Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործող ղեկավար։ Ծնվել է 1956թ.-ի նոյեմբերի 25-ին։ 1989թ.-ին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: 1996թ.-ին հռչակվել է բազկամարտի աշխարհի չեմպիոն, 1998թ.-ին դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող: 2004թ.-ից ղեկավարում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

2003թ.-ին մեծամասնական կարգով ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր։ 2004թ.-ին հիմնադրել է «Բարգավաճ Հայստան» կուսակցությունը, որը 2007թ.-ին կայացած ընտրություններում ձեւավորեց մեծությամբ երկրորդ խմբակցությունը։ 2012թ․-ին ԲՀԿ-ն ստացավ 37 մանդատ՝ կրկին գրավելով երկրորդ տեղը, 2017-ին 31 մանդատով՝ երկրորդ տեղում, 2018թ-ին 26 մանդատով՝ երկրորդ տեղում։ 

2020 թ․ հունիսի 13-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն տարածեց Գագիկ Ծառուկյանի բիզնեսներին վերաբերող քրեական գործի հարուցման վերաբերյալ, ըստ որի պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։

2020 թվականի հունիսի 16-ին ՀՀ Ազգային Ժողովը նրան զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից եւ համաձայնություն տվեց կալանավորելու միջնորդությանը։

Ծառուկյանը չի կարող լինել օլիգարխ, որովհետեւ փոխկապակցված չէ իշխանության հետ. Պապիկյան
 |armtimes.com|

Ծառուկյանը չի կարող լինել օլիգարխ, որովհետեւ փոխկապակցված չէ իշխանության հետ. Պապիկյան |armtimes.com|

armtimes.com:  Հարատեւ պաշտոնավարում ենք ակնկալու՞մ։ Իմ պաշտոնը, եւ ցանկացած պաշտոն զբաղեցնող պաշտոնյա այսօր կարող է պաշտոնավարել, վաղն ավելի արդյունավետ պաշտոնավարող թեկնածու կունենանք, նա կպաշտոնավարի։ Այս մասին այսօր ասաց Տարածքային եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք շատ արագ չեն փոփոխվում երկու կարեւոր ուժային կառուցների՝ ԱԱԾ-ի եւ Ոստիկանության պետերի պաշտոնյաները։ Նա նաեւ չկիսեց այն տեսակետը, թե պաշտոնյաներն արագ են փոփոխվում։ Հարցին, թե ի՞նչի արդյունքում է կայացվել որոշումը եւ արդյո՞ք եղել են դժգոհություններ, նախարարը պատասխանեց, որ կոնկրետ դժգոհությունների մասին հիմա խոսել չի կարող։ Նա ասաց, որ իր գործընկերների հետագա պաշտոնավարումը, մի մասինը, գուցե, իրենց ցանկությամբ, մի մասինը՝ վարչապետի որոշմամբ, այլեւս նպատակահարմար չի համարվել։ Պապիկյանը շեշտեց, որ պատճառները տարբեր են, առաջիկայում վարչապետը կխոսի դրանց մասին։ Հարցին, թե իր համար խնդրահարո՞ւյց է, որ սահմանադրական հանրաքվեն անցկացվեր, ասենք, մեկ տարի հետո, Պապիկյանը պատասխանեց. «Ինձ համար որեւէ խնդիր չի առաջացնում հանրության ձայնը լսելը: Հիմա մենք կունենանք այդ անհրաժեշտությունը մեկ տարի հետո, թե ոչ, դա ցույց կտա ժամանակը: Տարբեր իրավական ճանապարհներ կան, որը թույլ կտա առկա խնդիրը լուծել»: Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթին ու կառավարությանը հայտնած անվստահությանը, Պապիկյանն ասաց. «Առողջ քննադատությունը կարող է բերել պետության համար դրական փոփոխությունների եւ արդյունքների։ Թե ինչ նպատակներով է ԲՀԿ-ն կամ Գագիկ Ծառուկյանը նման կոնսոլիդացիայի կոչ անում կամ միավորման ինչ ակնկալիքներ ունի, դա արդեն իրենց խնդիրն է։ Իսկ ԲՀԿ նախագահը, կարծում եմ, եթե մի օր կառավարություն ձեւավորի, այն ժամանակ թող խոսի կառավարության 100 տոկոսի հրաժարականի մասին, որովհետեւ դա իր լիազորությունների տիրույթում չէ»,- ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ յուրաքաչնյուր քաղաքական հայտարարություն էլ իրավունք ունի գոյություն ունենալ, բայց եւ դա չի նշանակում, որ այն իրականություն է։ Նրա խոսքով՝ դա անձամբ Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի խնդիրն է. «ՀՀ քաղաքացիները իրենց վստահության քվեն են տվել մեր քաղաքական ուժին ու մենք պաշտոնավարելու ենք ՀՀ քաղաքացու շահի համար»: Հարցին, թե Գագիկ Ծառուկյանն օօլիգարխ է, թե՝ սեփականատեր, Պապիկյանը պատասխանեց, որ Ծառուկյանը չի կարող լինել օլիգարխ։ Սա այն պարզ պատճառով, որ որեւէ կերպ փոխկապակցված չէ իշխանության հետ։ «Գագիկ Ծառուկյանի օլիգարխ կամ սեփականատեր լինելու այդ հարցը մեծապես կապված է այդ տերմինի բացման հետ, այսինքն՝ անձն ու իր կարողությունները չեն փոխվել, սակայն օլիգարխիկ համակարգի փոխկապակցվածությանը իշխանության հետ այլեւս գոյություն չունի»,- պարզաբանեց Պապիկյանը՝ հավելելով, որ գուցե հենց սա է իր գործընկերների մտահոգության պատճառը։ Այն, որ չեն կարողանում ինչ-որ կոմպրոմիսներ գտնել իշխանության հետ։     
20:44 - 08 հունիսի, 2020
Այո՛, փորձ չունենք ընտրություններ կեղծելու, քաղաքական պայմանավորվածություն ձեռք բերելու և արտոնյալ օլիգարխներ ստեղծելու․ Սիփան Փաշինյան

Այո՛, փորձ չունենք ընտրություններ կեղծելու, քաղաքական պայմանավորվածություն ձեռք բերելու և արտոնյալ օլիգարխներ ստեղծելու․ Սիփան Փաշինյան

