Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Նախարարը վստահեցրեց ՝ռազմամթերքի արտադրական կարողությունների առումով 2021-ին լուրջ ձեռքբերումներ կլինեն |armenpress.am|

Նախարարը վստահեցրեց ՝ռազմամթերքի արտադրական կարողությունների առումով 2021-ին լուրջ ձեռքբերումներ կլինեն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը վստահեցնում է, որ Հայաստանում ռազմամթերքի արտադրական կարողությունների իմաստով 2021-ին բավականին լուրջ ձեռքբերումներ կլինեն: Արշակյանը այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ պատասխանելով «Իմ քայլը»-ից Սոս Ավետիսյանի՝  Հայաստանում արտադրվող ռազմամթերքի արտահանման հնարավորությունների մասին հարցին: «Ռազմարդյունաբերության նպատակները հենց արդյունաբերական պոտենցիալի ավելացումն է, նաև արտադրական հզորությունների ավելացումը: Հայաստանի շուկայի սահմանափակությունը հաշվի առնելով՝ դա անհրաժեշտաբար պետք է միտված լինեն նաև արտահանմանը: Ներդրումները, որոնք կատարվել են, հենց այդպիսի ուղղվածություն էլ ունեն: Հայաստանում կատարվել են ներդրումներ, որպեսզի արտադրանքը վաճառվի թե ներսի շուկայում, թե հենց արտահանվի դուրս»,-ասաց Արշակյանն ու հավելեց՝ դրանք մասնավոր ներդրումներ են, որոնք ունեն նաև պետական մասնակցություն: Նրա խոսքով՝ սակայն ոլորտի զարգացման համար անհրաժեշտաբար դրսի շուկայի հնարավորությունները ևս պետք է օգտագործվեն: «Արտադրական կարողությունների իմաստով 2021-ին բավականին լուրջ ձեռքբերումներ ունենք և կունենանք: Նաև դրսի շուկայի հետ կան նախնական պայմանավորվածություններ»,-ասաց նախարարը:
17:20 - 10 փետրվարի, 2021
Փաշինյանն անդրադարձավ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող փաստահավաք հանձնաժողով ստեղծելու առաջարկին |armenpress.am|

Փաշինյանն անդրադարձավ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող փաստահավաք հանձնաժողով ստեղծելու առաջարկին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիսում է այն տեսակետը, որ պետք է պարզի Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ամեն դետալը: Այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, անդրադառնալով պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող պարիտետային հանձնաժողով ստեղծելու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկին: «Ձեր առաջարկած նախագծով հանձնաժողովը 70%-ով պետք է ձևավորվի այն քաղաքական ուժերից, որոնք արդեն ձեր հարցերի պատասխանները տվել են տարբեր ամբիոններից: Մենք փորձել ենք ձեզ հրավիրել քննարկման այդ թեմայի վերաբերյալ, բայց դուք հարկ չեք համարել գալ: Այս պահին պատերազմի հետ առնչվող 1000-ից ավելի քրեական գործ կա քննվող, որոնք ընթացքի մեջ են»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը հավելեց, որ քննության քաղաքական մեխանիզմը հստակ դրված է գործող օրենսդրության մեջ և այդ մեխանիզմը Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովն է: «Այն կարող է ձևավորվել օրենսդրության համապատասխան կարգավորումների համաձայն: Ինչ վերաբերում է պատերազմի մասին ճշմարտությանը, կարծում եմ, այն բավականաչափ քննարկվել է, միանշանակ համաձայն եմ, որ մինչև վերջին դետալը պետք է պարզվի»,- ասաց վարչապետը:
17:20 - 10 փետրվարի, 2021
Արտասահմանում բուժման կարիք ունեցող զինծառայողների ծախսերը հոգում է պետությունը. առողջապահության նախարար |1lurer.am|

Արտասահմանում բուժման կարիք ունեցող զինծառայողների ծախսերը հոգում է պետությունը. առողջապահության նախարար |1lurer.am|

