Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար։

Ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին Երևանում: 1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրի կոչում: 2002-2004-ին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել իրավունքի մագիստր կոչումը:

2002-2004 թվականներին սովորել է Առաջնորդների զարգացման կենտրոնում: 2003-ին մասնակցել է Անդրկովկասի և Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին, 2003-ին Եվրախորհրդում՝ Ստրասբուրգ, ծանոթացել է Եվրախորհրդի կառուցվածքին և գործառույթներին:

Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում (2000-2001թթ.):

2001-2002 թվականներին Պետական ռեզերվների գործակալությանը իրավախորհրդատվություն է մատուցել:

2005-2015 թվականներին եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն:

2014-2015 թվականներին զբաղեցրել է «Արֆարմացիա» ՓԲԸ ադմինիստրատիվ գծով տնօրենի պաշտոնը: Այնուհետև` մինչև 2016 թվականը նշանակվել է կազմակերպության գլխավոր տնօրեն:

2017-ից մինչև 2018 թվականը եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, նույն ժամանակահատվածում եղել է նաև «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ:

2018 թվականի մայիսի 24-ից զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, 2020 թվականի մայիսի 11-ից` առողջապահության նախարարի առաջին տեղակալի:

2021 թվականի հունվարի 18-ին Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար:

Ամուսնացած է, ունի 3 զավակ: 

Թույլ մի՛ տվեք հակագիտական ստերով և էժան շահարկումներով վտանգեն բոլորիս առողջությունը. նախարարը՝ մի քանի հարցի մասին

Թույլ մի՛ տվեք հակագիտական ստերով և էժան շահարկումներով վտանգեն բոլորիս առողջությունը. նախարարը՝ մի քանի հարցի մասին

Ամեն մահը ցավալի կորուստ է մեզ համար, իսկ երիտասարդ հղի կնոջ մահը ուղղակի հոգեմաշ է անում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով երեկ գրանցված 19-20 շաբաթական հղիի մահվան դեպքին ու շարունակելով. «Ծանր սրտով շարունակեմ պատասխանել բարձրացված հարցերին. Արդյոք մարդը ազատ չէ ընտրելու հիվանդանալ և ապրել ինչ կլինի կլինի սկզբունքով Ոչ, քանի որ գործ ունենք հանրային վտանգավոր, վարակիչ հիվանդության հետ։ Այս դեպքում դուք միայն ձեր կյանքի և առողջության համար չեք որոշում կայացնում, այլ նաև ուրիշների, ինչպես օրինակ մահացած հղի կնոջ...... Խնդրեմ ՝ եթե դուք ապրում եք քաղաքակրթությունից կտրված սարի գլխին և որևէ շփում չունեք մարդկության հետ ազատ կերպով մի պատվաստվեք, դիմակ մի կրեք, ուժգին փռշտացեք, հիվանդացեք և մի բուժվեք, իսկ եթե այնուամենայնիվ ապրում եք սոցիումի մեջ ապա չեք կարող ձեր որոշումներով վտանգել այլոց կյանքն ու առողջությունը Երբ կլինի Պֆայզեր պատվաստանյութը Այս պահին հստակ ժամկետ չենք կարող նշել, բայց տարվում են աշխատանքներ ապահովելու։ Հայաստանում այսօր առկա պատվաստանյութերը բավարարում են արդյուվետության և որակի բոլոր անհրաժեշտ չափանիշներին և լուծում են մեր առջև ծառացած խնդիրը՝ այն է կանխել հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքը և մահերը։ Սպասելու իմաստ, անհրաժեշտություն և ժամանակ չկա։ Իրավաբան լինելով ինչպես եմ որոշել կիրառության մեջ դնել այս կամ այն պատվաստանյութը Գոյություն ունի նախարարին կից խորհուրդ, որը ներառում է ոլորտի քսանից ավել մասնագետների, ովքեր մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո տալիս է եզրակացություն, առաջարկ և դրա հիման վրա էլ ընդունվում է նախարարի հրամանը։ Արդյոք պատվաստումները արվում են «գումար աշխատելու» նպատակով  Ճիշտ հակառակը՝ պատվաստանյութերը հիվանդության հաղթահարման ամենամատչելի միջոցն են։ Եվ ցավոք դեռ շարունակելու ենք հանրային միջոցները ծախսել թանկարժեք բուժումների վրա քանի որ չենք ուզում կանխարգելել։ Ցավոք այսօր շատերը պատրաստ են՝ առանց բժշկի հետ խորհրդակցելու անցնել բազմակի թանկարժեք հետազոտություններ, խմել հորմոնային դեղեր, վերջին սերնդի ամենաուժեղ հակաբիոտիկներ, առանց աչք թարթելու, իսկ բժիշկների կողմից ցուցված կանխարգելիչ պատվաստմանը մտավախությամբ մոտենալ այնինչ Հայաստանի բնակչության 95% մշտապես ստացել է մանկական հասակում անհրեժեշտ բոլոր պատվաստումները։ Հիմա ինչումն է բանը հասկանալի չէ ..... Հետևությունները թողնում եմ ձեզ սիրելի քաղաքացիներ, մի թույլ տվեք որ հակագիտական ստերով և էժան շահարկումներով վտանգեն բոլորիս առողջությունը.... Այո հոկտեմբերի 1-ից նոր կանոնները մտնելու են ուժի մեջ։ Առողջ եղեք»,- նշված է նախարարի գրառման մեջ։
09:40 - 14 սեպտեմբերի, 2021
Որևէ անձի չի պարտադրվում պատվաստվել, չնայած նման կարգավորում կա մեր օրենքներով և հնարավոր է կիրառել․ առողջապահության նախարար