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև։ «ԲՀԿ-ի առաջնորդը հայտարարում է, որ մենք փորձ չունենք: Եկեք հասկանանք` ինչ փորձի մասին է խոսքը: Այո մենք փորձ չունենք` 1. Ընտրություններ կեղծելու 2. Քաղաքական պայմանավորվածություն ձեռք բերելու և արտոնյալ օլիգարխներ ստեղծելու 3. Հյուսիս-հարավից ժողովրդի փողերը յուրացնելու 4. Առանց հաշվիչների գազալցակայաններ աշխատացնելու, այդպիսով յուրացնելու ժողովրդի գումարները 5. Չնչին գումարով տարբեր օբյեկտներ յուրացնելու 6. Պետականության և բարձր արժեքների վերաբերյալ տեքստ կարդալու և դրանց 180 աստիճան հակառակ մեթոդներով գործելու 7. Բոլորին վերևից նայելու, այդ թվում քրեական օրենսգրքին 8. Հարաբերությունների հետևանքով մարդկանց ունեզրկելու «Ախռանիկներ» նրանց միջոցով մարդկանց ծեծելու և ունեզրկելու: 9. Իրեն «փուռը» տվող և թևերի տակ ձմերուկ դնող «քաղաքական» դեմքերի, որպես խորհրդատուներ շրջապատվելու: 10. Պետական, քաղաքական, բարոյական դավաճանների հետ շփվելու` հույս փայփայելով անցյալի ամենեթողության վերադարձի և այսպես շարունակ: Փոխարենը ունենք հետևյալ փորձը: 1. Բարձր մակարդակի, և ինչպես կասի ժողովուրդը մաքուր ընտրություններ կազմակերպելու, այդպիսով երկրի ամուր հիմքեր կառուցելու 2. Մարդուն որպես բարձրագույն արժեք վերաբերվելու 3. Բյուջեին որպես ժողովրդի սեփականություն վերաբերվելու 4. Գործարարների շահերը պաշտպանելու 5. Մարդու հիմնարար ազատությունները պաշտպանելու : 6. Օրենքի առաջ հավասար լինելու: 7. Չգցելու: 8. Փողը պետությունից և պետականությունից չգերադասելու: 10. Անկախ դեպքերից և դեպքերի մասնակիցներից` արդարության կողմը լինելու Հայաստանի հինը ներկա է միայն որպես պատմություն, նախկինից մնացած բեկորները, երբ օրգանիզմի համար վտանգավոր են դառնում և դեղերով հնարավոր չի լուծել խնդիրը, ուրեմն պետք է վիրահատել: Սա պետության և պետականության խնդիր ա, որի համար շատ երկար տարիներ պայքար ա մղվել: Մեր ժողովուրդը նախկին բարքերին վերադարձ թույլ չի տա»:  
21:38 - 06 հունիսի, 2020
ՀՀ-ում կառավարությունը փոխում է ՀՀ քաղաքացին, ոչ թե մի խումբ մարդիկ. Ալեն Սիմոնյան |armenpress.am|

ՀՀ-ում կառավարությունը փոխում է ՀՀ քաղաքացին, ոչ թե մի խումբ մարդիկ. Ալեն Սիմոնյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը»-ի պատգամավոր Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ կառավարությանն ուղղված հայտարարությունը հիմնված է նախկին հիշողության վրա, երբ նախկինում այդպիսի հայտարարություններով, միգուցե, ինչ-որ սակարկումների սկիզբ էր դնում: Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը»-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ նշելով, որ նիստում ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Ծառուկյանի հայտարարությունը: Անդրադառնալով կառավարության կազմը 100 տոկոսով փոխելու մասին Ծառուկյանի հայտարարությանը՝ Սիմոնյանը նշեց. «ՀՀ-ում իշխանությունը, կառավարությունը փոխում է մի սուբյեկտ՝ ՀՀ քաղաքացին, ոչ թե գործարար, ոչ թե աշխատատու, ոչ թե ինչ-որ խումբ մարդիկ: Դա Գագիկ Ծառուկյանի անձնական կարծիքն է, որը կարծում եմ, որ հիմնված է նախկին հիշողության վրա, երբ ինքը համագործակցում էր Հանրապետական կուսակցության հետ երկար տարիներ: Եվ նման հայտարարություններով միգուցե ինչ-որ սակարկումների, խոսակցությունների և ինչ-որ բաների սկիզբ էր դնում: Այս պարագայում սա այդ դեպքը չէ»: ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ Ծառուկյանի հայտարարությունն ինչ-որ չափ ուրախալի էր: «Այն, ինչ որ տեղի է ունենում, կարելի է կոչել կոորդինատների ճշտում քաղաքական դաշտում: Հեղափոխությունը բոլորին հնարավորություն է տվել զրոյական կետից սկսել, ովքեր կօգտվեն, կօգտվեն, ովքեր օգտվեցին, օգտվեցին, ովքեր՝ ոչ, ոչ: Մենք միշտ իմացել ենք, որ մեր միակ և ամենահուսալի դաշնակիցը ՀՀ քաղաքացիներն են, երբևիցե իրենց չենք դավաճանել և չենք դավաճանելու»,-ասաց նա ու նշեց՝ իսկ մնացածը ճաշակի և քաղաքական հիշողության, բնազդների հարց է: Նա շեշտեց՝ այս իրավիճակում քաղաքական դիվիդենտներ շահելու գործընթացն այնքան էլ ճիշտ չէ և չի մոռացվելու: Սիմոնյանի խոսքով՝ շատ մոտ ապագայում ամեն ինչ իր տեղը կընկնի: Լրագրողը հետաքրքրվեց, թե արդյոք Սիմոնյանը կարծում է, որ այն ուժերը, օրինակ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, Գագիկ Ծառուկյանը, հանրապետականները, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որոնք պահանջում են կառավարության, վարչապետի հրաժարականը, բոլորը պայմանավորվածության են հանգել մեկ ընդհանուր ճակատով հանդես գալու: Սիմոնյանը նշեց. «Ես վստահ եմ, որ երեկ հնչած այն արտահայտությունը, թե պատրաստ են քննարկումների բոլորի հետ, իրականում չի համապատասխանում իրականությունը: Շատ տարբեր ինֆորմացիաներից ելնելով, ես վստահ եմ, գիտեմ, որ այդ հանդիպումներն արդեն տեղի են ունեցել, այդ խոսակցություններն արդեն տեղի են ունեցել: Մեզ համար, ՀՀ քաղաքացիների համար շատ ավելի ճիշտ ու լավ կլինի, որ բյուրեղացման պրոցես գնա և բոլորն իմանան, թե ով ով է: Քանի որ շատ հաճախ քաղաքական պրոցեսներն ԱԺ-ում, օրինակ, թաքնվում են ինչ-որ իրավական ձևակերպումների մեջ, որոնց մեջ մարդիկ ոչ հաճախ են խորանում»: ԱԺ փոխնախագահը նաև վստահեցրեց, որ ՀՀ-ում քաղաքական դրդապատճառներով որևէ մեկի նկատմամբ քրեական գործ չի եղել, չկա և չի կարող լինել: Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ քաղխորհրդի նիստում անդրադարձել էր կառավարության գործունեությանը եւ քննադատություն հնչեցրել`մասնավորապես նշելով, թե կառավարության կազմը պետք է 100 տոկոսով փոխվի:
19:49 - 06 հունիսի, 2020
Գագիկ Ծառուկյանը վերահաստատում է իր ելույթում արտահայտված բոլոր մտքերը՝ կառավարությանը կոչ անելով վերջ տալ քաղաքական շանտաժին ու վերադառնալ երկխոսության ու քաղաքակիրթ բանվեճի դաշտ․ Իվետա Տոնոյան

