Գյումրի

Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքն է, որը գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ 2015 թ. դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ, ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թ․-ից։ Գործող քաղաքապետը Սամվել Բալասանյանն է։

Գյումրիում նախադպրոցական ուսումնական հաստատությունների վերաբացման առաջին օրը 13 հաճախում է գրանցվել |armenpress.am|

Գյումրիում նախադպրոցական ուսումնական հաստատությունների վերաբացման առաջին օրը 13 հաճախում է գրանցվել |armenpress.am|

armenpress.am: Գյումրիում համայնքապատկան նախադպրոցական ուսումնական հաստատություններում 2 400 սանից 13-ն է գնացել մանկապարտեզ: Այս մասին տեղեկացրին Գյումրու քաղաքապետարանից: Համայնքապատկան նախադպրոցական ուսումնական հաստատություններում ախտահանման աշխատանքերը կատարված են, և բոլոր մանկապարտեզները պատրաստ են ընդունել սաներին, սակայն գործող համայնքապատկան 24 նախադպրոցական ուսումնական հաստատությունից միայն 7-ում են ծնողները ցանկություն հայտնել երեխաներին ուղարկել մանկապարտեզ:  Ընդհանուր 2 400 սանից միայն 28 երեխայի ծնող է նախնական հաստատել երեխայի այցը մանկապարտեզ: «Արմենպրես»-ի  հետ ունեցած զրույցի ժամանակ քաղաքապետարանի կրթության բաժնի պետի պաշտոնակատար Շողիկ Ալեքսանյանը սա ծնողների կողմից զգուշավորություն որակեց: «Նախնական ցանկություն հայտնել էր 28 ծնող, սակայն այսօր  մանկապարտեզ են ուղարկվել 13 սան: Հիմնականում ծնողներն են զգուշանում: Անխոս, հաստատության համար խնդիր կլինի, ասենք, 1 կամ 2 երեխայի հետ աշխատելը»,-նշեց պատասխանատուն: Գյումրիում ևս ծնողը հաստատության տնօրինությանը պարտադիր պետք է ներկայացնի տեղեկանք աշխատանքի վայրից այն մասին, որ աշխատանքը հեռավար կազմակերպել հնարավոր չէ, մանկապարտեզների աշխատակիցներն էլ պետք է պարտադիր ունենան տեղեկանք այն մասին, որ կորոնավիրուսով վարակված չեն եղել, կոնտակտավորների հետ չեն շփվել:  
14:16 - 21 մայիսի, 2020
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 33-ը Շիրակի մարզի բնակիչ է

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 33-ը Շիրակի մարզի բնակիչ է

Մայիսի 20-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 33-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 114 պացիենտ, որոնցից 92-ը մարզի բնակիչ է։ 27 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 221 քաղաքացի։ Հիվանդության անախտանիշ ընթաքով 62 պացիենտներ տեղափոխվել են հյուրանոցներ, նրանցից 48-ը Շիրակի մարզի բնակիչներ են։ Արձանագրվել է մահվան 7 դեպք։ Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետարանը։Մարտի մեկից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1642 նմուշառում, մայիսի 12-ից 19-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 319 նմուշառման հետազոտություն։
14:14 - 20 մայիսի, 2020
Գյումրիում հանրային տրասպորտն աշխատում է պարետատան պահանջներին համապատասխան |armenpress.am|

Գյումրիում հանրային տրասպորտն աշխատում է պարետատան պահանջներին համապատասխան |armenpress.am|

