«Հայաստան» դաշինք

The “Armenia” (Hayastan) alliance was founded in 2021 to participate in the snap parliamentary elections.

The alliance was created by Robert Kocharyan, the "Armenian Revolutionary Federation" and the "Reviving Armenia" parties. The electoral list is headed by Robert Kocharyan.

2018-ից հետո խարխլվել է մի ամբողջ բանակցային ներուժ. իշխանությունը ոչինչ չի արել պատերազմում հաջողելու համար. Սեյրան Օհանյան
 |news.am|

2018-ից հետո խարխլվել է մի ամբողջ բանակցային ներուժ. իշխանությունը ոչինչ չի արել պատերազմում հաջողելու համար. Սեյրան Օհանյան |news.am|

news.am: 2018-ից սկսած լուրջ ուշադրություն չի դարձվել ռազմական, ռազմաքաղաքական իրավիճակին համահունչ գնահատականներին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, «Հայաստանի իրական օրակարգ» թեմայով քննարկման ժամանակ նշեց  ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: «2018-ից հետո խարխլվել է մի ամբողջ բանակցային ներուժ, գործընթաց, երկիրը ներքաշվել է պատերազմի մեջ: Այդպես է եղել  նաեւ 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ ըստ էության, երկիրը չի տեղափոխվել ռազմական ռելսերի վրա եւ դա է պատճառը, որ տռազմական թատերաբեմում ուժերի դասավորվածությունների, գործողությունների ոչ ճիշտ գնահատականն է բերել պարտության: Այսօրվա իշխանությունները ոչինչ չեն արել հաջողության  հասնելու համար: Ըստ էության, ոտքի վրա որոշումները մեծ հարված են եղել մեր պետական եւ ռազմական կառավարման գործունեության մեջ»,-ասաց Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով, նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ՀՀ իշխանությունները դասեր չքաղեցին. «Պատերազմից հետո պետք է  անցկացվեր անվտանգության միջավայրի գնահատական, նոր ձեւավորված դասավորվածության շրջանակում մարտավարական գնահատականներ, եւ դրա արդյունքներով կայացվեին որոշումներ, որն էլ պետք է որոշեր Հայաստանին անհրաժեշտ գերակայությունները: Ազգային ժողովում աշխատանքի ժամանակ էլ չտեսանք այդ ամենը։ Բոլոր նախաձեռնությունները որոնք եղել են մեր կողմից, հատկապես նրանք՝ որոնք վերաբերում էին Արցախին, նրանք չունեցան քաջություն, որ քննարկեն»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը և հավելեց. «Այսօր այդ ամբողջ ընթացքի վերլուծությունից հետո հանգում ենք  նրան, որ թեպետ պետական ռազմական կառավարման համակարգում չգիտակցությունը բերեց մեզ պարտության, բայց ռազմական գործողությունների տարբեր հատվածներում մեր զինվորներն ու հրամանատարները կատարել են ամեն ինչ, իրավիճակը փրկելու համար»,-ասաց Սեյրան Օհանյանը:
12:58 - 09 նոյեմբերի, 2022
Գլխավոր դատախազությունում «Հայաստան» խմբակցության պատգամավորների վերաբերյալ այս պահին որեւէ միջնորդություն առկա չէ |armenpress.am|

Գլխավոր դատախազությունում «Հայաստան» խմբակցության պատգամավորների վերաբերյալ այս պահին որեւէ միջնորդություն առկա չէ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի գլխավոր դատախազությունից արձագանքել են մամուլում հրապարակված տեղեկություններին, թե առաջիկայում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորներին կալանավորելու միջնորդությամբ հանդես կգա: ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ դատախազությունում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, նույն խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանի եւ Արմեն Չարչյանի հետ կապված որևէ միջնորդություն առկա չէ: «Գլխավոր դատախազությունում նշված անձանց վերաբերյալ այս պահին որեւէ միջնորդություն առկա չէ»,- ասաց գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն առաջիկայում խորհրդարան կմտնի 3 պատգամավորների մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու միջնորդությամբ: Խոսքը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, նույն խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանի եւ Արմեն Չարչյանի մասին է, որոնց դատախազը կմիջնորդի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել: Հրապարակման մեջ նշվում է, որ  պատգամավորների նկատմամբ հարուցված քրեական գործերը տարբեր դեպքերի են առնչվում:
12:16 - 03 նոյեմբերի, 2022
«Պատիվ ունեմ»-ի հետ գուցե տակտիկական հարցերում լինեն այլ մոտեցումներ, բայց խորքային տարաձայնություն չկա. Սաղաթելյան

