է մեզ համար, քանի որ և՛ Թուրքիան, և՛ Ռուսաստանը մեր հարևան երկրներն են, որոնք սերտ փոխհարաբերություններ ունեն, և երկրներ, որոնք նաև իրար միջև համագործակցության մեծ ներուժ ունեն»,- ասել էր Ալիևը։
16:18 - 01 նոյեմբերի, 2020
Լավրովն ու Չավուշօղլուն ընդգծել են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանքի բացակայությունը

 |armenpress.am|

Լավրովն ու Չավուշօղլուն ընդգծել են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանքի բացակայությունը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հոկտեմբերի 15-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք: Այս մասին ասված է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում: Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում առարկայական քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նախարարներն ընդգծել են հիմնախնդրի խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը։ Վերահաստատվել է Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարության դրույթների անվերապահ կատարման անհրաժեշտությունը: Գործնական առումով նշվել է կրակի դադարեցման ռեժիմի անհապաղ հաստատման անհրաժեշտությունը և դրա պահպանման վերահսկողության մեխանիզմների համաձայնեցումը: Ընդգծվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմների շրջանակներում բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ քայլերի օպերատիվ համաձայնեցման կարևորությունը՝ իրական արդյունքների հասնելու նպատակով:
20:14 - 15 հոկտեմբերի, 2020
Թուրքական կողմի նախաձեռնությամբ՝  հեռախոսազրույց են ունեցել ՌԴ ԱԳ նախարար Ս․ Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարար Մ. Չավուշօղլուն |a1plus.am|

Թուրքական կողմի նախաձեռնությամբ՝ հեռախոսազրույց են ունեցել ՌԴ ԱԳ նախարար Ս․ Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարար Մ. Չավուշօղլուն |a1plus.am|

a1plus.am: Հոկտեմբերի 11-ին, թուրքական կողմի նախաձեռնությամբ՝  հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Ս․ Լավրովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մ. Չավուշօղլուի միջև: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը։ Ըստ հաղորդագրության՝  մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ, որն ի հայտ է եկել հոկտեմբերի 9-10-ը Մոսկվայում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներից հետո: Նշվել է Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարության բոլոր դրույթների խստորեն կատարման անհրաժեշտությունը: Ռուսական կողմը վերահաստատել է պատրաստակամությունը շարունակելու ակտիվ միջնորդական ջանքերը ՝  ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ուղղությամբ ՝ հաշվի առնելով մոսկովյան հայտարարության դրույթները:
16:47 - 11 հոկտեմբերի, 2020
Անկարան պատրաստ է Բաքվին տրամադրել ցանկացած օգնություն․  |hetq.am|

Անկարան պատրաստ է Բաքվին տրամադրել ցանկացած օգնություն․ |hetq.am|

hetq.am: Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին ցանկացած ոլորտում տրամադրել աջակցություն, եթե Բաքուն դրա կարիքն ունենա: Այս մասին երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 6-ին, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքվում կայացած հանդիպման ընթացքում: «Այսօր ադրբեջանական ժողովուրդը պայքարում է իր հողերի ազատագրման համար և ի վիճակի է իրագործել դա: Դրա համար նա ունի ուժ և պոտենցիալ: Իհարկե, Թուրքիան և թուրք ժողովուրդը պատրաստ են Ադրբեջանին աջակցություն տրամադրել ցանկացած ոլորտում, եթե Բաքուն դրա կարիքն ունենա»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը: Չավուշօղլուն շեշտել է, որ եկել է Բաքու, որպեսզի «մեկ անգամ ևս ցույց տա Թուրքիայի և թուրք ժողովրդի կողմից ցուցաբերվող աջակցությունը Ադրբեջանին»: Ավելին՝ hetq.am-ում
19:43 - 06 հոկտեմբերի, 2020
Չավուշօղլուն քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը

