Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Ինչո՞ւ է պահպանվում ռազմական դրությունը, երբ իշխանությունը ռազմագերիների խնդրով զբաղվում է «գալչկայի» համար․ Նաիրա Զոհրաբյան |tert.am|

Ինչո՞ւ է պահպանվում ռազմական դրությունը, երբ իշխանությունը ռազմագերիների խնդրով զբաղվում է «գալչկայի» համար․ Նաիրա Զոհրաբյան |tert.am|

tert.am: Ինչ-որ մեկը կարո՞ղ է ասել՝ ինչու է առ այս պահը ՀՀ-ում պահպանվում ռազմական դրությունը, ինչու ռազմական դրությունը չի հանվում․ ի վերջո, Ադրբեջանն ինչ ուզում , անում է։ Այս հարցն ԱԺ հայտարարությունների ժամին հնչեցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։«Ադրբեջանցի զինվորականները GPS-ը գրկած Սյունիքը ոնց ուզում, ձևում են, գնացեք Ներքին Խնձորեսկ, ոնց ուզում, քանի մետր, քանի կիլոմետր, աջ-ձախ, հյուսիս-հարավ, գալիս են, նույնը Կապանի հարակից բնակավայրերում։ Ինչո՞ւ է պահպանվում ռազմական դրությունը, երբ այս իշխանությունը ռազմագերիների խնդրով, անհետ կորածների խնդրով, զբաղվում է ընդամենը «գալչկայի» համար»,- հայտարարեց պատգամավորը։Նա նշեց, թե ռազմագերիների ծնողներից շատերը, հավատալով այն տեղեկությանը, որ իրենց որդիներն Արցախի հարավային հատվածից անցել են Իրան, անցել են Իրանի հատված․ «Մի քանի ծնողներ գնացել են Իրան, Թավրիզ, հանդիպել են մեր սրբազանի հետ և փորձել են կառչել գոնե այդ վերջին հույսից»,- ասաց նա՝ նշելով, թե զրուցել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ, քանի որ ծնողները դիմել են Զոհրաբյանին, խնդրել հասկանալ՝ զինծառայողների՝ Իրան անցնելու մասին տեղեկությունը համապատասխանու՞մ է իրականությանը։ «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի այս իշխանության փոխարեն կատարում է այս իշխանության պարտականությունները»,-նշեց նա։  
17:37 - 09 փետրվարի, 2021
Անկախ ընտրության արդյունքներից իրականացնելու եմ իմ հիմնական առաքելությունը՝ արդարադատությունը. Թադևոսյան
 |armtimes.com|

Անկախ ընտրության արդյունքներից իրականացնելու եմ իմ հիմնական առաքելությունը՝ արդարադատությունը. Թադևոսյան |armtimes.com|

armtimes.com: Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանը եզրափակիչ ելույթում անդրադարձավ նիստի ընթացքում պատգամավորների բարձրաձայնած տեսակետներին: Որոշ պատգամավորներ նշել էին, որ Թադևոսյանը մի շարք հարցերի խուսափողական պատասխան է տալիս: Այդ հարցերը հիմնականում առնչվում էին քաղաքական գործընթացներին: Պատգամավորները ակնկալում էին թեկնածուից այդ հարցերի վերաբերյալ իրավական գնահատական տալ: «Ես հասկանում եմ, որ ակնկալիքները շատ են ցանկացած դատավորից, առավել ևս՝ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուից: Ես հասկանում եմ, որ դուք կուզենայիք լսել շատ կոնկրետ պատասխաններ և այն հարցերը, որոնք դուք հնչեցնում եք, դրանք հասարակությանը հուզող հարցեր են»,-ասաց նա: Նա ասաց՝ գիտակցում է, որ հարցի պատասխանները կարող են չգոհացնել և դա կարող է ինչ-որ կերպ անդրադառնալ ընտրության արդյունքների վրա: «Անկախ ընտրության արդյունքներից ես իջնելու եմ այս ամբիոնից, հեռանալու եմ այս շենքից և գնալու եմ իրականացնելու իմ հիմնական առաքելությունը՝ արդարադատությունը և դա ոչ մի կապ չունի ընտրության արդյունքների հետ»:
16:26 - 09 փետրվարի, 2021
Լիլիթ Թադևոսյանի ընտրվելու պարագայում դատական համակարգը շահելու է. Մակունց
 |1lurer.am|

