Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Թուրքիայի կողմնակալ և սադրիչ կեցվածքը լուրջ վնաս է հասցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. ԱԳՆ

Թուրքիայի կողմնակալ և սադրիչ կեցվածքը լուրջ վնաս է հասցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Թուրքիայում հնչած վերջին հայտարարությունների առնչությամբ․ «Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության Տավուշ մարզի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ձեռնարկած հարձակումից հետո Թուրքիայի ղեկավարությունը՝ այդ թվում նախագահը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, հանդես են եկել մի շարք պաշտոնական հայտարարություններով: Այդ հայտարարություններում առկա են ոչ միայն Ադրբեջանին անվերապահ աջակցության հանձնառություն, այլև Հարավային Կովկասի հանդեպ անթաքույց տարածաշրջանային հավակնություններ, որոնք Թուրքիայի նախագահը և նրան ձայնակցող պաշտոնյաները փորձում են հիմնավորել մեր տարածաշրջանում Թուրքիայի ‹‹պատմական առաքելության›› վկայակոչմամբ: Պատմական առաքելության և էթնիկ կամ կրոնական ընդհանրությունների վկայակոչմամբ Թուրքիան արդեն իսկ ապակայունացրել է իրավիճակը հարևան մի շարք տարածաշրջաններում՝ Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրականում և Հյուսիսային Աֆրիկայում՝ անասելի տառապանքներ պատճառելով այդ տարածաշրջանների ժողովուրդներին: Պետք է արձանագրել, որ 21-րդ դարում Թուրքիան մեր տարածաշրջանի հանդեպ քաղաքականությունը կառուցում է ցեղային ընդհանրությունների և Հայոց ցեղասպանության արդարացման և այդ հանցանքի անպատժելիության ավանդույթների վրա: Թուրքիայի կողմնակալ և սադրիչ կեցվածքը լուրջ վնաս է հասցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և փաստում է, որ Թուրքիան միջազգային՝ նախևառաջ ԵԱՀԿ, շրջանակներում չի կարող որևէ ներգրավում ունենալ հակամարտության առնչվող գործընթացներում: Թուրքիան այս մոտեցումներով հանդիսանում է Հայաստանի և մեր տարածաշրջանի անվտանգության սպառնալիքը, որի դիմակայումը պահանջում է լայն տարածաշրջանային և միջազգային համագործակցություն»:
18:49 - 15 հուլիսի, 2020
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ․ քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունները և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման խնդիրները |ermenihaber.am|

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ․ քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունները և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման խնդիրները |ermenihaber.am|

ermenihaber.am: style="font-weight: 400;">Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Թուրքիայի նախագահականի հաղորդմամբ՝ քննարկվել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հակամարտությունների և հատկապես լիբիական ճգնաժամի կարգավորման խնդիրներ։ «Նախագահները համակարծիք են եղել երկրների միջև առևտրաշրջանառությունը 100 մլրդ դոլարի հասցնելու և Լիբիայում տևական խաղաղության հասնելու հարցում։ Համաձայնության են եկել միմյանց հետ ավելի սերտ աշխատել որպես 2 դաշնակից պետություն»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշենք, որ զրույցի մասին հաղորդագրություն է տարածել նաև Սպիտակ տունը։ Նշվում է հետևյալը․ «Նախագահներ Թրամփն ու Էրդողանը քննարկել են ԱՄՆ-ի ու Թուրքիայի առևտրատնտեսական դրական հարաբերությունները։ Թրամփը շեշտել է, որ մենք հավատում ենք տարածաշրջանային հակամարտությունները բանակցությունների ճանապարհով լուծելու անհրաժեշտությանը»։
12:34 - 15 հուլիսի, 2020
Էրդողանը Հայաստանին մեղադրել է «Ադրբեջանի վրա հարձակվելու և սադրանքների մեջ» |azatutyun.am|

