ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնմեկերորդ միջոցառումը 

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնմեկերորդ միջոցառումը 

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնմեկերորդ միջոցառումը  Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնմեկերորդ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մի խումբ անձանց:  Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել ՝  բնական գազի սպառման գծով՝ 10 000 ՀՀ դրամը, էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 000 ՀՀ դրամը: Աջակցությունը տրամադրվում է սույն Միջոցառման 2-րդ կետով նախատեսված յուրաքանչյուր բաժանորդի կողմից 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում  սպառված համապատասխանաբար բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 50% -ի չափով: Սույն Միջոցառման 3-րդ կետի համաձայն որոշված ընդհանուր գումարը փոխանցվում է բնական գազ և էլեկտրական էներգիա մատակարարող ընկերություններին Միջոցառման շահառու համարվող բնակիչ բաժանորդներին հետագա փոխանցման պայմանով։ Ընդ որում՝ պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվում է բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձևակերպվում որպես կանխավճար:
12:31 - 13 ապրիլի, 2020
Այս պահի դրությամբ 6 լաբորատորիաներում են իրականացվում հետազոտությունները, և հավանաբար ևս մեկը կավելանա մոտակա մեկ շաբաթվա ընթացքում․ Արսեն Թորոսյան

Այս պահի դրությամբ 6 լաբորատորիաներում են իրականացվում հետազոտությունները, և հավանաբար ևս մեկը կավելանա մոտակա մեկ շաբաթվա ընթացքում․ Արսեն Թորոսյան

Այսօր՝ կառավարության արտահերթ նիտի ընթացքում, Առողջապահության նախարար արսեն Թորոսյանն ասաց, որ շաբաթ և կիրակի օրերին բավական մեծ թվով թեստեր են արվել։ «Այն նպատակադրումը, որ մենք ունեինք մեր հնարավորությունը մեծացնելու, իրագործվում է։ Շաբաթ օրը 680 թեստ է արվել, իսկ կիրակի օրը՝ 467 թեստ։ Բոլոր բուժհաստատություններին իջեցվել են հանձնարարականները՝ ինչպես նմուշառել, ուր ուղարկել, լոգիստիկ նոր համակարգ է ստեղծվել,  էլեկտրոնային նոր համակարգն է ներդրվում, և օր օրի, ցուցումների հետ մեկտեղ, թեստերի թիվը կավելանա»,- նշեց նա։ Նախարարի խոսքով՝  այս պահի դրությամբ 6 լաբորատորիաներում են իրականացվում հետազոտությունները, և հավանաբար ևս մեկը կավելանա մոտակա մեկ շաբաթվա ընթացքում։
12:13 - 13 ապրիլի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 11.04․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 11.04․20 (թարմացվող)

