«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործունեության հիմնական առարկան և նպատակը Հայաստանի Հանրապետությունում ճանապարհաշինության ոլորտի ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովումն է:

Հիմնադրամի գործադիր տնօրենն է Ստեփան Մաչյանը։  

Նախկնում «Ճանապարհային դեպարտամենտը» պետական ոչ առևտրային կազմակերպություն էր (ՊՈԱԿ)։ ՀՀ կառավարության 6 օգոստոսի 2021թ. թիվ 1298-Ա որոշմամբ ՊՈԱԿ-ը վերակազմակերպվեց որպես «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ։

 

Երևանի քաղաքապետի տեղակալների ընտրության հարցը քննարկվում է ավագանու նիստում. պարզաբանում |armenpress.am|

Երևանի քաղաքապետի տեղակալների ընտրության հարցը քննարկվում է ավագանու նիստում. պարզաբանում |armenpress.am|

armenpress.am: Քաղաքապետի տեղակալների ընտրության հարցը պետք է դրվի ավագանու նիստի օրակարգում, քննարկվի և ըստ ավագանու անդամների որոշման` թեկնածուն հաստատվի կամ չհաստատվի այդ պաշտոնում: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Երևանի քաղաքապետի թեկնածուներ են առաջադրվել ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը և ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանը: «Քաղաքապետի տեղակալների ընտրության հարցը պետք է դրվի ավագանու նիստի օրակարգում և քննարկվի և, ըստ ավագանու անդամների որոշման, հաստատվի կամ չհաստատվի թեկնածուն: Որոշումը կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի կայքում: Ներկայումս որևէ անձի վերաբերյալ որևէ տեղեկություն չենք կարող տալ` մինչև Երևանի ավագանու նիստին չներկայացվի և չքննարկվի»,- ասացին քաղաքապետարանի լրատվության վարչությունից:
13:27 - 02 փետրվարի, 2022
Իրավիճակը ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին

Իրավիճակը ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Գորիսի (ասֆալտբետոնե ծածկը բաց է) տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) կցորդով տրանսպորտային միջոցների համա փակ է, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Ջերմուկի տարածաշրջանի ավտոճանապարհները (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ: Սարավանի լեռնանցքում և Ջերմուկի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
09:52 - 31 հունվարի, 2022
Շինուհայր-Տաթև ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Շինուհայր-Տաթև ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Գորիսի (ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Սիսիանի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Հրազդանի (Հանքավանի ավտոճանապարհ՝ ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Անիի (ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Աշոցքի (ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն) տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) մարդատար տրանսպորտային միջոցների համար անցանելի է, իսկ ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Շինուհայր-Տաթև ավտոճանապարհը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:52 - 24 հունվարի, 2022
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են․ որոշ հատվածներում մերկասառույց է

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են․ որոշ հատվածներում մերկասառույց է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ապարանի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Արագածի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Սպիտակի (ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Սիսիանի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Աբովյանի (Երևան-Սևան, Երևան-Գառնի ճանապարհահատվածների ասֆալտբետոնե ծածկը բաց է), Հրազդանի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Գավառի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Ճամբարակի (ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Մարտունիի (Մարտունի-Գավառ, Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածների ասֆալտբետոնե ծածկը բաց է), Վարդենիսի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Թումանյանի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Թալինի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Անիի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Արթիկի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Աշոցքի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Եղեգնաձորի (ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն) տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վանաձոր-Դիլիջան (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) ավտոճանապարհին, Տիգրանաշենի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Սարավանի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) և Ստեփանավանի (ասֆալտբետոնե ծածկը բաց է) ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:47 - 21 հունվարի, 2022
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի մրցույթի մասնակցության հայտ է ներկայացրել 4 կազմակերպություն

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի մրցույթի մասնակցության հայտ է ներկայացրել 4 կազմակերպություն

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային Տրանշ-2 ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել Մ-1, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի կմ 29+600-կմ 37+545 հատվածում՝ Ագարակ համայնքի շրջակայքում, մոտ 8կմ մայրուղու վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթի գնահատող հանձնաժողովի նիստը։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը: Հանձնաժողովի անդամներից բացի, նիստին մասնակցել են նաև մրցույթին դիմած կազմակերպությունների, ծրագիրը ֆինանսավորող Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներ։ Հայտարարված միջազգային մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 4 կազմակերպություն։ Մրցութային ընթացակարգի պահանջներին համապատասխան՝ նիստի ընթացքում բացվել են մրցութային փաթեթները, արձանագրվել ներկայացված փաստաթղթերի առկայությունը։ Առաջին փուլում հանձնաժողովը կգնահատի կազմակերպությունների ներկայացրած տեխնիկական հայտերը։ Դրանք մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին համապատասխանելուց հետո կբացվեն նաև հայտատուների ֆինանսական հայտերը: Հյուսիսհարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի Մ-1, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի կմ 29+600-կմ 37+545 հատվածում՝ Ագարակ համայնքի շրջակայքում, մոտ 8կմ մայրուղու վերակառուցման ծրագիրն իրականացվում է «Ճանապարհայինդեպարտամենտ» հիմնադրամի կողմից։
22:08 - 19 հունվարի, 2022
Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքը փակ է

Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքը փակ է

Արմավիրի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Ճամբարակի, Աշտարակի, Ապարանի, Սպիտակի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին հունվարի 19-ի ժամը 20։00-ի դրությամբ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են ՀՀ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։  Բքի պատճառով Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ «Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից՝ հավելելով, որ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, և վարորդներին հորդորում լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
20:45 - 19 հունվարի, 2022
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում, Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Արթիկ-Ալագյազ, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
10:20 - 04 հունվարի, 2022