1lurer.am: Պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողներին տրամադրվող բուժօգնությունն իրականացվում է պետության հաշվին ստացիոնար և ամբուլատոր պայմաններում՝ տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: Նրա խոսքով՝ արտասահմանում բուժման շարունակության կարիք ունեցող դեպքերում գործում է հստակ ընթացակարգ: ՊՆ-ը ներկայացնում է նման դիմումները Առողջապահության նախարարությանը կից գործող մասնագիտական հանձնաժողովին, որն էլ գնահատում է՝ կա՞ արտերկիր մեկնելու կարիք, թե՞ ոչ: Բժշկական ցուցման դեպքում պետությունը նույնպես ամբողջովին փակում է վիրավոր զինծառայողների բժշկական օգնության ծավալը: «Այս պահին էլ հանձնաժողովի քննարկմանն է ներկայացված 12 դիմում, որոնք ընթացքի մեջ են: Ցուցման դեպքում, Կառավարության համապատասխան որոշման ընդունման շնորհիվ, տվյալ զինծառայողները կմեկնեն բուժման, և պետությունը կփակի նրանց բուժման ծախսերը»,- հայտարարեց նախարար Ավանեսյանը:
17:00 - 10 փետրվարի, 2021
Վիրավորանքի և զրպարտության համար նյութական վնասի հատուցման կարգում փոփոխություններ կլինեն. ԱԺ-ն քննարկում է նախագիծը |1lurer.am|

Վիրավորանքի և զրպարտության համար նյութական վնասի հատուցման կարգում փոփոխություններ կլինեն. ԱԺ-ն քննարկում է նախագիծը |1lurer.am|

1lurer.am:  Ազգային ժողովն քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի ներկայացրած՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: Հեղինակը տեղեկացրեց, որ օրենսդրական փոփոխությունը վիրավորանքի և զրպարտության դեպքում նյութական վնասի հատուցման համար նախատեսված նվազագույն աշխատավարձի՝ մինչև հազարապատիկի և մինչև երկուհազարապատիկի չափը բարձարցնելու մասով անձանց համար կապահովի լրացուցիչ երաշխիքներ արժանապատվությունը կամ գործարար համբավը ոչ միայն ֆիզիկական անձի, այլև ԶԼՄ-ների կեղծ կամ վիրավորական ոտնձգություններից պաշտպանելու համար:  «Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի պաշտպանելու անձի պատիվն ու արժանապատվությունը կեղծ զրպարտությունից կամ վիրավորական արտահայտություններից, ինչպես նաև մեր քաղաքացիներին հնարավորություն կընձեռնի ավելի ստույգ տեղեկություն ստանալու: Այսպիսով ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվում է՝  ՀՀ 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ  239 քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում 7-րդ մասի 3-րդ կետում 1000 թիվը փոխարինել 5000 թվով: Ասաց՝ դա վերաբերում է վիրավորանքին:  8-րդ մասի 2-րդ կետում 2000 թիվը փոխարինել 10.000 թվով. սա վերաբերում է զրպարտությանը:  Սույն օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնապես հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը»,- ասաց Սիմոնյանը:
16:34 - 10 փետրվարի, 2021
Առանձին ելույթների որակներն արտացոլում են Հայաստանի կրթության ոլորտի վիճակը. Հայրապետյան |1lurer.am|

Առանձին ելույթների որակներն արտացոլում են Հայաստանի կրթության ոլորտի վիճակը. Հայրապետյան |1lurer.am|

1lurer.am: «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկման առանձին ելույթների որակներն ամբողջովին արտացոլում են Հայաստանի կրթական՝ առավել ևս բարձրագույն կրթության ոլորտում առկա վիճակը՝ խորհրդարանում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: «Նախագծով սահմանվում է գիտական կամ բուհական կառույցների կամ շահառուների համար գիտական աստիճանական մեկ կարգ՝ PhD, որը միջազգային տարատեսակ պարտավորությունների սահմաններում մենք կիրականացնենք: Մեկ այլ հնարավորություն է կրեդիտների ճանաչելիությունը: Այսինքն՝ յուրաքանչյուր ուսանող կկարողանա իր ցանկացած առարկան ստանալ մեկ այլ բուհում և դրանով լրացնել այդ առարկայի համար նախատեսված կրեդիտները»,- նշեց Հայրապետյանը:
15:46 - 10 փետրվարի, 2021
Գորգիսյանը բուհերի կառավարման մեջ անտեսված է համարում ուսխորհրդի և ուսանողների դերը |armenpress.am|

