Գազպրոմ Արմենիա

«Գազպրոմ Արմենիա» (նախկին անվանում՝ «ՀայՌուսգազարդ»), ռուսական փակ բաժնետիրական ընկերություն է, որը զբաղվում է ՀՀ-ում գազի մատակարարմամբ և իրացմամբ։ Ստեղծվել է ՀՀ էներգետիկայի նախարարության, ԲԲԸ «Գազպրոմ»-ի, «ԻՏԵՌԱ» Միջազգային էներգետիկ ՍՊԸ-ի կողմից՝ 1997 թվականին։

Ընկերությունն ունի տարածքային սկզբունքով կազմակերպված 15 գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղ (ԳԳՄ), «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղ, 5 դուստր ընկերություն, ինչպես նաև «Հրազդան-5» և «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկները:

Կասեցումներ են իրականացվել «Գազպրոմ Արմենիա»-ում, «Վեոլիա Ջուր»-ում, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում

Կասեցումներ են իրականացվել «Գազպրոմ Արմենիա»-ում, «Վեոլիա Ջուր»-ում, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում

Կասեցումներ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում, Արարատի ոսկու կորզման «Գեոպրոմայնինգ Գոլդ» ֆաբրիկայում․ ՀՀ պարետի թիվ 63 որոշման 4-րդ հավելվածով սահմանված «Գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (Covid 19) տարածման, կանխարգելման» անվտանգության կանոնների պահպանման փաստը պարզելու նպատակով առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկումներն արձանագրել են որոշ խախտումներ։ Դրանց հաջորդել է պարետի կասեցման որոշումը։Կասեցումների այսօրվա ցանկում է եւս շուրջ 4 տասնյակ ընկերություն տարբեր բնակավայրերում։ Դրանցից երկուսի գործունեությունը կասեցվում է 48 ժամով։Ամենահաճախակի խախտումներից են փակվող աղբարկղերի մասով սահմանված պահանջների չպահպանումը, աշխատակիցների ջերմաչափման գրանցամատյանի վարումն իրականացվում է խախտումներով, աշխատակիցները չեն կրում դիմակ։Կասեցումներին զուգընթաց՝ ԱԱՏՄ անակնկալ ստուգայցերն այսօր շարունակվել են տարբեր բնակավայրերում, ուժեղացված ռեժիմով նաեւ՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Այստեղ հերթական մշտադիտարկումներն են անցկացվել` բացառելու նախկինում նկատված ու նոր հնարավոր խախտումները։ Կրկնակի դիտարկվել են նաև նախորդիվ կասեցված տնտեսավարողները։ԱԱՏՄ-ն հիշեցնում է, որ պարետի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Տնտեսավարողի գործունեությունը, սակայն, կասեցված է այն պահից, երբ ԱԱՏՄ աշխատակիցները մոտենում, տեղեկացնում են որոշման մասին և փակցնում են կասեցման թերթիկը։ԱԱՏՄ-ն շեշտում է՝ կրկնակի և համակցված խախտումների դեպքում 24-ժամյա կասեցումներից բացի՝ կայացվում են նաև 48 և 72 ժամով կասեցման որոշումներ: Պարետի որոշման չկատարումը ենթակա է վարչական պատասխանատվության։
20:35 - 03 հուլիսի, 2020
Պարետի որոշմամբ կասեցվել է Գազպրոմ Արմենիա, Վեոլիա Ջուր եւ մի շարք այլ տնտեսվարողների մասնաճյուղերի գործունեությունը

Պարետի որոշմամբ կասեցվել է Գազպրոմ Արմենիա, Վեոլիա Ջուր եւ մի շարք այլ տնտեսվարողների մասնաճյուղերի գործունեությունը