Լիլիթ Թադևոսյանի ընտրվելու պարագայում դատական համակարգը շահելու է. Մակունց |1lurer.am|

1lurer.am: Հանրության ներդաշնակությունը, համերաշխությունը, երջանկությունը մեծապես կախված են արդարության զգացողությունից, իրավունքների իրացումից և դրանց պաշտպանության աստիճանից: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածության քննարկման ժամանակ:   Նա նշեց, որ այդ արժեքների առանցքային պատասխանատուն դատաիրավական համակարգն է: «Պատահական չէ, որ դատական համակարգի առանցքային ներկայացուցիչներին ընտրում է Ազգային ժողովը: ԱԺ պատգամավորները դատական համակարգի ներկայացուցիչներին ընտրելիս առաջնորդվում են ոչ միայն նրանց հմտություններով, այլև այն բոլոր արժեքային առաջնահերթություններով, որոնք թեկնածուն ունի պաշտպանելու քաղաքացու իրավունքները»,- ասաց Մակունցը: Նա գոհունակություն հայտնեց, որ Լիլիթ Թադևոսյանը չի արձագանքել քաղաքական հարցադրումներին՝ անառիկ պահելով դատական համակարգը: «Կարծում եմ՝ դատական համակարգը մեծապես շահելու է, եթե դուք ընտրվեք Վճռաբեկ դատարանի նախագահ»,- նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:  
16:10 - 09 փետրվարի, 2021
ԲԴԽ-ն ոչ միայն իր ֆունկցիան արդյունավետ չի կատարում, այլև ակնհայտ քաղաքական դիրքավորում է զբաղեցնում. Բաբաջանյան
 |1lurer.am|

ԲԴԽ-ն ոչ միայն իր ֆունկցիան արդյունավետ չի կատարում, այլև ակնհայտ քաղաքական դիրքավորում է զբաղեցնում. Բաբաջանյան |1lurer.am|

1lurer.am: Եթե մենք ցանկանում ենք, որ պետությունն արդյունավետ կերպով կարողանա գոյություն ունենալ, զարգանալ, պետք է ունենա կենսունակ, արդար դատական համակարգ: Այս մասին ԱԺ-ում ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի հարցի քննարկմանը:  «Դրա փոխարեն ինչ ունենք մենք. վերից վար կոռումպացված, իրենց խղճի դեմ գործարքի գնացած, մեր երկրի հարյուր հազարավոր քաղաքացիների տառապանքների հաշվին հարստացած, քաղաքական պատվերներ կատարող, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի դատավորներ: 2020 թ. նոյեմբերի 15-ին՝ Կառավարության և Ազգային ժողովի շենքերը գրոհած ջարդարարների կողմից գործողություններից օրեր անց, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը քաղաքական հայտարարություն, մարտակոչ ուղղեց դատական համակարգին, դատավորներին՝ հրահանգելով ցույց տալ, որ իրենք վնգստացող դատավորներ չեն»,- ասաց Բաբաջանյանը: Պատգամավորի խոսքով՝ կարող ենք պնդել, որ ԲԴԽ-ն ոչ միայն իր ֆունկցիան բավարար և արդյունավետ չի կատարում, այլև ակնհայտ քաղաքական դիրքավորում է զբաղեցնում: Ասաց, որ սա կարելի է պնդել նրանից, որ որևէ սթափեցնող, սառեցնող և հակակշռող հայտարարություն այս հայտարարությանը Բարձրագույն դատական խորհրդի և ոչ մի անդամի կողմից չի հնչեցվել: «Երբ դատական իշխանությունը կամ այդ համակարգի կառույցներից մեկի ղեկավարը նման քաղաքական հայտարարություն է անում և ձեռնոց նետում, նա փլուզում և քանդում է պետականության բոլոր հիմքերը: Այսպիսի հայտարարության առկայությունն իսկ վկայում է, որ մենք չունենք այլևս պետական իշխանության ինստիտուտներ. հենց այստեղ ավարտվում է պետությունը: ԲԴԽ նախագահի այդ հայտարարությանը հաջորդեցին Հայաստանի պատմության ընթացքում մեկ տասնյակի շրջանակում տեղավորվող ծանրագույն հանցագործություններով մեղադրանքների, կալանքների միջնորդությունների չբավարարումը՝ ցույց տալով, որ արդարադատության իրականացման համար պատասխանատու կառուցակարգերն ակնհայտորեն ձեռնոց են նետում մեր պետականությանը»,- ասաց Բաբաջանյանը: Պատգամավորն ասաց, որ անցյալ ուրբաթ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում էր և իրեն տեղեկացրել են, որ ազատ է արձակվել ԱԺ նախագահի վրա հարձակում գործած հրոսակախմբի վերջին կալանավորվածը. այդ դատավորների ոհմակը ուղիղ պաշտպանության տակ է առնում մարդկանց, ովքեր պետք է այսօր լինեին համապատասխան վայրերում: «Կարծում եմ, որ սրա վերաբերյալ ևս դատական համակարգը պետք է շատ որոշակի վերաբերմունք ունենա և արտահայտի»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ Հայաստանում դատարանները ոչ միայն աջակցում, այլ նաև իրենց դատական ակտերով կանաչ լույս են վառում պետական ահաբեկչություն ծրագրողների և զինված հեղաշրջման ճանապարհով երկրում իշխանություն հաստատելու մտադրություն ունեցողների առաջ:
15:58 - 09 փետրվարի, 2021
Ունենք իրավիճակ, երբ դատական համակարգը վրեժ է լուծում Հայաստանի պետականությունից․ Արման Բաբաջանյանը՝ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածունին |armtimes.com|

