Ռուստամ Բադասյան

Ռուստամ Բադասյանը ՀՀ Պետական եկամուտների նախագահն է 2021թ․ օգոստոսի 4-ից։

Իրավաբան, փաստաբան է։ 2019 թվականի հունվարի 27-ից զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը։

2012-2013 թթ.  եղել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության իրավաբանական եւ հարկադիր գանձումների բաժնում որպես առաջատար մասնագետ , 2013-2014 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչություն (ներկայումս՝ Իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթների իրականցման վարչություն) որպես հետաքննիչ։

2014-2015 թթ.  Վիրտուլեքս իրավաբանական գրասենյակում որպես ավագ իրավաբան, 2015թ. մայիսից մինչեւ 21.05.2018 ֊ «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակ, իրավաբան, ավագ իրավաբան: Մասնագիտացում՝ հարկային իրավունք, տնտեսական հանցագործություններ, մրցակցություն։ 24.05.2018թ.-19.06.2019թ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ նախագահի 2019 թվականի հունիսի 19-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։

2011 թվականին ավարտել է Երեւանի պետական համալասարանի Իրավագիտության ֆակուլտետը բակալավրի աստիճանով 2013 թվականին ավարտել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով 2015 թվականին ավարտել է ՀՀ Փաստաբանական դպրոցը եւ ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր։ 2018թ. շնորհվել է «ՀՀ հարկային ծառայության 1-ին դասի ավագ խորհրդական»-ի դասային կոչում: 

50 միլիոն դրամից թանկ ապօրինի գույքը կբռնագանձվի |lragir.am|

50 միլիոն դրամից թանկ ապօրինի գույքը կբռնագանձվի |lragir.am|

lragir.am: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագիծը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ներկայացնելով այն, ասաց, որ տարիներ շարունակ միջազգային գործընկերները կոչ են արել Հայաստանին ներդնել այնպիսի մեխանիզմ, որով կոռուպցիոն բնույթի հանցագործությունների ընթացքում գաղտնիք համարվող որոշակի տեղեկություններ ավելի հասանելի կդառնան, քան հիմա են: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին նույնպես հասանելի կդառնա նման տեղեկությունը: Միջազգային կազմակերպությունները նաև կոչ են արել ներդնել այն բոլոր գործիքները, որոնք էֆեկտիվ մեխանիզմներ են կոռուպցիայի դեմ պայքարի համար: «Ի՞նչ են արել Հայաստանի նախորդ կառավարությունները և խորհրդարանական մեծամասնությունները՝ բնականաբար, ոչինչ: Երեկ մեղադրում էիք խորհրդարանական մեծամասնությանը՝ նախորդ մեծամասնության կոնտեքստում նույն դիրքորոշումը շարունակելու համար: Ինչո՞վ է զբաղված խորհրդարանական ընդդիմությունը հիմա, ինչո՞ւ չի ուզում, որ ներդրվեն այն բոլոր գործիքները, որոնք էֆեկտիվ են կոռուպցիայի դեմ պայքարի համար»,- հարցադրում արեց Բադասյանը: Նա ներկայացրեց այն փոփոխությունները, որոնք կատարվել են առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ: Ապօրինի ծագում ունեցող գույքի շեմի մասով է փոփոխություն կատարվել, այդ շեմը 25 մլն դրամից բարձրացվել է 50 մլն դրամ: «Սա բացառելու համար, որ ընդհանրապես որևէ մեկը էլ չխոսա այն մասին, որ արտագնա աշխատողները կարող են ընկնել այս օրենքի տակ»,- ասաց նա: Ապօրինի ծագման գույքը ձեռք բերող անձանց պաշտպանության մասով ևս փոփոխություններ են եղել: Նախարարի խոսքով՝ գույքը ձեռք բերողի բարեխիղճ չլինելու հարցի ապացուցման բեռը տեղափոխվել է իրավասու մարմնի վրա: Այսինքն՝ եթե պետությունը վկայակոչում է, որ տվյալ անձը բարեխիղճ ձեռքբերող չէ, դրա ապացուցման բեռը կրում է պետությունը: Անձինք, ում այդ գույքը փոխանցվել է որպես ստացված վնասի հատուցում կամ ալիմենտ, ազատվում են այդ գույքը վերադարձնելու պարտականությունից՝ անկախ այդ գույքի ծագման մասին հանգամանքից: Ուսումնասիրվող ժամկետի վերաբերյալ նույնպես փոփոխություններ են կատարվել, արձանագրվել է, որ ուսումնասիրվող ժամկետը պետք է ներառի առավելագույնը 10 տարին նախորդող հատվածը, իսկ բացառիկ դեպքերում՝ ավելի երկար, բայց սահմանափակվելով 1991 թվականից հետո ընկած ժամանակահատվածով:
12:40 - 15 ապրիլի, 2020
Ռուստամ Բադասյանը հեռավար կարգով մասնակցել է կորոնավիրուսով պայմանավորված իրավակարգավորումների վերաբերյալ միջազգային իրավական ֆորումին

