ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հիմնադրվել է 1949 թ․ ապրիլի 4-ին։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից։ 

ՆԱՏՕ-ին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Հյուսիսատլանտյան դաշինքի որոշում կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդն է, իսկ միջազգային բարձրագույն պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

Ռուսաստանի հետ գործընկերությունը տեսանելի ապագայում անհնար է․ Շոլց

Ռուսաստանի հետ գործընկերությունը տեսանելի ապագայում անհնար է․ Շոլց

Ռուսաստանի հետ գործընկերությունը, որը հիշատակվում է ՆԱՏՕ-ի 2010 թ-ի ռազմավարական հայեցակարգում, տեսանելի ապագայում անհնար է նրա ագրեսիվ, կայսրական դիրքորոշման պատճառով, DW-ի փոխանցմամբ, ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ երկրի խորհրդարանում ներկայացնելով Բեռլինի դիրքորոշումը ՆԱՏՕ-ի, «Մեծ յոթնյակի» և ԵՄ կայանալիք գագաթնաժողովներին։ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հանդիպումից, որը կայանալու է հունիսի 28-30-ը Մադրիդում, Շոլցն ակնկալում է միասնականության և վճռականության ազդակ՝ ուկրաինական պատերազմի ֆոնին։ Միաժամանակ, ինչպես նշել է կանցլերը, խելամիտ չէր լինի խզել ՆԱՏՕ-Ռուսաստան հիմնարար ակտը, քանի որ դա միայն շահեկան կլինի ՌԴ նախագահին և նրա քարոզչությանը։ 1997 թ-ին ստորագրված փաստաթղթում ամրագրված են սկզբունքներ, որոնք, ըստ Շոլցի, Պուտինն այդքան կոպտորեն խախտում է՝ հրաժարում բռնությունից, սահմանների նկատմամբ հարգանք, անկախ պետությունների ինքնիշխանություն։   Նորա Վանյան
18:30 - 22 հունիսի, 2022
Ֆինլանդիային չի հաջողվել համոզել Թուրքիային. երկիրը մինչև սեպտեմբեր չի կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին
 |tert.am|

Ֆինլանդիային չի հաջողվել համոզել Թուրքիային. երկիրը մինչև սեպտեմբեր չի կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին |tert.am|

tert.am: Ֆինլանդիան առաջընթաց չի գրանցել Թուրքիայի հետ հանդիպման ժամանակ, հավանաբար, երկիրը մինչև սեպտեմբեր չի կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին։ Այս մասին հունիսի 21-ին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն, գրում է iz.ru-ն։«Հունիսի 20-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում (Թուրքիայի և Շվեդիայի հետ) հանդիպմանն ըստ էության մեծ առաջընթաց չի եղել, բայց մենք գոհ ենք, որ քննարկումը սկսվել է։ Ես չէի ցանկանա ստույգ ժամկետներ նշել, բայց քիչ հավանական է, որ մենք կարողանանք դա անել (ՆԱՏՕ-ին անդամակցել) մինչև սեպտեմբեր»,- ասել է նախագահը Հելսինկիում Եվրախորհրդարանի (ԵԽ) ղեկավար Ռոբերտա Մեցոլայի հետ կայացած մամուլի ասուլիսում:Նախօրեին Թուրքիայի արտաքին քաղաքականության ինստիտուտի տնօրեն Հուսեյն Բաղջին ասել էր, որ իր երկիրը չի համաձայնի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն հունիսի վերջին Մադրիդում կայանալիք դաշինքի գագաթնաժողովում։ Նա հավելել է, որ վաղ թե ուշ այդ երկրները կդառնան դաշինքի անդամ, բայց, ամենայն հավանականությամբ, այս տարի դա տեղի չի ունենա։
12:24 - 21 հունիսի, 2022
Ուկրաինական պատերազմը կարող է տարիներ տևել․ Ստոլտենբերգ

