ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է սննդամթերքի անվտանգության եւ համապատասխանության գնահատման, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառների պետական կարգավորումը, օրենքով, իսկ առանձին դեպքերում դեպքերում իրականացնում է նաեւ վերահսկողական գործառույթներ եւ կիրառում պատասխանատվության միջոցներ այդ բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։ Այս կառույցը հիմնադրվել է 2018թ.-ին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ հիմքի վրա։ Տեսչական Մարմնի ղեկավարը Գեորգի Ավետիսյանն է։

Սննդի շղթայի օպերատորների ուժեղացված ստուգայցերին հետևում են անխուսափելի կասեցումներ. ՍԱՏՄ ղեկավարը հետևել է Շիրակի մարզում իրականացվող մշտադիտարկումներին

Սննդի շղթայի օպերատորների ուժեղացված ստուգայցերին հետևում են անխուսափելի կասեցումներ. ՍԱՏՄ ղեկավարը հետևել է Շիրակի մարզում իրականացվող մշտադիտարկումներին

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացվող վերահսկողությամբ՝ իրացման ցանցում, հանրային սննդի օբյեկտներում և սննդամթերք արտադրող կազմակերպություններում շարունակվում են արձանագրվել պարետի որոշումների կատարման խախտումներ:Մշտադիտարկումներն անցկացվում են ամբողջ հանրապետությունում:Շիրակի մարզի Գյումրի և Մարալիկ քաղաքներում անցկացվող ստուգայցերին այսօր՝ 12.06.2020թ, հետևել է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Նա տնտեսավարողներին զգուշացրել է, որ Տեսչական մարմնի մասնագետները այցելությունները լինելու են ամենօրյա, և ցանկացած թերացում արձանագրվելու և ներկայացվելու է պարետատուն: «Չկան մեծ կամ փոքր թերացումներ կամ խախտումներ, դրանք բոլորը վտանգավոր են՝ նկատի ունենալով երկրում ստեղծված համաճարակային իրավիճակը: Կրկնակի հայտնաբերված խախտումներն ավելի խստորեն են պատժվելու»,- ասել է պատասխանատու պաշտոնյան:Այսօր նաև Երևանում շրջայց է կատարվել Նոր-Նորք վարչական շրջանների տնտեսավարողների մոտ:Հանրապետությունում հայտնաբերված հիմնական խախտումները եղել են հանրային սննդի կետերում սոցիալական հեռավորության չպահպանումը, աշխատակիցների ջերմաչափման մատյանների բացակայությունը կամ կիսատ վարումը, իսկ իրացման ցանցում և արտադրություններում՝ ախտահանումների մատյանների բացակայությունը, դիմակների ոչ պատշաճ կրելը: Արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:Այսօր նաև հանրապետության ողջ տարածքում կասեցվել է գրեթե հինգ տասնյակ կազմակերպությունների գործունեությունը: Դրանցից երկուսինը՝ 72 ժամով. մեկում անտեսել են ՀՀ պարետի 24 ժամով կասեցվելու որոշումը և շարունակել են աշխատել, մյուսում հաճախորդներին առաջարկել և տրամադրել են նարգիլե, ինչն արգելված է:Համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում՝ ՍԱՏՄ-ն անակնկալ-ամենօրյա այցերով շարունակելու է ՀՀ պարետի որոշումների կատարման հսկողությունը:
18:59 - 12 հունիսի, 2020
Ստուգայցեր և կասեցումներ․ ԱԱՏՄ-ն արգելել է նաև լաբորատորիայի և կարի արտադրությունների աշխատանքը

Ստուգայցեր և կասեցումներ․ ԱԱՏՄ-ն արգելել է նաև լաբորատորիայի և կարի արտադրությունների աշխատանքը

