ԶՈՒ Գլխավոր շտաբ

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբը (ՀՀ ԶՈՒ ԳՇ) Հայաստանի զինված ուժերի կառավարման գերագույն մարմինն է։ Տեղակայված է Երեւանում։ 

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը։ ԳՇ պետի պաշտոնում նշանակվել է 2020 թվականի հունիսի 8-ին:

ՀՀ նախագահը ստացել է Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկությունը. հրամանագիրը դեռևս ստորագրված չէ |armenpress.am|

ՀՀ նախագահը ստացել է Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկությունը. հրամանագիրը դեռևս ստորագրված չէ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ նախագահն ստացել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ ՀՀ վարչապետի առաջարկությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից՝ ավելացնելով, որ այս պահին այն ստորագրված չէ: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով ուղիղ հեռարձակմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պատրաստել է համապատասխան փաստաթղթերը: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջել են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը:
15:25 - 25 փետրվարի, 2021
Նրանք լավ չեն սովորել Վազգեն Սարգսյանի ասածները, որ զինվորականները քաղաքականության մեջ չպետք է խառնվեն․ Ալեն Սիմոնյանը՝ ԳՇ հայտարարության մասին

Նրանք լավ չեն սովորել Վազգեն Սարգսյանի ասածները, որ զինվորականները քաղաքականության մեջ չպետք է խառնվեն․ Ալեն Սիմոնյանը՝ ԳՇ հայտարարության մասին

Շատ բացասական եմ մեկնաբանում այսօրվա ԳՇ հայտարարությունը․ նրանք լավ չեն սովորել Վազգեն Սարգսյանի այն ասածները, որ զինվորականները քաղաքականության մեջ չպետք է խառնվեն։ Այս մասին Infocom.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ «Այն զինվորականներին, որանք հավատարիմ են մնացել ՀՀ–ին, Արցախին, Արցախի եւ ՀՀ–ի ժողովուրդներն, ՀՀ պատմությանը, Վազգեն Սարգսյանի պատվիրաններին, կոչ եմ անում սթափվել, որովհետեւ ՀՀ ժողովուրդն ունի ընտրված իշխանություն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի։ Սա իրենց ականջներին պետք է օղ անեն բոլոր այն մարդիկ, ովքեր մի բան ասում են, ՀՀ–ն ունի իր ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,- նշեց նա։ Սիմոնյանը բացառեց, որ բանակը ներգրավվի այս գործընթացներին, քանի որ «բանակում էլ մեր երեխաներն են»։ «Ես չեմ կարող ասել՝ կլինեն քաղաքացիական բախումներ ընդդիմության հետ թե ոչ, քանի որ հենց նոր տեսանք, որ նրանք իրենց բավականին լկտի են պահում, ինչպես լկտի պահում էին ազատության լրագրողների հետ ընդամենը 2 օր առաջ, ես հույս ունեմ որ գիտակցությունը այնուամենայնիվ կգերակայի։ Կարծում եմ՝ ԳՇ հայտարարոթյունը ռազմական հեղաշրջման փորձ էր»,- ասաց Ալեն Սիմոնյանը ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ ինքը չի կարող ասել, թե ԳՇ պետի եւ պետի տեղակալի պաշտոնից ազատումները ինչի հետ են կապված, քանի որ չի մասնակցել որոշման ընդունմանը։ «Այն կարող է կապված լինել յուրաքանչյուր բանի հետ, ինչպես նաեւ այն բանի հետ, որ բանակում մենք պետք  է շատ հարցերի պատասխաններ գտնենք»,- եզրափակեց նա։ Նշենք, որ ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որով պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Վերջինս այս հայտարարությունը որակել է որպես ռազմական հեղաշրջման փորձ։ Նարեկ Մարտիրոսյան
15:18 - 25 փետրվարի, 2021
«Ժառանգություն». «Քաղաքական- պետական խորհրդակցությունների միջոցով հաղթահարե՛լ վարչապետական ճգնաժամը»

