Մհեր Գրիգորյան

Մհեր Գրիգորյանը (փետրվարի 15, 1972, Աշտարակ) ՀՀ փոխվարչապետն է (2018 թ., մայիսի 12), ֆինանսաբանկային համակարգի մասնագետ, իրավաբան: 1989-1991 թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 1991-1994 թթ․ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ 1997-1998 թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թ․ ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան։ 1999-2005 թթ․ աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում (հետագայում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ), 2002-2006 թթ. մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ Համաշխարհային բանկին: 2004-2005 թթ. համատեղության կարգով աշխատել է HSBC Բանկ Հայաստանի իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում:

2005 թ․ նշանակվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։ 2007-2011 թթ․ զբաղեցրել է «ՎՏԲ Բանկ-Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: 2011 թ․ նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ և աշխատել մինչև 2018 թ․ մայիսի 12-ը:

Քաջարան-Սիսիան ճանապարհի կառուցումն, ամեն դեպքում, ծախսատար է. Մհեր Գրիգորյան |armenpress.am|

Քաջարան-Սիսիան ճանապարհի կառուցումն, ամեն դեպքում, ծախսատար է. Մհեր Գրիգորյան |armenpress.am|

armenpress.am: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դժվարանում է այս պահին ասել՝ որքա՞ն գումար կպահանջվի Հյուսիս-Հարավ ճանապարհային մեծ ծրագրի հարավային՝ Քաջարան-Սիսիան հատվածի կառուցման համար, քանի որ նախագծային աշխատանքները դեռ չեն ավարտվել: Սակայն շեշտում է, որ, ամեն դեպքում, դա շատ ծախսատար նախագիծ է: Փոխվարչապետն այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտնած այն տեղեկությանը, որ կառավարությունը մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլար կհատկացնի Քաջարան-Սիսիան ճանապարհահատվածի շինարարության համար: «Նախագծային աշխատանքներն ավարտելուց հետո միայն այդ պրոյեկտի վերաբերյալ հնարավոր կլինի ինդիկատիվ բյուջե նշել: Դրա գործընթացը հետևյալն է. նախ և առաջ, նախագծային աշխատանքներ են պատվիրվում և իրականացվում, որի շրջանակում նոր պարզ է դառնում, թե տեխնիկական լուծումները որոնք են և այդ տեխնիկական լուծումները որքան ծախս կպահանջեն: Ես ձեզ անկեղծ ասեմ՝ դա բավական ծախսատար է, ամեն դեպքում՝ հաշվի առնելով ռելիեֆը, տեղանքը, որովհետև այնտեղ թե՛ կամուրջների ու թունելների անհրաժեշտություն կա, և թե՛ երկար ճանապարհի: Բայց, գիտեք, եթե ես հիմա նույնիսկ ինդիկատիվ բյուջե ասեմ՝ այն կլինի շա՜տ մոտավոր, քանի որ մինչև նախագծային աշխատանքների գոնե կես փուլը չանցնի՝ դրա մասին խոսելը վաղ է», - հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ, այո՛, ամեն դեպքում, դա շատ ծախսատար նախագիծ է:
13:50 - 17 սեպտեմբերի, 2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին: Կառավարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել իր առաքելության շրջանակներում: Մհեր Գրիգորյանը ՄԹ դեսպանին ներկայացրել է Կառավարության ծրագրի հիմնական ուղենիշները: Դեսպան Ջոն Պատրիկ Գալագերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, փոխվարչապետի հետ քննարկել է հանրային կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի զարգացման գործընկերների հետ համագործակցության հարթակի աշխատանքներին, Գլազգոյում կայանալիք Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին և տարածաշրջանային զարգացումներին:
21:45 - 16 սեպտեմբերի, 2021
Հուսով ենք՝ այս տարի կհաջողվի պահպանել գազի գինը․ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան

Հուսով ենք՝ այս տարի կհաջողվի պահպանել գազի գինը․ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան

ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Եվրոպայում վերջին օրերին գազի գնի ռեկորդային գների գրացնման, հաջորդ տարվա սակագնի մասին ՌԴ-Բելառուս պայմանավորվածության եւ նախօրեին ՀՀ-ում «Գազպրոմի» նախագահի եւ կառավարության միջեւ բանակցությունների ֆոնին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը հարց հնչեցրեց՝ արդյոք ունե՞նք որոշակիություն 2022-ին Հայաստան մատակարարվող գազի գնի վերաբերյալ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարեւորեց հարցը՝ նշելով, սակայն, որ որոշակի անորոշություն կա, եւ կան տենդենցներ, որովհետեւ երեկվա դրությամբ գազի գինը 1000խմ-ի համար կազմեց մոտ 800 դոլար, ինչը, փոխվարչապետի խոսքով, որոշակի հարցեր է առաջացնում․ «Բանակցությունները «Գազպրոմի» հետ պերմանենտ բնույթ ունեն, մենք ամեն տարի անդրադառնում ենք հարցին եւ փորձում խոսել առնվազն գնի պահպանման, եւ ոչ ավելացման մասին, չնայած «Գազպրոմ» խմբից կա պնդում, որ  եկամտաբերության չափը, որը պայմանավորված է 2013-ի համաձայնագրի շրջանակներում, իրենց չի բավարարում։ Բայց դա աշխատանքային պրոցես է, ես հիմա ավելին չասեմ, որովհետեւ հենց հիմա բանակցությունների գործընթաց է, հուսով եմ՝ գազի գնի մասով անսպասելի բան տեղի չի ունենա»,- ասաց փոխվարչապետն ու նշեց, որ բանակցությունների ավարտին տեղեկություններ կհայտնի։ Արմեն Գեւորգյանը ճշտեց՝ արդյոք այս պատասխանից պե՞տք է հասկանալ, որ գազի գինը չի բարձրանալու, թե՞ հարցն, այնուամենայնիվ, այնքան անորոշ է, որ այդ սցցենարը չի բացառվում։ Փոխվարչապետն ասաց, որ ինքն, անսպասնելի ասելով, նկատի ունի մոտակա ժամանակահատվածը․ «Բայց տեսեք՝ աշխարհում ինչ է կատարվում, հիմա ես չեմ կարող խոսել 2-3 տարիների կտրվածով։ Այս տարի, հուսով ենք, կհաջողվի պահպանել գազի գինը»,- եզրափակեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։   Լուսանկարը՝ ԱԺ ֆեյսբուքյան էջից
17:24 - 15 սեպտեմբերի, 2021
2020-ին արտաքին առևտրի ծավալում փոխադարձ առևտրի ծավալի տեսակարար կշիռը աճել է գրեթե բոլոր երկրներում, Հայաստանում կազմել է 34.2%. Մհեր Գրիգորյանը մասնակցել էէ ԵԱՏՀ խորհրդ նիստին

2020-ին արտաքին առևտրի ծավալում փոխադարձ առևտրի ծավալի տեսակարար կշիռը աճել է գրեթե բոլոր երկրներում, Հայաստանում կազմել է 34.2%. Մհեր Գրիգորյանը մասնակցել էէ ԵԱՏՀ խորհրդ նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) խորհրդի հերթական նիստին: Այս մասին հայտնում է փոխվարչապետի գրասենյակը: Նիստի օրակարգում ընդգրկված էին երեք տասնյակից ավելի հարցեր, որոնք վերաբերում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը և անդամ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը: Նիստի արդյունքներով հավանության է արժանացել «2020 թվականին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի մասին» զեկույցը: Զեկույցում ներկայացված՝ ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ընդհանուր գնահատականի համաձայն՝ 2020 թվականին արտաքին առևտրի ծավալում փոխադարձ առևտրի ծավալի տեսակարար կշիռը աճել է գրեթե բոլոր երկրներում, և Հայաստանի Հանրապետությունում կազմել է 34.2%: Ըստ զեկույցում ներկայացված ԵԱՏՄ անդամ պետությունների փոխադարձ առևտրի ապրանքային կառուցվածքի վերլուծության՝ Հայաստանը էականորեն մեծացրել է կոոպերացիոն ապրանքների առևտրի ծավալները: Զեկույցի շրջանակներում քննարկվել է նաև ցուցանիշները ազգային արժույթով ներկայացնելու հարցը: Նիստի արդյունքներով ընդունվել է որոշում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2021-2022թթ․գյուղատնտեսական ապրանքների, պարենի, ջութե մանրաթելի, կաշվե հումքի, բամբակի մանրաթելի և բրդի առաջարկի և պահանջարկի հաշվեկշիռների, ագրոարդյունաբերական համալիրի զարգացման համատեղ կանխատեսումների վերաբերյալ։ Համաձայն կանխատեսումների՝ 2022 թվականին 2019 թվականի համեմատ ԵԱՏՄ շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի ծավալը (դոլարային արտահայտությամբ) կաճի 2.1%-ով, փոխադարձ առևտրի աճը կկազմի 15%, երրորդ երկրներ արտահանումը կավելանա 9.3%-ով, ներմուծումը կնվազի 3.0%-ով, որի արդյունքում արտաքին առևտրի բացասական սալդոն կկրճատվի՝ 5.8 մլրդ ԱՄՆ դոլարից դառնալով 2.5 մլրդ ԱՄՆ դոլար։ ԵԱՏՀ խորհրդի անդամները, ի թիվս օրակարգի այլ հարցերի, քննարկել են նաև Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման հարցը: Որոշվել է մշակել ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն ներուժ ունեցող կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման մեխանիզմները: Նշված գործընթացների իրականացումը թույլ կտա խթանել ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական արտադրանքի աճը, լուծել անդամ պետությունների կայուն տնտեսական աճի ռազմավարական խնդիրը, ինչպես նաև հիմք կհանդիսանա բարձր ավելացված արժեք ունեցող նորարարական արտադրանքի ստեղծման համար։ Նիստի ընթացքում ընդունվել է նաև որոշում ԵԱՏՄ անդամ պետությունների պարենային անվտանգության ապահովման ընդհանուր սկզբունքների և մոտեցումների վերաբերյալ, ինչը միտված է ԵԱՏՄ անդամ պետությունների սեփական արտադրության գյուղատնտեսական արտադրանքով և պարենով ապահովման մակարդակի բարձրացմանը, պարենային ապրանքների պակասուրդի առաջացման ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաև ագրոադյունաբերական համալիրում կիրառվող նյութատեխնիկական ռեսուրսների ներմուծման փոխարինմանը։
15:16 - 14 սեպտեմբերի, 2021
Մհեր Գրիգորյանն ընդունել է Տնտեuական համագործակցության հարցերով հայ- ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներին

Մհեր Գրիգորյանն ընդունել է Տնտեuական համագործակցության հարցերով հայ- ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Տնտեuական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներին՝ Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար Մարինա Լազեբնային, ով Հայաստան է ժամանել մասնակցելու հանձնաժողովի 8-րդ նիստին, և հայկական կողմից հանձնաժողովի համանախագահ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից՝ նշելով, որ հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան և Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը: Հանդիպման սկզբում փոխվարչապետը կարևորել է հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստի կազմակերպումը երկու երկրների միջև սոցիալ-տնտեսական հարաբերությունների զարգացման և համագործակցության հեռանկարային ուղղությունների բացահայտման տեսանկյունից: Մհեր Գրիգորյանը նշել է, որ Հայաստանի և Ուկրաինայի առևտրատնտեսական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ, որի իրացման ուղղությամբ Կառավարությունը պատրաստ է աշխատել Ուկրաինայի գործընկերների հետ: Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ներկայացուցչական մեծ պատվիրակության ուղեկցությամբ: Մարինա Լազեբնան փոխվարչապետին ներկայացրել է միջկառավարական նիստի օրակարգում ներառված հիմնական հարցերը՝ ընդգծելով, որ նիստի արդյունքում արված աշխատանքի շնորհիվ կբարելավվի երկկողմ համագործակցությունը: Հանդիպման ընթացքում փոխվարչապետը նաև կարևորել է բիզնես շրջանակների միջև շփումների ակտիվացումը և ուկրաինական բիզնեսին հայկական շուկայի առավելությունների ներկայացումը: Անդրադարձ է կատարվել սոցիալական պաշտպանության ոլորտում երկու երկրներում իրականացվող քաղաքականության առանձնահատկություններին և կարևորվել նաև այս ոլորտում փորձի փոխանակումը:
17:59 - 13 սեպտեմբերի, 2021
Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանն իր նոր ռազմավարության իրականացման գործում

Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանն իր նոր ռազմավարության իրականացման գործում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին և ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Գեգինատին: Հանդիպմանը Կարոլին Գեգինատը նշել է, որ Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանն իր նոր ռազմավարության իրականացման գործում` Հայաստանին բերելով համաշխարհային լավագույն փորձը և գիտելիքը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպման սկզբում փոխվարչապետը ողջունելով հյուրերին՝ շնորհավորել է Կարոլին Գեգինատին նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել՝ վստահեցնելով, որ ՀՀ կառավարությունը կաջակցի նրան իր կարևոր առաքելության իրականացման ընթացքում: Ըստ աղբյուրի՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀԲ պաշտոնյաներին ներկայացրել է Կառավարության նոր ծրագրով հաստատված հիմնական նպատակները՝ կարևորելով հատկապես նախանշված բարեփոխումները մարդկային կապիտալի զարգացման, ենթակառուցվածքների զարգացման ու տնտեսության ոլորտներում: Մհեր Գրիգորյանը տնտեսության զարգացման տեսանկյունից ընդգծել է կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ իրականացվելիք քայլերը: «ՀԲ տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը շնորհավորել է փոխվարչապետին իր պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ և ներկայացրել ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին: Կարոլին Գեգինատը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել կառավարությանը` իր նոր ռազմավարության իրականացման գործում` Հայաստանին բերելով համաշխարհային լավագույն փորձը և գիտելիքը»,- ասվում է հաղորդագրության մեջ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի տեղեկացմամբ՝ զրուցակիցները հանդիպման ընթացքում անդրադարձել են համատեղ իրականացվող ծրագրերին և համագործակցության զարգացման հեռանկարներին: Հանրային առողջության պահպանման, համավարակին հակազդման, ինչպես նաև տնտեսության զարգացման տեսանկյունից երկուստեք կարևորվել է պատվաստման գործընթացի իրականացումն ու ակտիվացումը: Փոխվարչապետի առաջարկությամբ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել Հայաստանում Համաշխարհային բանկի կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ ընդլայնված կազմով քննարկում՝ հստակեցնելու համար հետագա անելիքները: 
18:41 - 06 սեպտեմբերի, 2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱՄՆ դեսպանը և ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատարն այցելել են Պարեկային ծառայություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱՄՆ դեսպանը և ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատարն այցելել են Պարեկային ծառայություն

Պարեկային ծառայության մեկամսյա գործունեության արդյունքներին ծանոթանալու նպատակով օգոստոսի 9-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի և Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերի հետ համատեղ աշխատանքային այց է կատարել Պարեկային ծառայություն: Ներկա են եղել նաև Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, Ոստիկանության ու նախարարության ներկայացուցիչներ։Այցի ընթացքում ամփոփվել են ծառայության մեկամսյա գործունեության արդյունքները, հիմնական ձեռքբերումները, ներառյալ՝ հանրային կարծիքը ծառայության վերաբերյալ։ Քննարկվել են նաև նոր ծառայության հիմնական մարտահրավերներն ու խնդիրները, ոստիկանության և նախարարության կողմից ներկայացվել են դրանց լուծմանն ուղղված միջոցառումները։Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան և ԵՄ գործընկերներին հետևողական աջակցության ու ներգրավման համար։ Մհեր Գրիգորյանը նշել է, որ դժվարին իրավիճակում քաղաքացիներին օգնության հասնող, բարեվարք և մասնագիտացված արտաքին ծառայության կայացումը Կառավարության համար առաջնահերթ նպատակ է ոստիկանության ոլորտում ժողովրդավարական բարեփոխումների իրագործման ճանապարհին։ԱՄՆ դեսպան տիկին Թրեյսին շեշտել է, որ Միացյալ Նահանգները հպարտ է աջակցել Հայաստանի բարեփոխումների օրակարգին և, ընդառաջելով ՀՀ կառավարության խնդրանքին, ապահովել պարեկային ոստիկանների ուսուցումը։ «Մեր ընդհանուր նպատակը իրավապահ հարցերի շուրջ համագործակցության ընդլայնումն է, ոստիկանների ուսուցման և հանրությանը գերազանց ծառայելու ստանդարտների արդիականացումը»,- նշել է դեսպան Թրեյսին։Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցության տամադրումը Հայաստանին արդարադատության և ոստիկանական բարեփոխումների ոլորտում։ ՀԸԳՀ-ի շրջանակներում ԵՄ ուրախ է աջակցելու Հայաստանի Պարեկային ծառայությանը, այդ թվում՝ ոստիկանական ավտոմեքենաներով ծառայության հագեցմանը:Պարեկային ծառայության ղեկավարությունը հյուրերին ներկայացրել է ծառայության ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական ու ծրագրային ապահովվածությունը, ինչպես նաև պարեկների տեխնիկական ու համազգեստային հագեցվածությունը:Անդրադարձ է կատարվել նաև Պարեկային ծառայության ընդլայնմանը դեպի Շիրակ և Լոռու մարզեր, ընդունելության ընթացքին և ժամանակագրությանը։ ԱՄՆ դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատարն իրենց շարունակական աջակցությունն են հայտնել պարեկային ծառայությունը ամբողջ հանրապետությունում ներդնելու և ոստիկանության ոլորտի բարեփոխումները հետևողական իրականացնելու հարցում։
22:36 - 09 օգոստոսի, 2021
Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին Հայաստանին հատկացվելիք 1,6 մլրդ եվրո աջակցության համար

Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին Հայաստանին հատկացվելիք 1,6 մլրդ եվրո աջակցության համար

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը և աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հանդես են եկել հայտարարություններով: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի հայտարարությունը․ «Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,Նախևառաջ, ողջունում եմ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիին և նրա գլխավորած պատվիրակությանը։Հանձնակատարի հետ երեկ աշխատանքային արդյունավետ առանձնազրույց ենք ունեցել, որին հաջորդեց այսօր տեղի ունեցած կառուցողական հանդիպումը Վարչապետի և Հանձնակատարի միջև: Այցի ընթացքում մտքեր ենք փոխանակել Հայաստանի և Եվրոպական միության միջև ծավալված ակտիվ համագործակցության, գործընկերության ընթացիկ օրակարգի, ինչպես նաև հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի շուրջ։Անդրադարձել ենք 2020թ. ընթացքում ի հայտ եկած ծանր մարտահրավերներին, մասնավորապես՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմին, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակին։ Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը երախտապարտ է Եվրոպական միությանը թե՛ կորոնավիրուսի դեմ պայքարի, թե՛ Արցախի դեմ սանձազերծված պատերազմից տուժած մեր հայրենակիցներին օժանդակելու նպատակով տրամադրված հումանիտար աջակցության համար։Հանձնակատարի հետ քննարկել ենք Արցախի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայի ծանրագույն հետևանքների և հետպատերազմյան իրավիճակի մեղմմանն ուղղված մեր հետագա գործողությունները։Այս համատեքստում կցանկանայի ընդգծել, որ Հայաստանը հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Որպես առաջնահերթ գերակայություն՝ կարևորել ենք Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց՝ միջազգային մարդասիրական իրավունքի ուժով առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը, ինչը նաև ամրագրված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ:Չնայած Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին՝ մեր երկիրը հետևողականորեն շարունակում է ժողովրդավարական բարեփոխումների ուղին:Կցանկանայի շեշտել, որ բարեփոխումների հավակնոտ օրակարգի կյանքի կոչման հարցում Եվրոպական միությունը եղել և մնում է Հայաստանի առանցքային գործընկերներից մեկը։ Այս համատեքստում, անպայման պետք է անդրադառնամ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի ու համաձայնագրի ամբողջական ուժի մեջ մտնելու կարևորությանը։ Ինչպես տեղյակ եք, իմ նախագահությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովի կատարած աշխատանքի արդյունքում մենք արդեն իսկ ունենք Համաձայնագրի կիրարկմանն ուղղված ամբողջական հաստատված ճանապարհային քարտեզ, որը բաղկացած է 300-ից ավելի միջոցառումներից: Ինչպես բազմիցս ընդգծել ենք, Համաձայնագիրը մեր բարեփոխումների օրակարգի կարևորագույն հիմնասյուներից մեկն է:  Ճանապարհային քարտեզում ներառված միջոցառումները վերաբերում են գրեթե բոլոր ոլորտներին, այդ թվում՝ կրթություն և գիտություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանվածություն, ենթակառուցվածքներ, տնտեսություն, շրջակա միջավայրի պաշտպանություն և այլ ոլորտներ:Վերահաստատելով ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության հանդեպ Հայաստանի ստանձնած պարտավորությունները՝ Համաձայնագրի արդյունավետ կիրարկումը, վստահ եմ, մեծ դեր կունենա նաև այս բարեփոխումների շարունակականությունն ապահովելու գործում:Քննարկումների ընթացքում անշուշտ անդրադարձել ենք նաև Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը: Ինչպես գիտեք Արևելյան գործընկերությունը թևակոխում է համագործակցության նոր 5-ամյա փուլ, որի շրջանակներում պլանավորել ենք մեծածավալ ծրագրեր: Այս առումով ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանը՝ տարատեսակ ֆինանսական գործիքների միջոցով Հայաստանին հատկացվելիք 1,6 մլրդ. եվրո արժողությամբ աջակցության հանձնառության համար: Գիտակցում ենք, որ ԵՄ-ն ըստ արժանվույն է գնահատում Հայաստանի գրանցած առաջընթացը բարեփոխումների իրականացման գործում, և դրա վառ ապացույցն այն է, որ Հայաստանը Հարավային Կովկասում ամենալայնածավալ աջակցություն ստացած երկիրն է: Նշենք, որ աջակցությունը ուղղվելու է Կառավարության և ԵՄ-ի համատեղ սահմանած հինգ առաջնահերթ նախաձեռնություններին, որոնք առնչվում են փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցությանը, Հյուսիս-Հարավ մայրուղու և աջակցող ենթակառուցվածքների կառուցմանը, Հայաստանի հարավային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացմանը, թվային կառավարմանը և նորարարության խթանմանը, ինչպես նաև Երևանի՝ որպես կանաչ և խելացի քաղաք զարգացմանը:Կարևոր ենք համարում շեշտել, որ Արևելյան գործընկերության շրջանակում պլանավորված համագործակցությունից զատ, մենք ամփոփում ենք նաև 2021-2027 թվականների մեր երկկողմ տարեկան ծրագրերի շրջանակը, որտեղ նախատեսել ենք միջոցառումներ, որոնք առնչվում են Հայաստանի սոցիալ-տնտեսական վերականգնմանն ու դիմադրողականության բարձրացմանը, կայուն և համաչափ զարգացմանը, կենսական ենթակառուցվածքների արդիականացմանը, ժողովրդավար և թափանցիկ կառավարմանը, ինչպես նաև մի շարք այլ ուղղությունների:Հանձնակատարի հետ քննարկումներում կարևորել ենք նաև մարդկանց միջև շփումների խթանումը: Այս համատեքստում ևս մեկ անգամ ընդգծել ենք, որ Հայաստանը խիստ շահագրգռված է մեկնարկել ԵՄ հետ Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունը։Լիահույս ենք, որ համատեղ ջանքերով կկարողանանք ապահովել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների վերընթաց զարգացումը՝ հիմնվելով համամարդկային արժեքների և ժողովրդավարական սկզբունքների վրա: Շնորհակալություն»։
13:11 - 09 հուլիսի, 2021
ՄԱԿ-ում ՀՀ-ի մշտական ներկայացուցիչն ընտրվել է ՄԱԿ ԳԱ բյուջետային և վարչական հարցերով կոմիտեի նախագահ

