Դմիտրի Պեսկով

Դմիտրի Սերգեւիչ Պեսկով, 2012 թվականից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար:

Ծնվել է 1967 թվականի հոկտեմբերի 17-ին Մոսկվայում, ուսանող, հետագայում ռուս դիվանագետ Սերգեյ Պեսկովի (1948-2014) ընտանիքում:

1989 թվականին Պեսկովն ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտը՝ «արեւելագետ-պատմաբան» եւ «թարգմանիչ» մասնագիտություններով:

1989 թվականին աշխատել է ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարությունում:

1990-ից 1994 թվականներին եղել է հերթապահ ռեֆերենտ, կցորդ, ԽՍՀՄ-ի երրորդ, ապա Թուրքիայում ՌԴ-ի դեսպանատան քարտուղար: 1994-ից 1996 թվականներին աշխատել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում: 1996-ից 2000 թվականներին Թուրքիայում ռուսական դեսպանության երկրորդ, ապա առաջին քարտուղար:

2003 թվականին ղեկավարել է Սանկտ Պետերբուրգի 300 ամյակին նվիրված տոնակատարությունը:

2004 թվականի ապրիլի 9-ին նշանակվել է Ալեքսեյ Գրոմովի առաջին քարտուղար (որն այդ ժամանակ ՌԴ աշխատակազմի մամլո խոսնակն էր): 

2008 թվականի փետրվարին նշանակվել է «Միր (հեռուստառադիոընկերության)» տնօրեն:

Դատարանն ընդունել է «ԿՀՎ-ի հետ աշխատելու» խոսքերի առնչությամբ Նավալնիի հայցն ընդդեմ Պեսկովի |tert.am|

Դատարանն ընդունել է «ԿՀՎ-ի հետ աշխատելու» խոսքերի առնչությամբ Նավալնիի հայցն ընդդեմ Պեսկովի |tert.am|

tert.am: Մոսկվայի Պրեսնենսկի շրջանի դատարանը վարույթ է ընդունել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հայցն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի:Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է դատարանի մամուլի քարտուղար Լելա Կոկայան:«Պեսկովի դեմ Նավալնիի ներկայացրած հայցադիմումը վարույթ է ընդունվել: Մինչդատական վարույթը նշանակված է մայիսի 27-ին»,- ասել է մամուլի քարտուղարը և շեշտել՝ նախկինում պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության հայցը չէր առաջխաղացվել, քանի որ դատարանը կարգադրել էր շտկել դրանում առկա թերությունները:Ինչպես նշել է դատարանի մամուլի քարտուղարը, հայցի առարկա է դարձել Պեսկովի խոսքերը Նավալնիի մասին: Հիշեցնենք՝ ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ասել էր՝ «հաշվի առնելով այն փաստը, որ հիվանդի հետ (նկատի ուներ Նավալնիին,-խմբ) աշխատում են Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակիցները, նա ասում է այն, ինչ իրեն թելադրում են այդ վարչության ղեկավարները» և «ավելի լավ է, եթե այդ կազմակերպությունը երկխոսություն վարի ոչ թե մեզ հետ, այլ ուղղակիորեն իր ռուս գործընկերների՝ արտաքին հետախուզական ծառայության, գլխավոր հետախուզական վարչության և այլ հատուկ ծառայությունների հետ»:Ներկայացված հայցադիմումով Նավալնին պահանջում է Պեսկովի հնչեցրած խոսքերը ճանաչել իրականությանը չհամապատասխանող, քանի որ դրանք վարկաբեկել են իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը: Բացի այդ, նա պնդում է հերքումը հրապարակել նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքում:
14:44 - 05 մայիսի, 2021
ԱՄՆ-ին դուր չի գալիս Թուրքիայի անկախ քաղաքականությունը. Հայոց ցեղասպանության ճանաչումը սիրված «մտրակ և բլիթ» խաղի բաղկացուցիչ մասն է. Պեսկով
 |tert.am|

