Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը ՀՀ Անվտանգության խորհրդի գործող քարտուղարն է։

Ծնվել է 1983 թ․ դեկտեմբերի 25-ին, Արցախի Մարտունի քաղաքում։

2001թ․ ընդունվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ԼՂՀ Պաշտպանության բանակ։ 2009 թ․ ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրա։

2012 թ․ մարտից մինչեւ 2013 թվականի սեպտեմբերը աշխատել է «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Ինկ.»-ի հայաստանյան ներկայացուցչությունում։ 2015 թ․ ապրիլից 2018 թ․ մայիսն աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ում՝ որպես ընտրական ծրագրերի համակարգող։ 2013թ․ եղել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի պետ: 2015թ․ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակահատվածում եւ 2017 թ․ ապրիլին ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում համակարգել է «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելությունը։ 2017թ․ կատարել է փորձագիտական աշխատանքներ Եվրոպայի խորհրդում։ 2018-ին եղել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ։ Շարժման մյուս առաջնորդների հետ միասին նախ առեւանգվել էր, ապա ձերբակալվել. Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ազատ է արձակվել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

2021թ․ հուլիսի 14-ին ՀՀ վարչապետի հրամանով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, նույն թվականի օգոստոսի 19-ին ազատվել է պաշտոնից և վերանշանակվել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար։

ԱՄՆ ներգրավվածությունը տարածաշրջամնում դրական ազդեցություն է ունենում՝ իր հետ բերելով հավելյալ անվտանգության երաշխիքներ. ՀՀ ԱԽ քարտուղար
 |amerikayidzayn.com|

ԱՄՆ ներգրավվածությունը տարածաշրջամնում դրական ազդեցություն է ունենում՝ իր հետ բերելով հավելյալ անվտանգության երաշխիքներ. ՀՀ ԱԽ քարտուղար |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Վաշինգտոնում է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով ԱՄՆ-ի միջնոդությամբ հանդիպել է նաև ադրբեջանական կողմի հետ: Գրիգորյանն անդրադարձել է հանդիպմանն ու այլ հացերին: Զրույցը կայացել է սեպտեմբերի 28-ի սահմանային վերջին բախումներից առաջ։  ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպումը գնահատում է «արդյունավետ»: Արմեն Գրիգորյանը նշում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն այսօր քննարկում են փոխկապակցված չորս օրակարգեր, որոնք են մարդասիրական, ապաշրջափակման, դելիմիտացիայի ու դեմարկացիայի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված հարցերը: «Այս ուղղություններով հստակություն ենք փորձել մտցնել, թե ինչպես ենք առաջ շարժվում, և այս ամենի հետ փոխկապակցված կա խաղաղության պայմանագիրը Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Այս թեմաների շուրջ է եղել կոնկրետությունը, թե ինչպես ենք առաջ շարժվում»: Գրիգորյանը հիշեցնում է, որ բացի իրենց հանդիպումների ձևաչափից, հայ-ադրբեջանական բանակցություններ են ընթանում այլ ձևաչափերով ևս՝ արտգործնախարարների, փոխվարչապետերի ու ազգային անվտանգության ծառայության պետերի մակարդակով: Այս ամենի հետ մեկտեղ, ըստ Գրիգորյանի, առկա են նաև երկրի ղեկավարների հանդիպումները, որոնք կապված են այլ ձևաչափերում արձանագրված առաջընթացի հետ: Նա մատնանշում է երկու հիմնական գործոններ, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել դադարեցնել կրակը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ռազմական վերջին բախումների ժամանակ: Ըստ նրա՝ դրանք են հայկական բանակի պատասխան գործողություններն ու ամերիկյան կողմի ներգրավվածությունը: «Պետքարտուղար Բլինքենի անձանբ ներգրավվումը, ով մի քանի զանգ է ունեցել ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ, ինչպես նաև այլ մակարդակներում ԱՄՆ ինտենսիվ ներգրավվածությունը փորձել է կանգնեցնել էսկալացիան: Այս առումով այս երկու գործոններն են կարևոր դեր խաղացել՝ այսինքն հայկական բանակի պատասխանը և ամերիկյան կողմի ներգրավվածությունը»,- ասում է Գրիգորյանը: Արմեն Գրիգորյանը շեշտում է՝ ԱՄՆ ներգրավվածությունը տարածաշրջանում դրական ազդեցություն է ունենում և իր հետ բերում հավելյալ անվտանգության երաշխիքներ: Առավել մանրամասն՝ amerikayidzayn.com-ում
10:32 - 29 սեպտեմբերի, 2022
Երևանը հաստատակամ է ժողովրդավարության ուղով ընթանալու հարցում․ Արմեն Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել Վաշինգտոնում