Գորգիսյանը բուհերի կառավարման մեջ անտեսված է համարում ուսխորհրդի և ուսանողների դերը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը բուհերի կառավարման մեջ անտեսված է համարում ուսանողական խորհրդի և ուսանողների դերը: Այս մասին Գորգիսյանն ասաց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և 22 այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում: «Ուսխորհուրդների նկատմամբ շատ քամահրական վերաբերմունք նկատեցի: Դրանք հաստատ ժամանակին եղել են քաղաքականացված, ծառայեցվել են քաղաքական շահերին, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է փորձենք վերացնել առհասարակ երևույթը: Բուհերի կառավարման մեջ շատ անտեսված է ուսխորհրդի և ուսանողների դերը: Ես կխնդրեի սրան անդրադարձ կատարենք»,- ասաց Գորգիսյանը: Գորիգիսյանն ընդգծեց, որ հիմա ուսխորհուրդները 25 տոկոսի մասնակցություն ունեն բուհի կառավարման մարմնում, իսկ այս նախագծով նման դրույթ չկա: «Այս նախագծով ուսխորհուրդների կանոնադրությունը պետք է ակադեմիական խորհուրդը սահմանի, որը ինքնակառավարման խնդիր է առաջացնում»,- նշեց պատգամավորը: Գևորգ Գորգիսյանը հույս հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում օրենքի նախագծում որոշ փոփոխություններ կկատարվեն:
15:44 - 10 փետրվարի, 2021
Իմ կարծիքով՝ բուհում ռեկտորը չէ ամենաբարձր պաշտոնը, այլ ամբիոնի վարիչը, պրոֆեսորը․ ԿԳՄՍ նախարար |tert.am|

Իմ կարծիքով՝ բուհում ռեկտորը չէ ամենաբարձր պաշտոնը, այլ ամբիոնի վարիչը, պրոֆեսորը․ ԿԳՄՍ նախարար |tert.am|

tert.am: 1995-1997 թվականներին գործել է այս դրույթը, երբ գիտական խորհուրդը ներկայացրել է դեկանի 3 թեկնածու և ռեկտորը նշանակել է նրանցից մեկին, սա կայացած փաստ է և մենք դժգոհ չենք եղել: Այս մասին ԱԺ-ում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Գրիգորյանի այն դիտարկմանը, որ բուհի ռեկտորի, դեկանի նշանակումը պետք է թողնել բուհի հայեցողությանը՝ ընտրի, թե նշանակի: «Իմ կարծիքով՝ ցանկացած բուհ-ում ռեկտորը չէ ամենաբարձր պաշտոնը, այլ՝ ամբիոնի վարիչը, պրոֆեսորը: Ինչպես նաև դպրոցում ամենաբարձր պաշտոնը տնօրենը չէ, ուսուցիչն է, լավ ուսուցիչը»,-ասաց նախարարը: Արձագանքելով նախարարին՝ պատգամավորն ասաց, որ անհասկանալի է, թե ինչ է նշանակում՝  հոգաբարձուների խորհուրդը ռեկտորի 3 թեկնածու է ներկայացնում և նախարարն էլ նշանակում է: «Եթե դա խորհուրդ է, ուրեմն ընտրություն պիտի կատարի խորհուրդը: Հոգաբարձուների խորհուրդը ռեկտորի ընտրությունը ընտրական կարգով է անցկացնում, այսինքն հավասար ձայների դեպքում 3-ին էլ պիտի ներկայացնի՞: Ինձ անհասկանալի է մեխանիզմը: Այսինքն, մենք նույն հանրակրթական դպրոցների մեխանի՞զմն ենք ներդնելու մեր բուհական համակարգում, որ անհավասար ձայների դեպքում իրավունքը տալիս ենք փոխվարչապետին կամ նախարարին»,- ասաց Վարդան Գրիգորյանը: Նախարարը ասաց՝ ժամանակը սուղ է, հետո առավել մանրամասն կպատասխանի:
13:51 - 10 փետրվարի, 2021
Առաջարկվում է անցում կատարել բարձրագույն կրթության որակավորումների եռաստիճան համակարգի․ ԱԺ-ն քննարկում է նախագիծը |hetq.am|

