Վլադիմիր Զելենսկի

Վլադիմիր Ալեքսանդրովիչ Զելենսկին Ուկրաինայի նախագահ, քաղաքական գործիչ, շոումեն, արտիստ, կատակերգու, «Թաղամաս-95» ստուդիայի գեղարվեստական ղեկավար և մշտական առաջնորդ, պրոդյուսեր և սցենարիստ:

Ծնվել է 1978 թվականի հունվարի 25-ին Կրիվոյ Ռոգ քաղաքում:

1998-2003 թվականներին «95-րդ թաղամասը» ելույթ է ունեցել ՈւՀԱ-ի բարձրագույն լիգայում։  Եղել է Ուկրաինայի Հանրապետության կառավարության անդամ և «Ինտեր» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր 

2019 թվականի հունվարի 21-ին «Ժողովրդի ծառա» կուսակցությունն առաջարկել է Վլադիմիր Զելենսկու թեկնածությունը որպես նախագահ։ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկու փուլերի հաղթել է։

 

Համաձայնության ենք եկել ֆինանսական ամենամեծ կառույցների հետ Ուկրաինային աջակցելու հարցում․ Զելենսկի

Համաձայնության ենք եկել ֆինանսական ամենամեծ կառույցների հետ Ուկրաինային աջակցելու հարցում․ Զելենսկի

Վլադիմիր Զելենսկին իր հերթական ուղերձի ընթացքում հայտնել է, որ իրենք արդեն մտածում են ուկրաինական քաղաքները, տնտեսությունը վերականգնելու մասին։ «Ես զրուցել եմ Համաշխարհային բանկի տնօրեն Դաիդ Մալպասի հետ, Արժույթի միջազգային հիմնադրամի համակարգող տնօրեն Կրիստալինա Ջորջիևայի հետ։ Մենք համաձայնության ենք եկել ֆինանսական ամենամեծ կառույցների հետ Ուկրաինային աջակցելու հարցում։ Արդեն կա արտակարգ օգնության և պատերազմից հետո Ուկրաինայի վերականգնման համար միլիարդավոր դոլարների որոշում»,- ասել է Զելենսկին Զելենսկին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարների հետ։ «Ես զրուցել եմ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։ Հիմնական թեման ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունն էր»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
17:40 - 05 մարտի, 2022
Կիևը ցանկանում է հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև․ Լավրով

