Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Ուկրաինայի դատախազությունը Սաակաշվիլիին տուժող է ճանաչել «բանտում դաժան վերաբերմունքի» գործով |azatutyun.am|

Ուկրաինայի դատախազությունը Սաակաշվիլիին տուժող է ճանաչել «բանտում դաժան վերաբերմունքի» գործով |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տուժող է ճանաչել բանտում դաժան վերաբերմունքի գործով, հայտնել է Սաակաշվիլիի փաստաբան Նիկա Գվարամիան։ Այն, որ Ուկրաինայում մի քանի քրեական գործ է հարուցվել վրացական բանտում Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ հնարավոր անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների փաստերով հայտնի դարձավ հունվարի կեսերին։ Քաղաքական գործչի ուկրաինացի փաստաբան Եվգեն Հրուշովեցը հայտնել է, որ վարույթը սկսվել է իր և իր գործընկերների կողմից Ուկրաինայի գլխավոր դատախազություն ուղարկված հայտարարության հիման վրա, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։ Վրաստանում շարունակվում է բանտարկյալ Սահակաշվիլիի նկատմամբ երկու հնարավոր անմարդկային վերաբերմունքի փաստերի հետաքննությունը։ Ստուգումն իրականացնում է Պետական տեսչական ծառայությունը, որը իշխանությունների որոշմամբ, մարտի 1-ից կվերացվի, և դրա հիման վրա կստեղծվի երկու նոր վարչություն։
12:42 - 11 փետրվարի, 2022
Լավրովը Իտալիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը

 |armenpress.am|

Լավրովը Իտալիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 10-ին Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոի հետ հեռախոսազրույցում քննարկել է անվտանգության երաշխիքների հարցը և Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին փետրվարի 10-ին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը: «Զրույցի ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել արդի միջազգային հարցերի շուրջ: Քննարկման առանցքը Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունն է՝ ապահովելու Եվրոպայում անվտանգության երկարաժամկետ իրավական երաշխիքներ՝ հիմնված անվտանգության անբաժանելիության ընդհանուր ճանաչված սկզբունքի իրականացման վրա», - հայտնել են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունից։ Լավրովը Իտալիայի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցում կոչ է արել շուտափույթ կարգավորել Ռուսաստանի Դաշնության կողմից բարձրացված անվտանգության երաշխիքների վերաբերյալ հարցերը: Նա նաև մատնանշել է Ուկրաինայի ռազմականացմանն ուղղված ՆԱՏՕ-ի գործողությունների ապակայունացնող բնույթը:
21:40 - 10 փետրվարի, 2022
Բելառուսի ԱԳՆ-ն կանչել է Ուկրաինայի դեսպանին՝ Դնեպրում դրոշը փոխարինելու դեպքի առիթով

 |armenpress.am|

Բելառուսի ԱԳՆ-ն կանչել է Ուկրաինայի դեսպանին՝ Դնեպրում դրոշը փոխարինելու դեպքի առիթով |armenpress.am|

armenpress.am: Բելառուսի արտգործնախարարությունը  նախազգուշացրել է հանրապետությունում Ուկրաինայի դեսպանին Բելառուսի պետական դրոշի հետ կապված միջադեպի պատճառով համաչափ քայլեր ձեռնարկելու հնարավորության մասին, եթե չկատարվեն Մինսկի պահանջները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: «Փետրվարի 10-ին Բելառուսի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Իգոր Կիզիմը կանչվել է ԱԳՆ, ում խստորեն բողոքել են երեկ Դնեպրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որտեղ քաղաքապետի որոշմամբ Բելառուսի պետական դրոշը փոխարինվել է այլ խորհրդանիշով»,-ասված է Բելառուսի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում: Միաժամանակ դիվանագետին զգուշացրել են, որ հանդիպմանը հնչեցված պահանջները չկատարելու դեպքում բելառուսական կողմն իրեն իրավունք է վերապահում հետագա համաչափ քայլեր ձեռնարկել:
20:15 - 10 փետրվարի, 2022
Բայդենը Մակրոնի հետ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի՝ Մոսկվա եւ Կիեւ կատարած այցից հետո |armenpress.am|