Առաջարկվում է անցում կատարել բարձրագույն կրթության որակավորումների եռաստիճան համակարգի․ ԱԺ-ն քննարկում է նախագիծը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանի հերթական նիստում քննարկվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը: Այն ներկայացրեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանը, որի խոսքով նախագիծն արտացոլում է բարձրագույն կրթության և գիտության միջազգայնացմանն ուղղված ներկա միտումները: Ըստ նախարարի` օրինագծի հիմնական նպատակն է բարձրագույն կրթության և գիտության ոլորտում իրավահավասարության ապահովումը, խտրականության բացառումը, թափանցիկության և հրապարակայնության, բուհերի և գիտական կազմակերպությունների ինքնավարության ապահովումը: Փոփոխություններով անցում է կատարվելու բարձրագույն կրթության որակավորումների եռաստիճան համակարգի` բակալավր, մագիստրոս, դոկտոր: Գործող համակարգը նախատեսում է երկաստիճան` բակալավր, մագիստրոս որակավորումների համակարգ, ասպիրանտական ծրագիրը համարվում է հետբուհական: Նախարարի խոսքով` ԵՄ անդամ երկրներում ասպիրանտական ծրագիրը ներդրված է որպես բարձրագույն կրթության երրորդ աստիճան: Փոփոխություններից է նաև այն, որ երկու և ավելի բուհեր կարող են համատեղ մշակել և իրականացնել կրթական ծրագրեր և շնորհել բարձրագույն կրթության որակավորում: «Անկախ բուհերի կազմակերպաիրավական ձևից և կարգավիճակից` բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիների համար բուհի ընդունելության համար հայոց լեզվի առարկայի քննությունը պարտադիր է»,- ասաց նախարարը: Ինչ վերաբերում է բուհերի ֆինանսավորմանը, ապա նախարարի խոսքով` ոչ թե բուհերին ֆիքսված պետպատվեր է տրամադրվելու, այլ դրամաշնորհի շրջանակում այլ աջակցությունը տրվելու է բուհ ընդունված անձին, ընդունվելուց հետո ինքն է որոշելու, թե տվյալ մասնագիտությունը որ բուհում ստանա: «Ոչ թե տեղերն ենք վերցնում, այլ անձը պետք է գնա բուհ, սովորողն ինքը կորոշի՝ տվյալ մասնագիտությամբ որ բուհում կսովորի»,-ասաց նախարարը: Նրա խոսքով` գործընթացը կարգավորվելու է մրցույթով, յուրաքանչյուր բուհի ֆիլտրման միջոցով ընտրելու է իր համար լավագույն ուսանողներին: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն անդրադարձավ բուհերի կառավարման խորհրդի առաջարկվող 9 հոգանոց կազմին` հետաքրքրվելով, ինչու է այդ թիվը որոշվել: Նախարարն արձագանքեց` թվաքանակը բարդ է հստակ հիմնավորել, թե ինչու այդքան, ինչպես բարդ է գիտականորեն հիմնավորել` ինչու պատգամավորների թիվը պետք է լինի 132: Փոփոխություններով առաջարկվում է Երևանի պետական համալսարանին (ԵՊՀ) օրենքով տալ հատուկ կարգավիճակ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց, թե ինչ առանձնահատկություն ունի ԵՊՀ-ն մյուս բուհերի համեմատ, որ ֆինանսավորման առանձին կարգ ունենա: Շարունակությունը՝ hetq.am-ում։
12:53 - 10 փետրվարի, 2021
ԱԺ-ն քննարկում է բուհերի կառավարման խորհուրդների կազմը կրճատելու օրինագիծը |armenpress.am|

ԱԺ-ն քննարկում է բուհերի կառավարման խորհուրդների կազմը կրճատելու օրինագիծը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և 22 այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը: Փաթեթը խորհրդարանում ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: «Օրենքի նախագծով կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով բուհերի կառավարման խորհրդի կազմը կսահմանափակվի 9 անդամով: Անդամներից 5-ին կնշանակի պետական լիազոր մարմինը, իսկ 4-ը կլինեն բուհից: Կարգելվի պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունը»,- ասաց Դումանյանը: Նախարարը նշեց, որ պետբյուջեից ֆինանսավորվող կրթաթոշակային տեղերը կբաշխվեն ոչ թե ըստ բուհերի, այլ ըստ ակադեմիական ոլորտների: Բուհի ընդունելության մուտքային պահանջները բավարարող և սահմանված քննական առարկաներից վկայագիր ունեցող անձինք կարող են մասնակցել բուհերի ընդունելության մրցույթին: «Պետական բյուջեի ֆինանսավորմամբ մի քանի կրթական ծրագրերի կամ տարբեր բուհերի նույն ակադեմիական ոլորտի կրթական ծրագրով սովորելու իրավունք ստացած դիմորդները կարող են ընտրել մեկ բուհ, որում ցանկանում են ստանալ բարձրագույն կրթություն: Բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիների՝ բուհ ընդունվելու համար սահմանվում է «Հայոց լեզու» առարկայի պարտադիր քննությունը»,- նշեց ԿԳՄՍ նախարարը:
11:26 - 10 փետրվարի, 2021
Ինչո՞ւ է պահպանվում ռազմական դրությունը, երբ իշխանությունը ռազմագերիների խնդրով զբաղվում է «գալչկայի» համար․ Նաիրա Զոհրաբյան |tert.am|