Կիևը ցանկանում է հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև․ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմն Ուկրանիայից դեռ չի ստացել բանակցությունների երրորդ փուլի անցկացման ժամկետների մասին տեղեկություններ։ Այս մասին հայտնում է «ТАСС»-ը։ «Առայժմ [բանակցությունների] նոր ժամկետների մասին տեղեկություն չենք ստացել (Ուկրաինայից- խմբ․)։ Մեր ուկրաինացի գործընկերները լավ գիտեին, որ մենք պատրաստ էինք դեռ երեկ երեկոյան անցնել երրորդ փուլին»,- ասել է ՌԴ արգորնախարարը։ Նրա պնդմամբ Ուկրաինան անընդհատ պատրվակներ է առաջ քաշում՝ բանակցությունների հաջորդ փուլի մեկնարկը հետաձգելու համար։ «Այն, թե որ պայմաններեն ենք մենք բացարձակապես անփոխարինելի համարում այս ճգնաժամը կարգավորելու համար՝ վերացնել Ուկրաինայի տարածքում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամների կողմից տարիներ շարունակ ստեղծված վտանգը Ռուսաստանի Դաշնության դեմ, մենք ուրվագծել ենք ինչպես նախագահի ելույթներում, այնպես էլ բանակցությունների ժամանակ մեր պատվիրակության ելույթներում»,- ասել է Լավրովը։ ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ Զելենսկու դառնացած հայտարարությունները լավատեսություն չեն ներշնչում․ «Կիևը ցանկանում է հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև։ Զելենսկու ռազմատենչ կատաղությունը հուշում է, որ նրան պետք չեն բանակցություններ Ռուսաստանի Դաշնության հետ»։ Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ի երկրներն իրենք են ստեղծել այն գաղափարը, թե Ուկրաինայի երկնքի փակումը կհրահրի Ռուսաստանին ուղիղ ագրեսիա սկսել դաշինքի դեմ․ «Սա թույլ ու ներքին վստահություն չունեցողների ինքնահիպնոզն է... Ի՞նչ էիք մտածում այդ հանդիպման ժամանակ։ Այսօրվանից սկսած՝ բոլոր մարդիկ, որոնք կզոհվեն, կզոհվեն նաև ձեր պատճառով, ձեր թուլության պատճառով»։
16:22 - 05 մարտի, 2022
Գլխավոր առաջնահերթությունը ռուսական կողմին ստիպելն է դադարեցնել ռազմական գործողությունները ատոմակայանի տարածքում․ Ջոնսոնն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Գլխավոր առաջնահերթությունը ռուսական կողմին ստիպելն է դադարեցնել ռազմական գործողությունները ատոմակայանի տարածքում․ Ջոնսոնն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի անխոհեմ գործողությունները սպառնալիք են ողջ Եվրոպայի համար։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Հայտարարությունը արվել է Զապորոժեի ԱԷԿ-ում գիշերը տեղի ունեցած միջադեպից հետո, երբ, ըստ Ուկրաինայի ԱԻՊԾ-ի, ռուսական զինված ուժերի գործողությունների հետևանքով ատոմակայանում հրդեհ էր բռնկվել։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը իրավիճակը չափազանց մտահոգիչ է համարել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը շտապ հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել են, որ այս պահին գլխավոր առաջնահերթությունը ռուսական կողմին ստիպելն է դադարեցնել ռազմական գործողությունները ատոմակայանի տարածքում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի ԱԻՊԾ-ն հայտնել էր, որ Զապորոժիե ատոմակայանի տարածքում գնդակոծության հետեւանքով այրվում է ուսումնական համալիրի շենքերից մեկը, և ռուսական կոմղը թույլ չի տալիս Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության ստորաբաժանումներին սկսել հրդեհի հետևանքների վերացումը։ Ժամը 05:55-ին Զապորոժիե ԱԷԿ-ի ուսումնական շենքում հրդեհը բռնկվել է 2 հազար քառակուսի մետր տարածքում: Արդեն ժամը 06:20-ին հրդեհը մարվել է։ Զոհեր և վիրավորներ չկան։
10:20 - 04 մարտի, 2022
Ես պետք է խոսեմ Պուտինի հետ, աշխարհը պետք է խոսի Պուտինի հետ, որովհետեւ այս պատերազմը կանգնեցնելու այլ միջոց չկա․ Զելենսկի