Պարետ Տիգրան Ավինյանը հուլիսի 2-ի N 169-Ա  որոշմամբ 24 եւ 48 ժամով սահմանափակվել են մի շարք տնտեսվարողների գործունեությունը: Այս մասին հայտնում է ՀՀ Կառավարության պաշտոնական կայքէջը: 24 ժամով արգելվել է հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը․ 1) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ՝ ք․ Երևան, Չարենցի 141/3 շենք․ 2) «Հայկ Աֆրիկյան» Ա/Ձ՝ ք․ Երևան, Խաղաղ Դոնի 12/1․ 3) «Մկրտիչ Եղիազյան» Ա/Ձ՝ ք․ Երևան, Խաղաղ Դոնի և Տիտոգրադյան խաչմերուկ․ 4) «Նատալի Ֆարմ դեղատուն» ՍՊԸ՝ ք․ Երևան, Խաղաղ Դոնի 1/34․ 5) «Վարկս Էյ Էմ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ՝ ք․ Երևան, Հալաբյան փողոց 31/6 և ք․ Արտաշատ, Օգոստոսի 23/23/25/2․ 6) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ՝ ք․ Երևան, Աբովյան 66ա (գրասենյակ և բաժանորդների սպասարկման բաժին). 7) «Մարատ Ոփյան» Ա/Ձ՝ Վանաձոր համայնք, Գարեգին Նժդեհի 6/1․ 8) «Հայկուշ Մամաջանյան» Ա/Ձ՝ Վանաձոր համայնք, Գարեգին Նժդեհի 6/25․ 9) «Ահարոն Սևինյան» Ա/Ձ՝ Վանաձոր համայնք, Գարեգին Նժդեհի 12/2․ 10) «Արմենուհի Ավետյան» Ա/Ձ՝ Վանաձոր համայնք, Մյասնիկյան 7ա․ 11) «Պոդոնյան Հակոբ» Ա/Ձ՝ Վանաձոր համայնք, Մյասնիկյան 7․ 12) «Կարինե Սահակյան» Ա/Ձ՝ Վանաձոր համայնք, Մյասնիկյան 3/3․ 13) «Կարապետ Ղավալյան» Ա/Ձ՝ Վանաձոր համայնք, Մյասնիկյան 7․ 14) «Արմեն Մարտիրոսյան» Ա/Ձ՝ գ․ Ակնաշեն․ 15) «Հերմինե Գրիգորյան» Ա/Ձ՝ ք․ Արտաշատ, Մարքսի 16/16․ 16) «Գաբի» ՍՊԸ՝ ք․ Էջմիածին, Զվարթնոց շ․ 1 բն․ 10. 17) «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՓԲԸ՝ Արարատի ոսկու կորզման Ֆաբրիկա՝ ք․ Արարատ, Սարալանջի 1 (գրասենյան և արտադրամաս)։ 18) «Տիգրան Պետրոսյան» Ա/Ձ՝ ք․Եղեգնաձոր, Միկոյան 5/0. 19) «Արտյոմ Խաչատրյան» Ա/Ձ՝ ք․Եղեգնաձոր, Սևակի 9. 20) «Անահիտ Սիմոնյան» Ա/Ձ՝ ք․Եղեգնաձոր, Միկոյան 3/1. 21) «Հակոբ Աստվածատրյան» Ա/Ձ՝ ք․Երևան, Վիլնյուսի 37/104․ 22) «Լիանա Մանասյան» Ա/Ձ` ք. Հրազդան, Օգոստոսի 23/56. 23) «Գոհար Հակոբյան» Ա/Ձ` ք. Հրազդան, 34 շենքի կից տարածք. 24) «Հռիփսիկ Մեսրոբյան» Ա/Ձ` ք. Հրազդան, Բաղրամյան փողոց 10-րդ դպրոցին հատող տարածք. 25) «Սրբուհի Նավոյան» Ա/Ձ՝ ք․ Հրազդան, Անդրանիկի պող. 1 48-148/1․ 26) «Թեհմինե Խաչատրյան» Ա/Ձ՝ ք․ Հրազդան, Միկրոշրջան, Անդրանիկի պողոտա․ 27) «Բարսեղյան Ռիտա» Ա/Ձ՝ ք․ Հրազդան, Բաղրամյան 10-րդ դպրոցի դիմաց․ 28) «Արմեն Մովսիսյան» Ա/Ձ՝ ք․ Հրազդան, Միկրոշրջան 10-րդ դպրոցի հարևանությամբ․ 29) «Մանվելյան Հովիկ» Ա/Ձ՝ ք․ Հրազդան, Անդրանիկի 146/2․ 30) «Էլլադա Թավաքալյան» Ա/Ձ՝ ք․ Հրազդան, Միկրոշրջան 10-րդ դպրոցի դիմաց․ 31) «Ռոման Ապրեսյան» ֆիզիկական անձ՝ ք․ Հրազդան, Միկրոշրջան թաղ., 32) «Արտյոմ Բակլաչյան» Ա/Ձ՝ ք․ Հրազդան, Միկրոշրջան Դ-2 թաղամաս․ 33) «Գևորգյան Լարիսա» Ա/Ձ՝ ք․ Հրազդան, Բաղրամյան թաղ. 5-րդ փողոց 1 առևտրի սրահ․ 34) «Ֆարմ-Էլեն» ՍՊԸ՝ ք․ Գորիս, Սյունիքի 136, բն․ 17․ 35) «Նարինե Դավթյան» Ա/Ձ՝ ք․ Գորիս, Մաշտոցի 1․ 36) «Արսեն և Լիաննա» ՍՊԸ՝ ք․ Գորիս, Մաշտոցի 52:   48 ժամով արգելվել են հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը․ 1) «Գադվին-Բետ» ՍՊԸ՝ ք․ Արտաշատ, Օգոստոսի 23/43/1․ 2) «Վարդ-Արփի» ՍՊԸ՝ Արարատի մարզ, գ․ Փոքր Վեդի։
09:23 - 03 հուլիսի, 2020
Ռուսաստանը եւ Բելառուսը ըմբռնման են հասել գազի գնի ձեւավորման հարցում |armenpress.am|

Ռուսաստանը եւ Բելառուսը ըմբռնման են հասել գազի գնի ձեւավորման հարցում |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը եւ Բելառուսը փոխըմբռնում են հանդես բերում գազի միասնական շուկայի ձեւավորման եւ այդ ռեսուրսի գնի շուրջ վեճերի հաղթահարման հարցում: Այդ մասին հուլիսի 1-ին առցանց ռեժիմով կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Մոսկվայում Բելառուսի դեսպան Վլադիմիր Սեմաշկոն: «Ես պետք Է ձեզ տեղեկացնեմ, որ երեկ նշանավոր միջոցառում Է տեղի ունեցել, երբ հանդիպել են Ռուսաստանի եւ Բելառուսի Էներգետիկայի նախարարներ (Ալեքսանդր) Նովակը եւ (Վիկտոր) Կարանկեւիչը, ներկա են գտնվել նաեւ դեսպանության մարդիկ, ինչպես նաեւ («Գազպրոմ»-ի ղեկավար) Ալեքսեյ Միլլերը: Եվ ինձ թվաց, որ ըմբռնումը հասունացել Է: «…» Երեկ զեկույցներից ես հասկացա, որ հասունացել Է ըմբռնումը, ինչը հարկավոր Է առաջ տանել եւ շարժվել դեպի գազի միասնական շուկա»,-նշել Է դիվանագետը: Բելառուսն ամեն տարի ՌԴ-ից ներմուծում Է շուրջ 20 մլրդ խորանարդ մետր գազ: Դրա հետ մեկտեղ Մինսկը քանիցս առաջարկել Է գազի գինը նվազեցնել մինչեւ Սմոլենսկի մարզի մակարդակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:44 - 01 հուլիսի, 2020
«Գազպրոմ Արմենիա»-ում նախատեսվում է 1000 աշխատողի կրճատում |armenpress.am|