Որևէ անձի չի պարտադրվում պատվաստվել, չնայած նման կարգավորում կա մեր օրենքներով և հնարավոր է կիրառել․ առողջապահության նախարար

Առողջապահության նախարարը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ անդրադարձել է օգտատերերի հարցերին։ «Այստեղ կպատասխանեմ մի քանի ամենահաճախ կրկնվող և հավանումներ ստացած հարցերին, իսկ երկուշաբթի օրը մի քանի մասնագետների հետ լայվով կանդրադառնանք բոլոր մինչ այս բարձրացված և հաջորդիվ հարցերին»,- գրել է նախարարը։ «Արդյոք նոր կանոնը տարածվո՞ւմ է բոլորի վրա հավասար, այդ թվում՝ պաշտոնյաների Այո, կանոնը հավասար կերպով վերաբերում է բոլորին։ Բոլորը, այդ թվում՝ պետական պաշտոնյաները պարտավոր են աշխատանքի ներկայանալիս ներկայացնել ՊՇՌ թեստավորման արդյունքը, եթե պատվաստված չեն, չունեն բժշկական տեղեկանք հակացուցումների մասին կամ հղի չեն։ Պետական պաշտոնյաները, եթե չպահպանեն այս կանոնը ևս չեն կարող մուտք գործել իրենց աշխատանքի վայր և կկրեն անհարգելի բացականեր ունենալու իրավական հետևանքները։ Եթե պատվաստումները 100% չեն երաշխավորում, որ չենք վարակվի, ինչո՞ւ պետք է պատվաստվել։ Որևէ պատվաստանյութ, դեղամիջոց, բժշկական միջամտություն չի կարող 100% արդյունք երաշխավորել, այնուամենայնիվ մենք դիմում ենք բժիշկների, բուժվում ենք, հետազոտվում ենք, դեղեր ենք խմում, որոնք ի դեպ ևս ունեն կողմնակի ազդեցություններ, որովհետև այդ ամենը չանելու ռիսկը անգամներ մեծացնում է վատ ելքի հավանականությունը։ Պատվաստանյութերը վերը թվարկված միջամտություններից նվազ վտանգավորն են և բավական արդյունավետ պաշտպանում են մեզ վարակվելուց, իսկ վարակման դեպքում հիվանդությունը ծայրահեղ ծանր տանելուց և մահանալուց։ Արդյո՞ք պատվաստանյութերը բավարար հետազոտված են և համապատասխանում են բոլոր դեղամիջոցներին ներկայացվող որակի պահանջներին։ Այո, պատվաստանյութերը մոտ երկու դար օգտագործվում են մարդկության կողմից և օգնել են հաղթահարել տասնյակ հիվանդություններ։ Ինչքան ինձ հայտնի է այս երկու դարերի ընթացքում մարդկության թիվը, ոչ թե նվազել է այլ շեշտակի ավելացել, նաև պատվաստանյութերի շնորհիվ։ Քովիդի դեմ պատվաստանյութերը, որոնք մասնագիտական կառույցների կողմից հավանության են արժանացել անցել են անհրժեշտ բոլոր հետազոտությունները՝ նախակլինիկական և կլինիկական փորձարկումների բոլոր փուլերը և դա փաստված է դեղեր գրանցող պետական մարմինների կողմից։ Ուստի եթե դուք, որևէ դեղ եք ընդունում այն որակի ստուգման նույն փուլերն է անցել ինչ պատվաստանյութը և եթե չեք վստահում մեկին պետք է հրաժարվեք ընդհանրապես բոլոր դեղերից։ Ինչո՞ւ են պատվաստումները պարտադրվում։ Որևէ անձի չի պարտադրվում պատվաստվել, չնայած նման կարգավորում ևս կա մեր օրենքներով և հնարավոր է կիրառել՝ պահպանելով օրենքով սահմանված պայմանները։ Մենք ստեղծում ենք տարբեր ֆիլտրեր, որ զսպենք վարակի տարածումը և կանխենք հիվանդանալու պարագայում ծանր ընթացքը, մահը։ Դիմակները, ձեռքերի ախտահանումը, թեստավորումները, պատվաստումները, սոցիալական հեռավորության պահպանումը ուղղված են դրան։ Մենք ուզում ենք հավաստվել, որ անձը չի վարակի իր աշխատակիցներին կամ քաղաքացիներին»,-գրել է նախարարը։Նշենք, որ նախարարը նախօրեին գրառում էր կատարել՝ առաջարկելով գրել հարցեր, որոնց փորձի  պատասխանել»։
10:59 - 11 սեպտեմբերի, 2021
Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված բոլոր միջոցառումներն իրավական հիմք ունեն. Անահիտ Ավանեսյան

Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված բոլոր միջոցառումներն իրավական հիմք ունեն. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․   «Հայաստանում իրականացվող կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված բոլոր միջոցառումներն իրավական հիմք ունեն. Հաշվի առնելով բնակչության շրջանում COVID-19-ի կանխարգելմանն ուղղված սահմանափակումների հետ կապված հակասական մտքերը` հարկ եմ համարում նշել. ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված է յուրաքանչյուր աշխատողի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, ինչպես նաև քաղաքացու առողջության պահպանման իրավունքը: Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային միջոցառումները պետք է դիտարկել նաև այլ անձանց նույն իրավունքի ապահովման տեսանկյունից, և դրանք ոչ մի դեպքում չեն հանգեցնում անձի իրավունքների բացարձակ սահմանափակմանը:  Այլ անձանց առողջության պահպանման իրավունքի իրացմանն է ուղղված 14-օրյա պարբերականությամբ ՊՇՌ հետազոտության արդյունքը հավաստող փաստաթուղթ ներկայացնելու պահանջը, որը բխում է անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներն ու դրանց կիրառման կարգը սահմանող« Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքից:  Լիազոր մարմնի կողմից սահմանված համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման պահանջը սահմանված է Կառավարության 2020 թ. սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» թիվ 1514-Ն որոշմամբ:  COVID-19-ի տարածման կանխարգելման նպատակով իրականացվող պարտադիր սանիտարական նորմերը սահմանված են առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» 17-Ն որոշմամբ: Հակացուցումները սահմանված են նույն հրամանում փոոխություններ կատարելու մասին նախագծով»:
12:56 - 09 սեպտեմբերի, 2021
Ամեն ինչ արվում է Սահմանադրության, Հայաստանի օրենքների շրջանակում․որևէ խնդիր չունենք. Անահիտ Ավանեսյանը՝ պատվաստման նոր կարգի մասին

Ամեն ինչ արվում է Սահմանադրության, Հայաստանի օրենքների շրջանակում․որևէ խնդիր չունենք. Անահիտ Ավանեսյանը՝ պատվաստման նոր կարգի մասին

Ցանկացած կանոնի խախտման հետ կապված կա դրա հետագա հետևանքները։ Հոկտեմբերի մեկից կամ անձը պետք է 2 շաբաթը մեկ անգամ հավաստի իր՝ վարակակիր չլինելու փաստը, իսկ դա արվում է ՊՇՌ թեստի բացասական պատասխանով, բացառություն են կազմելու այն անձիք, ովքեր պատվաստված են, հղի են կամ ունեն հստակ բժշկական հակացուցում պատվաստման համար։ Հետևանքը աշխատանքի ներկայանալու մեջ է լինելու և հաջորդիվ տվյալ կազմակեպությունը ևս տույժ, տուգանքներ կկրի կանոնները չպահպանելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։  Վերջինս իր խոսքում ընդգծեց, որ ամեն ինչ արվում է Սահմանադրության, Հայաստանի օրենքների շրջանակում։ «Հայաստանում գործում է «Բնակչության սանիտարահամաճարակային պաշտպանության մասին» օրենքը, որը հստակ կետերով ամրագրումներ ունի, ինչին հղում կատարելով ընդունվել են ենթաօրենսդրական ակտեր, և այդ ակտերը բխում են օրենքներից։ Սահմանված նորմն ամբողջությամբ համապատասխանում է բոլոր պահանջներին և գործում են։ Որևէ խնդիր՝ սահմանադրության, օրենքների մասով չունենք»,- հավելեց նախարարը։ Լրագրողի այն դիտարկմանը, թե նախագծում նշում է, որ եթե վարչապետը, պատգամավորները և այլ մարմնի ղեկավարներ չպատվաստվեն, նրանք գործազուրկ չեն դառնա, իսկ շարքային քաղաքացին չպատվաստվելու դեպքում գործազուրկ կդառնա։Ավանեսյանը շեշտեց, թե լրագրողը մատնանշում է «Հանրային ծառայության մասին» օրենքը, որի մեջ մտցված փոփոխությունները չեն կարող վերաբերել քաղաքական պաշտոն զբաղեցնողներին, բայց դա չի կարող նշանակել, թե իրենք դուրս են մնում կարգավորման շրջանակից։ Նույն տրամաբանությամբ մասնավոր հատվածը ևս ունի իր կարգավորումների շրջանակը, որում խտրականության դեպքերը բացառվում են։  «Այս պահին վարչապետը, փոխվարչապետերը, նախարարները, փոխնախարարները պատվաստվել են։ Կարծեմ արդեն 100 տոկոս պատվաստման ցուցանիշ ունենք։ Բոլորդ գիտեք, որ մինչև այս փոփոխությունների ներմուծումը դրսևորելով հանրային պատասխանատվություն շատերը անգամ գարնանը, երբ նոր էր սկսվում պատվաստման գործընթացը՝ ցանկություն հայտնեցին պատվաստվելու։ Այսինքն, այստեղ խտրականության մասին խոսք լինել չի կարող»,- մանրամասնեց նախարարը։
13:07 - 08 սեպտեմբերի, 2021
Հոկտեմբերի 1-ից գործատուն պետք է պահանջի ՊՇՌ թեստի պատասխանը․ Նախարար |panarmenian.net|

