ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Կառավարությունը 2021-ի բյուջեով նախատեսված ծախսերը կրճատելը նպատակահարմար չի համարում

 |armenpress.am|

Կառավարությունը 2021-ի բյուջեով նախատեսված ծախսերը կրճատելը նպատակահարմար չի համարում |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հաջորդ տարվա պետական բյուջեով նախատեսված ծախսերը կրճատելու կողմնակիցը չէ, ամեն ինչ կփորձի անել, որ ծախսերի բաղադրիչը պահպանվի՝ տնտեսական աճը վերականգնելու համար, սակայն վերաբաշխումներ կատարելը չի բացառում:  Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: ԼՀԿ-ից Անի Սամսոնյանը նշեց՝ նկատի ունենալով, որ երկիրը համավարակային և պատերազմական իրավիճակի մեջ է, կարծում է, որ ծախսերը պետք է լինեն ավելի խնայողական: «Եվ դա առաջին հերթին վերաբերում է վարչական ծախսերին, աշխատակազմերին, որտեղ լինում են ծախսեր ինչ-որ միջոցառումների, թանկարժեք գնումների համար»,- ասաց պատգամավորն ու հարցրեց, թե նախատեսվո՞ւմ են, արդյոք, էական կրճատումներ, խնայողություններ՝ այդ գումարներն այլ բնագավառներ ուղղելու համար: Նախարար Ջանջուղազյանը չհամաձայնեց պնդման հետ՝ նշելով, որ հարկաբյուջետային քաղաքականության տրամաբանությունը ճիշտ հակառակն է: «Ճգնաժամի պայմաններում, ինչպես նաև վերականգնմանը նպաստող միջավայր ձևավորելու տեսակետից ծախսերի կրճատման հարց քննարկելը հիմնավորված չէ»,- ասաց նա ու հավելեց՝ միջազգային մամուլը, հեղինակավոր կազմակերպություններն էլ փաստում են, որ ճգնաժամի ազդեցությունը մեղմելու, վերականգնում աահովելու ճանապարհը ծախսերի ընդլայնումն է: Ջանջուղազյանը հիշեցրեց, որ նույնիսկ 2020-ի բյուջեում երկու անգամ կատարված փոփոխություններով ծախսերի կրճատում չեն առաջարկել: «Իսկ 2021-ի համար մենք ծախսերի երկու խմբի դեպքում էլ կիրառել ենք այն մոտեցումը, ինչը ենթադրում է, որ հարկաբյուջետային քաղաքականության տեսակետից լավագույնը կլինի: Ամեն ինչ պետք է փորձենք անել, որ ծախսերի բաղադրիչը պահպանվի, քանի որ գիտակցում ենք, որ նաև դա է տնտեսական աճը վերականգնելու: Հակառակ դեպքում կարող ենք այնպիսի գործողություններ անել, որոնք ավելի կխորացնեն խնդիրը»,- ասաց նախարարը: Անդրադառնալով հարցին, թե արդյոք ծախսերում վերաբաշխումներ կատարելու անհրաժեշտություն կլինի՞, Ջանջուղազյանն ասաց, որ դա տեղի է ունենում նաև այսօր, և ակնհայտ է, որ կարող է այդպիսի անհրաժեշտություն առաջանալ նաև հաջորդ տարի:
11:27 - 04 նոյեմբերի, 2020
ՀՀ-ն ՄԻԵԴ է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ ԼՂ հակամարտությունում Թուրքիայի ուղղակի և անուղղակի ներգրավման մասին

ՀՀ-ն ՄԻԵԴ է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ ԼՂ հակամարտությունում Թուրքիայի ուղղակի և անուղղակի ներգրավման մասին

ՀՀ-ն ՄԻԵԴ է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ, որոնք հիմնավորում են Թուրքիայի կողմից Եվրոպական Դատարանի 39-րդ կանոնի համաձայն անհապաղ միջոցներ կիրառելու մասին 2020թ․ հոկտեմբերի 6-ի որոշումը չկատարելը: Կառավարությունը Դատարանին տեղեկացրել է ԼՂ հակամարտությունում Թուրքիայի շարունակական, ուղղակի և անուղղակի ներգրավման մասին: Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։Նաև հավաստի ապացույցներ են ներկայացվել հակամարտությունում սիրիացի վարձկանների ներգրավման վերաբերյալ, որոնք Ադրբեջան են տեղափոխվել ու տեղակայվել թուրքական ուժերի կողմից: Դատարանին ներկայացված ապացույցները առավել ամրապնդվում են նաև օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարություններով։
17:36 - 03 նոյեմբերի, 2020
ՊԵԿ նախագահը որպես այլընտրանք Թուրքիային նշում է ԵԱՏՄ անդամ երկրներից ներկրումների հնարավորությունը |armenpress.am|