«Գազպրոմ Արմենիա»-ում նախատեսվում է 1000 աշխատողի կրճատում |armenpress.am|

armenpress.am: «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանի խոսքով՝  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած տարիֆների արդյունքում ընկերությունը հուլիսի 19-ից սկսած այլևս չի կարող վճարել 1000 աշխատողի, այսինքն` կարվեն այդ չափով կրճատումներ: Թադևոսյանն այս մասին ասաց ՀԾԿՀ-ում լրագրողների հետ զրույցում:  «Երբ տարիֆում նախատեսված է այդքան, ես չեմ կարող պահել, 1000 մարդ ինձ մոտ չի վճարվելու հանձնաժողովի նշած տարիֆով՝ սկսած 2020-ի հուլիսի 19-ից: Ես պետք է հենց հուլիսի 19-ին ունենամ 1000 հոգու կրճատում, որպեսզի ֆինանսական բալանսը չխախտեմ»,-ասաց Թադևոսյանը:  Ընկերությունը դեռ հստակ չգիտի, թե որ հազար հոգուն կրճատի: Տնօրենը հանձնաժողովին հորդորել է ներկայացնել կրճատվող աշխատողների հաստիքացուցակ, որպեսզի ընկերությունը լիցենզիայիով նախատեսված իր հետագա աշխատանքները կազմակերպելու հնարավորություն ստանա և կանխատեսվող խնդիրները ՀԾԿՀ-ի հետ լրացուցիչ քննարկի ու գտնի լուծումներ:  Առաջին մեծաքանակ կրճատումը, ոը ընկերության տնօրենը տեսնում է, հսկիչների շրջանում է: Նրա խոսքով՝ այդ որոշումն արդեն կայացվել է մեկ տարի առաջ ՀԾԿՀ-ի կողմից: «2 անգամ պակասեցվել է հսկիչի գործը, այսինքն այն գործը, որ պետք է անեին 3 օրում, հիմա թույլատրված է անել 6 օրում: Այսինքն` օրենքով նման աշխատանքի պահանջարկ չկա: Դրա համար ենթադրում ենք, որ 50 տոկոսով հսկիչները կրճատվելու են»,-ասաց տնօրենը: Թադևոսյանի խոսքով ՝ հիմա իրենք փորձում ենք կազմակերպել, մեթոդոլագիան գտնել և գնալ առաջ:  «Գազպրոմ Արմենիա»-ի տնօրեն Հրանտ Թադևոսյանը հայտարարեց, որ ինքը մոտ 15 օր առաջ նամակ է ուղարկել «Գազպրոմ»-ի ղեկավարությունը՝ իր աշխատավարձը պակասեցնելու համար: «Որպեսզի ես նույնպես զգամ այն բեռը, որ զգալու են բոլորը: Ես պաշտոնապես նամակ եմ ուղարկել և սպասում եմ պատասխանին»,-ասաց նա:  «Գազպրոմ Արմենիա»-ում աշխատավարձերի այլ կրճատումներ ևս սպասվում են:
15:22 - 19 հունիսի, 2020
Բնակչության համար գազի սակագինը կմնա անփոփոխ. ՀԾԿՀ-ն հաստատեց իր առաջարկած սակագները |armenpress.am|

Բնակչության համար գազի սակագինը կմնա անփոփոխ. ՀԾԿՀ-ն հաստատեց իր առաջարկած սակագները |armenpress.am|

armenpress.am: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ընդունեց որոշման նախագիծը, որով սահմանվում են գազի նոր սակագներ, սակայն բնակչությանը, այդ թվում սոցիալապես անապահով ընտանիքներին վաճառվող գազի սակագինը մնում է անփոփոխ: Որոշումը միաձայն ընդունվեց հանձնաժողովի հունիսի 19-ի նիստում:  «Գազպրոմ Արմենիա»-ն ապրիլի 1-ին ՀԾԿՀ-ին էր ներկայացրել սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտ, որով մասնավորապես առաջակվում էր սպառողներին վաճառվող գազի միջին կշռութային սակագինը  բարձրացել՝ 255 դոլարից դարձնելով 283 դոլար: ՀԾԿՀ-ն առաջարկել էր 266.71 դոլար տարբերակը:  Եթե «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իր հայտով առաջարկել էր բոլոր սպառողների համար կիրառել միասնական մեկ սակագին՝ առանց խմբերի միջև տարբերակման, ապա հանձնաժողովի աշխատակազմն առաջարկում է պահպանել գործող հիմնական սպառողական խմբերը՝ այդ թվում հաշվի առնելով կառավարության համապատասխան որոշումներով ներկայացված առաջարկությունները, շարունակել գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին, վերամշակող կազմակերպություններին և սոցիալապես անապահով ընտանիքներին որպես առանձին սպառողական խմբեր դիտարկելը՝ հնարավոր նվազ սակագների սահմանմամբ: Արդյունքում հանձնաժողովի աշխատակազմն առաջարկում է բնակչությանը, բացառությամբ սոցիալապես անապահով սպառողների, տարեկան մինչև 600 խմ բնական գազի սպառման համար վաճառվող բնական գազի սակագինը թողնել անփոփոխ՝ 139 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար: Իսկ սոցիալապես անապահով սպառողներին վաճառվող տարեկան մինչև 600 խմ բնական գազի սպառման համար սակագինն առաջարկվում է նույնպես թողնել անփոփոխ՝ 100 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար: Հանձնաժողովն առաջարկել է գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ժամանակահատվածի համար և վերամշակող ՝ այսինքն պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող անձանց վաճառվող բնական գազի սակագինը 1000 խմ-ի համար սահմանել 224 դոլարին համարժեք դրամ: Իսկ մնացած սպառողներին, այդ թվում ջերմային էլեկտրակայաններին վաճառվող բնական գազի համար ամսական մինչև 10 հազար խմ-ի շրջանակում սպառվող բնական գազի համար սահմանել 139 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար: Իսկ ամսական 10 հազար խմ-ն գերազանցող գազի համար սահմանել յուրաքանչյուր հազար խմ-ի համար՝  255.92 դոլարին համարժեք դրամ սակագին: Առաջարկվում է նախագիծն ուժի մեջ դնել 2020-ի հուլիսի 19-ից՝ բացառությամբ ջերմային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց վաճառվող բնական գազի սակագների, որոնք ուժի մեջ կմտնեն 2020 թվականի օգոստոսի 1-ից: 
13:41 - 19 հունիսի, 2020
«Գազպրոմ Արմենիա»-ն ՀԾԿՀ-ի առաջարկները համարում է ընդունելի, բայց ոչ բավարար |azatutyun.am|