 |news.am|

«Պատիվ ունեմ»-ի հետ գուցե տակտիկական հարցերում լինեն այլ մոտեցումներ, բայց խորքային տարաձայնություն չկա. Սաղաթելյան |news.am|

news.am: Մեր օրակարգով, մեր ասելիքով, Հայաստանի, Արցախի անվտանգության օրակարգով մենք գնացել ենք եւ գնալու ենք խորհրդարան: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մամուլի ասուլիսում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: «Բայց երբ քաղաք մեծամասնությունը երկրի կենսական շահերին վերաբերող օրակարգերում ընդդիմության հրավիրած նիստերը տապալում է, սկսում է զբաղվել ոչ առաջյանի հարցերով, մենք այդտեղ չկան: Մենք չենք կարող այդ կրկեսին մասնակից լինել: Անցած շաբաթ կար հստակ դրված խնդիր, կար ԱԺ ամբիոնից հայտարարելու ՀՀ կենսական շահերին առնչվող հարցերի մասին, գնացել, հայտարարել, դուրս ենք եկել»,-ասաց նա: Ինչ վերաբերում է նրան, որ նախորդ շաբաթ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները մասնակցել են նաեւ քվեարկություններին, իսկ իրենց խմբակցությունը չի մասնակցել, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Մեր երկու խմբակցությունները որեւէ էական եւ սկզբունքային հարցում որեւէ տարաձայնություն չունեն: Մենք միասին ճանապարհ ենք անցել, մենք հասկանում ենք, որ այս իրավիճակում համախմբված աշխատանքը  շատ կարեւոր է: Գուցե տակտիկական հարցերում լինեն այլ մոտեցումներ, բայց վստահ եղեք, այստեղ խորքային տարաձայնություններ չկան»:
13:55 - 31 հոկտեմբերի, 2022
«Դիմադրություն» շարժումը  նոյեմբերի 5-ին հանրահավաք է հրավիրում` ի պաշտպանություն Արցախից հնչեցված պահանջների

«Դիմադրություն» շարժումը նոյեմբերի 5-ին հանրահավաք է հրավիրում` ի պաշտպանություն Արցախից հնչեցված պահանջների

Նոյեմբերի 5-ին Դիմադրության շարժումը հանրահավաք է հրավիրում ՝ ի պաշտպանություն Արցախից հնչեցված պահանջների։ Ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը․ «Արցախը ոտքի է կանգնել։ Արցախում 1988-ի ոգին է։ Մենք երկար ենք սպասել այս օրվան։ Արցախը միասնական է։ Արցախը տեր է իր պետականությանը։ Արցախից այսօր հստակ ուղերձներ հնչեցին. -Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում։   -Արցախի Հանրապետության, Արցախի ժողովրդի համար անընդունելի է Արցախը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած փորձ։   Արցախը նաև շատ հստակ ասում է. -Հայաստանի Հանրապետության ոչ մի իշխանություն իրավունք չունի ստորագրել որևէ փաստաթուղթ, որտեղ ինքնիշխան Արցախի Հանրապետության գոյությունը կասկածի տակ կդրվի։   Արցախը կոչ է անում աշխարհասփյուռ հայությանը՝ շարունակել սատարել Արցախին, պաշտպանել Արցախի իրավունքները, կանգնել Արցախի թիկունքին:   Սիրելի հայրենակիցներ, Մեր պարտքն ու պարտականությունն է անսալ Արցախի ձայնին։ Իբրև հայ, իբրև ՀՀ քաղաքացի, իբրև արժանապատիվ մարդ տեր կանգնել Արցախին և Հայաստանին: Ի պաշտպանություն Արցախից հնչեցված պահանջների նոյեմբերի 5-ին Դիմադրության շարժումը հրավիրում է հանրահավաք:   Վաղը, ժամը 12։00-ին հանդես կգամ մամուլի ասուլիսով, որտեղ կխոսեմ հանրահավաքի և մեր անելիքների մասին։   Հայաստանը պետք է կանգնի Արցախի կողքին, հայը պետք է տեր կանգնի իր հայրենիքին: Համահայկական միասնություն Արցախի և Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության և պետականության շուրջ:   Առանց Արցախի չկա Հայաստան   Առանց Արցախի չկա խաղաղություն», - գրել է Սաղաթելյանը։
19:14 - 30 հոկտեմբերի, 2022
ՌԴ առաջարկները մեզ համար ընդունելի են, վաշինգտոնյան փաստաթուղթը՝ ոչ․ Սեյրան Օհանյան
 |tert.am|

