ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաեւ վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմված է յոթ անդամից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին եւ մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:

Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ներառյալ հանձնաժողովի նախագահ: ԿԸՀ նախագահ՝ Տիգրան Մուկուչյան։ ԿԸՀ նախագահի տեղակալ՝ Լաուրա Գալստյան։ ԿԸՀ քարտուղար՝ Արմեն Սմբատյան։ ԿԸՀ անդամներ՝ Գեորգի Մարտիրոսյան, Սիլվա Մարկոսյան, Նունե Հովհաննիսյան, Սեյրան Շահսուվարյան։

Կրթական հաստատությունները քաղաքական որևէ գործընթացում ներգրավված չեն լինի. նախարար |armenpress.am|

Կրթական հաստատությունները քաղաքական որևէ գործընթացում ներգրավված չեն լինի. նախարար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ կրթական հաստատությունները քաղաքական որևէ գործընթացին ներգրավված չեն լինելու: Լրագրողների հետ զրույցում Արայիկ Հարությունյանը նշեց, որ իրենք դա գործով են ապացուցում: «Հայաստանում տեղի են ունեցել մի շարք ընտրություններ և մենք ունենք զրո փաստ այն մասին, որ որևէ ուսումնական հաստատություն կամ ղեկավարություն ինչ-որ ձևով ներգրավված է եղել այդ գործընթացներում: Ամեն դեպքում, նախկինում եղած անախորժ իրավիճակներից ապահովագրելու համար ԿԸՀ-ի հետ մշակել ենք շրջաբերական և ուղարկել ուսումնական հաստատություններ, որպեսզի մեր գործընկերներն իմանան իրենց իրավունքներն ու պարտականությունները»,- ասաց նախարարը: Նրա խոսքով, հասարակության շրջանում անհանդուրժողականություն, ատելություն չկա: «Կարող ենք դուրս գալ փողոց, զրուցել մարդկանց հետ և տեսնել, որ նման բան գրեթե չկա: Այդ ատելությունը ֆեյքերի բանակների միջև է սոցիալական ցանցերում»,-ասաց Արայիկ Հարությունյանը:  
14:38 - 19 փետրվարի, 2020
ԿԸՀ-ն հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում է ստացել |tert.am|

ԿԸՀ-ն հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում է ստացել |tert.am|

tert.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում են ստացել։ «Այսօր առավոտյան ժամը 9:13-ին ԿԸՀ-ն «Ոչ» քարոզչական կողմ գրանցվելու դիմում է ստացել»,-գրել է ԿԸՀ քարտուղարը։ Ավելի վաղ «Ոչ» քարոզչական կողմ դառնալու մասին հայտարարել էր «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության ղեկավար Ռուբեն Մելիքյանը։ Նա այսօր իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Ոչ»-ի նախաձեռնող խմբի առաջին տասնյակը։ «Մեր նախաձեռնող խմբի առաջին տասնյակը. Ռուբեն Մելիքյան, Գոհար Մելոյան, Արսեն Բաբայան, Էլինար Վարդանյան, Տիգրան Աթանեսյան, Աստղիկ Մաթևոսյան, Արտակ Ասատրյան, Սիրանուշ Սահակյան, Անահիտ Սարգսյան, Արսեն Մկրտչյան»,-գրել է նա։
10:41 - 18 փետրվարի, 2020
Ազգային ժողովի պատգամավորների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու վերաբերյալ դիմում չի ներկայացվել

Ազգային ժողովի պատգամավորների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու վերաբերյալ դիմում չի ներկայացվել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2020 թվականի փետրվարի 17-ը ներառյալ հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած Ազգային ժողովի պատգամավորների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու վերաբերյալ դիմում չի ներկայացվել։ Նման դեպքերում, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը կարող է դիմել  Կենտրոնական ընտրական հանձնաժողով` «ՈՉ» քարոզչության կողմ գրացվելու նպատակով: Քաղաքացիների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ գրանցելու գրություն (դիմում) Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել  2020 թվականի փետրվարի 18-ից: Դիմումը կարող է ներկայացվել աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-18:00: Գրությանը (դիմումին) կից ներկայացվում է «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու և լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին որոշումը՝ ստորագրված քաղաքացիների կողմից, և որոշումը ստորագրած «ՈՉ» քարոզչության կողմի անդամների անձը հաստատող փաստաթղթի պատճենները: Մեկից ավելի գրություններ (դիմումներ) ստացվելու դեպքում դրանք քննարկվելու են` ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվելու հերթականության:   Կենտրոնական ընտրական հանձնաժողով
18:43 - 17 փետրվարի, 2020
ԿԸՀ-ն հրապարակել է «ԱՅՈ» քարոզչության կողմի պատգամավորների ցանկը․ լիազոր ներկայացուցիչը Վահագն Հովակիմյանն է |armtimes.com|

