Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Թովմասյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունից արված մեջբերումն իրականությանը չի համապատասխանում. Գրիգորյան |1lurer.am|

Թովմասյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունից արված մեջբերումն իրականությանը չի համապատասխանում. Գրիգորյան |1lurer.am|

1lurer.am: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության եզրակացության առաջին էջում նշված է, որ դրա բովանդակությունը հրապարակման ենթակա չէ: Այդ մասին ԱԺ-ում ԲԴԽ անդամի թափուր պաշտոնում Դավիթ Խաչատուրյանի թեկնածության քննարկմանն ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով գործընկերոջ՝ Թագուհի Թովմասյանի՝ թեկնածուին ուղղված դիտարկմանը, թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասաբար է գնահատել «Բաց հասարակություններ հիմնադրամում» Խաչատուրյանի գործունեությունը:  Գրիգորյանը նշեց, որ Թովմասյանն իրավունք չուներ մեջբերելու եզրակացությունից որևէ հատված: Նրա խոսքով՝ քանի որ թեկնածուն էլ ծանոթ չէ եզրակացությանը, ուստի հնարավորություն չունի «պաշտպանվելու», իսկ որ ամենավատն է, ըստ պատգամավորի, Թովմասյանի՝ եզրակացությունից արված մեջբերումն իրականությանը չի համապատասխանում:  «Ցավոք, սահմանափակումների պատճառով չեմ կարող մեջբերել, թե եզրակացության մեջ ինչ է գրված, բայց հանրությանը տեղյակ պահեմ, որ այն, թե տիկին Թովմասյանի հնչեցրած «փաստին» տրվել է գնահատական, այդ թվում՝ բացասական, իրականությանը չի համապատասխանում»,- ընդգծեց Գրիգորյանը:
17:48 - 22 հունվարի, 2021
ԲԴԽ-ն կարող է և պետք է վերականգնի քաղաքացիների հավատը արդարադատության նկատմամբ. Խաչատուրյան |1lurer.am|

ԲԴԽ-ն կարող է և պետք է վերականգնի քաղաքացիների հավատը արդարադատության նկատմամբ. Խաչատուրյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնում առաջադրել է Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը:  ԲԴԽ անդամի թեկնածուն խորհրդարանում ելույթի ժամանակ նշեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը իր լիազորություններն իրականացնելիս պետք է չմտնի իրավապահ մարմինների գործունեության դաշտ: «ԲԴԽ-ն ունի որոշակի լիազորություններ, բայց այն կոչված է ապահովելու պրակտիկայի միասնականությունը, ինքը կարող է վերականգնել և պետք է վերականգնի քաղաքացիների հավատը արդարադատության նկատմամբ՝ ցույց տալով, թե ինչով են տարբերվում այդ որոշումները: ԲԴԽ-ն պետք է չդառնա նաև անորոշության աղբյուր: Կարճ ասած, եթե նույն իրավախախտման համար ԲԴԽ-ն տալիս է նկատողություն, մյուս դեպքում լիազորություններն է դադարեցնում, այդ դեպքում ԲԴԽ-ն՝ որպես դատարան, դառնում է իրավական անորոշության աղբյուր»,- նշեց Խաչատուրյանը: Խաչատուրյանի խոսքով՝ արդյունավետության համար կարևոր է նաև դատավորների բեռնաթափումը: Պետք է ուշադրություն դարձնել վեճերին, որոնք այլ լուծում չունեն, քան մեկ լուծում: Մեկից ավելի լուծում չենթադրող ընթացակարգերը չեն կարող համարվել դատարան:
16:23 - 22 հունվարի, 2021
Դատական համակարգը հաստատուն պաշտպանության տակ է առել նախորդ ռեժիմներին. Բաբաջանյան |1lurer.am|