«Ժառանգություն». «Քաղաքական- պետական խորհրդակցությունների միջոցով հաղթահարե՛լ վարչապետական ճգնաժամը»

«Ժառանգություն» կուսակցության վարչության հայտարարությունը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ Նոյեմբերի 9-ից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միանձնյա ստորագրեց  եռակողմ հայտարարությունը՝ ի խախտումն ՀՀ գործող իրավակարգի՝ սպասված հրադադարի անհիմն ուշացումով և ՀՀ-ի ու Արցախի համար վտանգաբեր պայմաններով, արդեն պարզ էր, որ պետության ներքին ու արտաքին քաղաքականությունը տապալած վարչապետը պետք է հեռանա իր կառավարությամբ հանդերձ: Ցավոք, «Ժառանգության» առաջարկները օրենսդրական ճանապարհով լուծելու խորքային ճգնաժամը և ՀՀ-ում սահմանադրական կարգի վտանգումը հաղթահարելու չգործեցին, պետական և ազգային ողջամտության ձայնին ակնաջալուր չեղան պատկան մարմինները. ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստ չգումարեց ռազմական դրությունը վերացնելու և Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ ընտրելով նոր վարչապետ և կառավարություն: «Ժառանգությունն» այսօր արձանագրում է, որ վարչապետի արդեն անկառավարելի դարձած քայլերի և գործողությունների պատճառով Հայոց պետականությունը ցնցակաթվածի մեջ է, իր կողմնակիցներին ընդդիմադիրների դեմ դուրս բերելու, թիմակիցների միջոցով բարձրաձայնած «կրակելու» սպառնալիքների պարագայում անհրաժեշտ է անհապաղ չեզոքացնել օրհասական վտանգը իրավաքաղաքական ճանապարհով: Քաղաքացիական պատերազմի բռնկման և խաղաղ ցուցարարների դեմ բիրտ ուժ կիրառելու բոլոր հետևանքների միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյան կլինի, նրա հրաժարականը և քաղաքական խորհրդակցություններն այլընտրանք չունեն: «Ժառանգությունը» կոչ է անում ՀՀ նախագահին, ՀՀ ԱԺ-ին, խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններին, ռազմաքաղաքական ղեկավարությանը, հանրային ուժերին շտապ համախմբվելու, խորհրդակցությունների միջոցով հաղթահարելու վարչապետական ճգնաժամը: Հայաստանի և Արցախի պետական ու ազգային շահերն անսակարկելի են ու բացարձակ գերակա:
15:09 - 25 փետրվարի, 2021
Որևէ հակաիրավական, հակասահմանադրական գործընթացի սանձազերծում կարժանանա ամենախիստ իրավական գնահատականների. ՀՀ գլխավոր դատախազություն