Գագիկ Ծառուկյանը վերահաստատում է իր ելույթում արտահայտված բոլոր մտքերը՝ կառավարությանը կոչ անելով վերջ տալ քաղաքական շանտաժին ու վերադառնալ երկխոսության ու քաղաքակիրթ բանվեճի դաշտ․ Իվետա Տոնոյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը դեռ չավարտված, ՖԲ իր էջում հանդես է եկել պատասխան գրառմամբ՝ թեև ակնհայտորեն տեսանելի է, որ տեքստի իրական հեղինակը պարզապես թաքնվել է նրա թիկունքում, սա էլ արդեն որերորդ անգամ: Մենք իհարկե ենթադրում էինք, որ կորոնավիրուսի դեմ հակահամաճարակային քաղաքականությունն ամբողջովին ձախողած ու հասարակությանը վարակի ու սոցիալական կարիքների հետ մենակ թողած կառավարությունը խուճապի մեջ է, սակայն իրապես չէինք պատկերացնում դրա իրական մասշտաբները։ Միայն վախեցած ու հասարակության հետ երկխոսությունը տապալած իշխանությունը կարող է նման ձևով արձագանքել օբյեկտիվ քննադատությանը, մանավանդ, որ պարոն Ծառուկյանի ելույթի հիմնական մոտիվը ազգային համաձայնությունն էր, համերաշխությունը, համազգային պոտենցիալը համախմբելու կոչը։ Սակայն վարչապետի խոսնակի պատասխանն ավելի ուշագրավ է այն առումով, որ իր մեջ պարունակում է քաղաքական ցինիզմի ու շանտաժի ակնհայտ տարրեր։ Իշխանությունն՝ իր խոսնակի շուրթերով, ըստ էության՝ ազդարարում է, որ մտացածին պատրվակներով քրեական հետապնդում կարող է սանձազերծել ցանկացած մեկի դեմ, ով վայելում է հասարակության հարգանքը ու հանդգնում է քննադատել կառավարության կողմից իրականացվող անհեռանկար քաղաքականությունը։ Իշխանությունն այսպիսով ազդարարում է, որ պատերազմ է հայտարարում ոչ թե կորոնավիրուսին ու աղքատությանը, այլ՝ ընդդիմությանը, խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը։ Միով բանիվ՝ ակնհայտ է դառնում, որ վիճահարույց օրենքներն ընդունվել են՝ ոչ թե երկրում օրինականություն և արդարություն հաստատելու, այլ՝ ընդդիմության դեմ՝ որպես մահակ, օգտագործելու համար։ Գագիկ Ծառուկյանը վերահաստատում է իր ելույթում արտահայտված բոլոր մտքերը՝ կառավարությանը կոչ անելով վերջ տալ քաղաքական շանտաժին ու վերադառնալ երկխոսության ու քաղաքակիրթ բանվեճի դաշտ։ Արտակարգ դրությունը պետք է օգտագործել ոչ թե ընդդիմությանը, այլ՝ կորոնավիրուսին «լռեցնելու» համար։ Գագիկ Ծառուկյանի գործունեությունը եղել է հասարակության աչքի առաջ և նրա գործունեության որևէ դրվագ չի կարող խնդրահարույց լինել օրենքի տեսանկյունից։ Կառավարությանը կոչ ենք անում՝ զսպել սեփական վախերը ու վերադառնալ այն խոստումների կատարմանը, որոնք տրվել են ժողովրդին»։Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստին Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ կառավարության կազմը 100 տոկոսով պետք է փոխվի։ Այս հայտարարությանն անդրադարձել էր վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ հայտարարելով, որ Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային:
02:06 - 06 հունիսի, 2020
Համապատասխանաբար մի տեղ համախմբվեք, քանի որ կորոնավիրուսը հաղթահարելուն զուգահեռ գալու է պատասխանի և պատասխանատվության պահը. Սոս Ավետիսյան

Համապատասխանաբար մի տեղ համախմբվեք, քանի որ կորոնավիրուսը հաղթահարելուն զուգահեռ գալու է պատասխանի և պատասխանատվության պահը. Սոս Ավետիսյան

 ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԲԿՀ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե կառավարության կազմը հարյուր տոկոսով պետք է փոխվի։ Նա գրել է․ «ԱԺ ամբիոնից լալահառաչ գոռում էին, որ երկիրը պատերազմի մեջ է, և այս պատերազմի ժամանակ նիստերին չեկող Ծառուկյանը հավաքում է յուր նազիր-վեզիրներին, նիստ անում ու պահանջում կառավարության հրաժարականը, շահարկում հարցեր և բառեր, որոնց իմաստը չի հասկանում: Ժողովուրդը համախմբվել է 2018-ին հեղափոխության օրակարգի շուրջ, ժողովուրդը 2019-ին վստահության քվեն է տվել իր խորհրդարանական թիմին, կառավարությանն ու վարչապետին: Այն համախմբված է և հիմա՝ անկախ նրանից, որ որոշ խմբեր, կորոնավիրուսի դեմ պայքարելու փոխարեն, ոտքի տակ են ընկնում: Համախմբվեք էրեխեք, բայց համապատասխանաբար մի տեղ համախմբվեք, քանի որ կորոնավիրուսը հաղթահարելուն զուգահեռ գալու է պատասխանի և պատասխանատվության պահը»:
23:55 - 05 հունիսի, 2020
Առաջ, պարոն Ծառուկյան, ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը սպասում են ձեզ, կարող եք սպասել մինչև մարտի 1-ը, նոր համախմբվել՝ ավելի խորհրդանշական լինի․ Ռուբինյան

Առաջ, պարոն Ծառուկյան, ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը սպասում են ձեզ, կարող եք սպասել մինչև մարտի 1-ը, նոր համախմբվել՝ ավելի խորհրդանշական լինի․ Ռուբինյան

Որպեսզի լավ հասկանանք, թե ինչ աննկարագրելի փչացած քաղաքական համակարգ է ձևավորված եղել Հայաստանում հեղափոխությունից առաջ և թե ինչ աննկարագրելի փչացած են շարունակում մնալ այդ համակարգի որոշ բեկորներ, բավական է ֆիքսել ընդամենը մեկ իրողություն, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։ «Ամբողջ աշխարհում համաճարակ է՝ իր բոլոր ուղեկցող դժվարություններով։ Հայաստանում համաճարակի աճի տեմպը մեծացել է, վարակված է նաև վարչապետ Փաշինյանը՝ ամբողջ ընտանիքով։   Իշխանությունն ու բազմաթիվ գիտակից քաղաքացիներ անում են ամեն ինչ՝ ամրացնելու ու ավելի արդյունավետ դարձնելու համար հակահամաճարակային պայքարը։ Իսկ այդ միջոցին ինչո՞վ են զբաղված որոշ շատ կոնկրետ ուժեր։ Սկսել են պահանջել կառավարության փոփոխություն։ Հակահամաճարակային պատերազմի ամենաթեժ պահին, երբ վարակված է նաև վարչապետը՝ կառավարության ու վարչապետի փոփոխություն։ Սկսել են շահարկել Արցախի հարցը՝ առանց ամոթի որևէ նշույլի։ Այսօր, պարզվում է, խոսել է նաև Ծառուկյան Գագիկը։ Նա գուժել է երկրի կործանումը, խոսել է նաև Արցախի մասին և պատրաստակամություն հայտնել երկիրը իշխանություններից փրկելու համար համագործակցել ցանկացած քաղաքական ուժի ու անհատի հետ։ Առաջ, պարոն Ծառուկյան, ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը սպասում են ձեզ։ Կարող եք սպասել մինչև մարտի 1-ն ու նոր համախմբվել, որ ավելի խորհրդանշական լինի։ Որպես պատգամավոր՝ բացարձակ զարմացած չեմ, բայց որպես քաղաքացի՝ չեմ թաքցնի, ուղղակի ապշած եմ այս երեսպաշտության մասշտաբներով։ Կորոնավիրուսի համաճարակը մենք, վստահաբար, կհաղթահարենք՝ ի հեճուկս բոլորի, ու դրանից հետո գալու է հիշելու ու վերհիշելու ժամանակը՝ թե ով իրեն ինչպես է պահել պատասխանատու պահին»,- գրել է նա։ Հիշեցնենք՝ այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստին կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե Կառավարության կազմը 100 տոկոսով պետք է փոխվի, որովհետև տնտեսության բոլոր ճյուղերն այսօր ձախողված են։  
23:13 - 05 հունիսի, 2020
Կառավարության կազմը 100 տոկոսով պետք է փոխվի, որովհետև տնտեսության բոլոր ճյուղերն այսօր ձախողված են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
 |tert.am|

Կառավարության կազմը 100 տոկոսով պետք է փոխվի, որովհետև տնտեսության բոլոր ճյուղերն այսօր ձախողված են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) |tert.am|

tert.am: Կառավարության այս կազմով հնարավոր չէր, նախապես ժողովրդին տրված խոստումներն իրականացնել, հիմնական խնդիրն այն է, որ այդ կազմի մեջ կան մարդիկ, ոլորտի ղեկավարներ, որոնք իրական կյանքում քարը քարին չեն դրել և հասկանալի էր, որ այդ փոփոխություններն իրականություն չէին դառնա: Այս մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստին հայտարարեց կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:Ծառուկյանը հիշեցրեց՝ միշտ է ասել, որ կառավարության այս կազմով անհնար է ժողովրդի սպասելիքներն իրականացնել: «Եթե ցանկանում էին իրականացնել, պետք է կառավարության կազմի 97 տոկոսին փոխեին, բայց այսօր, տեսնելով ձախողումները, պետք է ասեմ՝ ոչ թե 97, այլ հարյուր տոկոսով պետք է փոխվի, որովհետև իրենց աշխատանքով, արդյուքով բոլոր ոլորտները ձախողված են»,- նշեց նա:Վերջինս հայտարարեց, որ տնտեսության բոլոր ճյուղերը ձախողված են: «Հայտարարել են տնտեսական հեղափոխություն, տնտեսական հեղափոխությունը միայն խոսելով չէ: Ասել եմ՝ կառավարության այս ծրագրով տնտեսական հեղափոխություն չի կարող լինել»,- ասաց նա և ընդգծեց, որ երկրում չի ստեղծվել նաև ներդրումների ներգրավման մեխանիզմներ:
22:26 - 05 հունիսի, 2020
«Շանգրի լա»-ն կարող է փակվել. հարցը ֆինանսների նախարարությունում է  |1lurer.am|