Էրդողանը Հայաստանին մեղադրել է «Ադրբեջանի վրա հարձակվելու և սադրանքների մեջ» |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն դատապարտել է «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի կատարած հարձակումը»: «Մենք մտահոգված ենք, որ Լեռնային Ղարաբաղի օկուպացիայից ի վեր այս տարածաշրջանում առկա լարվածությունը Հայաստանի հանդուգն և պարբերական հարձակումների հետևանքով բախման է վերածվել: Ավելին, այս վերջին հարձակումը իրականացվել է ոչ թե Լեռնային Ղարաբաղի սահմանագծում, այլ ուղիղ երկու երկրների սահմանին ծանր ռազմատեխնիկայի կիրառմամբ: Այս իրավիճակը ցույց է տալիս, որ սա պարզապես սահմանի խախտում և սովորական բախում չէ, այլ անմիջական գիտակցված հարձակում Ադրբեջանի դեմ: Անկասկած, այս հարձակումը Հայաստանի կարողությունից վեր իրադարձություն է: Նպատակը սադրիչ մոտեցմամբ խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման գործընթացը և տարածաշրջանում բախման նոր գոտիներ առաջացնել», - հայտարարել է նա: Թուրքիայի նախագահը աջակցություն է հայտնել բարեկամական Ադրբեջանին՝ շեշտելով. - «Թուրքիան երբեք չի վարանի դիմակայելու Ադրբեջանի իրավունքի, օրենքի, տարածքի նկատմամբ ամեն տեսակ հարձակմանը»: Էրդողանը ընդգծել է՝ իրենց պարտքն են համարում հարցի առնչությամբ մոբիլիզացնել համաշխարհային և տարածաշրջանային մակարդակով քաղաքական, դիվանագիտական և հասարակական բոլոր կապերը: Էրդողանը Հայաստանի իշխանություններին մեղադրել է սեփական ժողովրդի նկատմամբ անհարգալից լինելու մեջ: Նա նշել է, թե «քաղաքական, տնտեսական, համաճարակային իրավիճակից բխող առողջապահական, ենթակառուցվածքային ու այլևայլ չլուծված խնդիրներ ունեցող երկիրը նման հարձակման գնալով առաջին հերթին անարգում է սեփական ժողովրդին»: Թուրքիայի նախագահը ելույթի ժամանակ հերթական անգամ հիշել է Թուրքիայում աշխատող իր խոսքով տասնյակ հազարավոր Հայաստանի քաղաքացիներին՝ համոզմունք հայտնելով, թե նրանք ևս մտահոգված են «իրենց երկրի անհեռատես պահվածքի պատճառով»: Էրդողանը տարածաշրջանային երկրներին կոչ է արել սկզբունքային և անկեղծ դիրքորոշումը որդեգրել «Լեռնային Ղարաբաղի բռնազավթումից սկսած Հայաստանի ագրեսիվ և անկայունություն բորբոքող կեցվածքի նկատմամբ»: Նա հիշեցրել է, որ Թուրքիան իր ողջ կարողությամբ շարունակելու է լինել բարեկամական և եղբայրական Ադրբեջանի կողքին: Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Այսօր արդեն 2 կողմերը հայտնել են կորուստների մասին. ըստ ՀՀ ՊՆ-ի` հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: Ադրբեջանը հաղորդել է իր բարձրաստիճան զինվորականների սպանվելու մասին։ Օրվա առաջին կեսին Թովուզում կայացած ճեպազրույցի ժամանակ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Քերիմ Վելիևը տեղեկացրել է, որ հայկական զինված ուժերի հետ մարտերում զոհվել է Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ դիրքավորված Ադրբեջանի երրորդ բանակային կորպուսի շտաբի պետ, գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը, նույն կորպուսի հրետանու պետ, գնդապետ Իլգար Միրզոևը ու ևս հինգ զինծառայողներ՝ երկու մայոր, երկու ենթասպա և մեկ զինվոր։
00:19 - 15 հուլիսի, 2020
Շվեդ պատգամավորը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի հարձակումները և դրանց սատարումը Թուրքիայի կողմից |armenpress.am|

