Աֆղանստան

Սահմանակցում է արևմուտքից Իրանի Իսլամական Հանրապետությանը, հարավից և հարավ-արևմուտքից`   Պակիստանին, հյուսուսից` Թուրքմենստանին, Ուզբեկստանին և Տաջիկստանին, ծայր արևելքից` Չինաստանին և Հնդկաստանին։
Երկիրը գտնվում է մայրցամաքի կենտրոնում, ծովերից հազարավոր կիլոմետրեր հեռու, ինչով էլ պայմանավորված է երկրի խիստ ցամաքային կլիման: Երկրի արևելքում վեր են խոյանում Հինդուկուշի լեռները, որոնց լանջին է գտնվում Աֆղանաստանի մայրաքաղաք Քաբուլը։ Երկրի ամենախոշոր գետը` Փյանջը, հոսում է Տաջիկստանի սահմանով։ Աֆղանստանի խոշոր քաղաքներից են Կանդահարը, Հերաթը, Մազարի Շարիֆը և այլն։

Հայաստանի Հանրապետության և Աֆղանստանի Իսլամական Հանրապետության (ԱԻՀ) միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1996թ. սեպտեմբերի 5-ին:

ԱՄՆ-ն և «Թալիբան»–ը չեն բացառել, որ ավելի շուտ կավարտեն Աֆղանստանից զորքերի դուրսբերումը
 |tert.am|

ԱՄՆ-ն և «Թալիբան»–ը չեն բացառել, որ ավելի շուտ կավարտեն Աֆղանստանից զորքերի դուրսբերումը |tert.am|

tert.am: Ամերիկյան զորքերի դուրսբերումը Աֆղանստանից կարող է ավարտվել հուլիսի սկզբին, ԱՄՆ-ի և «Թալիբան»-ի ներկայացուցիչները քննարկում են այդ հնարավորությունը: Այս մասին տեղեկացնում է radiosputnik.ria.ru կայքը` հղում տալով Tolo News հեռուստաալիքին:Ըստ աղբյուրների, եթե այս հարցի շուրջ կողմերի միջև համաձայնություն ձեռք բերվի, «Թալիբան»-ը կվերադառնա բանակցությունների և կմասնակցի Թուրքիայում Աֆղանստանի հարցով խորհրդաժողովին և ձեռնամուխ կլինի բռնության մակարդակի նվազեցմանը:Փետրվարի վերջին Քաթարում կայացած արարողության ժամանակ Միացյալ Նահանգների և «Թալիբան»-ի ներկայացուցիչները փետրվարի վերջին ստորագրել են ավելի քան 18 տարվա հակամարտության ընթացքում առաջին խաղաղության համաձայնագիրը, որը նախատեսում է իսլամական հանրապետությունից օտարերկրյա զորքերի դուրսբերում 14 ամսվա ընթացքում և բանտարկյալների փոխանակումից հետո միջաֆղանական երկխոսության սկիզբ:
20:30 - 03 մայիսի, 2021
Աֆղանստանից զորքերի ցանկացած դուրսբերում կհամաձայնեցվի ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ. Բլինկեն |armenpress.am|

Աֆղանստանից զորքերի ցանկացած դուրսբերում կհամաձայնեցվի ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ. Բլինկեն |armenpress.am|

