Ճապոնիա

Կղզեխմբային ինքնիշխան միապետություն է, որը գտնվում է Արեւելյան Ասիա տարածաշրջանում։ Այն Խաղաղ օվկիանոսի արեւմտյան ափին է՝ զբաղեցնելով Ասիա աշխարհամասի արեւելյան ծովափը, տարածվելով Օխոտի ծովից մինչեւ Արեւելաչինական ծով, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հարավը։

Ըստ չինական եւ ճապոնական գաղափարագրերի` Ճապոնիա անունը նշանակում է «արեւի ծագում» կամ «ծագող արեւի երկիր»։ Ճապոնիան կազմված է մոտ 6,852 հրաբխային ծագման կղզիներից։ Առավել խոշոր չորս կղզիներն են Հոնսյուն, Հոկայդոն, Սիկուկուն եւ Կյուսուն, որոնք զբաղեցնում են Ճապոնիայի ցամաքային տարածքի մոտ իննսունյոթ տոկոսը։

Բնակչության թվաքանակով աշխարհում տասներորդն է՝ մոտ 127 մլն մարդ։ Բնակչության կազմը միատարր է․ ճապոնացիները կազմում են Ճապոնիայի ամբողջ բնակչության 98.5 %-ը։ Մայրաքաղաքի՝ Տոկիոյի բնակչությունը կազմում է մոտ 9,1 մլն մարդ։ 

Ռուսաստանը սահմանափակում է ավիահաղորդակցությունը Թուրքիայի և Ճապոնիայի հետ
 |tert.am|

Ռուսաստանը սահմանափակում է ավիահաղորդակցությունը Թուրքիայի և Ճապոնիայի հետ |tert.am|

tert.am: Ռուսաստանը մարտի 23-ից կորոնավիրուսի համավարակի պատճառով դադարեցնում է ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ: Այս մասին հայտնում РИА Новости-ն՝ հղում անելով «Ռոսավիացիային»:Աղբյուրի տվյալներով՝ թռիչքների սահմանափակումները կվերաբերեն նաև Ճապոնիային: Բացառություն կարվի միայն Մոսկվայից Տոկիո և Ստամբուլ ուղղությամբ կանոնավոր և ՌԴ քաղաքացիներին դուրս բերելու համար նախատեսված չարտերային չվերթների համար:ՌԴ կառավարությունն ավելի վաղ փակել է սահմանները Բելառուսի, Լեհաստանի և Նորվեգիայի հետ: Դադարեցել է ավիահաղորդակցությունը ԵՄ երկրների, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Հայաստանի, Շվեյցարիայի, Սերբիայի, Չինաստանի, Հարավային Կորեայի և Իրանի հետ:Մարտի 18-ից մինչև մայիսի 1-ն արգելվում է ՌԴ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը երկիրը:
17:03 - 22 մարտի, 2020
Գրիպի դեմ ճապոնական  դեղամիջոցը որոշակիորեն  արդյունավետ  է նաև կորոնավիրուսի նախնական փուլի ժամանակ․ Չինաստանի առողջապահության ոլորտի պաշտոնյաներ

Գրիպի դեմ ճապոնական դեղամիջոցը որոշակիորեն արդյունավետ է նաև կորոնավիրուսի նախնական փուլի ժամանակ․ Չինաստանի առողջապահության ոլորտի պաշտոնյաներ