Դատական համակարգը հաստատուն պաշտպանության տակ է առել նախորդ ռեժիմներին. Բաբաջանյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձել է դատական համակարգի խնդիրներին: Նրա խոսքով՝ դատական համակարգն է եղել այն հիմնարար դերակատարը, որ հաստատուն կերպով պաշտպանության տակ է առել նախորդ ռեժիմներին: «Չլիներ այդ պաշտպանությունը, Հայաստանը հեղափոխության կարիք չէր ունենա, գտնվեին այդ համակարգում մի քանի ընդվզող դատավորներ՝ մենք բոլորովին այլ որակի պետություն կունենայինք: Բայց ի՞նչ է տեղի ունեցել դատական համակարգում տարիներ շարունակ: Ամենաարատավորված մարդկանց խցկելով դատական համակարգ, ներդնելով նրանց այնտեղ՝ տեղի է ունեցել պետական ինստիտուտների դեգրադացիա, որն ուղղակիորեն անդրադարձել է պետության պաշտպանության, պաշտպանունակության, դիմադրողունակության, պետության ներքին և արտաքին մարտահրավերների դիմադրողունակության և դիմադրողականության վրա»,- նշեց Բաբաջանյանը: Նա դատական համակարգը որակեց նախորդ ռեժիմի թողած ահաբեկչական ռումբ, որն ամեն օր կարող է պայթել՝ էական և անդառնալի վնասներ հասցնելով պետությանը: «Պետության բռնազավթման վերաբերյալ իրավաքաղաքական գնահատականը ուշացնելը շատ թանկ է նստելու մեր պետության վրա: Պետությունը բռնազավթելու նախորդ քաղաքական իշխանության մտադրությունը հնարավոր էր իրագործել բացառապես պետության իրավական անվտանգությունն ապահողով մարմինների, մասնավորապես, դատական իշխանության ակտիվ դերակատարմամբ և մասնակցությամբ»,- ասաց Բաբաջանյանը:
15:16 - 22 հունվարի, 2021
Օրենսդրական երաշխիքները բավարար են ԲԴԽ անկախ գործունեության համար. Ջհանգիրյան |1lurer.am|

Օրենսդրական երաշխիքները բավարար են ԲԴԽ անկախ գործունեության համար. Ջհանգիրյան |1lurer.am|

1lurer.am: Ներկա Բարձրագույն դատական խորհուրդը տարբերվում է իր նախատիպերից՝ այն չի գլխավորվում ո՛չ ՀՀ նախագահի, ո՛չ գործադիր և դատական իշխանության որևէ պաշտոնյայի կողմից, ինչը հավելյալ անկախության երաշխիք է. ԱԺ իր ելույթում ասաց ԲԴԽ անդամի թեկնածու, իրավագետ Գագիկ Ջհանգիրյանը: Նա շեշտեց, որ ԲԴԽ-ի անկախության սահմանադրական և օրենսդրական երաշխիքները բավարար են կառույցի անկախ գործունեությունն ապահովելու համար: Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ ԲԴԽ հիմնական առաքելությունը դատարանների և դատավորների անկախության երաշխավորումն է: Ջհանգիրյանը նշեց, որ այդտեղից հետևում է՝ այդ անկախության երաշխավորող մարմինն ինքը նախ պետք է լինի անկախ, որպեսզի կարողանա երաշխավորել թե՛ դատարանների, թե՛ դատավորների անկախությունը:  «Պետք է արձանագրենք, որ սահմանադրական մակարդակում հռչակվում է ԲԴԽ-ի անկախ պետական մարմին լինելու հանգամանքը, բացի դրանից՝ ԲԴԽ անդամները, ընտրվելով թե՛ դատավորների ընդհանւոր ժողովի, թե՛ ԱԺ-ի կողմից, հաշվետու չեն իրենց ընտրող մարմիններին՝ դրանով իսկ անկախ են ու գործում են անկախ: Հավելենք, որ ԲԴԽ բոլոր անդամները ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորի աշխատավարձին համապատասխան վարձատրություն են ստանում»,- ասաց Ջհանգիրյանը: Նա կարևորեց նաև այն հանգամանքը, որ դատական օրենսգիրքը գիտնական անդամների համար քաղաքական կուսակցությունների մասնակցության արգելք է նախատեսում:  Ջհանգիրյանի խոսքով՝ 2007 թվականի ընդունված «Դատական օրենսգիրքը» հաստատել է դատարանների նախարարություն, դատարանների բուրգ՝ վերից վար խիստ ենթակայության: «Բուրգի գլխին նստած պաշտոնատար անձը, անկախ նրա անձնական հատկանիշներից, կարողանում է պարտադրել ստորադաս բոլոր դատարաններին և դատավորներին ցանկալի որոշում: Այդ օրենսգիրքը հստակ գործեց 2008 թվականի մարտյան դեպքերի ժամանակ, երբ հարյուրավոր անմեղ մարդիկ անհիմն մեղադրանքներով ազատազրկման դատապարտվեցին, կալանավորվեցին: Կարծում եմ՝ այդ բուրգ, ինչ-ինչ բարեփոխումներով, մինչև այսօր գործում է: ԱԺ-ի օրենսդրական առաքելությունն այստեղ շատ կարևոր է, որ հետագայում բոլոր դատավորներին, դատարաններին անկախացնեն նաև վերադաս դատական ատյանների, նույնիսկ ԲԴԽ ազդեցություններից»,- ասաց Ջհանգիրյանը: Իրավագետը նաև կարևորեց գործող դատական համակարգում զտման խնդիրը: Շեշտեց, որ Սահմանադրությունը իրավունք է տալիս Դատական օրենսգրքով նախատեսել դատավորների համար լրացուցիչ սահմանափակումներ: Ըստ նրա՝ դրանք պետք է կիրառվեն, որպեսզի ազատվենք մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների կոպիտ խախտումներ թույլ տրված այն դատավորներից, որոնք վարկաբեկել են այդ համակարգը:
14:29 - 22 հունվարի, 2021
Դեմ եմ գերագույն դատարան ստեղծելուն, մարմին չեն ստեղծում կամ վերացնում անձանց խնդիրները լուծելու համար. Գագիկ Ջհանգիրյան |tert.am|