ՄԱԿ-ում ՀՀ-ի մշտական ներկայացուցիչն ընտրվել է ՄԱԿ ԳԱ բյուջետային և վարչական հարցերով կոմիտեի նախագահ

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստին հունիսի 7-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը միաձայն ընտրվել է ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի ընթացքում ԳԱ վեց հիմնական կոմիտեներից մեկի՝ Բյուջետային և վարչական կոմիտեի նախագահ, այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը:Իր խոսքում ՀՀ մշտական ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ անդամ-պետությունների ներկայացուցիչներին ցուցաբերած վստահության համար` ընդգծելով իր հանձնառությունը ներառական և օբյեկտիվ ձևով առաջնորդելու Կոմիտեի աշխատանքները՝ ուղղված բարձրացնելու ՄԱԿ-ի գործունեության արդյունավետությունը:ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի նախագահ ընտրվել է Աբդալլահ Շահիդը (Մալդիվներ): Նստաշրջանի աշխատանքները մեկնարկելու են ընթացիկ տարվա սեպտեմբերին:
10:42 - 08 հունիսի, 2021
Կառավարությունը կմշակի պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 60 %-ից նվազեցնող միջոցառումների ծրագիր |armenpress.am|

Կառավարությունը կմշակի պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 60 %-ից նվազեցնող միջոցառումների ծրագիր |armenpress.am|