ՌԴ առաջարկները մեզ համար ընդունելի են, վաշինգտոնյան փաստաթուղթը՝ ոչ․ Սեյրան Օհանյան |tert.am|

tert.am: ՌԴ նախագահը ասաց, որ Հայաստանի իշխանությունները պետք է հստակ տեսակետ ունենան հայ-ադրբեջանական հարաբերությունների և մանավանդ Արցախի հարցի լուծման ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ նախագահի արած հայտարարությանը, թե կա վաշինգտոնյան փաստաթուղթ, որով առաջարկվում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Տարածքների հարցը եղել է անվտանգության խնդիր, որպեսզի պաշտպանական հենակետեր ձևավորվեն՝ բանակցային գործընթացում առավելություններ ունենալու համար։ 2018թ-ին փլուզվեց այդ ամբողջ բանակցային ներուժը, որից հետո սկսվեց պատերազմ, ինչի արդյունքում մենք հայտնվեցինք այս վիճակում»,- ասաց Օհանյանը։ Նա նշեց, որ Հայաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում դժվար է միանգամից ստանալ Արցախյան հարցի լուծումը։ «Հետևաբար մեզ համար ընդունելի է ՌԴ առաջարկությունները, որով առաջարկվում է երկխոսություն սկսել Ադրբեջանի հետ, բանակցային գործընթացը շարունակելու ամենանորմալ ձևաչափը Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ձևաչափն է։ Մեզ համար անընդունելի է վաշինգտոնյան փաստաթուղթը, որով ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, միանգամից մեծ քար է նետվելու Արցախի ճակատագրի վրա և Արցախը հայտնվելու է Ադրբեջանի կազմում»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը։ «Հայաստան» խմբակցության ղեկավարի կարծիքով՝ ռուսաստանյան առաջարկները ապագայում Արցախյան հարցին անդրադառնալու հույսեր է ներշնչում։   
15:56 - 28 հոկտեմբերի, 2022
Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելելը ամոթալի որոշում է. Ռոբերտ Քոչարյան

Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելելը ամոթալի որոշում է. Ռոբերտ Քոչարյան

Ափսոսանքով տեղեկացա Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելելու ամոթալի որոշման մասին։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Սա աննախադեպ է Հայաստանի պատմության համար, երբ բարեկամ երկրի պատգամավորի մուտքն արգելվում է մեր երկիր։ Սա նաև տարակուսանք է առաջացնում, քանի որ Կոնստանտին Ֆեոդորովիչն այն գործիչներից է, որը մշտապես եղել է հայ ժոովրդի կողքին, իր հրապարակային ու ոչ հրապարակային գործունեությամբ պայքարել է Արցախի Հանրապետության և արցախցիների շահերի պաշտպանության համար։ Ուշադրության է արժանի, որ մինչ այս հայտնի չէ պրոթուրքական, պրոադրբեջաբական որևէ գործիչ, որի մուտքը Հայաստան արգելված է։ Եվ պատահական չէ հանրության տագնապն ու դժգոհությունը, որ սա դիտվում է որպես վտանգավոր ուղերձ։ Հայ ժողովրդի համար Կոնստանտին Զատուլինը եղել է, կա և վստահ եմ՝ մնալու է Հայաստանի նվիրյալ բարեկամ»,- գրել է նա: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է։ 
14:43 - 28 հոկտեմբերի, 2022
Արցախի հանրահավաքից անմիջապես հետո մենք կարձագանքենք. Իշխան Սաղաթելյան
 |news.am|