Երևանը հաստատակամ է ժողովրդավարության ուղով ընթանալու հարցում․ Արմեն Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել Վաշինգտոնում

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վաշինգտոն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ամերիկացի ներկա և նախկին պաշտոնյաների, դեսպանների, Քարնեգի հիմնադրամի և այլ վերլուծական կենտրոնների անդամների հետ:Հանդիպմանը Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները՝ մատնանշելով, որ նման քայլով Բաքուն ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք և սպառնում է հայաստանյան ժողովրդավարությանը: ԱԽ քարտուղարն ընդգծել է Երևանի հաստատակամությունը ժողովրդավարության ուղով ընթանալու հարցում:Գրիգորյանը նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին և քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների թիրախավորման փաստերին:Հանդիպմանը քննարկվել է հայ-ամերիկյան համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ինչպիսին է՝ ժողովրդավարությունը և տնտեսական համագործակցությունը:
12:08 - 27 սեպտեմբերի, 2022
Արմեն Գրիգորյանը Զասին է ներկայացրել ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանում տիրող հանրային տրամադրությունները

Արմեն Գրիգորյանը Զասին է ներկայացրել ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանում տիրող հանրային տրամադրությունները

Սեպտեմբերի 21-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԽ-ն: Զրուցակիցները քննարկել են սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: ԱԽ քարտուղարը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումն առ այն, որ ադրբեջանական զորքերն օր առաջ պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից և Հայաստանի Հանրապետությունն իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանելու է իր տարածքային ամբողջականությունը, անկախությունը և ինքնիշխանությունը:  Քննարկվել են ՀԱՊԿ պատվիրակության օրակարգի հետ կապված հարցեր: Արմեն Գրիգորյանը ներկայացրել է նաև ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանում տիրող հանրային տրամադրությունները:
14:08 - 21 սեպտեմբերի, 2022
«Այդ հույսն այլևս չկա». Արմեն Գրիգորյանը` ՀԱՊԿ մեխանիզմները գործարկելու մասին
 |azatutyun.am|

«Այդ հույսն այլևս չկա». Արմեն Գրիգորյանը` ՀԱՊԿ մեխանիզմները գործարկելու մասին |azatutyun.am|