armenpress.am: Աֆղանստանից ամերիկյան զորքերի ցանկացած դուրսբերում կիրականացվի ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ համաձայնեցումից հետո: Մարտի 23-ին այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարների հանդիպանը ժամանելուց հետո: Աֆղանստանից զորքերի դուրսբերման շուրջը քննարկումը ՆԱՏՕ-ի 30 երկրների արտգործնախարարությունների ղեկավարների հանդիպման գլխավոր թեմաներից մեկն Է, որը տեղի Է ունենում մարտի 23 – 24-ը Բրյուսելում: Նախարարները պետք Է քննարկեն այդ երկրից ՆԱՏՕ-ի զորքերի դորսբերման նպատակահարմարության հարցը մարտական գործողությունների գրեթե 20 տարուց հետո: Ըստ «Թալիբան» շարժման հետ ԱՄՆ-ի հաշտության համաձայնությունների՝ Միացյալ Նահանգները եւ ՆԱՏՕ-ն պետք Է իրենց զորքերն Աֆղանստանց դուրս բերեն մինչեւ 2021 թվականի մայիսը: Սակայն ռազմական իրադրությունն այնտեղ չափազանց լարված Է, թալիբների խմբավորումների զգալի մասը չի թաքցնում բացահայտ նախապատրաստությունը կառավարական ուժերի դեմ հարձակողական գործողություններին 2021 թվականի գարնանը: Այս պայմաններում երկու հնարավոր որոշումները ՆԱՏՕ-ի պետությունների համար կարող են աղետալի հետեւանքներ ունենալ: Երկրից զորքերը դուս բելերով՝ նրանք ոչ միայն կթուլացնեն Քաբուլի իշխանությունն, այլեւ կբարոյալքեն կառավարական ուժերը՝ գործելու հզոր ազդանշան տալով «Թալիբանին», ինչպես նաեւ ավելի արմատական ահաբեկչական խմբավորումներին, որոնց պարագլուխները երբեք հավանություն չեն տվել ԱՄՆ-ի հետ համաձայնությանը: Մնալով Աֆղանստանում՝ ՆԱՏՕ-ի սահմանափակ ուժերը թույլ չեն տա բեկել իրադրությունը, եւ այդ քայլը լայնորեն կօգտագործվի հակակառավարական ուժերի քարոզչության մեջ, որոնք կսկսեն պնդել, թե ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ համաձայնություններին վստահել չի կարելի: Դա նույնպես կարող Է զգալիորեն ուժեղացնել անհաշտ իսլամիստների դիրքերը: Ըստ որում Էապես մեծացնել ռազմական ներկայությունն այդ երկրում, իրադրությունը բեկելու համար, ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն չեն կարող: Դրա համար միջոցներ չկան աֆղանական ռազմարշավից դաշինքի պետություններում համընդհանուր հոգնածությության, ինչպես նաեւ կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետեւանքների պատճառով: Այսպիսով, եթե դրանից հետո թալիբներն այնուամենայնիվ հաթանակ տանեն կառավարական ուժերի նկատմաբ, ապա դա կդառնա դաշինքի իրական ռազմական պարտությունը նրա պատմության մեջ խոշորագույն ռազմարշավում, որը շարունակում Է երկու տասնամյակ, այսինքն՝ իր մաստաբներով աղետալի արդյունքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:08 - 23 մարտի, 2021
Աֆղանստանում բախումները սրվում են |armenpress.am|

Աֆղանստանում բախումները սրվում են |armenpress.am|

armenpress.am: Աֆղանստանում արևելյան և հարավային նահանգներում պայթյունների հետևանքով զոհվել է անվտանգության առնվազն 4 աշխատակից՝ ներառյալ հրամանատարը, ծանր վիրավորել 7 մարդ: Այս մասին հայտնում է Reuters-ը: Ոչ մի զինյալ խմբավորում չի ստանձնել երեք հարձակումների պատասխանատվությունը, որոնք տեղի են ունեցել Աֆղանստանում կառավարական զորքերի և «Թալիբան» ապստամբների միջև բախումների սրման արդյունքում: Վերջին շաբաթների ընթացքում գրեթե ամենօրյա ռմբակոծությունների հետևանքով սպանվել են պետական պաշտոնյաներ, դատավորներ, լրագրողներ և ակտիվիստներ: Արյունահեղությունը տեղի է ունենում այն ֆոնին, որ վերջին ամիսներին Կատարում ԱՄՆ միջնորդությամբ խաղաղ բանակցությունները «Թալիբան» շարժման և Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչների միջև «տատանվում են»: Նախագահ Ջո Բայդենի թիմը վերանայում է խաղաղության հաստատման գործարքը, որը Դոնալդ Թրամփի կառավարությունը կնքել է թալիբների հետ 2020-ի փետրվարին: Դա պահանջում է, որ ամերիկյան և դաշնակից բոլոր ուժերը լքեն երկիրը մինչև մայիսի 1-ը:
13:14 - 13 փետրվարի, 2021
Աֆղանստանում պայթյուններ են որոտացել․ նախնական տվյալներով՝ կա 14 զոհ, ավելի քան 45 վիրավոր
 |tert.am|

