Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Էրդողանը Պուտինին և Զելենսկիին հրավիրել է Թուրքիա բանակցություններ վարելու |armenpress.am|

Էրդողանը Պուտինին և Զելենսկիին հրավիրել է Թուրքիա բանակցություններ վարելու |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հրավիրել է Թուրքիա՝ երկու երկրների միջև առկա տարաձայնությունները հարթելու: Այս մասին հայտնում է թուրքական Sabah-ը: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի ղեկավարի խոսնակ Իբրահիմ Քալինը։ «Թուրքիան պատրաստ է ցանկացած դեր խաղալ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև լարվածությունը նվազեցնելու համար։ Նախագահ Էրդողանը բանակցություններ է վարում և՛ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, և՛ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Փաստորեն, նա երկուսին էլ հրավիրել է Թուրքիա, եթե ցանկանում են հանդիպել և հարթել խնդիրներն ու տարաձայնությունները»,- նրա խոսքերն է մեջբերում Sabah-ը։ Բացի այդ, Քալինն ասել է, որ Էրդողանը առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում կմեկնի Ուկրաինա՝ Զելենսկիի հետ բանակցությունների նպատակով։
12:37 - 19 հունվարի, 2022
Բրիտանական ռազմա-փոխադրական ինքնաթիռները մեկ օրում հինգ չվերթ են կատարել Ուկրաինա |armenpress.am|

Բրիտանական ռազմա-փոխադրական ինքնաթիռները մեկ օրում հինգ չվերթ են կատարել Ուկրաինա |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի C-17A Globemaster III ծանր ռազմա-փոխադրական առնվազն հինգ ինքնաթիռներ վերջին օրվա ընթացքում թռիչքներ են կատարել Ուկրաինա: Այդ մասին հետեւում Է արեւմտյան ավիառեսուրսների տվյալներից: Բրիտանական ինքնաթիռները, որոնք թռել են Անգլիայի «Բրայն Նորթոն» ռազմաօդային բազայից, վայրԷջք են կատարել Կիեւում: Գործողությանը, մասնավորապես, գործի են դրվել RRR6891, RRR6890, RRR6888, RRR6887 եւ RRR6886 համարներով ինքնաթիռները: Յուրաքանչյուր C-17A Globemaster III-ը կարող Է տեղափոխել մինչեւ 77,7 տոննա բեռ: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել Է, որ Միացյալ Թագավորությունը հակատանկային սպառազինություն կմատակարարի Ուկրաինային: Բրիտանական ռազմա-փոխադրական ինքնաթիռները Ուկրաինա թռիչքների ժամանակ շրջանցել են Գերմանիայի օդային տարածությունը, որը դեմ Է արտահայտվել Ուկրաինա զենքի մատակարումներին: Բրիտանական ինքնաթիռների երթուղին անցել Է Դանիայի եւ Լեհաստանի վրայով: Բացի այդ, նախօրյակին ԱՄՆ-ի Հանթսվիլ քաղաքից (Ալաբամայի նահանգ) Լվով Է ժամանել ուկրաինական Ան-24 ծանր փոխադրական ինքնաթիռը: Հանթսվիլ քաղաքի մերձակայքում տեղակայված Է ԱՄՆ-ի բանակի Ռեդսթոունի զինանոցը: Հունվարի 18-ին Ուկրաինայի երկնքում գրանցվել Է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի RC-135W Rivet Joint ռազմավարական հետախուզական ինքնաթիռի բազմաժամյա թռիչքը: Նա երթեւեկել Է Դոնբասի եւ Ղրիմից դեպի հյուսիս սահմանազատման գծի երկայնքով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
17:05 - 18 հունվարի, 2022
Պորոշենկոն ներպետական հետախուզման մեջ է. Ուկրաինայի ՆԳՆ |tert.am|