azatutyun.am: Երևանը պահանջը ՀԱՊԿ-ից եղել է Հայաստանին տրամադրել ռազմական և ռազմաքաղաքական օգնություն, մինչև այս պահը դա չի կատարվել, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Բնականաբար, այս մասով չի կարող մեզ գոհացնել: Այն, որ ՀԱՊԿ-ը դեռևս պատշաճ չի արձագանքել, որպեսզի ադրբեջանական զորքերն ամբողջությամբ դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, դա նշանակում է, որ մեր ակնկալիքները չեն արդարացել, և մեր ակնկալիքները միայն կարդարանան այդ դեպքում», - ասաց նա:  - Պարո՛ն Գրիգորյան, Ձեզ բավարարո՞ւմ է ՀԱՊԿ-ի արձագանքը, որի մոնիթորինգային խումբը հիմա Հայաստանում է, հատկապես հաշվի առնելով, թե ինչ արագությամբ ՀԱՊԿ-ի զորքերը Ղազախստան հասան, այդ թվում` Հայաստանի նախաձեռնությամբ: - Մեր ակնկալիքը ո՞րն է եղել, և մեր հարցադրումը ո՞րն է եղել ՀԱՊԿ-ին դիմելու ժամանակ ձևակերպված, դա այն է` Հայաստանին տրամադրել ռազմական և ռազմաքաղաքական օգնություն, որպեսզի Հայաստանի սուվերենությունը պաշտպանվի, և Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերը դուրս գան: Մեր պահանջը ՀԱՊԿ-ից դա է եղել, մինչև այս պահը դա չի կատարվել: Բնականաբար, այս մասով չի կարող մեզ գոհացնել: - Ղազախական դեպքերի ժամանակ Դուք հույս էիք հայտնում, որ այսպես վերջապես կգործարկվեն այդ մեխանիզմները, նախադեպ կստեղծվի, մենք մեզ նեղացած չպետք է պահենք: Այ հիմա վերլուծական, փորձագիտական շրջանակներն ասում են, որ սա վերջին ազդակն էր: Բնականաբար, այդպիսի հույս եղել է, և բնականաբար, այդ հույսը ամբողջովին ի չիքս է դարձել, և չկա այդպիսի հույս այլևս, միայն քայլերը ՀԱՊԿ-ից, առարկայական քայլեր եթե լինեն, կարող ենք մտածել դրա մասին կամ տեսնել այդ քայլերը և համոզվածություն ունենալ, բայց այն, որ ՀԱՊԿ-ը դեռևս պատշաճ չի արձագանքել, որպեսզի ադրբեջանական զորքերն ամբողջությամբ դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, նշանակում է, որ մեր ակնկալիքները չեն արդարացել, և մեր ակնկալիքները միայն կարդարանան այդ դեպքում:  - Դա այսօր արդեն հավաքական զորք բերելո՞վ է հնարավոր: - Դա հնարավոր է բազմաթիվ գործիքներով: Գիտեք, որ միջազգային հանրությունը բազմաթիվ գործիքներ ունի` ռազմաքաղաքականից սկսած, դիվանագիտական, տնտեսական: Իհարկե, ՀԱՊԿ-ը` որպես կառույց, բնականաբար, չունի նաև տնտեսական գործիքներ, բայց ունի ռազմաքաղաքական գործիքներ, և այդ ռազմաքաղաքական գործիքներով հնարավոր է այդ հարցը լուծել:  - Պարոն