Արցախի հանրահավաքից անմիջապես հետո մենք կարձագանքենք. Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: Պուտինի տեքստը շատ հստակ ու պարզ էր, մենք այդ մասին եւս այս ընթացքում խոսել ենք, նաեւ ԱԺ-ում հայտարարությունների ժամին մեր մասնակցելու նպատակը նաեւ դա էր, որ հստակ արձանագրվի, որ ցանկացած փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, մեր կողմից պատռվելու է, անընդունելի է եւ ամեն կերպ դրա դեմ պայքարելու ենք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, «Լազարյան ակումբի» նիստից առաջ, լրագրողների հետ զրոույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով նախօրեին «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում ՌԴ նախագահի արած հայտարարությանը, թե կա վաշինգտոնյան փաստաթուղթ, որով առաջարկվում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում: «Կա ամերիկյան կողմի ներկայացրած հստակ սեղանին դրված փաստաթուղթ, որը մամուլում հրապարակվել է, սեպտեմբերի 27-ով թվագրված, որով Արցախը թողնում են Ադրբեջանի կազմում: Դա լինի ամերիկյան տարբերակ, ռուսական, թե չինական, կապ չունի: Սա Արցախի հարց չէ, Հայաստանի պետականության գոյության հարց է: Միակ ճանապարհը երկիրը նոր կապիտուլյացիայից կանխելու, ստեղծված իրավիճակից դուրս գալու համաժողովրդական, համահայկական ընդվզումն է օրվա իշխանությունների դեմ»,-ասաց նա: Հարցին, թե ինչ է անելու ընդդիմությունը, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Մեր պայքարը կանգ չի առել, Արցախում կայանալիք հանրահավաքից անմիջապես հետո մենք կարձագանքենք եւ կներկայացնենք պայքարի այն ձեւերն ու մեթոդները, որոնք պատկերացնում ենք առաջիկայում: Այս պահին վստահեցնում եմ, որ ամեն ինչ անելու ենք»:  
12:18 - 28 հոկտեմբերի, 2022
Զատուլինի մուտքը ՀՀ արգելելը հակահայկական քայլ է. «Հայաստան» դաշինք

Զատուլինի մուտքը ՀՀ արգելելը հակահայկական քայլ է. «Հայաստան» դաշինք

ԱԺ «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Հայաստանի գործող իշխանությունը շարունակում է Բաքվի ու Անկարայի շահերից բխող հակահայաստանյան ու հակաարցախյան քաղաքականությունը: Պատահական չէ, որ այս իշխանությունների թիրախում են հայտնվում անձինք, ովքեր տարիներ շարունակ քննադատվել են Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից և ովքեր իրենց հասարակական, մասնագիտական կամ քաղաքական գործունեության առանցքում ունեցել են և ունեն Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի շահերից բխող մոտեցումներ: Փաշինյանի ու իր թիմի կողմից հայանպաստ գործիչներին թիրախավորելու հերթական օրինակը Լազարյան ակումբի համակարգող, ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ, ԱՊՀ պետությունների ինստիտուտի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքի արգելքն է Հայաստան: Ուշագրավ է, որ պարոն Զատուլինի՝ Հայաստանում անցանկալի անձ լինելու և մուտքը արգելելու մասին ներկայացված պարզաբանումը ուղարկվել է ԱԺ արտաքին կապերի վարչության ղեկավարի կողմից։ Իշխանությունների այս քայլը ուղղված է մի կողմից Բաքվի և Անկարայի պահանջների բավարարմանը, մյուս կողմից՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների խաթարմանը: «Հայաստան» դաշինքը խստորեն դատապարտում է Հայաստանի գործող իշխանությունների այս հերթական հակահայկական քայլը՝ ամրագրելով, որ վարվող քաղաքականության պայմաններում Հայաստանի ու Արցախի անվտանգային մարտահրավերները միայն աճում են»:
19:07 - 25 հոկտեմբերի, 2022
Ընդդիմադիր խմբակցությունները մասնակցեցին ԱԺ հայտարարությունների ժամին

 |armenpress.am|

Ընդդիմադիր խմբակցությունները մասնակցեցին ԱԺ հայտարարությունների ժամին |armenpress.am|