Դեմ եմ գերագույն դատարան ստեղծելուն, մարմին չեն ստեղծում կամ վերացնում անձանց խնդիրները լուծելու համար. Գագիկ Ջհանգիրյան |tert.am|

tert.am: Ես դեմ եմ գերագույն դատարան ստեղծելուն, շատ դեմ եմ, դա բացարձակ անընդունելի է, ես օրենսդիր մարմնի անդամ չեմ, քաղաքական մեծամասնությունը չեմ ներկայացնում, բայց կարծում եմ՝ սխալ ճանապարհով են գնում, դա փակուղի է: Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանի հարցին, թե ինչպես է վերաբերվում գերագույն դատարան ստեղծելու մտքին: «Կարճ ասեմ՝ բացասական եմ վերաբերվում, որովհետև դրանք կայացած կառույցներ են, եթե ինչ-ինչ խնդիրներ կան այդ կառույցների գործունեության բովանդակության մեջ, մենք պետք է լուծենք այդ խնդիրները: Կոպիտ ասած, օրինակ բերեմ, եթե մենք ուզում ենք խաշ ուտենք, մենք կաթ տվող կովին չենք մորթում, որ ոտքերից խաշ ուտենք: Այդ մարմինները՝ Սահմանադրական դատարան, Վճռաբեկ դատարան, գործում են տարիներ շարունակ: Մի մոռացեք, երբ մենք մեղադրական դատարանից 96-97 թվականներին անցում էինք կատարում քիչ թե շատ մրցակցային դատարան,  շատ մեծ դժվարությամբ էդ սահմանադրական հանձնաժողովում կարողացանք դնել Գերգույն դատարանի լուծարման հարցը»,- ասաց նա: Ջհանգիրյանը հայտարարեց՝ գերգույն դատարանը «մոնստր» է,  իր կազմում ուներ և առաջին ատյան, և վերանայման ատյան, և հսկողական ատյան: «Այսինքն՝ կենտրոնացած էր, կարևոր գործերն իրենց մոտ էր, էն ժողովրդական դատարանները դամ էին քաշում: Հիմա պատկերացրեք այսքան տարիների՝ Երրորդ Հանրապետության այս ընթացքը, որը սահմանազատել է արդարադատության ոլորտը սահմանական արդարադատությունից, ուզում ենք բերենք, նորից խառնենք: Դա սխալ է, մարմին չեն ստեղծում կամ վերացնում անձանց խնդիրները լուծելու համար»,- ասաց նա:
13:53 - 22 հունվարի, 2021
Իրավաբան-գիտնականի համար տարիքային սահմանափակում չկա. պատգամավորը՝ Ջհանգիրյանի թեկնածության մասին |armenpress.am|