Գրիգորյան, այստեղ շատ տրամաբանական է հարցը` եթե ոչ: - Ի՞նչ առումով ոչ: - Ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Երևանը, ընդհուպ այսօր հնչում է այդ դաշինքը լքելու կոչ: - Այդ մասով պետք է ՀԱՊԿ-ը մտածի, ոչ թե Հայաստանը:  - Երբ ասվում է, որ սահմանին հիմա հանգիստ է, սակայն պահպանվում է լարվածությունը, այսինքն` կա՞ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ:  - Ռազմական գործողությունների վտանգը վերջին մոտ երկու տարվա մեջ չի բացառվել, որովհետև Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հայտարարություններ անել և փորձում է նաև սահմանային լարվածությունը պահպանել: - Այդ թվում և լայնածավալ կամ այսպես ասենք` ավելի լայնածավալ: - Մեր գնահատականն այն է, որ Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ նկրտումներ ունենալ և փորձում է ագրեսիայի միջոցով Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրել: Ընդհանուր առմամբ, առաջխաղացում երեք օրվա ընթացքում ամբողջ ընթացքում փոփոխվել են, կան ադրբեջանական զորքեր, և Հայաստանի պահանջը շարունակում է մնալ, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից: Երբ որ ասում ենք` պետք է դուրս գան, նկատի ունենք` անցած տարի մայիսի 12-ից սկսած ներխուժումով Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացիան պետք է վերացվի: - Սա ժամանակավո՞ր հրադարար է: Ես հարցնում եմ, որովհետև Բաքուն այդ օրը հենց նման առաջարկ էր հնչեցնում, ավելին` պատրաստակամություն հայտնելով 100 դի փոխանցել հայ զինծառայողի: Արմեն Գրիգորյան. - Հրադադարի հաստատումը ընդհանուր առմամբ կարող ենք ակնկալել, որ պետք է երկարաժամկետ լինի, բայց մենք այդ վստահությունն այս պահին Ադրբեջանի կողմից չունենք, որովետև ընդհանուր առմամբ հրադարարի համաձայնագիր նաև նոյեմբերի 9-ով է եղել, բայց Ադրբեջանը շարունակել է խախտել և՛ նոյեմբերի 9-ը, և՛ հրադադարի բոլոր պայմանավորվածությունները: - Այսինքն` այն դեպքը չէ, որ ենթադրենք` 72 ժամով կրակը դադարեցնենք, դի փոխանակենք… - Ժամային որևէ պայմանավորվածություն չի եղել, բայց Ադրբեջանը շարունակում է ռազմական էսկալացիայի տրամաբանության մեջ քայլեր ձեռնարկել:  - Ժամայինը ասացիք, իսկ ինչ-որ պայմանո՞վ է կրակը դադարել: - Հայաստանը որևէ պայման չի քննարկել որևէ գործընկերոջ հետ, և հրադադարը իրականություն է դարձել:
17:53 - 16 սեպտեմբերի, 2022
Կան ուժեր, ովքեր չեն ուզում, որ Հայաստանը դառնա մրցունակ պետություն․ Նիկոլ Փաշինյան

