ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուն վերահաստատել է Բայդենի խոստումը՝ Հայոց ցեղասպանության առնչությամբ |armenpress.am|

ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուն վերահաստատել է Բայդենի խոստումը՝ Հայոց ցեղասպանության առնչությամբ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինկենը  վերահաստատել է նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին սատարելու խոստումը: Ինչպես հայտնում է ANCA-ն, Բլինկենն այս մասին ասել է սենատոր Էդ Մարեյի գրավոր հարցերին ի պատասխան: Սենատորի հարցին, թե արդյոք պաշտոնապես կճանաչե՞ն Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները՝ որպես ցեղասպանություն՝ Բլինկենը պատասխանել է. «Որպես նախագահի թեկնածու ՝ նախագահ Բայդենը Հիշատակի օրվա իր հայտարարության մեջ խոստացավ սատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Մեր վարչակազմը պարտավորվելու է գերակայություն տալ մարդու իրավունքներին և ապահովել, որ նման ողբերգություն չկրկնվի»: Թեկնածուի խոսքով՝ վարչակազմը, պաշտոնում հաստատվելուց հետո, կորոշի Սպիտակ տան հայտարարության ձևակերպումը՝ Հիշատակի օրը նշելու համար և կխորհրդակցի Կոնգրեսի հետ այս կարևոր հարցի վերաբերյալ: .Սենատորը նաև հետաքրքրվել է, թե աշնանը տեղի ունեցած պատերազմից հետո ի՞նչ քայլեր է ձեռնարկելու վարչակազմը ՝ Ադրբեջանի կողմից պահվող ռազմագերիների անհապաղ վերադարձը ապահովելու համար:Բլինկենը հիշեցրել է՝ ինչպես ասել է նախագահը՝ ԱՄՆ-ն պետք է դիվանագիտական ջանքեր գործադրի հակամարտության տևական լուծում գտնելու ուղղությամբ `աշխատելով եվրոպացի գործընկերների հետ, նաև ռազմագերիների վերադարձը խթանելու համար: «Պաշտոնում հաստատվելու դեպքում ես կխթանեմ ԱՄՆ-ի ներգրավվածությունը `գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության մշտական կարգավորումը, որը կապահովի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և կօգնի կանխել նոր պատերազմի բռնկումը»,-ասել է նա ու հավելել, որ  սա ենթադրում է Մինսկի խմբի ձևաչափով ԱՄՆ ներգրավվածության ակտիվացում և լրացուցիչ դիվանագիտական աշխատանք`երրորդ կողմերի հետագա միջամտությունը կանխելու համար:
14:02 - 23 հունվարի, 2021
Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Թրյուդոյի հետ. փետրվարին հանդիպելու որոշում է կայացվել |tert.am|

Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Թրյուդոյի հետ. փետրվարին հանդիպելու որոշում է կայացվել |tert.am|

tert.am: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել հաջորդ ամիս կայանալիք հանդիպման մասին, որի ձևաչափը, համաձայն կանադական աղբյուրի, դեռևս հստակեցված չէ: Այս մասին հայտնում է REUTERS լրատվական գործակալությունը:Լրատվականը նշում է, որ Թրյուդոն առաջին արտասահմանցի ղեկավարն է, որը շնորհավորել է Բայդենին` երդմնակալության արարողության առթիվ: Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները կարևորել են ԱՄՆ-Կանադա հարաբերությունների ռազմավարական նշանակությունն ու քննարկել լայնածավալ օրակարգով համագործակցությունը՝  ներառյալ կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարը:«Բայդենը իսկապես սիրում է Կանադան: Նա հասկանում է, որ մենք Միացյալ Նահանգների գործընկերն ու դաշնակիցն ենք, ինչը վերջին չորս տարիներից հետո կտրուկ փոփոխություն է», - ասել է կանադական գաղտնի աղբյուրը:Երկու երկրների ղեկավարները խոսել են կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած խնդիրները լուծելու կարևորության, մայրացամաքային և Արկտիկայի պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման և Կանադայի փափուկ փայտանյութի արտահանման մաքսատուրքերի փոփոխության անհրաժեշտության մասին: 
11:34 - 23 հունվարի, 2021
ԱՄՆ կառավարության համար հնարավորությունների պատուհանը միշտ բաց չի լինելու. Զարիֆ |1lurer.am|