Ունենք իրավիճակ, երբ դատական համակարգը վրեժ է լուծում Հայաստանի պետականությունից․ Արման Բաբաջանյանը՝ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածունին |armtimes.com|

armtimes.com: Ինչու որեւէ դատավոր, այդ թվում դուք, ծպտուն չհանեցիք Բարձրագույն դատական խորհրդի նախագահի նոյեմբերի 15-ի խայտառակ հայտարարության կապակցությամբ: ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսպիսի հարցով դիմեց Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադեւոսյանին: Պատգամավորը խնդրեց ասել՝ համակարծի՞ք են եղել նրա հետ, թե՞ ոչ: «Մենք, ըստ էության, ունենք մի իրավիճակ, երբ դատական համակարգը վրեժ է լուծում Հայաստանի պետականությունից, ՀՀ քաղաքացուց եւ դատական համակարգը ազատ ու արդար լինելու փոխարեն վերածվել է քաղաքական շահերով միավորված խմբի, եթե չասեմ կուսակցության, որի նպատակն է ամեն գնով վերացնել Հայաստանի պետականությունը...Ուզում եմ, որ դուք գնահատեք դատական իշխանության վերջին ամիսների այդ վարքը ու ամենեւին կարեւոր չէ՝ ինչպես են դատական իշխանությունը, առանձին դատավորներ վերաբերում այսօրվա գործադիր իշխանության ղեկավարին՝ Նիկոլ Փաշինյանին՝ ձեր չսիրած, կամ սիրած Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին: Այստեղ պետության հարցն է»,- ասաց Բաբաջանյանը՝ խնդրելով Թադեւոսյանից՝ գնահատական տալ դատական իշխանությանը: Ի պատասխան՝ Բաբաջանյանն ասաց, որ ԲԴԽ նախագահի հայտարարության վերաբերյալ հարցի հասցեատերը ինքը չէ. «Այդ հայտարարության կամ հաղորդման իմաստը, ենթատեքստը, լեյտմոտիվը լավագույնս կարող է բացատրել հեղինակը»,- պատասխանեց Թադեւոսյանը՝ հավելելով, որ յուրաքնչյուր դատավոր կարող է պատասխան տալ իր փոխարեն:    
15:16 - 09 փետրվարի, 2021
Վճռաբեկ դատարանի խորհրդի նախագահի թեկնածուն ձեռնպահ մնաց հակասահմանադրական ճանապարհով իշխանություն վերցնելու հայտարարությունների վերաբերյալ հարցերին պատասխանելուց
 |tert.am|