Ես պետք է խոսեմ Պուտինի հետ, աշխարհը պետք է խոսի Պուտինի հետ, որովհետեւ այս պատերազմը կանգնեցնելու այլ միջոց չկա․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ չի հասկանում Կիեւի վերաբերյալ Մոսկվայի պահանջները։ «Մենք չենք հարձակվում Ռուսաստանի վրա, չենք պատրաստվում հարձակվել նրա վրա։ <...> մենք ՆԱՏՕ-ի կազմո՞ւմ ենք։ Ո՛չ։ Մենք ունե՞նք միջուկային զենք։ Ո՛չ։ Ի՞նչ պետք է ես ասեմ, ո՞ւմ ես պետք է ինչ-որ բան տամ»,- օտարերկրյա լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Զելենսկին՝ պատասխանելով հարցին՝ պատրա՞ստ է Կիեւը երաշխիքներ տալ։ Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել բոլոր հարցերը, այդ թվում Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունների․ «Ես պատրաստ եմ քննարկել բոլոր հարցերը, ես դրանք խորապես հասկանում եմ․ Ուկրաինայի մասին, մեր լեզվի մասին, ռուսերենի հետ կապված խնդիրների մասին, Դոնբասի մասին, Դոնեցկի ու Լուգանսկի մասին»,- ասել է նա։ Պատասխանելով հարցին՝ ցանկանո՞ւմ է ինքն արդյոք խոսել Պուտինի հետ, Զելենսկին արձագանքել է, որ ինքը պետք է նրա հետ խոսի․ «Ես պետք է խոսեմ Պուտինի հետ, աշխարհը պետք է խոսի Պուտինի հետ, որովհետեւ այս պատերազմը կանգնեցնելու այլ միջոց չկա։ Հենց դրա համար էլ ես պարտավոր եմ», - նշել է նա։  Միաժամանակ, Զելենսկին Պուտինին խնդրել է դեմ առ դեմ հանդիպում անցկացնել․ «Նստիր ինձ հետ բանակցությունների սեղանի շուրջ։ Ես ազատ եմ։ <...> Ես չեմ կծում։ Ես նորմալ տղամարդ եմ, նստիր ինձ հետ, խոսիր։ Ինչի՞ց ես վախենում։ Մենք ոչ ոքի չենք սպառնում, մենք ահաբեկիչ չենք։ Մենք չենք գրավում բանկեր։ Եւ չենք գրավում ուրիշների հողերը»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։ Բանակցությունների մասին Զելենսկիի խոսքերով՝ ՌԴ-ի հետ բանակցություններն իմաստ ունեն, բայց որոշ հարցերում փոխզիջումներ չեն կարող լինել․ «Յուրաքանչուր բանակցություն իմաստ ունի։ Ամեն բառ կրակոցից ավելի կարեւոր է։ Եթե հնարավոր է սկզբում ասել, հետո կրակել, արա այդպես»,- ասել է Զելենսկին՝ ի պատասխան հարցի՝  արժե՞ երկխոսություն վարել Մոսկվայի հետ։ Զելենսկին այդպիսի բանակցությունները դժվար է անվանել, հնարավոր է համարել շփման եզրեր գտնելը․ «Կան բաներ, որոնցում պետք է գտնլ ինչ-որ փոխզիջումներ, որպեսզի մարդիկ չզոհվեն։ Բայց կան բաներ, որոնցում փոխզիջումներ չկան։ Միեւնույն ժամանակ, չի կարելի վերցնել ու գնալ՝ ասելով՝ «Ձեր այդ երկիրը՝ Ուկրաինան, Ռուսաստանի մասն է»։ Դա անհնար է»։
23:14 - 03 մարտի, 2022
Ամեն օր ավելի ու ավելի հզոր զենքեր ենք ստանում. Ուկրաինա է պատրաստվում մեկնել 16 000 օտարերկրյա կամավոր. Զելենսկի |tert.am|

Ամեն օր ավելի ու ավելի հզոր զենքեր ենք ստանում. Ուկրաինա է պատրաստվում մեկնել 16 000 օտարերկրյա կամավոր. Զելենսկի |tert.am|

tert.am: 16 000 օտարերկրյա կամավորներից առաջիններն արդեն ուղևորվում են Ուկրաինա՝ օգնելու Ռուսաստանի դեմ պայքարում: Այս մասին տեսաուղերձում հայտնել է Վլադիմիր Զելենսկին։«Ուկրաինան ամեն օր զենք է ստանում գործընկերներից, իսկական ընկերներից, ավելի ու ավելի հզոր զենքեր։ Ուկրաինան արդեն դիմավորում է օտարերկրյա կամավորների, որոնք գալիս են մեր երկիր։ 16 000-ից առաջինները պատրաստվում են պաշտպանել մեր ազատությունը, մեր կյանքը, և դա հաջողությամբ կպսակվի, ես դրանում վստահ եմ»,- ասել է նա։Նախագահի խոսքով՝ Ուկրաինայի բոլոր պաշտպանական բնագծերը պահպանվել են։ Զելենսկու խոսքով՝ ռազմավարական պաշտպանության ուղղություններից որևէ մեկում  թշնամին հաջողություն չունի:«Նրանք ճնշված են և դատապարտված... Կիև, Չեռնիգով, Սումի, Նիկոլաև. Օդեսա. Նրանք ուզում են կործանել մեր Օդեսան, բայց կտեսնեն միայն Սև ծովի հատակը»,-ասել է Զելենսկին:
15:13 - 03 մարտի, 2022
Ուկրաինաին սկսել է ԵՄ-ին անդամակցության հատուկ արագացված ընթացակարգ․ Զելենսկի