Պորոշենկոն ներպետական հետախուզման մեջ է. Ուկրաինայի ՆԳՆ |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն գտնվում է ներպետական հետախուզման մեջ՝ երկրի Անվտանգության ծառայության նախաձեռնությամբ: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հետևում է Ուկրաինայի ՆԳՆ կայքում հրապարակված հայտարարությունից:Ինչպես ասվում է հայտարարության մեջ, քաղաքական գործիչը «թաքնվում է նախաքննություն իրականացնող իրավապահ մարմիններից», իսկ նրա անհետացման ամսաթիվը նշվում է 2021 թվականի դեկտեմբերի 24-ը: Կայքում նշվում է, որ կա Պորոշենկոյին դատական մարմինների մոտ բերելու նպատակով ձերբակալման հրաման:Նշվում է նաև, որ երկուշաբթի նախկին նախագահը ժամանել էր Կիև Վարշավայից: Այնուհետև նա մեկնել է դատարան, որտեղ սկսվել էր նրա դեմ խափանման միջոց ընտրելու դատալսումը: Բացի այդ, համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում Պորոշենկոյին պատկերել էին դատավարության ժամանակ քնով անցած:
22:30 - 17 հունվարի, 2022
Բելառուսի սահմանների մոտ տեղի է ունենում ուկրաինական զորակազմի կուտակում. Լուկաշենկոն իրավիճակը «տագնապալի» է որակել |tert.am|

Բելառուսի սահմանների մոտ տեղի է ունենում ուկրաինական զորակազմի կուտակում. Լուկաշենկոն իրավիճակը «տագնապալի» է որակել |tert.am|

tert.am: Բելառուսի սահմանների մոտ տեղի է ունենում ուկրաինական զորակազմի կուտակում։ Այս մասին այսօր ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ լսելով Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերի համատեղ օպերատիվ զորավարժությունների հայեցակարգի մասին զեկույցը, տեղեկանում ենք ԲԵԼՏԱ-ից։Բելառուսի նախագահն ասել է, որ իրավիճակը երկրի հարավային սահմաններում տագնապալի է։«Ուկրաինան շարունակում է համալրել իր ուժերը՝ կենտրոնացնելով «արմատական ազգայնականներից» կազմված ազգային գվարդիայի ստորաբաժանումները: Սա նույնիսկ ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ի զինվորականները: Եվ այս ամենը մեր երկրի պետական սահմանին մոտ է։ Կրկին միգրանտների դեմ կռվելու քողի տակ։ Նրանք չեն գնում այնտեղ և չեն պատրաստվում գնալ Ուկրաինա, մենք դա շատ լավ հասկանում ենք։ Մարդիկ փախչում են Ուկրաինայից, իսկ նրանք «կպաշտպանվեն Բելառուսից եկած միգրանտներից»»,- հեգնել է Ալեքսանդր Լուկաշենկոն։Ուկրաինայում «Պոլեսյե» հատուկ գործողություն է իրականացվում Բելառուսի սահմանների մոտ, սահմանային գոտի է դուրս բերվել մինչև 10 000 զինվորական։
13:18 - 17 հունվարի, 2022
Պետական դավաճանության մեջ մեղադրվող Ուկրաինայի նախկին նախագահ Պորոշենկոն վերադարձել է հայրենիք |azatutyun.am|

Պետական դավաճանության մեջ մեղադրվող Ուկրաինայի նախկին նախագահ Պորոշենկոն վերադարձել է հայրենիք |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն արդեն հայրենիքում է, որտեղ նրա դեմ քրեական գործ է հարուցվել։ Ինքնաթիռը, որում եղել է նախկին նախագահ, այժմ ընդդիմադիր քաղաքական գործիչը, վայրէջք է կատարել Կիևի «Ժուլյանի» օդանավակայանում, ինչպես նախատեսված էր: Օդանավակայանում հավաքվել էին նախկին նախագահի հարյուրավոր կողմնակիցներ։ Սահմանային հսկիչ անցակետում Պորոշենկոյից մի քանի րոպեով վերցրել են անձնագիրը, սակայն բողոքի գործողություններից հետո վերադարձրել են, և նախկին նախագահին ուղեկցող խմբի հետ միասին թույլ են տվել անցնել սահմանը։ Պորոշենկոն ասել է, որ իշխանությունները փորձել են պատրվակ հորինել՝ թույլ չտալու իր մուտքն Ուկրաինա, սակայն դա նրանց չի հաջողվել։ Պետրո Պորոշենկոյին Ամանորից առաջ հայրենիքում հեռակա մեղադրել են դավաճանության և ահաբեկչության ֆինանսավորման մեջ։
13:03 - 17 հունվարի, 2022
Պաշտոնական Կիևը մեղադրում է Ռուսաստանին երկրի պետական կայքերի վրա կիբերհարձակման մեջ
 |armtimes.com|