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողական աշխատանքներն ընթացել են Երևանի Ավան վարչական շրջանում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։ «Միաժամանակ, ԱԱՏՄ աշխատանքային խմբերը ժամանակավորապես կասեցրել ենտասնյակ տնտեսվարողների գործունեությունը մայրաքաղաքում և մարզերում։ Դրանց թվում են կարի խոշոր արտադրություններ Գյումրիում և Արթիկում, լաբորատորիաների, դեղատների, սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղեր և այլն։Ընդ որում՝ Գյումրիի կարի 2 արտադրության աշխատանքը կասեցվել է միանգամից 72 ժամով։   Հանրային առողջապահական առումով լրջագույն նշանակության կանոնների պահպանման նկատառմամբ անակնկալ ստուգայցերը շարունակվում են։ Արձանագրված խախտումները ՀՀ պարետի կողմից գործունեության կասեցման հիմք են դառնում։ Կրկնախախտումների կամ առավել ռիսկային խախտումների դեպքում հնարավոր են առավել երկարատև կասեցումներ։ ԱԱՏՄ ստուգայցերի ամփոփ պատկերը փաստում է՝ տնտեսավարողներն անվտանգության նորմերն այժմ առավել բարեխղճորեն են պահպանում։ Դրան նպաստում են լայնածավալ իրազեկման, մշտադիտարկման, ինչու ոչ, նաև կասեցման աշխատանքները։  Միաժամանակ, հաճախ նկատվող խախտումներից են շարունակում մնալ դիմակների թերի կրումը, սոցիալական հեռավորության չպահպանումը, ջերմաչափման և ախտահանման աշխատանքների իրականացումն ու գրանցումը։ Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հաստատված կանոնները ենթակա են պարտադիր կատարման։ Խախտումները բացառելու նպատակով ԱԱՏՄ մասնագիտական խմբերը նաև խորհրդատվություն են տրամադրում տնտեսավարողներին, մասնավորապես, որ ՀՀ պարետի թիվ 110 որոշմամբ սահմանվել են անձնակազմի ջերմաչափման և ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցամատյանների ձևեր։ Մանրամասնվում է, որ ձեռնոցի պարտադիր պահանջը հանվել է գործունեության լայն ոլորտների համար՝ որոշ բացառություններով»,- ասված է հաղորդագրության մեջ։
18:12 - 11 հունիսի, 2020
ՍԱՏՄ-ն այսօր 72 ժամով կասեցրել է ռեստորանային 3 համալիրի գործունեությունը. ստուգայցերը շարունակվում են

ՍԱՏՄ-ն այսօր 72 ժամով կասեցրել է ռեստորանային 3 համալիրի գործունեությունը. ստուգայցերը շարունակվում են

ՀՀ պարետի N63 որոշման հստակ պահանջ է՝ հանրային սննդի օբյեկտներում արգելվում է 5 հոգուց ավել անձանց մասնակցությամբ միջոցառումների անցկացումը: Դա նշանակում է, որևէ հանրային սննդի կետերում չի կարող կազմակերպվել խնջույքի կամ այլ հավաքի որևէ տեսակ՝ հարսանիք, կնունք, ծնունդ, հանդիպում և այլն, որտեղ մարդկանց քանակը 5-ից ավելի է: ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, հետամուտ է պարետի որոշումների կատարմանը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։ Այսօր՝ 10.03.2020թ, ՍԱՏՄ մասնագետների կողմից կազմված արձանագրությունների հիմքով, 72 ժամով Երևանում կասեցվել է երկու, իսկ Շիրակի մարզում մեկ ռեստորանի աշխատանքը: Հանրային սննդի այս օբյեկտներում անցկացվել են բազմամարդ հարսանիքներ:Այսօր 24 ժամով կասեցվել է նաև մի շարք այլ հանրային սննդի կազմակերպությունների, իրացման կետերի՝ խանութների և արտադրությունների գործունեությունը:ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողության շրջանակներում՝ ՍԱՏՄ աշխատակիցները շարունակել են լայնածավալ ստուգայցերն ամբողջ հանրապետությունում: Մշտադիտարկումներին կհաջորդեն կասեցումները, քանի որ, թեև տնտեսավարողները միտված են առավել ուշադիր ու պատասխանատու գործելաոճի, սակայն խախտումներ, այնուամենայնիվ, թույլ են տալիս:Կորոնավիրուսի դեմ պայքարին միտված սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը, առանց բացառության, պարտադիր են բոլոր տնտեսավարողների համար:
18:21 - 10 հունիսի, 2020
24 ժամով կասեցվել է մոտ 50 հանրային սննդի օբյեկտների աշխատանքը՝ պարետի որոշման պահանջները չկատարելու համար