21:28- Տասնչորս օր Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում մեկուսացվելուց հետո կրկին թեստավորվել եմ։ Հուրախություն բոլորիս՝ պատասխանը բացասական էր։ Այդ օրերի ընթացքում օրգանիզմս պայքարեց և հաղթեց հիվանդությանը։ [Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը՝ կորոնավիրուսից ապաքինվելու մասին]   21:17- Այսօր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ուղղությամբ անելիքների վերաբերյալ հերթական խորհրդակցությունը։ Վարչապետը նշել է, որ քանի որ կորոնավիրուսային վարակի տարածմամբ պայմանավորված՝ նախատեսվում է ՀՀ-ում երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, և կառավարությունը նպատակ ունի աջակցել բիզնեսի՝ հնարավորինս լայն շրջանակի, պետք է անհրաժեշտության դեպքում՝ ընդառաջել գործարար համայնքին, ընդլայնել աջակցության գործիքակազմը։ Նա հանձնարարել է շահագրգիռ գերատեսչություններին՝ համատեղ աշխատել և ներկայացնել համապատասխան փոփոխությունների նախագիծ։   20:10- ԱՀ Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին անց է կացրել խորհրդակցություն` նվիրված նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումներին: Քննարկվել են հանրապետությունում հիվանդության արձանագրված դեպքերի եւ ապրիլի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում բնակչության առողջության պահպանման ուղղությամբ լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտության հետ կապված հարցեր: Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին։ [Արցախի տեղեկատվական շտաբ]   19։50-  Մենք մշտապես սերտ համագործակցում ենք ԱԻՆ հետ։ Գերատեսչության աշխատակիցների միջոցով ախտահանումներ էին իրականացվում կանգառներում, սակայն այս պահին հասարակական տրանսպորտը չի աշխատում, և պետք է հասկանանք, թե երբ ենք շարունակելու։ Այս պահին քաղաքապետարանը ախտահանման աշխատանքներ է իրականացնում Երևանի բոլոր վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի մուտքերում, վերելակներում։ [Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյան] |armenpress.am|   19։33- Նախարարությունը լծված է իր աշխատանքին, որպեսզի հնարավորինս կանխարգելի տարածումը։ Այդ պատճառով բոլոր ընտրողներին ինչպես առաջին փուլի ժամանակ, այնպես էլ երկրորդ փուլի ընթացքում տրամադրվելու են անհատական պաշտպանիչ միջոցներ։ Բոլոր ընտրատեղամասերում առողջապահության համակարգի և համայնքների վարչակազմերի օգնությամբ ախտահանման աշխատանքներ են իրականացվում և երկրորդ փուլի ժամանակ կանխարգելիչ միջոցառումները լինելու են էլ ավելի խստացված։ [ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյան] |tert.am|   17։52-  Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան երրորդ չարտերային թռիչքը (WZ4323) «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի ապրիլի 12-ին (ժամը՝ 15։40-ին)։ վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի, այն է՝ վերջիններս օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր: [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն]   17:41- Գյումրու ավագանու նիստում հաստատվել է սոցիալապես անապահով 104 ընտանիքի ֆինանսական աջակցություն տրամադրելու նախագիծը: Այս ընտանքիներից բացի, նախատեսվում է գումար հատկացնել նաև սոցիալական ծառայություններում հաշվառված սոցիալապես խիստ անապահով այն ընտանիքները, որոնքունեն 3 անչափահաս երեխա: Գյումրիում 499 նման ընտանիք է հաշվառված: Նախագծով յուրաքանչյուր ընտանիքի հատկացվելու է 10 հազարական դրամ: |armtimes.com|   16։32- Գեղարքունիքի մարզից վարակակրի շփման շրջանակը հայտնի է, բոլորը մեկուսացված են։ Երկու բժիշկ թեստավորվել են։ Ընտանիքի մյուս անդամներին տեղափոխում ենք համապատասխան մեկուսացման վայր։ Բժիշկների թեստերի պատասխանները հայտնի կլինեն վաղը։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան] |aysor.am|16։19- Նոր տիպի կորոնավիրուսով պացիենտների համար վերապրոֆիլավորված «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ծննդատունը կարող է ընդունել մոտ 150 պացիենտի։ |armenpress.am|16։16- ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության փոխանցմամբ, Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում այսօր մեկնարկել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի Թեմի կողմից Հայրենական մեծ պատերազմում (ՀՄՊ) զոհվածների ընտանիքներին, ՀՄՊ հաշմանդամներին, մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց տրամադրված մեկ ամսվա համար անհրաժեշտ պարենամթերքն ու հիգիենիկ պարագաների՝ նախարարության միջոցով բաշխման գործընթացը: [Արցախի տեղեկատվական շտաբ]15։25- Վրացական իշխանությունների հետ ունեցած բանակցությունների արդյունքում ապրիլի 10-ին հնարավոր է դարձել ԱՄՆ-ից և Իսրայելից Թբիլիսի ժամանած՝ համապատասխանաբար 35 աշակերտների և 10 ուսանողների Հայաստան տեղափոխումը։Հայաստանից ժամանած երկու ավտոբուսները կարողացել են մուտք գործել Վրաստանի տարածք և ՀՀ քաղաքացիներին խիստ կարանատինային գոտի համարվող Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով պարեկային ոստիկանության ուղեկցությամբ բարեհաջող տեղափոխել Հայաստան։Վրաստանում ՀՀ դեսպանությունը համակարգել է ՀՀ քաղաքացիների Թբիլիսի ժամանման, նրանց դիմավորման և այնուհետև օդանավակայանից մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները։ [Վրաստանում ՀՀ դեսպանություն]15։22- ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ապրիլի 11-ին ծանոթացել են Երևանում բացազատված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիայի աշխատանքներին:14։09- Գեղարքունիքի մարզում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]14։08- ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանման են ենթարկվել Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 723 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար):13։45- Թեեւ որոշ ոլորտներում սահմանափակումները բացվում են, բայց տեղաշարժի սահմանափակումները պահպանվելու են։ [Նիկոլ Փաշինյան]13։40- Առաջիկա մեկ ամսվա ընթացքում ունենք շատ կարեւոր տոներ եւ հիշատակի օրեր։ Ապրիլի 24-ն է, մայիսի առաջին տասնօրյակում ունենք Շուշիի ազատագրման օրը եւ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի։ Այս միջոցառումներում քաղաքացիների մասնակցությունը պիտի սահմանափակվի։ Ապրիլի 24-ին, մայիսի 1-ին, 8-ին, 9-ին տեղի կունենան միայն արարողակարգային անելիքներ, զանգվածային միջոցառումներ չեն լինի։ [Նիկոլ Փաշինյան]13։28- Եկել ենք այն համոզման, որ անխուսափելի է ու պիտի երկարացնենք արտակարգ դրության ժամկետը։ Երկուշաբթի կամ երեքշաբթի կառավարությունը կկայացնի որոշում, որից հետո տեղի կունենա ԱԺ հատուկ նիստ, որտեղ կքննարկվի ԱԴ հարցը, բայց մեր եզրակացությունն այն է, որ պետք է երկարացնենք, որովհետեւ դա անհրաժեշտ է վարակի հետագա տարածումը կանխարգելելու համար։ Համաճարակը շարունակվում է տարածվել ողջ աշխարհում, մեր խնդիրն է այնպես անել, որ միավոր ժամանակաշրջանում հիվանդացության հնարավորինս քիչ դեպքեր ունենանք, նախորդ ժամանակահատվածի համար, կարելի է ասել, լուծել ենք խնդիրը, հիվանդացությունը 30-ի շրջանակում է, ինչը այսօրվա պայմաններում գոհացուցիչ ցուցնիշ է։ [Նիկոլ Փաշինյան]13։22- Վարակման դեպքերն ավելացել են 11-ով, այս պահին ունենք 977 վիրուսակիր։ Այն դեպքերը, երբ հիվանդները գտնվում են բուժհիմնարկներում, մոտ 750 է։ Այս պահին ցավոք ունենք 13 մահ, մահացած քաղաքացիների միջին տարիքը 76,2 է, իսկ հիվանդաների միջին տարիքը՝ 42։ [Նիկոլ Փաշինյան]13։14- Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում  կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն առաջարկվել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, պահպանել տեղաշարժի, հանրային տրանսպորտի, միջմարզային շարժի գործող սահմանափակումները, որոնց ժամանակացույցի վերաբերյալ կլինեն պարետի համապատասխան որոշումներ: Վարչապետը հանձնարարել է ներկայացնել Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման կառավարության որոշման նախագիծ, որի ընդունմամբ Սահմանադրության ուժով կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ: [ՀՀ կառավարություն]12։37- Բոլոր այն ուսուցիչները, որոնք ունեն հեռավար ուսուցմամբ դասընթացների կազմակերպման և հարթակների օգտագործման փորձ, և եթե նման տեխնիկական հնարավորություն առկա է նաև աշակերտների մոտ, ցանկալի է որպես հեռավար ուսուցման կազմակերպման եղանակ օգտագործել դրանք, օրինակ, Մուդլ հարթակի միջոցով հեռավար դասընթացների կազմակերպումը, Իթվինինգում հասանելի գործիքների կիրառությունը, Microsoft Office 365 փաթեթով աշխատանքը և այլն: Բոլոր հարթակների վերաբերյալ խորհրդատվությունը և առցանց աջակցության թեժ գիծը հասանելի են հեռավար ուսուցման համալիր էջում՝ heravar.armedu.am: [Արայիկ Հարությունյան]11։07- Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսով վարակված 5 քաղաքացիներից մեկի (Քարվաճառի քաղաքացու) առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, քանի որ ունի ուղեկցող հիվանդություններ. մյուսների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մեկուսացման մեջ գտնվող 9 քաղաքացիների մոտ նոր կորոնավիրուսային վարակին բնորոշ ախտանիշներ չկան:11։05- Ապրիլի 10-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք, որոնցից մեկի մասին նախարարը երեկ հայտարարել էր։ 86-ամյա և 81 ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք, առողջացել է ևս 24 քաղաքացի։ [Ալինա Նիկողոսյան]11։02- Թարմացվել է 11.04.2020թ․ ժամը 11։00-ինՀաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 966Բուժվածներ - 173Փաստացի բուժվողներ - 780Ընդհանուր թեստեր - 6484Մահվան ելքեր - 1310։01- Կառավարության հաստատված հակաճգնաժամային ծրագրերով այս պահի դրությամբ բաշխվել է 12 միլիարդ 300 միլիոն դրամ:  Այս պահի դրությամբ տնտեսական աջակցություն է ստացել 4578 տնտեսվարող: Սոցիալական աջակցություն է ստացել 11 հազար 444 ընտանիք:  Սոցիալական աջակցություն ստացողների թիվը երկուշաբթի օրվանից կավելանա կրկնակի տեմպերով: [Նիկոլ Փաշինյան]
21:47 - 11 ապրիլի, 2020
Սոցիալական աջակցության շահառուների շրջանակը կընդլայնվի