Ռուստամ Բադասյանը հեռավար կարգով մասնակցել է կորոնավիրուսով պայմանավորված իրավակարգավորումների վերաբերյալ միջազգային իրավական ֆորումին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարի հրավերով ապրիլի 10-ին մասնակցել է հեռավար կարգով անցկացվող Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումին` նվիրված կորոնավիրուսով պայմանավորված իրավակարգավորումներին: Այս մասին տեղեկացնում է Արդարադատության նախարարությունը։ Ամենամյա ֆորումի նստաշրջանի՝ «Հանրային կառավարումը և օրենսդրությունը» խորագրով արդարադատության նախարարների բաց հանդիպման ընթացքում նախարար Բադասյանը, ողջունելով մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը նման նախաձեռնության և հրավերի համար։ Ռուստամ Բադասյանը նաև նշել է, որ ի թիվս այլ պետությունների` ՀՀ կառավարությունը ևս փորձում է մշակել հակազդման արդյունավետ մեխանիզմներ, կատարելագործել և կիրառել դրանք աշխարհին պատուհասած համավարակի դեմ պայքարում: Տարբեր կառավարությունների կողմից ձեռնարկված պայքարի միջոցները Ռուստամ Բադասյանը պայմանականորեն բաժանել է երկու խմբի` երկրներ, որոնք արտակարգ դրությամբ պայմանավորված կիրառում են միայն համատարած խիստ սահմանափակումներ և երկրներ, որոնք ավանդական միջոցներին զուգահեռ գործադրում են տեխնոլոգիական լուծումներ վարակակիրների մեկուսացման և  վարակի տարածման հնարավոր շրջանակը վերահսկելու և կառավարելու համար: Նախարարը նշել է, որ Հայաստանը մեկն է այն երկրներից, որոնք, ունենալով անձնական տվյալների պաշտպանության բավականին բարձր մակարդակ, ստանդարտ միջոցառումներին զուգահեռ կիրառել են նաև կորոնավարակի տարածումը կանխարգելող տեխնոլոգիական լուծումներ: Բադասյանը, ֆորումի մասնակիցներին ներկայացնելով Հայաստանում վարակի տարածման կանխարգելմանը միտված տեխնոլոգիական միջամտության ողջ իրավական հիմնավորումները և տեխնիկական սահմանափակումները, ընդգծել է, որ այն մշակվել և կիրառվում է մարդու իրավունքների ու տվյալների պաշտպանության չափանիշների, ինչպես նաև իրավունքի գերակայության սկզբունքի և որևէ այլ սահմանափակման համաչափության պահպանմամբ: Ֆորումի մեկ այլ նստաշրջանը, որին մասնակցել է նախարար Բադասյանը, նվիրված էր մեկուսացման կամ ինքնամեկուսացման պայմաններում Մարդու իրավունքներին առնչվող թեմային։ Նստաշրջանի ընթացքում ունեցած իր ելույթում նախարար Բադասյանը նշել է, որ ողջ Եվրոպայում մարդու որոշ իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումները տարածվում են նույնքան արագ, որքան վարակն ինքը, և ակնհայտ է, որ մարդու իրավունքների պաշտպանությունն ու իրավունքի գերակայությունն այս շրջանում, ինչպես երբեք, պետք է հանդիսանան կառավարությունների գործողությունների սկզբունքը:  Ռուստամ Բադասյանը նիստի մասնակիցներին և հեռակա կարգով ֆորումին հետևողներին ներկայացրել է նոր տեսակի կորոնավարակի կանխարգելման համատեքստում ՀՀ կառավարության կողմից կիրառվող հատուկ միջոցառումները` ըստ ժամանակագրության։ Իր խոսքում նախարարը նշել է, որ կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումների համաչափությունն ու անհրաժեշտությունը հիմնավորված է իրավիճակի իրատեսական գնահատման վրա։ Այդ համատեքստում նաև անդրադարձ է կատարվել միջազգային ստանդարտներին, մասնավորապես, որ արտակարգ դրության պայմաններում ՄԻԵԴ-ի կողմից պետություններին հայեցողության լայն շրջանակ է տրված այնպիսի հարցեր որոշելիս, թե արդյոք անձանց և հանրային կյանքի անվտանգության ռիսկն իրական է, թե՝ ոչ կամ թե պետությունն ինչ միջոցներ պետք է ձեռնարկի այդ մարտահրավերը հաղթահարելու համար։ Արդարադատության նախարարը կարևորել է, որ այդ միջոցառումները պայմանավորված են բացառապես արտակարգ դրությամբ, սահմանափակված են միայն արտակարգ դրության ժամկետով, համաչափ են և սահմանափակող միջոցների կիրառման ընթացքում ապահովված են լրացուցիչ երաշխիքներ։ Իր խոսքի ավարտին նախարար Բադասյանը, հաջողություն և առողջություն մաղթելով բոլոր գործընկերներին, շեշտել է, որ կարևոր է արձանագրել, որ կառավարությունների կողմից ձեռնարկվող բոլոր միջոցները միտված են առաջին հերթին մարդկային կյանքեր փրկելուն։ 
18:36 - 10 ապրիլի, 2020
ԵԽ այլ երկրների համեմատ Հայաստանում նկատվել է ազատազրկման մակարդակի ամենամեծ նվազումը

ԵԽ այլ երկրների համեմատ Հայաստանում նկատվել է ազատազրկման մակարդակի ամենամեծ նվազումը

Հայաստանում նկատվել է Եվրոպայի խորհրդի այլ երկրների համեմատ ազատազրկման մակարդակի ամենամեծ նվազումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` հղում անելով Եվրոպայի խորհրդի 2019 թվականի տարեկան քրեական վիճակագրության զեկույցին։ «Մեր երկրի մի շարք ցուցանիշներ բավական ոգևորիչ են։ Ըստ զեկույցի՝ Հայաստանում ԵԽ այլ երկրների համեմատ նկատվել է ազատազրկման մակարդակի ամենամեծ նվազումը՝ 36% (2018 թվականին Հայաստանի ՔԿՀ-ներում պահվել է 3 հազար 536 անձ, իսկ 2019 թ-ին՝ 2 հազար 266)։ Նույն զեկույցի համաձայն, ներկայում Հայաստանը 100 հազար բնակչի հաշվով անազատության մեջ գտնվողների թվով դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին և համեմատելի է Գերմանիայի, Դանիայի և Սլովենիայի հետ»,- գրել է նախարարը։ Զեկույցի համաձայն` Հայաստանի ՔԿՀ-ների ընդհանուր լրակազմը 5 հազար 346 է, բայց դրանցում բանտային բնակչության խտությունը կազմել է ընդամենը 42.2%, ինչը գրեթե երկու անգամ ցածր է եվրոպական միջինից (89,5%): Նշեմ, որ այս պահի դրությամբ խտությունը ավելի է նվազել և կազմում է 41.7% է: «Հայաստանում 2019 թվականին կին բանտարկյալների թիվը կազմել է 3.2% ընդհանուր համամասնությունից, որը կրկին ցածր է եվրոպական միջինից։ Տարեկան քրեական վիճակագրության ուսումնասիրությունները թույլ են տալիս նաև վերահաստատելու Կառավարության որդեգրած ռազմավարական մոտեցումները հատկապես ՔԿՀ-ներում ազատությունից զրկված անձանց մահացության և ինքնասպանության դեպքերի կանխարգելման վերաբերյալ»,- գրել է նա։
20:09 - 07 ապրիլի, 2020
Բադասյանը դիմել է իրավապահներին կալանքի միջնորդություններից ձեռնպահ մնալու առաջարկով

