Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

Սպառողների հետ պայմանագիր չկնքելու պարագայում տուրօպերատորները կենթարկվեն պատասխանատվության. սպասվող փոփոխությունները |armenpress.am|

Սպառողների հետ պայմանագիր չկնքելու պարագայում տուրօպերատորները կենթարկվեն պատասխանատվության. սպասվող փոփոխությունները |armenpress.am|

armenpress.am: Զբոսաշրջության ոլորտում սպասվում են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք կնպաստեն թափանցիկության բարձրացմանը, պայմանների բարելավմանը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի քաղաքականության վարչության պետ Անահիտ Մկրտչյանը նշեց, որ երկար տարիներ այս ոլորտում հիմնարար օրենսդրական փոփոխություններ չեն կատարվել, իսկ զբոսաշրջությունը դինամիկ զարգացող ոլորտ է և բարեփոխումների անհարժեշտություն կա։ «Սպասվող փոփոխություններից մեկն այն է, որ զբոսաշրջության ոլորտում իրականացվող գործունեությունը ծանուցման ենթակա է դառնում։ Գործող օրենսդրությամբ զբոսաշրջային ծառայությունները չեն ծանուցում իրենց գործունեության մասին։ Նոր փոփոխություններով նախատեսվում է, որ զբոսաշրջային օպերատորները, գործակալները, հյուրանոցային ծառայություններ մատուցող անձինք, զբոսավարները, ուղեկցորղները պետք է Զբոսաշրջության կոմիտեին ծանուցեն իրենց գործունեության մասին՝ ներկայացնելով օրենսդրությամբ սահմանված բոլոր փաստաթղթերը»,-ասաց Անահիտ Մկրտչյանը։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը դրական գնահատեց կատարվող փոփոխությունները՝ նշելով, որ դրանք երկար սպասված են։ Ըստ նրա՝ նոր օրենսդրական փաթեթը ինստիտուցիոնալ բարեփոխումների հիմքն է։   «Զբոսաշրջային ոլորտում ծավալվող գործունեությունը ծանուցման ենթակա դարձնելը շատ կարևոր նախաձեռնություն է։ Դա կնպաստի ոլորտի գործարար, մրցակցային միջավայրի բարելավմանը։ Գործունեություն ծավալողները կհաշվառվեն, իրենց առջև կդրվեն պահանջներ, որոնց համապատասխան պարտավոր են գործել։ Դրանից բացի, այդ բոլոր թվարկված սուբյեկտները կբերվեն հարկային դաշտ։ Այսօր մենք ունենք անբարեխիղճ աշխատողներ, որոնք գրանցված չեն որպես բիզնես, տնից աշխատելով, ցածրորակ ծառայություններ մատուցելով՝ գործում են։ Այս գործընթացով պետությունը ցանկացողներին հրավիրվում է հավասար պայմաններով բարեխղճորեն գործել զբոսաշրության ոլորտում»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։ Զբոսաշրջային ոլորտում ծավալվող գործունեությունը ծանուցման ենթակա դարձնելը նաև օգնելու է ձևավորել էլեկտրոնային գրանցամատյան, որտեղ հավաքագրվելու է զբոսաշրջային սուբյեկտների մասին ամբողջ տեղեկատվությունը։ Էլեկտրոնային գրանցամատյանը բաց ու հասանելի է լինելու բոլորի համար, այդ թվում՝ սպառողների։ Վերջիններս կարող են տուրօպերատորների գործունեությունը ստուգել այդ գրանցամատյանների միջոցով՝ խուսափելով խաբեություններից։ Սպառողների իրավունքների պաշտպանությունն ամուր հիմքի վրա դնելու համար նախատեսվում է ևս մեկ փոփոխություն։ Մասնավորապես, այսօր գործող օրենսդրությամբ սահմանված է, որ տուրիստական ընկերությունը պետք է սպառողի հետ աշխատի պայմանագրով։ Անահիտ Մկրտչյանը նշեց, որ գործնականում շատ տուրօպերատորներ պայմանագրով, ամեն դեպքում, չեն աշխատում։ Օրենսդրական բացն այն է, որ չկա վերահսկող մարմինը։ Այսինքն՝ նման դեպքում ո՞ւմ կարող է դիմել քաղաքացին, ո՞ր կառույցն է պատասխանատվության կանչելու տուրօպերատորին։ Նոր փոփոխություններով այդ վերահսկողական գործառույթը պատվիրակվելու է տեղական ինքնակառավարման մարմիններին։ Տուգանելուց զատ, տուրիստականները կարող են զրկվել գործունեության իրավունքից։ «Օրենքով սահմանվելու են կոնկրետ պահանջներ, որոնք պարտադիր պետք է ներառվեն սպառողի հետ կնքվող պայմանագրում։ Դրանով պետությունը երաշխիքների հիմք է ստեղծում, որ տուրօպերատորի ծառայությունից օգտվող սպառողը պաշտպանված լինի։ Մենք ունեցել ենք դառը փորձ, երբ մեր քաղաքացիները մնացել էին այլ երկրում և տուրիստական ընկերությունը չէր ապահովել նրանց հետադարձը, թեպետ, դրա համար վճարված էր։ Հիմա օրենսդրորեն տուրօպերատորներից պահանջվելու են երաշխիքներ»,-ասաց Անահիտ Մկրտչյանը։ Օրենսդրական փոփոխություններ են սպասվում նաև ոլորտում աշխատող սուբյեկտների որակավորման մեխանիզմները բարելավելու ուղղությամբ՝ համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին։ Օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2024 թվականի հունիսի 30-ից՝ փուլային տարբերակով։  
15:21 - 07 օգոստոսի, 2023
Հայաստանի կառավարությունը քայլեր կձեռնարկի երկրում էլեկտրամոբիլների արտադրություն հիմնելու համար
 |armenpress.am|