Աֆղանստանում պայթյուններ են որոտացել․ նախնական տվյալներով՝ կա 14 զոհ, ավելի քան 45 վիրավոր |tert.am|

tert.am: Աֆղանստանի Բամյան քաղաքում գտնվող շուկայի տարածքում երկու առանձին պայթյունների հետևանքով նախնական տվյալներով 14 մարդ է զոհվել, 45-ից ավելի վիրավորներ կան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է IHA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով աֆղանական լրատվամիջոցները։ Պայթյունները տեղի են ունեցել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլից դեպի արևմուտք գտնվող Բամյանի շրջանի կենտրոնը հանդիսացող համանուն քաղաքում։Նահանգապետ Լատիֆ Ազիմին իր հայտարարության մեջ նշել է. «Պայթյունները տեղի են ունեցել մարդաշատ վայրում՝ քաղաքի շուկայում, շատ կարճ ինտերվալներով, տեղական ժամանակով ժամը 16։30-ին։ Վիրավորներին տեղափոխել են մարզային հիվանդանոց»: Բամյանը, որը գտնվում է մայրաքաղաք Քաբուլից մոտ 200 կմ դեպի արեւմուտք, հայտնի է որպես համեմատաբար խաղաղ բնակավայր: Քանի որ պայթյունը մեծ խուճապ է առաջացրել Բամյանում և հարակից բնակավայրերում, անվտանգության ուժերը շրջափակել են տարածքը ՝ նախազգուշական միջոցառումների համար: Առայժմ ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:
22:11 - 24 նոյեմբերի, 2020
Աֆղանստանում 24 մարդ Է տուժել ռազմակայանի վրա գրոհելու հետեւանքով |armenpress.am|

Աֆղանստանում 24 մարդ Է տուժել ռազմակայանի վրա գրոհելու հետեւանքով |armenpress.am|

armenpress.am: Առնվազն 24 մարդ, ներառյալ զինծառայողներ են տուժել Աֆղանստանի Կունդուզի նահանգի ռազմակայանի վրա իրականացված գրոհի հետեւանքով: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է տեղի հիվանդանոցներից մեկի բժիշկը:Հարձակումը տեղի Է ունեցել նոյեմբերի 3-ին Իմամ Շահիբի շրջանում: Աղբյուրների տեղեկատվության համաձայն, պայթել Է ականապատված ավտոմեքենան, որից հետո փոխհրաձգություն Է սկսվել զինյալների եւ զինծառայողների միջեւ:Ինչպես հայտնել Է բժիշկը, ընդհանուր առմամբ հոսպիտալացվել Է 14 զինծառայող եւ 10 խաղաղ բնակիչ:Ավելի վաղ «Սինհուա» գործակալությունը, վկայակոչելով աղբյուրի, հաղորդել Է, որ ականապատված ավտոմեքենան պայթել Է Աֆղանստանի սահմանապահ զորքերի ճամբարի հարեւանությամբ գտնվող Կունդուզի նահանգում: Պայթյունից հետո սկսվել Է հրաձգություն:Ավելի ուշ Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հաստատել Է հարձակման մասին տեղեկատվությունը: Նաեւ գերատեսչությունում հաղորդել են մահապատ-ահաբեկչի ոչնչացման մասին՝ նախքան նա կկարողանար իրագործել իր մտադրությունները:«Մահապարտ-ահաբեկիչը, որը ցանկանում Էր գրոհել Աֆղանստանի սահմանապահ զորքերի պահակակետի վրա…Կունդուզի նահանգում, նկատել են եւ ոչնչացրել` նախքան նա կկարողանար հասնել իր նպատակին»,-Twitter-ում հաղորդել Է նախարարությունը: Գերատեսչության տվյալներով՝ փոխհրաձգության արդյունքում, որն սկսվել Է ավելի ուշ, զինյալների մի մասը ոչնչացվել Է, մյուսներին հաջողվել Է փախչել:
13:00 - 03 նոյեմբերի, 2020
 «Թալիբանը» հույս ունի, որ Թրամփը կվերընտրվի, եւ Աֆղանստանից դուրս կբերվեն ԱՄՆ-ի զորքերը |armenpress.am|