ԱՄՆ կառավարության համար հնարավորությունների պատուհանը միշտ բաց չի լինելու. Զարիֆ |1lurer.am|

1lurer.am:  Նշելով, որ ԱՄՆ նոր կառավարության համար հնարավորությունների պատուհանը միշտ բաց չի լինելու` ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է. «Այս պահին նախաձեռնողը պետք է լինի Վաշինգտոնը»: Այդ մասին հաղորդում է Pars Today-ը:    Foreign Affairs ամսագրում հրապարակված հոդվածում, ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը գրել է, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը կանգնած է կարևոր ընտրության առջև: Զարիֆը գրել է. «Բայդենի կառավարությունը կամ կշարունակի Թրամփի վարչակազմի պարտված քաղաքականությունը և կընթանա միջազգային համագործակցության և միջազգային իրավունքի սկզբունքներն անտեսելու ուղով, կամ կհրաժարվի անցյալի ձախողված ենթադրություններից ու հետամուտ կլինի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»:   Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ միջուկային խնդրի շուրջ նոր բանակցությունները բացառված են, հավելելով. «Եթե Արևմուտքը, հատկապես՝ ԱՄՆ-ն, ցանկանում են խուսափել անցյալում արած սխալներից, պետք է վերանայեն Իրանի և տարածաշրջանի վերաբերյալ իրենց տեսակետը»:
10:57 - 23 հունվարի, 2021
ԼՂ կարգավիճակի հարցի քաղաքական լուծումը կարևոր է տարածաշրջանային խաղաղության ամրապնդման համար. Լին Թրեյսի

ԼՂ կարգավիճակի հարցի քաղաքական լուծումը կարևոր է տարածաշրջանային խաղաղության ամրապնդման համար. Լին Թրեյսի