Շվեդ պատգամավորը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի հարձակումները և դրանց սատարումը Թուրքիայի կողմից |armenpress.am|

armenpress.am: Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, նախկին փոխխոսնակ, հայ-շվեդական բարեկամական խմբի անդամ Բյորն Սյոդերն իր աջակցությունն է հղել Հայաստանին` կոչ անելով աշխարհին դատապարտել Ադրբեջանի շարունական հարձակումները եւ դրանց սատարումը Թուրքիայի կողմից: Այս մասին Սյոդերը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիան հայ-ադրբեջանական սահմանին՝ նպատակաուղղված թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակչությանը՝ ընդլայնելով էսկալացիայի աշխարհագրությունը: Այսօր Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքը գնդակոծվել է անօդաչու թռչող սարքերով: Հայաստանի քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ այս ագրեսիան համարժեք պատասխան կստանա, որի համար ադրբեջանական կողմը լիարժեք պատասխանատվություն է կրում»,- գրել է Սյոդերը:
00:15 - 15 հուլիսի, 2020
Ամերիկայի հայկական համագումարը կոչով դիմել է ԱՄՆ Կոնգրեսին և նախագահի վարչակազմին

 |armenpress.am|

Ամերիկայի հայկական համագումարը կոչով դիմել է ԱՄՆ Կոնգրեսին և նախագահի վարչակազմին |armenpress.am|

armenpress.am: Ամերիկայի հայկական համագումարը կոչով դիմել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսին և նախագահի վարչակազմին, որպեսզի վերջիններս ապահովեն Ադրբեջանին օգնություն ցուցաբերելն արգելող իրավական ակտի կատարումը, քանի դեռ այդ պետությունը չի դադարեցրել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ոտնձգությունները: Այս մասին ասված է ԱՀՀ-ի տարածած հաղորդագրության մեջ: «Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակումներին Թուրքիայի աջակցությունը Հարավային Կովկասում լարվածության վտանգավոր սրացում է: Թուրքիայի նման ակնհայտ աջակցությունն Ադրբեջանին սպառնում է տարածաշրջանի հետագա ապակայունացմամբ։ Տարածաշրջանի ապակայունացումը տեղավորվում է Էրդողանի կառավարության վարքագծի տրամաբանության մեջ»,- նշված է հաղորդագրության մեջ: Ամերիկայի հայկական համագումարը նշում է, որ Ադրբեջանի կողմից հուլիսի 12-ին Հայաստանի հյուսիսային՝ Տավուշի շրջանի վրա միջազգային սահմանի երկայնքով իրականացված հարձակումը և հուլիսի 13-ին Չինարի գյուղի քաղաքացիական շրջանների գնդակոծումը տեղի չէին ունենա, եթե Ադրբեջանն իր խոսքը պահեր Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում խաղաղ գործընթացի շուրջ բանակցություններում՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում՝ դիտորդների և քննչական մեխանիզմների առկայությունն ապահովելու հարցում։ Ցավոք, Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել այդ գործընթացին և երբեք չի ընդունել այդ առաջարկները։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը վճռականորեն դատապարտել է քաղաքացիական բնակավայրերի գնդակոծումը, որն ուղղված է քաղաքացիական բնակչության, նրա առողջության, կյանքի և գույքի դեմ, ինչը հատկապես մտահոգիչ էր ՝ հաշվի առնելով, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը 2020 թվականի մարտին անհապաղ գլոբալ հրադադարի կոչ է արել՝ աշխարհի բոլոր անկյուններում առկա կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով: Միացյալ Նահանգները սկզբունքային դիրքորոշում է որդեգրել ադրբեջանական ագրեսիայի դեմ ՝ ընդունելով 907-րդ հոդվածը, որում ասվում է, որ ամերիկյան ոչ մի միջոց աջակցություն չի կարող տրամադրվել Ադրբեջանի կառավարությանը այնքան ժամանակ, քանի դեռ նախագահը չի որոշել և Կոնգրեսին չի զեկուցել, որ Ադրբեջանի կառավարությունն ակնհայտ քայլեր է ձեռնարկում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր շրջափակումներն ու ուժի կիրառման այլ նախահարձակ ձևերը դադարեցնելու համար: «Համագումարը կոչ է անում Կոնգրեսին և վարչակազմին լիովին ապահովել հոդված 907-ի կիրառումը: Միացյալ Նահանգները չպետք է աչք փակի Վաշինգտոնում Ադրբեջանի չափազանց մեծ ազդեցության, ինչպես նաև Հայաստանի և Արցախի վրա անխոհեմ և անխնա հարձակումների վրա։ Կոնգրեսը պետք է անհապաղ դադարեցնի Ադրբեջանի ամբողջ ֆինանսավորումը»,- ասված է հաղորդագրությունում: Համագումարը հավելել է նաև, որ Միացյալ Նահանգները նույնպես պետք է Թուրքիային հայտնի, որ իրենց հայտարարությունները՝ ի պաշտպանություն Ադրբեջանի, հատկապես ներկայիս պայմաններում, անցանկալի են և մեծ մտահոգություն են առաջացնում, քանի որ դրանք ծառայում են տարածաշրջանի ապակայունացմանը և նպաստում են լարվածության հետագա սրմանը։
22:32 - 14 հուլիսի, 2020
Մենք պետք է թուրքական այս անգամվա ակտիվացումը շատ ավելի լուրջ ընդունենք․ Ռուբեն Մելքոնյան
 |lragir.am|

