Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցումը կարմիր գիծ է. Պուտին |tert.am|

Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցումը կարմիր գիծ է. Պուտին |tert.am|

tert.amՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից առաջ հարցազրույց է տվել ռուսական հեռուստաընկերություններին: Դրա մի ամբողջ հատվածը վերաբերել է Ուկրաինային և երկրի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) հնարավոր անդամակցմանը, գրում է korrespondent.net-ը:Պուտինն ասել է, որ Ուկրաինայի՝ դաշինքի կազմում չներառվելու երաշխիքներ չկան: Միևնույն ժամանակ, նա կասկածել է ԱՄՆ-ի հայտարարությունների անկեղծությանը, որոնց համաձայն՝ երկիրն Ուկրաինային անդամակցություն չի խոստացել: Բացի այդ, նա կարմիր գիծ է անվանել Ուկրաինայի՝ դաշինքի կազմի մեջ մտնելը:«Պատկերացրեք, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Խարկովից կամ Դնեպրոպետրովսկից Մոսկվա հրթիռների արձակման ժամանակը կնվազի՝ հասնելով 7-10 րոպեի: Դա մեզ համար կարմիր գի՞ծ է, թե՞ ոչ», - ասել է Պուտինը:Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահը շեշտել է, որ ուկրաինացիների կեսը չի ցանկանում, որ երկիրն անդամակցի ՆԱՏՕ-ին, և «նրանք խելացի մարդիկ են, քանի որ հասկանում են, որ չեն ցանկանում կրակի գծում լինել, չեն ուզում լինել սակարկությունների մանրադրամ կամ թնդանոթի միս»: ՌԴ առաջնորդը մեկնաբանել է նաև Ուկրաինայի հավաքականի համազգեստի հետ կապված սկանդալը: Այս առնչությամբ նա նշել է՝ «դրանում նորություն չկա, Կիևն անտեսում է Ղրիմի բնակիչների կամքի արտահայտումը»:Ռուսաստանի նախագահը խոսել է նաև Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի հետ ձախողված հանդիպման մասին: Նրա խոսքով՝ նախագահական գրասենյակների մակարդակով երկխոսության ընթացքում Ուկրաինային հրավիրել են խոսելու միջազգային անվտանգության մասին: Շարունակությունը կարդացեք tert.am-ում
10:22 - 10 հունիսի, 2021
Ուկրաինան ՆԱՏՕ-ի զորավարժությունների քողի ներքո ժամանակակից զենքի մատակարարումներ կստանա. ՌԴ ՊՆ |tert.am|

Ուկրաինան ՆԱՏՕ-ի զորավարժությունների քողի ներքո ժամանակակից զենքի մատակարարումներ կստանա. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ուժերի ներգրավմամբ Sea Breeze խոշոր զորավարժությունների քողի ներքո պլանավորվում է այդ երկրի տարածք մտցնել ժամանակակից սպառազինության խմբաքանակ։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ «Զորավարժությունների անցկացման քողի տակ ծրագրվում է ժամանակակից սպառազինություն, զինամթերք և նյութական գույք հասցնել ուկրաինական զորքերին։ Հետագայում, ինչպես և նախորդ տարիներին, այդ ամենը փոխանցվելու է Դոնեցկի և Լուգանսկի շրջանների հարևանությամբ տեղակայված ուկրաինական զորքերին և ազգայնական կազմավորումներին»,- ասել է Կոնաշենկովը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը «պլանավորում է ուշիուշով հետևել զորավարժությունների նախապատրաստման և անցկացման ընթացքին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում արձագանքել՝ ի շահ ՌԴ-ի ռազմական անվտանգության ապահովման»:
16:36 - 02 հունիսի, 2021
Ռուսաստանը Ղրիմի հարցով նախազգուշացում է արել Թուրքիային |ermenihaber.am|