Սոցիալական աջակցության շահառուների շրջանակը կընդլայնվի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են ամենօրյա ռեժիմով քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ուղղությամբ անելիքների վերաբերյալ։ Այսօր կայացել է հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում ամփոփվել են կառավարության հաստատած միջոցառումների ամենօրյա մոնիթորինգի միջանկյալ արդյունքները։ Զեկուցվել է տնտեսական և սոցիալական օժանդակության ծրագրերի ընթացքի մասին, ներկայացվել են որոշ միջոցառումների բարելավման առաջարկներ։ Այս համատեքստում Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է 3-րդ միջոցառմանը և նշել, որ ներկայացվող հայտերի մի մասը չի բավարարվում, քանի որ դրանք չեն համապատասխանում հաստատված չափորոշիչներին՝ կան ոլորտային, նաև շրջանառության անհամապատասխանություն, հարկային պարտավորությունների ժամկետանց կատարում, հաճախակի տեխնիկական խնդիրներ: Հաշվի առնելով նմանատիպ դիմումների թիվը՝ խորհրդակցությանը քննարկման առարկա է դարձնել միջոցառման որոշ չափորոշիչների փոփոխության հարցը: Վարչապետը նշել է, որ քանի որ կորոնավիրուսային վարակի տարածմամբ պայմանավորված՝ նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, և կառավարությունը նպատակ ունի աջակցել բիզնեսի՝ հնարավորինս լայն շրջանակի, պետք է անհրաժեշտության դեպքում՝ ընդառաջել գործարար համայնքին, ընդլայնել աջակցության գործիքակազմը։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչություններին՝ համատեղ աշխատել և ներկայացնել համապատասխան փոփոխությունների նախագիծ։ Հաջորդիվ ներկայացվել են սոցիալական օժանդակության շրջանակի ընդլայնման նպատակով մշակված միջոցառումների առաջարկները։ Քննարկումը ծավալվել է նոր թիրախային խմբերի ներգրավման, ռեսուրսների հասցեականության ապահովման, աջակցության նոր ուղղությունների շուրջ: Ամփոփելով մտքերի փոխանակությունը՝ վարչապետը հանձնարարել է վերջնական տեսքի բերել միջոցառումների նախագծերը և դրանց կիրառման կարգերը ՝ հաշվի առնելով հնչած առաջարկները:
21:17 - 11 ապրիլի, 2020
Քննարկվել է մի քանի ոլորտներում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը

Քննարկվել է մի քանի ոլորտներում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են պետական կառավարման համակարգում, առողջապահության և աշխատանքի ու սոցիալական ոլորտներում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը: Մասնավորապես, զեկուցվել է, որ 2016 թվականից ընթացքի մեջ գտնվող Պետական հատվածի արդիականացման 3-րդ վարկային ծրագրի նպատակն է էլեկտրոնային կառավարման համակարգի, ինչպես նաև թվայնացման գործիքների ներդրումը պետական կառավարման ոլորտում, ինչը կնպաստի վերջինիս արդյունավետության բարձրացմանը: Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2022 թվականին: 21 մլն դոլար վարկային միջոցից տեղաբաշխվել է 11 մլն դոլարը, իսկ ընթացիկ տարում նախատեսվում է իրականացնել 8,3 մլն դոլարի ծրագիր: Առողջապահության ոլորտում «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրով» իրականացվում են բժշկական կենտրոնների կառուցման, տեխնիկական միջոցների համալրման, պոլիկլինիկաներում սքրինինգային հետազոտությունների իրականացաման միջոցառումներ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է առաջիկայում ամփոփել Մարտունու բժշկական կենտրոնի կառուցման մրցույթը, որից հետո շինարարական աշխատանքները կմեկնարկեն: Աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում գործող վարկային ծրագրի շրջանակում հանրապետությունում կառուցվում են ինտեգրված կենտրոններ: Արդեն իսկ կառուցվել է նման 27 կենտրոն, 11-ի աշխատանքներն ընթացքի մեջ են: Եվս 25 կենտրոն կկառուցվի մինչ 2023 թվականը: Վարչապետը կարևորել է վարկային ծրագրերի արդյունավետ և ժամանակին իրականացումը ու տվել կոնկրետ հանձնարարականներ:
16:30 - 11 ապրիլի, 2020
Ապրիլի 24-ին, մայիսյան տոներին զանգվածային միջոցառումներ չեն լինի․ Նիկոլ Փաշինյան

Ապրիլի 24-ին, մայիսյան տոներին զանգվածային միջոցառումներ չեն լինի․ Նիկոլ Փաշինյան

Կառավարությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացրեց, թե ինչ է սպասվում արտակարդ դրության ռեժիմը մեկ ամսով երկարաձգելու պարագայում։ Փաշինյանը նախ հայտնեց, որ վարակման դեպքերը ավելացել են 11-ով, այս պահին ունենք 977 վիրուսակիր։ Վարչապետը նշեց, որ եկել են այն համոզման, որ անխուսափելի է ու պիտի երկարացնեն արտակարգ դրության ժամկետը։ Երկուշաբթի կամ երեքշաբթի կառավարությունը կկայացնի որոշում, որից հետո տեղի կունենա ԱԺ հատուկ նիստ, որտեղ կքննարկվի ԱԴ հարցը, բայց իրենց եզրակացությունն այն է, որ երկարացնելն անհրաժեշտ է վարակի հետագա տարածումը կանխարգելելու համար․ «Համաճարակը շարունակվում է տարածվել ողջ աշխարհում, մեր խնդիրն է այնպես անել, որ միավոր ժամանակաշրջանում հիվանդացության հնարավորինս քիչ դեպքեր ունենանք, նախորդ ժամանակահատվածի համար, կարելի է ասել, լուծել ենք խնդիրը, հիվանդացությունը 30-ի շրջանակում է, ինչը այսօրվա պայմաններում գոհացուցիչ ցուցնիշ է»,- ասաց գործադիրի ղեկավարը՝ ընդգծելով, որ կարեւոր է տնտեսական կյանքի պահպանումը։ «Որոշել ենք, որ ԱԴ -ի երկարացման պայմաններում գործունեության մի շարք տեսակներ կլինեն թույլատրված եւ մենք որոշակի ծրագրով կմոտենաք այլ գործունեության տեսակներ թույլատրելու հնարավորություններին, մասնավորապես գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ձկնորսության, ձկնաբուծության, հանքարդյունաբերության, էլեկտրականության, ջրամատակարարման, թափոնների կառավարման եւ վերամշակման, փոխադրումների եւ պահեստային տնտեսության, պետական կառավարման եւ պաշտպանության, պատադիր սոցապահովության, առողջապահության, սոցսպասարկման եւ օտարերկրյա կազմակերպությունների գործունեության։ Ապրիլի 13-ից ամբողջությամբ կթույլատրվեն բացօթյա շինարարական գործունեությունը, ծխախոտատեսակների արտադրությունը, ապրիլի 20-ից կփորձենք բացել տեքստիլ ոլորտը»։ Վարչապետը հիշեցրեց, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում ունենք շատ կարեւոր տոներ եւ հիշատակի օրեր՝ ապրիլի 24-ն է, մայիսի առաջին տասնօրյակում ունենք Շուշիի ազատագրման օրը եւ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, բայց այս միջոցառումներում քաղաքացիների մասնակցությունը պիտի սահմանափակվի։ Ապրիլի 24-ին, մայիսի 1-ին, 8-ին, 9-ին տեղի կունենան միայն արարողակարգային անելիքներ, զանգվածային միջոցառումներ չեն լինի։  Փաշինյանը տեղեկացրեց, որ առաջիկա շրջանում հանրային տրանսպորտի աշխատանքն ընդհանրապես կարգելվի․ տրանսպորտը վարակի տարածման առումով ամենամեծ ռիսկայնությունն ունի։ Այն ոլորտները, որտեղ աշխատանքը թույլատրվում է, այդտեղ սահմանելու են, որ փոխադրումների հարցը պետք է հոգան գործատուները, որպեսզի աշխատողների վրա հավելյալ ճնշումներ չլինեն։ Առաջիկա շաբաթվա համար մարզային երթեւեկությունն էլ է արգելվելու։ Տաքսիները կարող են գործել։ Այն, որ մենք հիմա հիվանդացության համեմատաբար փոքր թիվ ունենք եւ այն, որ գործունեության նոր հատվածների համար հնարավորություններ են ստեղծվում, Փաշինյանի խոսքով՝ չի նշանակում, թե մեր վիճակը լավացել է․ «Կայունացել է, բայց չի լավացել, ցանկացած պահի նոր բռնկում կարող ենք ունենալ, դրա համար մեզնից յուրաքանչյուրը պետք է առանձնահատուկ պատասխանատվությամբ վերաբվերվի առաջին հերթին ինքն իրեն»։
13:59 - 11 ապրիլի, 2020
Տիգրան Ավինյանն առաջարկվել է 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը․ վարչապետը հանձնարարել է նախագիծ ներկայացնել