Որևէ հակաիրավական, հակասահմանադրական գործընթացի սանձազերծում կարժանանա ամենախիստ իրավական գնահատականների. ՀՀ գլխավոր դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ զգուշացնելով, որ որևէ հակաիրավական, հակասահմանադրական գործընթացի սանձազերծում կարժանանա ամենախիստ իրավական գնահատականների և կհետապնդվի օրենքի ամբողջ ուժով ու խստությամբ:  «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի փետրվարի 25-ի հայտարարության ռիսկերը, դրանց վերաբերյալ հանրային ու սոցիալական հարթակներում ծավալվող քննարկումներն ու մեկնաբանությունները Հանրապետությունում ստեղծել են ներքին հանրային, քաղաքական ապակայունացման նախադրյալներ, որոնց հնարավոր զարգացումները, համակողմանի անհաշվենկատ  որոշումներն ու քայլերը կարող են հանգեցնել անկանխատեսելի, մեր պետության և ժողովրդի անվտանգության տեսանկյունից աղետալի հետևանքների՝ իրավակարգին և սահմանադրական կարգին ուղղված լրջագույն սպառնալիքներով: Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազությունը կոչ է անում մնալ ՀՀ Սահմանադրության կարգավորումների շրջանակներում և խուսափել անպատասխանատու քայլերից, ձեռնպահ մնալ երկրում իրավակարգը վտանգող ցանկացած նախաձեռնությունից, զինված ուժերը ներքին՝ իրենց սահմանադրական գործառույթներից դուրս գործընթացների մեջ ներգրավելու ոչ իրավաչափ փորձերից, հասարակական կարգի դեմ ուղղված ցանկացած գործողությունից, թույլ չտալ քրեական օրենքով արգելված արարքներ և առաջնորդվել ողջամտությամբ և սառնասրտությամբ:  ՀՀ անվտանգության պաշտպանության առաքելությունը կրող զինծառայողներին, ինչպես նաև բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում դրսևորել իրավահպատակ և օրինապաշտ վարքագիծ:   ՀՀ դատախազությունն զգուշացնում է, որ որևէ հակաիրավական, հակասահմանադրական գործընթացի սանձազերծում, դրանցում ներգրավվում, անկախ նրանից՝ ում կողմից դրանք կիրականացվեն, արժանանալու են ամենախիստ իրավական գնահատականների, հետապնդվելու են օրենքի ամբողջ ուժով ու խստությամբ:  Դատախազությունը հետամուտ է լինելու երկրում իրավակարգի պահպանությանը, հնարավոր հանցավոր դրսևորումների հեղինակներին քրեական պատասխանատվության ենթարկելուն»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազության հայտարարության մեջ:
15:08 - 25 փետրվարի, 2021
«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նախատեսում են համատեղ նիստ՝ կապված ստեղծված իրավիճակի հետ

«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նախատեսում են համատեղ նիստ՝ կապված ստեղծված իրավիճակի հետ

Վարչապետի հայտարարությունն ուղղակի սադրանք էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։ «Կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին դուրս չգալ փողոց, չմասնակցել որևէ հանրահավաքի։ Խոսքը ոչ միայն վարչապետի հրավիրած, այլև վարչապետի դեմ հրավիրվող հանրահավաքների մասին է։ Այս իրավիճակում դա կարող է բերել բախումների, և ամեն ինչ պետք է արվի, որ այս իրավիճակը պարպվի։ Դրա համար կա ամենակարևոր քայլը․ վարչապետը պետք է հրաժարական տա»,- ասաց նա։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն էլ հայտնեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը «Լուսավոր Հայաստան»-ի հետ նախաձեռնում է համատեղ արտահերթ նիստ։ «Այս իրավիճակը անպայման պետք է քննարկվի և պետք է հանգուցալուծման բոլոր ճանապարհները պետք է բացահայտվեն։ Պետք է բոլոր պրոցեսները բերվեն այն դաշտ, որ հանկարծ բախումներ ցնցումներ չլինեն»,- ասաց նա։ Նշենք, որ ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որով պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Վերջինս այս հայտարարությունը որակել է որպես ռազմական հեղաշրջման փորձ։
15:04 - 25 փետրվարի, 2021
Քաղաքական-ժողովրդավարական հանգուցալուծումն այլընտրանք չունի․ Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ

Քաղաքական-ժողովրդավարական հանգուցալուծումն այլընտրանք չունի․ Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել․ «Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին ու ներքին կործանարար քաղաքականության պատճառով գրեթե բոլոր, այդ թվում՝ տրամագծորեն հակառակ հայացքներ ունեցող, քաղաքական ուժերը և հանրային շրջանակները դեմ են նրա հետագա կառավարմանը։ Այսօր այդպիսի պահանջ ներկայացրեց նաև ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը։ Նման իրավիճակում Նիկոլ Փաշինյանը, հրաժարական ներկայացնելու և ժողովրդին նրա ճակատագիրը որոշելու անցնցում հնարավորություն ընձեռելու փոխարեն, իր կողմնակիցներին կոչ է անում գալ Հանրապետության Հրապարակ և սատարել իրեն։ Նիկոլ Փաշինյանը կորցրել է իրականության զգացումը և գիտակցաբար ստեղծում է քաղաքացիական բախումների տանող փակուղային իրավիճակ, որը, բացի իր ներազգային ծանր հետևանքներից, ճանապարհ է բացելու թշնամիների ուղիղ միջամտության համար, ինչն իր հերթին հայոց պետականությանը կանգնեցնելու է լինել-չլինելու խնդրականի առջև։ Ուստի ևս մեկ անգամ պահանջում ենք, որ Նիկոլ Փաշինյանը զերծ մնա բռնության միջոցով իր աթոռը պահելուց ու ներազգային բախումներ հրահրելուց և րոպե առաջ հեռանա։ Ստեղծված իրավիճակում բոլոր քաղաքական ուժերին կոչ ենք անում տուրք չտալ բռնության և հակաժողովրդավարական մեթոդներով իշխանության հասնելու հավանական գայթակղությանը, այլ խստորեն մնալ ժողովրդավարության ու ազգային համաձայնության շրջանակներում և քաղաքական կոնսուլտացիաների միջոցով ձևավորել ժամանակավոր կառավարություն, որը պետք է կատարի կենսականորեն անհրաժեշտ անցումային քայլեր ու դրանց հաշվառմամբ կազմակերպի արտահերթ ընտրություններ։ Մեր ժողովրդին կոչ ենք անում չգնալ Նիկոլ Փաշինյանի հետևից և տուրք չտալ ներազգային բախումների տանող որևէ գործողության։ Ազգային-ժողովրդավարական բևեռը պատրաստ է նպաստել և մասնակցել ստեղծված փակուղային վիճակից Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարության շրջանակներում քաղաքական երկխոսության միջոցով դուրս բերելու գործընթացին»։
14:57 - 25 փետրվարի, 2021
Մայր Աթոռը անթույլատրելի և կործանարար է համարում իրավիճակի հետագա սրումը

Մայր Աթոռը անթույլատրելի և կործանարար է համարում իրավիճակի հետագա սրումը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես եկավ հայտարարությամբ․   Փետրվարի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում է․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, տեղեկանալով բարձրագույն հրամանատարական կազմի և դրան հաջորդած ՀՀ վարչապետի հայտարարություններին, խոր մտահոգությամբ հետևում է դրանց շուրջ ընթացող զարգացումներին։ Հետպատերազմյան ճգնաժամային այս իրավիճակում, երբ հայրենիքը դիմագրավում է քաղաքական, տնտեսական և հասարակական բազմաթիվ մարտահրավերների, մեղադրանքների և քաղաքական հաշվեհարդարների չընդհատվող կոչերը վտանգում են ազգային միաբանությունն ու անվտանգությունը։ Մայր Աթոռը անթույլատրելի և կործանարար է համարում իրավիճակի հետագա սրումը՝ կոչ անելով մեր ժողովրդին դրսևորել խոհեմություն և պատասխանատվություն, չտրվել սադրանքներին և զերծ մնալ քաղաքացիական բախումներից։ Մայր Աթոռը հորդորում է ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, կառավարության անդամներին և բոլոր քաղաքական ուժերի առաջնորդներին ստեղծված ծանրագույն իրավիճակից ելքեր փնտրել բանակցային սեղանի շուրջ՝ ի սեր մեր հայրենիքի և ժողովրդի։ Թող Ամենախնամն Աստված իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղության և անդորրի մեջ պահի մեր հայրենի պետությունն ու մեր ժողովրդին»։
14:49 - 25 փետրվարի, 2021
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ չի պատրաստվում փախչել Հայաստանից

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ չի պատրաստվում փախչել Հայաստանից