Հայաստանի կառավարությունը քայլեր կձեռնարկի երկրում էլեկտրամոբիլների արտադրություն հիմնելու համար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարությունը շարունակելու է ջանքերը, որ երկրում հիմնվի էլեկտրական մեքենաների արտադրություն: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով «Սեպուհ-1» ընկերությանը, որը Հայաստանում հավաքում է ավտոմեքենաներ: Ընկերության թողարկած արդեն 8 ավտոմքենաները փորձնական խմբաքանակ են: Նախարարը տեղեկացրեց, որ ընկերության հիմնադիրը պարսկահայ գործարար Ջանես Ավետյանն է: Գործարանը գտնվում է Նոր Նորքում: «Նպատակ կա տարեկան մի քանի հարյուր մեքենա արտադրել՝ և ներքին, և արտաքին շուկայի համար»,- ասաց Քերոբյանը: Անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանում այդ մեքենաները ոչ թե արտադրվում են զրոյից, այլ հավաքվում են՝ նախարարն ասաց, որ ցանկացած արտադրություն սկսվում է հավաքումից, հետզհետե տեղի է ունենում լոկալացում: «Մեզ համար սա շատ կարևոր է: Եվ մենք այս ջանքերը շարունակելու ենք՝ այդ թվում նաև էլեկտրական մեքենաների արտադրության մասով»,- ասաց Քերոբյանը: Նախարարը տեղեկացրեց, որ վերջերս այցելել է Չինաստանում ավտոմեքենաներ արտադրող խոշոր ընկերություն: «Եվ մեր թեման եղել է Հայաստանում արտադրություն հիմնելը»,-ասաց Քերոբյանը: Նախարարը նկատեց՝ Հայաստանում մեքենաների միջին տարիքը բավականին բարձր է, կազմում է 20 տարուց ավել: Կառավարությունը շահագրգռված է, որ երկրի ավտոպարկը թարմացվի:
15:30 - 20 հուլիսի, 2023
«Սեպուհ 1»-ը Հայաստանում կորեական պահեստամասերով մարդատար ավտոմեքենա է հավաքում
 |hy.armradio.am|

«Սեպուհ 1»-ը Հայաստանում կորեական պահեստամասերով մարդատար ավտոմեքենա է հավաքում |hy.armradio.am|