24 ժամով կասեցվել է մոտ 50 հանրային սննդի օբյեկտների աշխատանքը՝ պարետի որոշման պահանջները չկատարելու համար

Այսօր հանրապետությունում 24 ժամով կասեցվել է մոտ հինգ տասնյակ հանրային սննդի օբյեկտների աշխատանքը: Իսկ մեկ ռեստորանային համալիրի գործունեությունը կասեցվել է 72 ժամով, քանի որ այստեղ չեն պահպանվել պարետի որոշման պահանջները. չկազմակերպել և չանցկացնել բազմամարդ խնջույք, ինչն արգելված է՝ հանրային առողջության պահպանման մտահոգությամբ: Նաև թերի են լրացվել ջերմաչափման ու ախտահանության գրանցամատյանները: Այս մասին տեղեկացնում է ԱԱՏՄ մամուլի ծառայությունը։ Ընդհանուր առմամբ, հայտնաբերված հիմնական խախտումներն են անձնակազմի դիմակ և ձեռնոցներ չկրելը կամ ոչ ճիշտ կրելը, հաճախորդների մուտքը օբյեկտ առանց ջերմաչափելու թույլ տալը, ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյանների չվարելը կամ թերի  վարելը, մուտքերի մոտ դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված առանձին-փակ աղբարկղերի բացակայությունը և ամենատարածվածը՝ սեղանների և անձանց սոցիալական հեռավորությունը չապահովելը: Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի ներկայացուցիչները հորդորում են տնտեսավարողներին խստագույնս պահպանել կորոնավիրուսով (Covid 19) չվարակվելու համար սահմանված անվտանգության նորմերը, իսկ թերացումների մասին արձանագրությունները ներկայացնում են պարետատուն, որոնց հիմքով, 24 ժամով կամ ավելի երկար, կասեցվում է տնտեսավարողների գործունեությունը: ՍԱՏՄ-ն նշում է, որ կասեցումների նպատակը ոչ միայն պատժելն է կարգազանցության համար, այլև՝ արձանագրված խախտումները վերացնելու ժամանակ տալը: Նաև տալիս են խորհրդատվություն, ցուցումներ, բաժանվել են իրազեկման թերթիկներ, ուղեցույցներ՝ թե ինչպես պետք է աշխատել ու ինչ պայմաններ պահպանել խուսափելու համար կորոնավիրուսով վարակվելու ու հիվանդությունը տարածելու վտանգից:
17:23 - 06 հունիսի, 2020
Կասեցվել է մի շարք հանրային սննդի օբյեկտների աշխատանքը, մեկինը՝ 72 ժամով

Կասեցվել է մի շարք հանրային սննդի օբյեկտների աշխատանքը, մեկինը՝ 72 ժամով

Նոր կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված արտակարգ դրության պայմաններում շարունակվում են ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի լայնածավալ ստուգայցերը հանրապետության մարզերում, Երևանում, և հայտնաբերված խախտումների մասին արձանագրությունները ներկայացվում են պարետատուն, որտեղ էլ որոշվում է տնտեսավարողի նկատմամբ կիրառվող պատժամիջոցը: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, ՍԱՏՄ տեսուչներն հունիսի 5-ին հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցրել են հանրային սննդի ոլորտում գործող 100-ից ավելի տնտեսավարողների գործունեությունը: Դրանցից երկուսի աշխատանքը, կրկնակի խախտումների հայտնաբերման հիմքով, դադարեցվել է 48 ժամով: «Այսօր 24 ժամով դադարեցվել է նաև պետական կառույցներում՝ Կառավարության N1 և Կառավարության N3 շենքերում, գործող հանրային սննդի կազմակերպությունների աշխատանքը: Նշված ընկերությունները խախտել են սահմանված սանիտարահիգիենիկ՝ անձնակազմի պարտադիր դիմակ կրելու բոլոր հաճախորդներին ջերմաչափելու, ախտահանման և ջերմաչափման վերաբերյալ գրանցամատյաններ ունենալու, սեղանների և անձանց սոցիալական հեռավորությունը ապահովելու, բոլոր մուտքերի մոտ դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված առանձին-փակ աղբարկղ ունենալու և, շատ դեպքերում, նարգիլե չօգտագործելու, պահանջները: Եվս մեկ հանրային սննդի օբյեկտի գործունեությունը դադարեցվել է 72 ժամով, քանի որ այդ տնտեսավարողը, խախտելով 24 ժամով կասեցման պարետի որոշումը, շարունակել էր աշխատել:  Կասեցումների նպատակը ոչ միայն կարգազանցներին պատժելն է, այլև՝ արձանագրված խախտումները վերացնելու ժամանակ տալը: ՍԱՏՄ աշխատակիցները տրամադրում են նաև խորհրդատվություն, տալիս են ցուցումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
20:02 - 05 հունիսի, 2020
ՍԱՏՄ-ն Արաբկիրում կասեցրել է մի շարք սննդի օբյեկտների աշխատանքը

