Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Կիրառե՛ք պատժամիջոցներ. Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ էուղղել միջազգային գործընկերներին

Կիրառե՛ք պատժամիջոցներ. Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ էուղղել միջազգային գործընկերներին

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղղել միջազգային գործընկերներին՝ պահանջելով կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ։ «Դեռ 2023 թվականի մարտի 15-ին միջազգային կառույցներին ահազանգել էի, որ Հայաստանում շփման գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական զինուժի, ծանր տեխնիկայի տեղաշարժ․ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար է անգամ այն տեսանելի: Բացի այդ, Ադրբեջանի հնարավոր ռազմական ագրեսիայի մասին ահազանագել էի նաև ապրիլի 25-29-ին Բրյուսել կատարած այցիս ժամանակ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պաշտոնյաների, Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչների հետ պաշտոնական հանդիպումներում։ Ցավոք միջազգային կառույցները, չնայած իրենց բոլոր մտահոգություններին, չկիրառեցին գործնական քայլեր՝ կանխելու Ադրբեջանի նոր ագրեսիան, որի հետևանքով արդեն ունենք 4 վիրավոր, կոպիտ ոտնահարվել են ՀՀ սահմանամերձ բնակիչների կյանքի և մյուս հիմնարար իրավունքները, և, առհասարակ, միջազգային իրավունքը։ Հրատապ գրություններ եմ ուղարկում միջազգային բոլոր գործընկերներիս՝ ահազանգելով, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները այսօր հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Պահանջում եմ հրատապ արձագանքել, կիրառել պատժամիջոցներ, պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ հերթական ռազմական ագրեսիայի համար»,-գրում է պատգամավորը։
12:00 - 11 մայիսի, 2023
ՀՀ առողջապահության նախարարությունը դատապարտում է բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորման հերթական դեպքը

ՀՀ առողջապահության նախարարությունը դատապարտում է բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորման հերթական դեպքը

Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը: «Առողջապահության նախարարությունը դատապարտում է մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորման հերթական դեպքը:Նման դրսևորումները դեմ են բոլոր միջազգային հումանիտար օրենքներին, անգամ պատերազմի օրենքներին, և պետք է խստագույնս դատապարտվեն»,- նշում են նախարարությունից: Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: ՊՆ հաղորդմամբ՝ ժամը 10:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է,  իրադրության լարվածությունը նվազել է։ Հայկական կողմը այս պահի դրությամբ ունի 4 վիրավոր:
11:44 - 11 մայիսի, 2023
«Բրյուսելում խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորությունը փոքր է»․ Փաշինյանը չի փոխել եռակողմ հանդիպմանը մասնակցելու որոշումը

«Բրյուսելում խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորությունը փոքր է»․ Փաշինյանը չի փոխել եռակողմ հանդիպմանը մասնակցելու որոշումը

Այս պահի դրությամբ կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իմ որոշումը չեմ փոխել։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց ՀՀ կառավարության նիստի սկզբում։ «Առաջիկայում որոշ ուժեր կարող են փոթորկել արդեն իսկ հայտնի սցենարով, եթե մեկնեմ Բրյուսել։ Որքանով է հավանական, որ կիրակի օրը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Ցավոք, նման հնարավորությունը շատ փոքր է, որովհետև խաղաղության և միջպետական հարավբերությունների հաստատաման մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը դեռ շատ նախնական տեսք ունի, և դեռ վաղ է այն ստորագրելու մասին խոսել»,- ասաց նա՝ հավելելով, որ խնդիր կա հնարավորինս արագ հասունացնելու այդ փաստաթուղթը և այն պատրաստելու ստորագրման։ Նա նշեց՝ Ադրբեջանն իր այսօրվա գործողություններով կասկածի տակ է դնում այս ընթացքում ձեռք բերված ֆունդամենտալ պայմանավորվածությունները՝ արձանագրված Պրահայում և Սոչիում/ «Այդ փաստաթղթերում ընդգծվում է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյան տարածքային ամբողջականությունը 91թ․ Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ Եթե Ադրբեջանը ճանաչում է հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչու է կրակում մեր երկրի ինքնիշխան տարածքի վրա, մանավանդ որ 2022թ․ Սոչիի եռակողմ հայտարարության համաձայն՝ կողմերը պետք է զերծ մնան ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից։ Ադրբեջանն այսօր նույնպես կոպտորեն խախտել է այս գրավոր, հրապարակային պայմանավորվածությունները, և դժվար է հիշել մի համատեղ ընդունված փաստաթուղթ, որ Ադրբեջանն այս ընթացքում չի խախտել»։ Փաշինյանը կոչ արեց հետևելու պաշտոնական լրահոսին։ «Այս պահի դրությամբ իրադրության լարվածության էական նվազում է արձանագրել, բայց իրադրությունը դեռ վաղ է լիարժեք կայուն համարել»,- եզրափակեց նա։
11:25 - 11 մայիսի, 2023
Իրադրության սրման հիմնական նպատակը բանակցային գործընթացը զրոյացնելն է․ Փաշինյան