armenpress.am:  Գյումրիում  արդեն երկրորդ օրն է հանրային տրասպորտն աշխատում է պարետատան պահանջներին համապատասխան․ հանրային տրանսպորտ մուտքը թույլատրվում է միայն դիմակներով, ձեռնոցներով, տրանսպորտի մեջ ախտահանող նյութերի պարտադիր առկայության պայմաններում:  Կարգը գործում է ինչպես  վարորդների, այնպես էլ ուղևորների համար: Պատասխանատուները վստահեցնում են՝  վարորդների հետ աշխատանքն ու տրանսպորտային միջոցները կարգի բերելն ամենահեշտն է, խնդիրն ուղևորներին է վերաբերվում: Վարորդները  դիմակներով ու ձեռնոցներով են,  ավտոբուսներն ու միկրոավտոբուսները օրական երկու անգամ ախտահանվելու են: Կանգառներում հանրային տրանսպորտի աշխատանքը վերահսկում են ոստիկանական կարգախմբերը: Գյումրու քաղաքապետարանի Տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը վստահեցնում է ՝ արվում է ամեն ինչ պարետի պահանջով: «Գյումրիում հանրային տրանսպորտը շահագործող ՍՊԸ-ները պայմանագիր են կնքել համապատասխան կազմակերպության հետ, համաձայն որի, մեքենաներում օրական երկու անգամ ախտահանման աշխատանքներ են իրականացվում:  Վարորդներն էլ բոլորը ձեռնոցներով ու դիմակներով են: Ալկոգելի առկայությունն էլ ապահովված է»,-նշում է պատասխանատուն՝ տեղեկացնելով, դժգոհություններ կան, բայց և այնպես տրանսպորտում ձեռնոցներ ու դիմակներ կրում են ուղևորները: Առայժմ Գյումրիի հանրային տրանսպորտն աշխատում է ոչ ամբողջական շարժակազմով՝  չի գործում 14 համարի միկրոավտոբուսային երթուղին, փոխարենը նոր ուղղություն է շահագործվում: Երթուղիների ու շարժակազմի քանակը կախված է ուղևորահոսքից:     
16:41 - 19 մայիսի, 2020
Բուժաշխատողների տեղաշարժն ապահովելու համար Գյումրու համայնքային բյուջեից գումար է հատկացվում   |armenpress.am|

Բուժաշխատողների տեղաշարժն ապահովելու համար Գյումրու համայնքային բյուջեից գումար է հատկացվում |armenpress.am|

armenpress.am: Արտակարգ դրության պայմաններում բուժաշխատողների տեղաշարժն ապահովելու համար Գյումրու համայնքային բյուջեից գումար է հատկացվում: Գյումրու քաղաքապետարանն ապրիլի 1­ից մինչև մայիսի 1-ը կազմակերպել է նրանց տեղափոխումը՝ այդ նպատակով  բյուջեից 5 միլիոն 280 հազար դրամ հատկացնելով։ Մայիսի 2-14-ն  ընկած ժամանակահատվածի համար ևս նախատեսվում է ֆինանսավորել 3 միլիոն 120 հազար դրամ: Սակայն սա ամբողջը չէ՝ արտակարգ դրության երկարաձգման պայմաններում անհրաժեշտություն կառաջանա ևս 4 միլիոն 80 հազար դրամ փոխանցելու անհրաժեշտություն կառաջանա: Որոշումը Գյումրու ավագանին ընդունել է մայիս 12-ի նիստի ժամանակ: «ՀՀ պարետը և Շիրակի մարզպետը գրություններ են ուղարկել քաղաքապետարան, որպեսզի  մեր քաղաքում բուժաշխատողներին տեղաշարժվելու հնարավորություն ապահովենք։ 24 մեքենա 400 բուժաշխատողի է տեղափոխում 12 բուժհաստատություններից։ Այս գործընթացը սկսել ենք ապրիլից»,-տեղեկացնում է Գյումրիի քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը՝ հավելելով, որ եթե մայիսի 14-ից հետո տրանսպորտը սկսի աշխատել, այս գումարը կմնա քաղաքային բյուջեում:
12:07 - 13 մայիսի, 2020
Գյումրիի քաղաքապետարանը բողոք կներկայացնի ԲԴԽ-ին |shantnews.am|