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին «Ժողովրդավարությունն անգին է» խորագրով հոդված է հրապարակել, որում նշել է, որ Միացյալ Նահանգները վերահաստատում է Հայաստանի ժողովրդի, կառավարության, քաղաքացիական հասարակության, մամուլի և մասնավոր հատվածի հետ գործակցելու իր հանձնառությունը՝ աջակցելու հայ ժողովրդի ձգտումներին: Հոդվածում դեսպանն անդրադարձել է ԼՂ հակամարտությանը՝ ընդգծելով, որ ԼՂ  կարգավիճակի հարցի քաղաքական լուծումը կարևոր է տարածաշրջանային խաղաղության ամրապնդման համար: Նա շեշտել է, որ Միացյալ Նահանգները վերահաստատում է գերիների անհապաղ և անվտանգ վերադարձի անհրաժեշտության իր կոչը։ «Սույն թվականի հունվարի 20-ին ՝ Վաշինգթոնի ժամանակով ժամը 12-ից րոպեներ առաջ Ջոզեֆ Բայդենը երդման հանդիսավոր արարողությամբ ստանձնեց Միացյալ Նահանգների 46-րդ նախագահի պաշտոնը։ Կամալա Հարիսը նույնպես երդվեց՝ դառնալով ոչ միայն առաջին կին, այլև առաջին սևամորթ և հնդկական արմատներով փոխնախագահը։ Իր երդման խոսքում նախագահ Բայդենն ասաց․ «Մենք կրկին հասկացանք, ընկալեցինք, որ ժողովրդավարությունն անգին է։ Ժողովրդավարությունը փխրուն է։ Իսկ այս պահին, բարեկամնե՛րս, մենք տեսնում ենք, որ ժողովրդավարությունը գերիշխում է»։ Ինչպես շեշտեց նախագահ Բայդենը, վերջին մի քանի շաբաթները թույլ տվեցին հասկանալ, որ ժողովրդավարության կայացումը պահանջում է շարունակական ջանքեր նույնիսկ Միացյալ Նահանգներում, որտեղ այն ունի մոտ երկուսուկես դարի պատմություն։ Հայաստանի անկախացումից ի վեր Միացյալ Նահանգներն աջակցել է Հայաստանում ժողովրդավարության պայքարին ոչ այն պատճառով, որ մեզ մոտ այն կատարյալ է, այլ որովհետև մեզ հայտնի է, թե դրա պաշտպանության և պահպանման համար որքան աշխատանք է պահանջվում։ Այս գործում առանցքային են ամուր ժողովրդավարական ինստիտուտների ստեղծումն ու պահպանումը, օրենքի գերակայության ամրապնդումը, տնտեսական հնարավորության ապահովումը բոլորի համար և կրթության հասանելիության ընդլայնումը։ Այս գործընթացը պահանջում է միասնականություն, վճռականություն և համառություն՝ հաճախ հսկայական մարտահրավերների պայմաններում։ Սկսելով պատմության այս նոր էջը՝ Միացյալ Նահանգները վերահաստատում է Հայաստանի ժողովրդի, կառավարության, քաղաքացիական հասարակության, մամուլի և մասնավոր հատվածի հետ գործակցելու իր հանձնառությունը՝ աջակցելու հայ ժողովրդի ձգտումներին, որոնք միտված են շոշափելի բարեփոխումների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ու ավելի բարեկեցիկ Հայաստան կերտելուն։ Ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը Միացյալ Նահանգների և Հայաստանի հարաբերությունների հիմնասյուներն են, սակայն մեր ընդհանուր օրակարգն ավելի ընդարձակ է։ Կայուն և ներառական տնտեսական աճին աջակցելը, առևտրի և ներդրումների ընդլայնումը, էներգետիկ անվտանգության խթանումը, շրջակա միջավայրի ռեսուրսների պատասխանատու կառավարումը, COVID-19 համավարակի դեմ պայքարն ու կրթական հնարավորությունների միջոցով մարդկանց մեջ կատարվող ներդրումները արտացոլում են ԱՄՆ-Հայաստան խորը և համապարփակ գործընկերությունը, որը վստահաբար դեռ ավելի կամրապնդվի։ Մենք գիտակցում ենք, որ առաջին հերթին պետք է կատարել այն անհետաձգելի աշխատանքը, որը թույլ կտա առաջ շարժվել Լեռնային Ղարաբաղի կործանարար հակամարտությունից հետո։ Միացյալ Նահանգների կառավարությունն արձագանքել է Հայաստանի առաջնային կարիքներին՝ տրամադրելով հագուստ, սնունդ, երեխաների համար անվտանգ տարածքներ, տեղահանվածների համար ապաստարան։ Միացյալ Նահանգները վերահաստատում է գերիների անհապաղ և անվտանգ վերադարձի անհրաժեշտության իր կոչը։ Մենք դատապարտում ենք հակամարտության հետ առնչվող վայրագության դեպքերը։ Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Չնայած մարտերի դադարին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քաղաքական լուծումը կարևոր է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման համար։ Այս տարվա մասին խորհելիս՝ լիովին գիտակցում եմ մեր առաջ ծառացած բազմաթիվ մարտահրավերները, սակայն գիտեմ, որ միասին մենք կկարողանանք հաղթահարել դրանք։ Մենք կշարունակենք աջակցել Հայաստանի վերականգնմանը առաջիկա տարիների ընթացքում։ Ինչպես իր խոսքում նշեց նախագահ Բայդենը․ «Մենք երբևէ չենք ձախողել, երբ հանդես ենք եկել միասնաբար»։ Այս միասնականության մասին շեշտադրումը սահմաններ չի ճանաչում․ մեր հայ ընկերների և գործընկերների հետ մենք հաղթահարելու ենք մեր առջև ծառացած մարտահրավերները, պաշտպանելու ենք մեր ընդհանուր արժեքները, նպաստելու ենք ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը՝ ճանապարհ հարթելով դեպի պայծառ ապագա բոլորիս համար»։
12:57 - 22 հունվարի, 2021
Սենատում հանրապետականները խնդրում են Թրամփի իմփիչմենթի գործընթացը հետաձգել մինչև փետրվարի կեսերը |azatutyun.am|