Իրադրության սրման հիմնական նպատակը բանակցային գործընթացը զրոյացնելն է․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության այսօրվա նիստից առաջ անդրադարձավ սահմանային իրադրությանը։ Նա նշեց, որ ակտիվ հրետակոծության ինտենսիվությունը որոշակիորեն նվազել է Հայաստանի բանակի ադեկվատ և արդյունավետ պատասխան գործողություններից հետո։ Փաշինյանի խոսքով ադրբեջանական կողմի այս գործողությունները սադրիչ են ու այլոց շարքում նպատակ ունեն զրոյացնել այն առաջընթացը, որ գրանցվել է մայիսի 1-4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում․ «Այսօրվա սադրանքը նպատակ ունի նաև խաթարել կիրակի օրը Բրյուսելում եռակողմ ֆորմատով, իսկ հունիսի 1-ին Քիշնևում հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները»։ Նա ընդգծեց՝ փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանին բանակցային գործընթացը հարկավոր է միայն էսկալացիայի և պատերազմի պատճառաբանություն ստանալու համար․ «Իսկ էսկալացիաներն օգտագործվում են բացառապես բանակցություններում գրանցված որևէ առաջընթաց զրոյացնելու համար։ Սա է տեղի ունենում հիմա»։ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ադրբեջանի ՊՆ-ի երեկվա հաղորդագրությունները՝ մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին, մտացածին են։  «Նման տեղեկատվություն հորինվում է իրադրությունը սրելու համար։ Եթե իրադրությունը սրելը Ադրբեջանի նախատրամադրվածությունը չէ, որևէ տեղային միջադեպ կարելի է արագ կարգավորել գոյություն ունեցող կապերով, տեղեկատվություն ճշտելու, փոխանակելու և կանխարգելիչ պայմանավորվածություններ ձեռք բերելու միջոցով։ նախորդ օրը նման բան տեղի չի ունեցել մի պարզ պատճառով։ Որևէ միջադեպ չի գրանցվել, և ադրբեջանական դեզինֆորմացիոն մեքենան ետին թվով այդ լուրը հորինել է՝ իրադրությունը սրելու համար»,- հավելեց նա։ Իսկ իրադրության սրման հիմնական նպատակը, ըստ Փաշինյանի, բանակցային գործընթացը զրոյացնելն է և հետագա բանակցությունների ընթացքը խաթարելը։ «Բայց սա միակ նպատակը չէ։ Եվ հաջորդը միջազգային ու հայաստանյան հանրության ուշադրությունը Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու փաստից շեղելն է, նոր տեղում նոր ճգնաժամ սեղծելու միջոցով մոռացության տալով հինը։ Սա Ադրբեջանի փորձված մարտավարությունն է»,- նշեց Փաշինյանը։  Փաշինյանի խոսքով Ադրբեջանը սեպտեմբերյան ագրեսիան մոռացության տալու փորձ արեց կեղծ բնապահպանական ակտիվիստներով, Լաչինի միջանցքն արգելափակելու միջոցով․ «ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը մոռացության տալու փորձ արեցին Տեղ գյուղի հատվածում ՀՀ պետական սահմանը հատելու միջոցով, Տեղի հատվածում սահմանի խախտումը մոռացության տալու փորձ արեցին Լաչինի միջանցքում անցակետ դնելու միջոցով, Սոթքում իրադրությունը սրելու միջոցով նրանք փորձում են մոռացության տալ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը։ Այս բոլոր հարցերը շարունակում են մնալ մեր առաջնային օրակարգում»,- ասաց նա։ 
11:17 - 11 մայիսի, 2023
ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է անում դադարեցնելու բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու և դրանով Հայաստանի վրա ճնշում գործադրելու փորձերը

ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է անում դադարեցնելու բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու և դրանով Հայաստանի վրա ճնշում գործադրելու փորձերը