Գյումրիի քաղաքապետարանը բողոք կներկայացնի ԲԴԽ-ին |shantnews.am|

shantnews.am: Գյումրիի քաղաքապետարանը բողոք կներկայացնի ԲԴԽ-ին։ Այս մասին որոշումն այսօր ընդունվել է Գյումրիի ավագանու հերթական նիստում։ Բարձրագույն դատական խորհրդին բողոք հայտնելու մասին նախագիծը ներկայացրել է ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը։ Ըստ նրա` բողոքի համար հիմք են հանդիսացել 3 դատական գործեր, որոնց քննության արդյունքում կայացված վճիռներով խախտվում է քաղաքապետարանի գույքային իրավունքը։ «Գյումրիի ավագանին, դիմելով Բարձրագույն դատական խորհրդին, իր բողոքն է հայտնում Գյումրի համայնքի շահերի պաշտպանության համար թվով 3 դատական գործերով իրականացված դատական քննությունների ընթացքի և կայացված, օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ՝ խնդրելով կարգապահական վարույթ հարուցել տվյալ գործերը քննած դատավորների նկատմամբ, քննել գործերը և պատասխանատվության ենթարկել նրանց։ ԲԴԽ-ի քննությանն ենք ներկայացնում 3 դատական գործեր, որոնց արդյունքում կայացված, համայնքի շահերից չբխող, անհամաչափ և ոչ օբյեկտիվ իրավական ակտերի իրականացման դեպքում համայնքը կկրի ոչ մի կերպ չարդարացված ֆինանսական կորուստներ։ Ըստ էության, անհատ մարդկանց քմահաճույքները և նյութապաշտական նկրտումները վեր են դասվել համայնքի շահերից։ 3 գործերի դատավորները խախտել են դատավորների ընդհանուր ժողովի 2016թ. փետրվարի 19-ի թիվ 12 որոշմամբ հաստատված դատավորի վարքագծի կանոնների որոշ դրույքներ։ Առաջին դատական գործը վերաբերում է կենտրոնական գրադարանի տարածքի մի մասի զբաղեցմանը։ Գույքը համայնքապատկան է, բայց մի մասը տարիներ շարունակ անհատ է զբաղեցնում։ Ձեռագրի անընթեռնելի լինելու պատճառով հնարավոր չէ գույքն ազատել։ Ծաղրի նման է հնչում։ Երկրորդ գործը քաղաքապետարանի նախկին աշխատակցի՝ Յաշա Պողոսյանի հայցին է վերաբերում։ Նրա հաստիքը լուծարվել է, բայց դատարանի որոշմամբ քաղաքապետարանը պետք է նրան աշխատավարձ վճարի։ Իսկ երրորդ գործը Տիգրան Մեծ փողոցում տեղադրված կրպակին է վերաբերում, որը չի հեռացվել տարածքից և, ըստ էության, ձախողվել է ՎԶԵԲ-ով իրականացվող ծրագրում համայնքապետարանի պարտականությունների կատարումը, այն է, ասֆալտապատումը»,- ասել է Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը։ Գյումրիի ավագանին այսօր նաև որոշում է ընդունել կառավարությանը ուղերձ հղելու մասին։ Առաջարկում են բոլոր շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ հանձնաժողով կազմել, ուսումնասիրել ապառքների գոյացման պատճառները և արտոնություններ սահմանելու հնարավորությունները։
17:21 - 12 մայիսի, 2020
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսով 89 հիվանդ է բուժվում, նրանցից 71-ը Շիրակի մարզի բնակիչ է

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսով 89 հիվանդ է բուժվում, նրանցից 71-ը Շիրակի մարզի բնակիչ է

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսով 89 հիվանդ է բուժվում, նրանցից 71-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Առողջացածների թիվն ավելացել է ևս երկուսով՝ 26 առողջացման դեպք կա։ 21 հիվանդներ բուժում են ստանում Երևանում: Հիվանդության անախտանիշ ընթաքով 50 պացիենտներ տեղափոխվել են Ծաղկաձորի հյուրանոցներ։ Վերջին երկու օրում մահվան դեպքերից երկուսը Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի բնակիչներ են, որոնք հիվանդության առաջին իսկ օրից բուժում ստացել են մայրաքաղաքում։ Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 271 քաղաքացի։ Մարտի մեկից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1284 նմուշառում։
14:23 - 11 մայիսի, 2020
«Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ-ում թույլ տրված չարաշահումների արդյունքում պատճառված վնասը մասնակի վերականգնվել է տնօրենի կողմից. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

«Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ-ում թույլ տրված չարաշահումների արդյունքում պատճառված վնասը մասնակի վերականգնվել է տնօրենի կողմից. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲ ընկերության տնօրենը, 2012թ. զբաղեցնելով նշված պաշտոնը, 2012-2018 թվականներին, վատնման եղանակով հափշտակել է ՓԲ ընկերությանը պատկանող, առանձնապես խոշոր չափերով՝ 34.389.844 ՀՀ դրամ, ինչպես նաև որպես կաշառք ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 8.861.073 ՀՀ դրամ: Մասնավորապես՝ «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲ ընկերության տնօրենը, իր կնոջը, ազգականին և ծանոթին հրամանագրել է ՓԲ ընկերությունում՝ որպես աշխատակիցներ, ապա՝ նրանց կողմից փաստացի աշխատանքի չներկայանալու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում, նրանց աշխատավարձ վճարելու նպատակով, ընկերության համապատասխան աշխատակիցներին հանձնարարել է վերջիններիս տվյալները ներառել աշխատավարձերի ցուցակներում, որոնք ամեն ամիս հաստատել է: Արդյունքում՝ մինչև 2018թ. սեպտեմբերը ՓԲ ընկերության միջոցներից նշված անձանց վճարվել է առանձնապես խոշոր չափերով՝ 8.577.344 ՀՀ դրամ: Բացի այդ, 2012թ. հունվարի 1-ից մինչև 2018թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, ՓԲ ընկերության տնօրենը ստացել է ընկերությունում իրականացված դիահերձումների՝ պետականորեն սահմանված գումարների մի մասը, հարկային մարմիններին ներկայացրել իրականից ավելի քիչ քանակությամբ կատարված դիահերձումների վճարներ, իսկ մնացած` առանձնապես խոշոր չափերով գումարը, չմուտքագրելով դրամարկղ, յուրացման եղանակով հափշտակել է: Ինչպես նաև՝ 2013թ. հունվարի 1-ից մինչև 2017թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, ՓԲ ընկերության անունից Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող շենքերից մեկում իրականացրել է դիահերձումներ, տրամադրել մահվան բժշկական վկայականներ և ստացել յուրաքանչյուր դիահերձման համար պետականորեն սահմանված գումարը: Վերջինս կատարված դիահերձումների դիմաց ստացված գումարները չի մուտքագրել ՓԲ ընկերության դրամարկղ՝ յուրացման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով՝ 25.812.500 ՀՀ դրամ: Բացի այդ, Շիրակի մարզի երկու բնակչի օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություն, ինչպես նաև՝ ծառայության գծով հովանավորչություն կատարելու համար, 2012թ. հուլիսի 21-ից մինչև 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում ՓԲ ընկերության տնօրենը վերջիններից որպես կաշառք մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 8.861.073 ՀՀ դրամ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով  (3 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով (2 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 4-րդ մասի 2-րդ կետով: Վերջինիս կնոջը և ազգականին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի (յուրացնելուն կամ վատնելուն օժանդակելը) 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Շիրակի մարզի երկու բնակիչներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի (կաշառք տալը) 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննության ընթացքում «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲ ընկերության տնօրենի կողմից, որպես պատճառված վնասի  փոխհատուցում, վերականգնվել է 8.578.000 ՀՀ դրամ: Քրեական գործից նշված մեղադրյալների մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: ՓԲ ընկերության տնօրենի ծանոթին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին և հայտարարվել հետախուզում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:35 - 06 մայիսի, 2020
Գյումրիում հազար ընտանիք օգտվել է «Պարենային շտապ օգնություն» ծրագրից |armenpress.am|

Գյումրիում հազար ընտանիք օգտվել է «Պարենային շտապ օգնություն» ծրագրից |armenpress.am|