ՊԵԿ նախագահը որպես այլընտրանք Թուրքիային նշում է ԵԱՏՄ անդամ երկրներից ներկրումների հնարավորությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը որպես այլընտրանք Թուրքիային նշում է ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծումների հնարավորությունը: Հովհաննիսյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում: Անդրադառնալով Թուրքիայից Հայաստան ներմուծվող ապրանքների արգելքի վերաբերյալ այն հարցին, թե կնվազե՞ն, արդյոք, հարկային եկամուտները, ՊԵԿ նախագահն ընդգծեց, որ սկզբնական շրջանում դրանք իսկապես կնվազեն: «Կառավարության որոշմամբ 2021 թվականի հունվարի 1-ից կից ցանկով նախատեսված ապրանքների ներմուծումը ժամանակավորապես՝ 6 ամսով արգելված է: Սրա արդյունքում մենք կունենանք սկզբնական ժամանակաշրջանում հարկային եկամուտների, մաքսային վճարների որոշակի նվազումներ: Չնայած այս ամենին, կարծում եմ, որ մեր տնտեսավարողները և տնտեսության զարգացման պատասխանատուները կկարողանան ձեռնարկել համապատասխան աշխատանքներ, որպեսզի բիզնեսը կարճ ժամանակում հարմարվի նոր իրավիճակին»,- նշեց Հովհաննիսյանը: Նա հայտնեց, որ հայ տնտեսավարողները Թուրքիայից հիմնականում ներմուծել են հագուստ և տեխնիկա՝ հավելելով, որ նմանատիպ ապրանքներ նրանք հնարավորություն ունեն ներկրել նաև այլ երկրներից և առաջին հերթին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից:
16:48 - 03 նոյեմբերի, 2020
Կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել նոր ապացույցներ, որոնք հիմնավորում են Ադրբեջանի կողմից Եվրադատարանի 39-րդ կանոնի համաձայն 2020 թ․ սեպտեմբերի 29-ի անհապաղ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը չկատարելը

Կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել նոր ապացույցներ, որոնք հիմնավորում են Ադրբեջանի կողմից Եվրադատարանի 39-րդ կանոնի համաձայն 2020 թ․ սեպտեմբերի 29-ի անհապաղ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը չկատարելը

ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել նոր ապացույցներ, որոնք հիմնավորում են Ադրբեջանի կառավարության կողմից Եվրոպական Դատարանի 39-րդ կանոնի համաձայն 2020 թվականի սեպտեմբերի 29-ի անհապաղ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը չկատարելը: Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։Կառավարությունը Դատարանին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից 2020թ. հոկտեմբերի 30-ին Ժնևում ձեռք բերված համաձայնության չկատարման և Ադրբեջանի զինված ուժերի կողմից կլաստերային և հրկիզող զինատեսակների` խաղաղ բնակիչների և քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ օգտագործման մասին:Դատարանին է տրամադրել Մարտունու, Մարտակերտի, Շուշիի, Մատաղիսի, Ասկերանի և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի ռմբակոծության վերաբերյալ ֆոտո և վիդեո ապացույցներ:Ավելին, ներկայացվել է նաև հավաստի ապացույցներ Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկաններ ներգրավվելու և մարտական գործողություններում նրանց մասնակցության վերաբերյալ:Ադրբեջանը պատասխանատվության կենթարկվի Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի նորմերի խախտումների համար:
17:26 - 02 նոյեմբերի, 2020
Կառավարությունը քննարկում է ՀՀ տեղափոխված արցախցիների խնդիրներին կանոնակարգված լուծում տալու հարցը |armenpress.am|