Բադասյանը դիմել է իրավապահներին կալանքի միջնորդություններից ձեռնպահ մնալու առաջարկով

 Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գրությամբ դիմել է իրավապահ մարմինների ղեկավարներին՝ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի շրջանակում ջանքերը մեկտեղելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություններ ներկայացնելուց հնարավորինս ձեռնպահ մնալու առաջարկով: Այս մասին Ռուստամ Բադասյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ ուսումնասիրությունների, վարակման և հիվանդացության տեսանկյունից ռիսկային գոտում գտնվող անձանց վերաբերող գործերը հիմնականում դատարանների վարույթում են՝ մեղադրող դատախազները դրանցով հանդես կգան հրատապության կարգով դատական նիստեր անցկացնելու հարցով դատարաններին դիմելու և այդ անձանց նկատմամբ ընտրված կալանավորումն այլ խափանման միջոցներով փոխարինելու հարցը քննարկելու նախաձեռնություններով՝ ներկայացնելով համապատասխան միջնորդություններ»,- գրել է Բադասյանը։ Նախարարը նաև անդրադարձել է համաներման գործընթաց սկսելու անհրաժեշտության հարցին։ «Այդ առումով տեղեկացնեմ, որ ներկայում Հայաստանի 12 քրեակատարողական հիմնարկներում պահվում է 2 հազար 258 անձ, որը կազմում է ՔԿՀ ողջ լրակազմի ընդամենը 42.2 %-ը։ Իտալիայի քրեակատարողական հիմնարկներն ունեն 50 հազար 931 լրակազմ, սակայն դրանցում պահվում է 61 հազար 230 մարդ։ Իրանի բանտերում լրակազմը, ըստ 2018 թվականն ամփոփող պաշտոնական տվյալների, կազմում է 150 հազար, մինչդեռ, դրանցում պահվել է 240 հազար անձ։ ԵԽ քրեական տարեկան վիճակագրության խտության ինդեքսով ստացվում է, որ իտալական բանտերում բնակչության խտությունը կազմում է 120 %, իսկ Իրանում՝ 160 %: Այս պատճառով են նշված երկրները նախաձեռնել համաներման գործընթաց։ Նշածիցս երևում է, որ այս չափանիշով Հայաստանի իրավիճակը խնդրահարույց չէ»,- գրել է Բադասյանը։
19:10 - 03 ապրիլի, 2020
ՔԿՀ-ներում ոչ մի վարակակիր այս պահին չունենք․ Ռուստամ Բադասյան

ՔԿՀ-ներում ոչ մի վարակակիր այս պահին չունենք․ Ռուստամ Բադասյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, պատասխանելով հարցին, թե ինչ պատիժ է նախատեսված այն դեպքերի համար, երբ քաղաքացիների հեռախոսազանգերի մասին ստացված տեղեկությունները հրապարակվեն, նշեց․ «Առանց օրինական հիմքերի անձնական տվյալները հրապարակելու, մասնավոր ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու դեպքում Քրեական օրենսգրքի համապատասխան օրենքներով նախատեսվում է քրեկաական պատասխանատվություն»։ Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներին, նախարարը նշեց, որ ՔԿՀ-ներում եղել են թեստ հանձնողներ, բայց բոլորի դեպքում բացասական է եղել արդյունքը, ոչ մի վարակակիր այս պահին չունենք։ «Երկար ժամանակ շահարկվում է այն հարցը, որ  ՔԿՀ-ներում այլ երկրների օրինակով պետք է համաներում իրականացնել, որովհետև շատ վտանգավոր է։ Ընդամենը խորհուրդ եմ տալիս Իտալիայում, Իրանում բեռնվածության վիճակագրական տվյալներն ուսումնասկիրել՝ 120, 150, որոշ երկրներում՝ 200 տոկոս, իսկ Հայաստանում բեռնվածության ցուցանիշը 43-44 տոկոսի շրջակայքում է, մենք չունենք այնպիսի կրիտիկական իրավիճակ, որ դիմենք այդպիսի ծայրահեղ միջոցների»,- ասաց նա։
18:10 - 01 ապրիլի, 2020
Եթե ես վարակակիր եմ և զանգել եմ Գյումրի թեկուզ 10-20 անգամ միևնույն կոնտակտին, դա ռիկսի գործոն չէ․ Ռուստամ Բադասյան

