«Լուսավոր Հայաստան» խմբակցություն

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ստեղծվել է 2019-ի հունվարի 14-ին։ Խմբակցությունում ընդգրկված է 17 պատգամավոր։ 

Խմբակցության ղեկավարն է Էդմոն Մարուքյանը, քարտուղարը՝ Գեւորգ Գորգիսյանը։ Մյուս պատգամավորներն են՝ Ալեքսանյան Սարգիս Ռոբերտի, Այվազյան Հրանտ Գնունու, Անդրեասյան Էդվարդ Հրաչի, Բաբայան Հարություն Վիլիկի, Բաղդասարյան Գուրգեն Նիկոլի, Գրիգորյան Սրբուհի Էդիկի, Եղիազարյան Արմեն Էդիկի, Թանդիլյան Մանե Վանյայի, Խաչատրյան Արկադի Սանասարի, Կոստանյան Աննա Մայիսի, Մինասյան Սարիկ Սամվելի, Սամսոնյան Անի Տաճատի, Սիմոնյան Կարեն Մանվելի, Սիմոնյան Տարոն Վարդանի, Ստեփանյան Ռուբիկ Շահումի։
 



ԼՀԿ-ն, ինչպես միշտ, որոշեց ճանապարհի կեսից ուրիշ ճանապարհ ընտրել ու չմասնակցել ատելության դեմ պայքարի աշխատանքային խմբի քննարկումներին․ Սարգիս Խանդանյան |tert.am|

ԼՀԿ-ն, ինչպես միշտ, որոշեց ճանապարհի կեսից ուրիշ ճանապարհ ընտրել ու չմասնակցել ատելության դեմ պայքարի աշխատանքային խմբի քննարկումներին․ Սարգիս Խանդանյան |tert.am|

tert.am: Չափազանց ցանկալի կլիներ, որ այս բարեփոխման պայքարին խորհրդարանական երեք ուժերով գնայինք, բայց «Լուսավոր Հայաստանը» ինչպես մյուս դեպքերում, այդպես էլ այս դեպքում որոշեց ճանապարհի կեսից ուրիշ ճանապարհ ընտրել ու չմասնակցել քննարկումներին:Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը` անդրադառնալով ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանի այն հայտարարությանը, որ ԼՀԿ պատգամավոր Աննա Կոստանյանի հետ միասին դադարեցնում են  մասնակցել ատելության դեմ պայքարի նպատակով ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքներին։«Իրենց գործն է, ամեն դեպքում` մեր խմբակցությունը հանձնառություն է ստանձնել, նախընտրական խոստում ունի նաև բռնությունից զերծ հանրություն կառուցելու, և այս առումով մենք աշխատելու ենք»,- նշեց պատգամավորը:Հարցին, թե ատելության դեմ պայքարի նպատակով ստեղծված աշխատանքային խումբը ինչ է անելու այս ընթացքում, Սարգիս Խանդանյանը պատասխանեց, որ այս ընթացքում մի քանի տեխնիկական հարցեր են լուծվել, նաև քննարկումներ են իրականացրել պետական այլ մարմինների հետ։ Պատգամավորի խոսքով՝ քննարկումները շարունակվելու են և արդեն մի շարք հասարակական կազմակերպություններ են միանալու։«Դատախազությունը նախկինում մշակած նախագիծ ուներ։ Գլխավոր դատախազության ներկայացուցչին խնդրել ենք՝ այդ նախագծը  հաջորդ քննարկման ժամանակ ներկայացնել, որ հասկանանք, թե որքանով է այդ նախագիծը կիրառական մեր պատկերացումների հետ»,- ասաց նա։
18:30 - 13 փետրվարի, 2020
Զոհրաբյանն առաջարկում է ԼՀԿ-ի օրենքի նախագծում հատուկ կարգավիճակ տալ սահմանապահ համայնքներին |armenpress.am|