«Գազպրոմ Արմենիա»-ն ՀԾԿՀ-ի առաջարկները համարում է ընդունելի, բայց ոչ բավարար |azatutyun.am|

azatutyun.am: «Գազպրոմ Արմենիա»-ն ընդունելի է համարում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) մոտեցումը գազի սակագների հարցում, սակայն ոչ բավարար: ՀԾԿՀ ում ընթացող նիստի ընթացքում այս մասին հայտարարեց «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը։ Ըստ Թադևոսյանի, հանձնաժողովի առաջարկած ՝ հազար խորանարդ մետր գազի 266,7 դոլար միջին սակագինը բավարար չէ, պետք է սահմանվի ոչ պակաս քան 275 դոլար։ ՀԾԿՀ-ում քննարկում են գազի սակագների վերանայման հարցը: Ապրիլի 1-ին «Գազպրոմ Արմենիա»-ն սպառողներին մատակարարվող գազի սակագների վերանայման հայտով դիմել է ՀԾԿՀ, հանձնաժողովն էլ սեփական առաջարկներն էր ներկայացրել, ըստ որոնց՝ սակագների բարձրացումն ավելի քիչ պետք է լիներ, քան «Գազպրոմ Արմենիա»-ի հայտով է նախատեսվում:
13:21 - 19 հունիսի, 2020
ՀԾԿՀ-ն առաջարկեց բնակչությանը վաճառվող գազի սակագինը թողնել անփոփոխ |armenpress.am|

ՀԾԿՀ-ն առաջարկեց բնակչությանը վաճառվող գազի սակագինը թողնել անփոփոխ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 19-ի նիստի օրակարգի 3-րդ որոշման նախագծով առաջարկում է բնակչությանը վաճառվող գազի սակագինը թողնել անփոփոխ: Այս մասին նիստում ասաց ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը: «Եթե «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իր հայտով առաջարկել էր բոլոր սպառողների համար կիրառել միասնական մեկ սակագին՝ առանց խմբերի միջև տարբերակման, ապա հանձնաժողովի աշխատակազմն առաջարկում է պահպանել գործող հիմնական սպառողական խմբերը՝ այդ թվում հաշվի առնելով կառավարության համապատասխան որոշումներով ներկայացված առաջարկությունները, շարունակել գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին, վերամշակող կազմակերպություններին և սոցիալապես անապահով ընտանիքներին որպես առանձին սպառողական խմբեր դիտարկելը՝ հնարավոր նվազ սակագների սահմանմամբ: Արդյունքում հանձնաժողովի աշխատակազմն օրակարգի 3-րդ հարցով առաջարկում է բնակչությանը, բացառությամբ սոցիալապես անապահով սպառողների, տարեկան մինչև 600 խմ բնական գազի սպառման համար վաճառվող բնական գազի սակագինը թողնել անփոփոխ՝ 139 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար: Իսկ սոցիալապես անապահով սպառողներին վաճառվող տարեկան մինչև 600 խմ բնական գազի սպառման համար սակագինն առաջարկվում է նույնպես թողնել անփոփոխ՝ 100 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար»,-ասաց Աշոտ Ուլիխանյանը: Հանձնաժողովն առաջարկում է գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ժամանակահատվածի համար և վերամշակող ՝ այսինքն պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող անձանց վաճառվող բնական գազի սակագինը 1000 խմ-ի համար սահմանել 224 դոլարին համարժեք դրամ: Իսկ մնացած սպառողներին, այդ թվում ջերմային էլեկտրակայաններին վաճառվող բնական գազի համար ամսական մինչև 10 հազար խմ-ի շրջանակում սպառվող բնական գազի համար սահմանել 139 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար: Իսկ ամսական 10 հազար խմ-ն գերազանցող գազի համար սահմանել յուրաքանչյուր հազար խմ-ի համար՝  255.92 դոլարին համարժեք դրամ սակագին: Առաջարկվում է նախագիծն ուժի մեջ դնել 2020-ի հուլիսի 19-ից՝ բացառությամբ ջերմային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց վաճառվող բնական գազի սակագների, որոնք ուժի մեջ դնել 2020 թվականի օգոստոսի 1-ից:  «Գազպրոմ Արմենիա»-ն  ապրիլի 1-ին ներկակացավծ սակագների վերանայման հայտով մասնավորապես առաջարկել էր վաճառվող բնական գազի հազար խորանարդ մետրի գործող սակագինը թե բնակչության համար, և թե սոցիալապես անապահով ընտանիքների համար դարձնել 135 հազար 909.6 դրամ։ 
12:32 - 19 հունիսի, 2020
Գյուղական համայնքներում իրականացվում են ջրաչափների տեղադրման աշխատանքներ․ ԱԺ-ն քննարկում է ՀԾԿՀ անդամի ընտրության հարցը |armtimes.com|