Եթե ես վարակակիր եմ և զանգել եմ Գյումրի թեկուզ 10-20 անգամ միևնույն կոնտակտին, դա ռիկսի գործոն չէ․ Ռուստամ Բադասյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը խոսեց այն մասին, թե ինչպես է աշխատելու ավտոմատացված համակարգը, որտեղ մուտքագրվելու են մարդկանց կատարած զանգերի և տեղորոշման վայրերի մասին տվյալները։ «Երբ վարակակրի մասին տվյալները պարզ կլինեն, ավտոմատացված համակարգի միջոցով կբերվի որոշակի վիճակագրություն՝ շփումների քանակ, տեղակայման և զանգերի համընկնում, պարբերականություն և այլն։ Թե ինչպես են բանաձևերը գրված, ես չեմ կարող ասել։ Դրա վրա աշխատել են տվյալագետներ, վիճակագրության մասնագետներ, ծրագրավորողներ, որոնք, ուսումնասիրելով միջազգային փորձը, որոշակի բանաձևեր են մշակել։ Դա չի նշանակում, որ 100 տոկոս ճշտությամբ է լինելու, բայց բավական մեծ է ճշտության աստիճանը»,- նշեց նա։ Հարցին, թե ինչպիսի տվյալների համընկնման դեպքում է քաղաքացիներին զանգով զգուշացվելու, որ իրենք պոտենցիալ վարակակիր են, նախարարը պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ եթե լինի գոնե մեկ տեղակայման վայրի և մեկ զանգի համընկնում, արդեն ԱԻՆ-ի աշխատակիցների կողմից կկատարվի զանգ։ Ավտոմոտացված համակարգը չի գեներացնի բոլոր այն տվյալները, որտեղ տեղակայման վայրն ու զանգը չեն համապատասխանում իրար։ Արդեն դա ռիսկի գործոն չի լինի։ Եթե ես վարակակիր եմ և զանգել եմ Գյումրի թեկուզ 10-20 անգամ միևնույն կոնտակտին, դա ռիկսի գործոն չէ։ Բայց կարծում եմ, որ եթե ես գոնե մի անգամ զանգել եմ մեկ անձի և հետո կամ միաժամանակ կա տեղակայման վայրի համընկնում, ԱԻՆ-ի աշխատողի կողմից կիրականացվի զանգ, կճշտվեն լրացուցիչ հանգամանքներ, և դրա հիման վրա՝ որոշում կկայացվի»։ Ռուստամ Բադասյանը նշեց, որ սահմանափակ թվով մասնագետներ են տեսնելու համակարգում եղած առաջնային տեղեկությունները։ Հետո այդ տեղեկությունները փոխանցվելու են ԱԻՆ-ի, Ոստիկանության կամ պետական այլ  մարմնի աշխատողներին, որոնք կարող են զանգել քաղաքացիներին և նրանց մեկուսացման կամ ինքնամեկուսացման աշխատանքներ կատարել։
17:34 - 01 ապրիլի, 2020
Մեր նպատակն է,  որ միջինում մեկ անձը մեկից քիչ մարդու վարակի․ Ռուստամ Բադասյան

Մեր նպատակն է, որ միջինում մեկ անձը մեկից քիչ մարդու վարակի․ Ռուստամ Բադասյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ  «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագիծը որևէ կերպ գաղտնալսման կամ տեղեկությունների բացահայտման մասին չէ։ Նախագծի կարգավորումները տեխնիկապես հնարավորություն չեն տալիս քաղաքացիների զանգերը գաղտնալսելու կամ բովանդակությանն այլ կերպ ծանոթանալու՝ կլինեն դրանք կարճ հաղորդագրություններ, թե հեռախոսային զանգեր։  «Այս կարգավորումները, որոնք նախատեսում են մասնավոր ընտանեկան կյանքին և մի շարք այլ իրավունքների համաչափ միջամտություն, բացառապես արտակարգ դրության ընթացքում են կիրառվելու, արտակարգ դրությունից հետո հնարավոր չէ, որ որևէ նման սահմանափակում շարունակի գործել։ Սա վերաբերում է միայն այնպիսի արտակարգ դրությանը, որը հայտարարվել է համաճարակի հիմքով։ Ցանկացած այլ հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում նման միջամտություններ քաղաքացիների հիմնական իրավունքներին և ազատություններին չեն նախատեսվում»,- նշեց նա։ Փոխնախարարն ասաց, որ բոլոր տվյալները՝ անձնավորված թե ապաանձնավորված, ենթակա են ոչնչացման արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո ։ Ռուստամ Բադասյանի խոսքով՝ ավտոմատացված համակարգը համադրելու է վարակված քաղաքացու և պոտենցիալ վարակակիրների՝ միմյանց զանգելու և միևնույն տեղանքում միաժամանկ գտնվելու փաստերը, ինչն ավելի է արագացնելու վարակվածներին հայտնաբերելու և մեկուսացնելու գործընթացը։ «Մեր նպատակն է, ինչպես փոխվարչապետը երեկ նշեց ԱԺ-ում, որ միջինում մեկ անձը մեկից քիչ մարդու վարակի։ Երբ որ մենք հասցնենք այդ միջին տվյալին, նշանակում է՝ մենք ունենում ենք վերահսկելի իրավիճակ և չենք ունենում այնպիսի իրավիճակ, երբ միաժամանակ առողջապահության համակարգի վրա մեծ բեռ է կենտրոնանում, և լուրջ խնդիր ենք ունենում քաղաքացիների հանրային առողջության կամ կյանքի պաշտպանության ոլորտներում»,- նշեց նա։ Փոխնախարարի կարծիքով՝ նախագիծն ամբողջությամբ համաչափ է, այս միջամտություններն արդարացված են և այն վերջին միջոցն են, որոնք գործող սահմանափակումների հետ պետք է բերեն ցանկալի արդյունքի։ 
16:54 - 01 ապրիլի, 2020
Կառավարությունն ԱԺ օրակարգից հանել է կորոնավիրուսից մահացածներին չհերձելու մասին օրենքի նախագիծը |armenpress.am|