ՍԱՏՄ-ն Արաբկիրում կասեցրել է մի շարք սննդի օբյեկտների աշխատանքը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգայցերին հաջորդում են հանրային սննդի կազմակերպությունների կասեցումները մայրաքաղաք Երևանում, ինչպես նաև հանրապետության բոլոր մարզերում: «Այսօր՝ 04.06.2020թ, ՍԱՏՄ տեսուչների՝ Աջափնյակ վարչական շրջանում գործող ռեստորաններում, սրճարաններում և այլ հանրային սննդի կետերում անցկացված մշտադիտարկումները փաստում են, որ թեև տնտեսավարողները սկսել են առավել պատասխանատվությամբ վերաբերվել պարետի սահմանած կանոնների պահպանմանը, սակայն անուշադրության ու անփութության դրսևորումներ, այնուամենայնիվ, լինում են։ Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի ներկայացուցիչները հորդորում են տնտեսվարողներին խստագույնս պահպանել կորոնավիրուսով (Covid 19) չվարակվելու համար սահմանված անվտանգության նորմերը, իսկ թերացումների մասին արձանագրությունները ներկայացնում են պարետատուն, որոնց հիմքով, 24 ժամով կամ ավելի երկար, կասեցվում է տնտեսավարողների գործունեությունը:           Անցած օրերի դիտարկումների արդյունքում արձանագրված խախտումները հիմք են ծառայել նաև այսօրվա կասեցումների համար. երկու տասնյակ հանրային սննդի կետեր խախտել են պարետի որոշմամբ հաստատված սանիտարահիգիենիկ պահանջները և նրանց գործունեությունը դադարեցվել է մեկ օրով: Կասեցումների նպատակը ոչ միայն պատժելն է կարգազանցության համար, այլև՝ արձանագրված խախտումները վերացնելու ժամանակ տալը: ՍԱՏՄ աշխատակիցները պատրաստ են խորհրդատվությամբ ու ցուցումներով աջակցել բոլոր տնտեսավարողներին»:
18:42 - 04 հունիսի, 2020
ՍԱՏՄ-ն շարունակում է շրջայցերն ու արձանագրում խախտումները. կասեցվել է մի շարք տնտեսավարողների գործունեությունը

ՍԱՏՄ-ն շարունակում է շրջայցերն ու արձանագրում խախտումները. կասեցվել է մի շարք տնտեսավարողների գործունեությունը

Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված արտակարգ դրության պայմաններում՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողություն հանրապետության բոլոր հանրային սննդի կազմակերպություններում:Ամենօրյա մշտադիտարկումների արդյունքում հայտնաբերված խախտումների մասին արձանագրությունները ներկայացվում են պարետատուն, որտեղ էլ որոշվում է տնտեսվարողի նկատմամբ կիրառվող պատժամիջոցը: Այսօր՝ 03.06.2020թ, շրջայցեր են եղել Երևանի Դավթաշեն, Արաբկիր, ինչպես նաև կրկնայցեր՝ Կենտրոն վարչական շրջաններում:Հայտնաբերված հիմնական խախտումներն են անձնակազմի դիմակ և ձեռնոցներ չկրելը կամ ոչ ճիշտ կրելը, հաճախորդների մուտքը օբյեկտ առանց ջերմաչափելու թույլ տալը, ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյանների չվարելը կամ թերի վարելը, մուտքերի մոտ դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված առանձին-փակ աղբարկղերի բացակայությունը և ամենատարածվածը՝ սեղանների և անձանց սոցիալական հեռավորությունը չապահովելը:Այսօր նաև 24 ժամով կասեցվել է մի շարք հանրային սննդի կետերի գործունեությունը, իսկ մեկինը, որն արդեն երկրորդ անգամ էր խախտում պարետի որոշման պահանջները՝ 48 ժամով:
18:28 - 03 հունիսի, 2020
ՍԱՏՄ-ն շարունակում է մշտադիտարկումները հանրային սննդի օբյեկտներում. կասեցվել է խախտումներ թույլ տված մի շարք տնտեսավարողների աշխատանքը