Ինչո՞ւ է պահպանվում ռազմական դրությունը, երբ իշխանությունը ռազմագերիների խնդրով զբաղվում է «գալչկայի» համար․ Նաիրա Զոհրաբյան |tert.am|

tert.am: Ինչ-որ մեկը կարո՞ղ է ասել՝ ինչու է առ այս պահը ՀՀ-ում պահպանվում ռազմական դրությունը, ինչու ռազմական դրությունը չի հանվում․ ի վերջո, Ադրբեջանն ինչ ուզում , անում է։ Այս հարցն ԱԺ հայտարարությունների ժամին հնչեցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։«Ադրբեջանցի զինվորականները GPS-ը գրկած Սյունիքը ոնց ուզում, ձևում են, գնացեք Ներքին Խնձորեսկ, ոնց ուզում, քանի մետր, քանի կիլոմետր, աջ-ձախ, հյուսիս-հարավ, գալիս են, նույնը Կապանի հարակից բնակավայրերում։ Ինչո՞ւ է պահպանվում ռազմական դրությունը, երբ այս իշխանությունը ռազմագերիների խնդրով, անհետ կորածների խնդրով, զբաղվում է ընդամենը «գալչկայի» համար»,- հայտարարեց պատգամավորը։Նա նշեց, թե ռազմագերիների ծնողներից շատերը, հավատալով այն տեղեկությանը, որ իրենց որդիներն Արցախի հարավային հատվածից անցել են Իրան, անցել են Իրանի հատված․ «Մի քանի ծնողներ գնացել են Իրան, Թավրիզ, հանդիպել են մեր սրբազանի հետ և փորձել են կառչել գոնե այդ վերջին հույսից»,- ասաց նա՝ նշելով, թե զրուցել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ, քանի որ ծնողները դիմել են Զոհրաբյանին, խնդրել հասկանալ՝ զինծառայողների՝ Իրան անցնելու մասին տեղեկությունը համապատասխանու՞մ է իրականությանը։ «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի այս իշխանության փոխարեն կատարում է այս իշխանության պարտականությունները»,-նշեց նա։  
17:37 - 09 փետրվարի, 2021
Անկախ ընտրության արդյունքներից իրականացնելու եմ իմ հիմնական առաքելությունը՝ արդարադատությունը. Թադևոսյան
 |armtimes.com|

Անկախ ընտրության արդյունքներից իրականացնելու եմ իմ հիմնական առաքելությունը՝ արդարադատությունը. Թադևոսյան |armtimes.com|

armtimes.com: Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանը եզրափակիչ ելույթում անդրադարձավ նիստի ընթացքում պատգամավորների բարձրաձայնած տեսակետներին: Որոշ պատգամավորներ նշել էին, որ Թադևոսյանը մի շարք հարցերի խուսափողական պատասխան է տալիս: Այդ հարցերը հիմնականում առնչվում էին քաղաքական գործընթացներին: Պատգամավորները ակնկալում էին թեկնածուից այդ հարցերի վերաբերյալ իրավական գնահատական տալ: «Ես հասկանում եմ, որ ակնկալիքները շատ են ցանկացած դատավորից, առավել ևս՝ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուից: Ես հասկանում եմ, որ դուք կուզենայիք լսել շատ կոնկրետ պատասխաններ և այն հարցերը, որոնք դուք հնչեցնում եք, դրանք հասարակությանը հուզող հարցեր են»,-ասաց նա: Նա ասաց՝ գիտակցում է, որ հարցի պատասխանները կարող են չգոհացնել և դա կարող է ինչ-որ կերպ անդրադառնալ ընտրության արդյունքների վրա: «Անկախ ընտրության արդյունքներից ես իջնելու եմ այս ամբիոնից, հեռանալու եմ այս շենքից և գնալու եմ իրականացնելու իմ հիմնական առաքելությունը՝ արդարադատությունը և դա ոչ մի կապ չունի ընտրության արդյունքների հետ»:
16:26 - 09 փետրվարի, 2021