Մենք պետք է թուրքական այս անգամվա ակտիվացումը շատ ավելի լուրջ ընդունենք․ Ռուբեն Մելքոնյան |lragir.am|

lragir.am: Հայ-ադրբեջանական կոնֆլիկտի ֆոնին պետք է ավելի լուրջ վերաբերվել Թուրքիայի այս անգամվա հայտարարություններին, քանի որ դրանք հերթապահ քարոզչական հայտարարություններ չեն։ Եվ Թուրքիայից բխող տեսական սպառնալիքները կարող են վերածվել իրական սպառնալիքների։ Այս մասին ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։ «Նախ պետք է փաստենք, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկիտի հետ կապված Թուրքիայի վերջին ակտիվացումը բավական ցցուն է և եթե մի քիչ գույները խտացնենք՝ աննախադեպ է։ Սահմանային լարվածության նախորդ դեպքերի ժամանակ Թուրքիայի արձագանքը լինում էր, բայց ոչ այսչափ ակտիվ։ Սրանում, բնականաբար, մենք պետք է տեսնենք առնվազն երկու հանգամանք»,- ասաց Մելքոնյանը։ Նրա խոսքով՝ առաջին հանգամանքն այն է, որ Թուրքիան, ինչպես լայն տարածաշրջանում, այնպես էլ մեր տարածաշրջանում, շարունակում է իր ապակառուցողական քաղաքական ոճը։ Երկրորդ, ընդգծված հակահայ քաղաքականությունը, որը տասնամյակներ շարունակ եղել է այդ երկրի պետական մտածողության հիմքում, հերթական անգամ հիմա ի ցույց է դրվում։ «Կարծում եմ, որ մենք պետք է թուրքական այս անգամվա ակտիվացումը շատ ավելի լուրջ ընդունենք, որովհետև և համաշխարհային քաղաքականության մեջ իրավիճակն է մի փոքր փոխված, և տարածաշրջանային տարբեր հավասարակշռության մեխանիզմներն են փոխված։ Եվ Թուրքիայից ամենաանսպասելի բացասական անակնկալները միշտ կարելի է իրատեսական համարել՝ հաշվի առնելով նրա հետաքրքրվածությունը Նախիջևանի հանգամանքով, հաշվի առնելով հետաքրքրվածությունը Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում Արցախյան խնդրի մեջ ներթափանցելու առումով։ Եվ, բնականաբար, նաև այլ ծավալապաշտական հետաքրքրվածությունները պետք է հաշվի առնել»,- հավելում է թուրքագետը։ Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ Տավուշում լարվածության առաջին իսկ ժամերին Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, բայց դրան հետևեցին թուրքական քաղաքական գրեթե ամբողջ վերնախավի և ներկապնակի հայտարարությունները։ «Այսօր քիչ առաջ նաև հայտարարություն է արել Թուրքիայի պաշտպանության նախարարը, որը բավական կոշտ շեշտադրումներ է պարունակում իր մեջ՝ հաշվի առնելով նաև նրա զբաղեցրած պաշտոնը։ Իհարկե, բովանդակությունը գրեթե նույնն էր, որ՝ մենք ամեն ինչով ու ամեն կերպ կանգնած ենք Ադրբեջանի կողքին։ Եվ եթե դա անում է պաշտպանության նախարարը, ապա դա չի կարող ունենալ խաղաղասիրական ենթատեքստ։ Դա, բնականաբար, ունի ռազմական ենթատեքստ»,- ասաց նա։Ավելին՝ Lragir.am-ում։
21:00 - 14 հուլիսի, 2020
Գարեգին Բ-ն անդրադարձել է Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշմանը

Գարեգին Բ-ն անդրադարձել է Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշմանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի անդրադարձը Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշման առիթով․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ցավով արձանագրեցինք տակավին մի քանի օր առաջ՝ հուլիսի 10-ին, Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Օրթոդոքս Եկեղեցիների և քրիստոնեական աշխարհի համար կարևոր նշանակություն ունեցող Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի վերածելու որոշումը։ Հակառակ համաքրիստոնեական տարբեր կազմակերպությունների, եկեղեցապետերի ու քաղաքական առաջնորդների կոչերին՝ թուրքական կառավարությունն ընդունեց միակողմանի ու դատապարտելի որոշում՝ դրանով իսկ խախտելով Թուրքիայում ազգային կրոնական փոքրամասնությունների իրավունքները։ Ցավով ենք նշում, որ միլիոնավոր քրիստոնյաների կոչերն ու անհանգստություններն անտեսվեցին, հաշվի չառնվեց նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Սուրբ Սոֆիայի տաճարը համաշխարհային մշակութային գանձարանում ներառնված լինելու փաստը։ Թուրքիայի կառավարության գործողությունը ծանր հուշեր է արթնացնում դարեր շարունակ Օսմանյան իշխանությունների կողմից հայ ժողովրդի, ինչպես նաեւ այլ քրիստոնյա ազգերի սրբատեղիների պղծման ու կործանման վերաբերյալ։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ու հայ ժողովուրդը, որպես Օսմանյան Թուրքիայում Ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, կիսում է օրթոդոքս եղբայրների և քույրերի ցավն ու անհանգստությունը։ Հայոց Եկեղեցին դատապարտում է քաղաքական շահերից ելնող՝ կրոնների փոխըմբռնման ու երկխոսության գործընթացին մեծապես վնասող Թուրքիայի կառավարության որոշումը՝ միաժամանակ կոչ անելով վերանայել այն ու վերադառնալ Թուրքիայում տարբեր կրոնական համայնքների խաղաղ աղոթական համակեցության սկզբունքին։Պատմության վայրիվերումների ու քաղաքական փոփոխությունների ընթացքում Սուրբ Սոֆիայի տաճարը պատմական և մշակութային արժեքից զատ ձեռք է բերել նաև տարբեր՝ կրոնական, մշակութային և քաղաքական նշանակություն՝ դառնալով ոչ թե քաղաքակրթությունների բախման, այլ համագործակցության և մարդկության միասնության խորհրդանիշ:Միակողմանի այդ որոշման պատճառով ստեղծված դժվարին այս իրավիճակում աղոթքով զորակից ենք Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք, մեր սիրեցյալ եղբայր Նորին Սրբություն Բարդուղիմեոս պատրիարքին և Օրթոդոքս Եկեղեցու մեր քույրերին ու եղբայրներին»,- ասված է Էջմիածնի տեղեկատվականհամակարգի տարածած հաղորդագրությունում:
11:03 - 14 հուլիսի, 2020
Չավուշօղլուն հայտարարել է, որ «պատրաստ են զոհել իրենց կյանքը հանուն Ադրբեջանի» |tert.am|