«Շանգրի լա»-ն կարող է փակվել. հարցը ֆինանսների նախարարությունում է |1lurer.am|

1lurer.am: ԲՀԿ խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի լա» խոշոր խաղատան գործունությունը կարող է դադարեցվել։ Հրապարակային ծանուցումների Azdarar.am կայքից տեղեկանում ենք, որ ֆինանսների նախարարությունը քննարկում է Ծառուկյանին պատկանող խաղատանը տրված լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը։ «Ազդարարից» տեղեկանում ենք, որ այս հարցի քննարկումը սկսվել է ապրիլի 15-ին, սակայն ֆինանսների նախարարության վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների լիցենզավորող հանձնաժողովը երկու անգամ՝ վերջինը ապրիլի 23-ին կայացած նիստում, որոշել է «Օնիրա քլաբին» տրված ԽՏ-001 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու հարցի քննարկումը հետաձգել մինչ ապրիլի 30։ «Շանգրի լա» խաղատունը ՀՀ-ում խաղատնային լիցենզիա ստացած 4 խաղացողներից մեկն է և, ըստ էության, ամենախոշորը։ «Շանգրի լա» ապրանքանիշի սեփականատերը Storm international խաղատնային խոշոր ընկերությունն է։ «Շանգրի լա»-ն հիմնվել է 2014-ին, այն Երևանին ամենամոտ խաղատունն է՝ Երևան-Աբովյան ավտոճանապարհին։ Կառուցված է 13.6 հեկտար տարածքի վրա։  Խաղատուն այցելողների թվի մասին տեղեկատվություն առկա չէ, Կառավարությունը, սակայն, 2014-ին հայտնել էր, որ խաղատան կառուցման ներդրումային ծրագիրը գնահատվում է ավելի քան 150 միլիոն դոլար։ «Օնիրա քլաբը» «Շանգրի լա» խաղատունը շահագործող իրավաբանական անձն է և մտնում է «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմի մեջ։ «Օնիրա քլաբը» նաև «Փարավոն» ռեստորանը շահագործող ընկերությունն է։ Խաղատնային բիզնեսում վճարած հարկերի թվով «Օնիրա քլաբը» առաջատար է, սակայն քանի որ ընկերությանը բացի «Շանգրի լա»-ից պատկանում է նաև «Փարավոն» համալիրը, դժվար է այնտեղից միայն խաղատնային հարկերը առանձնացնել։ 2019-ին «Օնիրա քլաբը» վճարել է 5 միլիարդ 206 միլիոն դրամ հարկ, 2018-ին՝ 4 միլիարդ 820 միլիոն, 2017-ին՝ 4 միլիարդ 741 միլիոն դրամ։ «Շանգրի լա»-ի կազմակերպիչ «Օնիրա քլաբն» ունի երեք բաժնետեր: Խոշոր բաժնետերերն են Գագիկ Ծառուկյանն ու նրա կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, 2.8 տոկոս բաժնեմաս էլ ունի «Մուլտի գրուպ կոնցեռնը»։ Մարտի 23-ին Ծառուկյանը, խորհրդարանում անդրադառնալով տնտեսական ու սոցիալական ճգնաժամին, պատասխանելով լրագրողների հարցին, ասել էր՝ պետությունը պետք է և՛ «Շանգրի լա»-ի հարկերը վճարի, և՛ աշխատողների աշխատավարձը։ Ծառուկյանը հայտնել էր նաև, որ «Շանգրի լա»-ի կառավարիչները արտասահմանցիներ են, սակայն ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ ընկերության գլխավոր տնօրենը Տարոն Մանուկյանն է։ Կարդալ ավելին՝ 1lurer.am- ում։ 
15:11 - 27 ապրիլի, 2020
Գագիկ Ծառուկյանն ու Արայիկ Հարությունյանն ունեցել են զրույց, եւ ԲՀԿ նախագահը շնորհավորել է նորըտնիր նախագահին․ Նաիրա Զոհրաբյան |armtimes.com|

Գագիկ Ծառուկյանն ու Արայիկ Հարությունյանն ունեցել են զրույց, եւ ԲՀԿ նախագահը շնորհավորել է նորըտնիր նախագահին․ Նաիրա Զոհրաբյան |armtimes.com|

armtimes.com: Այսօր ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողը «Բարգավաճ Հայաստան» խմբացկության պատգամավորներից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ կուսակցությունը որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահի մասին։ Խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ մամուլում նույնպես հանդիպել է այդպիսի գնահատականների եւ շեշտեց, որ դավադրությունների տեսության կողմնակից չէ։ «Իսկ դուք ի՞նչ գիտեք կամ որտեղի՞ց գիտեք, որ պարոն Ծառուկյանը չի շնորհավորել Արայիկ Հարությունյանին։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների ավարտից հետո Գագիկ Ծառուկյանն ու Արայիկ Հարությունյանն ունեցել են զրույց, եւ ԲՀԿ նախագահը շնորհավորել է նորըտնիր նախագահին»,- ասաց պատգամավորը։ Նա հավելեց նաեւ, որ Գագիկ Ծառուկյանն ու «Բարգավաճ Հայաստան»-ն ունեցել են իրենց սերտ հարաբերություններն Արցախի Հանրապետության հետ, իրականացրել են բազմաթիվ ծրագեր։ «Մենք՝ որպես պատգամավորներ, միջազգային կառույցներում աշխատելու մեր օրակարգում մշտապես առաջնահերթություն տվել ենք Արցախի խնդրին, եւ այդպես էլ շարունակվելու է»,- եզրափակեց Զոհրաբյանը։
13:11 - 20 ապրիլի, 2020
Պետք է որոշում կայացվի և բանկային տոկոսները սառեցվեն. Գագիկ Ծառուկյան |aysor.am|