Ուկրաինաին սկսել է ԵՄ-ին անդամակցության հատուկ արագացված ընթացակարգ․ Զելենսկի

Իր նոր ուղերձի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Կիևում «Ба́бий Яр» կոչող վայրի ռմբակոծությանը․ «Ցանկացած նորմալ մարդու համար, որը գիտի պատմություն, «Ба́бий Яр»-ը Կիևի առանձնահատուկ մասն է, Եվրոպայի հատուկ հատված, աղոթքի վայր, նացիստների կողմից սպանված հարյուր հազար մարդկան հիշատակի վայր։ Ո՞վ պետք է լինես, նման վայրը հրթիռների թիրախ դարձնելու համար: Դուք վերակենդանացնում եք Հոլոքոստի զոհերին»։ Այս մասին գրում է Unian-ը։ Զելենսկու խոսքով՝ նման հրթիռային հարվածը վկայում է այն մասին, որ Ռուսաստանում շատերի համար Կիևը լիովին խորթ է, և նրանք ոչինչ չգիտեն իրենք մայրաքաղաքի և պատմության մասին․ «Բայց նրանք հրաման ունեն ջնջելու մեր պատմությունը․ ջնջելու մեր երկիրը, ջնջելու մեզ բոլորիս։ Պատերազմի առաջին օրը դաժանորեն ռմբակոծվեց Ումանը, որտեղ ամեն տարի գալիս են հարյուր հազարավոր հրեաներ աղոթելու, հետո՝  «Ба́бий Яр»-ը, որտեղ գնդակահարվել են հարյուր հազար հրեաներ (Հայրենական պատերազմի տարիներին- խմբ․)։ Ես հիմա դիմում եմ աշխարհի բոլոր հրեաներին․ չե՞ք տեսնում, թե ինչ է կատարվում։ Շատ կարևոր է, որ ամբողջ աշխարհի միլիոնավոր հրեաները հիմա չլռեն։ Լռության մեջ Նացիզմ է ծնվում»։ Զելենսկին նշել է, որ իրենք այս ընթացքում նոր պաշտոնականից ավելի բարձր՝ հանրության մակարդակով են միավորել Եվրամիությունը․ «Միլիոնավոր եվրոպացիներ [միավորվել են] Ատլանտյան օվկիանոսից մինչև Խարկովի արվարձաններ, որտեղ շարունակվում են կատաղի մարտերը։ Եվրախորհրդարանի բուռն ծափահարությունները մեր ջանքերի գնահատականն էին (նկատի ունի երեկ եվրախորհրդարանում իր ելույթին հաջորդած ծափահարությունները- խմբ․)։ Ուստի ԵՄ-ն մեզ պատասխանում է «այո»»։ Զելենսկին հիշեցրել է, որ Ուկրաինաին սկսել է ԵՄ-ին անդամակցության հատուկ արագացված ընթացակարգ․ «Մեր դիվանագետները և մեր ընկերները համախմբում են աշխարհը հանուն Ուկրաինայի, իսկ ավելի շատ՝ հանուն աշխարհի։ Չեզոք Շվեյցարիան աջակցեց ԵՄ պատժամիջոցներին՝ ռուս օլիգարխների, պաշտոնյաների, հենց պետության և ընկերությունների դեմ: Եվս մեկ անգամ՝ չեզոք Շվեյցարիան: Այդ դեպքում ինչի՞ են սպասում որոշ երկրներ: Մեր հակապատերազմական կոալիցիային միացան այն երկրները, որոնց վրա Մոսկվան դեռ մեկ շաբաթ առաջ հույս էր։ Սա արտառոց արդյունք է։ Այժմ դուք չեք կարող չեզոք մնալ»: Ուկրաինայի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների և ռուսական կողմի կորուստների մասին․ «Ռուսաստանի քաղաքացիները կորցնում են իրենց խնայողությունները․ կորցնում են բոլոր հեռանկարները։ Ռուս մայրերը կորցնում են իրենց երեխաներին մի երկրում, որն իրենց լրիվ խորթ է։ Մտածեք այս թվի մասին՝ մոտ վեց հազար զոհված ռուսներ։ Սա՝ դեռ չհաշված հակառակորդի՝ նախորդ գիշերվա կորուստները։ Վեց հազար։ Ինչ-որ բան ստանալու համար: Որ ստանաք Ուկրաինա՞ն։ Դա անհնար է: Դա հնարավոր չէ փոխել հրթիռներով, ռումբերով. տանկերով, հարվածներով. Մենք մեր հայրենի հողում ենք։ Իսկ մեր դեմ պատերազմին ի պատասխան՝ նրանց (ՌԴ-ի- խմբ․) կլինի միջազգային տրիբունալ»։
12:25 - 02 մարտի, 2022
Զելենսկին բանակցությունների համար անհրաժեշտ պայման է համարում կրակի դադարեցումը