Ուկրաինական պատերազմը կարող է տարիներ տևել․ Ստոլտենբերգ

Ուկրաինական պատերազմը «կարող է տարիներ տևել», ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հայտնում է DW-ն։ «Մենք պետք է պատրաստ լինենք նրան, որ այն [պատերազմը] կարող է տարիներ տևել։ Մենք չպետք է թուլացնենք մեր օգնություննն Ուկրաինային, անգամ եթե ծախսերը շատ են ոչ միայն ռազմական օգնության, այլև էներգակիրների և պարենի աճող գների պատճառով», - ասել է նա։ Ստոլտենբերգը վստահություն է հայտնել, որ, եթե Կիևն ավելի ժամանակակից զենք ստանա, կաճի այն բանի հավանականությունը, որը «Ուկրաինան կկարողանա կրկին հետ մղել Պուտինի զորքերը Դոնբասից»։ Ստոլտենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ն շարունակելու է աջակցել Ուկրաինային «նրա ինքնապաշտպանության հարցում», սակայն հակամարտության կողմ չի դառնալու և իր զորքերն Ուկրաինա չի ուղարկելու։ «Մենք ամրապնդել ենք մեր պաշտպանությունը՝ ՆԱՏՕ-ի հրամանատարության տակ գտնվող զինորականների թիվը հասցնելով 40 հազարի։ Մենք ապահովում ենք դաշինքի տարածքի անվտանգությունը ցամաքում, ծովում և օդում։ Սա հստակ ազդակ է Մոսկվային, որ նրա մոտ թյուրըմբռնում չառաջանա պաշտպանվելու մեր պատրաստության մասին», - հավելել է նա։ Նորա Վանյան
18:52 - 19 հունիսի, 2022
ՆԱՏՕ-ն Ռուսաստանը կհայտարարի անվտանգության համար սպառնալիք |azatutyun.am|

ՆԱՏՕ-ն Ռուսաստանը կհայտարարի անվտանգության համար սպառնալիք |azatutyun.am|

azatutyun.am: ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովում Ռուսաստանը կհայտարարվի անվտանգության, խաղաղության և կայունության համար սպառնալիք, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Բացի այդ, հավելել է գլխավոր քարտուղարը, նոր ռազմավարական հայեցակարգում նշվելու է նաև Չինաստանը, որի ամրապնդումը «մարտահրավեր է նետում դաշինքի շահերին, արժեքներին և անվտանգությանը»։ Ստոլտենբերգը նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային, սակայն այնտեղ իր զորքերը չի ուղարկի։ Նա վստահություն է հայտնել, որ զենքի մատակարարումների ավելացման հետ մեկտեղ մեծանում է հավանականությունը, որ Ուկրաինան կկարողանա դուրս բերել ռուսական զորքերը Դոնբասից, սակայն հորդորել է պատրաստ լինել, որ հակամարտությունը կձգձգվի տարիներով։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը նախատեսված է հունիսի վերջին Մադրիդում։ Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում։
14:20 - 19 հունիսի, 2022
ՆԱՏՕ-ն պատրաստ է Ուկրաինային զենքի երկարաժամկետ մատակարարումներին. Ստոլտենբերգ
 |tert.am|

ՆԱՏՕ-ն պատրաստ է Ուկրաինային զենքի երկարաժամկետ մատակարարումներին. Ստոլտենբերգ |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ն հաստատում է, որ պատրաստ է Ուկրաինային զենքի երկարաժամկետ մատակարարումներին։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝  Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպման երկրորդ աշխատանքային օրվա մեկնարկից առաջ։«Երեկ մենք անցկացրել ենք Ուկրաինային ռազմական աջակցության կոնտակտային խմբի նիստը, երեկ պաշտպանության նախարարների հանդիպմանն ուժեղ ազդանշան եղավ առ այն, որ մենք պատրաստ ենք երկարաժամկետ մատակարարումների, ՆԱՏՕ-ի երկրները պատրաստ են շարունակել զգալի և աննախադեպ օգնություն ցուցաբերել Ուկրաինային»,- ասել է գլխավոր քարտուղարը։Նա նաև նշել է, որ դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպման գլխավոր թեմաներից մեկը կլինի «հունիսի 28-30-ը Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստումը»։   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
13:03 - 16 հունիսի, 2022
Թուրքիայի նախագահը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են անցկացրել