armenpress.am: «Պարենային շտապ օգնություն» ծրագրի շրջանակներում օգնություն է ստացել հազար ընտանիք: Այս մասին լրագրողներին տեղեկացրին նախաձեռնողները հեռավար ասուլիսի ժամանակ: Մարտի 28-ից մեկնարկած «Պարենային շտապ օգնություն» ծրագրի շրջանակներում հավաքագրվել է 2մլն 498 հազար 300 դրամ, որից 300 հազար դրամը նպատակային՝ Թռչունյան տան նախկին 25 սաների  ընտանիքներին աջակցություն տրամադրելու համար: «Պարենային շտապ օգնություն» ծրագրի շրջանակներում Գյումրու սուպերմարկետներում և մեծ խանութներում տեղադրվել են ծրագրի տարբերանշաններով սայլականեր ու արկղեր, որտեղ քաղաքացիները պարենի տեսքով աջակցություն են ցուցաբերում առկա իրավիճակով պայմանավորված եկամուտներից զրկված կարիքավոր ընտանիքներին: Արկղերը բավականին  մեծ արագությամբ լցվում են մթերքներով: Մթերային աջակցությունը դրամական գնահատմամբ կազմում է 1 միլիոն 800 հազար ՀՀ դրամ»,- տեղեկացրեց նախաձեռնող խմբի անդամ Կարեն Պետրոսյանը՝ հավելելով, որ սուպերմարկետներից հավաքագրված փաթեթներից բացի, անհատներն ու տարբեր կազմակերպություններ ևս ծրագրին նվիրատվություն են կատարել: Դրամական գնահատմամբ՝ այն  կազմում է 1մլն 495 հազար դրամ։ 900 փաթեթ ձեռք է բերվել Շիրակի մարզպետարանի օգնությամբ, ևս 500 փաթեթ տրամադրվել է «Մի բան անենք» նախաձեռնության կողմից, 300 արկղեր՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից։ Առաջիկայում սպասվում է աջակցություն նաև «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից։ Անդրադառնալով շահառուների ընտրությանը՝ Կարեն Պետրասյանը տեղեկացրեց, որ այս օրերի ընթացքում առցանց գրանցվել են 2972 ընտանիքներ, որոնց հայտերն ուսումնասիրվել են: Հաստատվել է 1000 հայտ, 4,9%-ը գնահատման փուլում են։ Դիմումների  կեսից ավելին մերժվել են ծրագրի չափորոշիչներին չհամապատասխանելու պատճառով: «Պարենային շտապ օգնություն» ծրագիրն իրականացվում է նախաձեռնող թիմի, Շիրակի մարզպետարանի ու «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի աջակցությամբ:
13:30 - 01 մայիսի, 2020
Գյումրու քաղաքապետարանը ՀՈԱԿ-ների աշխատակիցներին արձակուրդ է ուղարկել
 |armtimes.com|

Գյումրու քաղաքապետարանը ՀՈԱԿ-ների աշխատակիցներին արձակուրդ է ուղարկել |armtimes.com|

armtimes.com: Գյումրու քաղաքապետարանի ենթակայությամբ գործող գրեթե բոլոր ՀՈԱԿ-ների աշխատակիցները վերջին օրերին անընդհատ բողոքում և տեղեկացնում են, որ իրենց քաղաքապետարանի կողմից սկզբում առաջարկվել է մեկ ամսով  չվճարվող արձակուրդ վերցնել, այնուհետ որոշումը փոխվել է և բոլորին պարտադրվել է վերցնել ամենամյա հասանելիք արձակուրդը: Այս ամենի մասին, սակայն, կառույցի ենթակայությամբ աշխատող գյումրեցիները նախընտրեցին խոսել առանց ձայնագրության, առանց իրենց անուն-ազգանունների, և հաստատությունների հստակեցումների: Մտահոգիչ են համարում այն, որ եթե հիմա վերցնում են իրենց հասանելիք արձակուրդը, ապա այն ժամանակահատվածում, երբ իրենց իսկապես այդ ազատ օրերը պետք լինեն, այլևս չեն կարողանալու դրանք օգտագործել: Ստիպված են լինելու բացակայել կամ վերցնել չվճարվող արձակուրդ: ՀԺ-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանն ասաց՝ որևէ աշխատակցի պարտադրանք չի եղել: Չկա նման բան: «Աշխատակիցները գնում են արձակուրդ իրենց դիմումի համաձայն, ինչպես սահմանված է աշխատանքային օրենսգրքով: Որևէ պարտադրանք չկա: ՀՈԱԿ-ներին առաջարկվել է, ում հասնում է արձակուրդ և ովքեր մինչ այս պահը չեն գնացել արջակուրդ, օգտվեն այդ արձակուրդից՝ ըստ իրենց ցանկության»,-ասաց Առաքելյանը: Թե այս պահին քանի՞ աշխատակից է վերցրել իրեն հասանելիք ամենամյա արձակուրդը, նա ասել չկարողացավ: Նշեց սակայն, որ առաջարկը վերաբերվել է ինչպես ՀՈԱԿ-ների, այնպես էլ համայնքապետարանի աշխատկիցներին: Նրանք, ովքեր չեն ցանկացել, արձակուրդի դիմումներ չեն գրել:  Հետագա ամիսների վճարման համար ի՞նչ որոշում է կայացվել: Աշխատակիցները վճարվելու են աշխատավարձի չափով, թե՞ որպես հարկադիր պարապուրդ: Հարցին պատասխանելով՝ Առաքելյանն ասաց՝ դեռ չգիտեն: Դիմել են  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, սպասում են  պատասխանին՝ հետագա քայլերի հստակեցման համար: Այս պահի դրությամբ բոլոր ՀՈԱԿ-ների աշխատակիցներն ամբողջությամբ ստացել են նաև ապրիլի աշխատավարձը:
23:11 - 27 ապրիլի, 2020
Գյումրու ԲԿ անձնակազմի բոլոր 28 ներկայացուցիչների մոտ թեստի արդյունքները բացասական են. մարզպետ

