Ալեքսանդր Լուկաշենկո

«Մինչև ինձ չսպանեք, ուրիշ ընտրություն չի լինի»․ Լուկաշենկոն ուղղաթիռով ժամանել է գործադուլի մասնակիցների մոտ՝ հայտարարելով, որ երկրում նոր ընտրություններ չեն անցկացվի |tert.am|

«Մինչև ինձ չսպանեք, ուրիշ ընտրություն չի լինի»․ Լուկաշենկոն ուղղաթիռով ժամանել է գործադուլի մասնակիցների մոտ՝ հայտարարելով, որ երկրում նոր ընտրություններ չեն անցկացվի |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ուղղաթիռը վայրէջք է կատարել Մինսկի անվային քարշակների գործարանի տարածքում, որտեղ վերջինս հանդիպել է գործադուլավորների հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ավտոմեքենաների երթևեկությունը գործարանի տարածքում սահմանափակված չէ։ Ուղղաթիռը վայրէջք է կատարել տեղական ժամանակով ժամը 10։00-ի սահմաններում։ Լուկաշենկոն Մինսկի անվային քարշակների գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկրում նոր ընտրություններ չեն անցկացվի: «Երբևէ չսպասեք, թե ճնշման տակ ինչ-որ բան կարող եմ անել։ Նրանք չեն գա իշխանության գլուխ։ Քանի որ չի լինի ո՛չ Մինսկի անվային քարշակների գործարանը, ո՛չ Մինսկի ավտոմոբիլային գործարանը, և ո՛չ էլ Բելառուսի ավտոմոբիլային գործարանը․ կես տարվա ընթացքում կոչնչացվի ամեն ինչ»,- Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է «Բելտա» գործակալությունը։ «Դուք խոսում եք անարդար ընտրությունների մասին և ցանկանում եք անցկացնել արդար ընտրություննե՞ր», - հարցրել է նախագահը: «Ես պատասխանում եմ այս հարցին. մենք ընտրություններ անցկացրել ենք: Մինչև ինձ չսպանեք, ուրիշ ընտրություն չի լինի»,- հավելել է նա: Նա կոչ է արել իշխանական լիազորությունների վերաբաշխում իրականացնել սահմանադրական գործընթացի միջոցով, այլ ոչ թե փողոցային ակցիաների միջոցով։ Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ հավելյալ աշխատատեղեր է բացել, որպեսզի մարդկանց առանց ապրուստի միջոցի չթողնի։ ««Վատ» նախագահը հավելյալ աշխատատեղեր էր բացել, որպեսզի մարդկանց փողոցում չթողներ։ Ով ուզում է աշխատել, թող աշխատի։ Չեն ուզում աշխատել, դե ինչ, մենք նրանց չենք ստիպի»,- ասել է Լուկաշենկոն։ Ավելին՝ tert.am-ում
13:40 - 17 օգոստոսի, 2020
«Նույնիսկ մեռած չեմ տա երկիրը». Ալեքսանդր Լուկաշենկոն ելույթ է ունեցել աջակիցների հանրահավաքին |hetq.am|

«Նույնիսկ մեռած չեմ տա երկիրը». Ալեքսանդր Լուկաշենկոն ելույթ է ունեցել աջակիցների հանրահավաքին |hetq.am|

