Պաղեստին

Դե յուրե ինքնիշխան պետություն Միջին Արեւելքում՝ Հորդանան գետի արեւմտյան ափին (սահմանակցում է Իսրայելին եւ Հորդանանին) եւ Գազայի հատվածին (սահմանակցում է Իսրայելին եւ Եգիպտոսին), որի մայրաքաղաքն է համարվում Արեւելյան Երուսաղեմը՝ չնայած վարչական կենտրոնը Ռամալլահում է: Պաղեստին պետության մեծ հատվածն, ըստ համացանցի աղբյուրների, օկուպացված է Իսրայելի կողմից՝ 1967 թվականի Վեցօրյա պատերազմից հետո: 

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1947 թվականին ՄԱԿ-ը հաստատեց Բաժանման նախագիծը Պաղեստինի համար, որը հորդորում էր ստեղծել անկախ արաբական եւ հրեական պետություններ` առանձնացնելով Երուսաղեմը, որը պետք է ղեկավարվեր ՄԱԿ-ի հատուկ միջազգային կառավարման ռեժիմով: Հրեական պետության հիմնադրումից հետո, որը 1948 թվականի մայիսի 14-ին ստացավ Իսրայել անվանում, ներքաշվեց պատերազմների մեջ արաբական բանակների հետ: Ավելի ուշ Արաբական լիգայի կողմից ստեղծվեց Համապաղեստինյան կառավարությունը, որը կառավարեց Եգիպտոսի կողմից վերահսկվող Գազայի հատվածը: Այն շուտով ճանաչվեց Արաբական լիգայի անդամ բոլոր պետությունների կողմից՝ բացառությամբ Հորդանանի: Չնայած Համապաղեստինյան կառավարությունը իրեն հռչակեց ոչ միայն Գազայի հատվածի, այլ ամբողջ նախկին Բրիտանական Պաղեստինի կառավարիչ, այն միայն սահմանափակվում էր Գազայի հատվածով: Իսրայելը ավելի ուշ նվաճեց Գազայի հատվածը եւ Սինայի թերակղզին Եգիպտոսից, Հորդանանի գետի արեւմտյան ափը Հորդանանից եւ Գոլանի բարձունքները՝ Սիրայից՝ Վեցօրյա պատերազմի ընթացքում:

Հորդանանը ԵՄ երկրների հետ կքննարկի Իսրայելում ռազմական գործողությունները դադարեցնելու հարցը |armenpress.am|

Հորդանանը ԵՄ երկրների հետ կքննարկի Իսրայելում ռազմական գործողությունները դադարեցնելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը մեկնելու է եվրոպական շրջագայության՝ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները դադարեցնելու համար ԵՄ առաջնորդների աջակցությունը ստանալու։ Այդ մասին հայտնել է թագավորության արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադին: Միապետը դեէսկալացիայի մասին բանակցություններ է վարել ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ տարածաշրջանային և արևմտյան առաջնորդների հետ ինտենսիվ շփումներից հետո՝ տարածաշրջանն ավելի լայն պատերազմի մեջ չներքաշելու ակնկալիքով: Աս-Սաֆադին ընդգծել է, որ պաղեստինցիներին նոր տեղահանումներ պարտադրելու իսրայելական ցանկացած գործողություն տարածաշրջանը կմղի դեպի ավելի լայն տարածաշրջանային հակամարտության անդունդ: «Ռազմական գործողությունները սպանում, նաև՝ ստիպում են պաղեստինցիներին լքել իրենց տները: Դա չի ապահովի անվտանգություն և չի հանգեցնի խաղաղության», - հավելել է Աս-Սաֆադին: Բացի այդ, Հորդանանի արտաքին գործերի նախարարության ղեկավարն ասել է, որ Իսրայելի կողմից Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումների արգելափակումը և ռազմական գործողությունների սրման պայմաններում դրա բնակիչներին սեփական տները լքելու պարտադրումն, ըստ էության, միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է:
18:15 - 14 հոկտեմբերի, 2023
ՅՈՒՆԻՍԵՖ-ը մարդասիրական աղետ է կանխատեսել Գազայի բնակչության տեղահանման պատճառով
 |tert.am|