Պաշտոնական Կիևը մեղադրում է Ռուսաստանին երկրի պետական կայքերի վրա կիբերհարձակման մեջ |armtimes.com|

armtimes.com: Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարությունը պնդում է, որ ամեն ինչ ցույց է տալիս Ռուսաստանի Դաշնության ենթադրյալ մասնակցությունը երկրի պետական կառույցների կայքերի վրա վերջին կիբերհարձակումներին։ Ուկրաինայի Անվտանգության խորհուրդը և երկրի Ազգային ոստիկանությունը նախկինում քրեական գործ են հարուցել պետական գերատեսչությունների կայքերի վրա կիբերհարձակումների փաստով և հետաքննություն են անցկացնում։ Երկրի իրավապահ մարմինները հայտարարել են դրանում Ռուսաստանի Դաշնության ենթադրյալ մասնակցության մասին։ «Մինչ օրս կարելի է ասել, որ բոլոր ապացույցները վկայում են այն մասին, որ կիբերհարձակման հետևում կանգնած է Ռուսաստանը»,- ասվում է նախարարության կայքում։ Թվային փոխակերպման նախարարությունը հորդորել է ուկրաինացիներին խուճապի չմատնվել, բոլոր անձնական տվյալները պետական ռեգիստրներում հուսալի պաշտպանության տակ են, հավելել են նրանք։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հերքել է Ռուսաստանին ուղղված մեղադրանքները՝ կապված վերջին կիբերհարձակումների հետ Ուկրաինայի պետական գերատեսչությունների կայքերի վրա։ Նրա խոսքով՝ «Ռուսաստանը կապ չունի այդ կիբերհարձակումների հետ»։ Պեսկովն ընդգծել է, որ Մոսկվան տեղյակ է այն պնդումներին, թե իբր Ռուսաստանը կանգնած է կիբերհարձակումների հետևում, սակայն դա «հերթական չհիմնավորված մեղադրանք է» Ռուսաստանի Դաշնությանը։ Նա հավելել է, որ «մենք գրեթե սովոր ենք այն փաստին, որ ուկրաինացիները մեղադրում են Ռուսաստանին ամեն ինչում, նույնիսկ վատ եղանակին իրենց երկրում»։
17:34 - 16 հունվարի, 2022
Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները համատեղ մտադիր են այցելել Դոնբասի շփման գիծ |armenpress.am|

Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները համատեղ մտադիր են այցելել Դոնբասի շփման գիծ |armenpress.am|

armenpress.am: Գերմանիան, Ֆրանսիան միջնորդի նոր փորձ են ձեռնարկում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը և Ֆրանսիայի իր գործընկեր Ժան-Իվ Լե Դրիանը մտադիր են մոտ ժամանակահատվածում այցելել Դոնբասի շփման գիծ: Այցի հստակ ժամկետներ դեռ չկան, սակայն նշվում է, որ հնարավոր է իրականացնել ոչ ուշ քան փետրվարին: «Տիկին Բերբոկը սկզբում կուղևորվի Ուկրաինա ԱԳ նախարարի պաշտոնում իր առաջին պաշտոնական այցի շրջանակում: Այնուհետև կնախապատրաստվի ֆրանս-գերմանական համատեղ այց շփման գիծ»,-հայտնել է Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:  Գերմանիայի արտաքին գործերի նախարարը հունվարի 17-ին կայցելի Կիև, կհանդիպի երկրի բարձրագույն ղեկավարության հետ:
16:24 - 15 հունվարի, 2022
Կիևի՝ դաշինք մտնելու հարցի շուրջ ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև լուրջ տարաձայնությունները պահպանվում են․ Ենս Ստոլտենբերգ |tert.am|

Կիևի՝ դաշինք մտնելու հարցի շուրջ ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև լուրջ տարաձայնությունները պահպանվում են․ Ենս Ստոլտենբերգ |tert.am|