hetq.am: Մինսկի Անկախության հրապարակում՝ կառավարության տան մոտ, տեղի է ունեցել հանրահավաք՝ ի աջակցություն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի։ Այդ մասին հայտնում է «РИА Новости»-ն։ Հանրահավաքին մասնակցել է նաև Ալեքսանդր Լուկաշենկոն։  Հանրահավաքի ժամանակ իր ելույթում Լուկաշենկոն հայտարարել է, որ փողոցային ակցիաների կողմնակից չէ, սակայն հիմա ստիպված է մարդկանց կանչել օգնության. «Ես ժամանակին երդվել եմ երկրում թույլ չտալ հրապարակներ… իմ մեղքը չէ, որ ստիպված եմ ձեզ կանչել օգնության»,- հայտարարել է նա։ Լուկաշենկոն ընդդիմությանը սպառնացել է ձեռք չտալ բժիշկներին և լրագրողների՝ հակառակ դեպքում այդ անձինք պատասխան կտան։ Նա դիմել է բոլոր նրանց, որոնք «մոլորվել» կամ «ապակողմնորոշված» են։ «Ի՞նչ եք դուք ուզում։ Ազատություն եք ուզո՞ւմ։ Ինչպիսի՞։ Փոփոխություններ եք ուզո՞ւմ։ Ինչպիսի՞։ Բարեփոխումնե՞ր։ Ասեք, վաղը սկսենք։ Ուղղաթիռայի՞ն փողեր։ Բայց դուք գիտեք, որ ուղղաթիռային փողեր չեն լինում։ Փողերը պետք է աշխատել ոչ թե հրապարակներում, այլ գործարաններում և ֆաբրիկաներում»։ Լուկաշենկոն կարծում է, որ Բելառուսը կմեռնի, եթե կրկնակի ընտրություններ լինեն՝ նշելով, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները կոչ են անում կազմակերպել նոր ընտրություններ, ինչը, ըստ նրա, կործանարար է երկրի համար։ Լուկաշենկոն հայտարարել է, որ իշխանությունից կառչած չէ, սակայն հավելել, որ թույլ չի տա «հանձնել երկիրը», անգամ եթե մահանա։ «Բոլոր դժվարություններից անկախ մենք կառուցել ենք հիանալի երկիր։ Ո՞ւմ եք որոշել այն տալ։ Եթե ինչ-որ մեկը ցանկանում է հանձնել երկիրը, եթե ես նույնիսկ մահացած լինեմ, թույլ չեմ տա»։ Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ եթե ժողովուրդը «նեղացնի» իրեն՝ առաջին նախագահին, ապա դա կլինի վերջի սկիզբը։ Նրա խոսքերով՝ Արևմուտքի երկրները ուժ են կուտակում երկրի սահմաններին, իսկ տանկերն ու ինքնաթիռները գտնվում են մի քանի կիլոմետր հեռավորության վրա։   Շարունակությունը` hetq.am-ում։
21:59 - 16 օգոստոսի, 2020
Հարյուր հազարավոր մարդիկ Մինսկում դուրս են եկել բողոքի ցույցի |hetq.am|

Հարյուր հազարավոր մարդիկ Մինսկում դուրս են եկել բողոքի ցույցի |hetq.am|

hetq.am: «Հերոս քաղաք Մինսկ» հուշարձան-համալիրի մոտ հավաքված ցուցարարների թիվն անցնում է մի քանի հարյուր հազարը։ Այդ մասին հայտնում են բելառուսական լրատվամիջոցները և տելեգրամյան ալիքները։ «Բողոքի ցույցին, մեր հաշվարկներով, մասնակցում է մի քանի հարյուր հազար մարդ։ Տեսանյութը չի արտացոլում ամբողջ պատկերը։ Հուշարձան-համալիրի մոտ փաստացի կանգնելու տեղ չկա, մարդիկ նորանոր տարածքներ են զբաղեցնում, որոնք չեն երևում կադրում»,- հայտնել է «Tut.by»-ը։ Ցուցարարները վանկարկում են «Հեռացի՜ր»։     Բողոքի ակցիայի մասնակիցների թվի մասին պաշտոնական տվյալներ դեռ չկան։ Համացանցում տարածվող տեսանյութերից պարզ է դառնում, որ «Հերոս քաղաք Մինսկ» հուշարձան-համալիրի մոտ գտնվող հրապարակը, որտեղ մայիսի 9-ին կայացել էր զինվորական շքերթը, ամբողջությամբ լցված է մարդկանցով։ Ամեն րոպե ավելանում է ցույցի մասնակիցների թիվը։ Ականատեսները փաստում են, որ Մինսկում երբեք նման քանակությամբ զանգվածային բողոքի ցույց տեղի չի ունեցել։ Բողոքի ցույցի մասնակիցները չեն ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները, որի արդյունքում, ըստ Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, ձայների 80 %-ով հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ցուցարարները բողոքում են նաև ուժային կառույցների գործողությունների դեմ, որոնք վերջին օրերին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ բիրտ ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ։ Բողոքի ցույցերի մասնակիցները գտնվում են հուշարձան-համալիրի մոտ առկա խաչմերուկի բոլոր չորս կողմերում։ Նրանք պարզել են սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշներ, ծաղիկներ, փուչիկներ։ ԶԼՄ-ների տվյալներով՝ բողոքի ցույցի տարածքում գրեթե բացակայում է բջջային կապը։ Բողոքի ցույցերի հատվածում չեն աշխատում նաև լուսակիրները, չկան ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ։ Ե՛վ հետիոտները, և՛ վարորդներն իրենք են կարգավորում երթևեկությունը։ Մարդիկ մի քանի րոպե տալիս են մեքենաներին անցնելու համար, այնուհետ իրենք են անցնում փողոցը։ Բողոքի ցույցին մասնակցում են նաև Բաբարիկոյի շտաբի ղեկավարը և Սվետլանա Տիխանովսկայայի վստահված անձ Մարիա Կոլեսնիկովան։ Նա հայտարարել է, որ Լուկաշենկոն ոչ միայն բելառուս ժողովրդի, այլև երկրի գլխավոր սպառնալիքն է։     Շարունակությունը՝ hetq.am-ում։
21:06 - 16 օգոստոսի, 2020
Վլադիմիր Զայնետդինովը հայտնել է՝ երբ Բելառուսը կարող է օգնության համար դիմել ՀԱՊԿ-ին
 |shantnews.am|