ԱՄՆ-ին դուր չի գալիս Թուրքիայի անկախ քաղաքականությունը. Հայոց ցեղասպանության ճանաչումը սիրված «մտրակ և բլիթ» խաղի բաղկացուցիչ մասն է. Պեսկով |tert.am|

tert.am: ՌԴ նախագահի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ Թուրքիայի կայուն հավատարմությունն իր անկախ քաղաքականությանը մտահոգություններ է առաջացնում ԱՄՆ-ում և ՆԱՏՕ-ում, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:«Այն ճանապարհը, որով Միացյալ Նահանգները փորձում է իր ձայնը բարձրացնել Անկարայի վրա` կապված հակաօդային պաշտպանության S-400 կայանների և Անկարայի այլ գործողությունների հետ, վկայում է այն մասին, որ Վաշինգտոնին դուր չի գալիս, թե ինչպես է Էրդողանը վստահորեն առաջնորդում Թուրքիային և այն, որ նրանք նախընտրում են ավելի չեզոք Թուրքիա», - ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը:Նա նշել է, որ Թուրքիայի անկախ քաղաքականությունը տագնապի ազդանշաններ է առաջացրել ԱՄՆ-ում և ՆԱՏՕ-ում, ուստի նրանք հանդես են եկել Անկարայի դեմ կոշտ հայտարարություններով։Անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից «Ցեղասպանություն» եզրույթն արտասանելուն` Պեսկովն ասել է. «Կարծում եմ՝ լայն առումով Վաշինգտոնի կողմից ցեղասպանության ճանաչումը, ամենայն հավանականությամբ, սիրված «մտրակ և բլիթ» խաղի բաղկացուցիչ մասն է: Սա հայ ժողովրդի հանդեպ համակրանք ցուցաբերելու և Օսմանյան կայսրության ու Հայաստանի պատմությունը խորապես հասկանալու ցանկություն չէ»:
20:10 - 30 ապրիլի, 2021
Ռուսաստանը հուսով է, որ Դոնբասում ռազմական գործողություններ չեն վերսկսվի |azatutyun.am|

Ռուսաստանը հուսով է, որ Դոնբասում ռազմական գործողություններ չեն վերսկսվի |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե Ռուսաստանը հուսով է, որ Դոնբասում ռազմական գործողություններ չեն վերկսվի: «Մենք հուսով ենք, որ խոհեմությունը կհաղթի, և Ուկրաինայի հարավարևելյան շրջանում ռազմական գործողությունների վերսկսում չի լինի»,- ասել է Պեսկովը, նշելով, որ այսօրվա դրությամբ «լարվածությունը Դոնբասում նորմայից բարձր է»: Նրա պնդմամբ, Միացյալ Նահանգները ռազմական աջակցություն է տրամադրում Ուկրաինային , ինչը «ձեռնտու է սադրիչ դիրքորոշում որդեգրած Ուկրաինայի զինուժին»: Պեսկովի խոսքով, լարվածությունը շարունակվում է նաև այն պատճառով, որ «միացյալ Արևմուտքը Ռուսաստանի նկատմամբ երկակի չափանիշներ է կիրառում»: «Երբ այս իրավիճակում Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի տասնյակ հազարավոր զինծառայողներ են հայտնվում, դա անվանում են «զորավարժանք», երբ Ռուսաստանն իր սեփական տարածքում է զորավարժություններ անցկացնում, դա անվանում են ռուսսկան ագրեսիա»,- ասել է Դմիտրի Պեսկովը:
16:50 - 29 ապրիլի, 2021
Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի եւ Բայդենի հանդիպումը տեղի կունենա ամռանը |armenpress.am|

Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի եւ Բայդենի հանդիպումը տեղի կունենա ամռանը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հանդիպումը պլանավորվում Է ամռան ամիսներին, բայց ստույգ օրը եւ երկիրն առայժմ որոշված չեն: Ապրիլի 26-ին այդ մասին լրագրողներին հայտարարել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Իրոք, ոոշակի առաջարություններ հնչեցվել են, օրը ես առայժմ հաստատել չեմ կարող: Առայժմ ոչ մի կարգի պայմանավորվածություններ ժամկետների վերաբերյալ չկան: Խոսքն իրոք ամառային ամիսների մասին Է, (…) տակավին պետք Է վերլուծել տարբեր շատ գործոններ՝ ինչ-որ վերջնական համաձայնությունների հասնելու համար»,- ասել Է նա: «Առայժմ չի նշվել ոչ մի երկիր, (որտեղ կարող Է տեղի ունենալ հանդիպումը)»,- ճշտել Է Կրեմլի ներկայացուցիչը: Ըստ որում Պեսկովն առանց մեկնաբանությունների Է թողել երկու երկրների ղեկավարների հանդիպման հնարավորությունը Բայդենի՝ հունիսի կեսերին պլանավորված եվրոպական շրջագայության ժամանակ՝ հավելելով, որ նման առաջարկություն «եղել Է» նախագահների «հեռախոսազրույցի ժամանակ»: Պուտինը եւ Բայդենն ապրիլի 13-ին հեռախոսազրույց են ունեցել: Սպիտակ տան մամուլի ծառայության վկայությամբ՝ Բայդենն առաջադրել Է ռուս-ամերիկայն գագաթնաժողովի անցկացման գաղափարն «առաջիկա ամիսներին երրորդ երկրում»: Հետագայում Միացյալ Նահանգների ղեկավարը ճշտել Է, որ ռուաստանցի պաշտոնակցին առաջարկել Է հանդիպել ամռանը Եվրոպայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:12 - 26 ապրիլի, 2021
Կրեմլը մեկնաբանել է ՌԴ-ի պետական պարտքի դեմ ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցները |tert.am|