Հոկտեմբերի 1-ից գործատուն պետք է պահանջի ՊՇՌ թեստի պատասխանը․ Նախարար |panarmenian.net|

panarmenian.net: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ից կորոնավիրուսի համավարկով պայմանավարվորված ուժի մեջ մտնող պահանջները վերաբերում են բոլոր տնտեսվարողներին, և գործատուները պետք է աշխատակիցներից պահանջեն ՊՇՌ թեստի պատասխանը։ «Պետք է հավաստիանալ, որ աշխատակիցը առողջ է ներկայանում աշխատանքի, գործատուները պետք է պահանջեն 14 օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխան, բացառություն են կազմում պատվաստվածները, հղիներն ու հակացուցումներ ունեցողները»,-ասել է նա։ Սահամանփակումը վերաբերում է բոլոր տնտեսվարող կազմակերպություններին։ Նա նշել է, որ ունենք շատ ռիսկային` հանրային սննդի, տրանսպրոտի ոլորտի ձեռնարկություններ, մեծ արտադրություններ։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է իրականացվելու ՊՇՌ թեստի պատասխանը ներկայացնելու պահանջը, որ մարմինը պետք է ստուգի՝ նախարարն ասել է, որ տեսչական մարմինները իրազեկման աշխատանքներ կտանեն՝ տուգանքների չափի, պրոցեսուալ մասի վերաբերյալ։ Ավանեսյանը կոչ է արել չսպասել մինչև հոկտեմբերի 1-ը պատվաստումների հարցում, որ հերթեր չառաջանան։ Նա նշել է, որ պատվաստվել ցանկացողների քանակն աճել է և արդեն մոտ 40 տոկոսի է հասնում։ Պատասխանելով այն հարցին, թե պատվաստումների կտրուկ աճի պայմաններում կբավարարեն արդյոք պատվաստանյութերի պաշարները՝ Ավանեսյանն ասել է, որ պաշարները ժամանակին համալրվում են և բուժհաստատությունների բոլոր օղակները պետք է պատրաստ լինեն մեծ թվով քաղաքացիների սպասարկելու։ «Նոր պատվաստանյութերի մասով սպասում ենք բանակցությունների արդյունքներին՝ կունենանք նոր պատվաստանյութեր, բայց դրանց սպասել պետք չէ։ Հարկավոր է օր առաջ պատվաստվել»,-ասել է նախարարը։ Նա նշել է, որ դպրոցների բացման հետ կապված ակնկալում են հիվանդացության աճ, ուստի կարևորվում է ոչ միայն պատվաստումների աճը, այլ նաև դիմակներ կրելու անհրաժեշտությունը։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչու են շարունակվող պատվաստումների պայմաններում աճում կորոնավիրուսով հիվանդացության ցուցանիշները՝ նախարարն ասել է, որ պատվաստումների քանակը դեռևս այնպիսին չէ, որ ազդեցություն ունենա այդ ցուցանիշի վրա։
16:58 - 06 սեպտեմբերի, 2021
Կորոնավիրուսի հետևանքով ծանր վիճակում գտնվում են 650 քաղաքացիներ, ծայրահեղ ծանր վիճակում՝ 126 քաղաքացի․ Անահիտ Ավանեսյան

Կորոնավիրուսի հետևանքով ծանր վիճակում գտնվում են 650 քաղաքացիներ, ծայրահեղ ծանր վիճակում՝ 126 քաղաքացի․ Անահիտ Ավանեսյան