«Թալիբանը» հույս ունի, որ Թրամփը կվերընտրվի, եւ Աֆղանստանից դուրս կբերվեն ԱՄՆ-ի զորքերը |armenpress.am|

armenpress.am: «Թալիբան» արմատական շարժումը հույս ունի, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կվերընտրվի եւ Աֆղանստանից դուրս կբերվեն ԱՄՆ-ի զորքերը: «Մենք հուսով ենք, որ (Թրամփը) կհաղթի ընտրություններում եւ Աֆղանստանում ամերիկյան ռազմական ներկայությունը կավարտվի»,- հոկտեմբերի 11-ին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել Է թալիբների ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը: Թրամփի ընտրական շտաբի մամուլի քարտուղար Թիմ Մերթաուն գերադասել Է զերծ մնալ նման աջակցությունից: «Թալիբանը» պետք Է իմանա, որ նախագահը միշտ կպաշտպանի ամերիկյան շահերը ցանկացած միջոցներով»,-ասել Է նա: Արմատականների մի այլ ներկայացուցիչ նշել Է, որ Թրամփը «շատ ավելի ազնիվ եղավ» շարժման հետ, քան իրենք ենթադրում Էին: Ինչպես ավելի ուշ տեղեկացրել Է Աֆղանստանի Tolonews հեռուստաալիքը, Մուջահիդն ինքը, մեկնաբանելով հրապարակումը, հետագայում հայտարարել Է, թե CBS-ը սխալ Է մեկնաբանել իր ասածները: Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը Fox Business հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել Է, որ ամերիկացի զինծառայողները կարող են Աֆղանստանից վերադառնալ մինչեւ տարեվերջ: Փետրվարի 29-ին Դոհայում ԱՄՆ-ը եւ «Թալիբանն» ստորագրել են հաշտության համաձայնագիր: Ըստ համաձայնությունների՝ Մացյալ Նահանգները, նրա դաշինակիցները եւ կոալիցիան մտադիր են 14 ամսվա ընթացքում դուրս բերել բոլոր զորքերն Աֆղանստանից: Իրենց հերթին թալիբները երաշխավորում են, որ իրենց երկրի տարածքը չեն օգտագործի այնպիսի գործողությունների համար, որոնք սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:50 - 11 հոկտեմբերի, 2020
ՀՀ ԱԺ-ն դիմել է ՀԱՊԿ-ի քարտուղարությանը՝ Աֆղանստանին կազմակերպության դիտորդի կարգավիճակից զրկելու գործընթաց սկսելու կապակցությամբ

ՀՀ ԱԺ-ն դիմել է ՀԱՊԿ-ի քարտուղարությանը՝ Աֆղանստանին կազմակերպության դիտորդի կարգավիճակից զրկելու գործընթաց սկսելու կապակցությամբ