Իրավաբան-գիտնականի համար տարիքային սահմանափակում չկա. պատգամավորը՝ Ջհանգիրյանի թեկնածության մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը վստահեցնում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնի համար իրավաբան-գիտնականի թեկնածությունն առաջադրելու համար որևէ տարիքային սահմանափակում չկա օրենքով: Վարդանյանն այս մասին ասաց ԱԺ-ում Ջհանգիրյանի ընտրության հարցով քննարկմանը՝ անդրադառնալով խոսակցություններին, թե Ջհանգիրյանը 65 տարեկան է, իսկ խորհրդի անդամի թեկնածու կարող է լինել մինչև 63 տարեկան դատավորը: Վարդանյանը  նաև նշեց, որ ԲԴԽ-ն կազմված է երկու կարգի սուբյեկտներից՝ դատավորներ, որոնց ընտրում է Դատավորների ընդհանուր ժողովը, որոնց նկատմամբ ներկայացվում են ուրույն պահանջներ, մասնավորապես 10 տարվա դատավարական գործունեության փորձ և այլն, և ԱԺ-ի կողմից ընտրված իրավաբան-գիտնական, որոնց ներկայացվում են այլ պահանջներ: «Դատական օրենսգրքի 80-րդ հոդվածը հստակորեն նշում է, որ ԱԺ-ի կողմից որպես ԲԴԽ անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի օրենսգրքով դատավոր նշանակվելու համար որևէ սահմանափակում: Սահմանափակումները հստակ նշված են 112-րդ հոդվածում, և որևիցե տարիքային սահմանափակում որպես այդպիսին, նախատեսված չէ»,-ասաց Վարդանյանը: Նա շեշտեց՝ հստակ պետք է տարբերակել դատավորի տարիքին ներկայացվող պահանջները, դատավորի թեկնածուին ներկայացվող պահանջները և ԲԴԽ-ի գիտնական անդամներին ներկայացվող պահանջները: Անդրադառնալով դատավոր նշանակվելու սահմանափակումներին՝ պատգամավորն ասաց, որ սահմանափակումների մեջ որևէ դրույթ չկա, որն այս կամ այն եղանակով կարգելեր գիտնական անդամին զբաղեցնել ԲԴԽ անդամի պաշտոնը:
13:49 - 22 հունվարի, 2021
Վաղը տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ

Վաղը տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ

Վաղը Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի: Օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցն է: «Հիմք ընդունելով 2021 թվականի հունվարի 22-ին` ժամը 12:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության «2021 թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը 12:00-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու և Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրություն իրականացնելու վերաբերյալ Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին» որոշումը, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետով` Ազգային ժողովի խորհուրդը որոշում է. Համաձայնություն տալ 2021 թվականի հունվարի 22-ին՝ ժամը 12:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն»,- տեղեկացնում է ԱԺ կայքը: Հիշեցնենք՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը:
20:45 - 21 հունվարի, 2021
Արցախի Աժ երկու հանձնաժողովներ քննարկել են ԿԳՄԵՍ նախարարության 2021-ի բյուջետային հատկացումները

Արցախի Աժ երկու հանձնաժողովներ քննարկել են ԿԳՄԵՍ նախարարության 2021-ի բյուջետային հատկացումները

Արցախի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների հունվարի 21-ին տեղի է ունեցած համատեղ նիստը վարել են Արամ Հարությունյանն ու Արթուր Հարությունյանը: Այս մասին հայտնում են  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը, ներկայացնելով բնագավառների ծախսերը, նշել է, որ 2021 թվականի բյուջեով նախարարությանը նախատեսվում է հատկացնել 14 մլրդ 173 մլն դրամ, որը անցյալ տարվա համեմատ շուրջ 1 մլն 867 հազ-ով  պակաս է, ինչը պայմանավորված է պատերազմի հետևանքով օկուպացված տարածքներում մնացած  ուսումնական և մշակութային հաստատությունների հոդվածների ծախսերի կրճատմամբ: «Փոխնախարարը պարզաբանումներ է տվել խորհրդարանականների առաջադրած՝ ուսանողների վարձավճարումների փոխհատուցմանը, կրթական և մշակութային, սպորտային հաստատությունների կորուստների հստակեցմանը, նրանց  աշխատակիցների աշխատավարձերի փոխհատուցմանը, օկուպացված տարածքների  աշակերտների կրթական իրավունքների պաշտպանությանը, գիտական թեմաների և ծրագրերի ընտրությանը, տեխնոպարկերի ստեղծմանը, և բնագավառին վերաբերող այլ հարցերին, որոնց տրվել են համապատասխան պարզաբանումներ:   Նիստին մասնակցում էին ԱԺ նախագահը, փոխնախագահը, պատգամավորներ և կառավարության պատասխանատուներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
18:44 - 21 հունվարի, 2021
Առաջարկվում է պատգամավորական դրամական փոխհատուցումն ուղղել առաջին կարգի զինհաշմանդամներին |hetq.am|