Երեկվա դրությամբ իրականացվել է 6394 թեստավորում, որից 636-ը եղել են դրական։ Ցավոք սրտի երեկ գրանցվել է 19 մահ և ինչպես տեսնում ենք, և մենք անհազանգել ենք, ցավոք  դելտա շտամը աչքի է ընկնում վարակելության ավելի մեծ աստիճանով, բայց բացի դրանից հիվանդության ընթացքը ավելի ծանր է։ Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում խոսելով կորոնավիրուսային իրավիճակի մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։  Նախարարը նաև ընդգծեց, որ նկատվում է նաև հիվանդության երիտասարդացում։ Նախորդ շաբաթ նախարարը հայտնել էր, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում են 20-28 տարեկան երիտասարդներ։ Նախարարը հայտնեց, որ նրանցից մեկը մահացել է։ Ավանեսյանի խոսքով այս պահին նույնպես կա 18 տարեկան երիտասարդ, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ «Ուստի սա մեզ համար ահազանգ է, որ բոլորս հասկանանք, պատկերացնենք, որ առաջիկայում վարքագիծը շատ ավելի կարգապահ դարձնենք և ամեն մեկը իր հանրային պատասխանատվության մասը կրելով նպաստի, որ մեր բնակչության առողջությունը և կյանքը մեզ պաշտպանի»,- հավելեց նախարարը։ Խոսելով մահճակալային ֆոնդի մասին նախարարը հայտնեց, որ այս պահին  ծավալված է մոտ 1600 մահճակալ, որոնցից 1400-ը զբաղված են, ծանր վիճակում գտնվում են 650 քաղաքացիներ, ծայրահեղ ծանր վիճակում՝ 126 քաղաքացի։  Նախարարը մանրամասնեց․ «Արհեստական շնչառական ապարատներին միացված են 51 քաղաքացիներ։ Այս պահին ամբողջությամբ իրականացնում ենք այն քաղաքացիների հոսպիտալացումը, ովքեր ունեն դրա կարիքը, որևէ հերթ չունենք և հընթացս ծավալում ենք նաև նոր մահճակալներ, բայց նաև սա մեծ լարվածություն է ստեղծում  ընդհանուր առմամբ համակարգում։ Գիտենք, որ աշնանը հիվանդացության աճ է գրանցվում և մարդիկ ավելի շատ են դիմում շտապ օգնության ծառայությանը, հիվանդանոցներին, ուստի կորոնավիրուսը պահել հնարավորինս կառավարելի շրջանակներում նշանակում է նաև նպաստել այլ հիվանդություններով քաղաքացիներին ճիշտ ժամանակին բժշկական օգնություն ցույց տալուն»։ Անդրադառնալվ պատվաստումային գործընթացին Ավանեսյանը նշեց, որ այս պահի տվյալներով իրականացվել է 293955 պատվաստում, օրական պատվաստողների թիվն անցնում է 6000-ը։ Երեկ իրականացվել է 6227 պատվաստում։ «Եթե մարտ ամսին հարցվածների միայն 10 տոկոսն էր հնարավոր համարում պատվաստումը, վերջերս իրականացված հարցումները լրիվ այլ պատկեր են ցույց տալիս և 40 տոկոսից ավելի քաղաքացիներ դիտարկում են պատվաստումը որպես շատ կարևոր գործիք և պատրաստ են պատվաստվել։ Սա խոսում է քաղաքացիական կարծիքի փոփոխության մասին, բայց դեռ շատ տեղ ունենք աշխատելու ապատեղեկատվության և այլ արատավոր երևույթների դեմ պայքարի շրջանակներում»,- եզրափակեց նախարարը։
11:47 - 02 սեպտեմբերի, 2021
Մի քանի տասնյակ դեպքեր են գրանցվել, երբ պատվաստված քաղաքացիները վարակվել են կորոնավիրուսով |armenpress.am|

Մի քանի տասնյակ դեպքեր են գրանցվել, երբ պատվաստված քաղաքացիները վարակվել են կորոնավիրուսով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում դեպքեր են գրանցվել, երբ պատվաստված քաղաքացիները վարակվել են կորոնավիրուսով:  Հայաստանում մի քանի տասնյակ դեպքեր են գրանցվել, երբ պատվաստված քաղաքացիները վարակվել են կորոնավիրուսով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Մենք կատարել ենք 267 հազար պատվաստում, որի շրջանակում մի քանի տասնյակ դեպք ունենք, երբ քաղաքացիները վարակվել են կորոնավիրուսով։ Բայց ունենք նաեւ դեպքեր, երբ նրանց մոտ  հիվանդությունը մեղմ է անցել, ծանր դեպքեր, կարելի է  ասել՝ չենք ունեցել: Իհարկե, «Դելտա» շտամը որոշակի փոփոխություններ է բերում թե՛ վարակելիության ավելի բարձր մակարդակի ապահովման, թե՛ հիվանդության ավելի ծանր ընթացքի հարցում»,- ասաց նախարարը:
15:41 - 27 օգոստոսի, 2021
Օգոստոսի 17-ի դրությամբ ՀՀ բուժաշխատողների միայն 8,79%-ն է ստացել COVID-19-ի դեմ պատվաստման երկու դեղաչափ

Օգոստոսի 17-ի դրությամբ ՀՀ բուժաշխատողների միայն 8,79%-ն է ստացել COVID-19-ի դեմ պատվաստման երկու դեղաչափ