Բայդենը Մակրոնի հետ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի՝ Մոսկվա եւ Կիեւ կատարած այցից հետո |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց Է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Ֆրանսիայի նախագահի՝ Ռուսաստան եւ Ուկրաինա կատարած այցից հետո: Այդ մասին հայտնել Է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Փսաքին: «ԱՄՆ-ի նախագահը նախագահ Մակրոնի հետ խոսել Է այս առավոտյան»,-Փսաքին հայտարարել Է Սպիտակ տան մամուլի ասուլիսի ժամանակ: Նա նշել Է, որ այս շաբաթ պետք Է սպասել նաեւ Եվրոպայի գործընկերների հետ նախագահի այլ զրույցներ: Ավելի ուշ Սպիտակ տունը մամուլի տեղեկագիր Է տարածել, որում նշվում Է, որ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահները «քննարկել են Ռուսաստանում եւ Ուկրաինայում նախագահ Մակրոնի վերջերս կայացած բանակցությունները»: «Նաեւ նրանք խոսել են շարունակվող դիվանագիտական ջանքերի մասին եւ զսպման միջոցների մասին, որոնք դաշնակիցների եւ գործընկերների հետ սերտ համակարգմամբ ձեռնարկվում են ի պատասխան Ուկրաինայի հետ սահմանին ՌԴ-ի ուժերի շարունակվող ավելացման»,-ասված Է փաստաթղթում: Մակրոնի՝ Ռուսաստան ուղեւորվելուց առաջ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահները նույնպես հեռախոսազրույց են ունեցել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
14:11 - 10 փետրվարի, 2022
Մոսկվա ժամանած Բրիտանիայի ԱԳ նախարարը ՌԴ-ից պահանջել է հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունը

 |armenpress.am|

Մոսկվա ժամանած Բրիտանիայի ԱԳ նախարարը ՌԴ-ից պահանջել է հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունը |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամային իրադրության լուծման միակ ճանապարհը դիվանագիտական ուղին է: Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Տրասը, ով փետրվարի 9-ին երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան: «Մոսկվայում եմ՝ հանդիպելու արտգործնախարար Լավրովի հետ և հստակ հասկացնելու, որ Ռուսաստանը պետք է անհապաղ իր զորքերը հետ քաշի ու հարգանք դրսևորի Ուկրաինայի ինքնիշխանության հանդեպ, հակառակ դեպքում կբախվի հետևանքների հետ: Ցանկացած ներխուժում մեծ սխալ կլինի: Դիվանագիտությունը առաջ գնալու միակ ուղին է, և Ռուսաստանը պետք է հետևի այդ ուղուն»,- գրել է նա: Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնել էին, որ Մոսկվայում հանդիպման շրջանակում երկու արտգործնախարարները քննարկելու են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային օրակարգի կարևոր թեմաներին առնչվող հարցեր:
22:05 - 09 փետրվարի, 2022
Կրեմլը հաստատել է «նորմանդական ձեւաչափի» քաղաքական խորհրդականների հանդիպումը |armenpress.am|

Կրեմլը հաստատել է «նորմանդական ձեւաչափի» քաղաքական խորհրդականների հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ փետրվարի 10-ին կկայանա «նորմանդական ձեւաչափի» քաղաքական խորհրդականների հանդիպումը. Ռուսաստանի համար բանակցությունների դրական արդյունքները կապված են միայն Մինսկի համաձայնագրերի իրագործման հետ։ «Քաղաքական խորհրդականները շարունակում են իրենց զրույցը: Այո՛, նման հանդիպում կկայանա։ Հեռանկարները կարող են լինել միայն ընդհանուր: Եվ դրական հեռանկարները կարող են կապված լինել բացառապես Մինսկի միջոցառումների համալիրի իրագործման հետ»,- ընդգծել է Պեսկովը: «Նորմանդական քառյակը» Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների խումբն է, որոնք ուղիներ են փնտրում Ուկրաինայի արեւելքում հակամարտության կարգավորման համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
14:29 - 09 փետրվարի, 2022
Ֆրանսիան, Գերմանիան եւ Լեհաստանը ՌԴ-ին կոչ են արել՝ երկխոսություն սկսել Եվրոպայի անվտանգության շուրջ |armenpress.am|