ՅՈՒՆԻՍԵՖ-ը մարդասիրական աղետ է կանխատեսել Գազայի բնակչության տեղահանման պատճառով |tert.am|

tert.am: Գազայի հատվածի բնակչությանը մի մասից մյուսը տեղափոխվելու կոչերը չեն կարող իրականացվել առանց հումանիտար աղետալի հետևանքների, քանի որ խոսքը գնում է մեկ միլիոն մարդու մասին, ովքեր գնալու տեղ չունեն, գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մերձավոր Արևելքի գրասենյակի ներկայացուցիչ Սալիմ Օվեյսին։ «Նման կոչերը, եթե իրականացվեն, կհանգեցնեն Գազայի հումանիտար իրավիճակի արտակարգ սրման, քանի որ խոսքը գնում է Գազայի հյուսիսում գտնվող՝ մոտավորապես մեկ միլիոն մարդու մասին, ովքեր գնալու տեղ չունեն, նրանց համար ապահով վայրեր չկան։ ՄԱԿ-ի մասնաճյուղերը կոչ են արել հրաժարվել այս որոշումից և թույլատրել մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված՝ երեխաների, ընտանիքների և խաղաղ բնակիչների միջև բաշխման համար»,- նշել է Օվեյսը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ հակամարտող բոլոր կողմերը, միջազգային իրավունքի համաձայն, պատասխանատու են խաղաղ բնակիչների պաշտպանության համար և պարտավոր են պահպանել երեխաների և քաղաքացիական անձանց կյանքն ու անվտանգությունը, որտեղ էլ  նրանք լինեն։ Օվեյսն ասել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները շարունակում են գտնվել Գազայի հատվածում, ինչպես եղել են մինչև հակամարտությունը։ Այս պահին նրանցից ոչ ոք չի տուժել, սակայն վնաս է հասցվել կազմակերպության ենթակառուցվածքին։ «Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը շատ բարդ է, մարդասիրական աշխատողների և կազմակերպությունների աշխատակիցների համար շատ դժվար է նույնիսկ տեղաշարժվելը, ուստի, մենք խնդրում ենք մարդասիրական զինադադար և անվտանգ միջանցքներ երեխաների և ընտանիքների համար, որպեսզի այդ մարդիկ հնարավորություն ունենան օգնության հասնել»,- հավելել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը։
13:48 - 14 հոկտեմբերի, 2023
ՑԱԽԱԼ-ը կոչ է արել Գազայի բնակիչներին հյուսիսից հարավ տեղափոխվել՝ օգտագործելով տարհանման միջանցքները
 |news.am|

ՑԱԽԱԼ-ը կոչ է արել Գազայի բնակիչներին հյուսիսից հարավ տեղափոխվել՝ օգտագործելով տարհանման միջանցքները |news.am|

news.am: Իսրայելի Պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, արաբերենով Գազայի հատվածի հյուսիսային մասի բնակիչներին տեղեկացրել է, որ ժամը 10.00-ից մինչեւ 16.00-ն նրանք պետք է տեղափոխվեն Գազայի հարավային մաս՝ օգտագործելով տարհանման միջանցքները, տեղեկացրել է Times of Israel-ը։ «Եթե դուք մտածում եք ձեր եւ ձեր մերձավորների մասին, մեկնեք հարավ՝ հրահանգներին համապատասխան։ Վստահ եղեք, որ ՀԱՄԱՍ-ի ղեկավարները հոգացել են իրենց մասին եւ թաքնվում են տարածաշրջանում հարվածներից»,- նշված է իսրայելական բանակի հաղորդագրությունում։ Իսրայելի Պաշտպանության բանակը Միավորված Ազգերի Կազմակերպությանը տեղեկացրել է, որ Գազայի հյուսիսի (Վադի) պաղեստինցի ժողովուրդն ամբողջությամբ պետք է տեղափոխվի հատվածի հարավային մաս։ Հաղորդագրությունում նշվել է, որ ՑԱԽԱԼ-ը, գուցե, ի պատասխան անցած շաբաթ օրը ՀԱՄԱՍ-ի զանգվածային հարձակման իրականացրած մեկշաբաթյա օդային ռմբակոծություններից հետո պատրաստվում է սկսել ցամաքային ներխուժում։
11:03 - 14 հոկտեմբերի, 2023
ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Պաղեստինի նախագահի հետ |armenpress.am|

ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Պաղեստինի նախագահի հետ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հորդանանում հանդիպում է ունեցել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ։ Այս մասին տեղեկանում ենք BBC-ից։ Աբբասը, որի նստավայրը Հորդանան գետի արևմտյան ափին է, Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ-ի քաղաքական հակառակորդն է։ Ամմանում Բլինքենը նաև կհանդիպի Հորդանանի թագավոր Աբդուլլահի հետ։ Հոկտեմբերի 12-ին Էնթոնի Բլինքենն Իսրայելում բանակցություններ է վարել երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ՝ ԱՄՆ-ի լիակատար աջակցությունը հայտնելով Իսրայելին։ Հոկտեմբերի 13-ին Իսրայելում է գտնվում ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։ Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1500 զինյալներ ճեղքել էին անվտանգության պատնեշը և Գազայի հատվածից ներխուժել Իսրայել։ Իսրայելում զոհերի թիվը հասել է 1300-ի։ 150 մարդ պատանդ է վերցվել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում հարյուրավոր թիրախների։ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 1400-ի։ Իսրայելը նաև Գազայի լիակատար պաշարում է սկսել՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։
15:54 - 13 հոկտեմբերի, 2023
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ իսրայելական ավիահարվածներից Գազայում զոհվել է 13 պատանդ |armenpress.am|

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ իսրայելական ավիահարվածներից Գազայում զոհվել է 13 պատանդ |armenpress.am|

armenpress.am: ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելի ավիահարվածների ընթացքում զոհվել է Գազայում պահվող 13 պատանդ։ Այդ մասին տեղեկանում ենք BBC-ի հրապարակումից։ Ըստ ՀԱՄԱՍ-ի հայտարարության՝ վերջին 24 ժամում իրականացված ավիահարվածներից զոհված պատանդների շարքում կան ինչպես իսրայելցիներ, այնպես էլ օտարերկրացիներ։ Նրանք սպանվել են իսրայելական կործանիչների կողմից հինգ տարբեր վայրերում։ ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 7-ին Իսրայել ներխուժման ընթացքում գերեվարել է շուրջ 150 մարդու, որոնց մտադիր է փոխանակել Իսրայելում և ԱՄՆ-ում բանտարկված պաղեստինցիների հետ։ Վերջին վեց օրերի բախումների ընթացքում Իսրայելը  հայտնել է 1300 զոհի մասին։ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 1400-ի։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին, նաև Գազայի լիակատար պաշարում է սկսել՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։  
12:33 - 13 հոկտեմբերի, 2023
HRW-ն պնդում է՝ ապացույցներ կան, որ իսրայելցի զինվորականները սպիտակ ֆոսֆոր են կիրառել |azatutyun.am|

HRW-ն պնդում է՝ ապացույցներ կան, որ իսրայելցի զինվորականները սպիտակ ֆոսֆոր են կիրառել |azatutyun.am|

azatutyun.am: Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպությունը պնդում է` ապացույցներ կան, որ իսրայելցի զինվորականները հոկտեմբերի 10-ին և 11-ին Գազայի հատվածը և Լիբանանը ռմբակոծելու ժամանակ սպիտակ ֆոսֆոր են կիրառել։ Այս եզրակացությունը կազմակերպությունն արել է տեսաձայնագրությունների և ականատեսների վկայությունների հիման վրա։ Իրավապաշտպանների գնահատմամբ, Գազայում սպիտակ ֆոսֆորի օգտագործումը մեծացնում է խաղաղ բնակչության համար վտանգը և հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտում։ Սպիտակ ֆոսֆորը բռնկվում է թթվածնի հետ շփվելիս՝ առաջացնելով թանձր սպիտակ ծուխ։ Զինվորականներն այդ նյութը երբեմն կիրառում են տարածքների տեղորոշման համար, սակայն այն կարող է նաև լուրջ այրվածքներ առաջացնել: Միջազգային իրավունքով սպիտակ ֆոսֆորն արգելված չէ, սակայն մարդկանց վրա վնասակար ազդեցության պատճառով դրա օգտագործումը խստորեն կարգավորվում է։ Իսրայելի զինվորականները Reuters-ին հայտնել են, որ «ներկա պահին տեղեկություններ չունեն Գազայի հատվածում սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման մասին»:
12:17 - 13 հոկտեմբերի, 2023
ՀԱՄԱՍ-ը մարդկանց կոչ է անում մնալ տանը և անտեսել Իսրայելի՝ տարհանման մասին հրամանները |news.am|

ՀԱՄԱՍ-ը մարդկանց կոչ է անում մնալ տանը և անտեսել Իսրայելի՝ տարհանման մասին հրամանները |news.am|