Զելենսկին բանակցությունների համար անհրաժեշտ պայման է համարում կրակի դադարեցումը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել հաստատմամբ, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի կրակը Ուկրաինական քաղաքների ուղղությամբ, նախքան Մոսկվայի հետ լիարժեք բանակցությունները հնարավոր կլինեն։ Գրում է tass.ru-ն։ «Անհրաժեշտ է դադարեցնել կրակը գոնե մարդկանց վրա, պարզապես դադարել կրակել, իսկ հետո նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- Reuters գործակալությանն ու CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Զելենսկին։ Լրագրողների հետ նա զրուցել է Կիեւում գտնվող կառավարական շենքում, որը ռազմական պահպանության ներքո է։ Միեւնույն ժամանակ, Զելենսկին միանշանակ պատասխան չի տվել Ռուսաստանի հետ հետագա բանակցությունների հեռանկարի վերաբերյալ․ «Կտեսնենք»,- ասել է նա՝ ի պատասխան հարցին՝ պատրա՞ստ է ռուսական կողմը բանակցությունների եւ արդյո՞ք արդյունավետ կլինեն այդ հանդիպումները։ Նախագահի խոսքով՝ եթե Մոսկվան համաձայնի զորքերը դուրս բերել այն դիրքերից, որոնք զբաղեցրել են վեց օր առաջ, ապա դա կլինի «նշան այն բանի, որ նրանք [Ռուսաստանը] պատրաստ են խաղաղության»․ «Հակառակ դեպքում սա ժամանակի կորուստ է»,- ասել է Զելենսկին։
23:26 - 01 մարտի, 2022
Զելենսկին հորդորում է Արևմուտքին անվտանգության երաշխիքներ տալ Ուկրաինային |azatutyun.am|