Պետք է որոշում կայացվի և բանկային տոկոսները սառեցվեն. Գագիկ Ծառուկյան |aysor.am|

aysor.am: Որ ես ասել եմ, թե դժգոհ եմ մոտեցումից, այո դժգոհ եմ, որովհետև բոլոր սահմաններում պետք է թեստեր լինեին, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։ «Մենք ասում ենք, որ բանկային համակարգում պետք է լինի ոչ թե սառեցում, այլ ներում՝ 3 ամիս։ 1մլն 650 հազար վարկառու կա, մարդը չի աշխատում, չգիտի՝ ոնց սնվի, ու այդ մարդուն պարտադիր 2 ամիս հետո տոկոսները գալու են։ Եղբայր ջան, էսօր մենք չենք ընկել մեր ժողովրդի հետևից։ Պետք է որոշում կայացվի և տոկոսները սառեցվեն, որ գոնե մարդը մտածի իր առօրյա սննդի հարցով։ Թե չէ, ասում են անհատական հանդիպումներ, ծիծաղելի է, 1 մլն, 650 հազար մարդ անհատական հանդիպումնե՞ր», - ասաց Գագիկ Ծառուկյանը։ Նրա խոսքով՝ քայլեր պետք է կատարվեն խնդիրները լուծելու համար։ «Հիմնական հարցն այն է, որ ոչ թե ուզում ենք լավամարդ լինենք, ցեխ շպրտենք, այսօր դրա ժամանակը չի։ Մենք ասում ենք, որ պատրաստ ենք 24 ժամ աշխատել, ներկայացնել մեր տեսակետը, մոտեցումը, խնդրի լուծումը։ Այսօր չպետք է լինի իմը, քոնը, մյուսինը, այլ պետք է լինի արդյունավետ առաջարկ։ Պատասխանատվությունը բոլորինս է, որից հետո էլ մարդիկ պատասխան կտան իրենց չարածի համար», - ասաց ԲՀԿ նախագահը։
14:53 - 25 մարտի, 2020
Բայց ես ինչի՞ պիտի վճարեմ․ Ծառուկյանը՝ իր աշխատողներին հարկադիր պարապուրդի դիմաց վճարելու մասին |a1plus.am|

Բայց ես ինչի՞ պիտի վճարեմ․ Ծառուկյանը՝ իր աշխատողներին հարկադիր պարապուրդի դիմաց վճարելու մասին |a1plus.am|

a1plus.am: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հորդորում է կարգուկանոնին հետևել, նշաններ ի հայտ գալուն պես անպայման դիմել համապատասխան մարմիններին։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառանալով քիչ առաջ ԱԺ-ի կողմից ընդունված նախագծերի փաթեթին, որով մեկուսացման և ինքնամեկուսացման պահանջները խստացվում են։ «Խստացումները ողջունելի են, այո, եթե մարդը գիտակցում է, որ ինքը հիվանդ է ու ինքը կարող է շփվել հանրության հետ, փողոց դուրս գալ, պարտավոր է 14 օր փակված մնալ, իսկ եթե ոչ՝ պետք է պատասխանատվության ենթարկվի»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։ ԲՀԿ ղեկավարը չցանկացավ այս շրջանում անդրադառնալ ու գնահատել կորոնավիրուսի տարածման դեմ կանխարգելիչ միջոցներին տարվող աշխատանքներին։ Նա լրագրողներին հիշեցրեց, որ դեռ 2 ամիս առաջ զգուշացրել էր, որ տնտեսական ճգնաժամի նախանշաններ կան, պետք է քայլեր ձեռնարկվեն, որ փակուղու առաջ չկանգնենք։ «Եթե Ծառուկյանի խոսքը լսած լինեին, նախապատրաստական աշխատանքներ կատարեին, այսպես չէր լինի, բայց ես չեմ ուզում հիմա մեղադրեմ ինչ-որ մեկին։ Սա բոլորիս խնդիրն է, մենք պետք է միասնական լինենք և այս իրավիճակից դուրս գանք»,- ընդգծեց Գագիկ Ծառուկյանը։ ԲՀԿ ղեկավարն ասաց, եթե ինքն իրավասություն ունենար, այնպես կաներ, որ ամեն ինչ լավ լիներ։ ԲՀԿ- ղեկավարից հետաքրքրվեցին, թե արտակարգ դրության ընթացքում ինքն իր աշխատակիցներին հարկադիր պարապուրդի դիմաց վճարելո՞ւ է, ինչին Գագիկ Ծառուկյանն այսպես արձագանքեց․ «Բայց ես ինչի՞ պիտի վճարեմ, պետությունը արտակարգ դրություն է հայտարարել, ինքն էլ պարտավոր է չաշխատող ժողովրդին գումար տրամադրի։ Պետությունն այսօր ոնց որ ընտանիքի հայրը լինի»։
12:59 - 23 մարտի, 2020
Գագիկ Ծառուկյանի «Առինջ մոլի» առևտրականներն ահազանգում են, որ  փակ տաղավարների համար վարձավճար են պահանջում.  փոխտնօրենը հերքում է
 |factor.am|

Գագիկ Ծառուկյանի «Առինջ մոլի» առևտրականներն ահազանգում են, որ  փակ տաղավարների համար վարձավճար են պահանջում.  փոխտնօրենը հերքում է |factor.am|