ՀՀ ԱԳՆ-ն սահմանային լարված իրադրության վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում են ստորև․ «Մայիսի 11-ի վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ դիմելով սադրիչ և ագրեսիվ գործողությունների, ականանետների և հրետանային միջոցների կիրառմամբ կրակ են բացել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Հայկական կողմն ունի վիրավորներ: Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման այս հերթական խախտումներն ի ցույց են դնում ձեռք բերված պայմանավորվածությունների, այդ թվում՝ 2022թ. հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների նկատմամբ ադրբեջանական կողմի արհամարհանքը: Իրավիճակի ապակայունացմանը միտված Ադրբեջանի այս գործողությունները բացահայտ արհամարհանք են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տեղի ունեցած Վաշինգտոնի հանդիպմանը, Բրյուսելում և Մոսկվայում նախատեսված հանդիպումներին, Հարավային Կովկասում կայունությամբ և խաղաղությամբ հետաքրքրված միջազգային գործընկերների կողմից գործադրվող ջանքերին: Կոչ ենք անում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու և դրանով Հայաստանի վրա ճնշում գործադրելու անհիմն, չարդարացված և ամոթալի փորձերը»:  
10:30 - 11 մայիսի, 2023
Նոր սադրանքը կրկին ապացուցում է ուժով և սպառնալիքով ճնշում գործադրելու Ադրբեջանի գործելաոճը. Մարուքյան
 |armtimes.com|

Նոր սադրանքը կրկին ապացուցում է ուժով և սպառնալիքով ճնշում գործադրելու Ադրբեջանի գործելաոճը. Մարուքյան |armtimes.com|

armtimes.com: Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական կողմի սանձազերծած սադրանքը ևս մեկ անգամ ապացուցում է հայկական կողմի վրա ուժով և սպառնալիքներով ճնշում գործադրելու Ադրբեջանի մշտական քաղաքականությունը։ Այս մասին  «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ հայկական դիրքերի հրետակոծությունն ու վիրավոր մարտիկներին տարհանող շտապօգնության մեքենան կրակի տակ առնելը  վկայում են Ադրբեջանի՝ բանակցային գործընթացում հայկական կողմին իր պայմանները թելադրելու փորձի մասին։ Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Հայկական կողմը ունի 3 վիրավոր:
10:16 - 11 մայիսի, 2023
Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ պետք է կիրառվեն․ ԱՄՆ Սենատի հանձնաժողովի հայտարարությունը
 |armenpress.am|

Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ պետք է կիրառվեն․ ԱՄՆ Սենատի հանձնաժողովի հայտարարությունը |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հարկավոր է պատժամիջոցներ կիրառել, մինչ Վաշինգտոնը ճնշում է գործադրում Բաքվի վրա Լաչինի միջանցքը բացելու հարցում: Նման հայտարարություն է արել ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը: «Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումից 150 օր անց ակնհայտ է, որ Ալիևը հումանիտար ճգնաժամ է ստեղծում և անջատում կարևոր ենթակառուցվածքների էլեկտրաէներգիան: Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցները պետք է դրված լինեն սեղանին, մինչ մենք ճնշում ենք գործադրում Լաչինի միջանցքը բացելու համար», - նշված է հանձնաժողովի Twitter-ի էջում հրապարակված գրառման մեջ:  Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը գրառմանը կցել է հաղորդագրություն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղն արդեն 5 ամիս գտնվում է շրջափակման մեջ, գազի և էլեկտրաէներգիայի անջատումները շարունակվում են, իսկ տարածաշրջանի ամենամեծ ջրամբարի պաշարները սպառվում են, ինչը սպառնում է տարածաշրջանը թողնել առանց հիդրոէլեկտրակայանի:
10:15 - 11 մայիսի, 2023
Բլինքենն ու Միշելը բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն աջակցելու հնարավարությունները

Բլինքենն ու Միշելը բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն աջակցելու հնարավարությունները

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում են ԱՄՆ պետքարտուղարությունից։ Նշվում է՝ նրանք վերահաստատել են ԱՄՆ-ի և ԵՄ-ի աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։  «Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և կայուն խաղաղությանն աջակցելու հնարավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։  Հավելենք, որ հեռախոսազրույցը կայացել է մինչ սահմանային իրադրության լարումը։ Հիշեցնենք, որ Փաշինյանի, Ալիևի ու Միշելի մասնակցությամբ Բրյուսելում մայիսի 14-ին կայանալու է եռակողմ հանդիպում։ Մինչ այս Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով բանակցություններ են ընթացել Վաշինգտոնում։  
10:04 - 11 մայիսի, 2023
Ադրբեջանական կողմը առավոտից կրակում է Սոթքի դիրքերի ուղղությամբ. հայկական կողմից 2 վիրավոր կա