Այս տարվա հուլիսի 9-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում բուժաշխատողների մինչեւ 40 տոկոսը պատվաստվել է COVID-19-ի դեմ։ Նախարարի այս հայտարարության վերաբերյալ սոցցանցերում կասկածներ էին շրջանառվում, ուստի հարցմամբ դիմեցինք նախարարությանը՝ հստակեցնելու՝ քանի՞ բուժաշխատող կա Հայաստանի Հանրապետությունում, նրանցից քանի՞սն են պատվաստվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով, նրանցից քանի՞սն են ստացել առաջին, եւ քանիսը՝ երկրորդ դեղաչափ։ Հուլիսի 19-ի մեր գրության կապակցությամբ օրեր առաջ նախարարությունից հայտնել են, որ Հայաստանի Հանրապետությունում կա 42,209 բուժաշիատող՝ վարչական և տեխնիկական անձնակազմը ներառյալ, այդ թվում՝ 19,985-ը հիվանդների հետ անմիջապես շփում ունեցող բուժաշխատող: Մեր ստացած պատասխանի համաձայն՝ օգոստոսի 17-ի դրությամբ բուժաշխատողների շրջանում կատարվել է 15,913 պատվաստում, որից՝ 12,199 առաջին դեղաչափ, 3714՝ երկրորդ դեղաչափ։ Պատվաստված բուժաշխատողների թիվը կստանանք առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հայտարարած մոտ 40 տոկոսը, եթե դիտարկենք այն, որ 42,209 բուժաշխատողների շրջանում կատարվել է 15,913 պատվաստում, այսինքն՝ պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ ստացել է Հանրապետության բուժաշխատողների 37,71%-ը: Սակայն եթե դիտարկենք երկու դեղաչափ ստացած բուժաշխատողներին, ապա լիարժեք պատվաստված է համարվում միայն 3714 բուժաշխատող՝ Հանրապետության բուժաշխատողների 8,79%-ը։ Իսկ հիվանդների հետ անմիջապես շփում ունեցող 19,985 բուժաշխատողներից միայն 9760-ը կամ 48,8%-ն է պատվաստվել, սակայն նախարարությունից չեն հստակեցրել՝ նրանցից քանիսն է ստացել առաջին, իսկ քանիսը՝ երկրորդ դեղաչափ։ Այսպիսով, թեեւ Անահիտ Ավանեսյանի ասած թիվն, ըստ էության, սխալ չէ, սակայն փոքր ինչ շփոթեցնող է, երբ հնչեցվում է, որ պատվաստվել է բուժաշխատողների մինչեւ 40%-ը, քանի որ 40%-ը պատվաստանյութի միայն առաջին դեղաչափ է ստացել, իսկ լիարժեք պատվաստված համարվում են միայն երկրորդ դեղաչափ ստացած անձինք։ Ուստի առավել ճշգրիտ է նշել, որ Հանրապետության բուժաշխատողներից միայն 8,79%-ն է ստացել COVID-19-ի դեմ պատվաստման երկու դեղաչափ, 28,91%-ը՝ մեկ դեղաչափ։ Հայարփի Բաղդասարյան
14:36 - 27 օգոստոսի, 2021
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում պատրաստ ենք ծավալել մինչև 2700 մահճակալ. Ավանեսյան |armenpress.am|

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում պատրաստ ենք ծավալել մինչև 2700 մահճակալ. Ավանեսյան |armenpress.am|

armenpress.am: Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Առողջապահության նախարարությունը պատրաստ է ծավալել մինչև 2600-2700 մահճակալ: Կառավարության նիստի ընթացքում այս մասին հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Բայց, իհարկե, սա շատ մեծ լարվածություն է առաջացնում առողջապահական համակարգում, որովհետև առաջիկայում աշնան սեզոնն է, որն ընդհանուր առմամբ աչքի է ընկնում հիվանդացության աճով: Այս պահին էլ մեր բոլոր բժշկական կենտրոնների վերակենդանացման բաժանմունքները շատ խիստ լարված վիճակով են աշխատում»,- ասաց Ավանեսյանը: Նրա խոսքով` պետությունը ամեն ինչ անում է, որպեսզի կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակներում համալրվեն մահճակալները, բայց մասնագետները սահմանափակ են, ուստի այլ հիվանդություններով տառապող քաղաքացիներին ևս ճիշտ ժամանակին օգնություն ցուցաբերելու համար շատ կարևոր է, որպեսզի կառավարելի լինի իրավիճակը: «Մենք ընթացքում ծավալվելու ենք` մեր մարզային կենտրոններում և մայրաքաղաքում: Հստակ գծագրված է պլանը, և որպեսզի խնայենք նաև հանրային միջոցները, վերապրոֆիլավորում ենք ըստ անհրաժեշտության»,- ասաց Ավանեսյանը:
12:24 - 27 օգոստոսի, 2021
Հայաստանում ներկայում գերակշռում է «դելտա» շտամը. ՀՀ առողջապահության նախարար |armenpress.am|