Առաջարկվում է պատգամավորական դրամական փոխհատուցումն ուղղել առաջին կարգի զինհաշմանդամներին |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն առաջարկում է պատգամավորի գործունեության համար սահմանված ամսական 50 հազար դրամ փոխհատուցումն ուղղել պատերազմի հետևանքով առաջին կարգի հաշմանդամության կարգ ստացած զինծառայողներին: Պատգամավորը փոփոխություններ է առաջարկում «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքներում: Ըստ այդմ՝ առաջարկվում է վերոնշյալ օրենքները լրացնել նոր հոդվածով, ըստ որի պատգամավորական գործունեության հետ կապված փոխհատուցման ենթակա ծախսերը՝ յուրաքանչյուր պատգամավորի համար սահմանված ամսական 50000 դրամի չափով Ազգային ժողովի աշխատակազմը փոխանցում է Պաշտպանության նախարարությանը` 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողություններին մասնակցության հետևանքով 1-ին կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրամադրելու նպատակով: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողություններին մասնակցել են մեծ թվով զինծառայողներ, աշխարհազորայիններ, կամավորականներ: Պատերազմական գործողություններին մասնակցելու ժամանակ ծանր վիրավորումների հետևանքով նրանցից շատերը ձեռք են բերել 1-ին կարգի հաշմանդամություն: Նշենք նաև, որ այս փոխհատուցումը չի դասվում պատգամավորների աշխատավարձի (հավելավճար, պարգևավճար) շարքում: Այն նախատեսված է պատգամավորական գործունեության համար իրականացվող ծախսերի փոխհատուցման համար: Նման փոխհատուցում տրամադրվում է նաև ավագանու անդամներին` չնայած վերջիններիս աշխատանքը կամավորական սկզբունքով է: Շարունակությունը՝ hetq.am-ում
15:23 - 21 հունվարի, 2021
ԲՀԿ-ն անընդունելի է համարում այս փուլում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը |armenpress.am|

ԲՀԿ-ն անընդունելի է համարում այս փուլում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն անընդունելի է համարում այս փուլում արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը: Այս մասին ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցների ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: «Երկրում ստեղծվել է անկայուն իրավիճակ, երբ, եթե այս կառավարությունը մնում է, ապա անկայունությունն ավելի է խորանում: Պետք է հստակ փոփոխություն լինի՝ վարչապետը հրաժարական է տալիս, եթե խորհրդարանը չի ընտրում նոր վարչապետ, ապա ԱԺ-ն ինքնալուծարվում է, և կազմակերպվում են արտահերթ ընտրություններ: Մենք կարծում ենք, որ այս փուլում արտահերթ ընտրություն կատարելը հղի է անկայունության խորացմամբ: Մենք ասում ենք՝ տուր հրաժարական առանց նախապայմանների: Եթե դու ունես քաղաքական մեծամասնություն, ուրեմն վստահ պետք է լինես, որ նոր վարչապետ չի ընտրվելու, եթե այդ վստահությունը չունես, դա այլ խնդիր է»,- ասաց Մելքումյանը: Պատգամավորը նշեց, որ վարչապետի հրաժարականից հետո խորհրդարանը պետք է նոր վարչապետ ընտրելու հնարավորություն ունենա, որը որոշ ժամանակ կկարգավորի երկրում իրավիճակը, և դրանից հետո արդեն կկազմակերպվեն արտահերթ ընտրություններ: 
11:52 - 21 հունվարի, 2021