Ֆրանսիան, Գերմանիան եւ Լեհաստանը ՌԴ-ին կոչ են արել՝ երկխոսություն սկսել Եվրոպայի անվտանգության շուրջ |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան, Գերմանիան եւ Լեհաստանը՝ Վեյմարյան եռանկյունու երկրները, հանդես են եկել հայտարարությամբ, որում Ռուսաստանին կոչ են անում՝ երկխոսություն սկսել եվրոպական մայր ցամաքում անվտանգության ապահովման հարցերի շուրջ։ Բեռլինում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի բանակցությունների արդյունքներով ընդունված համատեղ փաստաթղթում Ռուսաստանին կոչ են արել՝ «ներդրում ունենալ ուկրաինական սահմանին իրադրության ապաԷսկալացման գործում եւ բովանդակալից երկխոսություն սկսել եվրոպական մայր ցամաքում անվտանգության շուրջ»: Նրանք ընդգծել են, որ պատրաստ են «կոնստուկտիվ կերպով մասնակցել անվտանգության այն հարցերի շուրջ բանակցություններին, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»: Փաստաթղթում ասվում է. «Վեյմարյան եռանկյունու պետությունների ու կառավարությունների ղեկավարներն ընդգծել են իրենց հանձնառությունն անվտանգության եվրոպական ու անդրատլանտյան ճարտարապետության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերին»: Կողմերը հերթական անգամ հայտարարել են Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու եւ Ռուսաստանի համար «հետեւանքների» մասին՝ ի դեպս իրադրության սրման, պաշտպանել են Նորմանդական ձեւաչափի դերը Մինսկի համաձայնությունների իրականացման գործում: Երեք երկրների ղեկավարները նշել են, որ ՆԱՏՕ-ն պետք է «մշտապես վերանայի պաշտպանության եւ զսպման իր ռազմավարությունը՝ հաշվի առնելով իրական իրադրության եւ «առաջնաթեւում ներկայության ընդլայնման մասին դաշինքի ծրագրի շրջանակներում փոփոխությունները», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
12:34 - 09 փետրվարի, 2022
ՆԱՏՕ-ի երկրները մեծացնում են ռազմական ներկայությունն Արևելյան Եվրոպայում |hetq.am|

ՆԱՏՕ-ի երկրները մեծացնում են ռազմական ներկայությունն Արևելյան Եվրոպայում |hetq.am|

hetq.am: Գերմանիան Ուկրաինայի շուրջ հակամարտության սրման ֆոնին ևս 350 զինծառայողի և սպայի կգործուղի Լիտվա՝ ՆԱՏՕ-ի անձնակազմի քանակական ավելացման համար։ «Այդպիսով մենք մեծացնում ենք մեր ներդրումն արևելյան ուղղությամբ»,- հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը՝ նշելով, որ Բունդեսթագը տեղեկացված է այդ որոշման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Բունդեսվերի Եվրոպայի արևելք ուղարկվող 250 զինծառայողներ ծառայում են ցամաքային զորքերում, իսկ մնացած 100-ը՝ մյուս զորատեսակներում։ Ներկայում Լիտվայում, որը 2004 թվականից անդամակցում է ՆԱՏՕ-ին, տեղակայված է Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ողջ անձնակազմի մոտ կեսը, որը կազմում է 1200 զինծառայող և սպա։ Փետրվարի 7-ին պաշտոնական Լոնդոնը հայտարարեց, որ ևս 350 զինծառայող և սպա կուղարկվի Լեհաստանի արևելյան սահման, որտեղ արդեն իսկ գտնվում են բրիտանացի 100 զինծառայող։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ սահմանին բրիտանական զորքերի ներկայության մեծացումը «ուժեղ ազդակ է ուղարկում, որ Մեծ Բրիտանիան ու Լեհաստանը կանգնած են մեջք մեջքի»։ Հունվարի վերջին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ նախատեսում է կրկնապատկել բրիտանացի զինծառայողների թիվն Արևելյան Եվրոպայում։ Դրանից առաջ Արևելյան Եվրոպա զորքերի ուղարկման մտադրության մասին հայտարարել էր նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ 2000 ամերիկացի զինծառայողից բաղկացած առաջին խումբը Գերմանիա և Լեհաստան է ժամանել փետրվարի 4-ին։
21:28 - 08 փետրվարի, 2022
Կիևում հարձակման է ենթարկվել Ուկրաինայի գլխավոր դատախազի օգնական Ադեիշվիլին |azatutyun.am|