ՍԱՏՄ-ն շարունակում է մշտադիտարկումները հանրային սննդի օբյեկտներում. կասեցվել է խախտումներ թույլ տված մի շարք տնտեսավարողների աշխատանքը

Պարետի որոշումների կատարման նկատմամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողությունը հանրային սննդի կազմակերպություններում շարունակվում է: Մշտադիտարկումներ են անցկացվում հանրապետության բոլոր մարզերում, ինչպես նաև մայրաքաղաք Երևանում:Երևանում այսօր շրջայց է կատարվել Նոր-Նորք և Շենգավիթ վարչական շրջանների հանրային սննդի օբյեկտներում: Հայտնաբերված խախտումների մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:Այսօր նաև հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է մի քանի տասնյակ հանրային սննդի կազմակերպությունների գործունեությունը: Նրանք խախտել են ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ հետևյալ պահանջները՝ անձնակազմը չի կրել դիմակ և ձեռնոցներ, ոչ բոլոր հաճախորդներն են ջերմաչափվել, չեն վարել ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյաններ, չի ապահովվել սեղանների և անձանց սոցիալական հեռավորությունը, ոչ բոլոր մուտքերի մոտ է եղել դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված առանձին-փակ աղբարկղ:Խախտումները հայտնաբերել և համապատասխան արձանագրությունները պարետատուն են ներկայացրել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները: Խախտումների կրկնվելու դեպքում գործունեության կասեցման ժամկետը կերկարաձգվի:
18:13 - 31 մայիսի, 2020
ՍԱՏՄ-ն մշտադիտարկումներ ու կրկնայցեր է իրականացրել Երևանի հանրային սննդի օբյեկտներում