Կրեմլը մեկնաբանել է ՌԴ-ի պետական պարտքի դեմ ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցները |tert.am|

tert.am: Կրեմլը դատապարտում և անօրինական է համարում ցանկացած պատժամիջոցների ձգտումը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:Այսպես նա արձագանքել է ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդագրություններին ԱՄՆ-ի կողմից հնարավոր նոր հակառուսական սահմանափակումների մասին, ներառյալ սուվերեն պարտքի դեմ սահմանափակումները:«Հասկանալի է, որ առանց կրակ ծուխ չկա: Եվ, ամենայն հավանականությամբ, խոսքն ինչ-որ «արտահոսքերի» մասին է, այժմ, իհարկե, մենք ոչինչ չենք  մեկնաբանի թերթերի հաղորդագրություններով, մենք դեռ կսպասենք, եթե ինչ-որ հստակ որոշումներ հայտարարվեն»,- ասել է Պեսկովը լրագրողներին:Նա նաև նշել է, որ Մոսկվան չի ցանկանա, որ Վաշինգտոնի հետ հարաբերությունները կառուցվեն լենինյան «մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ» բանաձևի սկզբունքով:«Ամեն դեպքում, այս հարցում գործում է փոխադարձության սկզբունքը ՝ որպեսզի մենք ավելի լավ ապահովենք մեր սեփական շահերը», - եզրափակել է Կրեմլի խոսնակը:Չորեքշաբթի Bloomberg-ը հայտնել էր, որ Վաշինգտոնը մտադիր է 12 ռուսաստանցու և 20 ռուսական կազմակերպություն ներառել սև ցուցակում և 10 ռուսաստանցի դիվանագետի վտարել: Որպես պատճառ նշվել են կիբերհարձակումներն ու ընտրությունների ժամանակ Մոսկվային վերագրվող միջամտությունները: Ռուսաստանը բազմիցս հերքել է այս մեղադրանքները:
15:50 - 15 ապրիլի, 2021
Պեսկովն Ուկրաինայի իրադրությունը վտանգավոր է համարել Ռուսաստանի համար
 |shantnews.am|

Պեսկովն Ուկրաինայի իրադրությունը վտանգավոր է համարել Ռուսաստանի համար |shantnews.am|

shantnews.am:  Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը վտանգավոր է անվանել, քանի որ այնտեղ «մոտ ժամանակներս կարող է վերսկսվել քաղաքացիական պատերազմը»: «Մեր կողքին մի երկիր է, որտեղ մենք չենք բացառում, որ ղեկավարությունը կրկին հնարավոր կհամարի ներքին խնդիրը լուծել ուժային մեթոդներով։ Արդյոք դա վտանգավոր է մեզ համար։ Իհարկե, վտանգավոր է։ Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք մեր անվտանգությունն ապահովելու համար։ Պետք է։ Ահա, մենք դա անում ենք»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ Պեսկովը հերքել է այն պնդումները, թե Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Վլադիմիր Պուտինի հետ զրույցում «պահանջել է դադարեցնել ռուսական ռազմական ուժեղացումը արևելյան Ուկրաինայի շրջանում»: «Մերկելն իսկապես ասել է, որ մեզ Եվրոպայում անհանգստացնում է ռուսական զորքերի կենտրոնացումը սահմանների շրջանում ։ … «Դրան հաջորդել են պետության ղեկավարի համապատասխան պարզաբանումները»,- ճշտել է Պեսկովը: Նա ընդգծել է, որ զորքերի տեղաշարժերը երկրի ներսում Ռուսաստանի անձնական գործն է, որը չպետք է որևէ մեկի մոտ անհանգստություն առաջացնի։
17:45 - 11 ապրիլի, 2021
Կրեմլը մտավախություն ունի, որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմը կվերսկսվի, ինչը սպառնալիք կլինի Ռուսաստանի Դաշնության անվտանգության համար․ Պեսկով |tert.am|