Սենատում հանրապետականները խնդրում են Թրամփի իմփիչմենթի գործընթացը հետաձգել մինչև փետրվարի կեսերը |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների Սենատում հանրապետականները խնդրում են հետաձգել Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործընթացը մինչև փետրվարի կեսերը: Նրանք կարծում են, որ նախկին նախագահին պետք է ժամանակ տրամադրել պաշտպանությունը պատրաստելու համար։ Երեկ օրվա երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ Ներկայացուցիչների պալատը կարող է արդեն այսօր Սենատ ներկայացնել նախկին նախագահի իմփիչմենթի հոդվածը, որը նախորդ շաբաթ հաստատվել է Կոնգրեսի ստորին պալատի օրենսդիրների մեծամասնության կողմից: Փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ 45-րդ նախագահի գործողությունները տեղավորվում են «ծանր հանցագործություններ և արարքներ» սահմանադրական ձևակերպման մեջ։ Քաղաքական ընդդիմախոսների պնդմամբ՝ Թրամփն իր գործողություններով նպաստել է հունվարի 6-ին Վաշինգտոնի կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների ծավալմանը՝ Կոնգրեսի վրա հարձակմանը, որոնց հետևանքով 5 մարդ է զոհվել։
12:48 - 22 հունվարի, 2021
ԱՄՆ-ը կվերանայի աջակցությունը Բաքվին, ասել է ապագա պետքարտուղարը |mediamax.am|

ԱՄՆ-ը կվերանայի աջակցությունը Բաքվին, ասել է ապագա պետքարտուղարը |mediamax.am|

mediamax.am: ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Էնթոնի Բլինքենն ասել, որ Բայդենի վարչակազմը վերանայելու է ամերիկյան անվտանգային աջակցությունն Ադրբեջանին: Այդ մասին Էնթոնի Բլինքենն ասել է՝ գրավոր պատասխանելով Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեզի հարցերին: «Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական գործողությունների լույսի ներքո Բայդենի վարչակազմը վերանայելու է մեր անվտանգային աջակցությունն Ադրբեջանին», - ասել է Բլինքենը: Նա նկատել է, որ ամերիկյան նոր վարչակազմը կարող է կրկին գործածել Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումը, որն արգելք է սահմանում Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության համար: «Այս պաշտոնում հաստատվելու դեպքում ես կաշխատեմ Կոնգրեսի եւ պաշտպանության քարտուղարի հետ՝ սահմանելու համար աջակցության այն ծավալը, որը կապահովի Հայաստանի եւ տարածաշրջանի անվտանգային պահանջները», - ասել Էնթոնի Բլինքենը: «Նախագահն ասել է, որ ԱՄՆ-ը պետք է առաջնորդի դիվանագիտական ջանքերը՝ հակամարտության հարատեւ լուծում գտնելու համար՝ աշխատելով մեր եվրոպացի գործընկերների հետ: Հաստատվելու դեպքում ես նոր թափ կհաղորդեմ ԱՄՆ-ի ներգրավվածությանը այնպիսի մշտական լուծում գտնելու համար, որը կապահովի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը եւ կօգնի երաշխավորել, որ նոր պատերազմ չի բռնկվի: Սա ներառում է մեր ակտիվացումը Մինսկի խմբի շրջանակում եւ լրացուցիչ դիվանագիտական աշխատանք՝ երրորդ կողմերի ցանկացած նոր միջամտությունը կանխելու համար», - ասել է ԱՄՆ Պետքարտուղարության ապագա ղեկավարը:
10:52 - 22 հունվարի, 2021
ՌԴ-ն Բայդենի վարչակազմից իր առաջարկներին պատասխան է ակնկալում. Զախարովա