Կառավարությունը քննարկում է ՀՀ տեղափոխված արցախցիների խնդիրներին կանոնակարգված լուծում տալու հարցը |armenpress.am|

armenpress.am: Արցախից Հայաստան եկած հայրենակիցների կեցության կամ որևէ այլ խնդիր այս պահին որոշակիորեն լուծված են: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Մենք քննարկում ենք խնդիրը, որպեսզի ստեղծենք գործիքներ, որոնք այս հարցերին կտան ավելի կանոնակարգված լուծում: Իհարկե, այդ ամենը կախված կլինի, թե իրադարձություններն ինչպես կզարգանան, կլինի՞, արդյոք, այնպես, ինչպես կանխատեսում ենք»,- նշեց փոխվարչապետը։ Գրիգորյանը վստահեցրեց, որ ժամանակավորապես Հայաստանում գտնվող արցախցիների խնդիրներն օրակարգային են: Նա ընդգծեց՝ կա շտաբ, որը զբաղվում է այդ հարցերով, և կառավարության կողմից լուծում կտրվի ցանկացած խնդրի։ Փոխվարչապետի խոսքով՝ բոլոր հարցերը դեռևս կարգավորվում են Կառավարության աշխատակազմի կողմից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ, սակայն մոտ ժամանակներում ձևափոխումներ կարվեն:
15:54 - 02 նոյեմբերի, 2020
ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ՝ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ

ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ՝ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ

ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ՝ ադրբեջանական ուժերի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ:Կառավարությունը պատրաստակամություն է հայտնել պահպանել հումանիտար հրադադարի մասին համաձայնությունը, որը ձեռք է բերվել կողմերի միջև հոկտեմբեր ամսին՝ ռազմագերիների և դիակների փոխանակման նպատակով: Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը։Հաշվի առնելով ռազմագերիների կյանքին սպառնացող վտանգը՝ Կառավարությունը Եվրոպական Դատարանին խնդրել է Ադրբեջանի կառավարության նկատմամբ, որպես Կոնվենցիայի բարձր պայմանավորվող կողմ կիրառել հետևյալ միջոցները՝ 1. Կոնվենցիայով, ինչպես նաև 1949 թ. Օգոստոսի 12-ի Ժնևյան Երրորդ և Չորրորդ կոնվենցիաներով և միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր կիրառելի կանոններով նախատեսված պարտավորություններից ելնելով՝ ձեռնպահ մնալ՝Ա. Ռազմագերիների և քաղաքացիական այն անձանց նկատմամբ, որոնք հայտնվում են ադրբեջանական ուժերի ենթակայության տակ նվաստացուցիչ վերաբերմունք, խոշտանգումներ, կամայական մահապատիժ, ինչպես նաև այլ արգելված վարքագիծ ցուցաբերելուց,Բ. Հայ զինվորների դիակները խեղելուց:2. Տեղեկատվություն ներկայացնել ռազմագերիների թվի, անունների և ներկայումս պահվող ռազմագերիների վերաբերյալ, ինչպես նաև մանրամասներ նրանց բժշկական վիճակի և բժշկական անձնակազմի կողմից զննության ենթարկված լինելու վերաբերյալ:
14:59 - 02 նոյեմբերի, 2020
Պետական համակարգում պարգևավճարներ չնախատեսելու հանձնարարական է տրվել |armenpress.am|

Պետական համակարգում պարգևավճարներ չնախատեսելու հանձնարարական է տրվել |armenpress.am|

armenpress.am: Պետական կառավարման համակարգի մարմիններում, մարզպետարաններում սեպտեմբեր ամսվա պարգևատրումը աշխատողներին տրվել է մինչ ռազմական դրության հայտարարման սկիզբը: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Ինչ վերաբերում է հոկտեմբեր ամսվա պարգևատրումներին, ապա հայտնում ենք, որ պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին, մարզպետներին տրվել է համապատասխան հանձնարարական՝ չնախատեսել պարգևատրումներ ինչպես ղեկավար կազմի, այնպես էլ աշխատողների մասով: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2020 թվականի պետական բյուջեով վարչապետի աշխատակազմին հատկացված միջոցներից ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ 1 միլիարդ 24.8 միլիոն ՀՀ դրամ ուղղվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ»,- ասված է պարզաբանման մեջ:
19:31 - 30 հոկտեմբերի, 2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ կոնվենցիան |armenpress.am|

ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ կոնվենցիան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան: Այն խորհրդարանի հոկտեմբերի 27-ի արտահերթ նիստում ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը: «Կոնվենցիան ամրագրում է, որ վարձկանների հավաքագրումը, օգտագործումը, ֆինանսավորումն ու ուսուցումը  քրեորեն հետապնդելի արարքներ են և առաջացնում են պետությունների ինքնիշխան հավասարության, տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման սկզբունքների խախտում: Այն ստորագրվել է 1989թ.-ից, այժմ ուժի մեջ է 36 պետությունների համար»,- ասաց Գրիգորյանը: Քրիստինե Գրիգորյանը հավելեց, որ այս կոնվենցիայով պետությունները պարտավորվում են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման հետապնդման և կանխարգելման համար: Փոխնախարարի խոսքով` կոնվենցիայի կետերով կարելի է պատասխանատվության ենթարկել նաև Թուրքիային և Ադրբեջանին` Արցախի դեմ պատերազմում վարձկանների կիրառման համար: «Կոնվենցիային միանալով, 5-րդ հոդվածի 2-րդ կետը կարող է օգտագործվել 1997թ. այս կոնվենցիայի կողմ հանդիսացող Ադրբեջանի դեմ` սույն թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների, որպես վարձկանների օգտագործման առնչությամբ: Կոնվենցիան կարելի է օգտագործել նաև Թուրքիայի նկատմամբ, որը թեև չի վավերացրել այս կոնվենցիան, սակայն հանդիսանում է հանցակից կողմ, որը մասնակցություն ունի վարձկաններին ֆինանսավորելու, հավաքագրելու, ուսուցանելու ու Ադրբեջան ուղարկելու հարցում»,- նշեց արդարադատության փոխնախարարը: «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան վավերացվեց միաձայն` 71 «կողմ» ձայնով:
19:36 - 27 հոկտեմբերի, 2020
ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա |lragir.am|

ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա |lragir.am|

lragir.am: Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր 2020 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 1708-Ն որոշմամբ ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ կլինի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից վեց ամսով: Թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումն իրենից ենթադրում է նախևառաջ անվտանգային բաղադրիչ՝ հաշվի առնելով քանիցս հաստատված փաստերը, ըստ որոնց, Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանի կողմից՝ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական և ահաբեկչական գործողություններին: Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը, միաժամանակ կանխարգելվում է նաև թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով հնարավոր վտանգների ներթափանցումը Հայաստան:
17:35 - 21 հոկտեմբերի, 2020
Օպերատիվ կառավարման շտաբ ձեւավորելու կուսակցությունների պահանջը կառավարությունն ընդունել է ի գիտություն. խոսնակ |pastinfo.am|

Օպերատիվ կառավարման շտաբ ձեւավորելու կուսակցությունների պահանջը կառավարությունն ընդունել է ի գիտություն. խոսնակ |pastinfo.am|

pastinfo.am: «Կուսակցությունների առաջարկն ընդունել ենք ի գիտություն, դրանից զատ ավելացնելու ոչինչ չկա»,-ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։ Հոկտեմբերի 17-ին մեկ տասնյակից ավել կուսակցություններ, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կառավարությունից պահանջելով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին՝ օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով: «Հայրենիքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախկին և գործող նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փարձառություն ունեցող այլ անձանց»,- նշված է հայտարարության մեջ:
16:39 - 19 հոկտեմբերի, 2020
Էկոնոմիկայի փոխնախարարը թուրքական ապրանքների ներկրման արգելքի դեպքում գնաճ և դեֆիցիտ չի կանխատեսում |armenpress.am|