Չորեքշաբթի օրը ճապոնական լրատվամիջոցներում հոդված էր հրապարակվել, ըստ որի` Չինաստանի առողջապահության ոլորտի պաշտոնյաները հայտարարել են, որ  Ճապոնիայում գրիպի նոր շտամի բուժման համար օգտագործվող նոր դեղամիջոցը արդյունավետ է նաև կորոնավիրուսով հիվանդ պացիենտների բուժման համար։ Չինաստանի Գիտության ու տեխնոլոգիայի նախարարության ներկայացուցիչ Ժանգ Քսիմիմը հայտնել է, որ ֆավիպիրավիր դեղամիջոցի օգտագործումը, որը ստեղծվել է Ֆուջիֆիլմի դուստր կազմակերպության կողմից, արձանագրել է տվել ոգևորիչ արդյունք Ուհանում ու Շենժենում անցկացված փորձերի ժամանակ։ Փորձերի իրականացմանը մասնակցել է 340 հիվանդ։   «Այն շատ անվտանգ է ու արդյունավետ բուժման ընթացքում», - երեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում ասել է Ժանգը։  Շենժենում բուժում անցնող հիվանդների մոտ միջինը 4 օր հետո թեստերը բացասական էին, եթե համեմատենք այն անձանց հետ, որոնք չեն անցել բուժումն այդ դեղամիջոցավ, ապա վերջիններիս մոտ պատասխանը բացասական էր միջինը 11 օր հետո, նշում է NHK ճապոնական հեռարձակողը։  Ի հավելումն, ֆավիպիրավիրով բուժումն անացած հիվանդների 91%-ի մոտ ռենտգենային ուսումնասիրությունները ցույց են տալիս թոքերի պատկերի բարելավում, մինչդեռ բուժումը չանցած հիվանդների մոտ այդ ցուցանիշը կազմում է 62%: "Fujifilm Toyama Chemical" կազմակերպությունը, որը 2014թ․ մշակել էր նաև «Ավիգան» անունով դեղամիջոցը, հրաժարվել է մեկնաբանություններից։ Ճապոնացի բժիշկները փորձնական կարգով օգտագործում են դեղորայքը կորոնավիրուսի թեթև ու միջին ախտանիշներ ունեցող հիվանդների բուժման համար, թեև Առողջապահության նախարարության պաշտոնյաները նշում են, որ ավիգանն արդյունավետ չէ ծանր վիճակում գտնվող հիվանդների համար։  Նույն տրամաբանությունն էր կիրառվում նաև, երբ կորոնավիրուսով ախտահարված հիվանդներին փորձում էին բուժել ՁԻԱՀ-ի ժամանակ կիրառվող լոպինավիր և ռիտոնավիր հակավիրուսային դեղամիջոցները, ավելացնում է աղբյուրը։  2016թ․՝ Գվինեա էբոլայի վարակի բռնկման ժամանակ, Ճապոնիայի կառավարությունը մատակարարել է ֆավիրապիր դեղամիջոցը։ Որպեսզի սկսի կորոնավիրուսով ախտահարված հիվանդների զանգվածային բուժումը ֆավիպիրավիրով, անհրաժեշտ է ստանալ կառավարություն թույլտվությունը, քանի որ այն ի սկզբանե նախատեսված է եղել գրիպի բուժման համար։  Առողջապահության ոլորտի ներկայացուցիչներն ասում են, որ թույլտվությունը հնարավոր է ստանալ մայիսին, սակայն եթե կլինիկական փորձերի արդյունքները գան ավելի ուշ, թույլտվությունը ևս այս դեպքում կհետաձգվի։ Աղբյուրը՝ theguardian.com Լիլիթ Հարությունյան
13:58 - 19 մարտի, 2020
Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Հանրապետության նախագահը նշել է, որ Ճապոնիայի հետ հարաբերությունների զարգացումը մեր երկրի առաջնահերթություններից է: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Ջուն Յամադան տեղեկացրել է, որ ճապոնացի գործարարների պատվիրակության երևանյան այցին ընդառաջ՝ ներկայում իրականացվում են ակտիվ կազմակերպչական աշխատանքներ: Ճապոնական ընկերությունների ներկայացուցիչների՝ Հայաստան այցելելու հնարավորությունը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը քննարկել էր Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հետ անցյալ տարի աշնանը Տոկիոյում կայացած հանդիպման ժամանակ։ Նախագահ Սարգսյանը մեր երկրում Ճապոնիայի դեսպանին ասել է, որ պատրաստ է հանդիպել ճապոնացի գործարարներին և քննարկել համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, նորարարության, կրթության ոլորտներում, ինչպես նաև նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև միջուկային անվտանգության, սննդի արդյունաբերության ոլորտներում փոխգործակցության ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելուն:
18:57 - 06 մարտի, 2020
Երկրների թիվը, որտեղ կորոնավիրուս Է հայտնաբերվել, հասել Է 65-ի |armenpress.am|