 |armenpress.am|

Թուրքիայի նախագահը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են անցկացրել |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յեմս Ստոլտենբերգը հունիսի 15-ին հեռախոսազրույց են անցկացրել: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը հայտնել է, որ Էրդողանը և Ստոլտենբերգը քննարկել են Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու դիմումների թեման։ Թուրքական պետության ղեկավարը վերահաստատել է Անկարայի դիրքորոշումն այս հարցում՝ նշելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՝ փարատելու Թուրքիայի՝ անվտանգության վերաբերյալ ունեցած մտահոգությունները։ «Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացում առաջընթացն անհնար է առանց Անկարայի մտահոգություններին անդրադառնալու գործնական քայլերի և գրավոր պարտավորությունների՝ վերանայելու սկանդինավյան երկրների՝ ահաբեկչության դեմ պայքարի և պաշտպանական-արդյունաբերական համագործակցության մոտեցումների պարադիգմը»,-ասել է Էրդողանը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Ֆինլանդիան և Շվեդիան պատրաստ են փարատել Թուրքիայի մտահոգությունները ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ, որպեսզի հնարավորինս շուտ դառնան ՆԱՏՕ-ի անդամ։ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Շվեդիան և Ֆինլանդիան պետք է դադարեն աջակցել PKK-ին, որից հետո Թուրքիան դեմ չի լինի այդ երկրների՝ ՆԱՏՕ-ի դաշինք մտնելուն։
18:20 - 15 հունիսի, 2022
Ճապոնիայի և Ուկրաինայի առաջնորդները հրավիրվել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
 |hetq.am|

Ճապոնիայի և Ուկրաինայի առաջնորդները հրավիրվել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին |hetq.am|

hetq.am: Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ կդառնա երկրի կառավարության առաջին ղեկավարը, որը կմասնակցի Հյուսիսատլանտյան դաշինքի առաջնորդների գագաթնաժողովին, որը հունիսի 29-30-ը տեղի կունենա Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։ «Ճապոնիայի վարչապետի կարգավիճակում ես առաջին անգամ կմասնակցեմ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին»,- Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նա։ Կիսիդան նաև նշել է, որ կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի «բարձրացնի ճապոնա-ամերիկյան դաշինքը նոր մակարդակի վրա», այդ թվում պաշտպանական պոտենցիալի ամրապնդման հաշվին։  ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցության հրավեր է ստացել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Զելենսկին անձամբ կմասնակցի գագաթնաժողովին, թե տեսակապի միջոցով կդիմի դաշինքի անդամ երկրների առաջնորդներին։  ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը կկայանա հունիսի 29-30-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։  Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը «Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ չէր հայտնել, թե արդյոք Հայաստանն այս տարի կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Լուսանկարը՝ ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքէջից Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում
17:01 - 15 հունիսի, 2022
Ստոլտենբերգը հայտարարել է ՆԱՏՕ-ն ամրապնդելու անհրաժեշտության մասին