Չավուշօղլուն քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Ղարաբաղում հրադադարը արդյունք չի տվել, ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը զբաղվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, չունի հստակ ծրագրեր և մեխանիզմներ խնդրի լուծման համար: Հայտնում է ria.ru-ն։ «Միջազգային հանրությունը հստակ մտադրություն չցուցաբերեց Ղարաբաղի հարցում, և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի չորս բանաձևեր չկատարվեցին: Մեկ միլիոն ադրբեջանցի փախստականներ և ներքին տեղահանվածները սպասում են հայրենի հողեր վերադառնալուն... չպետք է լինեն երկակի ստանդարտներ»,- ասել է Չավուշօղլուն Բաքվում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ ճեպազրույցում: Ըստ նրա՝ «այժմ բոլորը կոչ են անում դադարեցնել կրակը»: «Բազմիցս հանդիպել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, հանդիպել տարեսկզբին։ Հարցրեցի նրանց ծրագրերի, նախագծի, մեխանիզմի մասին (Ղարաբաղում իրավիճակի լուծում): Ոչ։ «Օկուպանտին» ու «օկուպացիայի տակ» գտնվող կողմերին միշտ հավասար են պահում։  Ամբողջ աշխարհը պետք է հասկանա, որ  չի կարող այսպես շարունակվել»,- շեշտեց Թուրքիայի արտգործնախարարը:   Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
17:51 - 06 հոկտեմբերի, 2020
Ալիևը գնահատել է Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցության կարևորությունը

Ալիևը գնահատել է Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցության կարևորությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Թուրքիայի քաղաքականությունը նախատեսված է խաղաղության համար և արդյունք է տալիս Մերձավոր Արևելքում և Կովկասում: Հայտնում է ria.ru-ն։ Երեքշաբթի օրը Ալիևը Բաքվում ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի գլխավորած պատվիրակությանը: «Թուրքիայի քաղաքականությունը նախատեսված է միայն խաղաղության համար և արդյունքները տալիս է ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլ նաև` Կովկասում: Այսօր Հայաստանի կողմից հերթական հարձակման պատճառած իրավիճակը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Թուրքիան հեղինակություն ունի ինչպես տարածաշրջանում, այնպես էլ` աշխարհում: Իհարկե, դա մեզ ուժեղացնում է, ոգեշնչում: Այսօր մեր ժողովուրդները և ամբողջ աշխարհը տեսնում են, թե ինչ է նշանակում Թուրքիայի և Ադրբեջանի միությունը», - Ալիևի խոսքերը մեջբերում է մամուլի ծառայությունը: Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
15:36 - 06 հոկտեմբերի, 2020
Թուրքիայի ԱԳ նախարարը կրկին վստահեցնում է՝ Ադրբեջանի կողքին են |azatutyun.am|

Թուրքիայի ԱԳ նախարարը կրկին վստահեցնում է՝ Ադրբեջանի կողքին են |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, «Անադոլու» գործակալության մամուլի սրահում խոսելով Արցախում վերսկսված ռազմական գործողությունների մասին, հերթական անգամ ընդգծել է Ադրբեջանին սատարելու Անկարայի պատրաստակամությունը: «Եթե Ադրբեջանը ուզում է մարտի դաշտում հարցը լուծել, մենք կլինենք Ադրբեջանի կողքին: Անհրաժեշտության դեպքում մեր աջակցությունը ցույց կտանք: Սակայն տեսնում ենք, որ Ադրբեջանը բավարար կարողություն ունի», - ասել է Չավուշօղլուն՝ շեշտելով, որ իբրև ռազմավարական դաշնակիցներ՝ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմատեխնիկական փոխգործակցությունը բնական երևույթ է: Թուրք նախարարը հիշեցրել է, որ հուլիսին Թուրքիան Հայաստանին նախազգուշացրել էր և սթափվելու լուրջ կոչեր արել: «Չնայած բոլոր զգուշացումներին, որտեղի՞ց Հայաստանին այդ համարձակությունը: Եթե Հայաստանը այսօր այլ երկրներից՝ Արևմուտքից, անգամ Ռուսաստանից աջակցություն չստանար, չէր համարձակվի նման քայլի գնալ», - պնդել է թուրք նախարարը: Նա վստահեցրել է, թե Թուրքիան հարցը դիվանագիտական, խաղաղ ճանապարհով լուծելու կողմնակից է եղել: «30 տարի է այս հարցը լուծում չի գտել: Մինսկի խումբը հստակ քայլեր չի ձեռնարկել: Ինչպես Սիրիայում՝ այստեղ էլ ուզում էինք Ռուսաստանի հետ համագործակցության ճանապարհով երկկողմանի կամ բազմակողմանի լուծման հասնել: Քանի որ հարցը չի լուծվում, Հայաստանը համարձակվում է հարձակման գնալ: Այս հարցը պետք է լուծել», - ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, թե Թուրքիան Ադրբեջանի կողքին է՝ որ ոլորտում ինչ օգնության կարիք ունենա:
16:14 - 30 սեպտեմբերի, 2020