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի պատասխան Աֆղանստանի կողմից թուրք-ադրբեջանական ագրեսիային աջակցող հայտարարությունների` ՀՀ Ազգային ժողովը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությանը՝ Աֆղանստանին այդ կազմակերպության դիտորդի կարգավիճակից զրկելու գործընթաց սկսելու կապակցությամբ»։ Փոքր ինչ ավելի վաղ նա նաև գրել էր, որ խոսել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ։ Ընդգծել է, որ Թուրքիան գործուն մասնակցություն է ցուցաբերում ադրբեջանական ագրեսիային՝ օգտագործելով նաև օտարերկրյա վարձկանների, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով ողջ ԵԱՀԿ տարածաշրջանի համար։ «Ի դեպ, այս օրերին իրավիճակի մասին մանրամասն տեղեկացրել եմ 4 միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարների և 74 երկրների խորհրդարանների պալատների խոսնակների»․ նշում է նա։
17:14 - 01 հոկտեմբերի, 2020
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է Աֆղանստանում խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը |armenpress.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է Աֆղանստանում խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը նշել Է Աֆղանստանում խաղաղ կարգավորման հասնելու անհրաժեշտությունը՝ դատապարտելով երկրի փոխնախագահ Ամրուլա Սալեհի դեմ կատարված մահափորձը: Սեպտեմբերի 9-ին այս հայտարարությամբ հանդես Է եկել միջազգային հանրակցության վարչական ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Գլխավոր քարտուղարը վճռականորեն դատապարտում Է այսօր Քաբուլում կատարված հարձակումն առաջին փոխնախագահ Ամրուլա Սալեհի պաշտոնական ավտոշարասյան դեմ, որի հետեւանքով զոհվել եւ տուժել են տասնյակ խաղաղ բնակիչներ»,- ասված Է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է համաշխարհային կազմակերպության կայքում: Նշված Է, որ Գուտերիշը վերստին հավաստում Է ՄԱԿ-ի հանձնառությունն «աջակցելու Աֆղանստանի ժողովրդին եւ կառավարությանն այդ կարեւոր նախաձեռնության»՝ դիվանագիտության միջոցով իրադրության կարգավորման հարցում: Պայթյունը որոտացել Է սեպտեմբերի 9-ին Քաբուլի կենտրոնում փոխնախագահի ավտոշարասյան ընթացքի ճանապարհին: Սալեհի խոսքով՝ նա ինքը լրջորեն չի տուժել՝ ստանալով դեմքի ոչ մեծ այրվածքներ եւ ձեռքի վնասվածք: Ինչպես հայտնել Է տեղական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների, առնվազն 10 մարդ զոհվել Է, եւս 15-ը՝ վիրավորվել: Հարվածի ալիքից լրջորեն տուժել են մերձակա շենքերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:15 - 10 սեպտեմբերի, 2020
 Աֆղանստանում մահափորձ են իրականացրել երկրի փոխնախագահի դեմ․ 10 մարդ մահացել է, 15-ը՝ վիրավորվել |tert.am|

Աֆղանստանում մահափորձ են իրականացրել երկրի փոխնախագահի դեմ․ 10 մարդ մահացել է, 15-ը՝ վիրավորվել |tert.am|

tert.am: Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մահափորձ է կատարվել երկրի փոխնախագահ Ամրուլլահ Սալեհի դեմ: Ինչպես հայտնում է BBC News-ը, հարձակումը տեղի է ունեցել ճանապարհին ռումբի պայթեցման միջոցով, երբ քաղաքական գործիչն աշխատանքի գնալիս է եղել: Կատարվածի հետևանքով փոխնախագահին, որը նաև աֆղանական հետախուզության նախկին ղեկավարն է, վտանգ չի սպառնում, նա միայն թեթև այրվածքներ է ստացել ձեռքի և դեմքի շրջանում: Սակայն ռումբի պայթյունից 10 մարդ է մահացել, ևս 15-ը՝ վիրավորվել: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել, երբ երկրի իշխանություններն ու «Թալիբան» շարժման ներկայացուցիչները նախապատրաստվում էին առաջին պաշտոնական բանակցություններին: «Թալիբանի» խոսնակը հայտնել է, որ ռազմական խմբավորումը պատասխանատու չէ պայթյունի համար:    
21:47 - 09 սեպտեմբերի, 2020