 |factor.am|

Ստոլտենբերգը հայտարարել է ՆԱՏՕ-ն ամրապնդելու անհրաժեշտության մասին |factor.am|

factor.am: ՆԱՏՕ-ն պետք է ամրապնդի իր «պատրաստվածության մակարդակը» և ուժեղացնի  սպառազինության կարողությունները արևելյան սահմանների երկայնքով՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը, գրում է VOA-ն։ Ստոլտենբերգը հունիսի վերջին նախանշված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Նիդեռլանդներում զրուցել է լրագրողների հետ: Մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կոչը ավելի շատ հեռահար սպառազինություն տրամադրելու մասին՝ Ստոլտենբերգն ասել է, որ համաձայն է, որ Կիևին պետք է ավելի ծանր սպառազինություն տրամադրել, սակայն մանրամասներ չի ներկայացրել։ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, որը Մոսկվան անվանում է «հատուկ ռազմական գործողություն», ՆԱՏՕ-ն ուժեղացրել է իր ներկայությունը Բալթյան երկրներում: Ստոլտենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ն է՛լ ավելի կամրապնդվի, երբ մասնակից երկրների բոլոր 30 առաջնորդները հանդիպեն հունիսի 29-30-ը Մադրիդում կայանալիք գագաթնաժողովում։    Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում
16:52 - 15 հունիսի, 2022
Պատերազմից 2 ամիս առաջ ընդունել եմ պետության շատ իմաստուն ղեկավարի, որը կանխատեսել էր պատերազմը. Հռոմի պապ
 |tert.am|

Պատերազմից 2 ամիս առաջ ընդունել եմ պետության շատ իմաստուն ղեկավարի, որը կանխատեսել էր պատերազմը. Հռոմի պապ |tert.am|

tert.am: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կրկնել է այն տեսակետը, որ Ռուսաստանի սահմանի մոտ ՆԱՏՕ-ի գործողությունները կարող են հանգեցրած լինել ուկրաինական ճգնաժամի սրման: Եվրոպայում ճիզվիտական հրատարակությունների ղեկավարների հետ զրույցում, որից հատվածներ հրապարակել է la Stampa թերթը, պոնտիֆիկոսին հարցրել են հակամարտության մասին, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ «Պետք է հեռանանք սովորական Կարմիր Գլխարկի սխեմայից՝ Կարմիր Գլխարկը լավն էր, իսկ գայլը՝ վատը, այստեղ չկան մետաֆիզիկական բարի և չար: Ինչ-որ գլոբալ բան է ի հայտ գալիս, որի տարրերը շատ փոխկապակցված են», - հանդիպման ժամանակ ասել է Ֆրանցիսկոս պապը։Հռոմի պապի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողության մեկնարկից երկու ամիս առաջ ինքն ընդունել է մի պետության «շատ իմաստուն» ղեկավարի։ Վերջինս պոնտիֆիկոսի հետ կիսվել է իր մտահոգությամբ, թե ինչպես է «ՆԱՏՕ-ն առաջ է շարժվում»։«Ես նրան հարցրի՝ ինչո՞ւ, նա պատասխանեց. «Ռուսաստանի դարպասների մոտ հաչում են։ Եվ նրանք չեն հասկանում, որ ռուսները կայսերական են և չեն թողնի, որ օտար ուժերը մոտենան իրենց»։ Նա եզրափակեց. «Իրավիճակը կարող է հանգեցնել պատերազմի»։ Դա իր կարծիքն էր»,- ասել է պոնտիֆիկոսը՝ նշելով, որ «պետության այս ղեկավարը կարողացել է կարդալ տեղի ունեցողի նախանշանները»։Շարունակությունը՝ tert.am-ում
13:22 - 14 հունիսի, 2022
Ֆինլանդիան չի անդամակցի ՆԱՏՕ-ին առանց Շվեդիայի․ նախագահ Սաուլի Նիինիստյո

 |armenpress.am|

Ֆինլանդիան չի անդամակցի ՆԱՏՕ-ին առանց Շվեդիայի․ նախագահ Սաուլի Նիինիստյո |armenpress.am|