ՌԴ-ն Բայդենի վարչակազմից իր առաջարկներին պատասխան է ակնկալում. Զախարովա

 Ռուսաստանն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից ակնկալում է Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններին առնչվող իր առաջարկներին պատասխան, գնդակն այժմ ԱՄՆ կողմում է: Այդ մասին ամենշաբաթյա բրիֆինգում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Խոսքը գնում է այն մասին, որ մենք պետք է մեր ամերիկացի գործընկերներից լսենք այն ամենի վերաբերյալ պատասխանները, որոնք արդեն գտնվում են բանակցությունների սեղանին կամ էլ այն բանի, որ արդեն Մոսկվայի կողմից ուղարկվել է որպես առաջարկություն: Ես կարող եմ անգամ կոնկրետ օրինակներ բերել: Միաժամանակ, մենք հույս ենք հայտնում, որ ամերիկյան նոր վարչակազմն ամեն դեպքում կդրսևորի փոխադարձ ցանկություն արձագանքելու մեր բազմաթիվ առաջարկություններին, որոնք վաղուց արդեն արվել են»,- ասել է Զախարովան:        
21:14 - 21 հունվարի, 2021
«Ուրախ ենք, որ ԱՄՆ-ն մնաց մեր ընտանիքում». ԱՀԿ ղեկավարը մեկնաբանել է ԱՄՆ-ի վերադարձը կազմակերպություն |tert.am|

«Ուրախ ենք, որ ԱՄՆ-ն մնաց մեր ընտանիքում». ԱՀԿ ղեկավարը մեկնաբանել է ԱՄՆ-ի վերադարձը կազմակերպություն |tert.am|

tert.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին կազմակերպություն վերադառնալու համար: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:«Այսօր լավ օր է ԱՀԿ-ի և համաշխարհային առողջապահության համար: Միացյալ Նահանգների գլոբալ դերը կարևոր է: Եվ ես ողջունում և շնորհավորում եմ նախագահ Բայդենին, փոխնախագահ Հարիսին և Միացյալ Նահանգների ժողովրդին»,-ասել է կազմակերպության ղեկավարը ՝ ելույթ ունենալով հինգշաբթի ԱՀԿ գործկոմի 148-րդ նստաշրջանին:Նա շնորհակալություն է հայտնել Բայդենին ԱՀԿ վերադառնալու և COVAX ծրագրին միանալու պատրաստակամության համար, որը կարգավորում է պատվաստանյութերի հավասար հասանելիությունը և բաշխումը երկրների միջև։
15:25 - 21 հունվարի, 2021
ԱՄՆ-ի իշխանությունները 100 օրով կդադարեցնեն որոշ կատեգորիաների միգրանտների արտաքսումը |armenpress.am|

ԱՄՆ-ի իշխանությունները 100 օրով կդադարեցնեն որոշ կատեգորիաների միգրանտների արտաքսումը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը հունվարի 20-ին հայտարարել Է որոշ կատեգորիաների ոչ քաղաքացիների Միացյալ Նահնգների տարածքից արտաքսումը 100 օրով դադարեցնելու մասին՝ գերատեսչության աշխատանքի արդյունավետության բարձրացման համար: Այդ մասին ասված Է նախարարության տարածած հայտարարության մեջ: «Սկսած 2021 թվականի հունվարի 22-ից ներքին անվտանգության նախարարությունը 100 օրով կդադարեցնի որոշ ոչ քաղաքացիների արտաքսումը, որոնք պետք Է վտարված լինեն, որպեսզի ապահովի միգրացիոն օրենսդրության կատարման արդարացի եւ արդյունավետ համակարգը, որտեղ հիմական ուշադրությունը նվիրվում Է ազգային անվտանգության, սահմանների եւ հասարակության անվտանգության ապահովմաը»,- հայտարարել են գերատեսչությունում: Նշված Է, որ սույն միջոցը նախարարությանը թույլ կտա միջոցներն ուղղորդել Էական խնդիրների լուծմանը, այդ թվում ԱՄՆ-ի հարավ - արեւմտյան սահմանում: Ավելի վաղ նախարարությունը հայտարարել Էր «Միգրանտների պաշտպանության կանոնակարգեր» կոչվող ծրագիրն ավարտելու մասին, որի շրջանակում տասնյակ հազարավոր միգրանտներ հարկադրված Էին Մեքսիկայում մի քանի ամիս սպասելու Միացյալ Նահանգներում իրենց փախստականի կարգավիճակի տրամարդրման շուրջը դատավարություններին: Այն սահմանվել Էր ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից: Հունվարի 20-ին ԱՄՆ-ի նոր ղեկավար Ջոզեֆ Բայդենն ստորագրել Է մի շարք հրամանագրեր, այդ թվում մեղմացրել Է երկրի միգրացիոն օրենսդրությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:46 - 21 հունվարի, 2021