Կառավարությունն ԱԺ օրակարգից հանել է կորոնավիրուսից մահացածներին չհերձելու մասին օրենքի նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը որոշել է իր առաջարկությամբ գումարված ԱԺ արտահերթ նիստի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման օրակարգից հանել կորոնավիրուսից մահացածներին չհերձելու վերաբերյալ օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այս մասին ասաց ԱԺ մարտի 31-ի արտահերթ նիստում մեկ այլ օրենքի նախագծի վերաբերյալ իր ելույթի վերջում: «Կառավարությունը որոշել է երկրորդ ընթերցման օրակարգից հանել Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքը»,-ասաց նախարարը: «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր մարտի 30-ի արտահերթ նիստում: ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն այն ներկայացնելով մասնավորապես նշել էր, որ Հայաստանում գործող ախտաբանաանատոմիական ծառայություններ մատուցող կազմակերպությունները դեռևս չունեն կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ և չեն բավարարում դրա համար նախատեսված պահանջներին։  Նշված հիվանդության վերավարակելիության աստիճանը դեռևս ամբողջովին ուսումնասիրված և բացահայտված չէ, ինչպես նաև դիակի ներսում կորոնավիրուսային հիվանդության ապրելիության ժամանակահատվածը դեռ պարզված չէ, կարող են հերձման արդյունքում առաջանալ վարակի տարածման անդառնալի հետևանքներ:  Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել այս հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում, ըստ բժշկական փաստաթղթերի, չիրականացնել հերձում` վարակի հետագա և մեծածավալ տարածումը կանխելու նպատակով:
14:17 - 31 մարտի, 2020
Բոլոր գործիքներից սա ամենաադրյունավետն է. Ռուստամ Բադասյան |lragir.am|

Բոլոր գործիքներից սա ամենաադրյունավետն է. Ռուստամ Բադասյան |lragir.am|

lragir.am: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էկետրոնային հաղորդակցության մասին» օրենքների նախագծերը։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում մի քանի հստակեցումներ ու փոփոխություններ են արվել նախագծում։ Փոփոխությունների նպատակը, ըստ կառավարության, հետևյալն է՝ կորոնավիրուսով վարակված անձանց շրջանակը բացահայտել։ «Երեկ ամբողջ օրը հետևել եմ սոցիալական ցանցով հնչող քննադատություններին, և կուզեի արձանագրել, որ բնականաբար ոչ բոլոր քննադատություններն են հաճելի։ Ամեն դեպքում կարելի է արձանագրել, որ ՀՀ քաղաքացիներն ամենայն լրջությամբ են վերաբերվում իրենց իրավունքներին ու ազատություններին։ Եվ ուրախալի փաստ է, որ պատրաստ չեն զիջել որևէ իրավունք ու ազատություն, եթե բոլոր դեպքերում պատշաճ բացատրություններ չեն ներկայացվում, թե ինչու է անհրաժեշտ՝ թեկուզ արտակարգ դրության հիմքով այդ իրավունքներն ու ազատությունները սահմանափակել։ Դա նշանակում է, որ մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք, որպեսզի համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում այնուամենայնիվ գնանք հիմնական իրավունքների ու ազատությունների որոշ սահմանափակումների»,- ասաց Բադասյանը։ Նախարարը նշեց, որ ուզում է հատուկ արձանագրել, թե այս նախագիծն ինչի մասին չէ։ «Այս սահմանափակումաները նախ վերաբերում են բացառապես համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրությանը։ Արտակարգ դրության ավարտից հետո որևէ սահմանափակում չի գործելու։ Որևէ նոր տվյալ քաղաքացիների մասին չի հավաքվում և մշակվում, օպերատորների մոտ արդեն առկա տվյալները համատեղվում են մեկ միասնական բազայում՝ համաճարակաի դեմ պայքարելու համար։ Այսինքն՝ նոր տվյալների հավաքագրման մասին խոսք չի գնում։ Բոլոր մեկտեղված տվյալները ենթակա են լինելու ոչնչացման՝ հայտարարված արտակարգ դրության ավարտից հետո։ Այս ամենը որևէ կերպ չի ենթադրում հեռախոսային խոսակցության բովանդակության բացահայտում։ Կարևոր է միայն զանգի կատարման և տեղակայման փաստը»,- պարզաբանեց Ռուստամ Բադասյանը։ Նա մանրամասնեց, թե ինչու է անհրաժեշտ այս համակարգի ներդրումը։ Ըստ նախարարի՝ ենթադրենք վարակակիրը ինտենսիվ շփման մեջ է գտնվել 10 անձի հետ, այդ 10 անձից 5-ը, ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ մեկ տեղակայման վայրում են գտնվում, ինչը նշանակում է, որ մեծ է հավանականությունը, որ այդ անձինք հարավոր է՝ վարակավել են։ Հետևաբար, միջոցառումներ կձեռնարկվեն՝ անհրաժեշտության դեպքում այդ անձանց մեկուսացնելու համար։ «Իսկ մյուս 5 անձինք, որոնց անընդհատ զանգ է կատարվել, և հարց է հնչում՝ ինչո՞ւ է անհրաժեշտ այդ զանգերը նայել, կպարզվի, որ մեկ տեղակայման վայրում չեն եղել, օրինակ, Երևանում կամ Գյումրիում են եղել, այդ անձինք այլևս որևէ հետաքրքրություն չեն ներկայացնի, նրանց մասով լրացուցիչ գործողությունների կարիք չկա»,- հավելեց նա։ Ռուստամ Բադասյանն ասաց, որ իրենք ապավինում են գիտության ոլորտի մասնագետների փորձին, որոնք ուսումնասիրել են Իսրայելի, Հարավային Կորեայի և Չինաստանի փորձը համաճարակի դեմ պայքարի մասով և եզրակացրել, որ այս մեթոդն է պայքարի ամենաարդյունավետ փորձը։ Բոլոր գործիքներից սա ամենաադրյունավետն է, ասաց Բադասյանը։ Ըստ նախագծի՝ տվյալների մշակումը կարող է իրականացվել այն նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է սահմանված նպատակին հասնելու համար։ Նախարարը պարզաբանեց՝ այսինքն՝ եթե անձը ռիսկի գոտում չէ, այդ անձի մասին չի կարող մշակված տվյալների հիման վրա վերլուծություն իրականացվել։ Դա կհանգեցնի քրեական պատասխանատվության։ «Եվս մեկ անգամ կուզեմ նշել, որ նժարի վրա դրված արժեքները մի կողմից կյանքն ու առողջությունն են, մյուս կողմից անձանց իրավունքների ու ազատությունների համաչափ սահմանափակումը։ Եթե ես որևէ պահի կասկածեի, որ այս միջոցով հնարավոր չի լինելու փրկել մարդկանց կյանքեր, ապա այս նախագիծը հաստատ կառավարությունը հետ կկանչեր»,- նշեց նա։
11:50 - 31 մարտի, 2020
Բադասյանը վստահ է՝ զանգերը ֆիքսելու մեխանիզմը թույլ կտա կարճ ժամանակում կանխել կոնտակտավորի շփումը