Երկրների թիվը, որտեղ կորոնավիրուս Է հայտնաբերվել, հասել Է 65-ի |armenpress.am|

armenpress.am: Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն մարտի 2-ին հաստատել Է երկրի տարածքում նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքը. երկու պացիենտներն Էլ հոսպիտալացվել են: Այսպիսով, այն երկրների թիվը, որտեղ հայտնաբերվել Է կորոնավիրուսային վարակը, կազմել Է 65:Նախօրյակին վարակման առաջին դեպքերն են գրանցվել Չեխիայում եւ Դոմինիկյան Հանրապետությունում:Չինաստանում, որտեղից նոր կորոնավիրուսն սկսել Է տարածվել մյուս երկրներ, վիրուսից զոհերի թիվը հասել Է 2912-ի՝ մեկ օրում ավելանալով 42-ով: Այդ մասին մարտի 2-ին հայտնել Է ՉԺՀ-ի հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն: Նրա տվյալներով՝ Չինաստանի տարածքում վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել Է 80 հազարը:Կորեայի Հանրապետությունում, որն ինֆեկցիայի խոշորագույն օջախն Է դարձել ՉԺՀ-ի սահմաններից դուրս, վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է 476-ով՝ հասնելով 4212-ի. մահացել Է 22 մարդ, տեղեկացրել Է երկրի առողջապահության նախարարությանն առընթեր հիվանդությունների հսկողության եւ կանխարգելման կենտրոնը:Նոր տիպի կորոնավիրուսի տարածման սպառնալիքի կապակցությամբ մարտի 2-ին արտահերթ արձակուրդներ են սկսվել Ճապոնիայի դպրոցների մեծ մասում: Երկրի 47 պրեֆեկտուրաներից միայն մեկը, որտեղ վարակման ոչ մի դեպք չի հայտնաբերվել, հրաժարվել Է դադարեցնել դպրոցական պարապմունքները: Ներկա դրությամբ Ճապոնիայում նշվել Է վարակման 961 դեպք, 12 մարդ մահացել Է: Վարակվածների հիմնական մասը՝ 705 հոգի, Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն ու անձնակազմի անդամներն են:Իտալիայի իշխանությունները, որը Եվրոպայում կորոնավիրուսի հիմնական օջախն Է (1,5 հազարից ավելի վարակվածներ, 34 մահացած), երկարացրել են ինֆեկցիայի տարածման դեմ պայքարի միջոցառումների գործողության ժամկետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
12:30 - 02 մարտի, 2020
Հայաստանի դեսպանությունը Ճապոնիայում և Կորեայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում կապ հաստատել իրենց հետ

Հայաստանի դեսպանությունը Ճապոնիայում և Կորեայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում կապ հաստատել իրենց հետ

Ճապոնիայում և Կորեայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ կապված կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետ. դեսպանությունը Ճապոնիայում և Կորեայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորել է խուսափել վիրուսի բացահայտման մեծաքանակ դեպքեր գրանցած շրջաններ այցելելուց: Ներկայացնում ենք Ճապոնիայում և Կորեայում ՀՀ դեսպանության հայտարարությունը. «Ճապոնիայում և Կորեայում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ ներկայումս Ճապոնիայում և Կորեայում գտնվող և այցով ժամանող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել Ճապոնիայում և Կորեայում ՀՀ դեսպանության հետ՝ փոխանցելով կոնտակտային տվյալները։ Ճապոնիայում և Կորեայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք նաև խուսափել վիրուսի բացահայտման մեծաքանակ դեպքեր գրանցած շրջաններ (Ճապոնիայում՝ Հոկկայդո, Կանագավա, Տոկիո, Չիբա, Իշիկավա, Վակայամա և Օկինավա նահանգներ, Կորեայի Հանրապետությունում՝ Սեուլ, Դեգու, Կվանգջու քաղաքներ, ինչպես նաև Գյոնսան նահանգ) այցելելուց: Դեսպանությունը խորհուրդ է տալիս հետևել ՀՀ առողջապահության նախարարության, ինչպես նաև Ճապոնիայի և Կորեայի համապատասխան իշխանությունների ցուցումներին։ Տեղեկացնում ենք, որ գործում է Ճապոնիայի Զբոսաշրջային Ազգային կազմակերպության թեժ գիծը՝ 050-3816-2787 հեռախոսահամարով և Կորեայի Զբոսաշրջային կազմակերպության թեժ գիծը՝ 1330 հեռախոսահամարով»: Դեսպանության կոնտակտային տվյալներն են՝ #230 Residence Viscountess, 1-11-36 Akasaka,Minato-ku, Tokyo 107-0052, JapanՀեռ. 03-6277-7453E-mail: [email protected]:
10:56 - 27 փետրվարի, 2020