news.am: ՀԱՄԱՍ-ը պաղեստինցիներին կոչ է արել մնալ իրենց տներում՝ այն ​​բանից հետո, երբ Իսրայելը Գազայի հատվածից լայնածավալ տարհանման հրաման է տվել: ՀԱՄԱՍ-ի փախստականների գործակալությունը կոչ է արել տարածքի հյուսիսում գտնվող բնակիչներին «հաստատուն մնալ իրենց տներում և ամուր կանգնել օկուպանտների կողմից մղվող այս զզվելի հոգեբանական պատերազմի առաջ», հաղորդում է AP-ն: Իսրայելը հրամայել է տարհանել Գազայի հյուսիսը, ներառյալ Գազա քաղաքը, որտեղ հարյուր հազարավոր մարդիկ են ապրում: Պաղեստինցիները կկարողանան հարավ փախչել միայն Գազայի հատվածից, քանի որ Իսրայելն ամբողջությամբ մեկուսացրել է այդ տարածքը: Խոսքը 1,1 միլիոն մարդու մասին է, ովքեր պետք է տարհանվեն 24 ժամվա ընթացքում։ ՄԱԿ-ը նշում է, որ 400,000 պաղեստինցիներ արդեն ստիպված են եղել լքել իրենց տները:
11:28 - 13 հոկտեմբերի, 2023
Իրանը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունների պատճառով հնարավոր է նոր ճակատների բացումը
 |shantnews.am|

Իրանը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունների պատճառով հնարավոր է նոր ճակատների բացումը |shantnews.am|

shantnews.am: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, որը այցով Բեյրութ է ժամանել Մերձավոր Արևելքի երկրներ իր այցի շրջանակներում, ուրբաթ երեկոյան ասել է, որ Իսրայելի գործողությունների լույսի ներքո նոր ճակատների բացումը մնում է հնարավոր։ «Հաշվի առնելով շարունակվող ագրեսիան, ռազմական հանցագործությունները և Գազայի շրջափակումը՝ Իսրայելի դեմ նոր ճակատների բացումը մնում է հավանական», – ասել է նախարարը լիբանանյան al-Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նրա խոսքով, Իրանը շարունակում է քաղաքականապես և ԶԼՄ-ների օգնությամբ աջակցել «դիմադրության ուժերին»։ Նախարարը պատերազմական հանցագործություն է անվանել Գազայի հատված էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարման դադարեցումը և նշել, որ Իսրայելը և «նրա հովանավորները» պատասխան են տալու պաղեստինցիների դեմ ագրեսիայի արդյունքների համար։ Հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը ենթարկվել է աննախադեպ մասշտաբի հրթիռային հարձակման Գազայի հատվածից «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողության շրջանակներում, որը հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը։ Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության ուժերը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ սկսել են «Երկաթե սրեր» գործողությունը։ Հարձակումից մի քանի օր անց իսրայելական զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Գազայի սահմանի մոտ գտնվող բոլոր բնակավայրերը և սկսել օդային հարվածներ հասցնել այդ գոտու թիրախներին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց: Իսրայելը նաև հայտարարել է Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել է ջրի, սննդի, էլեկտրաէներգիայի, դեղորայքի և վառելիքի մատակարարումը։
09:51 - 13 հոկտեմբերի, 2023
Իսրայելը ՄԱԿ-ի աշխատակիցներին և 1,1 միլիոն պաղեստինցիների հրամայել է 24 ժամվա ընթացքում տարհանվել Գազայի հարավ |news.am|

Իսրայելը ՄԱԿ-ի աշխատակիցներին և 1,1 միլիոն պաղեստինցիների հրամայել է 24 ժամվա ընթացքում տարհանվել Գազայի հարավ |news.am|

news.am: Իսրայելը հրամայել է ՄԱԿ-ի անձնակազմին և Վադի Գազայից հյուսիս գտնվող բնակչությանը 24 ժամվա ընթացքում տարհանել Գազայի հատվածի հարավային հատված։ Իսրայելը ուղերձը փոխանցել է Գազայի հատվածում գտնվող ՄԱԿ-ի թիմին հինգշաբթի տեղական ժամանակով կեսգիշերից քիչ առաջ, հաղորդում է ՄԱԿ-ը: «Դա մոտ 1,1 միլիոն մարդ է: Նույն կարգը վերաբերում է ՄԱԿ-ի բոլոր աշխատակիցներին և նրանց, որոնք տեղակայված են ՄԱԿ-ի գործակալություններում, ներառյալ դպրոցներում, առողջապահական կենտրոններում և կլինիկաներում»,- ասված է ՄԱԿ-ի հայտարարության մեջ: «ՄԱԿ-ը անհնար է համարում նման տարհանում իրականացնել առանց ավերիչ հումանիտար հետևանքների։ ՄԱԿ-ը հորդորում է չեղյալ համարել նման հրամանը, եթե այն հաստատվի, անխուսափիրորեն արդեն իսկ ողբերգությունը կվերածվի աղետալի իրավիճակի»։
09:48 - 13 հոկտեմբերի, 2023