Կրեմլը մտավախություն ունի, որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմը կվերսկսվի, ինչը սպառնալիք կլինի Ռուսաստանի Դաշնության անվտանգության համար․ Պեսկով |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմի վերսկսումը և լայնամասշտաբ ռազմական գործողությունները սպառնալիք կլինեն Ռուսաստանի անվտանգության համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։«Կրեմլը մտավախություն ունի, որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմը կվերսկսվի: Եվ եթե մեր սահմանների մոտ քաղաքացիական պատերազմ և լայնամասշտաբ ռազմական գործողություններ լինեն, դա սպառնալիք կլինի Ռուսաստանի Դաշնության անվտանգության համար», - ասել է Պեսկովը:Պեսկովը հավելել է, որ առայժմ խոսքը վերաբերում է Դոնբասի սահմանազատման գծում սադրիչ գործողությունների մասին, որոնք կարող են քաղաքացիական պատերազմի վերածվել։
14:58 - 09 ապրիլի, 2021
Պեսկովը հաստատել է, որ Պուտինն ու Քոչարյանը հեռախոսազրույց են ունեցել |tert.am|

Պեսկովը հաստատել է, որ Պուտինն ու Քոչարյանը հեռախոսազրույց են ունեցել |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ շաբաթ իրոք հեռախոսով խոսել է Հայաստանի նախկին ղեկավար Ռոբերտ Քոչարյանի հետ, նրանք վաղուց բարեկամական հարաբերություններ ունեն: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:«Ես կարող եմ հաստատել: Իրոք, նրանք խոսել են հեռախոսով: Եվ դուք գիտեք, որ նրանք վաղուց լավ հարաբերություններ ունեն, որոնք պահպանում են և բավականին հաճախ են շփվում»,-ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե Կրեմլը կարո՞ղ է հաստատել կամ հերքել լուրերն այն մասին, որ անցած շաբաթ Քոչարյանը Մոսկվայում գտնվելու ժամանակ զրուցել է Պուտինի հետ:Հայտնի է, որ Քոչարյանը Մոսկվա էր մեկնել մասնակցելու «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նիստին:Քոչարյանը ընկերության տնօրենների խորհրդի անդամ է:
15:05 - 06 ապրիլի, 2021
Կրեմլի խոսնակը պնդում է, որ ռուսական զորքի տեղաշարժը չպետք է անհանգստացնի այլ երկրներին |azatutyun.am|

Կրեմլի խոսնակը պնդում է, որ ռուսական զորքի տեղաշարժը չպետք է անհանգստացնի այլ երկրներին |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր անդրադարձել է Արևմուտքի ղեկավարների մտահոգությունն առաջացնող Ռուսաստանի ռազմական ակտիվությանը և, մասնավորապես, Ռոստովի շրջանում բանակի ստորաբաժանումների տեղաշարժին: «Ռուսաստանի տարածքում ռուսական զորքի տեղաշարժը չպետք է անհանգստացնի այլ երկրներին, քանի որ Ռուսաստանը որևէ կերպ չի սպառնում ուրիշներին: Ռուսական բանակը տեղաշարժվում է այն ուղղություններով, որոնք նպատակահարմար են և այն եղանակով, որն անհրաժեշտ է երկրի պաշտպանության համար», - ասել է Պեսկովը: Խոսելով Ուկրաինային առնչվող Եվրամիության ղեկավարների մտահոգությունների մասին, Պեսկովը հավաստիացրել է, թե Ռուսաստանն ուրիշ պետությունների, այդ թվում՝ Ուկրաինայի համար սպառնալիք չի ներկայացնում: «Միաժամանակ Ռուսաստանը շատ ուշադիր է սեփական անվտանգությունն ապահովելու հարցերում» - ավելացրել է Կրեմլի խոսնակը:
15:48 - 05 ապրիլի, 2021