hy.armradio.am: Հայաստանում արտադրվող ավտոմեքենաներն արդեն պետական հաշվառում են ստանում՝ ֆեյսբուքյան գրառմամբ օրերս հայտնել էր էկոնոմիկայի նախարարը և տեսանյութ հրապարակել արտադրամասից։ Խոսքը, ըստ էության, ոչ թե Հայաստանում արտադրվող, այլ հավաքվող մեքենաների մասին է։ Հայկական «Սեպուհ 1» ընկերությունը կորեական Ssang Yong ընկերության պահեստամասերով երկու մոդելի մարդատար ավտոմեքենա է հավաքում: Արտադրության մասին շատ մանրամասներ հայտնի չեն, ընկերությունը խոստանում է հարցերին պատասխանել առաջիկայում, մինչ այդ «Ռադիոլուրը» որոշ պարզաբանումներ է ստացել էկոնոմիկայի նախարարությունից։ «Սեպուհ 1» ընկերությունը համապատասխանության գնահատման փաստաթղթեր է ստացել իր հավաքած 8 մեքենաների համար՝ «Ռադիոլուր»-ին ասում է «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ընկերության տնօրեն Ալբերտ Բաբայանը։ Մանրամասնում, որ 2022 թվականին Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով է այս բացառությունը նախատեսվել անդամ երկրների համար։ Խոսքն այն մեքենաների մասին է, որոնց օրերս ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և կից տեսանյութով տեղեկացրել՝ Հայաստանում արտադրվող ավտոմեքենաներն արդեն պետական հաշվառում են ստանում։ Մեքենաներն, ըստ էության, ոչ թե արտադրվում, այլ հավաքվում են Հայաստանում։ Հայկական «Սեպուհ 1» ընկերությունը կորեական Ssang Yong ընկերության պահեստամասերով հավաքում է թեթև մարդատար Tivoli քրոսովեր եւ Rexton ամենագնաց: Հետագայում նախատեսվում է պահեստամասերն արտադրել Հայաստանում։ «Տվյալ մեքենաներն իրենցից ենթադրում են խոշոր հանգուցավոր մասերի հավաքման արդյունքում ստացված ավտոմեքենաներ։ Դրանք արդեն ստացել են պետական հաշվառման համարանիշներ և պատրաստ են իրացման ՀՀ-ում»։ «Սեպուհը» հարավկորեական Սանգիոնգ ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Ընկերությունը գրանցվել է 2018 թվականին։ Սեփականատերը հայազգի Ջանեզ Ավետյանն է։ Ընկերության ներկայացուցիչների հետ կապ հաստատել «Ռադիոլուրին» առայժմ չի հաջողվել, արտադրությանը վերաբերող մանրամասներ ներկայացնել ու մեր հարցերին պատասխանել խոստացել են առաջիկայում։ Հայտնի է, որ ընկերությունը դեռ 2020 թվականին է դիմել էկոնոմիկայի նախարարություն ՀՀ–ում հավաքված մեքենաներն առանց արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի համակարգի կահավորման համապատասխանության գնահատում անցնելու համար։ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջն է՝ «Ռադիոլուրին» բացատրում է «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ընկերության գլխավոր տնօրեն Ալբերտ Բաբայանը։ «Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ մշակվեց կառավարության նախագիծ, որով առաջարկվում էր սարքավորումների բացակայության պարագայում իրականացնել համապատասխանության գնահատում, պայմանով, որ տվյալ տրանսպորտային միջոցներն իրացվելու են միայն ՀՀ տարածքում»։ Մեքենաների արժեքը, նախնական հաշվարկներով, տատանվելու է 30-40 հազար ամերիկյան դոլարի սահմաններում։
10:36 - 19 հուլիսի, 2023
Վարչապետին են ներկայացվել Արարատի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերը

Վարչապետին են ներկայացվել Արարատի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Արտաշատ քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Արարատի մարզպետ Անդրանիկ Թևոնյանը և այլ պաշտոնատար անձինք: Կառավարության ղեկավարին նաև տեղեկատվություն է տրամադրվել պետական բյուջեի ամբողջական ֆինանսավորմամբ 2018-2022թթ. իրականացված ծրագրերի վերաբերյալ: Ըստ այդմ՝ մարզում իրականացվել է 49 ծրագիր, որոնք ներառել են ջրամատակարարման, ոռոգման, ճանապարհների բարելավման, դպրոցների, մանկապարտեզների, առողջապահական հիմնարկների, մշակութային օբյեկտների հիմնանորոգման, կառուցման աշխատանքներ: 2018թ. կատարվել է 136,7 մլն դրամի ներդրում, 2021-ին՝ 116,9 մլն դրամի, 2022թ.-ին` 103,4 մլն դրամի ներդրում: Զեկուցվել է նաև մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանման և անվտանգ երթևեկության ծառայությունների վերաբերյալ: Նշվել է, որ 2018թ.-ից մինչ օրս մարզում հիմնանորոգվել է 100 կմ ճանապարհ: Մասնավորապես, ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտի կողմից հիմնանորոգվել է հանրապետական նշանակության 29.7, մարզային 34.24, մինջպետական 36.2 կմ ճանապարհ: 2018-2022թթ. իրականացված սուբվենցիոն ծրագրերի մասով ներակայացվել է, որ 2018թ. ծրագրերի քանակը եղել է 6-ը, ընդհանուր արժեքը կազմել է 73,6 մլն դրամ, որից պետական բյուջեի հատվածը կազմել է 24,1 մլն դրամ, համայնքային բյուջեի մասը՝ 49,5 մլն դրամ: 2019թ. ծրագրերի քանակը եղել է 58, ընդհանուր արժեքը՝ 1,2 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը կազմել է 549,2 մլն դրամ, համայնքային բյուջեի մասը՝ 650 մլն դրամ: 2020թ. ծրագրերի քանակը եղել է 79, ընդհանուր արժեքը կազմել է 2,6 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը 1,3 մլրդ դրամ, համայնքային բյուջեի մասը՝ 1,3 մլրդ դրամ, այլ նեդրորղներ՝ 6,7 մլն դրամ: 2021թ. ծրագրերի քանակը եղել է 71, ընդհանուր արժեքը կազմել է 3,3 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը՝ 1,3 մլրդ դրամ, համայնքային բյուջեի մասը՝ 1,9 մլրդ դրամ, այլ ներդրողներ՝ 48 մլն դրամ: 2022թ. ծրագրերի քանակը եղել է 19, ընդհանուր արժեքը կազմել է 6,9 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը՝ 3,3 մլրդ դրամ, համայնքային բյուջեի մասը՝ 3,5 մլրդ դրամ, այլ ներդրողներ 86 մլն դրամ: Ընդհանուր առմամբ իրականացվել է 233 ծրագիր, որի պայմանագրային արժեքը կազմել է 14,1 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը կազմել է 6,4 մլրդ դրամ, համայնքի մասը՝ 7,5 մլրդ դրամ, այլ ներդրող՝ 141 մլն դրամ: 2018-2022թթ. սուբվենցիոն ծրագրերն իրականացվել են հետևյալ ոլորտներում՝ ասֆալտապատում՝ 83 ծրագիր 7,2 մլրդ դրամ արժեքով, ջրամատակարարում, ջրահեռացում՝ 13 ծրագիր 343 մլն դրամ արժեքով, ոռոգում՝ 25 ծրագիր 1,9 մլրդ դրամ արժեքով, լուսավորություն՝ 30 ծրագիր 589 մլն դրամ արժեքով, ֆոտովոլտային կայան՝ 8 ծրագիր 85 մլն դրամ արժեքով, գազիֆիկացում՝ 19 ծրագիր 1,1 մլրդ դրամ արժեքով, մանկապարտեզներ՝ 14 ծրագիր 879 մլն դրամ արժեքով, հասարակական շենքեր՝ 16 ծրագիր 676 մլն դրամ արժեքով, ԲԲՇ տանիքների նորոգում՝ 10 ծրագիր 818 մլն դրամ արժեքով, այգի, պուրակ՝ 13 ծրագիր 246 մլն դրամ արժեքով, մեքենասարքավորումներ՝ 2 ծրագիր 149,3 մլն դրամ արժեքով: Նշվել է, որ 2023թ. հավանության արժանացած սուբվենցիոն ծրագրերի քանակը 33-ն է, որի ընդհանուր արժեքը կազմում է 20,4 4 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը կազմում է 10,4 մլրդ դրամ, համայնքների համաֆինանսավորումը՝ 9,8 մլրդ դրամ, այլ ներդրողներ՝ 236 մլն դրամ: 2024թ. սուբվենցիոն հայտերը 33-ն են, որի ընդհանուր արժեքը կազմում է 20 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը կազմում է 10,2 մլրդ դրամ, համայքների համաֆինանսավորումը՝ 9,5 մլրդ դրամ, այլ ներդրողներ՝ 297 մլն դրամ: Գյուղատնտեսական հողերի վերաբերյալ զեկուցվել է, որ 24 հազար 130 հա վարելահողերից օգտագործվում է 16 հազար 382 հա-ն, 2022թ. դրությամբ վարձակալությամբ են տրամադրված 34 հազար 209 հա պետական հողամասեր, որից համայնքային բյուջե է վճարվել 27,8 մլն դրամ: 77 հազար 806 հա արոտավայրերից օգտագործվում է 42 հազար հա-ն, առկա են 16 հազար 382.4 հա ցանքատարածություններ, 13 հազար 632 հա բազմամյա տնկարաններ, 370 հա ջերմոցներ, 7 խելացի անասնագոմեր, 8 սպանդանոցներ և 1121.8 հա կաթիլային ոռոգում: Գյուղատնտեսության բնագավառում իրականացվել են մի շարք միջոցառումներ: Արարատի մարզի 2022թ. ԳՀԱ-ն կազմել է 149.7 մլրդ դրամ, ինչը 2021թ. համեմատ ավելի է 8.8 մլրդ դրամով: Այս ցուցանիշը կազմում է Հանրապետության գյուղատնտեսության համախառն արտադրանքի 14.7%-ը ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող Դարակերտի ՀՀ ԷՆ ԲՏՄ գիտական կենտրոնը արտադրում է հայ գիտնականների կողմից սելեկցիայի արդյունքում ստացած բանջարաբոստանային բույսեր, սերմեր, սածիլներ: Վաճառվում են հանրապետությունում և արտահանվում, 2022թ. ՀՀ պետական բյուջեից ներդրվել է 72 մլն դրամ: Մարզում կան ծիրանի, սալորի, դեղձի տնկարաններ: Անհրաժեշտ է ներդնել տնկանյութի հավաստագրման համակարգ: «ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023թթ. ծրագրով ՀՀ բյուջեից սուբսիդավորվել է 116 մլն դրամ: «ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիր» -ով սուբսիդավորվել է 667.5 մլն դրամ: 2021թ.-ին մարզում եղել է 181 հա ինտենսիվ այգի, 2022-ին այդ ցուցանիշը հասել է 303.74 հա-ի, աճը կազմել է 67.8%: Ընդհանուր առմամբ, մարզում կա 437.97 հա ինտենսիվ այգի: Պետական բյուջեից սուբսիդավորվել է 783.5 մլն դրամ, ինչը 2021թ.-ի համեմատ ավելի է 240.82 մլն դրամով կամ կամ 225.3%-ով: «Գյուղատնտեսության ոլորտում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրով Պետական բյուջեից ծախսվել է 24.5մլն դրամ, «Ներտնտեսային ոռոգման համակարգերի վերականգնման, արդիականացման» ծրագրով մարզին հատկացվել է 430.74 մլն դրամ: 2022թ. Արարատի մարզի համայնքներում ոռոգման համակարգերի կառուցմանն ու նորոգմանն ուղղված ծրագրերով մարզին հատկացվել է 302.34 մլն դրամ, ինչը 2021թ.-ի համեմատ ավելի է 106 մլն դրամով: Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագրով կատարվել է 86 մլն դրամ սուբսիդավորում: Ջերմոցները կառուցվում են նաև «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրով: Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի և ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրերով մարզին տրամադրվել է 466.3 մլն դրամ սուբսիդիա, ինչը 2021թ.