Զելենսկին հորդորում է Արևմուտքին անվտանգության երաշխիքներ տալ Ուկրաինային |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահը հորդորում է Արևմուտքին անվտանգության երաշխիքներ տալ իր երկրին։ «Խոսքը ՆԱՏՕ-ին պատերազմի մեջ ներքաշելու մասին չէ։ Իրականում բոլորն էլ վաղուց արդեն ներքաշված են լայնածավալ պատերազմի մեջ, և ոչ թե Ուկրաինայի, այլ՝ Ռուսաստանի կողմից»,- ասել է Վլադիմիր Զելենսկին՝ «Ռոյթերզին» տված բացառիկ հարցազրույցում։ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի մեկնարկից հետո արևմտյան երկրները մեծածավալ զենք-զինամթերք են ուղարկել այդ երկիր և մինչ օրս չկիրառված պատժամիջոցներ սահմանել Պուտինի վարչակազմի դեմ։ Ուկրաինայի առաջնորդը, սակայն, պնդել է, որ դա բավարար չէ։ «Եթե մեր դաշնակիցները պատրաստ չեն Ուկրաինան դարձնել ՆԱՏՕ-ի անդամ այն պատճառով, որ Ռուսաստանը դա չի ուզում, ապա պետք է անվտանգության երաշխիքներ ստեղծեն։ Դա նշանակում է, որ մեր տարածքային ամբողջականությունը, մեր սահմանները պետք է պաշտպանվեն, մենք հատուկ հարաբերություններ ունենանք մեր բոլոր հարևանների հետ և լինենք լիակատար անվտանգ»,- ասել է Զելենսկին` շարունակելով. «Շատ կարևոր է իմանալ՝ եթե Ուկրաինան ընկնի, այդ բոլոր ռուսական զորքերը կլինեն Ձեր՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների սահմաններին, և դուք կկանգնեք նույն խնդրի առաջ»։ Ուկրաինայի առաջնորդը նաև հորդորել է Արևմուտքին «ոչ թռիչքային գոտի» սահմանել, միաժամանակ նշել, որ ԱՄՆ նախագահն իրեն անձամբ է փոխանցել՝ առայժմ նման քայլի գնալու ժամանակը չէ։
22:35 - 01 մարտի, 2022
Կիեւի հեռուստաաշտարակի գնդակոծության հետևանքով զոհվել է 5 մարդ․ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Կիեւի հեռուստաաշտարակի գնդակոծության հետևանքով զոհվել է 5 մարդ․ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Կիեւում պայթյուն է որոտացել հեռուստաաշտարակի մոտ։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ազգային լրատվական գործակալությունը՝ Ukrinform-ը՝ թվիթերյան միկրոբլոգում։ Տեղեկությունը հաստատել է նաեւ Ուկրաինայի Գերագույն ռադան՝ թվիթերյան միկրոբլոգում հրապարակելով տեսանյութ։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ Կիեւի հեռուստաաշտարակի գնդակոծության հետեւանքով 5 մարդ է զոհվել, 5-ը ստացել են վնասվածքներ։ Աշխատանքները շարունակվում են։ Պայթունի վերաբերյալ թվիթերյան իր էջում գրառում է կատարել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։  «Աշխարհին․ ի՞նչ իմաստ ունի ասել «այլեւս երբեք» 80 տարի, եթե աշխարհը լռում է, երբ ռումբն ընկնում է Բաբիյ Յառի հենց նույն տեղում։ Առնվազն 5 զոհ կա։ Պատմությունը կրկնվում է»,-ասված է գրառման մեջ։ 
21:40 - 01 մարտի, 2022
Մենք պայքարում ենք պարզապես մեր հողի ու մեր ազատության համար․ Զելենսկու ելույթը Եվրախորհրդարանում

Մենք պայքարում ենք պարզապես մեր հողի ու մեր ազատության համար․ Զելենսկու ելույթը Եվրախորհրդարանում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունեցել Եվրախորհրդարանի նիստում, փոխանցում է unian.net-ը։ «Մենք պայքարում ենք պարզապես մեր հողի ու մեր ազատության համար։ Եվ հավատացե՛ք, որ չնայած մեր պետության բոլոր խոշոր քաղաքներն այժմ արգելափակված են, ոչ ոք մեր պետության մեջ չի մտնելու։ Հավատացե՛ք, այսօրվանից ամեն մի հրապարակ, ինչպես էլ այն կոչվի, անվանվելու է Ազատության հրապարակ»,- ասել է Զելենսկին իր ելույթում։Նա խոսել է նաև այն մասին, որ երեկ Ուկրաինայում 16 երեխա է զոհվել։ «Եվ նախագահ Պուտինը կրկին կասի՝ «սա ինչ-որ օպերացիա է»,  «մենք հարվածում ենք ռազմական ենթակառուցվածքին»: Ո՞ւր են մեր երեխաները, ո՞ր ռազմական գործարաններում են նրանք աշխատում, գուցե նրանք տանկե՞ր են քշում։ Դուք  16 երեխայի եք սպանել»,- ասել է Զելենսկին։ 
16:43 - 01 մարտի, 2022
Կիևի իշխանությունները, որոնք ծրագրում են ձեռք բերել սեփական միջուկային զենք, սպառնում են միջազգային անվտանգությանը․ Լավրով |tert.am|