Տիգրան Ավինյանն առաջարկվել է 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը․ վարչապետը հանձնարարել է նախագիծ ներկայացնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ամփոփ ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի վիճակագրությանն ու վարակված անձանց առողջական վիճակին վերաբերող տեղեկատվություն: Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի մարտավարությանը: Մասնավորապես, առաջարկվել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, պահպանել տեղաշարժի, հանրային տրանսպորտի, միջմարզային շարժի գործող սահմանափակումները, որոնց ժամանակացույցի վերաբերյալ կլինեն պարետի համապատասխան որոշումներ: Այնուհետև քննարկվել են տնտեսական գործունեության առանձին տեսակների սահմանափակումներին, դրանց վերացման հնարավորության ժամանակացույցին, վարակի տարածման հակազդելուն ուղղված գործողությունների պլանին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել սոցիալական, կրթական, մշակութային և հանրային կյանքի մյուս ոլորտներում աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցերի: Վարչապետը հանձնարարել է ներկայացնել Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման կառավարության որոշման նախագիծ, որի ընդունմամբ Սահմանադրության ուժով կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ:
13:13 - 11 ապրիլի, 2020
Հակաճգնաժամային միջոցառումների կարևոր բաղադրիչ պետք է լինի մարդկանց հեռանկարներ ցույց տալը. վարչապետ

Հակաճգնաժամային միջոցառումների կարևոր բաղադրիչ պետք է լինի մարդկանց հեռանկարներ ցույց տալը. վարչապետ

ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ: Վարչապետին զեկուցվել է արդեն իսկ հաստատված սոցիալական ծրագրերի իրականացման ընթացքի մասին. 7-րդ միջոցառման շրջանակում այսօրվանից արդեն սկսվել է նախատեսված ֆինանսական աջակցության տրամադրումը, 8-րդ միջոցառման շահառուների ցուցակները վերջնական ճշգրտման փուլում են, 9-րդ և 10-րդ միջոցառումների կիրառման կարգերը մշակման փուլում են, և արագ շրջանառումից ու հաստատումից հետո հաջորդ շաբաթվանից այս ծրագրերը ևս կսկսեն գործել: Նշվել է, որ տնտեսական օժանդակության միջոցառումները ևս ակտիվ ընթացքի մեջ են, և տնտեսվարողների կողմից ներկայացված հայտերի քանակը վկայում է ծրագրերի դրական դինամիկայի մասին: Այնուհետև անդրադարձ է եղել ներդրումային քաղաքականության խթանման նպատակով մշակված միջոցառումների նախագծերին: Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են պետություն-մասնավոր գործընկերությամբ ներդրումային ծրագրերի իրականացման մեխանիզմներին, երաշխիքային և ռիսկայնության գնահատման գործիքներին, կապիտալի շուկաների զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերը և այդ առնչությամբ ներկայացված գաղափարները: Վարչապետը նշել է, որ ներկա իրավիճակում ներդրումային քաղաքականության խթանման միջոցառումները պետք է դիտարկել երկարաժամկետ արդյունք ապահովելու կտրվածքով: «Այդ ծրագրերը պետք է միտված լինեն ոչ միայն ներդրողին խրախուսելուն, այլև տնտեսական աճին, ենթակառուցվածքների զարգացմանը, բիզնես մտածողության փոփոխությանը: Հակաճգնաժամային միջոցառումների կարևոր բաղադրիչ պետք է լինի մարդկանց հեռանկարներ ցույց տալը, ներկայացնելը, թե ինչ հնարավորություններ կարող են ստեղծվել», - նկատել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է լրամշակել նախագիծը՝ հաշվի առնելով հնչած առաջարկները և ներկայացնել քննարկման: Խորհրդակցությանը քննարկման առարկա են դարձել նաև պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացմանը միտված գաղափարները:
20:13 - 10 ապրիլի, 2020

Օրավարձով աշխատող քաղաքացիները պետք է ստանան աջակցություն․ ԲՀԿ-ն երեք փաթեթ է ուղղել կառավարությանը

Օրավարձով աշխատող քաղաքացիները պետք է ստանան աջակցություն․ ԲՀԿ-ն երեք փաթեթ է ուղղել կառավարությանը

 Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հակաճգնաժամային յոթ կետերից բխող աջակցության երեք փաթեթներ են հասցեագրվել ՀՀ կառավարությանը, որոնք միտված են կոնկրետ աջակցություն տրամադրել օրավարձով աշխատող ՀՀ բոլոր քաղաքացիներին: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Միքայել Մելքումյանը։ Նա գրել է․«Կարևորն այստեղ այն է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հստակ ներկայացնում է մեր համաքաղաքացիների աշխատանքը փաստագրող գործիքներ (մեխանիզմներ): Այո, կատարված աշխատանքները կարելի է արձանագրել:2. Աջակցություն պետք է ստանան նաև տաքսու վարորդները, որոնց գործունեությունն արձանագրվում է տաքսի ծառայությունների էլեկտրոնային համակարգում:3. Փոքր և միջին ձեռնարկություններին աջակցություն պետք է տրամադրել առանց «սև ցուցակների», ըստ հարկային և վարկային պարտավորությունների կատարման հերթականության:Ստորև ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության կառավարությանը հասցեագրված բնակչության և ՓՄՁ-երի աջակցության «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փաթեթների համառոտ տարբերակները.ՕՐԱՎԱՐՁՈՎ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԱՆՑԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ1. Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպված՝ օրավարձով աշխատանք կատարած անձանց:2. Սույն հավելվածի մեջ օգտագործվող «գրավոր չձևակերպված» հասկացությունն օգտագործվում է ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1214-Ն որոշման իմաստով:3. Միջոցառման շահառու է հանդիսանում այն անձն ում աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չի ձևակերպվել (այսուհետ՝ շահառու), ով 2019թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2020թ. մարտի 13-ը՝ ներառյալ, 1 ամիս անընդմեջ օրավարձով տարբեր ոլորտներում իրականացրել է որոշակի աշխատանքներ և հանդիսանում է օրավարձով աշխատավարձ ստացող ընտանիքի միակ աշխատողը:4. Հայաստանի Հանրապետությունում անձի՝ աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր ձևակերպված չլինելու փաստը կարող է հաստատվել շահառուի կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտե ներկայացվող տարբեր միջոցներով, օրինակ՝ իր կողմից նախկինում տվյալ կամ այլ գործատուի հետ կնքած քաղաքացիաիրավական պայմանագրի կամ իր կողմից նմանատիպ աշխատանքներ իրականացնելու ունակությունը և փորձը հավաստող այլ պատշաճ իրավական ձևակերպում ստացած փաստաթղթերի, իր կատարած աշխատանքներին վերաբերող՝ գործատուի հետ ունեցած հաղորդագրությունների, միմյանց ուղարկած լուսանկարների ներկայացմամբ և այլ միջոցներով որոնք կփաստագրեն տվյալ անձի՝ աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր ձևակերպված չլինելը:5. Շահառուի՝ տվյալ գործատուի մոտ աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր ձևակերպված չլինելու փաստը կարող է հաստատվել այդ մասին շահառուի ներկայացրած գրավոր հայտարարությունը գործատուի կողմից գրավոր հաստատվելու դեպքում:6. Շահառուի՝ աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր ձևակերպված չլինելու փաստի հաստատումը կարող է կատարվել նաև ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1214-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածով սահմանված կարգով:7. Շահառուներին աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով, 2 ամիս ժամկետով:8. Շահառուին աջակցությունը տրամադրվում է՝ 70 000 դրամի չափով:«ՍԵՎ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ» ՀԱՅՏՆՎԱԾ ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ1. Միջոցառման նպատակն է օժանդակել փոքր ու միջին ձեռնարկություններին (ՓՄՁ), որոնց հարկային և վարկային պատմությունը բարվոք չէ, սակայն բավարարում են ներքոհիշյալ պայմաններին:2. Միջոցառման շահառու են հանդիսանում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ այն տնտեսվարողները, որոնք անցած 365 օրերի ընթացքում ունեցել են մինչև 90 օր հարկային և մինչև 180 օր վարկային ժամկետանց պարտավորություններ:3. Աջակցությունը տրամադրվելու է՝ հիմք ընդունելով վարկային և հարկային պարտավորությունների կարգապահությունը՝ հետևյալ հերթականությամբ՝1) Ռեզիդենտ տնտեսվարողներ, որոնք ունեն ժամկետանց պարտավորություններ՝ա) մինչև 30 օր հարկային և մինչև 60 օր վարկայինբ) մինչև 60 օր հարկային և մինչև 120 օր վարկայինգ) մինչև 90 օր հարկային և մինչև 180 օր վարկային:ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ1. Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող ֆիզիկական անձանց:2. Միջոցառման շահառու է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, ով 2020թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. մարտի 13-ը՝ ներառյալ, մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ է իրականացրել միայն մեկ ավտոմոբիլով:3. Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնելու փաստը հաստատվում է բջջային հավելվածների միջոցով միջնորդային տաքսի ծառայություններ մատուցող կազմակերպությունների, մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող այլ կազմակերպությունների կողմից տրված տեղեկանքով:3. Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով:4. Աջակցությունը տրամադրվում է ֆիզիկական անձին՝ 70 000 դրամի չափով:5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:
18:47 - 10 ապրիլի, 2020
Ոստիկանությունը հրաժարվում է «գաղտնազերծել» խուճապ առաջացնող հրապարակումները գնահատող մասնագետների անունները |hetq.am|