Գյումրու ԲԿ անձնակազմի բոլոր 28 ներկայացուցիչների մոտ թեստի արդյունքները բացասական են. մարզպետ

Գյումրու բժշկական կենտրոնի մեկուսացման մեջ գտնվող անձնակազմի բոլոր 28 ներկայացուցիչների մոտ թեստի արդյունքները բացասական են։ Այս մասին գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:Բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը ևս հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Մեկուսացված բուժանձնակազմը շփում էր ունեցել կորոնավիրուսի ախտանիշներ ունեցող պացիենտի հետ: Գյումրու ԲԿ-ն ընդգրկված չէ կորոնավիրուսային ախտանիշներ ունեցող քաղաքացիներին բուժօգնություն ցուցաբերող հիվանդանոցների ցանկում, սակայն, ԲԿ-ում իրականացվում են վարակի տարածումը կանխարգելող կանոնավոր միջոցառումներ: Մասնավորապես, ամեն օր իրականացվում են ախտահանումներ, բուժանձնակազմը եւ այցելուները պարտադիր ջերմաչափվում են, անհրաժեշտության դեպքում տրամադրվում են ձեռնոցներ, դիմակներ եւ ախտահանիչ նյութեր: Հիվանդանոցի ընդունարանում իրականացվել են համապատասխան նշումներ, որոնք ապահովում են այցելուի եւ աշխատակցի սոցալական հեռավորությունը: Գյումրու ԲԿ-ում ստեղծված են սանիտարահիգիենիկ պայմանները, որով կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը հասցվել է նվազագույնի»։    
12:27 - 19 ապրիլի, 2020
Գյումրիում ոստիկանության ծառայողների դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձ

Գյումրիում ոստիկանության ծառայողների դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձ

Գյումրիում ոստիկանության ծառայողների դանակահարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Երկու անձ ձերբակալվել է։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ «2020 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի «Հայուհու» հրապարակում ծառայություն իրականացնող երկու ոստիկան տեղափոխվել է «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲԸ. ոստիկաններից մեկի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, իսկ մյուսի մոտ՝ ձախ ազդրի միջին երրորդականի դրսային մակերեսի կտրած-ծակած վերքեր: ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապահապարեկային ծառայության տեսուչը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 08:00-ից, Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները ծառայություն են իրականացրել Գյումրի քաղաքի «Հայուհու» հրապարակում: Ժամը 14:30-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի և ուղևորի անվտանգության գոտիներն ամրակապված չլինելու հանգամանքով պայմանավորված, իրավախախտումն արձանագրելու նպատակով, ոստիկանի կողմից կանգնեցվել է հիշյալ ավտոմեքենան: Ոստիկաններն օրենքով սահմանված կարգով վարորդին պարզաբանել են, որ նա երթևեկել է առանց ամրագոտիներն ամրակապելու՝ պահանջելով ներկայացնել վարորդական իրավունքի վկայականը, ավտոմեքենայի հաշվառման վկայագիրը՝ վարչական իրավախախտման արձանագրություն կազմելու համար: Ի պատասխան՝ նշված ավտոմեքենայի ուղևորն սկսել է հայհոյել ոստիկաններին, դուրս է եկել ավտոմեքենայից և ձեռքին եղած դանակով հարվածներ հասցրել ոստիկանության երկու ծառայողներին, ապա սկսել է դանակը թափահարել ներկա մյուս ոստիկանների ուղղությամբ՝ առերևույթ նրանց նկատմամբ գործադրելով բռնություն, որից հետո վարորդի հետ փորձել են փախուստի դիմել դեպքի վայրից, սակայն բերման են ենթարկվել Ոստիկանության բաժին և ձերբակալվել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
21:22 - 14 ապրիլի, 2020
Քացախաթթու խմած գյումրեցու կյանքին վտանգ չի սպառնում, կորոնավիրուսի թեստի պատասխանն էլ բացասական է
 |armtimes.com|