Կան ուժեր, ովքեր չեն ուզում, որ Հայաստանը դառնա մրցունակ պետություն․ Նիկոլ Փաշինյան

Կա տեսակետ, և կարծում եմ, որ այդ տեսակետը ամենևին էլ անհիմն չէ, որ Ադրբեջանի ագրեսիան ՀՀ-ի դեմ ագրեսիա է նաև հայկական ժողովրդավարության դեմ։ Եվ կարծում եմ այս տեսակետը իրապես ամենևին էլ անհիմն չէ։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյնաը։ «Պիտի արձանագրեմ, որ ի հեճուկս բոլոր արդյունքների՝ ՀՀ-ն շարունակելու է ժողովրդավարական բարեփոխումների գործընթացները, այդ թվում՝ տնտեսական բարեփոխումներ, և բոլոր ուղղություններով բարեփոխումների գործընթացը։ Մենք պիտի շատ մեծ ուշադրություն դարձնենք ԶՈՒ բարեփոխումներին, որի հետ կապված այս օրերին ձևավորվել է հսկայական օրակարգ, և այդ օրակարգը իրագործման փուլում է, և մենք պետք է հետևողականորեն ու շարունակաբար առաջ մղենք այդ օրակարգը։ Տեղի ունեցողը որևէ կերպ մեզ ամենևին չի նսեմացնում խաղաղության օրակարգի կարևորությունը, ընդհակառակը, ավելի է ընդգծում դա, և մենք հետևողականորեն գնալու ենք այդ ճանապարհով։ Մինչև այս իրավիճակը ծագելը մենք քննարկում էինք առաջիկա տարիների մեր առաջնահերթությունները։ Ըստ էության, ընդգծել ենք երեք առաջնահերթություն, որի ուղղությամբ պետք է կենտրոնանք ու աշխատենք։ Առաջինը՝ խաղաղությունը, երկրորդը կրթությունն է, երրորդը ԶՈՒ բարեփոխումներն են։ Այս երեք առաջնահերթություններն են, որ մեր կարծիքով պիտի ապահովեն մեր երկրի անվտանգությունը և իրական զարգացումը, որը երկարաժամկետ առումով պիտի լուծի ՀՀ-ի հարատևության խնդիրը, և իմ կոչն է, որ մենք, այնուամենայնիվ, ապահովենք համախմբվածություն ՀՀ պետական շահերի շուրջ և ՀՀ պետական շահը պետք է դառնա որոշումների կայացման հիմնական ուղենիշ, և մենք պետք է առաջնորդվենք այս տրամաբանությամբ»,- նշեց Փաշինյանը։  ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով էլ այն մտքի վերաբերյալ, որ սա նաև հարձակում է հայկական ժողովրդավարությանը, կան նաև փաստական տվյալներ։ «Անցած տարի մայիսի 12-ին Ադրբեջանի ներխուժումը ՀՀ սուվերեն տարածք նաև հարձակում է հայկական ժողովրդավարության վրա, որովհետև երկիրը պատրաստվում էր արտահերթ ընտրությունների, ժողովրդավարության ամենակարևոր գործիքներից մեկն էր փորձում գործարկել ներքին կայունություն և ճգնաժամը հաղթահարելու նպատակով»,- ասաց Արմեն Գրիգորյանը։   Վարչապետ Փաշինյանը, լրացնելով ԱԽ քարտուղարի խոսքը նշեց․ «Այն ժամանակ էլ մեր գանահատականը այն էր, որ Խոզնավարի հատվածում տեղի ունեցածը ՀՀ-ի ներքին պրոցեսների վրա ազդեցություն գործելու շատ կոնկրետ նպատակ ուներ, և այս հարձակումը բնականաբար նույնպես այսպիսի համատեքստ ունի։ Իմ գնահատմամբ, նաև Հայաստանի տնտեսական առաջընթացի նկատմամբ հարձակում, այդ թվում 2020թ․-ին տեղի ունեցածը, որովհետև ի հեճուկս կանխատեսումների՝ ընթացիկ տարում ՀՀ-ն տնտեսական աճի բավական բարձր ցուցանիշ ունի, բայց խնդիրը նույնիսկ ընթացիկ ցուցանիշները չեն։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ հրապարակվեց տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսը, որի արդյունքներով ՀՀ-ն տնտեսական ազատության ցուցանիշով աշխարհի 165 երկրների շարքում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը, 2018 թ․-ի համեմատությամբ էականորեն բարելավել է դիրքերը»։ 
12:31 - 16 սեպտեմբերի, 2022
Ակնկալում ենք, որ ՀԱՊԿ-ը Հայաստանին բավարար ռազմական օգնություն կտրամադրի, որպեսզի Ադրբեջանի զորքերը դուրս բերվեն ՀՀ սուվերեն տարածքից․ Գրիգորյան