Ոստիկանությունը հրաժարվում է «գաղտնազերծել» խուճապ առաջացնող հրապարակումները գնահատող մասնագետների անունները |hetq.am|

hetq.am: Ոստիկանությունը հրաժարվում է հրապարակել այն մասնագետների անունները, ովքեր արտակարգ դրություն հայտարարելուց հետո ուսումնասիրել են լրատվամիջոցների, ինչպես նաև սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից կատարված հրապարակումների բովանդակությունը: «Հրապարակված նյութի բովանդակությունը ուսումնասիրվում է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության վարչությունում իրավաբանական կրթություն ունեցող մասնագետներից բաղկացած աշխատանքային խմբի կողմից, և հաշվի առնելով, որ մասնագետները օպերատիվ ծառայողներ են, ուստի նրանց անձնական տվյալները ենթակա չեն տրամադրման»,-պատասխանել են ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։ Կառավարության մամուլի սրահում մարտի 23-ին ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանի ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ինչի հիման վրա է ոստիկանությունը նյութերը հեռացնելու կամ խմբագրելու պահանջ ներկայացնում լրատվամիջոցներին, սոցիալական ցանցերի օգտատերերին և ինչպես է գնահատվում «խուճապ առաջացնող» է տեղեկատվությունը, թե ոչ, պատասխանել էր. «Մենք ունենք համապատասխան մասնագետներ, ովքեր այդ տեղեկատվությունը մանրակրկիտ ուսումնասիրում են և խուճապ առաջացնող տեղեկատվություն պարունակելու դեպքում անմիջապես արձագանքում են՝ հենվելով պարետի ցուցումի վրա»: Ոստիկանությունից միաժամանակ տեղեկացնում են, որ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո, մարտի 20-ի դրությամբ, 11 լրատվամիջոցի՝ Hraparak.am, Mamul.am, Iravunq.am, 168.am, Hayeli.am, News.am, Yerkir.am, Tert.am, Lurer.com, Infocom.am, Pastinfo.am ներկայացվել է նյութերի հեռացման  17 պահանջ, որոնցից հեռացվել է 7-ը։ Սոցիալական կայքերից գրառումներ հեռացնելու պահանջ է ներկայացվել 22 քաղաքացիների, ինչի արդյունքում բոլոր հրապարակումները հեռացվել են նրանց կողմից։
17:31 - 10 ապրիլի, 2020
Կայացել է Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը

Կայացել է Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է տեղեկատվություն Հայաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի վիճակագրության, ընդհանուր դինամիկայի, վարակված անձանց առողջական վիճակի վերաբերյալ: Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու քաղաքականության շրջանակում իրականացվող միջոցառումներին: Նա նշել է, որ ՏՏ գործիքակազմը, մասնավորապես, տեղորոշման համակարգն արդյունավետ ընթացք ունի և հնարավորություն է տալիս ավելի վերահսկելի դարձնել կորոնավիրուսի տարածման շղթաները: Զեկուցվել է, որ ապրիլի 8-ին պարետատան նախաձեռնած հատուկ` Չինաստանից Հայաստան չվերթով ՀՀ առողջապահական համակարգը համալրվել է 120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարքերով, 2 թթվածնի մատակարարման կայանով, 60 հազար հատ թեստով, 60 հազար հատ բժշկական դիմակով, 280 հազար հատ պաշտպանիչ դիմակով, 20 հազար հատ պաշտպանիչ ակնոցներով, 100 հազար հատ պաշտպանիչ արտահագուստով և դեղամիջոցներով: Տ. Ավինյանը նշել է, որ առաջիկա օրերին համակարգը կհամալրվի ևս 100 հազար թեստերով, ինչը հնարավորություն կտա ընդլայնել թեստավորման շրջանակը և հզորությունները, ինչպես նաև նոր սարքավորումներով և պաշտպանիչ միջոցներով: Նիստում քննարկման առարկա են դարձել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու ուղղությամբ հետագա անելիքները: Քննարկվել են տնտեսական, սոցիալական, կրթական, մշակութային և հանրային կյանքի մյուս ոլորտներում աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել համաճարակաբանական խնդրի կառավարելիությանը, տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներին, վերահսկողության մեխանիզմներին և մի շարք այլ հարցերի:
15:13 - 10 ապրիլի, 2020
ԱԺ-ն ապրիլի 13-ին կգումարի արտահերթ նիստ |armenpress.am|

ԱԺ-ն ապրիլի 13-ին կգումարի արտահերթ նիստ |armenpress.am|

armenpress.am: Կառավարության առաջարկով ապրիլի 13-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի նիստում: Նիստը կհրավիրվի «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (առաջին ընթերցում) (երկրորդ ընթերցում) և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը (առաջին ընթերցում) (երկրորդ ընթերցում) քննարկելու համար։ Արտահերթ նիստի օրակարգային հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում: Նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար կսահմանվի երեքական ժամ:
16:08 - 09 ապրիլի, 2020