Հայաստանի ներսում մենք թշնամի չունենք, բայց հարցեր կան, որ պետք է քննարկենք անպայման։ Այս մասին Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Զինված ուժերը ենթարկվում են ՀՀ ժողովրդին և վարչապետին, այլ տարբերակ չի կարող լինել։ Կարծում եմ՝ հեղաշրջման վտանգը կառավարելի է, դա հուզական արձագանք է, և մեր եղբայրներին չպետք է խիստ վերաբերվենք»,- նշեց նա։ Այնուհետև, դիմելով քաղաքացիներին, Փաշինյանը հույս հայտնեց, որ նրանք լրատվական տեռորին սովորել են արդեն։ «Լուրեր են տարածում, թե ինքնաթիռ ենք պատրաստել, պատրաստվում ենք փախչել։ Մենք այստեղ ենք, իմ ընտանիքն այստեղ է։ Որ ապացույց լինի, իրենց էլ կհրավիրենք, որ գան քայլեն մեզ հետ»,- ընդգծեց նա։ Այժմ նրանք քայլերթ են իրականացնում, իսկ ժամը 16։00-ին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենալու։ Նշենք, որ ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որով պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Վերջինս այս հայտարարությունը որակել է որպես ռազմական հեղաշրջման փորձ։
14:22 - 25 փետրվարի, 2021
ԱԱԾ-ն քաղաքացիներին կոչ է անում չտրվել սադրիչ գործողությունների և պահպանել զգոնություն

ԱԱԾ-ն քաղաքացիներին կոչ է անում չտրվել սադրիչ գործողությունների և պահպանել զգոնություն

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ ազգային անվտանգությանը սպառնացող գործողությունների իրագործելուց եւ նախազգուշացնում, որ ցանկացած անօրինական գործողություն կարժանանա իրավապահ մարմինների համարժեք արձագանքին: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել: «Կոչ ենք անում մեր քաղաքացիներին չտրվել սադրիչ գործողությունների, պահպանել իրավակարգն ու զգոնություն: ՀՀ պետական կառավարման մարմինները լիարժեք իրականացնում են իրենց գործառույթները: Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ հնարավոր նման գործողությունները կարող են սպառնալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը եւ ցանկացած նման քայլ կարող է դիտվել որպես պետությունը թուլացնելու կոնկրետ նպատակ: Ազգային անվտանգության ծառայությունն իր լիազորությունների շրջանակում շարունակում է ձեռնարկել իրավիճակից բխող անհրաժեշտ միջոցառումներ՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու անվտանգությունը, տարածքային անձեռնմխելիությունը ապահովելու եւ պաշտպանելու համար»,- ասված է հայտարարության մեջ:
14:13 - 25 փետրվարի, 2021
Կապիտուլյանտ իշխանությունները փորձում են հրահրել քաղաքացիական բախումներ. կոչ ենք անում ժամը 15:00-ին հավաքվել Ազատության հրապարակում․ ՀՀԿ ԳՄ

Կապիտուլյանտ իշխանությունները փորձում են հրահրել քաղաքացիական բախումներ. կոչ ենք անում ժամը 15:00-ին հավաքվել Ազատության հրապարակում․ ՀՀԿ ԳՄ

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է․«Սիրելի հայրենակիցներ, Կապիտուլյանտ իշխանությունները Հայաստանը կազմաքանդելու իրենց դավադիր ջանքերի շրջանակներում փորձում են հրահրել քաղաքացիական բախումներ։ Մեզ բոլորիս ազգային աղետի եզրին հասցրած ոհմակը սեփական իշխանությունը պահելու համար պատրաստ է նոր ստոր եւ դավաճան քայլերի։ Եկել է Հայաստանի եւ Արցախի ապագայի համար վճռական քայլերի ժամանակը։ Կոչ ենք անում. Մեր անդամներին եւ համակիրներին այսօր ժամը 15:00-ին հավաքվել Ազատության հրապարակում։ Բոլոր հայրենասեր քաղաքացիներին ցուցաբերել բացարձակ զգոնություն եւ քաղաքացիական կամք՝ չտրվելով իշխանության սադրանքներին։ Ուժային կառույցների ղեկավարներին եւ աշխատակիցներին չկատարել ազգակործան  կապիտուլյանտի ապօրինի հրամանները եւ հանուն մեր պետության վաղվա օրվա լինել ժողովրդի կողքին»։ Հիշեցնենք, որ ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը այսօր հայտարարություն է տարածել, որում նշվում էր, որ ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ։ Հայտարարությունում նաև նշվում էր, որ ԳՇ ղեկավարությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանը ԳՇ հայտարարությունից հետո հանդես եկավ ուղիղ եթերով, որի ժամանակ ասաց, որ ստորագրել է Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։
14:07 - 25 փետրվարի, 2021
Որևէ դեպքում չի կարելի ժողովրդին տանել բախումների, քանզի այն լի է մի շարք տեսանելի ու անտեսանելի վտանգներով. Ցոլակյան