Ռուսաստանը Ղրիմի հարցով նախազգուշացում է արել Թուրքիային |ermenihaber.am|

ermenihaber.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում Թուրքիային ուղղված նախազգուշական հայտարարություն է արել: Լավրովը հայտնել է, որ Ղրիմի հետ կապված ուկրաինական նախաձեռնությունների խրախուսումը հավասարազոր է Ռուսաստանի ամբողջականության դեմ կատարվող ոտնձգության:  «Եթե խոսենք ուկրաինական գործերի մասին, ապա բոլոր մակարդակներում մենք խստիվ հորդորում ենք մեր թուրք գործընկերներին ուշադիր վերլուծել իրավիճակը և դադարեցնել Կիևի ռազմատենչ տրամադրությունների սնուցումը: Մենք շատ հստակ ենք, որ Ղրիմում ուկրաինական ագրեսիվ նախաձեռնությունները խրախուսելը հավասարազոր է ոտնձգության Ռուսաստանի տարածքային ամբողջականությանը», - ասել է Լավրովը: Լավրովը նաև նշել է, որ այս կապակցությամբ Ռուսաստանն ակնկալում է, որ Թուրքիայի գիծը «կշտկվի՝ հաշվի առնելով Մոսկվայի օրինական մտահոգությունները»։ Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններում վերահաստատել էր Անկարայի պաշտոնական այն դիրքորոշումը, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի անեքսիան։
19:58 - 24 մայիսի, 2021
Կանադայի արտգործնախարարը Լավրովի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումները |tert.am|

Կանադայի արտգործնախարարը Լավրովի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումները |tert.am|

tert.am: Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում բանակցություններ են վարել Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոն և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ինչպես տեղեկանում ենք Կանադայի ԱԳՆ կայքում առկա հաղորդագրությունից, կողմերը քննարկել են Արկտիկայում, Վենեսուելայում առկա իրավիճակը, Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունների լարվածությանն ու Ղրիմի խնդրին, ինչպես նաև՝ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումները: Մասնավորապես, ըստ հաղորդագրության, Կանադայի արտգործնախարարը վերահաստատել է, որ պաշտոնական Օտտավան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին նվազեցնել առկա լարվածությունը, հույս է հայտնել, որ կողմերը կարող են արդյունավետ ու կառուցողական քայլերի դիմել, այդ թվում՝ ձերբակալված անձանց վերադարձի աճյունների փոխանակման գործընթացների արագացումը, պատերազմական բոլոր հանցագործությունների հետաքննությունն ու դատապարտումը, համագործակցությունը ականազերծման աշխատանքների հարցում: Գարնոն Լավրովին ասել է նաև, որ Կանադան շարունակելու է աջակցել ԵԱՀԿ-ի առանցքային դերակատարմանը հակամարտության երկարատև կարգավորման հասնելու հարցում:
09:56 - 21 մայիսի, 2021
Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան հուշագիր են ստորագրել ԵՄ-ին ինտեգրվելու ուղղությամբ աշխատանքների վերաբերյալ
 |1lurer.am|

Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան հուշագիր են ստորագրել ԵՄ-ին ինտեգրվելու ուղղությամբ աշխատանքների վերաբերյալ |1lurer.am|

1lurer.am: Վրաստանի և Մոլդովայի արտգործնախարարներ Դավիթ Զալկալիանին և Աուրելիու Չոկոյը, որոնք երկուշաբթի ժամանել էին Կիև, իրենց ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ ստորագրել են համագործակցության հուշագիր ԵՄ-ին ինտեգրվելու վերաբերյալ, գրում է Eadaily-ն: Ուկրաինայի արտգործնախարար Կուլեբայի խոսքով՝ փաստաթղթում նշվում է, որ երեք երկրները «ԵՄ-ին ինտեգրվելու այլընտրանք չունեն»: Վրաստանի արտգործնախարարը նույնպես հաստատել է կողմերի մտադրությունը՝ «ընդլայնել քաղաքական երկխոսությունը ԵՄ-ին ինտեգրվելու համար և այդ հարցում առաջընթաց գրանցել»: Մոլդովայի ԱԳՆ ղեկավարն էլ վստահ է, որ հուշագիրը երեք երկրներին կօգնի հասնել հաջորդ տասնամյակում ԵՄ-ին անդամակցելու նպատակին: Հիշեցնենք, որ Վաշինգտոնը նախատեսում է ռազմական դաշինք կազմել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի միջև: Արդեն սկսվել են խորհրդակցությունները երեք պետությունների լիազոր ներկայացուցիչների միջև: Այս տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան:
21:02 - 17 մայիսի, 2021
Արցախում հայկական մշակութային ժառանգությունը սպառնալիքի տակ է. Ուկրաինայի հայերի միությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին |1lurer.am|

Արցախում հայկական մշակութային ժառանգությունը սպառնալիքի տակ է. Ուկրաինայի հայերի միությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին |1lurer.am|