armenpress.am: Կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2020-ին հատել է հարկաբյուջետային կանոններով սահմանված 60 տոկոս սահմանային շեմը,  կառավարությունը հանձնառու է մշակել և հրապարակել առաջիկա 5 տարիներին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 60 տոկոսից նվազեցնելու միջոցառումների ծրագիր: Այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներում: Գրիգորյանը հիշեցրեց, որ 2020-ին համավարակը և Արցախյան պատերազմը նոր մարտահրավերներ ու խնդիրներ էին առաջացրել կառավարության ծրագրով հայտարարված նպատակերը նախանշված ծավալով և ժամկետում իրագործելու համար: 2020-ը դիտարկվել է որպես բացառիկ, ինչը թույլ է տվել բյուջետային փոփոխություններով ճկուն արձագանքել ցնցումներին: Համավարակով և Արցախյան պատերազմով պայմանավորված՝ պետական բյուջեում ավելացել են նաև առողջապահական և ռազմական ծախսերը: «Արդյունքում հաշվետու տարվա ընթացքում հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների ինստիտուցիոնալ մոտեցումների կիրառմամբ, հավասարակշռված վերանայումների և արդյունավետ կոորդինացման շնորհիվ, ինչպես նաև հարկ վճարողների և պետական պարտքի ներքին շուկայում  ներդրողների դրական վարքագիծը և արտաքին աշխարհի օժանդակությունը թույլ են տվել Հայաստանում ապահովել կայուն մակրոմիջավայր: Մակրոտնտեսական կայունության ապահովման, ինչպես նաև տնտեսական անկման պայմաններում պահանջված հակաճգնաժամային միջոցառումների ֆինանսավորման աղբյուր հանդիսացավ նաև պետական պարտքի կանխատեսվածից ավել ներգրավումը: Այս զարգացումների արդյունքում կառավարության պարտքի բեռը ՀՆԱ-ի նկատմամբ գրանցել է զարգացող երկրների պարտքի բեռին համադրել աճ և հատել հարկաբյուջետային կանոններով սահմանված 60 տոկոս սահմանային շեմը, որի պայմաններում կառավարությունը հանձնառու է մշակել և հրապարակել առաջիկ 5 տարիներին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 60 տոկոսից նվազեցնելու միջոցառումների ծրագիր»,-ասաց Գրիգորյանը: Նրա խոսքով` 2020-ի ամբողջ ընթացքը բացահայտել է, որ, չնայած համաշխարհային և տարածաշրջանային խորքային ցնցումներին երկրում ձևավորված պետական ինստիտուտների կայացած լինելուն, բոլոր թերություններով հանդերձ, հնարավորություն է ընձեռել իրականացնել շրջահայաց մակրոտնտեսական քաղաքականություն և համարժեք հակաճգնաժամային միջոցառումներ՝ պահպանելով դրամավարկային և հարկաբյուջետային կայուն միջավայր:
12:17 - 01 հունիսի, 2021
Ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները չեն շարունակվում |armenpress.am|

Ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները չեն շարունակվում |armenpress.am|

armenpress.am: Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքները չեն շարունակվում՝ մասնավորապես սահմանային վերջին միջադեպերից ի վեր: Հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհերի Գրիգորյանը, որը հայկական կողմից գլխավորում է աշխատանքային խումբը: «Այսօրվա դրությամբ աշխատանքները չեն շարունակվում: Բազմիցս հայտարարել եմ, որ այդ աշխատանքներն արդյունավետ կլինեն մի դեպքում, եթե ֆոնը և ընդհանուր իրավիճակը լինի առնվազն կայուն: Այս իրավիճակում և սահմանում այս իրադրությունների պարագայում ես չեմ կարծում, որ հնարավոր է կոնստրուկտիվ աշխատանք այդ հարթակում: Վերջին շրջանում կոնտակտներն ընդհատվել են այդ հարթակի մասով»,-ասաց Գրիգորյանը:
11:35 - 01 հունիսի, 2021
Չեմ կարծում, որ ունենք իրավիճակ, որտեղ Արա Այվազյանի նշած ազգային շահի դեմ գործելու խնդիրը գոյություն ունի. հարցադրումները պետք է նրան ուղղվեն. Մհեր Գրիգորյան

Չեմ կարծում, որ ունենք իրավիճակ, որտեղ Արա Այվազյանի նշած ազգային շահի դեմ գործելու խնդիրը գոյություն ունի. հարցադրումները պետք է նրան ուղղվեն. Մհեր Գրիգորյան