Ակնկալում ենք, որ ՀԱՊԿ-ը Հայաստանին բավարար ռազմական օգնություն կտրամադրի, որպեսզի Ադրբեջանի զորքերը դուրս բերվեն ՀՀ սուվերեն տարածքից․ Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Լուրերի» հետ զրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, նշել է, որ  Ադրբեջանը որևէ ձև տրամադրված չէ մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացով։ «Մեր միջազգային բոլոր գործընկերները ներգրավված են, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն հաստատվի։ Գիտեք, որ ԱՄՆ և  ՌԴ  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էին Հայաստանում և Բաքվում։ Միջազգային ներգրավվածություն կա  Բրուսելում։ Կան  նաև պայմանավորվածություններ, որպեսզի  խաղաղության բանակցություններ սկսենք արտգործնախարարների  մակարդակով և մեր ԱԳՆ-ն դրան էր պատրաստվում։ Հայաստանը պատրաստվում էր մեկ ամսվա ընթացքում կազմակերպել այդ հանդիպումը և մեր բոլոր գործընկերների հետ հենց դա էինք քննարկում։ Այդ հանդիպումը կազմակերպելու փոխարեն Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա է կազմակերպում ՀՀ նկատմամբ»։ Հարցին՝ կա՞ հրադադարի պայմանավորվածություն, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Բնականաբար, առանց պայմանավորվածության հնարավոր չէր լինի հրադադար ունենալ»։ Գրիգորյանի խոսքով՝ Ադրբեջանը ուզում է տորպեդահարել խաղաղության գործընթացը, դուրս գալ բոլոր պայմանավորվածություններից, որոնք գոյություն են ունեցել, որովհետև վերջին երկու տարվա ընթացքում եղել են պայմանավորվածություններ, որոնք հրապարակային են եղել, օրինակ՝ տարածաշրջանի ապաշրջափակումը, դելիմիտացիա- դեմարկացիա․ «Այդ պայմանավորվածությունները կատարելու փոխարեն Ադրբեջանը ագրեսիա է սկսում և ամբողջովին տորպեդահարում գոյություն ունեցող բոլոր գործընթացները։  Ռազմի դաշտում նա ուզում է ներխուժել ՀՀ սուվերեն տարածք և գրավել ՀՀ տարածքը։ Ռազմական առումով, կարծում եմ, ՊՆ-ն կարող է հստակ ասել, թե որն է Ադրբեջանի նպատակը։ Բայց այս պահին էլ ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ  Ադրբեջանը չի թաքցնում իր նկրտումները»։ Գրիգորյանը ասաց, որ Հայաստանի ակնկալիքը ՀԱՊԿ-ից այն է, որ այդ կառույցը Հայաստանին բավարար ռազմական օգնություն տրամադրի, որպեսզի Ադրբեջանի զորքերը դուրս բերվեն ՀՀ տարածքից․ «Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե արդյոք ՀՀ և Ադրբեջանի միջև սահման կա, թե ոչ՝ բնականաբար կա սահման և դա հստակ է։ Կարծում եմ, որ մեր գործընկերները պետք է տեղյակ լինեն, որ իրենց երկրի մայրաքաղաք Ալմաթայում կնքված պայմանագրով Խորհրդային Միության երկրները ճանաչել են իրենց երկրների սահմանները։ Ադրբեջանը ռմբակոծում է նաև համայնքները և դա չտեսնելը նշանակում է ունենալ տեսողության խնդիրներ»։
20:29 - 14 սեպտեմբերի, 2022
Բաքուն դատապարտում է Հայաստանի ԱԽ քարտուղարի այցը Ստեփանակերտ
 |azatutyun.am|

Բաքուն դատապարտում է Հայաստանի ԱԽ քարտուղարի այցը Ստեփանակերտ |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարարությունը դատապարտել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի երեկ Ստեփանակերտ կատարած այցը՝ պնդելով, թե այն վտանգում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերը: Ըստ հայտարարության՝ «այդ ապօրինի քայլը», որ Հայաստանի պաշտոնատար անձի կողմից ձեռնարկվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում կայացած հանդիպումից անմիջապես հետո, «ակնհայտորեն ցույց է տալիս կարգավորման գործընթացում Հայաստանի անկեղծ չլինելը»: «Այդ ապօրինի այցը» վկայում է, որ Հայաստանի հայտարարությունները Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու վերաբերյալ «հեռու են անկեղծ լինելուց», պաշտոնական Երևանը չի հարգում նաև միջազգային միջնորդների ջանքերը, APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պնդում է Բաքուն և վստահեցնում, որ «միջազգային սահմաններում Ադրբեջանի արածքային ամբողջականության դեմ ձեռնարկվող բոլոր քայլերին պատասխան կտրվի: Արցախի Անկախության օրվա առթիվ պաշտոնական Երևանը պատվիրակություն չէր գործուղել Ստեփանակերտ, իսկ օրվա ավարտին Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ այցելել է Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր-պանթեոն և ծաղիկներ խոնարհել:
10:41 - 03 սեպտեմբերի, 2022