Ադրբեջանական կողմը առավոտից կրակում է Սոթքի դիրքերի ուղղությամբ. հայկական կողմից 2 վիրավոր կա

Այսօր վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը մի շարք հաղորդագրություններ է տարածել՝ նշելով, որ ադրբեջանական կողմը կրակում է Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ։ «Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:  Ժամը 07:20-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:  Հայկական կողմն ունի 2 վիրավոր:  Ժամը 07:50-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:  ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ», ասվում է ՊՆ հաղորդագրությունների մեջ։ Նշվում է նաև, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 10-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը, չի համապատասխանում իրականությանը:
08:00 - 11 մայիսի, 2023
ՌԴ ԱԳՆ-ն՝ Վաշինգտոնում ՀՀ-Ադրբեջան բանակցությունների մասին
 |factor.am|

ՌԴ ԱԳՆ-ն՝ Վաշինգտոնում ՀՀ-Ադրբեջան բանակցությունների մասին |factor.am|

factor.am: Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղ համաձայնագրի ստորագրման ուղղությամբ, հակասում է ադրբեջանական և հայկական կողմերի մեկնաբանություններին։ Այս մասին նա հայտարարել է ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։ Լրագրողի հարցին՝ արդյո՞ք Մոսկվան հաշվի առնելու է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները, Զախարովան նշել է, որ Ռուսաստանը ելնում է այն հանգամանքից, որ խաղաղության պայմանագրի նախագծի հետագա աշխատանքը Բաքուն և Երևանը կշարունակեն երկկողմանի հիմունքներով։ «Մենք տեսնում ենք մեր դերը այս գործընթացին աջակցելու մեջ, այդ իսկ պատճառով Մոսկվան որպես հարթակ ենք առաջարկել բանակցությունների հաջորդ փուլի համար»,- հավելել է Զախարովան։ Նրա խոսքով՝ հիմնական նպատակը տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովումն է։ Ավելի մանրամասն՝ factor.am-ում։ 
19:25 - 10 մայիսի, 2023
ԿԽՄԿ-ն բանակցություններ է վարում Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը վերսկսելու ուղղությամբ
 |azatutyun.am|

ԿԽՄԿ-ն բանակցություններ է վարում Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը վերսկսելու ուղղությամբ |azatutyun.am|

azatutyun.am: 12 օր է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները ոչ մի շարժ չեն իրականացնում Լաչինի միջանցքով։ «Դա մեր որոշումն է։ Մենք բոլոր պատկան մարմիններին տեղյակ ենք պահել դրա մասին։ Հիմա մենք գտնվում ենք բանակցությունների փուլում բոլոր որոշում կայացնողների հետ, քանի որ պետք է պայմանավորվածություններ ձեռք բերվեն, որոնք ընդունելի կլինեն բոլորի համար, որպեսզի մենք, որպես չեզոք մարդասիրական կազմակերպություն, կարողանանք շարունակել մեր մարդասիրական դերը», - ասում է Կարմիչ խաչի միջազգային կոմիտեի արցախյան առաքելության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանը։ Նա շեշտում է, որ Ադրբեջանը պաշտոնապես Հակարի կամրջի վրա սահմանային անցակետ է տեղադրել, և տեխնիկական հարցեր կան քննարկելու. - «Հիմա նոր իրավիճակ է ստեղծվել։ Պետք է էս նոր իրավիճակում էլ հասկանալ, թե արդյոք պայմանները նույնն են մնում, արդյոք ընդունելի է բոլորի համար այդ պայմանները»։ «Ինչո՞ւ են բանակցությունները ձգձգվում, Արցախում ծանր վիճակում գտնվող հիվանդներ կան, նրանց հնարավոր չէ Երևան տեղափոխել», - Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն է ժամեր առաջ թվիթերյան գրառմամբ ահազանգել. - «Ադրբեջանի բռնատիրական ռեժիմն ապրիլի 29-ից արգելափակել է նույնիկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շարժը։ Այժմ էլ Ադրբեջանը փորձում է հիվանդների և Կարմիր խաչի աշխատակիցների անձնագրերը ստուգել։ 30 հիվանդ սպասում է տեղափոխությանը»։ Էթերի Մուսայելյանը կրկնում է՝ իրենց որոշումն է Լաչինի միջանցքով հիվանդների չտեղափոխել, քանի դեռ պարզաբանված չեն բոլոր հարցերը։ Արդյո՞ք արդրբեջանը անընդունելի պայմաններ է առաջադրում։ Կազմակերպության ներկայացուցիչն ասում է, որ իրենց բանակցությունների դետալները հրապարակման ենթակա չեն։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
17:25 - 10 մայիսի, 2023
Ապրիլի 29-ից Ադրբեջանի հարուցած խոչընդոտի հետևանքով դադարել են Արցախից բուժառուների տեղափոխումը Հայաստան