Վլադիմիր Զայնետդինովը հայտնել է՝ երբ Բելառուսը կարող է օգնության համար դիմել ՀԱՊԿ-ին |shantnews.am|

shantnews.am: Եթե Բելառուսի պաշտպանությանը արտաքին վտանգ սպառնա, հանրապետությունը օգնության համար կարող է դիմել ՀԱՊԿ-ին։ Այդ մասին  РИА «Новости»–ին հաղորդել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։«Այն դեպքում, եթե Բելառուսի պաշտպանությանը արտաքին վտանգ սպառնա, համաձայն հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի՝ Բելառուսը իրավունք ունի օգնության նպատակով դիմել կազմակերպությանը»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե որ դեպքում Բելառուսը կարող է օգնության նպատակով դիմել ՀԱՊԿ-ին։ Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ համաձայնության է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի համաձայն՝ առաջին իսկ խնդրանքի դեպքում Ռուսաստանը համակողմանի օգնություն կցուցաբերի Բելառուսի անվտանգությունն ապահովելու համար։
10:07 - 16 օգոստոսի, 2020
Պետք է կապվել Պուտինի հետ, սպառնալիքը միայն Բելառուսի նկատմամբ չէ․ Լուկաշենկո |lragir.am|

Պետք է կապվել Պուտինի հետ, սպառնալիքը միայն Բելառուսի նկատմամբ չէ․ Լուկաշենկո |lragir.am|

lragir.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում խորհրդակցության ժամանակ խոսել է երկրում ստեղծված վիճակի մասին։ «Մենք տեսնում ենք, թե խորքում ինչ է տեղի ունենում։ Մենք շատ լավ տեսնում ենք դա։ Մենք կարդացել ենք գունավոր հեղափոխությունների մեթոդաբանությունը։ Ավելին, գունավոր հեղափոխությունների մեթոդներին ավելացել են արտաքին միջամտության տարրերը», – ասել է Լուկաշենկոն։ Այնուհետև Բելառուսի ղեկավարն ասել է․ «Բելառուսի դեմ ագրեսիայի սցենար է ծավալվում։ Պետք է կապվել Պուտինի հետ, որ կարողանամ հիմա խոսել նրա հետ։ Որովհետև սա սպառնալիք է ոչ միայն Բելառուսին։ Գիտեք, որոշ ռուսներ գոչում են՝ ահա Բելառուսը՝ այսպիսին, այնպիսին․․․ ուզում եմ ասել, որ Բելառուսի պաշտպանությունը ոչ պակաս պաշտպանություն է մեր ընդհանուր տարածության, Դաշնային պետության և օրինակ ուրիշների համար։ Եթե բելառուսները չդիմանան, ալիքը կտեղափոխվի այնտեղ։ Այդ պատճառով են մեզնից այդպես բռնել», – ասել է Լուկաշենկոն։
14:17 - 15 օգոստոսի, 2020
Ընտրական հանձնաժողովի անդամները պատմել են, թե ինչպես են կեղծվել ընտրությունները Բելառուսում |lragir.am|

Ընտրական հանձնաժողովի անդամները պատմել են, թե ինչպես են կեղծվել ընտրությունները Բելառուսում |lragir.am|

lragir.am: Բելառուսի մայրաքաղաք Մինսկի թիվ 170 միջնակարգ դպրոցում գտնվող ընտարտեղամասի հանձնաժողովի անդամ, մաթեմատիկայի ուսուցչուհի Սվետլանա Խարևիչը, որը հրաժարվել է ստորագրել ամփոփիչ արձանագրությունը, պատմել է, թե ինչպես են ձայները կեղծվել հօգուտ երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի։ Այս մասին հայտնում է tut.by կայքը։ Նրա խոսքով, ձայները հաշվելուց հետո Լուկաշենկոյի օգտին կար 157 քվե, իսկ հիմնական մրցակցի՝ Սվետլանա Տիխանովսկայայի օգտին՝ 817։ Հանձնաժողովի մյուս անդամները, սակայն, պատռեցին այդ արձանագրությունը և նոր թվեր գրեցին՝ 1100 Լուկաշենկոյի օգտին, 78՝ Տիխանովսկայայի։ Մինսկի մեկ այլ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Դարյա Մաման պատմել է, որ Տիխանովսկայան այդ ընտրատեղամասում ստացել է 588 ձայն, սակայն ամփոփիչ արձանագրությունում գրել են 450։ Դարյա Մաման ասել է, որ ինքը չի ստորագրել այդ արձանագրությունը։
11:28 - 15 օգոստոսի, 2020