Վճռաբեկ դատարանի խորհրդի նախագահի թեկնածուն ձեռնպահ մնաց հակասահմանադրական ճանապարհով իշխանություն վերցնելու հայտարարությունների վերաբերյալ հարցերին պատասխանելուց |tert.am|

tert.am: Շատ լավ, գեղեցիկ եք ներկայացնում, ճիշտ խուսունավում եք անձնական կարծիք հայտնելուց որևէ գործով, ես այդ ամենը հասկանում եմ, բայց, օրինակ, «հակասահմանադրական ճանապարհով իշխանություն վերցնել» արտահայտությանը Ձեր դիրքորոշում հայտնելն ինչ կողմնակալ կերպով կարող է դիտարկվել, երբ այդ հայտարարությունը հակաիրավական է, հակասահմանադրական է և ավելին՝ քրեորեն պատժելի է: Այս մասին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր Վճռաբեկ դատարանի խորհրդի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանի թեկնածության հարցը,  ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ դիմելով թեկնածուին: Լիլիթ Թադևոսյանը խնդրեց կոնկրետացնել հարցը, թե ինչին է կոնկրետ դա վերաբերում և նշեց. «Դուք ինձանից ակնկալում եք կոնկրետ պատասխան կոնկրետ գործով: Այո, ես կաշկանդված եմ դատավորի վարքագծի կանոններով, որոնք, ի դեպ, օրենսդիր մարմինն է ընդունել և սահմանել: Ես հակված չեմ քաղաքական գործի հայտարարությունը մեկնաբանելու և Ձեր հարցը դիտարկում եմ կոնկրետ գործի շրջանակում: Իմ կարծիքը, դիրքորոշումն այս կամ այն իրավական հարցի վերաբերյալ այն դատական ակտն է, որը ես կայացնում եմ»,-ասաց նա: Շարունակելով՝ Քրիստինե Պողոսյանն ասաց, որ եթե հիմա հայտարարի, որ պատրաստվում է դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից և պատրաստվում է հակասահմանադրական ճանապարհով զավթել իշխանությունը, կստացվեր իր արած քայլին է խնդրում գնահատական, բայց ինքը ընդհանուր հարց է տալիս: Լիլիթ Թադևոսյանը նշեց, որ այդ հարցերի պատասխանը Քրեական օրենսգրքում կարելի է գտնել։  
14:24 - 09 փետրվարի, 2021
Չեմ պատրաստվում ներգրավվել քաղաքական որևէ գործընթացում. Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու

 |armenpress.am|

Չեմ պատրաստվում ներգրավվել քաղաքական որևէ գործընթացում. Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու |armenpress.am|

armenpress.am: Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանը հայտնեց, որ երբևէ ներգրավված չի եղել և չի պատրաստվում ներգրավվել որևէ քաղաքական գործընթացում: Այս մասին Լիլիթ Թադևոսյանը հայտնեց Ազգային ժողովում իր ընտրության հարցի քննարկման ընթացքում՝պատասխանելով անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին: «Ո՛չ 2008 թվականին, ո՛չ էլ այսօր ներգրավված չեմ եղել և չեմ պատրաստվում ներգրավվել որևէ քաղաքական գործընթացի: Դա կարող է վկայել իմ անցած ճանապարհը, բացառապես զբաղվել եմ իմ մասնագիտական աշխատանքով ու կատարել եմ իր պարտականությունները որպես մեղադրող դատախազ: Որպես դատավոր ներգրավված չեմ եղել և չեմ պատրաստվում ներգրավվել որևէ քաղաքական գործընթացում»,- ասաց Թադևոսյանը: Անդրադառնալով 2008 թ. մարտի 1-ի առնչությամբ քրեական գործերին՝ Լիլիթ Թադևոսյանը նշեց, որ իրեն հանձնարարվել է այդ գործերով մեղադրանքի պաշտպանությունը, ներգրավվել է որպես մեղադրող դատախազ ու մասնակցել այդ գործերի քննությանը:
12:45 - 09 փետրվարի, 2021
Վիկտոր Ենգիբարյանը նշանակվեց «Եվրանեսթ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար |armenpress.am|

Վիկտոր Ենգիբարյանը նշանակվեց «Եվրանեսթ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար |armenpress.am|