tert.am: Եվրոպական անվտանգության համար առանցքային պահի բարդ քննարկում է տեղի ունեցել ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստում, կողմերի միջև լուրջ տարաձայնությունները պահպանվում են։ Այս մասին չորեքշաբթի Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, գրում է ՏԱՍՍ-ը։«Դա բարդ քննարկում էր եվրոպական անվտանգության համար կարևորագույն պահին, բայց դա էլ ավելի կարևոր դարձրեց հանդիպումը: Տեղի է ունեցել շատ լուրջ և անմիջական մտքերի փոխանակում Ուկրաինայում տիրող իրավիճակի և եվրոպական անվտանգության հարցերի շուրջ։ Այդ հարցերի շուրջ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև զգալի տարաձայնություններ կան»,- ասել է նա։«Դրանք մերձեցնելը հեշտ չի լինի, բայց մենք դրական քայլ ենք համարում այն, որ մենք նստեցինք բանակցությունների սեղանի շուրջ և սկսեցինք քննարկել: Ե՛վ Ռուսաստանը, և՛ ՆԱՏՕ-ն համաձայնեցին երկխոսությունը վերսկսելու անհրաժեշտության շուրջ»,- հավելել է նա։Ստոլտենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ն հրաժարվում է զիջումների գնալ որոշ երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի, դաշինք մտնելու հարցում։«Բոլոր դաշնակիցները միակարծիք են դաշինքի հիմնական սկզբունքի շուրջ՝ յուրաքանչյուր երկիր ազատ է ընտրելու իր ուղին: Միայն Ուկրաինան և ՆԱՏՕ-ի 30 անդամներ կարող են որոշել, թե երբ Կիևը պատրաստ կլինի դառնալ դաշինքի անդամ: Ռուսաստանը վետո չունի այն հարցում, թե արդյոք Ուկրաինան կարող է անդամակցել կազմակերպությանը։ Դաշնակիցները պատրաստ են աջակցել Կիևին ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին»,- ասել է Ստոլտենբերգը։
21:27 - 12 հունվարի, 2022
Ռուսաստանի հետ հնարավոր է երկխոսել, սակայն պետք է պատրաստ լինել նաև առճակատման. Ստոլտենբերգ |tert.am|

Ռուսաստանի հետ հնարավոր է երկխոսել, սակայն պետք է պատրաստ լինել նաև առճակատման. Ստոլտենբերգ |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վստահ է, որ Ռուսաստանի հետ հնարավոր է արդյունավետ երկխոսություն վարել, սակայն չի բացառում նաև հնարավոր առճակատումը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:«Դրանք կարևոր ջանքեր են՝ ուղղված քաղաքական որոշման հասնելուն և ռազմական հակամարտությունը կանխելուն: Այդ բանակցությունները մենք վարում ենք բարի կամքի ոգով: Ես նախկինում բանակցություններ վարել եմ Ռուսաստանի հետ՝ լինելով Նորվեգիայի վարչապետ, հիշում եմ, որ կարելի է պայմանավորվել Ռուսաստանի հետ: Մենք դա նկատում ենք ՆԱՏՕ-ի հետ շփումներում: Դրա հետ մեկտեղ մենք պետք է պատրաստ լինենք նաև նրան, որ Ռուսաստանը կցանկանա ուժ կիրառել, կգնա առճակատման ճանապարհով՝ համագործակցության փոխարեն»,- ասել է Ստոլտենբերգը:Այսօր Ժնևում ընթանում է նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ անվտանգության հարցերով:
14:57 - 10 հունվարի, 2022
ԱՄՆ-ն և Ուկրաինան համաձայնեցրել են դիրքորոշումները ՌԴ-ի հետ բանակցությունների նախօրեին
 |azatutyun.am|

ԱՄՆ-ն և Ուկրաինան համաձայնեցրել են դիրքորոշումները ՌԴ-ի հետ բանակցությունների նախօրեին |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում կողմերը համաձայնեցրել են դիրքորոշումները Ռուսաստանի հետ բանակցություններից առաջ։ Թվիթերյան գրառմամբ տեղեկացնում է Ուկրաինայի դիվանագիտության ղեկավարը։ «Մենք մանրամասն համաձայնեցրել ենք Ուկրաինայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները Ռուսաստանի Դաշնության հետ տարբեր ձևաչափերով բանակցությունների նախօրեին, քննարկել ենք երկկողմ օրակարգը»,- գրել է Կուլեբան։ Նա հավելել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Բլինքենի նախաձեռնությամբ և կայացել է ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքներով։ «ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարեց ՆԱՏՕ-ի նախարարների հանդիպումից հետո և հաղորդեց լավ լուր՝ դաշինքում Ուկրաինայի հետ համերաշխություն է տիրում»,- նշել է այդ երկրի արտգործնախարարը։
22:34 - 07 հունվարի, 2022