armenpress.am: Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն լրագրողներին հայտարարել է, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին չի անդամակցի առանց Շվեդիայի: «Երբ ես վերջին անգամ այցելեցի Շվեդիա, ես շատ հստակ հասկանալ տվեցի դա»,-ասել է Նիինիստյոն՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ Հելսինկիում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում: Նախագահը պարզաբանել է. «Շվեդիայում ասում են, որ ֆիննական հարցը մեր գործն է, եւ հենց նույնպիսին է շվեդական հարցը՝ դա մեր գործն է, իսկ դա նշանակում է, որ մենք առաջ ենք ընթանում ձեռք ձեռքի տված»: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության դեմ Թուրքիայի առարկություններն իր համար անսպասելի են դարձել: «Ես զարմացած եմ Թուրքիայի դիրքորոշմամբ, սակայն մենք պետք է լրջորեն վերաբերվենք այն թեմաներին, որոնց կապակցությամբ նա անհանգստություն է հայտնում»,-ասել է Ֆինլանդիայի ղեկավարը, հույս հայտնելով, որ «կհաջողվի լուծում գտնել, որը բոլորին կբավարարի»: Ստոլտենբերգն իր հերթին, խոսելով Թուրքիայի պահանջների մասին, հայտարարել է. «Դրանք օրինական կասկածներ են, խոսքը ահաբեկչության մասին է, խոսքը զենքի արտահանման մասին է»: Նրա խոսքով՝ հարկ է «հիշել եւ հասկանալ, որ ՆԱՏՕ-ի ոչ մի դաշնակից չի տուժել այն մեծ քանակությամբ ահաբեկչական հարձակումներից, որքան Թուրքիան»: Ֆինլանդիան եւ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցության հայտեր են ներկայացրել մայիսի 18-ին: Սակայն Թուրքիան ներկայում այդ հարտերի քննարկումն արգելափակում է: Անկարան մի շարք պահանջներ ունի սկանդինավյան երկրների նկատմամբ. մասնավորապես, նա նրանց մեղադրում է քրդական խմբավորումներին աջակցելու մեջ, որոնք Թուրքիայում համարվում են ահաբեկչական, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
12:30 - 13 հունիսի, 2022
ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ Թուրքիայի մտավախություններն արդարացված են․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ Թուրքիայի մտավախություններն արդարացված են․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հեռանկարի առնչությամբ Թուրքիայի անհանգստությունն անվտանգության հարցերի շուրջ արդարացված է։ Այսպիսի հայտարարություն է արել այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ֆինլանդիա կատարած այցի ժամանակ, հայտնում է DW-ն։ ՆԱՏՕ-ի ոչ մի այլ երկիր նման քանակությամբ ահաբեկչական գրոհների չի ենթարկվել, որքան Թուրքիան։ Ադ պատճառով էլ Անկարայի մտավախություններին պետք է լուրջ մոտենալ, ընդգծել է Ստոլտենբերգը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ հանդիպման ժամանակ։ Վաղը՝ հունիսի 13-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Շվեդիայում բանակցություններ կանցկացնի նաև այդ երկրի վարչապետ Մագդալենա Անդերսոնի և նրա գլխավորած կառավարության անդամների հետ։ Ֆինլանդիան ու Շվեդիան հայտարարել են ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրության մասին՝ ուկրաինական պատերազմի ֆոնին։ Այս երկրների անդամակցության համար անհրաժեշտ է դաշինքի բոլոր 30 անդամների համաձայնությունը։ Սակայն Անկարան մին օրս կողմ չի արտահայտվում այդ նախաձեռնությանը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դա հիմնավորում է այն «քրդերի հարցում Ֆինլանդիայի և Շվեդիայի հստակ դիրքորոշման բացակայությամբ», որոնց Թուրքիայում համարում են ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչ։ Բացի այդ, Անկարային դուր չի գալիս, որ 2019 թ-ին Ստոկհոլմն ու Հելսինկին այդ երկրին զենքի մատակարարման էմբարգո են սահմանել։ Նորա Վանյան
19:00 - 12 հունիսի, 2022