Չավուշօղլուն հայտարարել է, որ «պատրաստ են զոհել իրենց կյանքը հանուն Ադրբեջանի» |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր թվիթերյան օգտահաշվում անդրադարձել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին` իր աջակցությունը հայտնելով Ադրբեջանին: Չավուշօղլուն սոցկայքում հրապարակել է Թուրքիայի և Ադրբեջանի հիմները և գրել. «Մենք պատրաստ ենք զոհել մեր կյանքը հանուն Ադրբեջանի»: Հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել: Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել էր նաև հուլիսի 13-ին։
10:42 - 14 հուլիսի, 2020
Էրդողանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
 |ermenihaber.am|

Էրդողանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում ղեկավարները քննարկել են մանավորապես տնտեսական ոլորտում երկկողմ հարաբերությունները զարգացնելուն միտված քայլերը։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև Covid-19 համավարակի դեմ պայքարում համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Լիբիայում և Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին և տարածաշրջանային խնդիրներին։Էրդողանը և Պուտինը պայմանավորվել են երկու երկրների հարաբերություններն ամրապնդելու, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և կայունության համար համատեղ ջանքեր գործադրելու շուրջ։
19:44 - 13 հուլիսի, 2020
«Թուրքիան կտեղեկացնի ՅՈՒՆԵՍԿՕ-ին Սուրբ Սոֆիայի վերաբերյալ հետագա քայլերի մասին». Չավուշօղլու |tert.am|

«Թուրքիան կտեղեկացնի ՅՈՒՆԵՍԿՕ-ին Սուրբ Սոֆիայի վերաբերյալ հետագա քայլերի մասին». Չավուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն TRT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Անկարայի կողմից Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերափոխելուց հետո Թուրքիան կտեղեկացնի Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությանը (ՅՈՒՆԵՍԿՕ) Սուրբ Սոֆիայի վերաբերյալ հետագա քայլերի մասին: Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է նաև, որ Թուրքիան զարմացած է Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի արձագանքից: «Թուրքիան կտեղեկացնի ՅՈՒՆԵՍԿՕ-ին Սուրբ Սոֆիայի վերաբերյալ հետագա քայլերի մասին: Մենք պետք է պաշտպանենք մեր նախնիների ժառանգությունը, և տաճարի կարգավիճակը դրա հետ ոչ մի կապ չունի»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարը: Պատասխանելով Հունաստանի, Հռոմի պապի և այլոց արտահայտած քննադատության և անհանգստության մասին հարցին՝ Չավուշօղլուն ասել է. «Մենք հարգում ենք ցանկացածի կարծիքը, եթե անգամ այդ կարծիքի հետ համաձայն չենք, բայց չենք կարող ընդունել Թուրքիայի ինքնիշխանության դեմ արվող մեկնաբանությունները»,-նշել է Թուրքիայի արտգործնախարարը:
16:46 - 13 հուլիսի, 2020
Թուրքիայի՝ ՀՀ-ի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հաստատում են, որ այդ երկիրը գործում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմ

Թուրքիայի՝ ՀՀ-ի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հաստատում են, որ այդ երկիրը գործում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմ

Հուլիսի 12-ին Թուրքիայի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով ոչ միայն իր երկրի անվերապահ աջակցությունն է հայտնում Ադրբեջանին՝ փաստացիորեն արդարացնելով Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին ուժի կիրառումը, այլև տարածում է բացահայտ սուտ և ապակողմնորոշիչ տեղեկատվություն: Թուրքիայի այս սադրիչ կեցվածքը և Հայաստանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հաստատում են այն իրողությունը, որ այդ երկիրը գործում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմ: Այս իրողությունն առավել քան անհնար է դարձնում միջազգային՝ նախևառաջ ԵԱՀԿ շրջանակներում Թուրքիայի որևէ դերակատարում, որն առնչվում է ղարաբաղյան հակամարտությանը: Թուրքիայի ձգտումը՝ միջամտելու իր հարևան տարածաշրջաններում առկա հակամարտություններին, արդեն իսկ հանգեցրել են այդ տարածաշրջաններում անվտանգության խաթարմանը և անկայունության տարածմանը: Խստորեն դատապարտում ենք մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը և հաստատում, որ ՀՀ-ն շարունակելու է հետևողականորեն հանդես գալ միջազգային և տարածաշրջանային անվտանգության պահպանման և ամրապնդման դիրքերից՝ այդ ուղղությամբ սերտորեն համագործակցելով իր միջազգային գործընկերների հետ:
16:28 - 13 հուլիսի, 2020
«Թուրքիայի ներքին գործն է, որին ոչ մեկ չպետք է միջամտի». ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխմանը |tert.am|

«Թուրքիայի ներքին գործն է, որին ոչ մեկ չպետք է միջամտի». ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխմանը |tert.am|

tert.am: Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը երկրի ներքին գործն է, որին որևէ մեկը չպետք է միջամտի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը:«Այս հարցը հանրային մեծ արձագանք է ստացել ոչ միայն մեր երկրում, այլև դրա սահմաններից դուրս: Ընդհանուր առմամբ, մենք կարծում ենք, որ խոսքը Թուրքիայի ներքին գործերի մասին է, որին, բնականաբար, ո՛չ մենք, ո՛չ որևէ այլ կողմ չպետք է միջամտի: Միևնույն ժամանակ ուշադրություն ենք դարձնում այս օբյեկտի նշանակությանը համաշխարհային մշակույթի և քաղաքակրթության տեսանկյունից»,-փոխարտգործնախարարի մեկնաբանությունը մեջբերում է vz.ru–ն:Աղբյուրը հավելում է, որ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը խոր մտահոգություն էր հայտնել Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխման առնչությամբ՝ թուրքական իշխանություններին խելամտության կոչ անելով:Մինչդեռ Հունաստանի մշակույթի և սպորտի հարցերով նախարար Լինա Մենդոնին այս որոշումը «համայն քաղաքակիրթ աշխարհին նետված բաց մարտահրավեր» է որակել:ԱՄՆ-ի Սենատում Թուրքիայի որոշումը քրիստոնյաների համար վիրավորանք են անվանել:Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ չափազանց վշատացած է այս որոշմամբ:Հիշեցնենք, որ Թուրքիայի պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարան) նախորդ շաբաթ չեղյալ է հայտարարել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին 1934 թվականի որոշումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանից հետո հրամանագիր է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու մասին։ Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության հուշակոթող է: Այն կառուցվել է 532-537թթ․՝ Հուստինիանոս կայսեր կողմից, որը որոշել էր այս տաճարով հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը:
12:44 - 13 հուլիսի, 2020
Ադրբեջանի գործողություններն անմիջականորեն կապված են քաղաքակիրթ աշխարհի դեմ Թուրքիայի դեմարշի հետ․ Ստեփանակերտ |news.am|