-ի համեմատ ավելի է 168.5 մլն դրամով: Արդյունքում ձեռք է բերվել 77 միավոր գյուղտեխնիկա, որից 20-ը՝ տրակտոր: «Ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի» շրջանակում նախորդ տարի կնքվել է 490 պայմանագիր, ինչը 2021-ի համեմատ ավելի է 120 %-ով: «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրով մարզին հատկացվել է 2.262 մլրդ դրամ` 2021թ.-ի համեմատ 159%-ով ավելի: Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կազմել է 1.41 մլրդ դրամ, ինչը 2021թ.-ի համեմաը ավելի է 17.5%-ով: Ըստ քաղաքաշինության և հողաշինության բնագավառում կատարված աշխատանքների մասին զեկույցի, 2020-2022թթ. ընթացքում Արարատի մարզի համայնքներում իրականացվել է հողերի աճուրդային վաճառք, կատարվել է հողամասերի նպատակային նշանակության փոփոխություն, գյուղատնտեսական հողերի փոփոխություն (բարձրարժեքից ցածրարժեք), գյուղատնտեսական հողերի փոփոխություն (ցածրարժեքից բարձրարժեք), ներկայացվել է նաև օտարված հողերի վերաբերյալ տեղեկատվություն: Ներկայացվել են առողջապահության ոլորտում կատարված աշխատանքները: Զեկուցվել է, որ մարզի բժշկական կենտրոններում 2018 թվականին կատարվել է 411,6 մլն դրամի ներդրում, 2019 –ին` 85,4 մլն դրամի, 2020-ին` 139,5 մլն դրամի, 2021-ին` 314,2 մլն դրամի, 2022-ին` 137,1 մլն դրամի ներդրում: Հանրակրթության բնագավառում կատարված աշխատանքների մասով ներկայացվել է, որ 2021թ. կամավոր ատեստավորվել է 22 ուսուցիչ, 2022թ.՝ 84 ուսուցիչ, պարտադիր ատեստավորվել է 778 ուսուցիչ: Այս տարվա ընթացքում ատեստավորման է դիմել ավելի քան 500 ուսուցիչ: Ատեստավորում անցած ուսուցիչներից մեկի աշխատավարձը հասել է 463 հազար դրամի: Մարզի 43 դպրոցներում 2022թ. ընթացքում սեփական միջոցների խնայողությունների հաշվին կատարվել են շուրջ 225,6 մլն դրամ արժողությամբ շինարարական և գույքի ձեռք բերման ծախսեր: Վարչապետին զեկուցվել է, որ մշակույթի և սպորտի բնագավառում 2022թ. իրականացված աշխատանքների շրջանակում անցկացվել են հետևյալ միջոցառումները՝ «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշար՝ 28 մասնակից, «ՀՀ Վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշար՝ 450 մասնակից, տարաբնույթ սպորտային միջոցառումներ (սպորտլանդիա, Ազգային ժողովի գավաթի խաղարկություն, սպարտակիադա, օդամղիչ հրացաններով կազմակերպվող հրաձգություն, շախմատ, ֆուտզալ, վոլեյբոլ, ֆուտբոլ)՝ շուրջ 5800 մասնակից, համայնքներում կազմակերպվել են 46 մշակութային և 12 սպորտային միջոցառումներ: Վարչատարածքային բարեփոխումների շրջանակում 2022թ. վերապատրաստվել է 80 համայնքային ծառայող, տեղական ինքնակառավարման մարմինների 20 ծառայող, 2022թ. վարչական հսկողություն է իրականացվել մարզի Վերի Դվին համայնքում: Վարչապետին ներկայացվել են նաև տվյալներ քաղաքացիների սպասարկման գրասենյակների մասին, ըստ որի` Արարատում գործում են 8, Արտաշատում՝ 10, իսկ Մասիսում 7 ՔՍԳ-եր: Համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի մասով զեկուցվել է, որ 2021թ. պլանավորված է եղել 3,4 մլրդ դրամ, փաստացի ցուցանիշը կազմել է 3,5 մլրդ դրամ, 2022թ. պլանավորված է եղել 4,3 մլրդ դրամ, փաստացի ցուցանիշը կազմել է 4 մլրդ դրամ: 2021-ի համեմատ աճը կազմել է 14 %՝ շուրջ 509 մլն դրամ: Պատասխանատուների ներկայացմամբ, մարզում 2018-2022թթ. այլ գերատեսչությունների կողմից նույնպես իրականացվել են աշխատանքներ: Մասնավորապես՝ ՀՏԶՀ, ԿԳՄՍՆ և Քաղաքաշինության կոմիտեի կողմից 2 դպրոց գտնվում է նախագծման փուլում, 2 դպրոցի կառուցումն ավարտված է, 3 դպրոց գտվում է շինարարության փուլում, 5 դպրոցի շինաշխատանքները նախատեսվում է սկսել 2023թ.: Առողջապահության նախարարության կողմից 1 առողջապահական կենտրոն գտնվում է շինարարության փուլում, 1-ի շինաշխատանքներն ավարտված են: 2023-2026թթ. նախատեսվում է կառուցել 7 առողջապահական կենտրոն: ՀՏԶՀ, ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի կողմից 31 բնակավայրերում անցկացվել է շուրջ 80 կմ ոռոգման ցանց, կառուցվել է 29,2 մլն խմ Վեդու ջրամբարը: Մանկապարտեզների վերաբերյալ տվյալները, ըստ զեկույցի, հետևյալն են՝ մարզում առկա 84 մանկապարտեզից գործում է 77-ը, որից հիմնանորոգման կարիք ունի 33-ը, գույքի կարիք ունի 54-ը: 2018-2022թթ․ ընթացքում ՀՏԶՀ-ի կողմից մարզում կառուցվել է 4 մանկապարտեզ: Քաղաքաշինության կոմիտեի կողմից ընթացքի մեջ են 1 մանկապարտեզի կառուցման աշխատանքները: 2023թ. համայնքների կողմից ներկայացվել է 5 սուբվենցիոն հայտ՝ 6,1 մլրդ արժողությամբ, որով նախատեսվում է 35 բնակավայրերում կառուցել և հիմնանորոգել 37 մանկապարտեզ, որից նոր կառուցվողները 19-ն են, վերանորոգվողները՝ 18-ը: Վարչապետը հետաքրքրվել է Բժշկական կենտրոնների տեխնիկական հագեցվածությամբ: Զեկուցվել է, որ հատկապես Արտաշատի ԲԿ-ն համալրված է ժամանակակից սարքավորումներով, ինչի արդյունքում բնակիչներն այլևս նախընտրում են հետազոտություններն անցնել մարզում և չմեկնել Երևան: 2018թ.-ին մատուցված ծառայությունների ծավալը կազմել է 300 մլն դրամ, իսկ նախորդ տարի այդ թիվը գերազանցել է 900 մլն դրամ: Ամփոփելով՝ վարչապետը մարզպետարանի ներկայացուցիչներին հորդորել է գեներացնել նոր ծրագրեր: «Խնդիրը գումարը չէ, այլ միջոցների արդյունավետ ծախսն ու նպատակային օգտագործումը: Պետք է աշխատել բովանդակության, կարողությունների և որակի վրա, ունենալ կոնկրետ ծրագրեր», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հանձնարարել է մարզում ակտիվ աշխատանքներ տանել ժամանակակից և արդյունավետ գյուղատնտեսություն հիմնելու ծրագրերի ներկայացման ուղղությամբ, որոնք առաջարկվում են Կառավարության կողմից: «Գյուղատնտեսության այն տեսակը, որին սովոր ենք, հեռանկար չունի: Պետք է անցնել քիչ ջրով ավելի արդյունավետ գյուղատնտեսություն ունենալուն, քանի որ ջրի սակավությունն օբյեկտիվ խնդիր է»,- ասել է Կառավարության ղեկավարը: Անդրադարձ է կատարվել նաև խաղողի մթերման գործընթացի կազմակերպմանը և Էկոնոմիկայի նախարարության կողմից ձեռնարկվելիք քայլերին, որոնք միտված են լինելու հնարավոր խնդիրների լուծմանը: Վարչապետն ընդգծել է, որ պետք է մթերման պրոցեսները կազմակերպելու նպատակով գնալ ռազմավարական լուծումների: Նիկոլ Փաշինյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել նաև աղբահանության կազմակերպման, շինարարության որակի բարձրացման վերաբերյալ:
13:29 - 17 հուլիսի, 2023
Առաջարկվում է արգելել ձմերուկը և սեխը կտրած կամ մասնատած վաճառելը |panarmenian.net|