Էկոնոմիկայի փոխնախարարը թուրքական ապրանքների ներկրման արգելքի դեպքում գնաճ և դեֆիցիտ չի կանխատեսում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը շուկայում ապրանքների դեֆիցիտ և գնաճ չի կանխատեսում թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը Հայաստան ժամանակավորապես արգելելու դեպքում: Այս մասին Սիմոնյանն ասել է Կառավարության լրատվական ծրագրի հետ զրույցում: «Առաջարկվում է Հայաստան ներմուծվող թուրքական ծագում ունեցող ապրանքների ժամանակավոր արգելումը, հիմնականում այն ապրանքների, որոնք ունեն վերջնական սպառման նպատակ: Թուրքիան սատարում է Ադրբեջանին ու այդ ֆինանսական միջոցներն ուղղվում են թե' պատերազմին, թե' ահաբեկչական գործողություններին` ընդդեմ Արցախի ու Հայաստանի Հանրապետության: Ապրանքների դեֆիցիտ չի լինելու, կարծում եմ, որ գների թանկացում նույնպես չի լինի, կավելանան ուղղակի այլ շուկաներից ներմուծման ծավալները»,- ասաց Սիմոնյանը: Էկոնոմիկայի փոխնախարարը հավելեց, որ նախատեսվում է արգելքը կիրառել դեկտեմբերի 31-ից, իսկ կառավարությունն ու նախարարությունը թուրքական ապրանքներ ներմուծող տնտեսավարողներին կօգնեն նույն ապրանքները ներմուծել այլ շուկաներից: «Դեկտեմբերի 31-ն այն ողջամիտ ժամկետն է, որը թույլ կտա մեր տնտեսավարողներին` վերադասավորվել այլ շուկաներ, եթե ներմուծում են կատարում միայն Թուրքիայից: Այլընտրանքային շուկաներ կան, որովհետև այդ ապրանքատեսակները, որոնք ներմուծվում են, այնպես չի, որ միայն Թուրքիայում են արտադրվում: Համադրելի շուկաներն են Ռուսաստանի Դաշնությունը, Իրանը, Չինաստանը, Հարավ-արևելյան Ասիայի երկրները»,- նշեց փոխնախարարը: Սահմանափակման ընդունման դեպքում այն կգործի 6 ամիս ժամկետով, սակայն արգելքը կարող է երկարաձգվել:
18:58 - 17 հոկտեմբերի, 2020
Կառավարությունն սկսել է «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» ՄԱԿ-ի միջազգային կոնվենցիան վավերացնելու նախաձեռնություն |civilnet.am|

Կառավարությունն սկսել է «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» ՄԱԿ-ի միջազգային կոնվենցիան վավերացնելու նախաձեռնություն |civilnet.am|

civilnet.am: Կառավարությունն սկսել է «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» ՄԱԿ-ի միջազգային կոնվենցիան վավերացնելու նախաձեռնությունը։ Այդ նպատակով կառավարությունը դիմել է սահմանադրական դատարան՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով, այնուհետև պետք է դիմել Ազգային ժողով։ Կոնվենցիան արգելում է վարձկանների հավաքագրումը, վերապատրաստումը, օգտագործումը և ֆինանսավորումը: Դրան միացել է ավելի քան 30 երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը։ Կոնվենցիան վավերացրած պետություններն ընդունում են, որ վարձկանների հետ կապված գործունեությունը համարվում է հանցագործություն, և դրանք կատարած անձինք կամ պետք է քրեական պատժի ենթարկվեն, կամ արտահանձվեն։ Դեռ սեպտեմբերի 27-ից առաջ Հայաստանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ Թուրքիան Ադրբեջան սիրիացի վարձկանների է տեղափոխել։ Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այդ լուրերը, մինչ զուգահեռ միջազգային մամուլում և սոցցանցերում դրանք հաստատող բազմաթիվ վկայություններ և տեսանյութեր են հայտնվում։
15:12 - 15 հոկտեմբերի, 2020
Կառավարությունն առաջարկում է պետական ծառայողների սոցիալական փաթեթների գումարներն ուղղել պետական հիմնադրամի |hetq.am|

Կառավարությունն առաջարկում է պետական ծառայողների սոցիալական փաթեթների գումարներն ուղղել պետական հիմնադրամի |hetq.am|

hetq.am: Կառավարությունը խորհրդարան է ուղարկել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ` առաջարկելով սոցիալական փաթեթի շրջանակներում ուղղվող գումարները հայեցողությամբ փոխանցել պետական հիմնադրամի: Նշվում է, որ սոցիալական փաթեթի շրջանակներում հատկացվող գումարները պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հայեցողությամբ կարող են փոխանցվել նաև այն հիմնադրամներին, որոնց գործունեությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության կայուն ու համաչափ զարգացում ապահովվող ծրագրերի իրականացմանը, տնտեսության կայունացման օժանդակմանը կամ այլ համապետական ծրագրերի իրականացմանը: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է՝ ընդունման անհրաժեշտությունն առաջացել այն պատճառով, որ պայմանավորված ռազմական դրությամբ՝ մի շարք պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք ցանկանում են մասնակցել ռազմական դրության արդյունքում պետության կարիքների ֆինանսավորման համար իրականացվող դրամահավաքներին: Սակայն գործող օրենքի համաձայն` սոցիալական փաթեթի ուղղությունները սահմանված են օրենքով և դրանից բացի՝ այլ ուղղություններով նշված գումարները չեն կարող օգտագործվել: Շարունակությունը՝ hetq.am-ում
15:14 - 06 հոկտեմբերի, 2020