Ադրբեջանի գործողություններն անմիջականորեն կապված են քաղաքակիրթ աշխարհի դեմ Թուրքիայի դեմարշի հետ․ Ստեփանակերտ |news.am|

news.am: Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն անմիջականորեն կապված են քաղաքակիրթ աշխարհի դեմ Թուրքիայի դեմարշի հետ: Մեկնաբանելով իրավիճակը Տավուշի ուղղությամբ՝ այս մասին ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ «Առաջին հայացքից, այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, կարելի է ինչ-որ ֆորս մաժոր եւ անտրամաբանական համարել: Բայց եթե դա համակողմանի դիտարկենք, կարելի է տեսնել, որ չնայած առողջ տրամաբանության բացակայությանը, կան որոշակի նպատակներ եւ բանաձեւեր, որոնց համաձայն Ադրբեջանը գործում է»,- ասաց Բաբայանը: Ըստ նրա՝ նախ թշնամին երբեք չի թուլանում, չի քնում: «Նա անընդհատ ուսումնասիրում է մեր թույլ կողմերը: Գործում է տարբեր հատվածներում: Ուստի պետք է միշտ զգոն լինել: Երկրորդը՝ թշնամին Հայաստանի եւ Արցախի սահմանը տարբեր ուղղություններ չի համարում: Սա միեւնույն սահմանն է, ռազմաճակատի միեւնույն գիծը, որը նա ցանկանում է ճեղքել: Ցանկացած թուլացում ձեռնտու կլինի Ադրբեջանին։ Ինչո՞ւ հենց այս օրերին: Եկեք նայենք աշխարհում եւ տարածաշրջանում տեղի ունեցողին: Ստամբուլում որոշեցին Սուրբ Սոֆիան կրկին մզկիթի վերածել: Այսքան տասնամյակներ այն թանգարան էր: Աթաթուրքը, կայացնելով այդ որոշումը, ցանկանում էր պատմական փոխզիջում հաստատել: Այժմ մենք հակառակն ենք տեսնում: Սա ահաբեկչական գործողություն է քաղաքակիրթ համայնքի դեմ, ընդ որում՝ ինչպես իսլամական, այնպես էլ քրիստոնեական: Եվ ահա այստեղ բացահայտվում են Բաքվի նպատակները. ադրբեջանցի «եղբայրներն» այսպիսով խրախուսում են Էրդողանին։ Սրանք մի շղթայի օղակներն են՝ ահաբեկչություն քաղաքակիրթ համայնքի դեմ: Ադրբեջանը միշտ կփորձի ինչ-որ քայլեր ձեռնարկել իր ավագ եղբորը համահունչ: Երբ մեծ եղբայրը ինչ-որ կեղտոտ արարք է անում, կրտսերը ձգտում է հնարավորինս հետ չմնալ»,- նշել է Արցախի նախագահի խորհրդականը: Պատասխանելով հարցին, թե ինչու՞ է միջադեպը տեղի ունեցել Հայաստանի հետ սահմանին, որտեղ Ադրբեջանը ստիպված կլինի գործ ունենալ ոչ միայն ԵԱՀԿ-ի, այլեւ ՀԱՊԿ-ի հետ, Դավիթ Բաբայանը հիշեցրեց, թե ինչպես ուղղափառ աշխարհն արձագանքեց Թուրքիայի գործողություններին: «Սա Ադրբեջանի յուրատեսակ պատասխանն էր տարբեր երկրներին՝ եւ ԵԱՀԿ-ին, եւ Ռուսաստանին, եւ Արեւմուտքին եւ քաղաքակիրթ աշխարհին: Ի՞նչ է, այլ խնդիրներ հիմա չկա՞ն: Սուրբ ​​Սոֆիան պարտադիր պետք է մզկի՞թ դառնա: Եթե մզկիթ չդառնա, կորոնավիրուսը կտարածվի ամբողջ աշխարհու՞մ»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:
12:32 - 13 հուլիսի, 2020