Որևէ դեպքում չի կարելի ժողովրդին տանել բախումների, քանզի այն լի է մի շարք տեսանելի ու անտեսանելի վտանգներով. Ցոլակյան

ՀՀ ԱԻ նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին, նշել է, որ ցանկացած չհաշվարկած ու անհեռատես քայլ կամ հայտարարություն կարող է անդառնալի հետևանքների պատճառ հանդիսանալ՝ թուլացնելով մեր պետության՝ առանց այդ էլ ոչ ամուր անվտանգությունը։ «Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը գնալով սրվում է։ Ցանկացած չհաշվարկած ու անհեռատես քայլ կամ հայտարարություն կարող է անդառնալի հետևանքների պատճառ հանդիսանալ՝ թուլացնելով մեր պետության՝ առանց այդ էլ ոչ ամուր անվտանգությունը։ Որպես ազգային անվտանգության գեներալ-լեյտենանտ՝ քաղաքական իշխանություններին, զինվորականներին, քաղաքական ընդդիմությանը՝ բոլորին, խնդրում և հորդորում եմ պահպանել հանդարտություն և զգոնություն: Որևէ դեպքում չի կարելի ժողովրդին տանել բախումների, քանզի այն լի է մի շարք տեսանելի ու անտեսանելի վտանգներով, ինչը կարող է կործանարար լինել մեր երկրի ու ժողովրդի համար... Խիղճ և խաղաղություն բոլորիս»,- գրել է Ցոլակյանը:
14:01 - 25 փետրվարի, 2021
«Իմ քայլը» խմբակցությունը սատարում է ՀՀ վարչապետին. հայտարարություն |armenpress.am|

«Իմ քայլը» խմբակցությունը սատարում է ՀՀ վարչապետին. հայտարարություն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն անթույլատրելի է համարում առանձին զինվորականների կողմից հնչեցված քաղաքական հայտարարությունը՝ գնահատելով այն ռազմական հեղաշրջման փորձ։ Այս մասին նշվում է խմբակցությունից տրամադրված հայտարարության տեքստում: «Այս հակասահմանադրական քայլը միտված է զավթելու ժողովրդի իշխանությունը և ցնցումների ենթարկելու պետությունն այս փխրուն հետպատերազմյան վիճակում, ինչը հղի է նաև արտաքին անվտանգային սպառնալիքներով։ Ցավալի է, որ երկրի անվտանգության համար պատասխանատու անձինք միտումնավոր դրսևորում են անպատասխանատու վարքագիծ։ ԻՄ ՔԱՅԼԸ խմբակցությունը միասնական է և վճռական՝ պահպանելու պետության կայունությունն ու ժողովրդի իշխանությունը և սատարում է վարչապետին։  Կոչ ենք անում մեր քաղաքացիներին մեզ հետ միասին գնալ Հանրապետության Հրապարակ՝ խաղաղ, ոչ բռնի կերպով իրացնելու մեր սահմանադրական իրավունքը»,-նշվում է խմբակցության հայտարարության մեջ։
13:49 - 25 փետրվարի, 2021