Կիևում հարձակման է ենթարկվել Ուկրաինայի գլխավոր դատախազի օգնական Ադեիշվիլին |azatutyun.am|

azatutyun.am: Կիևում հարձակման է ենթարկվել Ուկրաինայի գլխավոր դատախազի օգնական, Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլին։ Ոստիկանությունը պարզում է հարձակման հանգամանքները։ Ուկրաինայի իրավապահ մարմինների հաղորդագրությունների համաձայն՝ փետրվարի 7-ին Կիևում չորս անհայտ անձինք ծեծի են ենթարկել գլխավոր դատախազի օգնականին և փախուստի դիմել։ Զուրաբ Ադեիշվիլին հոսպիտալացվել է։ 49-ամյա Ադեիշվիլին համարվում էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մերձավոր թիմակիցներից մեկը։ Երրորդ նախագահի պաշտոնաթողությունից հետո Ադեիշվիլիին մեղադրանք է առաջադրվել վրացական բանտերում խոշտանգումներ կազմակերպելու համար։ Ներկայում նա բնակվում է Ուկրաինայում, որտեղ շարունակում է բարձր պաշտոններ զբաղեցնել։ Պաշտոնական Կիևը մերժել է Ադեիշվիլիին արտահանձնելու Թբիլիսիի պահանջը։
16:18 - 08 փետրվարի, 2022
Պուտինի նպատակը ոչ թե Ուկրաինան է, այլ Արևմուտքի հետ սակարկելը. Թուրքիայի նախագահի խոսնակ |armenpress.am|

Պուտինի նպատակը ոչ թե Ուկրաինան է, այլ Արևմուտքի հետ սակարկելը. Թուրքիայի նախագահի խոսնակ |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը նշել է, որ իր կարծիքով, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակը ոչ թե Ուկրաինան է, այլ Արևմուտքի հետ սակարկելը:  Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:  «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակը, իմ կարծիքով, ոչ թե Ուկրաինան է, այլ սակարկելը Արեւմուտքի հետ։ Ստեղծված իրավիճակում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ղեկավարների դիրքորոշումը կրիտիկական կարևորություն ունի, քանի որ նրանք կարող են նվազեցնել առճակատման ինտենսիվությունը, և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է օգնել դրան՝ խաղալով միջնորդի արդյունավետ դեր»,- ասել է Քալընը։  Նրա խոսքով, Թուրքիայի ղեկավարի վերջին այցը Կիև տեղի է ունեցել տարածաշրջանի համար վճռորոշ ժամանակաշրջանում։  «Ուկրաինայում Էրդողանի այցը շատ դրական ընդունվեց։ Նման տեսակետը կիսում է ՆԱՏՕ-ն։ Նախագահ Էրդողանը Կիևում շատ հավասարակշռված հայտարարություններ է արել՝ կողմերին երկխոսության կոչ անելով։ Կարծում եմ՝ չափազանցություն չի լինի ասել, որ Թուրքիան միակ երկիրն է, որը կարող է միջնորդի դեր կատարել այս իրավիճակում։ Նույն Պուտինի հետ Արեւմուտքի առաջնորդների շփումները բոլորովին այլ բնույթ են կրում»,- ասել է Քալընը։  Միաժամանակ նա նշել է, որ նույնիսկ Ուկրաինայում բացահայտ անհանգստացած են Ռուսաստանի Դաշնության մոտալուտ ագրեսիայի վերաբերյալ պնդումներով։  «Ցանկացած պատերազմ ռիսկ և բեռ է, որը պետք է հնարավորինս հաշվարկել, այդ թվում՝ քաղաքական և տնտեսական հարթության վրա։ Շատ կարևոր է ձգտել նվազեցնել լարվածության ինտենսիվությունը և պատասխանել մի պարզ հարցի. ինչպիսի՞ն կլինի աշխարհաքաղաքական դասավորվածությունը Սառը պատերազմի ավարտից 30 տարի անց: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակը, իմ կարծիքով, ոչ թե Ուկրաինան է, այլ սակարկությունն Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ։ Ռուսաստանի Դաշնության և Արևմուտքի միջև առճակատման ֆոնին Թուրքիայի դիրքորոշումը շատ կարևոր է»,- ասել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը։
14:49 - 08 փետրվարի, 2022