Ես չեմ կարծում, որ մենք ունենք մի իրավիճակ, որտեղ  Արա Այվազյանի նշած խնդիրը գոյություն ունի, բնականաբար, բոլորի համար առաջնային են ազգային շահերը, բայց որևէ նման առիթ չեմ տեսնում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ խոսելով Արա Այվազյանի՝ ԱԳ նախարարի պաշտոնից հրաժարականի և հրաժարականի ժամանակ արած հայտարարությունների մասին: Մհեր Գրիգորյանն Արա Այվազյանի հայտարարության ենթատեքստի մասին առաջարկեց հարցն ուղղել հենց Այվազյանին: «Դիվանագիտական ճակատը պետք է ուժեղ լինի, բայց կարծում եմ, որ հարցադրումները պետք է ուղղվեն պարոն Այվազյանին ու նա ավելի ընդարձակ կտա այդ հարցերի պատասխանը:Եկեք պահի լրջությունը հասկանանք ու ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է անվերջ տարածել լուրեր, թե ստորագրվելիք փաստաթղթի մեջ կա գաղտնի հավելված։ Չկա՛ նման բան, ինչ որ քննարկվում է, մաքսիմալ հրապարակային է և չի կարող գաղտնի փաստաթուղթ լինել: Միջանցքային տրամաբանության հարցեր հայկական կողմը չի քննարկել և չի քննարկելու: Եթե միջանցք ասելով որոշ մարդիկ նկատի ունեն տրանսպորտային ուղիներ՝ դա այլ հարց է, բայց եթե միջանցք ասելով մարդիկ նկատի ունեն սուվերենության հետ կապված որևէ հանգամանք՝ կրկին վստահեցնում եմ ձեզ, որ դա բացառվում է մեր քննարկումների օրակարգում»,-ասաց նա: Խոսելով գերիների խնդրի մասին՝ Մհեր Գրիգորյանը նշեց, որ չկա մի առիթ, հանդիպում, հնարավորություն, որտեղ այդ հարցը չի քննարկվում, նաև հույս հայտնեց, որ այդ հարցը լուծում կստանա, իսկ այս պահին որևէ կոնկրետ բան ասել չի կարող:
11:28 - 01 հունիսի, 2021
Առավել տեսանելի են երկաթգծի ենթակառուցվածքների վերականգնման և բեռնափոխադրումների հնարավորությունները. Մհեր Գրիգորյան |armenpress.am|

Առավել տեսանելի են երկաթգծի ենթակառուցվածքների վերականգնման և բեռնափոխադրումների հնարավորությունները. Մհեր Գրիգորյան |armenpress.am|

armenpress.am: Տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման համատեքստում առավել տեսանելի են համարվում Խորհրդային միության ժամանակ գործող երկաթգծի ենթակառուցվածքների և ուղիների վերականգնման և դրանցով հավասար իրավունքներով և պայմաններով բեռնափոխադրումների իրականացման հնարավորությունները: Այս մասին հայտարարեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար, Հայաստան- Ռուսաստան-Ադրբեջան աշխատանքային խմբում ՀՀ ներկայացուցիչ Մհեր Գրիգորյանը՝ ընդգծելով, որ առաջիկայում եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները շարունակվելու դեպքում, դրանք կծավալվեն այս հնարավորությունների շուրջ:     -Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով բանակցվող տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցում կան լավ արդյունքներ։ Ի՞նչ արդյունքների մասին է հայտարարում Ադրբեջանի նախագահը և արդյո՞ք այդ արդյունքները վերաբերում են Սյունիքի մարզի տարածքում «միջանցքի» քննարկումներին։ -2021թ. հունվարի 11-ի հայտարարության կետերի համաձայն ստեղծված փորձագիտական ենթախմբերի կողմից իրականացվել են վերլուծական և հետազոտական ծավալուն աշխատանքներ, որոնք վերաբերում են երկաթուղային և ավտոմոբիլային փոխադրումների տեխնիկապես հնարավոր և արդյունավետ տարբերակների բացահայտմանը՝ հաշվի առնելով նաև անվտանգության, սահմանային, մաքսային և այլ տիպի հսկողության անհրաժեշտ գործառույթների կազմակերպման և իրականացման հնարավորությունները:  Տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման համատեքստում ներկա պահին շարունակվում են ուսումնասիրվել միջազգային փոխադրումների հետ կապված սահմանային, մաքսային և այլ տիպի հսկողության կազմակերպման հարցերը՝ ԱՊՀ նորմատիվ իրավական բազայի, ինչպես նաև մնացած այն բազմակողմ միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների կարգավորումների շրջանակներում, որոնց կողմ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը: Նույն համատեքստում գնահատվում են նաև տարածաշրջանի այլ երկրների տրանսպորտային ենթակառուցվածքների և ուղիների հետ հնարավոր կապերի պոտենցիալ ազդեցությունը և տնտեսական էֆեկտները: Այս պահի դրությամբ առավել տեսանելի կարելի է համարել Խորհրդային միության ժամանակ գործող երկաթգծի ենթակառուցվածքների և ուղիների վերականգնման և դրանցով հավասար իրավունքներով և պայմաններով բեռնափոխադրումների իրականացման հնարավորությունները: Կարծում եմ, առաջիկայում եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները շարունակվելու դեպքում, դրանք կծավալվեն այս հնարավորությունների շուրջ:     Տարածաշրջանային տրանսպորտային կապերի  ապաշրջափակման շուրջ տեղի ունեցող աշխատանքներում, կրկին ընդգծում ենք, որ «միջանցքային» տրամաբանությամբ հարցեր Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել և չի քննարկելու:  
14:25 - 31 մայիսի, 2021