armenpress.am: Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները տևական ժամանակ Ազգային ժողովի նիստերը բոյկոտելուց հետո հոկտեմբերի 25-ին մասնակցեցին ԱԺ հայտարարությունների ժամին. ընդդիմադիր պատգամավորները հանդես եկան ելույթներով՝ հատկապես արտաքին քաղաքականության և անվտանգային ոլորտներում իշխանության գործողությունները քննադատելով: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձավ խաղաղության գործընթացին: Նա իշխանությանը մեղադրեց Արցախի հարցով բանակցությունները ձախողելու, նաև նախընտրական խոստումներից հրաժարվելու մեջ: Թադևոս Ավետիսյանն էլ իշխանությանը մեղադրեց տնտեսական անվտանգության սպառնալիքների նվազեցման և չեզոքացման գործընթացը ձախողելու մեջ: «Իշխանությունն իր վերջում ծրագրում ամրագրել էր, որ մեր տարածաշրջանում տնտեսական ապաշրջափակումը, կոմունիկացիաների բացումը Հայաստանի կայուն տնտեսական զարգացման հիմնապայման պետք է լինեն: Արդեն ամբողջանում է պատկերը, որ այս ծրագրային դրույթը ևս ձախողվում է»,- տեսակետ հայտնեց պատգամավորը: Ըստ նրա՝ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային նոր կոմունիկացիաներից: Պատգամավորը տնտեսական անվտանգության նոր սպառնալիքներ է տեսնում: Ըստ պատգամավորի՝ Հայաստանի արտաքին տնտեսական զարգացման հիմնական առավելություններն ու ավանդական ուղղությունները՝ Ռուսաստան, Իրան, Չինաստան, Հնդկաստան, անտեսվում են, այսպիսով երկիրը կորցնում է բարեկամ և ռազմավարական դաշնակից երկրների հետ տնտեսական կապերի խորացման առկա իրական ներուժը: Ագնեսա Խամոյանն էլ անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին: Նա քննադատեց իշխանություններին Ռուսաստանի Պետդումայի  ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելելը՝ նշելով, որ Զատուլինը հայամետ դիրքորոշումներով հանդես եկող գործիչ է:
17:44 - 25 հոկտեմբերի, 2022
Օհանյանը հայտարարում է՝ ապագայում ընդդիմության գործողություններում նորություններ կլինեն


 |armenpress.am|

Օհանյանը հայտարարում է՝ ապագայում ընդդիմության գործողություններում նորություններ կլինեն |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ «Դիմադրության» շարժումը շարունակական է լինելու և ապագայում իրենց գործողությունների մեջ նորություններ կլինեն: Օհանյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ խորհրդարանական ընդդիմությունը, «Դիմադրություն» շարժումը չեն պայքարում իշխանությանը հեռացնելու համար: Օհանյանը, ներկայացնելով, թե  «Դիմադրություն» շարժումն ինչ է իրականացրել, նշեց, որ իրենց աշխատանքն իրականացվում է համադրված և ըստ անհրաժեշտության, եթե հարցերը վերաբերում են իրենց օրակարգին՝ Հայաստանի անվտանգությանը, Արցախին, արտաքին քաղաքականությանը: «Սեպտեմբերի 13-ին, երբ վիճակն օրհասական էր, մենք եղել ենք ԱԺ-ում և փորձել ենք հայտարարություն կատարել  և այլն: Բացի դրանից, մենք աշխատանքն ԱԺ-ից դուրս շարունակում ենք, միգուցե, այս պահին դա տեսանելի չէ: Ինքնաքննադատաբար ասեմ, որ ժողովրդի հետ աշխատանքը, համոզելու գործընթացն, ընդհանուր առմամբ, ամենադժվարն է»,- ասաց Օհանյանը: Նա վստահեցրեց, որ «Դիմադրության» շարժումը շարունակական է լինելու: Շարժման ղեկավարությունը համապատասխան ծրագրային գործունություն է ծավալում, որը կներկայացվի: Օհանյանն ընդգծեց, որ վերջին ժամանակներում ժողովրդի հետ հանդիպումներ են իրականացնում: Ըստ նրա՝ թեև նախորդ շարժման ընթացքում որոշակի հաջողության հասել են, սակայն դա բավարար չի համարում: «Հիմա որոշակի վերլուծություն ենք անում: Ապագայում մեր գործողությունների մեջ կլինեն նորարարություններ»,- նշեց Օհանյանը:    
14:58 - 25 հոկտեմբերի, 2022
Արմեն Գևորգյանը կմասնակցի Ստրասբուրգում կայանալիք նիստին. դատարանը բավարարել է պաշտպանի միջնորդությունները

Արմեն Գևորգյանը կմասնակցի Ստրասբուրգում կայանալիք նիստին. դատարանը բավարարել է պաշտպանի միջնորդությունները