Բադասյանը վստահ է՝ զանգերը ֆիքսելու մեխանիզմը թույլ կտա կարճ ժամանակում կանխել կոնտակտավորի շփումը

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վստահեցնում է, որ կորոնավիրուսով վարակված անձանց զանգերը ֆիքսելու մեխանիզմը թույլ կտա շատ կարճ ժամանակահատվածում ստուգողական գործողություն կատարելով (օրինակ զանգի միջոցով) հայտնաբերել կոնտակտավորներին, անհրաժեշտության դեպքում մեկուսացնել և թույլ չտալ այդ անձանց շփումը այլ քաղաքացիների հետ: Բադասյանն այս մասին գրառում է կատարել իր Ֆեյսբուքի էջում՝ անդրադառնալով ԱԺ-ում մարտի 30-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի փաթեթին, որով, մասնավորապես, առաջարկվում է ֆիքսել զանգերը՝ կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հայտնաբերելու համար:  «Զանգերը ֆիքսելու փաստը կարևոր է, քանի որ, եթե ֆիքսվեն վարակակրի զանգերը վերջին 14 օրվա ընթացքում (բովանդակությունը հասանելի չի լինելու) և դրանք համադրվեն տեղորոշման հետ, համաճարակի դեմ պայքարի հարցում այս տեղեկությունը չափազանց կարևոր և արդյունավետ կլինի։ Օրինակ՝ վարակակիրը խոսել է 10 անձի հետ, 10-ից հինգի հետ նաև պարբերաբար նույն տեղանքում է եղել։ Սա նշանակում է, որ այդ 5 անձինք, մեծ հավանականությամբ, շփվել են վարակակրի հետ։ Այս գործիքակազմի կիրառման արդյունքում շատ կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի վերջիններիս նկատմամբ, լրացուցիչ ստուգողական գործողություն կատարելով (օրինակ զանգի միջոցով) հայտնաբերել, անհրաժեշտության դեպքում մեկուսացնել և թույլ չտալ նշված անձանց շփումը այլ քաղաքացիների հետ (կստուգվեն նաև այդ հինգ անձանց կոնտակտները և այդպես շարունակ)։ Մյուս հինգ անձինք, ում հետ վարակակիրը խոսել է և նույն տեղանքում չի գտնվել, այլևս «հետաքրքրություն» չեն ներկայացնի:Մարդկանց կյանքն ու առողջությունը ամենակարևոր արժեքներն են, և համաճարակի հիմքով արտակարգ դրության ժամանակ իրականացվող նման միջամտությունը ամբողջությամբ համաչափ է։ Նախարարը նկատել է՝ սա չի նշանակում, թե 100 %-ով կկարողանան վերահսկել իրավիճակը, բայց ավելի թիրախային կդարձնեն գործողությունները և մյուս սահմանափակումների հետ միասին ի զորու կլինեն փրկել կյանքեր»,-գրել է Բադասյանը: Նախարարը նաև ներկայացրել է, որ նման գործիքների կիրառումն արդյունավետ է եղել Չինաստանում, Հարավային Կորեայում, Իսրայելում։ Եվրոպական միության երկրներում ներկայում որոշ գործիքներ արդեն իսկ կիրառվում են, և այժմ էլ քննարկվում է ավելի լայն սահմանափակումներ կիրառման հարցը՝ հիմք ընդունելով նշված երկրների օրինակները։ Նա վստահություն է հայտնել, որ նման գործիքների մշակմամբ զբաղվող մասնագետներն ավելի մանրամասն կներկայացնեն գործիքների արդյունավետությունը։
18:35 - 30 մարտի, 2020
Ընդդիմությունը դեմ կքվեարկի կոնտակտավորներին գտնելու համար զանգերը ֆիքսելու մեխանիզմի ներդրմանը |armenpress.am|