Զոհրաբյանն առաջարկում է ԼՀԿ-ի օրենքի նախագծում հատուկ կարգավիճակ տալ սահմանապահ համայնքներին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծում հատուկ կարգավիճակ տալ սահմանապահ համայնքներին: Այս մասին Զոհրաբյանն ասաց փետրվարի 12-ի Ազգային ժողովի նիստում: «Մենք ունենք 36-37 համայնք, որոնք ստացել են սահմանապահ համայնքի կարգավիճակ, քննարկենք, գուցե այդ համայնքների համար մեկ միլիոնի շեմը հանվի, քանի որ սահմանին թշնամին է, և, եթե որևէ մեկը ցանկանում է սահմանապահ համայնքներում, որոնք պահում են մեր թիկունքը, անանուն նվիրատվություն անել, այդ հնարավորությունը այդ մարդկանց համար տրվի»,- ասաց Զոհրաբյանը: Օրենքի նախագծով՝ համայնքի ավագանին իր որոշմամբ հավանություն է տալիս նվիրատվության ընդունմանն այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, իսկ նվիրատվության առարկայի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ինչից հետո միայն համայնքի ղեկավարն իրավասու է կնքելու նվիրատվության պայմանագիրը:
13:13 - 12 փետրվարի, 2020
Վարչապետը հաստատել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը

Վարչապետը հաստատել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին: Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, ՀՀ ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը, իրավաբան-գիտնականներ Անահիտ Մանասյանը, Արթուր Ղամբարյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Թավադյանը, Լևոն Գևորգյանը, Տիգրան Մարկոսյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Զադոյանը: Վարչապետի որոշման մեջ նշվում է.  1) հանձնաժողովի գործունեությունն սկսելուց հետո եռամսյա ժամկետում մշակել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ապահովել դրա հանրային քննարկումը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ. 2) մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:
12:15 - 12 փետրվարի, 2020
Ձերբակալվածներին և կալանավորներին անարգել տեսակցելու նախագիծն ընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ |hetq.am|

Ձերբակալվածներին և կալանավորներին անարգել տեսակցելու նախագիծն ընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, չնայած բացասական եզրակացություն էր տվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու առաջարկին, սակայն խորհրդարանն այն ընդունեց` ընդգրկելով լիագումար նիստերի օրակարգ: Նախագիծը ներկայացրեց պատգամավոր Տարոն Սիմոնյանը` կրկին հիշեցնելով, որ այս նախագիծը տարբեր տարիների գրեթե բոլոր ընդդիմադիրները ներակայացրել է, սակայն այն մերժվել է: Տարոն Սիմոնյանի խոսքով` ձերբակալածների և կալանավորվածների պահման վայրեր պատգամավորները իրավունք ունեն անարգել մուտք գործել, բայց սրանով սահմանափակված են օրենսդրական կարգավորումները, և լինում են այնպիսի վիճակներ, երբ պատգամավորը կարողանում է մուտք գործել, սակայն նրեն թույլ չի տրվում շփվել կալանավորների հետ: «Այս նախագծով բերում ենք թույլտվություն առ այն, որ նման հիմնարկների ղեկավարները իրավունք չունեն արգելք սահմանել պատգամավորների, ԱԺ նախագահի համար, ովքեր կարող են տեսակցել ձերբակալվածներին և կալանավորներին»,- ասաց նա: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ` նախագիծը շատ կարևոր է, և բազմիցս է տարբեր իշխություն-ընդդիմությունների ժամանակ առճակատման առիթ դարձել: Զոհրաբյանը հիշեցրեց, որ շատ են եղել դեպքեր, երբ այցելել են ՔԿՀ-ներ, սակայն չեն կարողացել կալանավորին այցելել, իսկ ՔԿՀ-ի պետն առաջարկել է իր աշխատասենյակում թեյ խմել: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց` հանձնաժողովում քվեարկության ժամանակ մեծամասնությունը ձեռնպահ է մնացել: «Միանշանակ բոլորը կողմ են արտահայտվել, որ պատգամավորը ձերբակալվածին պետք է հնարավորություն ունենա հանդիպելու, բայց տեսակցության ինստիտուտը առանձին ինստիտուտ է»,- ասաց նա` կոչ անելով կողմ քվեարկել և հնարավորություն ընձեռել, որ նախագիծը ներառվի օրակարգ: Նախագիծը 116 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ:
13:50 - 11 փետրվարի, 2020