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հոկտեմբերի 18-ին թույլատրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ, որտեղ հոկտեմբերի 24-27 տեղի է ունենալու ԵԽ Տեղական և Տարածքային իշխանությունների կոնգրեսի լիագումար նիստը։ Ինչպես նշում  է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը,  պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդել է թույլատրել Գևորգյանին հոկտեմբերի 22-29-ը բացակայել Հայաստանի Հանրապետությունից։ Մեկ այլ միջնորդությամբ պաշտպանը խնդրել է, որ Գևորգյանին թույլատրեն բացակայել նոյեմբերի 6-10-ը․ այդ ընթացքում Գևորգյանն իր պատգամավորական գործունեության հետ կապված կրկին պետք է գտնվի Ստրասբուրգում։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միացել է Լուսինե Սահակյանի միջնորդություններին, իսկ մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը նկատել է, որ Արմեն Գևորգյանի հաճախակի գործուղումները խաթարում են դատարանի աշխատանքը․ նիստերն անընդհատ հետաձգվում են։ Լսելով կողմերին՝ դատարանը բավարարել է պաշտպանի միջնորդությունները:
15:06 - 18 հոկտեմբերի, 2022
Անգործությունն ավելի է մոտեցնում աղետը.   Արմեն Գեւորգյան |news.am|

Անգործությունն ավելի է մոտեցնում աղետը. Արմեն Գեւորգյան |news.am|

news.am: Մեզ համար աղետը կարող է տարբեր բնույթ ունենալ՝ սկսած Արցախից հայերի արտաքսումից եւ վերջացրած նրանով, որ Հայաստանի տարածքի մի մասը կարող է հայտնվել այլ երկրների վերհսկողության տակ: Հոկտեմբերի 17-ին քննարկման ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը: Նրա գնահատմամբ՝ միայն քննարկումները եւ անգործությունը ավելի են մոտեցնում աղետը: Նա համախմբման եւ բոլոր ռեսուրսներն օգտագործելու կոչ արեց: Պատգամավորը կարծում է, որ անկախացումից հետո Հայաստանին հաջողվում էր պաշտպանել իր շահերը, իսկ 44-օրյա պատերազմից հետո պատկերը փոխվել է. պատերազմը գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների մեկնարկ տվեց: «Մենք դեռ չենք հայտնվել Արեւմուտքի եւ Ռուսաստանի բախման էպիկենտրոնում, քանի որ խաղացողների կարծիքով իրավիճակը մի փոքր այլ է, բայց մենք այդ ճանապարհին ենք: Դա ունի եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառ: Արցախի բնակչության անվտանգությունն այսօր ապահովում են ռուս խաղաղապահները, Հայաստանում, համենայն դեպս, այս պահին որոշիչ դեր է խաղում Ռուսաստանը։ Սակայն միտում կա փոխելու այդ բալանսը, ինչը պայմանավորված է ամբողջ աշխարհով իրադարձությունների զարգացմամբ, որոնք անվերահսկելի ուղով են գնում: Ոչ մի հիմնարար փաստաթուղթ կամ սկզբունք, որն ընդունվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, այսօր այլեւս չի գործում եւ կրում է տեղական բնույթ։  Կարեւորը, որպեսզի մենք արդյունքում մենակ չմնանք, ուստի չի կարելի կորցնել հին դաշնակիցներին՝ առանց նորերին ձեռքբերելու», – նշեց Գեւորգյանը: Նա ասաց, որ ԵԽԽՎ նիստում հնարավոր եղավ եվրոպացի պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել տարածաշրջանի վրա, քանի որ ուշադրության կենտրոնում պետք է լինեն նաև Հայաստանը եւ Ղարաբաղը։  «Ցավոք, Թուրքիայի եւ Ադրբեջանի ջանքերով փորձ է արվում մոռացության մատնել ղարաբաղյան կարգավորման խնդիրը եւ Ադրբեջանի վերջին ագրեսիան»,- եզրափակեց պատգամավորը։
15:46 - 17 հոկտեմբերի, 2022
Նիկոլի բանաձեւը հետևյալն է՝ ինչ ուզում է թշնամին, տանք, որպեսզի լինի խաղաղություն. Իշխան Սաղաթելյան |news.am|