Առաջարկվում է արգելել ձմերուկը և սեխը կտրած կամ մասնատած վաճառելը |panarmenian.net|

panarmenian.net: Կարգելվի ձմերուկը և սեխը վաճառել կտրած կամ մասերի բաժանված: Նախագիծը շրջանառության մեջ է դրել Էկոնոմիկայի նախարարությունը։ Նախատեսվում է լրացում և փոփոխություն կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում։ Ըստ հիմնավորման՝ ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս ձմերուկի և սեխի հասունությունը ցուցադրելու նպատակով լայն տարածում է գտել վերջինիս մասերով կամ կտրված վաճառքը, ինչի արդյունքում կտրված մասում միջուկի հաստության մեջ կարող են ներթափանցել միկրոօրգանիզմներ, այդ թվում պայմանական ախտածիններ, որոնք ընդունակ են առաջացնել տարբեր վարակիչ հիվանդություններ և պատճառ հանդիսանալ սննդային թունավորումների: Պահանջը չկատարողների համար տուգանք կսահմանվի՝ ֆիզիկական անձի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի -100-ապատիկի չափով: Նշվում է, որ կտրված ձմերուկը և սեխը համարվում են արագ փչացող ապրանք և պետք է պահպանվեն սառնարանում, մինչդեռ դրանք վաճառվում են ոչ սառնարանային պայմաններում։ Միաժամանակ բազմաթիվ են դեպքերը, երբ ոչ ստացիոնար վայրերում (տոնավաճառներում, տաղավարներում) վաճառվում է գետնի վրա դրված, առանց ծածկի կամ հովանոցի՝ ուղիղ արևի ճառագայթների տակ, ինչը նույնպես վտանգ է հանդիսանում մարդու կյանքի և առողջության համար։
13:13 - 30 հունիսի, 2023
ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո ավարտվել է ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի աշխատանքը

ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո ավարտվել է ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի աշխատանքը

Հունիսի 15-ի ԱԺ նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանի քննարկման է ներկայացրել Կառավարության հեղինակած ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են՝ նախարարը տեղեկացրել է, որ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկներ չեն եղել: ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովն օրենսդրական նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն: Խորհրդարանն օրենքների նախագծերի փաթեթն ընդունել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ: ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը նշել է, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել և բացասական եզրակացություն է տրվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթին: Փոխնախարարն առաջարկել է դեմ քվեարկել և ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն օրենսդրական փաթեթը տեղափոխել գրավոր առաջարկների ներկայացման փուլ: Պատգամավորները դեմ են քվեարկել նախագծերի փաթեթին, ապա կողմ՝ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկման հատուկ ընթացակարգի մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագծին: Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ԱԺ հերթական նիստերի օրակարգում ընդգրկված, բայց չքննարկված հարցերը կքննարկվեն արտահերթ նստաշրջանում: ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո ավարտվել է ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի աշխատանքը:
22:49 - 15 հունիսի, 2023
Արտահանում-ՀՆԱ հարաբերակցությունը հատել է 2026թ-ի համար նախանշված թիրախը. Քերոբյան
 |armenpress.am|

Արտահանում-ՀՆԱ հարաբերակցությունը հատել է 2026թ-ի համար նախանշված թիրախը. Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակի արդյունքում արտահանում-ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 62.6 տոկոս՝ հատելով այն թիրախը, որը կառավարությունը դրել է 2026թ համար: Այս մասին հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկմանը: Քերոբյանը նախ պատմական ակնարկ արեց՝ ներկայացնելով, որ 2000 թ. Հայաստանի արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 29.4 տոկոս, ներմուծումը՝ 46.6 տոկոս: 2007թ. արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ի մեջ կրկնակի ընկել է՝ կազմելով 15.5 տոկոս, իսկ ներմուծումը մնացել է մոտավորապես նույնը՝ 43 տոկոս: «Եվ մեր առևտրային դեֆիցիտը մոտավորապես 30 տոկոս է կազմել ՀՆԱ-ի նկատմամբ: Այսինքն՝ արտահանման և ներմուծումների նկատմամբ սարսափել մեծ ճեղք ենք ունեցել»,-ասաց Քերոբյանը: 2022թ.-ն ամփոփվել է պատմական ռեկորդով: Ըստ նախարարի՝ այդպիսի թիվ երբեք չի եղել Հայաստանի պատմության մեջ: 48.3 տոկոս կազմել է արտահանման հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ՝ այն դեպքում, երբ ներմուծումը կազմել է 51.3 տոկոս: «Այսինքն՝ մեր առևտրային ճեղքը պատմական նվազագույն մակարդակի վրա է գտնվել 2022թ: 2023թ առաջին եռամսյակի արդյունքում մեր արտահանում-ՀՆԱ հարաբերակցությունը հատել է այն թիրախը, որը կառավարությունը դրել է 2026թ համար և կազմել է 62.6 տոկոս: Ընդ որում՝ ներմուծման թիվը կազմել է 64.2 տոկոս: Սա մեր կարծիքով՝ հրաշալի արդյունք է: Այսինքն՝ մեր արտաքին առևտրային սալդոն բացասական է ՀՆԱ-ի ընդամենը 1.6 տոկոսի չափով»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ այսպիսի թիվ Հայաստանի տնտեսության մեջ երբևիցե չի եղել:
15:44 - 15 հունիսի, 2023
Ապահովագրական փաթեթը զգալիորեն պաշտպանում է գյուղացիներին եղանակային ռիսկերից․ Վահան Քերոբյան
 |armenpress.am|