ՍԱՏՄ-ն մշտադիտարկումներ ու կրկնայցեր է իրականացրել Երևանի հանրային սննդի օբյեկտներում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները մայիսի 28-ին և 29-ին մշտադիտարկում են արել Երևան քաղաքի հանրային սննդի օբյեկտներում: Դրանցում եղել են նաև կազմակերպություններ, որտեղ եղել է կրկնակի այցելություն՝ հավաստիանալու համար, որ պահպանվում են ՀՀ պարետի որոշումների պահանջների կատարմանը վերաբերող ցուցումներն ու խորհուրդները: Կրկնակի խախտում են թույլ տվել 2 կազմակերպություն՝ Դավթաշեն վարչական շրջանում գործունեություն ծավալող «Գևորգ Ստեփանյան» Ա/Ձ-ն (Դավիթաշեն 2-րդ թաղամաս 4 շենքի դիմաց) և «Կարաս Գրուպ» ՍՊԸ-ի մասնաճյուղը (Տ. Պետրոսյան 27/2): Ինչպես տեղեկացրին տեսչական մարմնից, հանրային սննդի այս օբյեկտներում զգուշացումից ու 24-ժամյա կասեցումից հետո ևս շարունակել են աշխատել առանց ախտահանության վերաբերյալ գրառումների մատյանի, աշխատակիցները դիմակները կրել են թերի, որոշ աշխատակիցների ջերմաչափումը կատարվել է մեկ անգամ: Կրկնակի խախտման մասին արձանագրությունները ներկայացվել են պարետատուն: Շրջայցերի ընթացքում ընթացքում խախտումներ են հայտնաբերվել մի շարք այլ կազմակերպություներում՝ «Սիներջի Յուրոփ» ՍՊԸ (Հյուսիսային պող. 6/10 50), Ա/Ձ «Մանվել Տեր-Առաքելյան» (Հյուսիսային պող 2), «Վա-Տի» ՍՊԸ (Տերյան 25 2-3), «Փարվանա Լիճ» ՍՊԸ (Հրազդանի Կիրճ 22/10), Ա/Ձ «Մերի Բադալյան» (Թումանյան 21/1), «Խուրջին» ՍՊԸ (Թումանյան 21/1 12), «Ֆաստֆուդ» ՓԲԸ (Հյուսիսային պող. 1 շենք 2 տարածք), «Հայր և Որդի Երեմյաններ» ՍՊԸ (Թումանյան 21 22.2), «Բեռլիներ Վուրստ» ՍՊԸ (Թումանյան 19 36), «Կրաս Գրուպ» ՍՊԸ (Թումանյան 19-35), բացակայում էին աղբամաններ ձեռնոցների և դիմակների համար: Ընդհանուր մուտքի, սանհանգույցի և խոհանոցի մուտքերի մոտ չի եղել փակ աղբաման ձեռնոցների և դիմակների համար, բացակայել է ջերմաչափը, չի կատարվել հաճախորդների և աշխատակիցների ջերմաչափում կամ կատարվել է թերի, բացակայել է աշխատակիցների ջերմաչափման մատյանը, սեղանների և անձանց միջև չի պահպանվել անհրաժեշտ հեռավորություն, բացակայել են գրառումները ախտահանության վերաբերյալ: Պարետատուն են ներկայացվել խախտումների մասին բոլոր արձանագրությունները: Ընդհանուր առմամբ՝ պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով մինչ օրս Տեսչական մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքում 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն, իրականացվել է 17572 ստուգում։
21:20 - 29 մայիսի, 2020
ՍԱՏՄ-ն մարզերում կասեցրել է հանրային սննդի մի շարք կազմակերպությունների գործունեությունը

ՍԱՏՄ-ն մարզերում կասեցրել է հանրային սննդի մի շարք կազմակերպությունների գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների իրականացրած մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ ՀՀ պարետի մայիսի 27-ին կայացրած N95 որոշման համաձայն՝ այսօր՝ 29.05.2020թ, 24 ժամով կասեցվել են հանրապետության մարզերում գործող հանրայինսննդի հետևյալ օբյեկտների գործունեությունը՝Ա/Ձ «Ռոզա Մկրտչյանը», Արարատի մարզ, ք. Վեդի, Թումանյան 3/1Ա/Ձ «Մարիամ Մուրադովա», Արմավիրի մարզ, գ. ՍարդարապատԱ/Ձ «Առնակ Պետրոսյան», Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Հանրապետության 37Ա/Ձ «Ելենա Սարգսյան», Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Մաշտոցի 6ա«ԳՆԹՈՒՆԻՔ» ՍՊԸ, Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Բաղրամյան 39Ա/Ձ «Համլետ Աբրահամյան», Վայոց ձորի մարզ, գ. Գետափ, Երևանյան խճ. 7)Ա/Ձ «Հերմինե Միկիչյան», Տավուշի մարզ, գ. Արչիս«Կնյազ փարոս» Ա/Կ, Շիրակի մարզ գ. Ախուրյանի Գյումրու խճղ. 11։Այս տնտեսվարողները խախտել են պարետի որոշմամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները՝ չի պահպանվել սեղանների ու անձանց սոցիալական հեռավորություն, չեն պահվել հաճախորդներին ջերմաչափելու և ջերմաչափման տվյալների, ինչպես նաև տարածքի ախտահանության վերաբերյալ գրառումներ կատարելու գրանցամատյաններ, ընդհանուր մուտքի, զուգարանի և խոհանոցի մուտքերի մոտ չեն դրվել դիմակների և ձեռնոցների համար նախատեսված աղբամաններ:Կարգազանց տնտեսավարողների մոտ խախտումների կրկնվելու դեպքում գործունեության կասեցման ժամկետը կերկարաձգվի: Ընդհանուր առմամբ՝ պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով մինչ օրս Տեսչական մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքում 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն, իրականացվել է 17572 ստուգում։
16:04 - 29 մայիսի, 2020