Նիկոլի բանաձեւը հետևյալն է՝ ինչ ուզում է թշնամին, տանք, որպեսզի լինի խաղաղություն. Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: Հայաստանի հասարակական էլիտայի և քաղաքական ուժերի խնդիրն է, որ չեն կարողացել հասարակության հետ խոսել այնպես, որ ոտքի հանենք: Այս  մասին «Երկիր մեդիա»-ի տաղավարում պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: «Իշխանությունն այսօր ասում է՝ ընդդիմության պայաքարը իշխանության գալու համար է, այլ ոչ թե հայրենիքի, մենք ասում ենք՝ մեր գլխավոր նպատակն իշխանության համար չի, բայց իշխանափոխությունն անհրաժեշտ պայման է երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար: Ստացվել է  այնպես, որ բոլոր այն անհատները, ովքեր ունեն կամք, վճռականություն, փորձառություն, պատասխանատվություն երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար, իրենք չունեն համապատասխան լծակներ դա անելու համար: Իսկ լծակներ ունեցողները՝ իշխանության գտնվողները, երկիրը հետևողականորեն տանում են կործանման: Այսինքն սա պայքար չէ իշխանության համար, բայց իշխանությունը անհրաժեշտ լծակ է հարցեր լուծելու համար»,- ասաց նա: Սաղաթելյանի խոսքով՝ իշխանությունը ընդդիմության մեղադրում է նրանում, որ նրանք ոչ թե հայրենիքի փրկության համար են պայքարում, այլ՝ «թալանի փրկության»: «Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այն բոլոր անունները, որ հնչեցրել է, հարցադրումներ է արել, ԱԺ-ում, իր «Հայկական ժամանակ»-ում, կոնկրետ անուններ է նշել, թող քաղաքացին տեսնի, թե նրանք որտեղ են, դրանք իմ ու քո կողքի՞ն են, թե՞ Նիկոլի: Այդ մարդիկ, որոնցից հասարակությունը տարիներ շարունակ դժգոհել է, այսօր ընդդիմության կողքին չեն, ես նրանց ցուցակը ունեմ և այդ մասին մի օր պետք է խոսվի»,- ասաց նա:  Սաղաթելյանի խոսքով՝ Փաշինյանը ընտրություններից առաջ քաղաքացիներին խոստացել է խաղաղություն, բայց թե ինչի հաշվին, դա չի ասել: «Նախընտրական շրջանում ասել է, որ պետք է հասնեն արցախյան հակամարտության խաղաղ ու համապարփակ կարգավորմանը՝հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման,  առանց սահմանափակումների իրականացման վրա, Արցախի ժողովուրդը չի կարող գոհատևել Ադրբեջանի ենթակայության ներքո, Արցախի խնդրի վերջնական կարգավորումը մենք տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման, իրավունքների իրականացման, կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով անջատում հանուն փրկության սկզբունքով: Սա է խոստացել «Քաղաքացիական պայմանագիր»-ը, հետո էլ կառավարության ծրագրով վերահաստատել:  Հիմա ասում է, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում: Այսինքն դու ժողովրդին խոստացել ես խաղաղություն, ընտրվելուց հետո բերել ես պատերազմ, հետևաբար այս իշխանությունը լեգիտիմ չէ և ժողովրդի կողմից որևէ մանդատ չունի, սա շատ կարևոր արձանագրում է, որ պետք է անենք: Նիկոլը չի կարող խաղաղության օրակարգ առաջ բերել, նա պատերազմի և պարտության խորհրդանիշ է, իր հետ կա երկու տաբերակ, կամ նոր պատերազմ, կամ նոր կապիտուլյացիա, հիմա ամբողջ պրևոբլեմն այն է, որ մենք մեր հասարակությանը պետք է կարողանանք մինչև վերջ սա բացատրել: Իր բանաձևը հետևյալն է՝ ինչ ուզում է թշնամին տանք, որպեսզի լինի խաղաղություն, բայց կյանքը ցույց է տվել, որ ինչ ուզում է, տալիս ենք, շարունակում է ուզել ավելին, բայց խաղաղություն չի լինում»,- ասաց նա՝ նշելով, որ Սյունիքում ճանապարհներ հանձնելով՝ Բերձորն ու Աղավնոն հանձնելուց հետո թշնամին մոտեցավ Ջերմուկին և այասպես շարունակվելու դեպքում նրան կդիմավորենք Երևանի մատույցներում:   Լուսանկարը՝ Ազգային ժողովի կայքից 
09:03 - 17 հոկտեմբերի, 2022
Աղվան Վարդանյանը հայտարարեց՝ ընդդիմությունը լավ չի աշխատել, լայն հանրային աջակցություն չի ապահովել, սակայն չի համակերպվելու