factor.am: Երկրում համաճարակի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության պայմաններում  խոշոր գործարարները փոքր ու միջին տնտեսվարողների համար անհարմարություններ են ստեղծում:  ԲՀԿ ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի մի քանի առևտրականներից ահազագ է ստացվել, որ մոլը պաշտոնապես չի հայտարարում փակվելու մասին: «Խնդիրն այն  է, որ ամբողջ մոլերը փակված են, բայց այստեղ փակ չի: Ժողովուրդն ասում է, որ պետք չի բացել, տնօրինությունից պատասխանում են՝ չեք ուզում՝ գնացեք ձեր տներով, մենք աշխատելու ենք, ով չի ուզում՝ կարող է փակի գնա: Փոխտնօրենն առավոտից շրջում է, ասում է: Ոչ մեկ չկա, միայն վաճառականներն են, բայց կեսը հավաքվեցին-գնացին: Բոլոր առևտրականներն էլ ասում են՝ հայտարարեք, որ փակվում ենք»,- ասացին մեզ դիմած առևտրականները: Ահազանգած վաճառականները նաև նշեցին, որ եթե ինքնակամ փակեն տաղավարները և գնան, ապա այդ դեպքում ստիպված են լինելու վճարել տաղավարների ամսավճարը:Նրանց խոսքով՝ վարձավճարները մեկ ամսվա համար տատանվում են 100-150 հազար դրամի սահմաններում: Խնդրի շուրջ պարզաբանում խնդրեցինք «Առինջ մոլի» փոխտնօրեն, Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանից: Նա մեր զրույցի ընթացքում այդպես  էլ չհաստատեց, որ համաճարակով  պայմանավորված՝ տաղավարները հարկադիր փակած առևտրականները կազատվեն ամսավճարից: Արմեն Ներսիսյանի հետ զրույցը  ներկայացում ենք ստորև.-Պարոն Ներսիսյան, ահազանգ ենք ստացել «Առինջ մոլ»-ի մի շարք առևտրականներից, որ տնօրինությունը պաշտոնապես չի հայտարարում մոլը փակելու մասին, իսկ նրանք, ովքեր ինքնակամ են որոշել փակել իրենց տաղավարները,  պարտադրված են տեղի վարձավճար տալ: Ինչպե՞ս կպարզաբանեք: -Սուտ տեղեկություն է դա: Բաժանվել են երկու խմբի՝ մի մասն ասում է, որ ուզում ենք աշխատել,  տանը չենք կարող պարապ նստել: Մի մասն էլ՝ 20-25 տոկոսը, ասում են, որ չենք ուզում աշխատել: Մենք էլ ասում ենք, որ կամքը ձերն է, չեք ուզում՝ գնացեք տուն: Մնացողներին էլ ասում ենք, որ հիգիենայի կանոնները պահպանել ենք, դեզինֆեկցիա ենք արել: Պաշտպանվեք, ոնց պետությունն է ասում, այդպես էլ մենք:–Նրանք, ովքեր ինքնակամ փակում են խանութները և գնում, պետք է վճարե՞ն տաղավարի ամսավճարը, թե՞ ոչ: -Ես չեմ հասկանում Ձեր ասածի իմաստն ինչում է կայանում: Դա ինչ հարց է՝ պետք է վճարի: Եթե մեծ խնդիր դառնա, պետք է վերանայենք:–Եթե Երևանի խոշոր մոլերը փակվել են, «Առինջ մոլ»-ն ինչո՞ւ չի փակվում և առևտրականներին չի ընդառաջում մեկ ամսվա համար վճարումներ չկատարելու հարցում: -Առևտրով զբաղվողները մի երկու կոպեկ փող ունեն, իսկ խեղճ աշխատողն ինչ անի, եթե չաշխատի: Պետականորեն հայտարարվե՞լ է կարանտին, որ ընդհանրապես տանից չպետք է դուրս գալ, հարկերն է նվազեցվա՞ծ: Լսե՞լ եք, որ մարդկանց ասել են՝ հարկերը կարող են չվճարել: Պետականորեն ասել են, որ փոքր ու միջին ձեռներեցներից հարկ չեն վերցնելո՞ւ:Ավելին՝ factor.am-ում։
18:14 - 20 մարտի, 2020
Ծառուկյանը վստահեցնում է՝ իրենց համակիրները հանրաքվեի քվեարկության հարցում ազատ են |armenpress.am|

Ծառուկյանը վստահեցնում է՝ իրենց համակիրները հանրաքվեի քվեարկության հարցում ազատ են |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է, որ թեև չեն մասնակցում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին, սակայն քվեարկության հարցում իրենց համակիրներն ազատ են: Ծառուկյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: «Քաղաքական որոշում ունենք, որ չենք մասնակցում հանրաքվեի անցկացման գործընթացին: Բայց մեր համակիրները քվեարկության օրը ազատ են, կարող են գնալ մասնակցել»,-ասաց Ծառուկյանը: Նա նշեց՝ ի սկզբանե կողմ են եղել հանրաքվեի գաղափարին, ձեռք են մեկնել, ցանկանալով իրավական շտկումներ կատարել, պատրաստ են եղել 24 ժամ աշխատելու, բայց դա մնացել է առանց արձագանքի: Ծառուկյանի խոսքով՝ իրենք ընդհանուր առմամբ գաղափարն ընդունում են, բայց շտկումների կարիք կար: Քանի որ իրենց առաջարկն անարձագանք է մնացել, արդյունքում իրենք էլ որոշել են չմասնակցել: Անդրադառնալով նրան, որ «Ոչ»-ից դիմել էին Նաիրա Զոհրաբյանին՝ ընտրատեղամասերում հանձնաժողովներում անդամներ ունենալու համար, սակայն աջակցություն չեն ստացել՝ Ծառուկյանն ասաց՝ քանի որ քաղաքական որոշում է եղել, որ իրենք չեն մասնակցելու, անիմաստ են համարել դրանից հետո խառնվել այդ գործընթացներին: Խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդն ավելի վաղ որոշել էր, որ կուսակցությունը չի մասնակցելու Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին: Հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը:
13:59 - 03 մարտի, 2020
Վերաքննիչն արձանագրել է Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու դեպքում իրավական հետեւանքները

Վերաքննիչն արձանագրել է Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու դեպքում իրավական հետեւանքները