1lurer.am: ide class="content-wrapper__left fl"> Ուկրաինայի հայերի միությունը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ կապված Արցախում հայկական ժառանգության դեմ արձանագրված վանդալիզմի գործողությունների հետ՝ հայտնում է AnalitikaUA.net-ը: Կազմակերպությունը նամակում խնդրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությունը հրավիրել Արցախում գտնվող հայկական մշակութային ժառանգության վրա, որն այժմ վտանգված է: Կարևոր է նշել, որ Արցախի Հանրապետությունում կա հայոց պատմության և մշակույթի ավելի քան 3000 հուշարձան, այդ թվում` ավելի քան 500 քրիստոնեական եկեղեցի, ինչպես նաև նախաքրիստոնեական դարաշրջանի տասնյակ հուշարձաններ: Այս հուշարձաններից ամենահինը ավելի քան 2 հազար տարվա վաղեմություն ունի (Տիգրանակերտի ամրոց): Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միությունը դարձավ Ուկրաինայի առաջին հասարակական կազմակերպությունը, որն ընդգրկվեց Եվրամիության թափանցիկության ռեգիստրում: Բրյուսելում գործում է Ուկրաինայի հայերի միության ներկայացուցչությունը: ինչպես հայտնի է, Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից Կիևում և Երևանում գործում են Ուկրաինայի հայերի միության օպերատիվ շտաբներ, որոնք օգնություն են տրամադրում հայրենակիցներին:
17:01 - 08 մայիսի, 2021
Լուգանսկում հայտարարել են Դոնբասի բնակելի շրջաններում Ուկրաինայի ԶՈՒ զրահատեխնիկայի տեղակայման մասին |armenpress.am|

Լուգանսկում հայտարարել են Դոնբասի բնակելի շրջաններում Ուկրաինայի ԶՈՒ զրահատեխնիկայի տեղակայման մասին |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի զինված ուժերը կրկին զրահատեխնիկա և սպառազինություն են տեղակայում Կիևի վերահսկողության տակ անցած Դոնբասի բնակավայրերում: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին լրագրողներին հայտնել է Լուգանսկի ժողովրդական միլիցիայի մամուլի ծառայությունը: ԼԺՀ Ժողովրդական միլիցիան բազմիցս մեղադրել է Կիևին Դոնբասի՝ Կիևի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերում զենք և տեխնիկա տեղակայելու մեջ: «Լրացուցիչ միջոցառումների երրորդ կետի խախտմամբ հակառակորդը շարունակում է սպառազինություն և ռազմական տեխնիկա տեղակայել Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերում»,- լրագրողներին հայտարարել է գերատեսչության մամուլի ծառայության ներկայացուցիչը: Նա ընդգծել է, որ Ուկրաինայի ԶՈւ զրահատեխնիկան տեղակայվել է Կիևի վերահսկողության տակ գտնվող Զոլոտոյե-2, Լուգանսկի, Մուրատովո և Գեևկի բնակավայրերում։
14:33 - 08 մայիսի, 2021
Լուգանսկը պատրաստ է բանակցել թե՛ Ուկրաինայի ընդդիմության, թե՛ իշխանության հետ` հանուն Դոնբասում խաղաղության հաստատման. ԼԺՀ ղեկավար |tert.am|

Լուգանսկը պատրաստ է բանակցել թե՛ Ուկրաինայի ընդդիմության, թե՛ իշխանության հետ` հանուն Դոնբասում խաղաղության հաստատման. ԼԺՀ ղեկավար |tert.am|

tert.am: Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը պատրաստ է բանակցություններ վարել ուկրաինական ընդդիմության հետ, եթե դա կօգնի լուծել Դոնբասում առկա հակամարտությունը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԼԺՀ ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը:Սակայն, Պասեչնիկի խոսքերով, ինքը շփումներ չի ունեցել ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ` բացառությամբ «Ընդդիմադիր հարթակ հանուն կյանքի» կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկի հետ միակ հանդիպման:«Դա այն ժամանակ էր, երբ քննարկվում էր ռազմագերիների փոխանակման հարցը, որոնք պահվում էին ինչպես Ուկրաինայի տարածքում, այնպես էլ մեր տարածքում: Սա միակ շփումն էր: Ես այլևս շփումներ չեմ ունեցել ոչ մի ընդդիմադիր ուժի հետ, ո՛չ Վիկտոր Մեդվեդչուկի, ո՛չ էլ այլ ներկայացուցիչների հետ»,-բացատրել է Պասեչնիկը:Միևնույն ժամանակ նա նշել է, որ պատրաստ է «ցանկացածի հետ խոսել», եթե դա կօգնի հասնել խաղաղության:
10:31 - 07 մայիսի, 2021