Գյուղական համայնքներում իրականացվում են ջրաչափների տեղադրման աշխատանքներ․ ԱԺ-ն քննարկում է ՀԾԿՀ անդամի ընտրության հարցը |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովը քննարկում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդամի պաշտոնում առաջարկել է Կամո Սարգսյանին։ Սարգսյանը 2019 թվականի մայիսի 31-ից ընտրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ 1 տարի ժամկետով։ Իր ելույթում Սարգսյանն ասաց, որ իր պաշտոնավարման ժամանակաշրջանում հանձնաժողովի կազմում ձեռնամուխ է եղել հանձնաժողովի առջեւ դրված խնդիրների լուծմանը։ Ներկայացնելով մանրամասներ՝ նա ասաց, որ մաս է կազմել էլեկտրաէներգետիկական շուկայի աստիճանական ազատականացման, շուկայի չկարգավորվող հատվածներում մրցակցային մեխանիզմների ներդրման, շուկա՝ նոր մասնակիցների անխոչընդոտ մուտքի ապահովման համար։ Գազամատակարարման ոլորտի մասով Սարգսյանը հիշեցրեց, որ 2020 թվականի ապրիլի 1-ին «Գազպրոմ Արմենիա»-ն դիմել էր իրենց սպառողներին վաճառվող բնական գազի եւ մի քանի այլ ծառայությունների սակագների վերանայման հայտերով։ Այդ հայտով «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել է բոլոր սպառողների համար սահմանել միասնական՝ 135 հազար 909 դրամ սակագին՝ 1000 խորանարդ մետրի համար։ Սարգսյանն ասաց, որ հանձնաժողովի աշխատակազմի կատարած հաշվարկներով՝ առաջարկվող միջին կշռութային սակագինը կազմում է 128 հազար 21 դրամ՝ 1000 խորանարդ մետրի համար։ Ընդ որում, առաջարկվում է պահպանել գործող սակագնի հաշվարկների հիմքում ընկած սպառողական խմբերի դասակարգումը։ Սա ենթադրում է, որ բնակչության համար առաջարկվում է սակագինը թողնել նույնը, ավելացնել ջերմոցային տնտեսությունների, վերամշակող կազմակերպությունների համար նախատեսված սակագինը։ Առաջարկը ուղարկվել է «Գազպրոմ Արմենիա» եւ հրապարակվել։ Թեկնածուն մի քանի այլ ոլորտների աշխատանքներին անդրադարձավ, որից հետո պատգամավորները հերթագրվեցին հարցերի համար։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
17:47 - 17 հունիսի, 2020
ՀԾԿՀ-ն ասում է գազի սակագնի հարցում որոշողն իրենք են, «Գազպրոմ Արմենիա»-ն պատասխանում է՝ անհամաձայնություններ կան |armtimes.com|