Կիևի իշխանությունները, որոնք ծրագրում են ձեռք բերել սեփական միջուկային զենք, սպառնում են միջազգային անվտանգությանը․ Լավրով |tert.am|

tert.am: Կիևի իշխանությունները, որոնք ծրագրում են ձեռք բերել սեփական միջուկային զենք, սպառնում են միջազգային անվտանգությանը։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ տեսաուղերձի ձևաչափով ելույթ ունենալով ՄԱԿ–ի՝ զինաթափման հարցերով համաժողովի նիստում։ «Վտանգները, որոնք Զելենսկու ռեժիմը ներկայացնում է հարևան երկրներին և ընդհանրապես միջազգային անվտանգությանը, զգալիորեն աճել են այն բանից հետո, երբ Կիևում տեղակայված իշխանությունները սկսել են վտանգավոր խաղեր խաղալ՝ կապված սեփական միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերի հետ», - ՏԱՍՍ–ի հաղորդմամբ՝ ասել է Լավրովը։ Նախարարը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ուկրաինական կողմի «անպատասխանատու հայտարարությունները» միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերի մասին «դատարկ քաջություն չեն»։
14:54 - 01 մարտի, 2022
Մենք կվերլուծենք, թե ինչ ենք լսել, և հետո կորոշենք ինչպես անցնել բանակցությունների երկրորդ փուլին․ Զելենսկի

Մենք կվերլուծենք, թե ինչ ենք լսել, և հետո կորոշենք ինչպես անցնել բանակցությունների երկրորդ փուլին․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ վերլուծում է ռուսական պատվիրակության հետ երկուշաբթի օրը տեղի ունեցած բանակցությունները, որը 5 ժամ էր տևել։ Այս մասին հաղորդում է CNN-ը։ «Արդար բանակցություններ կարող են լինել, եթե մի կողմը մյուսին չի հարվածում հրթիռային հրետանիով։ Առայժմ մենք չունենք արդյունքը, որ կուզեինք ստանալ։ Ռուսաստանը հայտնեց իր դիրքորոշումը, իսկ մենք ներկայացրինք պատերազմը ավարտելու մասին մեր հակափաստարկները։ Մենք որոշ ազդակներ ստացանք։ Երբ մեր պատվիրակությունը վերադառնա Կիև, մենք կվերլուծենք, թե ինչ ենք լսել, և հետո կորոշենք ինչպես անցնել բանակցությունների երկրորդ փուլին»,- նշեց նա։ Հիշեցնենք, որ երեկ Բելառուսի Գոմելի մարզի տարածքում տեղի են ունեցել ռուսական և ուկրաինական կողմերի բանակցությունները։ Լուսանկարը՝ Ալեքսանդր Կրյաժև/Sputnik/AP 
11:30 - 01 մարտի, 2022
Պետությունը, որը հանցագործություններ է կատարում խաղաղ բնակչության դեմ, չի կարող լինել ՄԱԿ ԱԽ անդամ․ Զելենսկի

Պետությունը, որը հանցագործություններ է կատարում խաղաղ բնակչության դեմ, չի կարող լինել ՄԱԿ ԱԽ անդամ․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ամբողջապես փակել օդային տարածքը ռուսական հրթիռների, ինքնաթիռների և ուղղաթիռների համար։ Այս մասին հայտնում է CNN-ը։«Հրթիռներով, ռումբերով և հրետանիով զինված չարիքը պետք է անհապաղ կանգնեցվի ու տնտեսապես ոչնչացվի՝ ցույց տալու համար, որ մարդկությունը ի վիճակի է պաշտպանել ինքն իրեն։ Անհրաժեշտ է դիտարկել օդային տարածքի փակումը ռուսական հրթիռների, ինքնաթիռների և ուղղաթիռների համար»։Նրա խոսքով՝ պետությունը, որը հանցագործություններ է կատարում խաղաղ բնակչության դեմ, չի կարող լինել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ․ «Նման պետության համար պետք է փակվեն բոլոր նավահանգիստների, ջրանցքների օդանավակայանների մուտքերը։ Հիմա ռուսական ապրանքներ գնելը նշանակում է վճարել մարդկանց սպանության համար»։
10:33 - 01 մարտի, 2022