armenpress.am: «Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթ», Հայաստանի պատվիրակության ղեկավար նշանակվեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը՝ փոխարինելով պատգամավորական մանդատը վայր դրած Գայանե Աբրահամյանին: Այս մասին ԱԺ խորհրդի որոշումը հրապարակված է խորհրդարանի պաշտոնական կայքում: «Ազգային ժողովի խորհրդի 2019 թվականի հունվարի 24-ի «Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթ» Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակության կազմը հաստատելու մասին» ԱԺԽՈ-002-Ա որոշման հավելվածում «Գայանե Աբրահամյան Պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցություն» բառերը փոխարինել «Վիկտոր Ենգիբարյան Պատվիրակության ղեկավար «Իմ քայլը» խմբակցություն» բառերով»,- ասված էր որոշման նախագծում: Նույն որոշմամբ` պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Կորյուն Մկրտչյանին «Եվրանեսթ»-ի պատվիրակությունում փոխարինեց խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը:
18:08 - 08 փետրվարի, 2021
Խորհրդարանական հանձնաժողովն ի գիտություն ընդունեց ԱԺ բյուջետային գրասենյակի 2020թ. հաշվետվությունը |armenpress.am|

Խորհրդարանական հանձնաժողովն ի գիտություն ընդունեց ԱԺ բյուջետային գրասենյակի 2020թ. հաշվետվությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ի գիտություն ընդունեց խորհրդարանի բյուջետային գրասենյակի 2020 թվականին կատարած աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունը: Հաշվետվությունը հանձնաժողովի նիստում ներկայացրեց գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը: «Բյուջետային գրասենյակը 2020 թվականի ընթացքում ստացել է 115 հարցում, որից 76-ը՝ պատգամավորներից,  7-ը՝ խմբակցություններից, 32-ը՝ ԱԺ մշտական հանձնաժողովներից: Հարցումների հիման վրա պատրաստվել և Ազգային ժողովի նախագահին ու նրա տեղակալներին, բոլոր մշտական հանձնաժողովներին ու խմբակցություններին, ինչպես նաև պատգամավորներին են տրամադրվել 586 տեղեկանքներ»,- ասաց Բարսեղյանը: Գրասենյակը 2021 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկման համատեքստում ԱԺ մշտական հանձնաժողովներին ներկայացրել է 280 առաջարկ, որոնց 1/3-ն ընդունվել է:
17:43 - 05 փետրվարի, 2021
ԶԼՄ-ները տարածում են այնպիսի տելեգրամյան ալիքների տեղեկություններ, որոնք հնարավոր չէ նույնականացնել |armenpress.am|

ԶԼՄ-ները տարածում են այնպիսի տելեգրամյան ալիքների տեղեկություններ, որոնք հնարավոր չէ նույնականացնել |armenpress.am|

armenpress.am: Զանգվածային լրատվության միջոցները տարածում և գովազդում են այնպիսի աղբյուրներ, որոնց կառավարման և ստեղծման նպատակների մասին որևէ մեկը ոչինչ չգիտի: «Խնդրահարույց փոփոխություններ ԶԼՄ օրենքում. ինչպես է կարգավորվելու ԶԼՄ-ների աղբյուրների անանունության իրավունքը» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը: Պատգամավորը նշեց, որ իրական լրատվամիջոցների կողմից գովազդվում են կամ տարածվում են այնպիսի տելեգրամյան ալիքների և ֆեյսբուքյան էջերի տեղեկությունները, որոնք հնարավոր չէ նույնականացնել: «Փաստացի, այդ աղբույրները դառնում են ավելի հայտնի և ավելի լեգիտիմ աղբյուրներ  սպառողների համար, քան բուն լրատվամիջոցները:  Օրինակ` պայմանական 30 հոգի խմբագրակազմ ունեցող լրատվական կազմակերպությունը գեներացնում է տեղեկատվություն, հարցազրույցներ և այլն, և դրան զուգահեռ մի տելեգրամյան ալիք, որը չգիտենք, թե որտեղից է կառավարվում և որտեղ է բացված, սկսում է տարածել մի տեղեկություն (ճիշտ, սխալ, սենսացիոն),  դառնում է ավելի լեգիտիմ և հայտնի տեղեկատվության աղբյուր՝ շնորհիվ իրական լրատվամիջոցների, քան իրական լրատվամիջոցներն են»,- ընդգծեց Հովհաննիսյանը: Պատգամավորն այդ հարցում ազգային անվտանգությանը վերաբերող լուրջ ռիսկեր է տեսնում, որովհետև, շատ հնարավոր է, որ այդ աղբյուրները բացվել են հակառակորդ երկրի կողմից, որոնք տարածում են տեղեկություններ՝ երկրում անկայունություն, վախի մթնոլորտ ստեղծելու և մի շարք այլ նպատակներով:
12:18 - 04 փետրվարի, 2021