ՀԾԿՀ-ն ասում է գազի սակագնի հարցում որոշողն իրենք են, «Գազպրոմ Արմենիա»-ն պատասխանում է՝ անհամաձայնություններ կան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 19-ի նիստում պատրաստվում է որոշում ընդունել գազի սակագնի վերաբերյալ։ ՀԾԿՀ-ն օրակարգում ներառել է՝ ոչ թե «Գազպրոմ Արմենիա»-ի, այլ հենց իրենց առաջարկը։ ՀԾԿՀ-ի առաջարկով բնակիչ-բաժանորդների համար գազի սակագնի փոփոխություն տեղի չի ունենա։ ՀԾԿՀ անդամ Սերգեյ Աղինյանը մեր զրույցում կարծիք հայտնեց, որ «Գազպրոմ Արմենիա»-ն կարող է դեմ լինել իրենց առաջարկին, սակայն ընդգծեց՝ որոշում կայացնողը ՀԾԿՀ-ն է։ «Վերջին քննարկման ժամանակ իրենք նշում էին, թե ծախսեր կան, որոնք պիտի անեն եւ դրա համար իրենց առաջարկը պետք է ընդունվի, բայց այդ ծախսերը նախորդ սակագնի ժամանակ իրենք չեն իրականացրել։ Իրենք ասում են, թե նորմատիվով պետք է 8 մլրդ դրամի աշխատանքներ իրականացնեին, սակայն մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին 3-4 մլրդ դրամի են արել»։ Հարցին՝ հանձնաժողովը ընդունելո՞ւ է իր առաջարկած նախագիծը, Աղինյանը պատասխանեց. «Ես, որպես համակարգող ենթադրում եմ, որ այն կընդունվի, բայց սա նախագիծ է, որի որոշումը ընդունվելու է նիստի ժամանակ։ Եթե ընդունվի 30 օրից ուժի մեջ կմտնի։ Հուլիսի 19-ից կգործի մեծ մասի համար, օգոստոսից 1-ից նաեւ էլեկտրական կայանների համար»։ Գրավոր հարցում էր ուղարկվել «Գազպրոմ Արմենիա»-ին ճշտելու, թե արդյո՞ք ՀԾԿՀ-ի առաջարկի վերաբերյալ համաձայնություն կա եւ թե ի՞նչ է պատրաստվում անել ընկերությունը։ Ի պատասխան ընկերության Հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից հայտնել են. ««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 01.04.2020թ. ՀՀ ՀԾԿՀ ներկայացրած հայտում ՀՀ բնական գազի սպառողների համար առաջարկել է յուրաքանչյուր հազ. խմ դիմաց 283,14 ԱՄՆ դոլարին համարժեք միջին սակագին (ներառյալ ԱԱՀ), որտեղ տարեկան մարժայի մեծությունը պետք է կազմեր 60,9 մլրդ դրամ: ՀՀ ՀԾԿՀ առաջարկի համաձայն բնական գազի իրացման միջին սակագինը պետք է կազմի 266,71 ԱՄՆ դոլարին համարժեք, իսկ մարժան՝ 47,6 մլրդ.դրամ: ՀՀ ՀԾԿՀ կողմից առաջարկվող սակագներով հնարավոր կլինի լուծել գազի համակարգի շահագործմանը և պահպանմանը վերաբերվող որոշակի խնդիրներ, որոնց լուծումը ներկայիս գործող սակագինը չի տալիս, սակայն, դրանք, այնուամենայնիվ, հնարավորություն չեն ընձեռնում Ընկերությանը իրականացնելու շահագործման և սպասարկման բոլոր աշխատանքները գազի մատակարարման և օգտագործման կանոններով և ՀՀ գործող գազի ոլորտի նորմատիվներով նախատեսված ծավալներով: Այդ իսկ պատճառով, ՀՀ ՀԾԿՀ-ում ս.թ. հունիսի 4-ին կայացած ՀՀ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման շուրջ աշխատանքային քննարկման ժամանակ Ընկերությունը հայտնել է իր անհամաձայնությունը առաջարկվող սակագների և Ընկերության հայտի որոշ ծախսային հոդվածների կրճատման հետ և հետագայում (այդ թվում նաև ս.թ. հունիսի 19-ին կայանալիք ՀԾԿՀ նիստին) այդ կրճատումները կդառնան ՀՀ ՀԾԿՀ հետ լրացուցիչ քննարկման առարկա»,- նշված է ընկերության պատասխանում: Սահմանին գազի գնի թանկացումը ինչ-որ մի պահի բերելու էր նաեւ երկրի ներսում սակագնի փոփոխության։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը՝ անդրադառնալով հունիսի 19-ին ՀԾԿՀ նիստի օրակարգում ընդգրկված գազի սակագնի փոփոխության որոշման նախագծին։ «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում էր սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռութային սակագինը 1000 խորանարդ մետրի դիմաց 255.06 դոլարից դարձնել 283.14 դոլար, իսկ ՀԾԿՀ-ն առաջարկել է սահմանել 266.71 դոլար։ Այսինքն ՀԾԿՀ-ն 11 տոկոս սակագնի բարձրացման փոխարեն պատրաստվում է բարձրացնել 4.57 տոկոս։ Միեւնույն ժամանակ ՀԾԿՀ-ի առաջարկով բնակիչ-բաժանորդների համար գազի սակագինը փոփոխության չի ենթարկվի։ Փոխարենը, որոշակի փոփոխության կենթարկվի գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների, վերամշակող՝ պահածոների, խմիչքների եւ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներին վաճառվող բնական գազի գինը՝ 1000 խմ-ի դիմաց 212 դոլարից դառնալով 224 դոլար («Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում էր 283.1 դոլար դարձնել)։ Որոշակի սակագնային փոփոխություն կլինի նաեւ ամսական 10 հազար խմ-ն գերազանցող սպառողների համար, որոնց մեջ ներառված են հիմնականում ԱԳԼՃԿ-ները։ «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել էր 1000 խմ-ի դիմաց 242.1 դոլարի փոխարեն սահմանել 283.14 դոլար սակագին, սակայն հանձնաժողովը առաջարկել է սահմանել 255.91 դոլար։ Թեմայի վերաբերյալ հարցազրույց Արտակ Մանուկյանի հետ։ - Պարոն Մանուկյան, ՀԾԿՀ-ն հունիսի 19-ի նիստի օրակարգում ներառել է գազի սակագնի փոփոխության որոշման նախագիծը, որով իրենց առաջարկած տարբերակն են ցանկանում ընդունել։ Ի՞նչ եք կարծում որոշումը կընդունվի։ - Այն, որ գազի սակագինը 2019 թ. սահմանին բարձրանալուց հետո 10 տոկոսով թանկացավ՝ դա համակարգի կայունության վրա մեծ հաշվով ազդեցություն էր ունենալու։ Այդ ազդեցությունը կար, բայց հաջողվեց օպտիմիզացիայի արդյունքում որոշակիորեն մեղմել, սակայն դա անվերջ գործընթաց չէր եւ ինչ-որ մի պահից հետո պետք էր լուծումներ փնտրել։ Մեծ հաշվով այդ բարձրացումը ակնկալվում էր։ Այստեղ նաեւ շատ կարեւոր է, որ նախնական «Գազպրոմ Արմենիա»-ի առաջարկի եւ ՀԾԿՀ-ի առաջարկի միջեւ էական տարբերություններ կան։ Կարծում եմ, որ որոշումը գնի բարձրացման առումով կընդունվի, բայց չափերի առումով պետք է հետեւենք։ Մեծ հաշվով սեղանին կա 2 առաջարկ՝ մեկը «Գազպրոմ Արմենիա»-ինն է, մյուսը՝ ՀԾԿՀ-ինը։ - Ըստ ձեզ, «Գազպրոմ Արմենիա»-ն ՀԾԿՀ-ի առաջարկած տարբերակը կընդունի՞։ Եթե այո, ապա որքա՞ն ժամանակ է հնարավոր  այդ սակագինը պահպանել։ - Շատ կարեւոր հարց եք բարձրացնում. այն հիմնավորումները, որոնք տարիներ շարունակ քննարկվել է, անտեսել չի կարելի։ Հատկապես այն առումով, որ բաշխման համակարգում մենք ունենք խնդիր, որ մեծ հաշվով կորստի գործակիցը բավականաչափ բարձր է։ Իհարկե՛, մենք հիմա գլոբալ խնդիրներից ենք խոսում, բայց կարծում եմ «Գազպրոմ Արմենիան», լինելով ՀՀ-ում ռեզիդենտ ընկերություն, այնուամենայնիվ, բիզնես սուբյեկտ է եւ հետաքրքրված է հնարավորինս ավելի մեծ մարժա ձեւավորելու մեջ։ Իսկ ՀԾԿՀ-ն պետք է լինի այն մարմինը, որը բալանսավորի ինչպես համակարգի անխափանությունը, այնպես էլ սպառողների շահը։Եվ եթե դուք ինձ հարցնում եք, թե որի հիմնավորումներն են ավելի ընդունելի, կարծում եմ, բալանսավորված շահի տեսանկյունից միանշանակ ՀԾԿՀ-ի մոտեցումները ընդունելի են։ Բայց, այնուհանդերձ, մենք պետք է հասկանանք, թե ուր ենք գնում։ Օրինակ՝ ՀԷՑ-ի պարագայում հնարավորություն կա, որպեսզի նրանք ներդրումներ իրականացնեն, նվազեցնեն իրենց կորուստների ցուցանիշը։ Հիմա էլ մեծ հաշվով 5 տարվա կտրվածքով «Գազպրոմ Արմենիա»-ի հետ նման մոտեցում է քննարկվում։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:43 - 17 հունիսի, 2020
Անհատ սպառողների համար գազը չի թանկանա, այլ սպառողների համար թանկացման ոչ էական հնարավորություն կա. փոխվարչապետ |armtimes.com|