ԿԸՀ-ն հրապարակել է «ԱՅՈ» քարոզչության կողմի պատգամավորների ցանկը․ լիազոր ներկայացուցիչը Վահագն Հովակիմյանն է |armtimes.com|

armtimes.com: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ հրապարակել է քարոզչության կողմերի լիազոր ներկայացուցչի ու քարոզչության կողմի պատգամավորների անունները։ Ըստ այդմ՝ «ԱՅՈ» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ-ում Սահմանադրական փոփոխությունների նախագծի հեղինակ Վահագն Հովակիմյանը։ Քարոզչության թիմում են նույն խմբակցության 43 պատգամավոր՝ Մխիթար Հայրապետյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Վահե Ղալումյանը, Սարգիս Խանդայանը, Հայկ Կոնջորյանը, Նարեկ Զեյնալյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Լուսինե Բադալյանը, Մերի Գալստյանը, Արման Բոշյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Նարեկ Մկրտչյանը, Անդրանիկ Քոչարյանը, Տիգրան Կարապետյանը, Հակոբ Սիմիդյանը, Կարեն Համբարձումյանը, Հովիկ Աղազարյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Թագուհի Ղազարյանը, Մարիա Կարապետյանը, Տիգրան Ուլիխանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Սոս Ավետիսյանը, Արման Եղոյանը, Բաբկեն Թունյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Լիլիթ Մակունցը, Արմեն Խաչատրյանը, Սիփան Փաշինյանը, Հրաչյա Հակոբյանը, Հովհաննես Իգիթյանը, Սերգեյ Մովսիսյանը, Արգիշտի Մեխակյանը, Սոնա Ղազարյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Լիլիթ Ստեփանյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Գայանե Աբրահամյանը, Մաթեւոս Ասատրյանը, Արեն Մկրտչյանը, Ռուբեն Ռուբինյանը, Անուշ Բեղլոյանն ու Արմեն Փամբուխչյանը։  
15:13 - 17 փետրվարի, 2020
Հանրաքվեին «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու ժամկետը լրանում է փետրվարի 17-ին

Հանրաքվեին «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու ժամկետը լրանում է փետրվարի 17-ին

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած Ազգային ժողովի պատգամավորների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու ժամկետը լրանում է 2020 թվականի փետրվարի 17-ին: Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:   Սահմանված ժամկետում քարոզչության կողմ չգրանցվելու դեպքում «ՈՉ» քարոզչության կողմ կարող է ձևավորել առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը: Քաղաքացիների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ գրանցելու գրություն (դիմում) Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել 2020 թվականի փետրվարի 18-ից: Գրությունը (դիմումը) կարող է ներկայացվել աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-18:00-ն: Գրությանը (դիմումին) կից ներկայացվում է «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու և լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին որոշումը՝ ստորագրված քաղաքացիների կողմից, և որոշումը ստորագրած «ՈՉ» քարոզչության կողմի անդամների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները: Մեկից ավելի գրություններ (դիմումներ) ստացվելու դեպքում դրանք քննարկվելու են՝ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվելու հերթականության: Կենտրոնական ընտրական հանձնաժողով
15:00 - 14 փետրվարի, 2020
Մուկուչյանը՝ Մարությանի առաջարկի մասին. առաջիկա հանրաքվեի ժամանակ մայրաքաղաքին վերաբերող հարց հնարավոր չի լինի դնել |armtimes.com|

Մուկուչյանը՝ Մարությանի առաջարկի մասին. առաջիկա հանրաքվեի ժամանակ մայրաքաղաքին վերաբերող հարց հնարավոր չի լինի դնել |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ավագանու վերջին նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ զրուցել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ, որ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի ժամանակ նաեւ մայրաքաղաքին վերաբերող հարց դրվի հանրաքվեի: Մարությանը նաեւ հայտնել էր, որ Մուկուչյանն ասել է, թե որոշակի բարդություններ կան: «Այնուամենայնիվ, հարցը դեռ իր հետ քննարկման փուլում է, օգտագործենք այդ հնարավորությունը, որպեսզի հավելյալ ծախս չարվի»,- ասել էր քաղաքապետը: Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար ծախսվելու է մոտ 2.5 մլրդ դրամ: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ պետք է հաշվի առնվեն շատ կարեւոր տեխնիկական հարցեր, ուստիեւ հնարավոր չի լինի մայրաքաղաքին վերաբերող հարց դնել հանրաքվեի: «Ընտրական գործընթացներում, այդ թվում՝ հանրաքվեի ժամանակ, ընտրողներին գրանցում են տեխնիկական սարքավորումներով: Դրանցում նախապես ներբեռնվում է ընտրողների ցուցակը: Համապետական հանրաքվեի ընտրողների ցուցակն ու տեղական ինքնակառավարման մարմնի ընտրողների ցուցակները տարբեր են: Բացի այդ՝ կան ընտրողներ, որոնք համապետական հանրաքվեի ժամանակ չեն կարող քվեարկել, բայց կարող են քվեարկել, օրինակ, տեղական հանրաքվեի ժամանակ: Այս դեպքում խոսքը ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց է վերաբերում, ինչպես նաեւ օտարերկրյա քաղաքացիներին»,- պարզաբանեց Մուկուչյանը: Հետեւաբար, ըստ նրա, նույն տեխնիկական սարքավորմամբ այդ գրանցման իրականացումն ուղղակիորեն անհնար կլինի, որովհետեւ պետք է լինեն երկու տարբեր ցուցակներ: Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:22 - 14 փետրվարի, 2020
50 քաղաքացուց կազմված խումբը կարող է դիմել ու գրանցվել որպես «Ոչ» քարոզչական նախաձեռնություն. Տիգրան Մուկուչյան |aysor.am|