Հայաստանում ներկայում գերակշռում է «դելտա» շտամը. ՀՀ առողջապահության նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում այս պահին ընթանում է հիվանդանոցային մահճակալների ծավալման գործընթաց, քանի որ գրանցվում է կորոնավիրուսային հիվանդության թվի աճ: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց, որ կորոնավիրուսով վարակվածների թվերն ավելանում են: «Վերջերս խստացված հակահամաճարակային միջոցների կիրառման պահանջը հենց այդ թվերի աճի զսպմանն է միտված: Այս պահին հավելյալ հիվանդանոցային մահճակալների ծավալման գործընթաց է ընթանում, և հընթացս պետք է ավելացնենք մեր հզորությունները: Այժմ նկատվում է  կորոնավիրուսային հիվանդության երիտասարդացում և ընթացքի ավելի կտրուկ վատթարացում, ինչը նշանակում է, որ կունենանք հոսպիտալացման ավելի երկար օրեր: Առկա մահճակալային ֆոնդի կիրառման առումով շատ ավելի կբարդացնի այս իրավիճակը: Արդեն այս պահին 1000-ից ավելի պացիենտներ ունենք, ովքեր օգտվում են հիվանդանոցային-բժշկական օգնությունից: Հիվանդության զարգացման պատկերը շատ ավելի կտրուկ է»,- նշեց Ավանեսյանը: Նրա խոսքով՝ հիվանդության բուժման առումով շեշտակի փոփոխություններ չկան, և ամենագործուն միջոցը մնում է դրա կանխարգելումը: Ավանեսյանը շեշտեց նաև, որ ներկայում Հայաստանում շրջանառվող գերակշիռ շտամը «դելտա» շտամն է: «Եթե 60 հետազոտությունից 50-ից ավելը «դելտա» շտամն է, դա նշանակում է, որ այն բավական ագրեսիվ շտամ է և ճնշել է մնացած շրջանառվող շտամերը: Սիմպտոմների առումով մի փոքր տարբերություն նկատում են մասնագետները: Նախկինում համի-հոտի կորուստը բնորոշիչ էր կորոնավիրուսային վարակին, սակայն այս շտամի պարագայում այդքան էլ այդպես չէ: Շատ դեպքերում համի և հոտի զգացողությունը չեն կորցնում: Բացի դրանից՝ այն ավելի հարբուխային սիմպրոմներ ունի, ինչն անգլիական շտամին այդքան էլ բնորոշ չէ»,- շեշտեց ԱՆ նախարարը: Ավանեսյանը կարևորեց, որ եթե մինչ ուսումնական տարվա մեկնարկը հնարավորինս մեծ թվով ուսուցիչներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմ պատվաստվեն, ապա կկանխվի հիվանդության տարածումը:
17:16 - 24 օգոստոսի, 2021
Շուրջ 50 մասունք բարդ փորձաքննություն է անցնում Հոլանդիայում. Անահիտ Ավանեսյան

Շուրջ 50 մասունք բարդ փորձաքննություն է անցնում Հոլանդիայում. Անահիտ Ավանեսյան

armenpress.am: Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների աճյունների և մասունքների հայտնաբերումից հետո իրականացվող նույնականացման փորձաքննությունների ժամանակ որոշ բարդություններ են առաջացել: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ հայտնաբերված մասունքներից 50-ի դեպքում Հայաստանում հնարավոր չի եղել ԴՆԹ անջատել: «Ունեինք այնպիսի մասունքներ, որոնք փորձաքննության արդյունքում չէինք կարողանում սեկվենավորել, այդ պատճառով մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել հոլանդացի մեր գործընկերների հետ: Շուրջ 50 մասունք բարդ փորձաքննության է ենթարկվում Հոլանդիայում: Այստեղ չի ստացվել այդ մասունքներից ԴՆԹ անջատել ու որոշակի արդյունք ստանալ: Մենք դեռ ունենք աճյուններ ու մասունքներ, որոնք արդեն իսկ նույնականացված են, սակայն ծնողները ցանկություն են հայտնել կրկնակի, որոշ դեպքերում էլ եռակի փորձաքննության ենթարկել, սակայն այլ երկրներում: Մինչ այս պահը, բոլոր այդ դեպքերում մենք ստացել ենք նույն պատասխանները: 20-ից ավելի մասունք ու աճյուն կրկնակի կամ եռակի փորձաքննություն է անցել արտասահմանում»,- նշեց Ավանեսյանը:
16:36 - 24 օգոստոսի, 2021
Մի շարք հաստատությունների չպատվաստված աշխատակիցներն ամսական երկու անգամ ՊՇՌ թեստ կհանձնեն. Ավանեսյան |1lurer.am|