Անհատ սպառողների համար գազը չի թանկանա, այլ սպառողների համար թանկացման ոչ էական հնարավորություն կա. փոխվարչապետ |armtimes.com|

armtimes.com: «Անհատ սպառողների համար գազի գինը չի թանականալու առնվազն այս պահին, եւ կարծում եմ, կան բավարար ռեսուրսներ եւ բավարար գործիքակազմ,  որ դա տեղի ունենա». Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարելով այս մասին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը միաժամանակ նշեց. «Եթե սահմանին գազի գնի փոփոխություն տեղի չունենա, ապա ոչ էական չափով այլ սպառողների համար թանկացման հնարավորություն կա»: Իսկ ահա սահմանին գազի գինը չթանկացնելու շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունները, ըստ փոխվարչապետի, դեռ շարունակվում են: «Սահմանին գազի գնի շուրջ բանակցությունները ընթացել են, ընթանում են եւ դա լինելու է մշտական պրոցես, որովհետեւ ցավոք սրտի մենք սահմանին գազի գնի ձեւավորման միասնական ինստիտուցիոնալ մեխանիզմ չունենք եւ դա է պատճառը, որ մենք այդ խնդիրը ներառել ենք ԵԱՏՄ օրակարգի ամենաբարձր մակարդակում»,- ասաց Գրիգորյանը: Լրագրողների հիշեցմանը, որ ՌԴ-ն մերժեց դա ներառել ԵԱՏՄ առաջիկա տարիների ռազմավարական ծրագրում, փոխվարչապետը պատասխանեց. «Ռուսաստանը դեմ է ոչ թե սկզբունքին, այլ մեխանիմզմին: Մեզ համար ավելի կարեւոր է, որ գազի գնի ձեւավորման ալգորիթմը լինի հստակ պայմանավորված եւ երկարատեւ: Անձամբ ես կարծում եմ, որ լավագույն հարթակը, որտեղ կարելի է այդ հարցը ֆորմալիզացնել, դա ԵԱՏՄ հարթակն է»:
15:56 - 11 հունիսի, 2020
Գազի գնի հետ կապված հանրային քննարկումների փուլը կամփոփվի հունիսին՝ ԱԺ-ի նիստում. Գարեգին Բաղրամյան |tert.am|

Գազի գնի հետ կապված հանրային քննարկումների փուլը կամփոփվի հունիսին՝ ԱԺ-ի նիստում. Գարեգին Բաղրամյան |tert.am|

tert.am: Մենք քննարկում ենք «Գազպրոմ Արմենիայի» հետ առաջիկա 10 տարվա գազի գնի ավելի կայուն և կանխատեսելի սակագնային քաղաքականություն ունենալու հնարավորությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ տեղեկացնելով, որ սկսվել է հանրային քննարկումների փուլը, որը կամփոփվի հունիս ամսին ԱԺ-ի նիստում:Գարեգին Բաղրամյանը նշեց , որ այդ հաշվարկները և իրավական դաշտը, այսինքն՝ սակագնային հաշվարկման մեթոդիկան, արդեն ներկայացված է հանրության քննարկմանը և տեղադրված է E-draft-համակարգում:Նրա խոսքով՝ այն նախատեսում է առաջիկա 10 տարիների համար կապիտալ ներդրումների մի մեծ փաթեթ՝ շուրջ 500 մլն դոլար, նախատեսում է ներդրումների դիմաց արդյունքների ակնկալում և առաջիկա 10 տարիների կանխատեսելի սակագնային մարժա, այսինքն կախված նրանից, թե սահմանին ինչ գազի գին կլինի, այդ գնից կախված կանխատեսելի կլինի մարժան և սպառողների համար ձևավորվող գները:«Միջին գինը «Գազպրոմ Արմենիան» առաջարկել է 283 դոլար, որը 5 սպառողական խմբերի միջինն է առաջարկում: Այսօրվա գործող սակագինը 255 դոլար է, մեր աշխատակազմը առաջարկել է 266.7 դոլար: Ընդ որում, այդ միջին ՝ 266.7-ը առաջարկվում է այնպես, որ բնակչության սոցիալապես անապահով սպառողների համար գների փոփոխություն չարվի, ավելանում են միջինի բարձրացման չափով ջերմոցները և վերամշակման գործարանները, և 10 հազար խորանարդից ավել սպառում ունեցողների գները»:Շարունակությունը՝ tert.am-ում
12:42 - 08 հունիսի, 2020
ՀԾԿՀ-ն առաջարկում է անապահով ընտանիքներին շարունակել դիտարկել գազի համար առանձին սպառողական խումբ |armenpress.am|