 |armenpress.am|

Աղվան Վարդանյանը հայտարարեց՝ ընդդիմությունը լավ չի աշխատել, լայն հանրային աջակցություն չի ապահովել, սակայն չի համակերպվելու |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ ընդդիմությունն իշխանությանը հեռացնելու պայքարում լավ չի աշխատել, լայն հանրային աջակցություն չի ստացել, բայց չեն հարմարվելու, շարունակելու են պայքարը: Վարդանյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում: Աղվան Վարդանյանը նախ անդրադարձավ իշխանությանը: Նա իշխանությանը, երկրի ղեկավարին մեղադրեց մի շարք հարցերում, այդ թվում երկրում «միակուսակցականություն» ստեղծելու փորձի, պատերազմի, Արցախի հարցում «զիջումների», տարբեր ուժային կառույցների պարգևավճարներ տալու և շատ այլ հարցերում: Ապա հարցրեց, թե ինչո՞ւ երկրի ղեկավարը չի հեռանում: Նա նաև անդրադարձավ իշխանությանը հեռացնելու համար իրենց պայքարին: «Մեղավոր ենք, չենք կարողացել, փորձել ենք, անձնազոհության ենք գնացել, բայց լայն հանրային աջակցություն չենք ապահովել, ուրեմն լավ չենք աշխատել: Հիմա էլ դժվար որոնումների մեջ ենք, վստահ եղեք՝ չենք համակերպվելու, հեռացնելու ենք: Մեղադրեք մեզ, բայց նաև մտածեք, թե դուք ինչ եք արել»,-ասաց Վարդանյանը: Նա վստահեցրեց, որ այդտեղ իշխանության պայքարի հարց չկա, պետության, հայկական ինքնության, արժանապատվության հարց է, իրենց օրակարգն է անվտանգությունը, բանակը, ներքին համախմբումը, հավասարակշռված արժանապատիվ արտաքին քաղաքականությունը: «30 տարի Արցախն ազգային գաղափար էր, հիմա էլ պետք է լինի, նաև պետականությունն ու հայկական ինքնությունը: Մենք շարունակելու ենք, Արցախը, սփյուռքը պետք է շարժվեն»,-նշեց պատգամավորը:
13:24 - 10 հոկտեմբերի, 2022
Իշխանություններն արձանագրեցին ժողովրդավարության հերթական ակնհայտ նահանջը. «Հայաստան» խմբակցություն

Իշխանություններն արձանագրեցին ժողովրդավարության հերթական ակնհայտ նահանջը. «Հայաստան» խմբակցություն

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.   «Մինչ հանրության ուշադրությունը կենտրոնացած է Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային ծանրագույն վիճակի վրա, իշխանություններն, օգտվելով այդ հանգամանքից, արձանագրեցին ժողովրդավարության հերթական ակնհայտ նահանջը:    Անցնող շաբաթվա ընթացքում սահմանադրական անկախ մարմինների ղեկավար պաշտոններում ընտրվել են օրվա իշխանությունների հետ ուղղակի փոխկապակցված անձինք Կենտրոնական ընտրական հանձնաժողովում և Բարձրագույն դատական խորհրդում:    Ժողովրդավարության սկզբունքի հստակ պահանջներից է բխում, որ նման կառույցները պետք է համալրվեն իրապես անկախ, արհեստավարժ ու քաղաքականապես չեզոք թեկնածուներով: Չնայած այս պահանջներին՝ մեկ քաղաքական միավոր առաջադրեց ու ընտրեց հենց նույն քաղաքական միավորի անդամների ձևական ընթացակարգով, նախքան ընտրությունն էլ ապահովելով  անկուսակցականի կարգավիճակը:    Հատկանշական է, որ ԿԸՀ նախագահ է ընտրվել այն անձը, ով օրվա իշխանությունների ներկայացուցիչ է հանդես եկել 2021 թվականի արտահերթ ընտրություններում ԿԸՀ-ում և կուսակցության ակտիվ անդամ է եղել, ինչը ԿԸՀ նախագահի պաշտոնի դեպքում աննախադեպ է:    Միաժամանակ ԲԴԽ նախագահը մի քանի ամիս առաջ ընտրվել էր իշխող կուսակցության ղեկավար պաշտոններից մեկում: Նման քաղաքականության իրացման նպատակն ակնհայտ է. անկախ սահմանադրական մարմինները ծառայեցնել մեկ քաղաքական միավորի շահերին և ամբողջությամբ խաթարել անկախության երաշխիքները:   Խիստ անհանգստացնող է, որ ժողովրդավարության այսպիսի նահանջի փաստերին որևէ կերպ չեն արձագանքել միջազգային կառույցները, որոնք հանդես էին գալիս ժողովրդավարական արժեքների պաշտպանությամբ մեր երկրում»։
12:06 - 10 հոկտեմբերի, 2022