Քացախաթթու խմած գյումրեցու կյանքին վտանգ չի սպառնում, կորոնավիրուսի թեստի պատասխանն էլ բացասական է |armtimes.com|

armtimes.com: Ապրիլի 10-ին կյանքին վերջ տալու նպատակով քացախաթթվի էսենցիա խմած, սկզբում «Գյումրի» ԲԿ, այնուհետ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված 66-ամյա Լ.Կ.-ի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին ասաց «Արմենիա» ԲԿ-ի վիրաբուժական գծով տնօրեն Աշոտ Կուրղինյանը: Ըստ Կուրղինյանի, գյումրեցին իրեն լավ է զգում, կարողանում է շփվել բուժանձնակազմի հետ, ադեկվատ պահվածք ունի: «Բուժման դրական դինամիկա կա: Կլման ակտն ամբողջովին վերականգնված է: Նման դեպքերում դա ամենավտանգավոր եւ բարդ խնդիրն է: Նա հաղթահարել է այդ փուլը: Հետազոտություններ են արվելու, որպեսզի հստակեցվի՝ արդյո՞ք կերակրափողի այրվածքներ դեռ կան, թե ոչ»,-ասաց Կուրղինյանը: Տղամարդու հետ կատարվածի մասին չեն խոսել, սակայն ասել են, որ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է:  «Հենց առաջին օրն ասացինք, որ բացասական է պատասխանը, չունի կորոնավիրուս: Շատ ուրախացավ, հանգստացավ: Այս պահի նրա հոգեկան խաղաղությունը հենց դրանից էլ գալիս է, շատ է հանգստացել»,- ասաց Աշոտ Կուրղինյանը: Հիշեցնենք՝ ներկա պահին «Արմենիա» բժշկական կենտրոնում բուժվող գյումրեցին քացախաթթվի էսենցիան խմել էր՝ մտածելով որ վարակված է կորոնավիրուսով: Դեպքը տեղի էր ունեցել նրա՝ ՌԴ-ից վերադառնալու եւ ինքնամեկուսանալու 13-րդ օրը, երբ նա վատ ինքնազգացողություն էր ունեցել։
20:01 - 14 ապրիլի, 2020
Գյումրիում տեղաշարժման թերթիկ պահանջած երկու ոստիկանի են դանակահարել 

 |armenpress.am|

Գյումրիում տեղաշարժման թերթիկ պահանջած երկու ոստիկանի են դանակահարել |armenpress.am|

armenpress.am: Գյումրիում ծառայություն կատարելու ժամանակ ապրիլի 14-ին վիրավորվել է երկու ոստիկան: Անկախության հրապարակում ոստիկանության ծառայողները փորձել են պարզել քաղաքացիների ինքնությունը: Կագնեցրել են մեքենան և խնդրել ցույց տալ արտակարգ դրության համար նախատեսված տեղաշարժի թերթիկը, սակայն նրանք վիճաբանել են ոստիկանության ծառայողների հետ, որի ժամանակ նրանցից մեկը դանակահարել է ճանապարհային ոստիկանության մեկ աշխատակցի և ոստիկանության մեկ ծառայողի։  Ոստիկանների օպերատիվ և ճիշտ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել վնասազերծել դանակով զինված քաղաքացուն, որը բերման է ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության «Կումայրի» բաժնից, կատարվում է քննություն: «Գյումրի» ԲԿ-ից տեղեկացրին, որ ոստիկաններն այս պահին հետազոտվում են: Նրանցից մեկի մոտ առկա է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածք, մյուսն ունի ձախ ազդրի կտրած-ծակած վերք։  
19:47 - 14 ապրիլի, 2020