50 քաղաքացուց կազմված խումբը կարող է դիմել ու գրանցվել որպես «Ոչ» քարոզչական նախաձեռնություն. Տիգրան Մուկուչյան |aysor.am|

aysor.am: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում, որ, բացի հասարակական կազմակերպություններից, տեղամասերում, որպես դիտորդ, կարող են ներգրավվել նաև կուսակցությունների ներկայացուցիչներ, լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։ «Այսինքն՝ ունենք վստահված անձինք «Այո» և «Ոչ» կողմերից ու դիտորդներ, որոնք կարող են լինել ՀԿ-ների ու կուսակցությունների ներկայացուցիչներ», - ասաց նա։ Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ օրենքը սահմանում է հետևյալ կանոնակարգումը՝ «Ոչ» քարոզչական կողմ նախաձեռնելու համար նախագծին դեմ քվեարկած պատգամավորները, պատգամավորը կարող են դիմել ու գրանցվել որպես «Ոչ» քարոզչական կողմ։ «7-օրյա ժամկետ կա սահմանված, եթե այդ ժամկետի ավարտին «Ոչ » քարոզչական կողմ չի գրանցվում, ապա այդ ժամկետի ավարտից հետո 50 քաղաքացիներից կազմված խումբը կարող է դիմել ու գրանցվել որպես «Ոչ» քարոզչական նախաձեռնություն», - ասաց նա։Մուկուչյանն ասաց նաև, որ կարող է գրանցվել միայն մեկ «Այո» և միայն մեկ «Ոչ» քարոզչական կողմ։ Թե որքան գումար է հատկացվելու ընտրությունների համար, Մուկուչյանն ասաց, որ հիմա հաշվարկ է իրականացվում։ «Կարծում ենք՝ այն կլինի նույնը, ինչպիսին եղել է նախորդ ընտրությունների ժամանակ, գործառույթների առումով շատ տարբերություններ առկա չեն։ 2018 թվականի ընտրություններին համար մոտավոր 2,5 կամ 2,7 միլիարդ դրամ էր ծախսվել։ Կարծում եմ՝ կլինի նույնը», - ասաց ԿԸՀ նախագահը։ Մուկուչյանի խոսքով՝ հանրաքվեի դրված օրենքի կամ փոփոխության նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, սակայն ոչ պակաս, քան քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի մեկ-քառորդը։ Ընտրատեղամասերում տեսախցիկների առկայության հետ կապված է ԿԸՀ նախագահն ասաց, որ ժամկետը շատ կարճ է։ «Ժամկետները շատ կարճ են, դա պահանջում է բավականին մեծամասշտաբ աշխատանքներ», - ասաց նա։ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ից: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Նախագիծը չի վերաբերում միայն դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին, քանի որ վերջիններս դատավոր են ընտրվել գործող Սահմանադրության ամբողջական ուժի մեջ մտնելուց հետո։ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն, հիշեցնենք, տեղի կունենա ապրիլի 5-ին:
11:53 - 11 փետրվարի, 2020
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին |armenpress.am|

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Ժամանակացույցի համաձայն՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին: «ԿԸՀ ներկայացվել է որոշում՝ հիմք ընդունելով նախագահի հրամանագիրը՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին, որով հանրաքվեն նշանակվել է ապրիլի 5-ին: Ընտրական օրենսգրքի ու հանրաքվեի մասին օրենքի համաձայն՝ մշակվել է ժամանակացույց: Համաձայն հանրաքվեի մասին օրենքի՝ հանրաքվեի քարոզչությունը մեկնարկում է հանրաքվե նշանակելու մասին նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակումից հետո 7-րդ օրը և ավարտվում հանրաքվեից մեկ օր առաջ, ինչը նշանակում է, որ փետրվարի 17-ից կմեկնարկի նախընտրական քարոզչության փուլը»,- ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
10:40 - 11 փետրվարի, 2020
Հանրաքվեի նախապատրաստման և անցկացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու հարցը ԿԸՀ օրակարգում է |armenpress.am|

Հանրաքվեի նախապատրաստման և անցկացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու հարցը ԿԸՀ օրակարգում է |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ փետրվարի 11-ին կայանալիք նիստի օրակարգում է Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու հարցը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԸՀ-ից: «Ս.թ փետրվարի 11-ին՝ ժամը 9:30-ին,  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում տեղի կունենա  ԿԸՀ նիստ: Նիստի օրակարգում  ներառված է 3 հարց․ 1․ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին 2.Երևանի ավագանու անդամ ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը Իմ Քայլը կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին տալու մասին արձանագրության կազմում 3.2020 թվականի մարտի 15-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև սահմանելու մասին»,- ասված է ՀՀ ԿԸՀ տարածած հաղորդագրության մեջ։  
17:34 - 10 փետրվարի, 2020