Ընդդիմությունը դեմ կքվեարկի կոնտակտավորներին գտնելու համար զանգերը ֆիքսելու մեխանիզմի ներդրմանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները դեմ են քվեարկելու կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին, որով մասնավորապես առաջարկվում է կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հայտնաբերելու համար այդ անձի հետ հեռախոսով շփված անձանց շրջանակը բացահայտելու մեխանիզմ ներդնել:  Խմբակցությունների անունից ելույթում այս մասին ասացին պատգամավորները՝ ԱԺ նիստում կառավարության կողմից ներկայացված փաթեթի քննարկմանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էմոն Մարուքյանը նկատեց, որ մեծ գումարներ են ծախսվելու այդ տվյալները մշակելու, ուսումնասիրելու, դրանք նույնականացնելու համար, իսկ այս պահին երկիրը կանգնած է սոցիալ-տնտեսական ճգնաժամի առաջ: Մարուքյանն առաջարկեց սրա փոխարեն սոցիալական աջակցության ծրագրեր մշակել: «ԼՀԿ-ն դեմ է այս նախագծին, մենք դեմ ենք մեր ազատությունները զիջելուն»,-ասաց Մարուքյանն ու նշեց՝ դեմ են քվեարկելու: «Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանը հորդորեց նախագիծը հետ տանել: «Ո՞վ ասաց, թե մարդիկ անպայման հեռախոսով  պետք է  պայամնավորվեն, որ հանդիպեն: Իմ  կարծիքով՝ հանդիպումների գերակշիռ մասը տեղի է ունենում էքսպրոմտ»,-ասաց Զոհրաբյանն ու հավելեց՝ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու: «Իմ քայլ»-ից Ռուբեն Ռուբինյանը նկատեց, որ խոսվում է զանգերը ֆիքսելու արդյունավետության մասին: «Եվ հարց է բարձրացվում՝ եթե լոկացիան երևում է, որն է զանգերը ֆիքսելու իմաստը: Պատկերացնենք՝ ես ապրում եմ 10-հարկանի բազմաբնակարան շենքում, որի առաջին հարկում կա սուպերմարկետ: Եվ լոկացիան կարելի է ֆիքսել մոտ 100-150 մետր ճշտությամբ: Եվ, եթե ես հիվանդանամ ու փորձեն ստուգել բոլոր այն անձանց լոկացիաները, որոնք այդ օրերի ընթացքում եղել են իմ լոկացիայի մոտ, կստացվի շատ մեծ թիվ, և արդյունավետ չի լինի: Իմ ընկալմամբ՝ դրա համար է մտցվել զանգերի ֆիքսումը, բնական է, եթե մեկն այդ օրերի ընթացքում մի քանի անգամ զանգել է ինձ, և լոկացիան էլ ինձ մոտ է ցույց տալիս, մեծ է հավանականությունը, որ ես այդ մարդու հետ շփված կլինեմ»,-ասաց պատգամավորն ու նկատեց՝ դա ամբողջությամբ չի լուծում խնդիրը, բայց համաճարակի պայմաններում 100 տոկոսանոց միջոցառում չկա: Նա նշեց, որ ապանձնավորման և հիփոթետիկ հնարավոր վերանձնավորման հետ կապված խնդիր է տեսնում և կարծում է, որ նախարարը պետք է պարզաբանի, որ վստահության մակարդակը բարձրանա:  Արդադարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կարծիքով՝ պատգամավորների այդ բուռն ռեակցիայի պատճառն այն է, որ նրանք քիչ ժամանակ են ունեցել նախագծի ուսումնասիրության համար:  «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է  նախատեսել, որ արտակարգ դրության ժամանակ, եթե արտակարգ դրությունը համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակով է պայմանավորված, կարող է միջամտություն իրականացվել նաև անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին: Հավաքվելու են, մասնավորապես, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների կողմից օգտագործված ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ կամ, այլ կերպ ասած, հաճախորդի տեղորոշումը: Հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունը սկսելու ամսաթիվը, սկիզբը եւ ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում, այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը: 
16:12 - 30 մարտի, 2020
Հետագայում  այս օրենքը չպետք է օգտագործվի այլ պարագաներում․ սրա համար էլ է պետք քաղաքական խոստում տալ․ Սոս Ավետիսյան

Հետագայում այս օրենքը չպետք է օգտագործվի այլ պարագաներում․ սրա համար էլ է պետք քաղաքական խոստում տալ․ Սոս Ավետիսյան

Այսօր ԱԺ-ում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված նախագիծ, որով առաջարկվում է մինչև արտակարգ դրության ավարտը պետական մարմիններին եւ պետության կողմից հիմնադրված իրավաբանական անձանց  տրամադրել կապի օպերատորների հաճախորդ հանդիսացող անձանց տեղորոշումը, ինչպես  նաև  այդ հաճախորդների ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունը սկսելու ամսաթիվը, սկիզբը եւ ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում. այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը: Խոսակցությունների բովանդակությունները հասանելի չեն լինելու։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը մի շարք հարցեր ուղղեց նախագծի հիմնական զեկուցող Ռուստամ Բադասյանին։ - Պարո՛ն նախարար, շատ լուրջ սահմանափակումների ենք գնում։ Արտակարգ իրավիճակը երևի թե արտակարգ միջոցառումներ է նախատեսում։ Ես ուզում էի հասկանալ՝ եթե արտակարգ իրավիճակի ավարտից հետո այս տվյալները ոչնչացնում են, ինչի ապաանձնավորվածները չեն ոչնչացվում։ Կա՞ վերահսկողության այլ մարմին՝ բացի այն մարմնից, որն այդ ամեն ինչը գրանցելու է իր մոտ։ Այսինքն՝ այդ մարմնի վրա վերահսկողություն ունե՞նք՝ իմանալու համար՝ դա արվում է պատշաճ կերպով, թե՞ ոչ։ Այդ «մոռանալու» իրավունքը, որպեսզի պետությունը մոռանա իր քաղաքացիների տվյալները, երբ ամեն ինչ վերջանում է։ Ես կարծում եմ՝ օրինակը՝  Հարավային Կորեայի և Իտալիայի, տարբեր ֆակտորները հաշվի առնելով, այնքան էլ ճիշտ չէ, որովհետև տարբեր ֆակտորներ կան՝ բացի այս երկուսի իրար հետ համարդելուց, այսինքն՝ տարբեր գործողություններ են արել պետությունները, և միայն տվյալների հավաքագրումով հնարավոր չէ համեմատել, որովհետև տարբեր կշիռներ ունեն այդ գործոնները, որոնք այդ երկրներն իրականացրել են։ - Այո՛, պարո՛ն Ավետիսյան։ Իրականում տարբեր են, բայց այն խումբը, որի մասին ես խոսեցի, որոնք բոլոր տեղեկատվությունը հավաքագրել և վերլուծել են, եկել են այն եզրահանգման, որ այն բոլոր երկրները, որոնք կիրառել են ժամանակակից տեխնոլոգիական միջոցներ, շատ ավելի արդյունավետ են պայքարել համաճարակի տարածման դեմ, քան այն երկրները, որոնք որ չեն կիրառել նման միջոցներ։ Ինչ վերաբերում է՝ ինչո՞ւ է ապաանձնավորվածը պահում, իսկ անձնավորվածը ոչնչացվում, ուղղակի վիճակագրության համար, որը կարող է օգտակար նշանակություն ունենալ հետագա համաճարակների կանխարգելման համար կամ այդ տեղեկատվության հիման վրա կարելի է գնահատել, թե որքանով ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումը նպաստեց համաճարակին։ Այսինքն՝ ապաանձնավորված նշանակում է այդտեղ անձնական տվյալ չի մնում, ակտիվ քարտեզ է մնում, որի վրա կարմիր կետերով նշվում է ընդհանրապես ակտիվության ցուցանիշները։ Իսկ երաշխիքը, որ արձագանքեք, կնշեմ, թե որ մարմինն է իրականացնելու։ - Այդ մարմինն է պետք նշել, նրա նկատմամբ վերահսկողությունն ու երաշխիքն է պետք նշել, նաև հետագայում այս օրենքից այս դրույթի, որը միայն պետք է միայն համաճարակներին վերաբերի։ Այսինքն՝ հետագայում չօգտագործվի այս օրենքը այլ պարագաներում։ Սրա համար էլ է պետք քաղաքական խոստում տալ։ Գուցե արտակարգ իրավիճակից հետո դուրս հանենք այս ամեն ինչը։ - Օրենքում արդեն ամրագրված է, որ որևէ այլ նպատակով օգտագործելը կառաջացնի, բնականաբար, Քրեական օրենգրքի դաշտում քրեական պատասխանատվություն։ Ինչ վերաբերում է այն կազմակերպությանը, որն անելու է, ԷԿԵՆԳ-ի (Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ) մասին է խոսքը գնում, որն ունի համապատասխան միջոցներ բոլոր օպերատորներից ստացված տեղեկատվությունը մեկ տեղում ամփոփելու համար և նույն երաշխիքներն են՝ ինչպես մնացած բոլոր դեպքերում, երբ ոչ նպատակային միջամտություն է կատարվում մասնավոր ընտանեկան կյանքին։ Կարծում եմ՝ նաև նախագծում բազմիցս շեշտված է, որ սա վերաբերում է բացառապես համաճարակի հիմքով առաջացած արտակարգ իրավիճակի դեպքում հայտարարված արտակարգ դրությանը։ Այսինքն՝ արտակարգ դրության որևէ այլ դեպքում այս միջոցառումներն իրականացնելն օրենքով թույլատրված չեն։
12:47 - 30 մարտի, 2020
Կառավարությունն առաջարկում է հավաքագրել անձանց հեռախոսային խոսակցությունների տվյալները․ առանց դրանց բովանդակության