Ապահովագրական փաթեթը զգալիորեն պաշտպանում է գյուղացիներին եղանակային ռիսկերից․ Վահան Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: Էկոնոմիկայի նախարարությունն արդեն մի քանի տարի է՝ աշխատում է Հայաստանում գյուղատնտեսական բերքի ապահովագրության շուկա ձևավորելու ուղղությամբ։ Ազգային ժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին։ Պատգամավորը նշեց, որ Հայաստանի բազմաթիվ գյուղեր կարկուտի պատճառով վնասներ են կրել և գյուղացիները զրկվել են իրենց ապրուստի միջոցից, մնացել են մենակ։ Դանիելյանը հետաքրքրվեց՝ վնասների գնահատում կատարվե՞լ է, թե՞ ոչ։ Վահան Քերոբյանը ասաց, որ Կառավարությունն ամեն տարի սուբսիդավորում է ապահովավճարների էական մասը, որպեսզի գյուղացիները կարողանան տարբեր եղանակային ռիսկերից, այդ թվում՝ կարկուտից, ապահովագրել իրենց բերքը։ «Այսքանով համարում ենք, որ մեր ֆունկցիան կատարել ենք։ Այսինքն՝ չենք կարող այն գյուղացիներին, որոնք չեն ապահովագրել իրենց բերքը, փոխհատուցել այն ծավալով, որը պետք է ապահովագրության ընկերություններն անեին։ Դրա համար Էկոնոմիկայի նախարարությունը ստեղծել է այն փաթեթը, որից պետք է օգտվեն ֆերմերային տնտեսությունները և գյուղացիները։ Եթե գյուղացիները որոշել են, որ պետք է ավանդական մեթոդներով վարեն իրենց գյուղատնտեսությունը և չապահովագրեն իրենց բերքը, դա իրենց ռիսկն է և այստեղ որևիցե լրացուցիչ գործառույթ մեր կողմից չենք տեսնում»,- ասաց Քերոբյանը։ Նախարարի խոսքով՝ Կառավարությունը տարեցտարի կտրուկ ավելացնում է ապահովագրվող տարածքների ծավալները։ «Մենք ամեն տարի ավելացնում ենք նոր բերքի տեսակներ։ Այդ առումով կարող եմ ասել, որ այսօր մեր ապահովագրական փաթեթը զգալիորեն պաշտպանում է գյուղացիներին եղանակային ռիսկերից»,-եզրափակեց Քերոբյանը։
11:40 - 13 հունիսի, 2023
Կառավարությունը սահմանեց կարուսելների եւ ատրակցիոնների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները
 |news.am|

Կառավարությունը սահմանեց կարուսելների եւ ատրակցիոնների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 8-ի նիստում սահմանեց կարուսելների (զվարճահարմարանքների) անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարուսելները (ատրակցիոնները) «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի համաձայն արտադրական վտանգավոր օբյեկտ են համարվում և տվյալ ոլորտի լիազորող մարմինը հանդիսանում է ԱԻՆ-ը, Էկոնոմիկայի նախարարության կողմից առաջարկություն է ներկայացվել ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Կարուսելների (զվարճահարմարանքների) անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1351-Ն որոշումը վերանայելու կամ այն ուժը կորցրած ճանաչելու մասով: Ներկայումս Հայաստանում տեխնիկական անվտանգության նորմեր, կանոններ և հրահանգներ սահմանող իրավական ակտը բացակայում է, որի հիման վրա անհրաժեշտություն է առաջանում ընդունելու Կառավարության որոշում, որը կսահմանի տեխնիկական անվտանգության կանոններ:
12:45 - 08 հունիսի, 2023
Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր

Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և ՉԺՀ առևտրի նախարարի տեղակալ, ՉԺՀ միջազգային առևտրային բանակցություններում ներկայացուցչի տեղակալ Լին Ցզիի համանախագահությամբ հունիսի 7-ին Պեկինում անցկացվել է առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել առևտրաշրջանառության ընդլայնմանը, ներդրումների խթանմանը, գյուղատնտեսության, արդյունաբերության, թվային տնտեսության, զբոսաշրջության և ավիացիոն ոլորտներում փոխգործակցությանը, միջտարածաշրջանային համագործակցությանը և մի շարք այլ հարցերի։ Ինչպես տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից՝ հանդիպման ավարտին ստորագրվել է նիստի արձանագրությունը:  Հայաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2022 թ․ կազմել է 1,76 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 39,4%-ով։ Ապրանքաշրջանառությունը 2023 թ․ հունվար-մարտ ամիսներին կազմել է 448,8 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 43,5%-ով։
11:53 - 07 հունիսի, 2023