Ապրիլի 29-ից Ադրբեջանի հարուցած խոչընդոտի հետևանքով դադարել են Արցախից բուժառուների տեղափոխումը Հայաստան

Ապրիլի 29-ից դադարել են Արցախից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ, ինչպես նաև դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ: Այդ մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:   Պատճառը ադրբեջանական կողմից հարուցված հերթական խոչընդոտն է, քանի որ Շուշիի մոտ ճանապարհի արգելափակված հատվածում Ադրբեջանի ուժային մարմինների ներկայացուցիչները պահանջել են Կարմիր խաչի վարորդների ու տեղափոխվող բուժառուների անձնագրային և մեքենաների ստուգումներ իրականացնել, ինչը նախկինում չէր իրականացվում և հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին:   Այս ընթացքում ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով Արցախից ՀՀ մասնագիտացված բուժհաստատատություններ է տեղախոխվել 2 ծանր հիվանդ, իսկ 30 հիվանդ սպասում է շտապ տեղափոխման: Հիվանդների տեղափոխում չի իրականացվում, գնալով այդ խնդիրը հրատապ է դառնում:   Ներկա դրությամբ կասեցվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից դեղորայքի մատակարարումը Արցախի Հանրապետության տարածք, բայց, հուսանք՝ այն շուտով կվերսկսվի:   Դեղորայքի ներկրման կասեցմամբ պայմանավորված՝ Արցախի առողջապահության նախարարության ենթակա բոլոր բուժհաստատություններում կրկին դադարեցվել են պլանային վիրահատությունները, որոնք մասնակիորեն վերականգնվել էին շաբաթներ առաջ: Այս խնդրի լուծման ուղղությամբ որոշակի ջանքեր են գործադրվում, և հույս ունենք, որ կարճ ժամկետում Կարմիր խաչի անխափան տեղաշարժը կվերականգնվի:  
17:05 - 10 մայիսի, 2023
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Մոսկվայում
 |armenpress.am|

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Մոսկվայում |armenpress.am|

armenpress.am: Մոսկվայում ռուսական կողմի հյուրընկալությամբ մայիսի 19-ին կհանդիպեն Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Ռուսաստանյան կողմի հյուրընկալությամբ մայիսի 19-ին (Մոսկվա) նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում»,- նշեց ԱԳՆ մամուլի խոսնակը: Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածության մասին օրերս  հայտնել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ ժամկետների մասին կհայտնեն ավելի ուշ։  Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները մայիսի 1-ից 4-ը բանակցություններ են անցկացրել նաև Վաշինգտոնում։
15:45 - 10 մայիսի, 2023
Ադրբեջանը թույլ չի տալիս ԿԽՄԿ մեքենաներին հիվանդների տեղափոխել Արցախից Հայաստան․ ահազանգում է ՄԻՊ-ը
 |armenpress.am|

Ադրբեջանը թույլ չի տալիս ԿԽՄԿ մեքենաներին հիվանդների տեղափոխել Արցախից Հայաստան․ ահազանգում է ՄԻՊ-ը |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի իշխանությունները, Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու անօրինական գործողությունից հետո, արգելում են Կարմիր խաչի մեքենաների տեղաշարժը և հիվանդների տեղափոխումը միջանցքով։ Իրավիճակի մասին ահազանգել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ «Անցակետ տեղադրելուց հետո Ադրբեջանն ամեն հնարավոր ձևով խափանում է Կարմիր խաչի գործունեությունն Արցախում։ Արդեն 11 օր է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի կարողանում առողջական ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդների տեղափոխել Հայաստանի բուժհաստատություններ»,- թվիթերյան իր էջում գրել է Ստեփանյանը։ Ադրբեջանական կողմն ապրիլի 23-ին սահմանային անցակետ է տեղադրել Հաքարի գետի վրա կառուցված կամրջի վրա։ Բաքվից հայտարարել են, որ անցակետի տեղադրման մասին տեղեկացրել են ռուս խաղաղապահների հրամանատարությանը և ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնին:
15:26 - 10 մայիսի, 2023