Կառավարությունն առաջարկում է հավաքագրել անձանց հեռախոսային խոսակցությունների տվյալները․ առանց դրանց բովանդակության

Պանդեմիայի տարածման և կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջացել լրացումներ կատարել Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում, ԱԺ նիստի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:«Եթե արտակարգ դրութունը առաջացել է համաճարակի հետևանքով, կարող է միջամտություն իրականացվել նաև անձնական տվյալների պաշտպնության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին:Իհարկե, մեկ անգամ ևս շեշտեմ, որ սա վերաբերում է բացառապես համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրություն հայտարարելուն: Այսինքն՝ այլ արտակարգ դրությունում միջամտությունն անձնական տվյալների և հաղորդակցման գաղտնիությանը չի ենթադրվում: Սա ավարտվում է արտակարգ դրության ավարտմամբ, և տեղեկությունները փոխանցվում են կառավարության որոշմամամբ սահմանված մարմիններին», - պարզաբանեց նախարարը: Ռուստամ Բադասյանը ընդգծեց, որ, մասնավորապես, կատարվելու է հաճախորդի տեղորոշում, ֆիքսվելու են վերջինիս հեռախոսահամարի հետ ուղիղ կամ միջնորդավորված կապ ունեցող հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցություն սկսելու ամսաթիվը: «Ուզում եմ շեշտել, որ հեռախոսային զանգերի կամ հաղորդագրությունների բովանդակությունը հասանելի չի լինելու», - նշեց նախարարը՝ հիշեցնելով, որ տեղեկատվության ապօրինի օգտագործումը հետապնդվում է օրենքով՝ Քրեական օրենսգրքի 144,145,146 հոդվածներով: Նախարարն իր խոսքում նշեց, որ միջամտությունները չեն իրականացվելու ամբողջ ծավալով և ավարտվում են արտակարգ դրության ավարտից հետո։ՏԵղեկությունները փոխանցվելու են, կառավարության որոշմամաբ սահմանված մարմիններին։ Նույն համակարգում ամփոփվելու են նաև բժշկական գաղտնիք համարվող տեղեկություններ՝ անձանց վարակումը ստուգելու նպատակով հավաքագրված տվյալներ, անձի՝ հետազոտություն անցնելու մասին տվյալներ։  «Ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջացել մեկ միասնական հարթակ ստեղծելու  ու այս տեղեկությունները հավաքագրելու , և ինչո՞ւ սահմանափակված չէ բացառապես վարակված անձանց տվյալներով, ինչո՞ւ միայն վարակված անձի և կոնտակտավորների տեղեկությունները չեն հավաքվում։ Պատճառն այն է, որ անհրաժեշտություն է առաջացել օնլայն տարբերակում հավաքագրել բոլոր տեղեկությունները, որպեսզի հնարավորինս օպերատիվ կերպով՝ այն դեպքում, երբ  անձի մոտ հաստատվում է վարակի առկայությունը, կանխորոշել , տեղորոշել անձանց այն շրջանակը, ովքեր հնարավոր կոնտակտ են ունեցել տվյալ անձի հետ և դրանից բխող միջոցառումներ իրականացնել։ Կառավարությունը առաջարկում է նաև ներդնել էլեկտրոնային հավելվածներ՝ արտակարգ դրության ընթացքում մարդկանց տեղաշարժի, առողջական վիճակի, մեկուսացման կամ ինքնապեկուսացման վերաբերյալ տեղեկություններ ստանալու և վերահսկողություն իրականացնելու նպատակով»,- հավելեց Բադասյանը։  
12:06 - 30 մարտի, 2020