Մի շարք հաստատությունների չպատվաստված աշխատակիցներն ամսական երկու անգամ ՊՇՌ թեստ կհանձնեն. Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Ուսուցիչները, բուհերի պրոֆեսորադասախոսական կազմը, հանրային սննդի օբյեկտների և մի շարք կազմակերպությունների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները պետք է ամսական երկու անգամ կորոնավիրուսի ՊՇՌ թեստ հանձնեն, եթե, չունենալով հակացուցումներ, հրաժարվում են պատվաստվելուց. Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նրա խոսքով՝ այժմ այդ ուղղությամբ մշակվում են համապատասխան իրավական ակտեր:  Ըստ նախարարի՝ գոյություն ունեն հստակ հակացուցումներ, որոնց դեպքում պատվաստվել չի կարելի: Սակայն այդ ցուցակից դուրս բոլոր հիվանդությունները ոչ միայն չեն խանգարում պատվաստվելուն, այլև, ընդհակառակը, ցուցում են հանդիսանում պատվաստման համար: Օրինակ՝ շաքարային դիաբետը և այլ քրոնիկ հիվանդությունները ռիսկի լուրջ գործոն են, նման ուղեկցող հիվանդություններով պացիենտների մոտ կորոնավիրուսային վարակից մահացության տոկոսը ավելի բարձր է, դրա համար նրանց խորհուրդ է տրվում օր առաջ պատվաստվել: Նախարարը նշեց, որ կորոնավիրուսը շարունակում է լուրջ մարտահրավեր լինել երկրի համար: «Այն անտեսանելի պատերազմ է, որը մենք մեկուկես տարի է վարում ենք: Մենք ունենք դեռ օրական գրանցվող մահեր, ունենք մտավախություն հետագայում ալիքի բարձրացման, և մենք՝ որպես պետություն, պետք է անենք ամեն ինչ՝ պաշտպանելու մեր քաղաքացիներին: Եվ այդ գործիքակազմի մեջ, ինչպես նաև շատ այլ երկրներ, օգտվելու ենք նման սահմանափակումներից, որովհետև այս պարագայում կոնկրետ անձի առողջությունից բացի մենք խնդիր ունենք հանրային առողջապահական լուրջ մարտահրավերի հետ, ուստի անելու ենք ամեն ինչ, օրենքի շրջանակներում, որպեսզի քաղաքացիները պատվաստվեն, ինչը ամենագործուն միջոցն է պայքարելու COVID-19-ի դեմ»,- ասաց նախարար Ավանեսյանը: Ըստ նրա՝ ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ակնկալվում է կորոնավիրուսի ցուցանիշների աճ:
13:18 - 12 օգոստոսի, 2021
Եվրասիական զարգացման բանկը 3 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի ՀՀ-ին կորոնավիրուսի դեմ պայքարի համար |armenpress.am|

Եվրասիական զարգացման բանկը 3 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի ՀՀ-ին կորոնավիրուսի դեմ պայքարի համար |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հավանություն տվեց Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Հայաստանի Հանրապետությունում COVID-19 համավարակին պատրաստվածության մակարդակի բարձրացում. կորոնավիրուսից առաջացող սպառնալիքի հայտնաբերում և արձագանքում» ծրագրի ֆինանսավորման համար դրամաշնորհի տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ այս համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանին տրամադրել 3 մլն դոլարի դրամաշնորհ, որն ուղղվելու է առողջապահական համակարգի հզորացմանը, արդիականացմանը: «Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսային հիվանդության ալիքաձեւ աճը: Հիվանդությանը դիմակայելու, արագ արձագանքելու եւ հիվանդներին պատշաճ օգնություն տրամադրելու համար անհրաժեշտ է անընդհատ համակարգն արդիականացնել: Այս դրամաշնորհի շրջանակներում նախատեսվում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնների երկու մարզային կենտրոնների՝ Արարատի ու Արմավիրի, մասնաճյուղերի ամբողջական վերազինում և Վանաձորի ԲԿ-ին կից ինֆեկցիոն նոր մասնաշենքի կառուցում ու համալրում: Սա շատ կարևոր նախաձեռնություն է: Սրա շրջանակներում կունենանք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնների ազգային ցանց», -ասաց նախարարը:
13:39 - 06 օգոստոսի, 2021
Մեզ գոհացնում է պատվաստվել ցանկացողների անընդհատ աճող տեմպը․ Անահիտ Ավանեսյան

Մեզ գոհացնում է պատվաստվել ցանկացողների անընդհատ աճող տեմպը․ Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ պատվաստումների մակարդակը Հայաստանում գոհացուցիչ չէ։ «Բայց մեզ գոհացնում է պատվաստվել ցանկացողների անընդհատ աճող տեմպը, և լիահույս եմ, որ պատվաստանյութերի նոր խմբաքանակները ստանալով՝ այս տեմպը շարունաբար կաճի»։ Խոսելով սկզբնական շրջանում պատվաստումների ցածր մակարդակից, Ավանեսյանն ասաց․ «Այն, որ պատվաստումներ տեմպը բավականին արագանում է, և շատ ավելի մեծ թվով քաղաքացիներ օրեկան դիմում են պատվաստաման,  ցույց է տալիս, որ պատվաստումների նկատմամբ վստահությունը և ինֆորմացիան, հանրային արշավները, տեղեկատվական միջոցառումները իրենց դրական արձագանքը արդեն իսկ ստանում են։ Գործողությունները լինելու են շարունակական և մեր քաղաքացիները, վստահ եմ, շատ ավելի մեծ պատրաստակամությամբ են դիմելու պատվաստման համար»։ Նրա խոսքով՝ պատվաստումների հետ կապված մտավախությունները, ինֆորմացիայի բացակայությունը կամ ապատեղեկատվությունը միայն Հայաստանին բնորոշ երևույթներ չեն եղել․ «Բոլոր երկրներն էլ դրա հետ առնչվում են, մի շարք երկրներում շատ ավելի խորը, քան Հայաստանում»։ Ավանեսյանը հավելեց, որ այս պահի դրությամբ իրականացվել է 163.000 պատվաստում․ «Լավ ցուցանիշներ ցույց տվող մարզեր կան, օրինակ՝ Շիրակ, Գեղարքունիք, Արագածոտն, Արմավիր»։
13:26 - 29 հուլիսի, 2021