Վերաքննիչ դատարանն արձանագրել է Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու դեպքում իրավական հետեւանքները: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Կրկին անգամ համոզվում են ենք, որ անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը տարբեր քրեական գործերով՝ կախված մեղադրյալի անձից, ՀՀ պետական իրավասու մարմինների կողմից տարբեր կերպ են իրականացվում կամ ընդհանրապես չեն իրականացվում: Հաճախ ենք ՀՀ պետական մարմիններից եւ պաշտոնատար անձանցից լսում պնդումներ, թե իբրեւ իրենց համար կարեւոր չէ, թե ում վերաբերյալ է քրեական գործը քննվում, որ իրենք գործում են բացառապես օրենքի շրջանակներում, ինչը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը», - նշված է Գագիկ Խաչատրյանի պաշտպանական թիմի կողմից տարածված հաղորդագրությունում: Գագիկ Խաչատրյանի փասստաբանական թիմն արդեն իսկ բազմիցս տեղեկացրել է, որ նա վիրահատական միջամտության կարիք ունի, որի իրականացման հնարավորությունը չի ապահովվում ՀՀ իրավապահ մարմինների կողմից, արդյունքում՝ նրա առողջական վիճակն օրեցօր ավելի է վատթարանում: Ավելին, ՀՀ պետական մարմինները բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտում են նաեւ Գագիկ Խաչատրյանի՝ տարրական բժշկական օգնություն ստանալու իրավունքի իրացմանը: Այս առումով Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նշել է, որ անհրաժեշտ կրկնակի վիրահատության չենթարկվելու, քրեակատարողական հիմնարկում շուրջ 5 ամիս որեւէ բուժում չստանալու եւ միայն ցավազրկողների միջոցով ցավերը մեղմելու հետեւանքով Գ.Խաչատրյանի առողջական վիճակն էլ ավելի է վատթարացել, որի հետեւանքով նույնիսկ շտապ օգնություն է հրավիրվել քրեակատարողական հիմնարկ, ինչպես նաեւ նրա պաշտպանի միջնորդությամբ տեղափոխվել եւ հետազոտվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, որտեղ հրավիրված բժշկական կոնսիլումը եւս արձանագրել է նրա առողջության բացասական դինամիկան եւ նշել, որ նա ստացիոնար պայմաններում բուժման կարիք ունի: Սակայն պետական իրավասու մարմինները բուժման անհրաժեշտության մասին տեղեկանալով անմիջապես Գ.Խաչատրյանին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ՝ զրկելով նաեւ բուժման եւ առողջության պահպանման հնարավորությունից: Քանի որ 2020 թվականի հունվարի 23-ից Գ.Խաչատրյանի պաշտպանական թիմը պարբերաբար գրավոր բողոքներով պահանջել է նրան տեղափոխել բժշկական կենտրոն եւ ապահովել անհրաժեշտ բուժմամբ, սակայն դրանք անտեսվել են, ուստի փաստաբանական թիմն ի թիվս այլ գործողությունների, նաեւ բողոքներ է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաեւ այդ խնդիրը ներկայացրել է ՀՀ Վերաքնիչ դատարանում՝ Գ.Խաչատրյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքի քննության ընթացքում: Ներկայացված բողոքներում պաշտպանական թիմը արձանագրել է այդ խախտումները, ինչպես նաեւ միջնորդություն է ներկայացրել. «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 3-րդ եւ 5-րդ հոդվածներով թույլ տրված եւ շարունակվող խախտումները վերացնելու, Գ.Խաչատրյանի առողջության պահպանման, անդառնալի եւ լուրջ բարդություններից եւ հետեւանքներից խուսափելու նպատակով վերացնել նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը եւ նրա նկատմամբ կիրառել անազատության մեջ գտնվելու հետ չկապված այլ խափանման միջոց: Պաշտպան Երեմ Սարգսյանը տեղեկացնում է, որ ՀՀ Վերաքննիչ դատարանը պաշտպանի բողոքի հիման վրա, այնուամենայնիվ, արձանագրել է հետեւյալը. «Վերանքնիչ դատարանը գտնում է, որ Գ.Խաչատրյանին անհրաժեշտ եւ անհապաղ բժշկական օգնություն չտրամադրելը եւ այդ պայմաններում շարունակական կալանավորված պահելը կարող է հանգեցնել ՄԻԵԿ 3-րդ հոդվածով նախատեսված իրավունքի խախտման, ուստի նախաքննության մարմինը, դատախազությունը եւ քրեակատարողական ծառայությունը պարտավոր են ապահովել «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 13-րդ եւ 21-րդ հոդվածներով սահմանված՝ անազատության մեջ գտնվող մեղադրյալի իրավունքը ստանալու անհրաժեշտ եւ պատշաճ բուժօգնություն պետության միջոցների հաշվին կամ բժշկի կողմից իր դրամական միջոցների հաշվին, ընդ որում ինչպես ՔԿՀ-ում, այնպես էլ հատուկ մասնագիտացված կամ քաղաքացիական բուժհաստատությունում: Վերաքննիչ դատարանը փաստում է, որ որ այս իրավունքից որեւէ նահանջ չի կարող լինել եւ իրավասու մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են ապահովել մեղադրյալի անհրաժեշտ եւ պատշաճ բուժօգնություն ստանալու հանարավորությունը՝ չզրկելով նրան նաեւ իր նախընտրած հատուկ մասնագիտացված կամ քաղաքացիական բուժհաստատությունում եւ բժշկի մոտ բուժում ստանալու իրավունքից»: Այսքանից հետո հետեւյալ տրամաբանական հարցերն են ծագում, թե արդյոք պետական իրավասու մարմինները, դրանց պրոֆեսիոնալ մասնագետները չեն տիրապետում այս հասարական իրավական նորմերին, իսկ եթե տիրապետում են, ինչու Գ.Խաչատրյանի պարագայում չեն ապահովում դրանց իրականացումը: Հետեւությունները թողնում ենք Ձեզ:
16:00 - 21 փետրվարի, 2020
Այս պահին չգիտենք՝ «Այո»–ի, թե «Ոչ»–ի ճամբարում կլինենք․ դեռ պետք է քննարկենք․ Գագիկ Ծառուկյան |tert.am|

Այս պահին չգիտենք՝ «Այո»–ի, թե «Ոչ»–ի ճամբարում կլինենք․ դեռ պետք է քննարկենք․ Գագիկ Ծառուկյան |tert.am|

tert.am: Սահմանադրությունը փոխելու հարցով հանրաքվեի գաղափարին մենք կողմ ենք եղել, Միքայել Մելքումյանն էլ ելույթ ունեցավ, հայտնեց մեր տեսակետը, որ մենք պատրաստ ենք 24-ժամյա աշխատանքի, որպեսզի լիարժեք քննարկենք և պահենք իրավական կողմը։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:Նա նշեց, որ իրենք «Իմ քայլից» սպասում էին այս հարցով արձագանքի, որը չեղավ, այդ իսկ պատճառով չմասնակցեցին քվեարկությանը: Հարցին, թե իր կարծիքով՝ հանրաքվեի ժամանակ քաղաքացիները կողմ կքվեարկեն, թե ոչ, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Ես ինչ իմանամ, գնացեք մարդկանց հարցրեք, իրենք իրենց տեսակետը կասեն»։Ի պատասխան հարցի, թե «Այո»-ի ճամբարում կլինեն թե «Ոչ»-ի, ԲՀԿ ղեկավարն ասաց, որ պատրաստվում են քաղխորհրդի նիստ հրավիրել, քննարկել և կհայտնեն իրենց տեսակետը:«Մենք քաղխորհրդում կքննարկենք և պատասխանը ձեզ կասենք: Ես պետք է բոլորին լսեմ, ու մեծամասնությունը ոնց որոշի՝ էդպես էլ կանենք»:
12:04 - 11 փետրվարի, 2020