ՀԾԿՀ-ն առաջարկում է անապահով ընտանիքներին շարունակել դիտարկել գազի համար առանձին սպառողական խումբ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ի պատասխան «Գազպրոմ Արմենիա»-ի՝ բնական գազի սակագները վերանայելու հայտի, առաջարկում է պահպանել գործող հիմնական սպառողական խմբերը, մասնավորապես շարունակել սոցիալապես անապահով ընտանիքներին որպես առանձին սպառողական խումբ դիտարկելը՝ հնարավոր նվազ սակագների սահմանմամբ: Սակագնի վերանայման հայտերի վերաբերյալ աշխատանքային կարգով քննարկմանն այս մասին ասաց ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը: «Եթե «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իր հայտով առաջարկել էր բոլոր սպառողների համար կիրառել միասնական մեկ սակագին՝ առանց խմբերի միջև տարբերակման, ապա հանձնաժողովի աշխատակազմն առաջարկում է պահպանել գործող հիմնական սպառողական խմբերը՝ այդ թվում հաշվի առնելով կառավարության համապատասխան որոշումներով ներկայացված առաջարկությունները, շարունակել գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին, վերամշակող կազմակերպություններին և սոցիալապես անապահով ընտանիքներին որպես առանձին սպառողական խմբեր դիտարկելը՝ հնարավոր նվազ սակագների սահմանմամբ:Արդյունքում հանձնաժողովի աշխատակազմն առաջարկում է բնակչությանը, բացառությամբ սոցիալապես անապահով սպառողների, տարեկան մինչև 600 խմ բնական գազի սպառման համար վաճառվող բնական գազի սակագինը թողնել անփոփոխ՝ 139 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար: Իսկ սոցիալապես անապահով սպառողներին վաճառվող տարեկան մինչև 600 խմ բնական գազի սպառման համար սակագինն առաջարկվում է նույնպես թողնել անփոփոխ՝ 100 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար»,-ասաց Ուլիխանյանը: Սա այն դեպքում, երբ «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել էր վաճառվող բնական գազի հազար խորանարդ մետրի գործող սակագինը թե բնակչության համար, և թե սոցիալապես անապահով ընտանիքների համար դարձնել 135 հազար 909.6 դրամ։  Հանձնաժողովն առաջարկում է գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ժամանակահատվածի համար և վերամշակող ՝ այսինքն պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող անձանց վաճառվող բնական գազի սակագինը 1000 խմ-ի համար սահմանել 224 դոլարին համարժեք դրամ: Իսկ մնացած սպառողներին, այդ թվում ջերմային էլեկտրակայաններին վաճառվող բնական գազի համար ամսական մինչև 10 հազար խմ-ի շրջանակում սպառվող բնական գազի համար սահմանել 139 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար: Իսկ ամսական 10 հազար խմ-ն գերազանցող գազի համար սահմանել յուրաքանչյուր հազար խմ-ի համար՝  255.92 դոլարին համարժեք դրամ սակագին: Անդրադառնալով սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռութային սակագնի կառուցվածքին՝ Ուլիխանյանը նշեց, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և հանձնաժողովի աշխատակազի հաշվարկների միջև տարբերությունը հիմնականում պայմանավորված  է շահագործման ու պահպանման ծախսերի, մաշվածության և շահույթի մեծությամբ, որը ընկերության կողմից առաջարկվել է 61.23 դոլար՝ հազար խմ-ի համար, իսկ հանձնաժողովի աշխատակազմը հաշվարկել է 47.89 դոլար: Այսպիսով հանձնաժողովի աշխատակազմի հաշվարկների համաձայն՝ սպառողներին վաճառվող բնական գազի վաճառքի միջին կշռութային սակագինը կազմում է 266. 71 դոլար՝ ներառյալ ԱԱՀ-ն: 
16:35 - 04 հունիսի, 2020
Առանց անհրաժեշտ ներդրումների ապագայում կարող են առաջանալ գազամատակարարումների խնդիրներ․ «Գազպրոմ Արմենիա» |news.am|

Առանց անհրաժեշտ ներդրումների ապագայում կարող են առաջանալ գազամատակարարումների խնդիրներ․ «Գազպրոմ Արմենիա» |news.am|

news.am: Գազի 1000 խորնարադ մետրի դիմաց առաջարկված 275 դոլար գնով ընկերությունը նախատեսում է 10 տարում ունենալ 60 մլրդ դրամի մարժա եւ զուգահեռ իրականացնել 230 մլրդ դրամի ներդրումներ, առանց որի ապագայում կարող են առաջանալ մատակարարումների հետ կապված խնդիրներ, ինչը չի եղել կանոնավոր մատակարարումների պահից սկսած (1997 թվականից): Այս մասին հունիսի 4-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում քննարկման ժամանակ ասաց «Գազպրոմ Արմենիայի» գործադիր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը: Նրա խոսքով՝ խնդիրները կապված են փոխադրման համակարգի մաշվածության հետ: «Ներդրումներին զուգահեռ՝ անհրաժեշտ է իրականացնել նաեւ ընթացիկ ծախսերը: Անհրաժեշտ է հավասարակշռել մատակարարի եւ սպառողների շահերը, իսկ այսօր իրավիճակը օգտակար է միան սպառողին»,- նշեց նա: Թադեւոսյանը պարզաբանեց, որ առաջարկվող գնի դեպքում հաշվի առնելով բոլոր ծախսերը՝ ընկերությանը 1000 խորանարդ մետր գազից մնում է միայն 55 դոլար:
16:31 - 04 հունիսի, 2020